Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Sevan




    PEF: Sevan Water Stolen

    PEF: Sevan Water Stolen
    14:20 August 14, 2014

    EcoLur

    PEF: Sevan Water Stolen

    Comment


    • Re: Sevan

      Government Made Water Outlets From Lake Sevan 270 Million Cum


      August 14, 2014

      EcoLur

      On 14 August the executive adopted a resolution to make the water outlets from Lake Sevan 270 million cum for 2014. The irrigation with the water from Lake Sevan will be ensured by 1 September. It should be mentioned that 170 million cum was let out from Lake Sevan under the resolution 432-A dated on 23 April 2014, while under the resolution 696-A dated on 17 April 2014 the water outlet from Lake Sevan was made 245 million cum, which is sufficient till 16 August 2014.

      Reminder: the maximum water outlet from Lake Sevan is 170 million cubic meters. But the government made a proposal to the National Assembly, where the maximum amount of water outlets was mentioned 270 million cubic meters and to amend RA law “ON RA LAW ON ANNUAL AND COMPLEX PROGRAMS OF LAKE SEVAN ECOSYSTEM RESTORATION, CONSERVATION, REPRODUCTION AND USE”, which laid down 240 million cubic meters, the government has made a new proposal to the National Assembly, where the maximum amount of water outlets was mentioned 270 million cubic meters. Competent officials don’t exclude the possibility of additional water outlets from Lake Sevan in upcoming years.

      It should be mentioned as Nature Protection Minister Aramayis Grigoryan mentioned the level of Lake Sevan has decreased by 9 cm as compared with the last year.

      Comment


      • Re: Sevan

        Սեւանա լճի ափերը լճի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելու միջոցառումներից կառավարությունն իրականացնում է միայն մեկը

        Government Implementing Only One Measure out of All Measures Aimed At Increasing Lake Sevan Level

        Օգոստոս 13, 2014

        ԷկոԼուր

        ՀՀ կառավարությունը միջոցառումների այն ողջ ցանկից, որոնք պետք է ուղղված լինեն Սեւանա լճի ափերը ջրի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելուն, ամեն տարի ընտրում է միայն մեկը, ափերի մաքրումը անտառից եւ պետական բյուջեից այդ նպատակով տարեկան դուրս է գրում մոտ 130 միլիոն դրամ: Դրա հետ մեկտեղ այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասշտաբները շատ փոքր են: Այսպես, 2014թ-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում մաքրվել է 35 հա տարածք:

        Սեւանա լճի մակարդակը մինչեւ 1903.5 մ նիշը բարձրացնելու դեպքում ջրի տակ կանցնեն մոտ 3500 հա անտառ, 1967 բնակելի շինություն, 806 վարձակալված հողատարածք, 15 կմ ճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգ, 19 կմ գազատար ու կայան: Սակայն այս ցուցակի վերաբերյալ ոչ մի միջոցառում բացի անտառատարածքների մաքրումից կառավարությունը չի նախատեսում: Պարզապես իջեցնում է Սեւանա լճի մակարդակը` մեծացնելով ջրբացթողումների ծավալը: Ինչ վերաբերում է ափերի մաքրմանը, ապա ԷկոԼուրը բազմիցս ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզից այն մասին, որ աշխատանքներն իրականացվում են խախտումներով, հատվում են որակյալ ծառերը, որոնք վաճառվում են, իսկ արմատները թողնում են, իսկ հետո դրանք անցնում են ջրի տակ: Մաքրման աշխատանքների ծախսերը զգալիորեն աճում են եւ պատասխանատու ոչ մի անձի կողմից չեն փոխհատուցվում:

        Comment


        • Re: Sevan

          Government officials are shamelessly lying, misleading, when they say the water level is not down....... till now, this year (worse is still to come):

          THE LEVEL OF LAKE SEVAN IS DOWN, 11 cm, year on Year:


          2013-08-15
          Water level of Sevan 1900.46 m

          From 2014-08-15
          Water level of Sevan 1900.35 m

          Comment


          • Re: Sevan

            Որքա՞ն ջուր է իրականում բաց թողնվում Սեւանա լճից եւ ինչ նպատակով
            Lragir.am
            22 Օգոստոսի 2014,


            Վերջին տարիներին պետական համակարգը բոլոր հնարավոր և անհնար եղանակներով կասեցնում է Սևանա լճի մակարդակի բարձրացման բնականոն ընթացքը: Ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը տասնյակ տարիներ հետևել է Սևանի մակարդակի տատանումներին և հաշվարկների արդյունքներում պարզել, որ լճից շատ ավելի մեծ քանակությամբ է ջուր բաց թողնվում, քան իրականում ներկայացնում են պաշտոնական մարմինները…
            Ներկայացնում ենք այդ ամենի մասին պարոն Հաջինյանի հոդվածն ամբողջությամբ.

