Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
«Հայազն» միությունը սիրիահայերի համար դրամահավաք էր կազմակերպել. հավաքվել է ընդամենը 165 հազար դրամ
21 Հուլիսի 2012 - 12:40
«Հայազն» միությունը երեկ կասկադում կազմակերպել էր դրամահավաք առաջին սիրիահայ ընտանիքին, որը կազմված է 4 հոգուց, առնվազն 6 ամսով երևանում վարձով բնակարան ապահովելու համար:
«Հայազն» միության կենտրոնական մարմնի ներկայացուցից Արմեն Մկրտչյանը HayNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 15:00-ին, երբ սկսվել է դրամահավաքը, Կասկադի տնօրինությունը թույլ չի տվել անցկացնել այն. «Մենք ոստիկաններին կանչեցինք և նրանք հասկացրեցին, որ իրենք չեն կարող արգելել դրամահավաքը և կարգավորեցին հարցը»:
Արմեն Մկրտչյանը նշեց, որ դրամահավաքը տրամաբանական շարունակությունն էր մի քանի օր առաջ անցկացված երթի, որի ընթացքում նամակներ հանձնեցին ՀՀ կառավարությանը՝ սիրիահայերի հայրենադարձությունը պատշաճ կատարելու պահանջով:
«Նույն օրը մեզ դիմեցին մի քանի տասնյակ ընտանիքներ և մեզ ներկայացրեցին իրենց խնդիրները: Մենք էլ որոշեցինք առաջնահերթ որոշակի դրամական օգնություն տրամադրել: Դրամահավաքին մասնակցեցին շուրջ 50 հայեր և արդյունքում հավաքվեց 165 հազար դրամ, որը ցավոք ընդամենը երկու-երկուսուկես ամսվա տան վարձ է մեկ ընտանիքի համար»,- նշեց Արմեն Մկրտչյանը:
Խոսելով հետագա անելիքների մասին` Արմենը նշեց, որ այսօր երեկոյան ընդլայնված նիստ կհրավիրվի և կորոշվի, թե ինչ են անելու:
HayNews.am

Comment