Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Բերդի հատվածում երեք պայմանագրային զինծառայող է զոհվե՞լ
    Posted on Ապրիլ 27, 2012 by Արմինե Կարեյան
    Առայժմ չճշտված տեղեկություններով, այս գիշեր Տավուշի մարզի Բերդի սահմանային հատվածում զոհվել է երեք պայմանագրային զինծառայող: ՊՆ մամլո ծառայությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրի իսկությունը:

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Տավուշի մարզի Մովսես-Այգեպար ճանապարհային հատվածում զոհվել է երեք զինծառայող
      13:57 . 27/04
      Հայ-ադրբեջանական սահմանում, Տավուշի մարզի Մովսես-Այգեպար ճանապարհային հատվածում զոհվել է հայակական բանակի երեք զինծառայող։ Լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվում։
      Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակման է ենթարկվել չորս զինվորական, նրանցից մեկը ողջ է մնացել, թեեւ վիրավոր է։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այրվել է նաեւ նրանց տեղափողող մեքենան։ Առայժմ այլ մանրամասնություններ հայտնի չեն։
      Զոհվածները եղել են հայկական բանակի պայմանագրային զինծառայողներ։
      Հիշեցնենք, որ օրերս Տավուշի սահմանային Դովեղ գյուղի ուղղությամբ 2-3 ժամ տևած կրակահերթի տակ էր հայտնվել նաև գյուղի մանկապարտեզը։ Հակառակորդը լռել էր՝ մեր բանակի պատասխանի արդյունքում:

      Իսկ Արցախում վիրավորվել էր երկու զինծառայող՝ սանիտարական մեքենայի վրա արձակած կրակոցների հետևանքով:

      ՀՀ պաշտպանության նախարարությունը Տավուշի մարզի 3 զոհի մասին հաղորդագրություն առայժմ չի տարածել։

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Պարզվել է զինծառայողների զոհվելու հանգամանքները
        27 Ապրիլի 2012 - 14:15


        27.04.2012թ.-ին, ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:
        Ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:
        Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:
        Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

        HayNews.am

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Տավուշի մարզի դիրքերում հայ զինծառայողներ են սպանվել

          Ապրիլ 27, 2012 | 13:57

          Տավուշի մարզի Այգեպար գյուղի դիրքերում երեք զինծառայողներ են սպանվել:

          Նախնական տեղեկությունների համաձայն, նրանք մահացել են հակառակորդի արձակած գնդակներից:

          Հայաստանի պաշտպանության նախարարությունից խոստացան տեղեկություններ հայտնել քիչ ուշ:

          Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

          Ականատեսների փոխանցմամբ, կրակահերթը եղել է մեծ տրամաչափի զենքերից, մասնավորապես ԴՇԿ-ից:

          news.am


          Սերժ Սարգսյան. Հակառակորդն արժանի պատասխան կստանա

          Ապրիլ 27, 2012 | 15:06

          Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 27-ին, Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

          Խոսելով նախօրեին Դովեղ գյուղի մանկապարտեզի գնդակոծման, իսկ այսօր էլ երեք պայմանագրային զինծառայողների մահվան մասին, Սերժ Սարգսյանը նշել է, թե հայկական կողմի պատասխանը չի ուշանա:

          «Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք: Կարծում եմ` ձեզանից ոչ մեկը չի կասկածում, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա»,- ասել է նախագահը:

          Նշենք, որ ապրիլի 26-ին գնդակոծվել էր Դովեղ գյուղի մանկապարտեզը, իսկ այսօր Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում գնդակոծվել էր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

          news.am

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Do they want us to retaliate so we become the "aggressor" and they get a reason to launch an attack?

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Originally posted by Etchmiadzin View Post
              Do they want us to retaliate so we become the "aggressor" and they get a reason to launch an attack?
              it will happen sooner or later, let's get it over with.

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Armenian Army






                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  "it will happen sooner or later, let's get it over with. "

                  We thought that the world is a civilized place, we made a mistake again. We should have finished it in 94, if not then by 96. What did we gain all this time?

                  The best thing would be for them to attack

                  The problem is just growing we are not doing enough!
                  Last edited by Vahram; 04-27-2012, 01:24 PM.

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    We thought that the world is a civilized place, we made a mistake again. We should have finished it in 94, if not then by 96. What did we gain all this time?

                    The best thing would be for them to attack

                    The problem is just growing we are not doing enough!
                    For an armenian, in the homeland or in odar country, he/she's used to fighting for our national survival, we're strong in our beliefs and wont spare a second to fight. Hayastan or bust.

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Ադրբեջանական աղբյուրների համաձայն, երեկ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմի կրակից զոհվել է 24-ամյա լեյտենանտ Վագիֆ Զաքիր Աբդուլաև օղլին։
                      Ադրբեջանը պնդում է, որ սա արդեն 24-րդ կորուստն է այս տարի:

                      Comment

                      Working...
                      X