Re: Prospects of a Kurdish state and what it means for Armenia
Քրդական զինված պայքարը հայտնվել է բարդ իրավիճակում
Իգոր Մուրադյան
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013
Քուրդ քաղաքական գործիչներn ու քաղաքական կուսակցությունները հաղթահարել են միամտության ու ոչ հասունության ժամանակաշրջանը եւ դարձել են միջազգային քաղաքականության ակտիվ ու հասուն մասնակիցներ, եւ առաջ են քաշում բավական մտածված ու հեռատես նախաձեռնություններ: Ներկայիս փուլում քուրդ քաղաքական գործիչները փորձում են խաղարկել տարբեր երկրներում տարբեր խմբերի համակարգված գործողությունների հեռանկարային սխեման:
Իհարկե, Իրաքյան Քրդստանի կառավարությունը, զգալի ֆինանսական ռեսուրսների տիրապետելով, փորձում է դառնալ ողջ քրդական ազգային շարժման առաջնորդը եւ բավական հաջողությունների է հասել: Այժմ Իրաքյան Քրդստանի քաղաքական գործիչները որոշիչ ազդեցություն ունեն Սիրիայի, Իրանի եւ Թուրքիայի քրդական կազմակերպությունների վրա՝ փորձելով նույնիսկ նրանց անունից հանդես գալ միջազգային ասպարեզում:
Տարբեր երկրների որոշ քուրդ ֆունկցիոներների կարծիքով, քուրդ ժողովուրդը վերջապես քաղաքական ղեկավարության միասնության հույսեր ունի: Սակայն Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդների մեծամասնությունն ակնհայտորեն գոհ չէ դրանից ու չի կարողանում համակերպվել, որ Իրաքյան Քրդստանի քաղաքական գործիչները չափից դուրս սերտ են համագործակցում Թուրքիայի կառավարության հետ:
ՔԱԿ-ում շարունակվում է խորը պառակտումը, ինչը գործնականում հանգեցրել է մի քանի լիովին ինքնուրույն խմբերի այդ անվան տակ: Թուրքիայում ձեւավորվել է ազգային-ազատագրական պայքարի «իռլանդական» սխեման, որտեղ Աշխատավորական կուսակցության մի մասը հանդես է գալիս «Ժողովրդավարության ու խաղաղության կուսակցություն» անունով, որն այժմ իրենից ներկայացնում է չզինված քաղաքական շարժում:
Հետաքրքիր է այն, որ հենց այդ կուսակցությունն է ամենաքիչը պատրաստ համագործակցել Իրաքյան Քրդստանի քաղաքական գործիչների հետ եւ կարծես թե ֆինանսապես անկախ է Իրաքյան Քրդստանի կառավարությունից: Իհարկե, ժամանակի հետ շատ բան կփոխվի, սակայն ընդհանուր առմամբ Թուրքիայի քրդական խմբերը մեծ անվստահությամբ են վերաբերվում Իրաքի քրդական գործիչներին:
Չնայած միջազգային հանրության «խորհուրդներին» ու Թուրքիայի քաղաքականությանը, թուրքական քրդերը չեն շտապում ընդունել Իրաքյան Քրդստանի քաղաքական գործիչները գերակայությունը՝ հասկանալով նպատակների ու շահերի արմատական տարբերությունների առկայությունը: Իրաքյան Քրդստանի կառավարությունն անմիջական կապ ունի որոշ բավական կասկածելի ու հազիվ թե «լեգիտիմ» որոշումների հետ, որոնք կապված են Թուրքիայի տարածքից զինված խմբերի դուրսբերման հետ, եւ դա Թուրքիայի քրդերի կողմից չի կարող դիտարկվել որպես նրանց շահերի արտահայտում:
