Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Bashar al-Assad, Syria and the Armenian people

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

    Հալեպի Բերիո հայոց թեմի առաջնորդարանի շենքի մոտ արկ է ընկել. պատմական շինությունը վնասվել է
    11.08.12

    Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություններից մեկը, հայտնում է հալեպահայերի Facebook-ի խումբը` հղում կատարելով տեղական հեռուստալուրերի թողարկմանը:

    Ականանետից արձակված արկ է ընկել Հալեպի հին քաղաքի տարածքում` Ջդայդե թաղամասում` վնաս հասցնելով Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքին: Արկի բեկորներից կոտրվել են շենքի ճակատային մասին ապակիները:

    Հասցվել է միայն նյութական վնաս: Սպասավորներից ոչ ոք չի տուժել:

    Comment


    • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

      Երբ պետք է մտածել սիրիահայերի մասին
      14 Օգոստոսի 2012 - 12:15

      Կառավարությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հարյուրավոր սիրիահայ երեխաների բերել է Հայաստան՝ տարբեր ճամբարներում որոշակի ժամանակ անցկացնելու համար:
      Այն, որ Սիրիայում իրավիճակի թեժացումից հետո Հայաստանի իշխանությունների արձագանքն առնվազն զարմանք առաջացրեց, փաստ է: Նախ, «Արմավիան» ինչպես միշտ համը հանեց գների իր տիեզերական քաղաքականությամբ, հետո էլ մարդկանց մոտ զարմանք կար, թե ինչպե՞ս է պետությունն այսքան «բարդակ» ձևով արձագանքում Սիրիայում տիրող իրավիճակին, ինչու՞ չի կազմակերպում էվակուացա Հալեպից ու Դամասկոսից: Ի դեպ, Սիրիայի մայրաքաղաքն առանձին խոսակցության թեմա է: Այնտեղ նույնպես հայահոծ գաղութ, Հայ Առաքելական Եկեղեցու թեմ կա, սակայն հիմնական հոսքը Հալեպից է, Դամասկոսի հայության մասին կարծես թե խոսք անգամ չկա: Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա մեզանում դժգոհություն կար, որ պետության աջակցությունն ակնառու չէ, պետք էր կազմակերպել շարժում, Հայաստանի իշխանությունները սիրիահայերի հետ կապված ցանկացած քայլի մասին պատշաճ իրազեկում պետք է ապահովեին: Հիմա, թերևս, խնդիրը մեծ հաշվով լուծվել է, իսկ հարյուրավոր սիրիահայ երեխաներ արդեն իսկ Հայաստանում են:

      Թերևս կարելի է ենթադրել, որ եթե չլիներ հասարակական այս ընդվզումը, ապա պետական քայլեր ձեռնարկելուն դեռ պետք է շատ սպասեինք, սակայն մյուս կողմից դժվար է պաշտոնական Երևանից սպասել սիրիահայ համայնքին էվակուացիա անելու մասին հայտարարություն տարածելը: Նախ, դրանով կվտանգվեր պաշտոնական Դամասկոսի ու Երևանի հարաբերությունները: Ունենալով բազամահազարանոց գաղութ Սիրիայում՝ այդ երկրի իշխող կարգերի հետ հայերի ու Հայաստանի հարաբերությունները մշտապես բարեկամական է եղել: Բաշար ալ Ասադը այցելել է Հայաստան, Սիրիա է մեկնել նաև մեր նախագահը, այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը երբեք չի հակասել Հայաստանի շահերին: Իսկ հիմա, երբ քո երկիրը հայտարարում է, որ պետք է էվակուացնել այնտեղի հայերին, ապա Սիրիայի իշխանությունների մոտ կարող է դժգոհություն առաջանել՝ չէ որ այդ մարդիկ նախևառաջ հենց իրենց երկրի քաղաքացիներն են: Իսկ լռելյայն արված գործողություններն ավելի էֆեկտիվ են, ինչպես հարյուրավոր երեխաներին Հայաստան տեղափոխելու այս քայլը: Դեռ մեծ հարց է, թե իրավիճակն ինչպես է զարգանալու մեր բարեկամ երկրում, ուստի պաշտոնական Երևանի ցանկացած գործողություն պետք է լինի հնարավորինս զգույշ, որովհետև պատերազմն ավարտվելուց հետո արդեն սկսվում է բոլորովին այլ իրավիճակ, որտեղ դու պետք է հնարավորինս շահեկան իրավիճակում լինես՝ հաշվի առնելով հայկական գաղութի փաստը, որը պատերազմի հետևանքով նոսրացավ, սակայն վստահաբար պահպանելու է իր ուժն ու ազդեցիկությունն արաբական այդ երկրում:

      Ժիրայր Մուրադյան

      HayNews.am

      Comment


      • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

        Ethnic Armenians arriving in Yerevan from Aleppo say the Syrian government is supplying local civilians with weapons to defend themselves from attacks by rebels. They say a majority of Armenians there are now armed.

