Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Sevan

    Lake Sevan Level Increase Dynamics Evaluation In 2002-2013
    February 09, 2015



    Engineer Mechanic Sergey Hajinyan

    Since 2008 the process of increasing Lake Sevan level has been suspended based on different reasons and substantiations.

    - Under estimates, a total of 9,325 (5.20 + 4.125) billion cum water flew into Lake Sevan (746 cm of water level), out of which 2.303 billion cum through “Arpa-Sevan” tunnel.

    - A total of 2.067 billion cum water was let out of lake for irrigation and other purposes (under data by Haypethydromet Service).

    - Factually, 4.565 (3.10+1.465) billion cum water was collected in the lake (365 cm of water level), which is twice as much as the water volume flown into Lake Sevan through “Arpa-Sevan” tunnel.

    - In the first six years, the average level increase of the lake water was maximum 69 cm, in the second six years - 55 cm.

    - In the second six years as compared with the first six years, 1.075 (5.20-4.125) billion cum less water flew into the lake, out of which 0.519 (1.411-0.892) billion cum through “Arpa-Sevan” tunnel in 20011-13.

    Comment


    • Re: Sevan

      2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում

      Փետրվար 09, 2015

      Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ

      2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության սկիզբը: Ջրի «մեծ ծարավից» տասնամյակներ «թոշնած», լրջորեն խաթարված իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ փրկության սպասած Սևանա լճին ձեռք մեկնեց ոչ թե մեր երկրի «փրկիչներից» որևէ մեկը, այլ նա` նորին մեծություն բնությունը` պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ` հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով` կապված մոլորակի համընդհանուր տաքացման հետ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները լճի ավազանում, և բնության այդ վեհ «առատաձեռնությունը» շարունակվում է մինչ օրս, և հուսանք, որ կշարունակվի հետագայում ևս:

      Եվ ահա կատարվեց մեր ողջ ժողովրդի երկար տարիներ երազած բաղձալի հրաշքը: Ընդամենը 6 տարում (2002-2007 թթ.) լճի մակարդակը բարձրացավ մոտ 2,5 մետրով:

      Սակայն, ցավոք, մեր հանրությանն արդեն լավ հայտնի պատճառներով օլիգարխ-իշխանավորների կողմից 2008-ից (վերը նշված 12 տարիների երկրորդ կեսից) տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով սկսվեց Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումը կասեցնող ապաշնորհ, երկրի ազգային անվտանգությանը խիստ սպառնացող, չափազանց վտանգավոր և կործանարար գործընթացը, ինչն իր բազմաբնույթ բացասական հետևանքներով այսօր էլ շարունակվում է էլ ավելի մեծ չափերով, էլ ավելի բացահայտ, նպատակադրված և «հետևողական»: Այսպես, եթե այդ 12 տարիների առաջին 6 տարում լճի մակարդակը բարձրացավ վերը նշված 2,5 մ-ով, ապա երկրորդ 6 տարում (2008-2013 թթ.) այն բարձրացավ 2,1 անգամ պակաս` ընդամենը 1,17 մ-ով, չնայած այն բանին, որ այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 12 %-ով: Կասեցման փաստն ավելի ակնառու է վերջին 2 տարում` 2012-2013 թթ., երբ լճի մակարդակը բարձրացավ ընդամենը 3 սմ-ով, 30 անգամ պակաս, քան առաջին 2 տարում` 2002-2003 թթ.: Եվ զարմանալի չէ, որ 2012-ը ավարտվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշռով:

      Հենց այս ամենը դրդեց ծանոթանալու և հաշվարկելու (զուտ պաշտոնական տվյալների հիման վրա) լճի մակարդակի փոփոխությունների 12 տարիների դինամիկան` հայտնաբերելու համար, թե ինչ է կատարվել Սևանա լճի հետ տարիներ առաջ, ինչ է կատարվում այսօր, և ինչ է սպասում նրան վաղը: Հաշվարկը պարզեցնելու նպատակով` լճի հայելու մակերեսից ջրի գոլորշացման առանցքային հարցին կանդրադառնանք առանձին:

      1. Պարզվում է, որ այդ 12 տարիների առաջին 6 տարում (2002-2007 թթ.).