            Սևանա լիճը շարունակում է մնալ «հոգեվարքի» վիճակում

            Տեղյակ լինելով մեր հանրության լայն շրջանակներում տարիներ շարունակ և օրեցօր աճող մտահոգությանը, տագնապին ու մշտապես տանջող հարցերին` կապված Սևանա լճի լրջորեն խաթարված էկոհամակարգի հետ, դրան անմիջականորեն առնչվող` վերջին տարիներին հաճախակի դարձած լճից, օրենսդրորեն նախատեսված չափից (170 մլն խմ) ավելի, լրացուցիչ ծավալի ջրառի գործընթացին, ինչպես նաև ջրի բացթողման ժամկետային գրաֆիկի մշտական խախտումներին (ժամկետից ամիս, ամիսուկես շուտ), ուղղակի հնարավոր չէ չարձագանքել հանրության արդարացված վրդովմունքին, բողոքին, ինչու ոչ, նրա վախին` իսպառ կորցնելու վերջին տասնամյակում լճի «արյան գնով», «կաթիլ-կաթիլ» պաշարված քաղցրահամ ջրի մեր տարածաշրջանի միակ շտեմարանը:

            Դեռևս 15 տարի առաջ մեր իշխանությունները, ի շահ Սևանա լճի, հրաշքով փրկված սուղ պաշարների խնայման, նրա` մոտ 20 մետր իջած մակարդակի հետագա հնարավոր բարձրացման նպատակով, լճից բաց թողնվող ջրի տարեկան ծավալները կրճատեցին մինչև 120 մլն խմ-ի: Ամրագրվեց նաև ջրի բացթողման ժամկետային գրաֆիկ (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը, 4,5 ամիս կամ 138 օր), ինչն անվիճելիորեն տվեց իր դրական արդյունքը: Ընդամենը 6 տարում (2002-2007 թթ.) լճի մակարդակի բարձրացավ` մոտ 2,5 մետրով:

            Սակայն, ցավոք, հետագայում մարեց իշխանությունների ընդգծված ուշադրությունն ու հոգատարությունը լճի նկատմամբ: Նախ 120 մլն խմ ջրառն աճեց մինչև 170 մլն խմ-ի, այնուհետև` տարբեր պատճառաբանություններով սկսվեց` ջրի լրացուցիչ բացթողումների, նրա ժամկետային գրաֆիկի երկարաձգումների պարբերաբար կրկնվող «շարանը», որի պատճառով կտրուկ կրճատվեց լճի մակարդակի միջին տարեկան աճը:

            Դա է հաստատում այն փաստը, որ վերջին 12 տարվա (2002-2013 թթ.) երկրորդ կեսին` առաջին կեսի համեմատ, լճի մակարդակի աճը նվազել է 2,1 անգամ: Իսկ վերջին 3 տարում այն բարձրացել է ընդամենը 26 սմ-ով, ինչը 5 անգամ քիչ է, քան առաջին 3 տարում: Եվ վերջապես վերջին 2 տարում այն բարձրացել է ընդամենը 3 (երեք) սմ-ով, որը ճիշտ 30 անգամ պակաս է, քան առաջին 2 տարում: Եվ, պատահական չէ, որ 2012-ին, վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:

            Հարկ է նշել, որ մթնոլորտային տեղումների ծավալները Սևանի ավազանում այդ երկու ժամանակահատվածում շատ քիչ են տարբերվում միմյանցից: Նշենք նաև, որ մակարդակի չափերի փոփոխման` վերը բերված տվյալներում հաշվի չի առնված` ծովի մակերևույթից Սևանա լճի մակարդակի` մինչև 01.01.2011-ը` նախկինում միջազգայնորեն ընդունված (հաստատուն) բարձրության նիշի` նոր, ճշտված` 20սմ-ով ավելացված չափը, ինչն արհեստականորեն` 20 սմ-ով բարձրացնում է լճի ներկայիս իրականում եղած մակարդակը:

            Այս բոլորը հասկանալի է դառնում, երբ վերջին 5-6 տարիների բաց թողնվող ջրի ծավալները Սևան-Հրազդան ջրանցքում (հատկապես` նրա սկզբնամասում) համադրում և համեմատում ես «մութ ու ցուրտ» տարիների` լճից հարկադրաբար բացթողումների ծավալների և ջրանցքում ջրի մակարդակի հետ, որոնք այս տարիներին ակներևորեն մոտեցել են այդ հիշաչար տարիների համապատասխան ցուցանիշներին և անկասկած համարժեք են նրանց առնվազն 2/3 մասին, և՛ ծավալներով, և՛ մակարդակով, ջրանքում:

            Այդ ակնհայտ և անհերքելի փաստը կարող է հաստատել մեր հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում ապրող յուրաքանչյուր ոք (հատկապես Սևանի ավազանի բնակիչ), ով հանգամանքների բերումով վերջին տարիներին հաճախակի է ականատես լինում (ոռոգման սեզոնին) ջրանցքում ջրի` միջինից բարձր մակարդակին:

            Այժմ փորձենք հաշվել, թե որքան ջուր է բաց թողնվել Սևանա լճից այս վերջին տարիներին:

            Եթե այդ «մութ ու ցուրտ»` 1993-94 թվականներին (ջրի ընդհանուր բացթողումները 2 տարում` 2704 մլն խմ) միջին օրական ջրառի ծավալը Սևանա լճից կազմել է 3,7 (2704:730) մլն խմ, ապա ստացվում է, որ այս վերջին տարիներին (ջրառի սեզոնին) լճից օրական միջին հաշվով բաց է թողնվել մոտ 2,46 (3,7x2/3) մլն խմ ջուր: Սա նշանակում է, որ առանց ժամկետային գրաֆիկի խախտման (138 օր) և առանց լրացուցիչ ծավալի ջրառի դեպքում, որքան էլ զարմանալի թվա, լճից բաց է թողնվել ոչ թե 170, այլ մոտ 340 (2,46x138) մլն խմ ջուր:

            Պարզաբանման կարգով նշենք, որ ջրանցքի առավելագույն, նախագծային թողունակությունն է 60 խմ/վրկ կամ օրական մոտ 5,1 մլն խմ: Դա նշանակում է, որ այդ նույն ժամկետային գրաֆիկով (138 օր) ջրանցքն իր առավելագույն թողունակության ռեժիմով (օրական 5,1 մլն խմ) գործելու դեպքում կարող է բաց թողնել մոտ 700 մլն խմ ջուր կամ մոտ 4 անգամ ավելին, քան 170 մլն խմ-ը:

            Այսպիսով, բանից պարզվում է, որ Սևանա լճից օրենսդրորեն թույլատրված` 170 մլն խմ ծավալի ջուր վերցնելու համար բավական է` ժամկետային գրաֆիկով նախատեսված ժամանակահատվածում (138 օր) ջրանցքով բաց թողնել նրա առավելագույն թողունակության ծավալի ընդամենը քառորդ մասը միայն կամ, գուցե, քիչ ավելին (ջրանցքի թողունակությունը չի որոշվում միայն ջրի ծավալի անմիջական և միակ փոփոխությամբ, այլև կախված է նաև ջրանցքում տվյալ ծավալով ջրի հոսքի արագությունից):

            Սակայն, քանի որ իրականում ջրառը Սևանից վերջին տարիներին սկսում է ժամկետից ամիս, ամիսուկես շուտ և օրական բաց է թողնում միջինը մինչև 2,46 մլն խմ (ըստ վերը բերած հաշվարկի), ապա այդ դեպքում, մինչև ոռոգման սեզոնի վերջը շատ հնարավոր է, որ լճից բաց է թողնվում մոտ 400 մլն խմ ջուր:

            Իսկ ահա այն տարիներին, երբ ջրառի ժամկետային գրաֆիկի երկարաձգումներից բացի, լճից բաց է թողնվում նաև օրենքով թույլատրված` լրացուցիչ ծավալի ջուր և դրան էլ գումարած` ևս որոշ քանակի լրացուցիչ ծավալի ջուր` ատոմակայանի աշխատանքը պարբերաբար դադարեցման ժամանակ (մեկ, երկու ամսով, այն էլ, հիմնականում` ոչ ոռոգման սեզոնին), Սևան – Հրազդան հէկերի կասկադն աշխատացնելու նպատկով, ապա բնականաբար բաց է թողնվում շատ և շատ ավելի մեծ ծավալների ջուր:

            Ակնհայտ է, որ վերոհիշյալ բոլոր դեպքերում Սևանից ջրի միջին տարեկան բացթողումների ծավալները, մեղմ ասած, չեն համապատասխանում պաշտոնական կառույցների չափից ավելի «համեստ»` մոտ 2 անգամ պակաս տվյալների իսկությանը: Միգուցե լճից դուրս եկող ջրի ծավալը հսկող ջրաչափերի էլեկտրոնային ավտոմատ սարքավորումները «սարքին» չեն և տվյալները Երևան «հասնելու» ճանապարհին կրկնակի անգամ նվազում են: Տպավորություն է ստեղծվում, որ այդ տվյալները նախօրոք` կրկնակի, եռակի անգամ «սրբագրվում», «ճշգրտվում» են` լճից բաց թողնվող ջրի ծավալների իրական տվյալները հանրությունից թաքցնելու նպատակով: Արդյո՞ք այդ տվյալները թաքցվում են նաև երկրի բարձրաստիճան այրերից…

            Շատերին է հայտնի, թե ինչու է վերջին տարիներին այդպիսի մեծ ինտենսիվությամբ «դատարկվում» Սևանա լիճը, զրկելով նրան` իր գոյատևման ու ապաքինման համար նորին մեծության բնության կողմից իրեն պարգևած չափազանց անհրաժեշտ և թանկարժեք ջրի մեծ պաշարների լիարժեք կուտակման առաքելությունը.