        Comment


        • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

          Հայաստանյան բանկերը հաշվեհամարներ չեն բացում սիրիահայերի համար

          Լիլիթ Հարությունյան
          Հրապարակված է՝ 15.08.2012
          Հայաստանյան բանկերը Սիրիայից Հայաստան կապիտալ չեն տեղափոխում: Սիրիահայերը չեն կարողանում հաշվեհամար բացել Հայաստանում եւ կարողությունը տեղափոխել Հայաստան:

          Կոմիտաս Միրջանյանը իր ընտանիքի հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2.5 ամիս առաջ: Այնտեղ վաճառել են իրենց տունն ու ունեցվածքը, սակայն գումարը շատ դժվարությամբ, մի քանի միջնորդների օգնությամբ են Հայաստան տեղափոխել: Միրջանյանն ասում է` դիմել է HSBC եւ Byblos բանկեր ու մերժում ստացել:

          «Պատճառաբանություն չտվեցին, ասեցին, որ հաշիվ չենք բացում հիմա, միայն ասացին, որ հիմա չի կարելի բացել: Այստեղ ես պարսկահայ հին ընկեր ունեմ, ով արդեն հայաստանցի է, ինքը հաշիվը բացեց եւ գումարը իրեն փոխանցվեց: Այսինքն փողը իմ անունով չէ, ընկերոջս անունով է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Միրջանյանը:

          Արթին Առաքելյանը, տարիներ առաջ Իրանից Հայաստան տեղափոխվելով, նույն խնդրին է բախվել. որեւէ բանկում չի կարողացել հաշվեհամար բացել, մինչեւ որ չի ստացել Հայաստանի քաղաքացիություն: Նրա խոսքով` այստեղ բազմաթիվ սիրիահայեր եւ իրանահայեր չեն կարողանում իրենց կապիտալը Հայաստան բերել:

          «Իրենք հիմա երկու կողմից խնդիր ունեն` թե Հայաստանում, թե Սիրիայում: Սիրիայից չեն կարող իրենց գումարը հանել: Ստիպված են ինչ-որ միջոցներով գումարը տեղափոխել Լիբանան, Լիբանանից միջազգային բանկերի միջոցով Հայաստան: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան բանկային համակարգը Սիրիայի քաղաքացիների համար հաշիվ բացելու թույլտվություն չունի: Դա նորից իրենց համար խնդիր է ստեղծում, որովհետեւ պիտի Հայաստանում շատ վստահելի ծանոթ, բարեկամ ունենան, որ կարողանան գումարը նրանց հաշիվների վրա փոխանցել», - ասում է Առաքելյանը:

          Կենտրոնական բանկից, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե ինչո՞ւ են հայաստանյան բանկերը հրաժարվում հաշվեհամարներ բացել հատկապես Սիրայի եւ Իրանի քաղաքացիների համար, պատասխանեցին, որ Հայաստանի օրենսդրությամբ այլ երկրների քաղաքացիների կողմից հայաստանյան բանկերում հաշիվների բացման հետ կապված որեւէ սահմանափակում գոյություն չունի:

          Comment


          • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

            Aleppo’s Armenian-inhabited district under govt. forces’ control

            August 22, 2012 - 11:34 AMT

            PanARMENIAN.Net - Syria rebels-seized district, with Armenian National Prelacy located nearly, passed under the control of government forces today, Aug. 22.

            Syrian rebels claimed Aug. 20 to be heading to Aleppo’s Azize, Jamilie, Midan districts, having asked the local Christian population to offer assistance to Free Syrian Army in their mission.

            Aleppo’s several districts, including an Armenian one, was further reported to have been seized by the rebels.

            Comment


            • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

              "PanARMENIAN.Net - Syria rebels-seized district, with Armenian National Prelacy located nearly, passed under the control of government forces today, Aug. 22.

              Syrian rebels claimed Aug. 20 to be heading to Aleppo’s Azize, Jamilie, Midan districts, having asked the local Christian population to offer assistance to Free Syrian Army in their mission.