Թուրքիայից քրդական զինված խմբավորումների ակնկալվող դուրսբերումը ոչ այլ ինչ է, քան մոտակա շահերի համար հաշվարկված բլեֆներից մեկը: Քրդական զինված շարժումը հերթական անգամ հայտնվել է բարդ իրավիճակում եւ հնարավոր է մտադիր է դադար վերցնել անհրաժեշտ հանգստի համար: Եթե ինչ-որ խմբավորումներ դուրս էլ բերվեն, ապա չեն գերազանցի ընդհանուր թվի 20%-ին:
Պետք է ընդգծել, որ ներկայում ՔԱԿ-ը ֆինանսավորման լրիվ նոր աղբյուրներ է ստացել, այդ թվում Արեւմուտքի երկրներից եւ շատ քիչ է կախված Իրաքյան Քրդստանի աղբյուրներից: Բացի այդ, ՔԱԿ-ը, բաժանված լինելով մի քանի խմբավորումների, այժմ շատ գումարային «օբշակներ» ունի, ինչը ֆինանսավորման աղբյուրները գործնականում անխոցելի է դարձրել: Դրա հետ մետեղ, սպառազինութան մատակարարումն այլեւս խնդիր չի հանդիսանում, եւ դրա միա մասը ստացվում է Թուրքիայի տարածքից:
Պետք է նշել նաեւ, որ վերջին ժամանակներս Իրանը նշանակալիորեն ճշգրտել է իր քաղաքականությունը քրդերի հանդեպ՝ ուղղելով իր կոպիտ սխալները, ինչը հանգեցրել է հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում պանիրանիզմի գաղափարների տարածման բազայի վրա: Ամենայն հավանականությամբ, Իրանում քրդական խնդիրներով են սկսել զբաղվել ոչ միայն կառավարական կառույցները, այլ նաեւ հասարակական, այդ թվում, լիբերալ, արեւմտամետ ուղղության կազմակերպությունները:
Թուրքիայում քրդական միջավայրում զգալիորեն ուժեղացել են իսլամամետ խմբավորումները (բնականաբար, սուննի ճյուղի), ինչը, հնարավոր է, բլեֆներից մեկն է, որը տարածվում է արաբական նավթային հարուստ միապետություններից ֆինանսական միջոցներ ստանալու համար: Ինչպես մյուս դեպքերում, քրդերը կառուցում են իրենց քաղաքականությունն Իրանի ու Սաուդյան Արաբիայի եւ նրա արբանյակների միջեւ հակասությունների վրա:
Ընդհանուր առմամբ, արեւմտյան հանրությունը կանգնած է քրդական խնդիրների հանդեպ սկզբունքային նոր հայեցակարգի մշակման հեռանկարի առաջ, եւ չնայած Արեւմուտքի արտաքին քաղաքականության ակտիվության կրիտիկական անկմանը, այդ թվում մերձավորարեւելյան քաղաքականությունում, քրդական խնդրով հարկ կլինի զբաղվել, հակառակ դեպքում սին է հենց արեւմտյան լիբերալ արժեքային համակարգը:
Քուրդ ժողովուրդը կանգնած է իսկական ցեղասպանության վտանգի առաջ, եւ կարեւոր չէ, թե որ երկրում դա կլինի, ինչը աղետ կդառնա համաշխարհային հանրության համար: Մինչ այժմ արեւմտյան հանրությանը մեծ դժվարությամբ է հաջողվում վերահսկողության տակ պահել Թուրքիայի իրական նպատակները, սակայն որքա՞ն կբավականեցնեն ջանքերը մոտ ապագայում:
Այժմ, որքան էլ տարօրինակ է, Թուրքիայի ծայրահեղական գործողությունների զսպման գլխավոր գործոնը թուրքական հասարակությունն է, սակայն այն երբեք վճռորոշ նշանակություն չի ունեցել: Այդ մասին պետք է մտածեն Թուրքիայի հարեւան բոլոր պետությունները, երբ դրանցից ոչ մեկը նույնիսկ հայեցակարգի ու պատկերացումների նմանվող որեւէ բան չունի, թե ինչպես վարվել նման իրավիճակում:

Comment