            ա) Սևանա ջրերն ընդհուպ մոտեցել են օլիգարխ – իշխանավորների բավականին թանկարժեք «արքունիքների» և դղյակների շեմին, ողողման վտանգի ենթարկելով դրանք:

            բ) Խիստ պակասել են Արարատյան դաշտի արտեզյան ջրերը և չեն բավարարում կիսաանապատ Հայաստանում արագ զարգացող, նույն օլիգարխներին պատկանող հույժ շահույթաբեր «ձկնարդյունաբերությանը»:

            գ) Հավելյալ էլէներգիայի արտադրությունը, որի խիստ պահանջարկը, ի դեպ, երկրում այսօր դեռևս չի զգացվում:
            Իշխանությունների կողմից Սևանա լճի ջրի բացթողման միակ, արդարացված և օրինական պահանջարկը դրա օգտագործումն է ոռոգման նպատակներով: Սակայն ջրի նման մեծ ծավալների բացթողումից հետո էլ պարզվում է, որ շատ և շատ գյուղացիական տնտեսություններ մնում են ջրի «կարոտ»: Ու դա այն դեպքում, երբ հանրապետության գյուղական շատ համայնքներ շարունակվում են դատարկվել արտագաղթի պատճառով:

            Այնպես որ, ոռոգման անվան տակ Սևանից բաց թողնվող ջրի մեծ մասն օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով, դրանով իսկ միաժամանակ «ապահովելով» լճի մակարդակի հետագա բարձրացման լրիվ, «անխափան» կասեցումը, որքան էլ որ դա կործանարար լինի Սևանա լճի համար:

            Կարծում ենք, որ եթե իշխանություններն ամեն առիթով և պատրվակով արհեստականորեն չարգելակեին, չխոչընդոտեին լճի մակարդակի ինքնաբուխ, թերևս, բնականոն ընթացքով բարձրացումը, ինչպես և Արփա-Սևանի «օգնությունը», ապա նրա մակարդակն առնվազն 1,2-1,5 մետրով բարձր կլիներ ներկայիս եղած մակարդակից: Եվ ընդամենը 6-7 տարում, այսինքն, 2020-21թթ. (10 տարի նախատեսվածից շուտ) այն կհասներ հաշվարկային 1903,5մ մակարդակին (նայեք ներկայացված գրաֆիկը):

            Միակ ճանապարհը, որը կկանգնեցնի ապազգային, լճի նկատմամբ դավադիր ուժերի կողմից օտարված, այսօր լրիվ անպաշտպան և հեշտ խոցելի Սևանա լճի դեմ սկսված «խաչակրաց արշավանքը», դա մեր ժողովրդի առաջադեմ և համարձակ հատվածի ողջամիտ պայքարն է, որը կստիպի այս իշխանություններին, այսուհետ, հաշվի առնել մեր բարձրակարգ բնապահպան-մասնագետների կարծիքը, պահանջներն ու առաջարկությունները, երկրի բնապահպանական դժվարին և բարդ խնդիրների լուծման գործում:

            Հակառակ պարագայում մենք և մեր սերունդները վերջնականապես և ընդմիշտ կկորցնենք, ոչ միայն մեր ազգային անվտանգության առաջնահերթ երաշխիք հանդիսացող Սևանա լիճը, այլև մեր երկիրը:

            Եթե, հավատանք, որ իրոք, ջուրն ունի ոչ միայն հիշողություն, վերականգնվելու, վերամաքրվելու, այլև պաշտպանվելու և, ինչու ոչ, նաև պատժելու հատկություն, ապա պետք է ենթադրել, որ Սևանա լիճը երբեք չի ների նրանց, ովքեր ժամանակին (1930-ականներին) «մահվան դատապարտեցին» նրան, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր շարունակում են խոչընդոտել լճին` թույլ չտալով նրան «ոտքի կանգնելու», վերագտնելու իր երբեմնի զորությունը, ընդմիշտ հարատևելու ի բարօրություն մեր սերունդների:

            Հ.Գ. – Քանի որ, այս տարի ջրառը Սևանից սկսվեց ապրիլի 23-ին (53 օր նախատեսվածից շուտ), և նախատեսվում է ջրի լրացուցիչ` 100 մլն խմ ծավալի բացթողում, ապա հնարավոր է, որ բաց թողնվող ջրի ծավալները լճից շատ և շատ ավելի մեծ չափերի հասնեն, առավել ևս, որ խոսք է գնում նորից կանգնեցնելու ատոմակայանը: Հետևապես, չի բացառվում, որ այս տարվա վերջին նույնպես գրանցվի լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....YQwu22tS.dpuf

            Comment


            • Re: Sevan



              Birds of SEVAN

              Comment


              • Re: Sevan



                Akhuryan dam is on the border with Occupied Kars province.
                The Turks have full access to the lake, while on our side, the iron curtain is still a formidable wall.
                All the fish to the turks....



                -------

                Ice fishing , Karnut dam, Shirak Marz.
                No rules: those baby fishes must have been freed back in the water.....



                --------

                Fishing in Akhuruan river




                --------

                Fishing in Araks

                river
                Last edited by Vrej1915; 08-31-2014, 02:58 PM.