              Aleppo’s several districts, including an Armenian one, was further reported to have been seized by the rebels. "

              This type of stuff happened in Lebanon, I know I was there. Make a choice, smart move is to stay neutral but that did not work in Lebanon. Make a choice, and another Armenian in another Arab land will pay the price. I love the Middle East of old, not what it is now. Our people should leave, they don't want to exit Sooria just like in Lebanon who wants to go? In the end what will be left? A Few poor Armo's the rest are either dead or flee with 2 cents in the pocket of what was once a good amount of wealth. Some say better have two cents then lose ones life, I say the hell with stupid people who make such statments.

              We are still a small people that is still having a tragedy.
              Last edited by Vahram; 08-23-2012, 02:03 PM.

              Comment


              • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                Սուրիական Բանակը Ընդդիմադիր Ուժերը Հալէպի Հայկական Որոշ Թաղամասերէն Դուրս Մղած Է
                By ADMIN - Thu Aug 23, 7:52 am
                0 Comments0 views Print
                Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռէյիսեան «Երկիր Մետիա»-ի հետ հեռաձայնային հաղորդակցութեան մը ընթացքին յայտնեց, որ սուրիական բանակը Հալէպի մէջ յաջողած է վերատիրանալ որոշ տարածքներու, որոնց շարքին` նաեւ հայկական թաղամասեր: Բանակը երեքշաբթի օր Ճիտէյտէ թաղամասը ապահով շրջան յայտարարած է, իսկ երեքշաբթի կէսօրէ ետք Պոսթան Փաշայէն Նոր Գիւղ երկարող շրջանը եւս իր վերահսկողութեան տակ առած է:
                Ռէյիսեան նշեց, որ Ազգային առաջնորդարանի շրջանը դարձեալ անցած է կառավարական զօրքերուն վերահսկողութեան տակ: Ան նաեւ հերքեց այն լուրերը, թէ ընդդիմադիրները ուզած են գրաւել Կիլիկեան վարժարանը:
                Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի բանբերը ըսաւ, որ հայ համայնքը զոհեր եւ վիրաւորներ չէ ունեցած, այլ պարզապէս նիւթական փոքր վնասներ, որոնք տուեալ պայմաններուն մէջ բնական կը նկատուին:
                Ազդակ Օրաթերթ - Լիբանան հրատարակուող հայկական օրաթերթ։

                Comment


                • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                  http://www.youtube.com/watch?feature...76A1A1EA018A2#!

                  Comment


                  • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                    10 օր հայ երիտասարդներով զենք վերցրինք և պաշտպանում էինք հայկական թաղամասերը, բայց արաբ քրիստոնյաները դավաճանեցին մեզ
                    25 Օգոստոսի 2012 - 15:30

                    «Ամեն տարի գումար են հավաքում, ասում են բոլոր հայերին «Արի տուն», գովազդներ են անում, լավ բաներ են ցույց տալիս, հենց ուզում ես «Արի տուն», քեզ ասում են «Մի արի տուն» կամ լավ փող վճարի հետո արի տուն»,- HayNews.am-ի հետ զրույցում այսպես նեղսրտած սկսեց 17 օր առաջ Սիրայից վերադարձած սիրիահայ երիտասարդը, ով չցանկացավ ներկայանալ:
                    Նա նշեց, որ չափից շատ նեղացած է «Արմավիա» ընկերությունից. «Նախկինում ինքնաթիռի տոմսերի գինը 150-200 դոլար էր, հիմա, մոտավորապես 500-600 դոլար: Ուզում ենք իմանալ ինչի՞ համար են այդպես անում, չե՞ն ուզում հայերը վերադառնան»:

                    Երբ հետաքրքրվեցինք Սիրիայում տիրող ընդհանուր վիճակից, վերջինս պատմեց, որ ներկայում ահաբեկիչներն ուզում են հին Իսլամական թագավորության նման դարձնել Սիրիան. «Մոտավորապես 10 օր հայ մի քանի երիտասարդներով զենք վերցրինք և կառավարության զորքերի հետ միասին պաշտպանում էինք մեր հայկական թաղամասերը: Սակայն մի քանի արաբ քրիստոնյաներ դավաճանեցին մեզ, հայտնեցին տեռորիստներին մեր անունները և մենք ստիպված եկանք Հայաստան»:

                    Երիտասարդը պատմեց, որ Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար խաղաղ է. «Կողքի թաղամասերում լարված իրավիճակ է: Այնտեղ տեռորիստները բարձրանում են շենքի տանիքին և սկսում են կրակել ժողովրդի վրա: Նրանց զենք և զինամթերք են մատակարարում Թուրքիան և Ամերիկան: Տեռորիստները սովորական մարդկանց նման են հագնվում, զինվորական հագուստ չեն կրում, որ իմանաս, խուսափես նրանից, մտնում են մարդկանց մեջ և կրակում: Իմ գալուց առաջ փոքր երեխաների դպրոցի մոտ ռումբ էին պայթեցրել: Նրանք հիմնականում հարձակվում են Սիրիական գյուղերի վրա, տեռորիստներ կան նաև Լիբիայից»:

                    Հարցին` եթե իրավիճակը խաղաղվի, կվերադառնա՞ Սիրիա, պատասխանեց. «Եթե Հայաստանում լավ գործ ունենամ, մեծ սիրով կմնամ Հայաստանում, բայց չեմ մոռանա նաև Սիրան, որովհետև այնտեղ մեզ շատ լավ են վերաբերվել, երբեք օտար չեմ զգացել ինձ: Հայաստանը մեր հայրենիքն է, Սիրիան` մայրենիքը»:

                    Սիրիահայ Շանթ Լիվարյանն էլ HayNews.am–ին պատմեց, որ 5-6 ամիս առաջ է եկել Հայաստան. «Ընտանիքով ենք եկել, Հայաստանում վարձով ենք ապրում, այնտեղ գործերը վատացել են, դրա համար ենք եկել»:

                    Նա նշեց, որ միակ դժվարությանը, որ հանդիպել է Հայաստանում, իր մանկահասակ երեխային մանկապարտեզ տեղավորելն է եղել. «Շատ դժվարությամբ երեխային մանկապարտեզ տեղավորեցինք, գումարի հետ կապված խնդիրներ կար»:

                    Շանթ Լիվարյանը նշեց, որ չի պատրաստվում վերադառնալ Սիրիա. «Շատ լավ եմ հարմարվել Հայաստանում»:


                    HayNews.am

                    Comment


                    • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                      Կատաղի մարտեր Հալեպի հայկական թաղամասերում

                      Գեւորգ Ստամբոլցյան
                      Հրապարակված է՝ 26.08.2012
                      Հալեպում ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ ընթացող մարտերը կրկին տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նշեց Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

                      «Անցնող մի քանի օրերին հայաբնակ թաղամասերից մի քանիսը «տաք շրջանների» վերածվեցին: Լինում են թե փոխհրաձգություններ, եւ թե ռմբակոծություններ: Մարդկային կորուստները համեմատաբար քիչ են», - նշում է հալեպահայ գործիչը` այնուամենայնիվ նշելով, որ շաբաթ օրը Հալեպում մի հայ կին է զոհվել:

                      «Ռումբի պայթյունի հետեւանքով հայ երիտասարդ մի կին գլխի ծանր վնասվածքներ էր ստացել: Չնայած բժշկական բազմաթիվ միջամտությունների՝ երեկոյան նա մահացավ եւ այսօր արդեն կայացավ նրա հուղարկավորությունը: Կան նաեւ հայեր, որոնք ավելի թեթեւ են վիրավորվել։ Նրանց հարկ եղած բուժօգնությունը ցուցաբերվել է», - նշում է Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով, շարունակվող մարտերի ընթացքում տուժել են նաեւ Հալեպի հայերին պատկանող ունեցվածքը, հայկական հաստատություններից մի քանիսը:

                      «Նյութական վնասն ամենուր է: Նոր Գյուղ շրջանում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, բազմաթիվ հայկական գործատեղիներ ու հաստատություններ կան, վերջին օրերին կրակոցներն անպակաս էին։ Բոսթան Փաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցը եւս բավական ծանր նյութական վնասներ է կրել, սակայն ծերերից որեւէ մեկը չի տուժել: Տնօրինության ձեռնարկած ջանքերի շնորհիվ ծերերին ապահով սենյակներ են տեղափոխել»,- նշում է Ռեիսյանը:

                      Իսկ ու՞մ վերահսկողության ներքո են այժմ Հալեպի հայկական թաղմասերը: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան Բերիո թեմի առաջնորդարանի բանբերը նշեց․ - «Անշուշտ, կառավարական ուժերի, բայց ընդդիմադիրների կողմից որոշակի թափանցումներ կան եւ այդ փորձերի պատճառով ընդհարումներ են ծագում: Բայց ասել, որ շրջաններն անցել են ընդդիմության հսկողության տակ, սխալ է»։

                      Comment

                      Working...
                      X