Announcement

Collapse
No announcement yet.

The Struggle in Javakhk

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: The Struggle in Javakhk

    «Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ

    May 2, 2016


    Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում:

    Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան, կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:

    Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը:

    - See more at: http://analitik.am/news/view/303404#....m9kdINmY.dpuf

    Comment


    • Re: The Struggle in Javakhk

      1 / Հունիս / 2016

      Հայերի եւ վրացիների միջեւ միջադեպի հետքերով. Յուրի Վարդանյանը վերջապես այցելել է Ախալցխա



      Հայերի եւ վրացիների միջեւ միջադեպի հետքերով. Յուրի Վարդանյանը վերջապես այցելել է Ախալցխա
      Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է Ախալցխա՝ պարզելու ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
      Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգի հիմնական թեման եղել է 2016թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ եւ վրացի երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի քննարկումը։
      Դեսպան Վարդանյանն իր մտահոգությունն է հայտնել նահանգապետին եւ հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորներն արժանի պատիժ կստանան, հստակ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ։
      Նահանգապետ Մաչուտաձեն նշել է, որ իր անմիջական վերահսկողության տակ կպահի միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործի ընթացքը եւ զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին:
      Այցի ընթացքում դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է նաեւ Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի եւ շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:
      Դեսպան Վարդանյանը ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետեւողական քայլերի ձեռնարկման, համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: Ապրիլի 23-ի դեպքերի համատեքստում դեսպան Վարդանյանը ներկայացրել է այս կապակցությամբ ունեցած իր հանդիպումների եւ հեռախոսազրույցների որոշ մանրամասներ:
      Ախալքալաք այցի շրջանակներում ՀՀ դեսպանը այցելել է նաեւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:
      Հիշեցնենք, որ «Ջավախք» հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ՝ կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը՝ վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց:

      Comment


      • Re: The Struggle in Javakhk

        Somebody is trying to protect secrets.

        Murderer of Armenian family in Javakhk commits suicide
        12:37 • 04.09.16



        Nodar A., who was charged withxmurderingxa 37-year-old woman and her three children in the village of Vachian on July 10, committed suicide in his prison cell on August 27.

        “We have heard he committed suicide in the Gldan prison, but we do not know anything about the details,” local resident Ruzanna S. told Tert.am.


        x
        Hayastan or Bust.

        Comment


        • Re: The Struggle in Javakhk

          7-8 հայի արգելված է մտնել Վրաստան
          «Առավոտ» , 29.09.2016

          «Առավոտ» թերթը գրում է. «Վրաստանում, թեեւ նախընտրական շրջան է եւ թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում:

          Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են, թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների եւ հուզումների պատճառ:

          Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի եւ հայ գրականության դասագրքերը, եւ Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:

          Հավելենք նաեւ, որ Վրաստանում գործում է նաեւ սեւ ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որեւէ հիմնավորման արգելվում է: Aravot.am-ը «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց սա ի՞նչ քաղաքականություն է, ինչո՞ւ մեր այսպես կոչված բարեկամ երկրի հետ նման խնդիրներ են ծագում ու ավելի խորանում: Նա արձագանքեց. «Ես նման տեղեկություն չունեմ, որ նախընտրական շրջանում այբբենարաններ են տարել Վրաստան եւ արգելքի հանդիպել: Բայց այդ խնդիրն, ընդհանրապես, գոյություն ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի կրթության նախարարության հետ համատեղ պետք է խնդիրը քննարկեին ու կարողանային հասնել մի ընդհանուր վիճակի, որ հայատառ գրականությունը եւ դասագրքերը անարգել տեղափոխեին Վրաստանի հայկական դպրոցներ:

          Տարիներ շարունակ այդ դասագրքերը մեծ դժվարությամբ են հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Վերջին` նախընտրական շրջանի մասին չունեմ տեղեկություն, թե գրքեր են տեղափոխվել ու արգելքի հանդիպել, բայց եթե տանեին, իսկապես արգելքի կհանդիպեին»:

          Պատճառներից պարոն Գրիգորյան առանձնացրեց կազմակերպական խնդիրներն ու վրացական կողմի պահանջները. «Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն հայատառ գրականության մուտքով: Վերջին անգամ մեկ տարի ուշացումով Սփյուռքի նախարարությունը կարողացավ դասագրքերի որոշակի խմբաքանակ ուղարկել Վրաստանի հայկական դպրոցներ: Վրաստանի կրթության նախարարությունը պահանջում է, որ հայկական դպրոցների համար դասագրքերն իրենք թարգմանեին, որոնք կհամապատասխանեին իրենց կրթական ծրագրերին: Բայց իրենց թարգմանած գրականությունը բազում տառասխալներ ուներ եւ անհասկանալի ու անգրագետ ձեւակերպումներով էր: Կար պայմանավորվածություն, որ պետք է հայ- վրացական հանձնաժողով ստեղծվեր, որ հայ մասնագետ ներգրավվեր, եւ թարգմանությունը կատարվեր պատշաճ մակարդակով»:

          Դառնալով սեւ ցուցակին` «Ջավախք» հիմնադրամի նախագահը թվարկեց, թե ում է այս պահի դրությամբ արգելված մուտք գործել Վրաստան. «Այդ արգելքը գոյություն ունի յոթ-ութ անձի դեպքում, այն պահպանվում է: Նրանք են` Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին: Մեր ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ բարձրացնում է այդ հարցը, բայց սայլը տեղից չի շարժվում եւ այդ մարդկանց` Վրաստան մուտք գործելու արգելքը պահպանվում է: Վերջերս նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին էին արգելել մուտք գործել, բայց իմ տեղեկություններով` հիմա նա կարողանում է մուտք գործել»:
          Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

          Comment


          • Վրաստանն ուզում է մեր եկեղեցին «իրենով անել». Ռստակյանը՝ Գումբուրդոյում խաչքարը տեղադրելն արգելելու մասին
            30.09.2017


            Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների եւ հոգեւոր հայրերի միջեւ նախնական պայմանավորվածություն է եղել, որ թույլ կտան Վրաստանի Մշակույթի նախարարության կողմից վերանորոգվող հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը՝ անդրադառնալով Ջավախքի Գումբուրդո քաղաքում տեղի ունեցած բախումներին:

            «Ինչպես գիտեք, ռեստավրացիայի ժամանակ վրացական կողմն ավիրել էր հայերի գերեզմանոցը, դրանից հետո մերոնք որոշել էին եղբայրական գերեզմանոց սարքել՝ տեղադրելով խաչքար եկեղեցու բակում: Խոսակցություններ կային, որ ընտրություններից հետո կթողնեն տեղադրել խաչքարը, բայց թույլ չէին տալիս: Հայերն էլ որոշեցին այսօր առավոտյան գնալ ու խաչքարը տեղադրել: Խնդիրը ոչ թե խաչքարն է, այլ եկեղեցու պատկանելությունը: Վրացական կողմը ցանկանում է եկեղեցին իրենով անել»,- ասաց Դավիթ Ռստակյանը:

            Խաչքար տեղադրելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հատուկջոկատայինները մահակներով դաժանաբար ծեծել են հայերին: Ի դեպ, հատուկջոկատայինները, ըստ Դավիթ Ռստակյանի, հայերին նույնիսկ թույլ չեն տվել մտնել եկեղեցի եւ մոմ վառել՝ հայտարարելով, թե նման հրահանգ ունեն: Հայ համայնքի ներկայացուցչի կարծիքով, սա լրջագույն խնդիր է, քանի որ Վրաստանի իշխանություններն ամեն կերպ ցանկանում են հայկական եկեղեցին «դարձնել» վրացական:

            Comment


            • Ջավախքում ոստիկանները ծեծել են հայերին, Շարմազանովը վրացի գործընկերներին մտահոգություն է հայտնել Սեպտեմբեր 30, 2017 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԺ փոխնախագահի գրասենյակը։ Շարմազանովը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել: Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում այսօր հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին, նշում է «Արմենպրես»-ը:

              Comment


              • Ջավախքում, հավանաբար, սադրանք է եղել. ցանկություն կա ՏԻՄ ընտրությունների նախօրեին սրել իրավիճակը. Շիրակ Թորոսյան


                01.10.17





                Ջավախքում կրքերն արդեն հանդարտվել են և որոշվել է, որ խնդիրը պետք է լուծվի հոգևոր դաշտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ծննդով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Ջավախքում հայ բնակիչների և ոստիկանների միջև բախումներին:

                «Բավականին ընդունելի որոշում է կայացվել: Սա եկեղեցական հարց է, և չպետք է քաղաքականացվի: Սա չպետք է վնասի բնակչության և՛ իշխանությունների հարաբերություններին, և՛ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններին: Անտեղի լարվածություն է առաջացել, որ երրորդ ուժի՝ Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում»,- նշեց պատգամավորը:


                Նրա տեղեկացմամբ՝ Ջավախքում հայ բնակիչների և ոստիկանների միջև բախումը մեծ արձագանք է գտել ադրբեջանական մամուլում, սոցիալական ցանցերում: Ադրբեջանական կողմն արդեն սկսել է հայտարարել, թե իբր հայերը անջատողական են` ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում:


                Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ջավախքի Գումբուրդո քաղաքում բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև: Քաղաքում բնակվող հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն: Բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ և մի քանի ոստիկան, ինչպես նաև ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ:

                Շիրակ Թորոսյանի խոսքով՝ խաչքարի տեղադրումը վաղուց պլանավորված է եղել, բայց իշխանություններն առաջարկել էին հետաձգել այն մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ավարտվեն, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերին:


                «Վիրահայոց թեմի առաջնորդի և Ջավախքի վրաց հոգևոր առաջնորդի միջև համաձայնություն է եղել, ըստ որի՝ խաչքարը պետք է տեղադրվի: Գյուղացիները փորձել են տեղադրել, որն էլ առաջացրել է իշխանությունների անհամաձայնությունը: Հետագայում Ջավախքի վրաց հոգևոր առաջնորդը հայտարարվեց, որ նման փոխհամաձայնություն չի եղել: Հակասական տեղեկություններ են հասնում»,- ասաց նա:


                Ըստ պատգամավորի՝ եթե նման միջադեպերը շարունակական լինեն, բնականաբար, կազդեն երկկողմ հարաբերությունների վրա: Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է ավելի բարյացակամ լինեն, բնակչությունն էլ ավելի ըմբռնող, որպեսզի նման կոնֆլիկտներ չառաջանան:


                «Հետաքրքիր է, որ այսպիսի կոնֆլիկտ է առաջանում, երբ տարվա մեջ Ջավախքում տասնյակ խաչքարեր են տեղադրվում և եկեղեցիներ են վերանորոգվում կամ կառուցվում: Այստեղ, հավանաբար, սադրանք կա և ցանկություն կա ՏԻՄ ընտրությունների նախօրեին սրել իրավիճակը»,- նկատեց Շիրակ Թորոսյանը:





                Հակոբ Ասլանյան

                Comment


                • Ջավախահայերի և վրացի ոստիկանների բախումների արդյունքում տուժածներ և ձերբակալվածներ կան

                  http://www.yerkir.am/news/view/137492.html

                  30 Սեպտեմբերի 2017, 17:25

                  Հայտնել ենք, որ այսօր Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների և հայերի միջև: Պատճառն այն է, որ տեղի իշխանությունները թույլ չեն տվել հայերին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել:

                  Jnews.ge կայքից տեղեկանում ենք, որ հատուկջոկատայինների հետ բախումների հետևանքով բնակիչներ են ծեծի ենթարկվել: Նախնական տեղեկություններով` երկու անձ ձերբակալվել է: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մեջեբիշվիլիի հետ բանակցություների արդյունքում, գյուղացիները համաձայնվել են ցրվել, եթե ձերբակալվածներին ազատ արձակեն:

                  Բնակիչները հայտարարել են, որ եկեղեցու բակում խաչքարի տեղադրման հարցը քննարկելու են ոչ թե ոստիկանապետի, այլ հեգևորականների մակարդակով:

                  Հիշյալ դեպքի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: «Մտահոգիչ է և դատապարտելի, պետք է խուսափել իրավիճակի հետագա լարումից... և ժողովուրդը և ուժային կառույցի ներկայացուցիչները պետք է լինեն զուսպ և հեռատես... և վերջապես պետք է հասկանանք, որ երբ եղած խնդիրները չեն լուծվում և անվերջ հետաձգվում են անորոշ ժամանակով , դա որոշներին հնարավորություն է տալիս խաղալ զգացմունքների վրա»:
                   

                  Comment


                  • Gumburdo no comments

                     

                    Comment


                    • Жители села Гумбурдо разошлись по домам

                       

                      Comment

                      Working...
                      X