                Comment


                • Re: Sevan

                  Կգա ժամանակ, երբ Սևանի յուրաքանչյուր կաթիլը ոսկու արժեք է ունենալու

                  ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
                  02 Սեպտեմբերի 2014,

                  Չնայած գիտական հիմնավորումներին, թե Սևանից ջրառի քանակի ավելացումն անթույլատրելի է, կառավարությունն այս տարի ոռոգման նպատակով լճից բաց թողնվող ջրի քանակը հասցրեց 270 մլն խմ-ի: Դրա հետևանքով լճի մակարդակն այս տարի արդեն նվազել է 10 սմ-ով, ինչն անհանգստացնում է մասնագետներին:
                  Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինտիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ:

                  Տիկին Ղուկասյան, Սևանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի քանակն այս տարի հասցվեց 270 մլն խմ-ի, այս պայմաններում ի՞նչ վտանգ է սպառնում լճին:
                  Մենք գտնում ենք, որ Սևանա լճի հիմնախնդրի լուծման միակ ուղին ջրի մակարդակի բարձրացումն է: Մենք դեմ ենք իջեցումներին և արդեն բազմաթիվ ատյաններում հարցը բարձրացրել ենք, որպեսզի հնարավորինս սահմանափակեն ջրի բացթողումները: Ցանկացած իջեցում կարող է միայն բացասաբար անդրադառնալ լճի վրա: Այսօր դեռևս նման երևույթներ չենք գրանցել, բայց բոլորս գիտենք, որ ջրի մակարդակի իջեցումը միանգամից չի կարող ազդել լճում ընթացող պրոցեսների վրա, այդ երևույթները կդրսևորեվեն մի փոքր ավելի ուշ: Լճի բարձրացման ժամանակ աստիճանաբար ափամերձ գոտում սկսում է ձևավորվել պաշտպանական հատվածը՝ մակրոֆիտները: Դրանք խոշոր բույսեր են, որոնք կլանում են ջրհավաք ավազանից եկող բոլոր օրգանական նյութերը, աստիճանաբար կլանելով դրանք՝ թույլ չեն տալիս, որպեսզի այդ օրգանական պարարտանյութը ներթափանցի լիճ: Հաճախ ենք լսում, թե լճի ջրի բարձրացման դեպքում ափերը ճահճակալում են, բայց միայն մասնագետները գիտեն, որ ափամերձ հատվածներում խոտաբույսերի ձևավորումը դրական նշանակություն ունի լճի համար: Խոսքն ափին մնացած ծառերի մասին չէ, այլ խոշոր բույսերի, որոնք կլանում են դրսից եկող օրգանական նյութը և չեն թողնում, որ դա մտնի խորքը, որպեսզի այնտեղ ջրիմուռներով ծաղկում չգնա: Մեզ համար ամենավատը ջրիմուռներով ծաղկումն է, որը վատացնում է ջրի որակը: Երբ լճի մակարդակն անընդհատ տատանում են, մեկ բարձրացնում են, մեկ իջեցնում, բնականաբար այդ բույսերը չորանում են, ափի հատվածում ձևավորվող գոտին ոչնչանում է: Արդեն ոչնչացած օրգանական նյութը լրացուցիչ բեռ է լճի համար: Բացի այդ, անընդհատ տեղի ունեցող այդ տատանումը նոր հողերի լվացման պատճառ է դառնում, անընդհատ ափի նեխած բույսերը լցվում են լիճ: Դրա համար էլ ցանկալի չեն լճի տատանումները, անգամ ավելի ճիշտ կլիներ ջուրը թողնել նույն մակարդակի վրա, քան անընդհատ իջեցնել ու բարձրացնել: Լիճը ջրամբար չէ, որն աշխատում է փոփոխական ռեժիմով և տնտեսական նպատակների է ծառայում: Լիճը կենդանի օրգանիզմ է, որը փորձում է իրեն բերել հավասարակշված վիճակի: Դուք պատկերացրեք հիվանդ մարդու, որին մեկ թույն են ներարկում, մեկ դեղամիջոց, նրա վիճակը մեկ լավանում է, մեկ վատանում: Օրգանիզմն էլ ունի իր դիմացկության սահմանները, անընդհատ խաղալ և հույս ունենալ, որ լիճն ինքն իրեն կվերականգնվի, ճիշտ չէ:

                  Ստեղծված պայմաններում Սևանից ջրառի քանակն ավելացնելու կարիք կա՞ր: Որքանո՞վ են հիմանավոր պաշտոնյաների այն պնդումները, թե ջրամաբարներում ջուր չկա:
                  Չեմ ուզում չհավատալ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորումներին, ըստ որոնց՝ Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է և պետք է անպայման Սևանա լճի ջրերն օգտագործվեն: Մենք էլ ենք տեսնում, թե կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում ինչքան չորային են դարձել մեր եղանակները: Գուցե այդ ջրի կարիքը կա, բայց անթույլատրելի է հարցն ամենահեշտ ճանապարհով լուծելն ու ամեն անգամ Սևանը մատնացույց անելը: Ես դրան դեմ եմ, որովհետև Ջրտնտպետկոմն ուրիշ խնդիրներ էլ ունի, առաջին հերթին պետք է կարողանա ջրամբարներում ջրի կուտակումն ապահովել: Ոռոգման համակարգում խնդիրներ կան լուծելու, և այդ խնդիրները լուծելուց հետո հաստատ Սևանի ջրի կարիքը չեն ունենա: Այսօր համակարգում մեծ քանակությամբ ջուր է կորչում: Եթե կարողանան ժամանակ առ ժամանակ ջրամբարները վերանորոգել, խնդիրը կլուծվի: Ավելի լավ է մեկ անգամ լուրջ ներդրումներ անել և հասնել նրան, որ ջրամբարներում ջուր լինի, քան թե ամեն անգամ իջեցնել Սևանի մակարդակը, ինչի վրա միլիոններ են ծախսվել: Մի տեղ իրենք փորձում են վիճակը բարելավել, մեկ այլ տեղ վատացնում են, հետո սկսում են ներդրումներ անել վատացրած տեղն ու հայտարարում՝ տեսեք, մենք ամեն ինչ արեցինք Սևանը փրկելու համար:

                  Այսօր մեր ջրամբարների վիճակն է շատ աղետալի, և այն պատճառաբանությունները, թե կլիմայի փոփոխության հետևանքով ջուր չի լցվում ջրամբարները, այնքան էլ տեղին չեն: Ես համոզված չեմ, որ ջուր չի լցվում, պարզապես ջրամբարների վիճակն այնքան վատ է, որ չի պահում այդ ջուրը, և մենք անհարկի կորուստներ ենք ունենում: Ոռոգման համակարգում անընդհատ 70-80 տոկոս ջրի կորուստների մասին տեղեկատվություն ենք լսում: Ջուրը որտե՞ղ կարող է կորել՝ վնասված ջրամբարներում: Իսկապես, կան հատվածներ, որոնք շատ վատ վիճակում են, նման հատվածներում 100 տոկոսի կորուստ էլ կարող ենք ունենալ:
                  Կառավարությունը ջրառի քանակն ավելացնելու որոշումն ընդունելիս մշտապես հայտարարում է, թե հարցը քննարկվել է Սևանի հարցով ստեղծված հանձնաժողովում, մասնագետներն էլ կողմ են արտահայտվել: Ստացվում է, որ այդ հանձնաժողովը Սևանի դե՞մ է աշխատում:

                  Ես համոզված չեմ, որ Սևանի հարցով հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկում այդ իջեցումներին: Մյուս կողմից, երբ որևէ հիմնավորում է անհրաժեշտ լինում, դիմում են մեր ինստիտուտին: Մենք ներկայացնում ենք իրավիճակը, բայց արդյունքում որոշումը մենք չենք կայացնում: Բոլոր պետական մարմինները, որոնք գիտական հիմնավորման կարիք ունեն, մեզանից ստանում են անհրաժեշտ հիմնավորումը, բայց կայացնում են իրենց որոշումը: Մեր հիմնավորումն է, որ լճի վիճակը կարող է լավանալ միայն մակարդակի բարձրացման դեպքում: Դա բոլորը գիտեն, բոլոր օղակներում ապացուցված է: Ես կողմ չեմ, որ Արարատյան դաշտավայրին զրկեն ջրից, որովհետև դա մեծ կորուստ կլինի մարդկանց համար, պարզապես ինձ համար ցավալի է, որ ամեն անգամ հիմնավորում ունեն, թե չունեն, արդարացի է իրենց բացատրությունը, թե ոչ, բոլորի ուշադրությունը Սևանի կողմն է: Դա շատ հեշտ աղբյուր է, ասում են՝ վերցնենք, հետո կլցվի, բայց կգա մի ժամանակ, երբ Սևանի յուրաքանչյուր կաթիլը մեզ համար ոսկու արժեք է ունենալու: Ես անթույլատրելի եմ համարում այսօր Սևանի ջրերը շռայլելը, ինչը վատացնում է լճի վիճակը:
                  Բնապահպանները կասկածներ ունեն, որ Սևանից բաց թողնվող ջրի ծավալն իրականում ավելի շատ է, քան պաշտոնական թվերն են: Օրինակ՝ կասկածներ կան, որ էներգետիկ նպատակով է Սևանի ջուրն օգտագործվում:

