ԱԺ-ն քննարկում է Սևանից հավելյալ ջրառի հարցը, բնապահպանները բողոքի ցույց են անցկացնում
31 րոպե առաջ
Սևանա լիճ, արխիվ
Ազգային ժողովն այսօր առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանում քննարկում է Սևանացից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր:
Լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է էներգետիկ և ոռոգման կարիքներով:
Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:
Ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների կողմից ստեղծված «Սոս Սևան» նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաների միջոցով խորհրդարանին պարտադրել չընդունել կառավարության ներկայացրած նախագիծը։ Բնապահպանները հայտարարում են՝ իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին։
Խորհրդարանի այսօրվա նիստին զուգահեռ՝ «Սոս Սևանը» բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ:
Նշենք նաև, որ բնապահպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծի վերաբերյալ:

Comment