Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ԺԱՄԱՆԵԼ Է «ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆ

    ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան:

    Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում և անսարքությունների վերացում։

    «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին: Զորավարժությանը մասնակցում է ԱՊՀ անդամ 7 պետություն։









    Comment


    • Armenian Army








      Comment


      • Armenian Air Defense







        Comment




        • Կարեւոր ուղերձ Եռաբլուրից. Երեւանը հանում է մաշված քողը

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          29.08.2019









          Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երեւանյան հավաքի շրջանակում արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցելով արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
          Խորհրդանշական այդ ակցիան իր մեջ պարունակում է նաեւ կոնկրետ քաղաքական ազդակներ, որոնք առնչվում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Մասնավորաբար, դիվանագիտական կորպուսի Եռաբլուր այցելությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում պաշտպանական-ռազմական բաղադրիչի առկայության արձանագրում է, որի համատեքստում հայկական դիվանագիտությունը դիտարկվում է ռազմական հաղթանակով ձեւավորված իրողությունները սպասարկելու նպատակ հետապնդող գործընթաց:
          Խոշոր հաշվով, արցախյան հաղթանակը Հայաստանի համար արտաքին քաղաքականության այդ տրամաբանությունը դարձրել է անհրաժեշտ եւ կենսական: Միեւնույն ժամանակ, հարցն այն է, որ Հայաստանի պետական քաղաքականությունը խուսանավել է դիվանագիտության այդ տրամաբանության, բնույթի եւ նշանակության հանդեպ միարժեք պատասխանատվությունից, կենսական անհրաժեշտությունը քողարկելով «դիվանագիտական սեթեւեթանքի» ներքո:
          Դա առաջացրել է լրջագույն խնդիրներ, առերեւույթ մակարդակում՝ հայկական դիվանագիտության միջազգային ընկալման հարթակներում ստեղծելովվտանգավոր անհամամասնություն. հայկական դիվանագիտությունն ու ռազմական հաղթանակը առերեւույթ հայտնվել են «շահերի բախման» իրարամերժ վիճակում, բերելով պետական քաղաքականության արդյունավետության էական անկման:
          Ապրիլյան պատերազմը նաեւ այդ իրավիճակից Ադրբեջանի օգտվելու փորձ էր, որը ռազմական մակարդակում արձանագրելով Հայաստանի դիմադրունակությունը, քաղաքական-դիվանագիտական մակարդակում ցույց տվեց «քողի» անմխիթար մաշվածությունը:
          Դա տվեց Հայաստանի պետական քաղաքականության համատեքստում դիվանագիտական ու ռազմական բաղադրիչների ներդաշնակությունը վերականգնելու, այլ կերպ ասած՝ մաշված քողը դեն նետելու հնարավորություն: Հանգամանքը արձանագրվեց 2016 թվականին կառավարության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանի՝ «ռազմա-քաղաքական դիվանագիտության ակտիվ ժամանակի» մասին հայտարարության տեսքով:
          Անհրաժեշտություն, որի մասին Լրագիրը բազմաթիվ հրապարակումներ էր արել դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ:
          Գործնականում, ռազմա-քաղաքական դիվանագիտությունը Հայաստանի համար «բնական» անհրաժեշտություն է, ելնելով ռեգիոնալ իրողություններից եւ այն ստատուս-քվոյից, որ ձեւավորել է Հայաստանը արցախյան շարժման հենց ռազմա-քաղաքական հաղթանակի շնորհիվ:
          Այդ պարագայում, արտաքին քաղաքականության ուղեծրում անխուսափելիորեն պահանջվում է ռազմական բաղադրիչի առկայությունը՝ հաղթանակի արդյունքի պաշտպանության օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում բարձր մակարդակով ձեւակերպված ընդհանուր նպատակի սպասարկման կոշտ եւ փափուկ գործիքների փոխլրացման սկզբունքով: Դա բխում է Հայաստանի ռեգիոնալ դերից, առաքելությունից, եւ առկա իրողությունների պարագայում արդիականացման առավելագույնս կայուն միջավայրի ապահովման անհրաժեշտությունից:
          Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը նկատելիորեն նոր թափ է հաղորդել արտաքին քաղաքականության այդ կառուցվածքի ու տրամաբանության ձեւավորմանը, ինչի մասին են վկայել նաեւ պաշտպանության նախարարի մի շարք հատկանշական հայտարարությունները: Այստեղ է նաեւ Եռաբլուր այցի մյուս հատկանշական հաղորդագրությունը՝ դիվանագիտական կորպուսին ուղեկցել է ոչ միայն արտաքին գործերի, այլ նաեւ պաշտպանության նախարարը:


          Comment


          • Armenian Army









            Comment


            • The separate repair and recovery base of NKR DA









              Comment


              • The military boots factory in Artcakh








                Comment




                • «Հաղթանակի մեղքը». Հայաստանը հաղթահարում է մեղքի բարդույթը


                  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                  30.08.2019






                  Հայաստանի դիվանագիտական կորպուսը, որն այս օրերին ամենամյա հավաք է անցկացնում Երեւանում, այցելել է ոչ միայն Ծիծեռնակաբերդ, այլ նաեւ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմի զոհերին:


                  Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ իշխանություններին բազմիցս կոչ է արել օտարերկրյա հյուրերի պաշտոնական այցերի պաշտոնական արարողակարգում ներառել այց ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, այլ նաեւ Եռաբլուր, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմում զոհվածներ
                  Դժվար է ասել՝ արդյոք Եռաբլուրը կներառվի պաշտոնական արարողակարգում, բայց դիվանագիտական կորպուսի այցը վկայում է, որ Հայաստանը փորձում է հաղթահարել «մեղքի բարդույթը»: «Հաղթանակի մեղքի» բարդույթն էլ ձեւավորել է Հայաստանի դիրքորոշումը բանակցություններում: Մենք կարծես ամաչում էինք, որ հաղթանակ ենք տարել, հող ազատագրել: Մենք համեստորեն այն անվանել ենք «անվտանգության գոտի»՝ կարծես ինքներս մեզ իրավասու չհամարելով ազատ ապրել սեփական հողում:
                  Մեղքի բարդույթը երկար տարիներ որոշիչ էր Հայաստանի դիվանագիտությունում, բայց չի դիպչել զինված ուժերին ու հանրությանը, որոնք չէին ամաչում հաղթանակից ու պատրաստ էին նոր նվաճումների: Այսպիսի սիլոգիզմն ապակողմնորոշում էր միջազգային միջնորդներին: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը միայն պաշտոնավարման վերջում «բացահայտեց», որ Հայաստանում մարդիկ անգամ չեն քննարկում տարածքային զիջումները, չնայած իշխանությունները չեն բացառել դա բանակցություններում:
                  Հնարավոր է, այն ժամանակ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ սիլոգիզմը համարում էր միակ հնարավորությունը ժամանակ ձգելու ու միջազգային պատասխանատվությունից խուսափելու համար: Դժվար է ասել, արդյոք օբյեկտիվ պատճառներ կային, թե խնդիրն այդ մարդկանց հոգեվիճակն էր: Սակայն այն, որ երկրի ղեկավարությունն օտարերկրյա հյուրերին տանում էր Ծիծեռնակաբերդ, վկայում է այն մասին, որ զոհի կերպարն ավելի հոգեհարազատ է, քան հաղթողինը:
                  Այս սիլոգիզմի հետեւանքով Հայաստանում քաղաքական պայքարը հանգել էր երկու արատավոր գաղափարախոսությունների պարզունակ պայքարի՝ «մենք փոքր ազգ ենք, որն ուշքի չի եկել ցեղասպանությունից եւ չենք կարող հող նվաճել» ու «մենք հող ենք նվաճել ու դա մեզ ամենաթողության ու ազգային բարիքները տնօրինելու իրավունք է տալիս»: Հայաստանի ու Արցախի պատմության այս երեսնամյակը պարփակված էր այս անիմաստ պայքարի տրամաբանության մեջ:
                  Արատավոր շրջանից կարելի է դուրս գալ, եթե դադարենք ամաչել հաղթանակից ու այն ընկալենք որպես իրավունքի իրացում: Չպետք է Էրդողանը պարծենա, որ իր ազգը 1000 տարի առաջ հայտնվել է տարածաշրջանում ու նվաճել այն, իսկ հայերը վախենան հայտարարել, որ ազատագրել են իրենց հողի մի մասը: Չպետք է Ալիեւն իր հյուրերին խոնարհվելու տանի Շեհիդների պուրակ, իսկ Հայաստանն ամոթխած կախի աչքերը՝ իր հերոսների անուններով չկոչելով փողոցներ ու քաղաքներ:



                  Comment


                  • Armenian military industry








                    Comment


                    • Ադրբեջանն ուղղում է ապրիլյան պատերազմին թույլ տված իր սխալները:

                      Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)

                      29 օգոստոս 2019

                      լ

                      s


                      2016թ.-ի ապրիլյան պատերզմի հաջորդած տարիներին Ադրբեջանը կտրուկ փոխեց իր ռազմական քաղաքականությունը: Եթե նախկինում նա շեշտը դնում էր բացառապես զինտեխնիկա և զինամթերք ձեռք բերելու վրա, ապա այժմ նա վարում է , կարելի է ասել, ընդլայնված ռազմական քաղաքականությունը:
                      Նախ նա ռազմական համագործակցության շրջանակներում արդեն բազմաթիվ համատեղ զորավարժություններ է անցնկացրել և անցկացնում Վրաստանի հետ, ում հետ նույնպես ունի որոշակի սահմանային լարվածություն: Այսպիսով Ադրբեջանը փորձ է անում սերտ ռազմական համագործակցության մեջ մտնել Վրաստանի հետ, որպեսզի անհրաժեշտության պահին պարզապես իր գործողություններով Վրաստանը չխանգարի Ադրբեջանին:
                      Ապրիլյան պատերազմին Ադրբեջանն իսկապես գործի դրեց գրեթե իր ողջ զինանոցը, սակայն մեկ հարցում նա տանուլ տվեց: Չունեին բավարար աստիճանի վրա գնտվող բարոյահոգեբանական վիճակ: Այսօր բազմաթիվ ռազմահայրենասիարական ճամբարումների, միջոցառումների միջոցով փորձում են կոմպեսացնել նաև այդ բացը: Եթե ուշադիր ուսումնասիրելու լինենք, ապա կնկատենք, որ շեշտը դնում են ավելի տաքարյուն տարիքային խմբի վրա՝ 15-25 տարեկան:
                      Հետաքրքիր է նաև արդեն այս տարվա մեջ երրորդ անգամ անցկացվող մի ուսումնական վարժանքի բնույթը, որը նախկինում երբեք չի եղել: Ադրբեջանը նախ ռազմական ուժերի, այնուհետև ռազմական ճամբարների համար անցկացրել է գիշերային պայմաններում, անտառային և լեռնային պայմաններում , եղանակային ոչ բարենպաստ պայմաններում կողմնորոշվելու և նպատակակետին հասնելու ուսումնական վարժանքներ, իսկ մի քանի օր առաջ նաև մրցույթային միջոցառում : Որպես կանոն այդ վարժանքն անցնում են հատուկ նշանակության ջոկատների անդամները:



                      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayas...73365183043424

                      Comment

                      Working...