                  Այս հարցն իրոք բարձրացրեցին հասարակական կազմակերպությունները, բնապահպանության նախարարը Սևան-Հրազդան համալիրի վրա կառուցված էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրեց քննարկման: Նրանք պարզաբանումներ տվեցին, այդ բացատրություններից ես հասկացա, որ նրանք բացարձակ մեղք չունեն: Եթե անգամ ինչ-որ քանակի ջուր է բաց թողնվում էներգետիկ նպատակով, դա արվում է միայն կառավարության թույլտվությամբ, կառավարությունում այդ հարցը լուծվելուց հետո է ջուրն այդ նպատակով գնում: Իսկ թե ինչ քանակով է բաց թողնվում, թույլատրվածից շատ է, թե քիչ, դա վերջում տարեկան ջրային հաշվեկշիռը ցույց կտա: Մեր ինստիտուտն այսօր լիազորություններ չունի, ջրաբանական չափումներ չի կատարում, որ պարզի, թե որքան ջուր է իրականում բաց թողնվում:
                  Հնարավոր համարո՞ւմ եք այն, որ կառվարությունը միտումնավոր է իջեցնում Սևանի մակարդակը, որպեսզի չվնասի, օրինակ, տարածքում գործող շքեղ օբյեկտներ ունեցողներին:

                  Գուցե կան անձնական շահեր, դա բացառված չէ: Բայց երբ խոսքը գնում է նման հարուստների մասին, ես համոզված եմ, որ նրանց համար բացարձակ բարդություն չէ գնալ Միջերկրական ծովի ափին որևէ վիլլա կառուցել: Չեմ կարծում, որ լճի մակարդակի հիմնական իջեցումն այդ դղյակների համար է արվում: Ավելի լուրջ խնդիրներ կան: Ջրի մակարդակի բարձրացումը, եթե այս տեմպերով շարունակվի, մենք բազմաթիվ կոմունիկացիոն խնդիրներ պետք է լուծենք: Ճանապարհներ, գազատարներ, էլեկտրամատարարաման լարերը կմնան ջրի տակ, հսկայական ծախսեր պահանջող ենթակառուցվածքներ կարող են մնալ ջրի տակ: Մեր քայքայված տնտեսության պայմաններում նման հարցերը հնարավոր չի լինի լուծել: Լավ կլիներ, որ լճի բարձրացումները կառավարությունը կատարեր ըստ մշակված սխեմայի, որի ընթացքում կառավարությունը պետք է հասցներ գազատարն ու ճանապարհը տեղափոխել, անտառը հատել և այլն: Ամեն ինչը պետք է պլանավորված ձևով արվեր:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....Wq9lySgk.dpuf

                  Comment


                  • Re: Sevan




                    Volcanic nature of our country.
                    Look at natural gas leaks, all over the place.....

                    Comment


                    • Re: Sevan

                      Որպես լիճ Սևանին մնացել է առավելագույնը 5-10 տարվա կյանք. բնապահպանները՝ լիճ թափվող գետերի մասին
                      11.09.14







                      Որպես լիճ Սևանին մնացել է առավելագույնը 5-10 տարվա կյանք. բնապահպանները՝ լիճ թափվող գետերի մասին
                      ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն` Սևանա լիճ թափվող գետերը իրենց հետ լիճ են բերում վատ որակի ջուր, ինչը բնապահպանների համոզմամբ՝ առավելագույնը 5-10 տարում լճին կտանի ճահճացման, և որպես լիճ Սևանին մնացել է առավելագույնն այդքան կյանք:

                      Ինչպես տեղեկացնում է «էկոլուրը», նույն տվյալներով 2014թ-ի հուլիսին ամենից վատ որակի ջուր գետաբերանում ունեցել է Մասրիկ գետը: ՀՀ բնապահպանության նախարարության 5–րդ դասի բաժանվող էկոլոգիական նորմերի ցանկում Մասրիկ գետի ջուրը, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետաբերանում 5–րդ դասի՝ վատ որակի է եղել: Հիշեցնենք, որ Մասրիկ գետը անցնում է Սոտքի ոսկու բաց հանքավայրի տարածքով:

                      Վատ որակի ջրով երկրորդ տեղում է Մարտունի գետը: Գետաբերանի հատվածում, պայմանավորված ֆոսֆատ իոնով, գետի ջուրը 4–րդ դասի՝ անբավարար որակի է:

                      Գետաբերանի հատվածում միջակ որակի` 3-րդ դասի ջուր ունեն Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Ծակքար, Շողվակ և Գավառագետ գետերը: Միայն Ձկնագետ և Արգիճի գետերի ողջ հոսանքում է, ըստ քիմիական կարգավիճակի, դիտվում ջրի որակի 2–րդ դաս՝ լավ որակ:

                      Բնապահպան Սիլվա Ադամյանը գտնում է, որ այդ խնդրի հետևանքներն արդեն առաջացել են, բայց չի կարծում, որ ջրի աղտոտվածությունը միայն գետերի հետևանքով է:

                      «Ամբողջ կոյուղու ջրերը լցվում են լիճ, և դա էլ է լուրջ խնդիր Սևանա լճի համար, չորս կողմից մենք ունենք լուրջ խնդիրներ Սևանի հետ կապված. ջրի մակարդակի իջեցում, լցվող ջրերի անորակության, հատակը, ափերը մաքրելու խնդիրներ»,- Tert.am- ին ասաց նա և վստահեցրեց՝ ևս 5 տարի, և կստացվի մի մեծ ճահիճ, եթե շարունակվի այսպիսի վերաբերմունքը Սևանի նկատմամբ:

