Re: It is an Honor to be on that list!
Ֆաթուլաեւը իր ազատազրկման առանցքը Խոջալուի դեպքերի մասին արտահայտած կարծիքն է համարում
Ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւ
03.10.2011
Աստղիկ Բեդեւյան
Չորս տարի բանտում անցկացրած ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը «Ազատություն» ռադիոկայանի լուրերի բաժնին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում` 1990-ականների սկզբին Խոջալուում ծավալված դեպքերին, խոսել է նաեւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից։
«Ռեալնի Ազերբայջան»-ի նախկին գլխավոր խմբագիրը 2007-ին դատապարտել էր 8.5 տարվա ազատազրկման ահաբեկչություն քարոզելու, ազգային, կրոնական թշնամանք հրահրելու, նաեւ՝ հարկերից խուսափելու մեղադրանքներով:
Հայտնի է, որ 2007-ին Ֆաթուլաեւի դատապարտման առանցքում հենց Խոջալուի դեպքերի մասին նրա արտահայտած կարծիքն էր ընկած։ Լրագրողի դեմ դատական հայց էր ներկայացվել «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար: Ֆաթուլաեւը ինտերնետային տարբեր ֆորումներում հայտարարել էր, որ Խոջալուի բնակիչների մի մասին սպանել են հենց ադրբեջանցիները, որոնք էլ այլանդակել են զոհվածների դիակները: Նա հայտարարել է, որ ինքը ընդամենը կրկնել է Հեյդար Ալիեւի ղեկավարման օրոք իշխող կուսակցության ներկայացուցիչների տեսակետները։
Ֆաթուլաեւը պնդում է, որ իր նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են եղել եւ կապված են իր մասնագիտական գործունեության հետ: Պատճառը, նրա խոսքով, իր ընդդիմադիր, ավելի ճիշտ իշխանության տեսակետին չհամապատասխանող հայացքներն են եղել, որոնց հետ ադրբեջանական իշխանությունը չի կարողացել հաշտվել։
«Եթե մեղադրանքները շինծու չէին, ինչո՞ւ ջրի երես հանվեցին հրապարակումից երկու տարի անց», - հարցնում է Ֆաթուլաեւը` համոզմունք հայտնելով, որ իրեն այլախոհ լինելու համար են հասարակությունից մեկուսացրել: (Խոսքը «Ղարաբաղյան օրագրի» մասին է, որը Ֆաթուլաեւը հրապարակել է ԼՂ կատարած այցից հետո)։
«Ռեալնի Ազերբայջան»-ի նախկին գլխավոր խմբագրին հայցվորը անվանել էր «հայկական հետախուզության ազդեցության գործակալ»: Քանի որ միջազգային հանրությունը բավական մեծ ուշադրություն է դարձրել իր կալանավորմանը, լրագրողի խոսքով, եվրոպացի տարբեր պաշտոնյաների ադրբեջանական իշխանությունը, անգամ անձամբ նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ֆաթուլայեւը իրանական հետախուզության գործակալ է։
«Հայկական հարցը առաջ քաշեցին նրա համար, որպեսզի ինձ զրկեն ներքին աջակցությունից, իրանականը` որպեսզի զրկեն միջազգայինից», - ասում է Ֆաթուլաեւը։
Լրագրողը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նաեւ ադրբեջանի ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ կատարել` կարծիք հայտնելով, թե իրավիճակն այնտեղ, անկասկած, շատ բարդ է, որովհետեւ քաղաքական ներկապնակ չի մնացել։ Նա խոսել է նաեւ Ադրբեջանում արաբական հեղափոխության կրկնության մասին` դրա հնարավորությունը քիչ հավանական համարելով:

Comment