      ա) Սևանա լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը, ըստ այդ ծավալին համապատասխան լճի մակարդակի բարձրացման ընդհանուր աճի (լճի 1 սմ մակարդակին համապատասխանում է մոտ 12,5 մլն խմ ջուր), կազմել է (գծ.1) 73+72+73+66+54+78=416 սմ(x12,5)=5,20 մլրդ խմ ջուր, որի 1,411 մլրդ խմ-ը լիճ է տեղափոխվել «Արփա-Սևան» թունելով:


      բ) Ջրի անկման (ելքի և գոլորշացման) ընդհանուր ծավալը լճից, իր առավելագույն մակարդակին հասնելուց հետո (ինչպես երևում է գծ.1-ում) այդ տարիների վերջին կազմել է 29+24+32+25+36+22=168 սմ (x12,5)=2,10 մլրդ խմ:

      գ) Լճում կուտակված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3,10 (5,20-2,10) մլրդ խմ:

      2. Երկրորդ 6 տարում (2008-2013 թթ.).

      ա) Լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը կազմել է 49+56+81+60+35+49=330(x12,5)=4,125 մլրդ խմ, որի 0,892 մլրդ խմ-ը լիճ է տեղափոխվել «Արփա-Սևան» թունելով:

      բ) Ջրի անկման ընդհանուր ծավալը լճից կազմել է` 43+18+34+37+38+43=213սմ(x12,5)=2,66 մլրդ խմ, որը 0,56 (2,66-2,10) մլրդ խմ-ով ավելի է, քան առաջին 6 տարում:

      գ) Լճում կուտակված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 1,465 (4,125-2,66) մլրդ խմ, այսինքն` մոտ 2,1 (3,10:1,465) անգամ պակաս, քան առաջին 6 տարում:

      Այսպիսով` 12 տարում.

      - Նախնական հաշվարկով Սևանա լիճ է մուտք գործել ընդհանուր առմամբ 9,325 (5,20+4,125) մլրդ խմ ջուր (746 սմ ջրի մակարդակ), որից 2,303 մլրդ խմ-ը` «Արփա-Սևան» թունելով:

      - Ոռոգման և այլ նպատակներով լճից բաց է թողվել ընդամենը 2,067 մլրդ խմ ջուր (Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով):

      - Լճում փաստացի կուտակվել է 4,565 (3,10+1,465) մլրդ խմ ջուր (365 սմ ջրի մակարդակ), որը ընդամենը 2 անգամ է ավել «Արփա-Սևան» թունելով լիճ մուտք գործած ջրի ծավալից:

      - Առաջին 6 տարում լճի մակարդակի միջին տարեկան բարձրացման առավելագույն չափը կազմել է 69 սմ, իսկ երկրորդում` 55 սմ:

      - Երկրորդ 6 տարում` առաջինի համեմատ 1,075 (5,20-4,125) մլրդ խմ պակաս ջուր է մուտք գործել լիճ, որից 0,519 (1,411-0,892) մլրդ խմ-ը` 2011-13 թթ. «Արփա-Սևան» թունելով:

      Իհարկե, շատ կասկածելի է, որ Սևանա լճի ջրերը «խնայողաբար» օգտագործող իշխանական կառույցները այդ 12 տարում լճից բաց են թողել իրապես զարմանալի փոքր քանակի` ընդամենը 2,067 մլրդ խմ ջուր, որը համարժեք է ընդամենը` մեկ տարում «Սևան-Հրազդան» ջրանցքով ջրի առավելագույն թողունակության (65-70 խմ/վրկ) քանակին:

      Ստացվում է, որ այս 12 տարում լճից տարեկան միջին հաշվով բաց է թողվել մոտ 172 մլն խմ ջուր, այսինքն` ճիշտ այնքան, որքան թույլատրված է եղել օրենսդրորեն: Սա նշանակում է, որ, փաստորեն, լրիվ բացառվում են այդ տարիներին շարունակ թույլատրված չափից շատ ավելի մեծ ծավալների ջրի ապօրինի բացթողումների բացահայտ և անհերքելի փաստերը:

      Գուցե դրանով է բացատրվում, որ ոռոգման սեզոնին լճից ջրի բացթողմանը հատկացված ժամանակահատվածը (138 օր) պաշտոնական գրանցումներում որոշ չափով «սեղմված» է (մոտ 20 %-ով) և չի համապատասխանում իրողությանը: Իրականում այդ ժամանակը շատ կարճ ընդհատումներով լիարժեք օգտագործվել է, չհաշված հաճախակի, ժամկետից շուտ ջրի բացթողումների օրերն ու ամիսները (12 տարում` 116 օր, կամ մոտ 4 ամիս), ինչպես նաև այն ամիսները, երբ պահանջվել են ջրի լրացուցիչ բացթողումներ` ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամանակ (եթե այն չի համընկել ոռոգման սեզոնին) «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երն աշխատեցնելու նպատակով:

      Կասկած է հարուցում նաև, որ 12 տարում ոռոգման սեզոններին լճից բաց թողված ջրի միջին օրական ծավալը կազմել է ընդամենը 1,4 մլն խմ, ինչը գրեթե հավասար է ջրանցքով ջրի առավելագույն թողունակության քառորդ մասին միայն: Այնինչ այդ տարիներին, որպես կանոն, ջրանցքով շարունակ հոսել է նրա առավելագույն թողունակության առնվազն կես կամ կեսից ավելի ծավալով ջուր, իսկ երբեմն էլ` լրիվ թողունակությամբ: Չէ՞ որ այս ամենին մշտապես տեղյակ և ականատես է եղել մեր հանրությունը և տարիներ շարունակ ահազանգել ու բողոքել է լճից թույլատրված չափից ավելի ջրի բացթողումների առիթներով:

      Այժմ անդրադառնանք Սևանա լճի հայելու մակերեսից ջրի տարեկան գոլորշացման ծավալների հնարավոր աճին` կապված լճի մակարդակի բարձրացման գործոնի հետ:

      Տարրական հաշվարկը հաստատում է, որ, իրոք, Սևանա լճի ավազանում մթնոլորտային տեղումների անգամ կտրուկ ավելացումից գրեթե չի աճում ջրի գոլորշացման ծավալը, կախված լճի հայելու մակերեսի մեծացումից` այն շատ չնչին լինելու պատճառով (լճի մակարդակի 50 սմ բարձրացումը բերում է Սևանի հայելու ներկայիս մոտ 1270 քկմ մակերեսի ավելացում ընդամենը 5 քկմ-ով կամ մոտ 0,4 %-ով): Այսպես, 0,4 %-ով լճի հայելու մակերեսի մեծացումը բերում է ջրի գոլորշացման լրացուցիչ, սակայն շատ չնչին ծավալի աճին` մոտ 5 մլն խմ-ի չափով կամ ընդամենը 0,4 սմ ջրի մակարդակ, ինչը թույլ է տալիս մեզ հաշվարկներում անտեսել և հաշվի չառնել ջրի գոլորշացման ծավալների չնչին աճը` կախված լճի մակերեսի մեծացումից:

      Ինչ վերաբերում է լճի հայելու մակերեսից ջրի գոլորշացման պրոցեսին, ապա այն մնում է շատ բարդ և դժվարըմբռնելի երևույթ, քանզի այն գոլորշացման իր շատ մեծ ծավալներով (մոտ 1,1 մլրդ խմ) հանդերձ, այնուամենայնիվ, իրականում ոչ մեծ ազդեցություն է ունենում լճի մակարդակի տարեկան անկման չափի վրա տարվա վերջին: Դա բացատրվում է ողջ տարվա ընթացքում լիճ մուտք գործող ջրի անընդմեջ շարունակականությամբ, որը զգալիորեն հավասարակշռում է գոլորշացող ջրի մեծ ծավալների կորուստը լճից, դրանով իսկ բավականաչափ կրճատելով լճի մակարդակի անհամեմատ ավելի մեծ տարեկան անկման չափը ջրի գոլորշացումից։ Հաշվարկի համաձայն` 2003, 2005, 2007, 2009 և 2012 թվականների տարվա վերջին լճի մակարդակի անկման միջին տարեկան չափը ջրի գոլորշացումից (առանց այդ նույն տարիներին լճից բաց թողված ջրի ողջ ծավալին համապատասխան նրա մակարդակի անկման չափի) կազմել է մոտ 12 սմ (12 տարում` 144 սմ կամ 1,8 մլրդ խմ ջուր):