                      Բնապահպանը նշեց, որ երեք հանգամանք պետք է լինի, որպեսզի մաքրվի Սևանը, նախ՝ պետք է մաքրել հատակը, ջուրն անընդհատ պետք է բարձրանա, և երրորդ՝ պետք է ձուկ ունենալ Սևանում, բայց ոչ այն տարբերակով, որը Կառավարությունն է առաջարկում: Սևանում բնական մեթոդով պետք է ձուկը զարգանա, որպեսզի ճիշտ էկոլոգիական վիճակ ստեղծվի։

                      «Բայց առայժմ մենք այդ խնդիրների լուծումը չենք տեսնում: Տեսանք՝ ջրային պետական կոմիտեի հարցն ինչով վերջացավ: Անդրանիկ Անդրեասյանին հանեցին ու դրեցին մեկին, ով գաղափար չունի այդ ամենից»,– ասաց նա:


                      Իսկ թե ինչով է պայմանավորված գետերի աղտոտվածությունը, Սիլվա Ադամյանը մանրամասնեց. «Որոշ գետեր անցնում են հանքերի կողքով, որոշ գետեր էլ կենցաղից են աղտոտված, և այդ ամբողջը լցվում է Սևան: Հանքի ամբողջ աղտոտված նյութերը լցվում են լիճ: Այդ ամենի մասին բազմիցս խոսվել է, բայց ինչպես տեսնում ենք, հանքարդյունաբերությունը շարունակվում է: Այն լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանում: Հետո ասում են՝ գործարարների համար նպաստավոր պայմաններ ստեղծեն, սա՞ է նպաստավոր պայմանը»:

                      Բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության նախկին պետի տեղակալ, այժմ Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանն էլ գտնում է, որ Սևանի ջրի որակն արդեն 50-60 տոկոսով չի համապատասխանում նորմային, և նույն տեմպերով շարունակվելու դեպքում Սևանը կդառնա մի մեծ լիճ:

                      «Համենայնդեպս այս պահին իր մաքուր վիճակը չկա և դժվար էլ լինի: Մեխանիկական կայաններ են սարքել, բայց դա մեծ օգուտ չի տալիս: Երկու տասնյակից ավել աղտոտված գետեր լցվում են լիճը, և դա ուղղակի բարբարոսություն է»,-ասաց նա:

                      Վերջինս նույնպես գետերի աղտոտվածությունը համարեց կենցաղային է և հանքարդյունաբերության արդյունք. «Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Սոտքի հատվածից փոշու ձևով է լցվում Սևան, և դա հատակային նստվածքների հետ կուտակվում է գետաբերանի հատվածի տիղմային շերտում: Դեռ ջրի վրա ուղղակի ազդեցություն չունի, բայց հատակային նստվածքի վրա անմիջապես երևում է, որ հանքարդյունաբերության աղտոտում է»:

                      Սեյրան Մինասյանի խոսքով՝ հատկապես Մասրիկ գյուղում և հարակից բնակավայրերում մաքրման կայաններ չկան, և լճի վրա ճնշումը մեծ է: «Երրորդ որակի ջուրն էլ արդեն շատ վատ է, այդ հատվածներում պետք է լիներ գերազանց որակի»,- ասաց նա և ավելացրեց. «Ես հույս ունեի, որ Սևանը մի 10 տարի կդիմանա, բայց այս տարվա մայիսի տվյալներով արդեն ջրի 60%-ը 3-րդ, 4-րդ կարգի ջուր է: Եթե այսպես շարունակվի, 10 տարի հետո Սևանի ձկան մասին պետք է մոռանանք»:

                      Բնապահպան Հակոբ Սանասրայանը վերը նշված բոլոր խնդիրները պայմանավորեց գործող իշխանությունների վատ աշխատանքով և քանի դեռ սա շարունակվում է, ապա Սևանը միշտ պահվելու է կիսակենդան վիճակում։ «Ծրագրված պահում են լճի մակարդակը, հետևաբար ջրի որակն ընկնում է»,– ասաց նա՝ ավելացնելով, թե իշխանությունները ցանկանում են Սևանա լիճը դարձնել մի սովորական ջրամբար, որն իրենց համար պետք է ձկնարտադրություն ապահովի իրենց ուզած ձկնատեսակների:


                      Բնապահպանը նաև հայտարարեց, որ ներկայիս իշխանությունները կամ բացարձակ անտեղյակ են, կամ այլ ծրագիր են իրականացնում: «Շուտով մենք մաքուր գետեր չենք ունենալու, դրանք բոլորն աղտոտված կլինեն ծանր մետաղներով, և այս քաղաքականության արդյունքում շուտով մեր հողերն են աղտոտվելու ծանր մետաղներով»,-եզրափակեց նա:


                      Լուրեր Հայաստանից - Թերթ.am


                      

                      Comment

                      Working...
                      X