      Իհարկե, լճի մակարդակի միջին տարեկան անկման իրական չափը ջրի գոլորշացումից ավելի է, քան վերը նշված 12 սմ-ը, քանզի լճի մակարդակի անկումը մասնակիորեն զսպվել է «Արփա-Սևան» թունելով, մինչև տարվա վերջ շարունակվող ջրհոսքի «օգնությամբ»` կրճատելով լճի մակարդակի տարեկան անկման չափը 6-7 սմ-ով:

      Այժմ փորձենք բացահայտել ջրի այն քանակը, որը, մուտք գործելով լիճ, այնուամենայնիվ, ամբողջությամբ չի ապահովում իր ծավալին համապատասխան չափի աճ` լճի մակարդակին:

      Անհերքելի փաստ է, որ լիճը գրեթե երբեք իր բնական, բացարձակ առավելագույն մակարդակին չի հասնում, քանզի առնվազն հունիսի 15-ին ոռոգման նպատակով սկսված ջրառն ինքնին զսպում, մասնակիորեն կասեցնում է ջրի մակարդակի հետագա բնականոն բարձրացումը: Չլինի այդ «ինքնազսպումը», ջրի առավելագույն մակարդակը կլինի առնվազն 5-6 սմ-ով բարձր գրանցվածից: Գործոն, որը բնորոշ է բոլոր տարիներին` ոռոգման սեզոնի ջրառի դեպքում:

      Դա նշանակում է, որ այդ 12 տարում լճի մակարդակի բարձրացման վերը նշված 746 սմ ընդհանուր չափը կավելանա 66 (5,5x12) սմ-ով, լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը հասցնելով 10,150 մլրդ խմ-ի 9,325 մլրդ խմ-ի փոխարեն:

      Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, երբ ջրառը հաճախակի սկսվել է ժամկետից 2-8 օր, իսկ երբեմն էլ ամիսուկես կամ ավելի շուտ (ընդհանուր առմամբ` 116 օր), ապա լճի մակարդակի բնականոն բարձրացումը «լրացուցիչ» զսպող չափը 12 տարում կկազմի առնվազն 24 սմ: Եվ եթե հաշվի առնենք նաև այս «լրացուցիչ» զսպման չափը, ապա կարող ենք հաստատել, որ 12 տարում լիճ է մուտք գործել ընդհանուր առմամբ 10,450 մլրդ խմ ջուր:

      Այժմ այս ամենը փորձենք վերլուծել լճի մակարդակի բարձրացման 2010-ի օրինակով, երբ ջրի առավելագույն մակարդակը տարվա սկզբի համեմատ բարձրացավ 81 սմ-ով, հասնելով 1900,04 մ-ի, իհարկե, ոչ առանց Արփա-Սևանի օգնության: Ստորև (գծ. 2) բերված է 2010-ին լիճ մուտք գործած և բաց թողված ջրի կամ նրա մակարդակի աճի և հետագայում անկման դիագրամը:


      Նույն այդ դիագրամի վրա զուգահեռաբար փորձել ենք պատկերել այն ենթադրյալ, սակայն իրականությանը շատ մոտ` ջրի մակարդակի փոփոխության կորը, եթե այդ տարում ջրառը սկսվեր ոչ թե հունիսի 15-ից, այլ ապրիլի 23-ից (ինչպես դա եղավ 2008 և 2014-ին), 53 օր ժամկետից շուտ, և բնականաբար կստանանք բոլորովին այլ պատկեր։

      Անշուշտ, նրանք, ովքեր արդեն իսկ տեղյակ են «Սևան-Հրազդան» ջրանցքով բաց թողված ջրի մեծ ծավալների ակնհայտ փաստին, կարող են կռահել, որ ջրի` 53 օր շուտ բացթողմամբ լճի իրականում բարձրանալիք մակարդակի առավելագույն չափը 1900,04 մ-ից կիջներ 1899,92 մ-ի (մակարդակի տարեկան աճը` 81 սմ-ից իջնելով 69 սմ-ի), ջրի մակարդակին համապատասխան իր 12 սմ-ով և 150 մլն խմ ծավալով, որը չի արձանագրվում որևէ մեկի կողմից, կամ որևէ տեղ և, բնականաբար, այդ «խոհանոցին» անծանոթ մարդը այդպես էլ անտեղյակ կմնա, որ «անհետացել» է կամ, թերևս, ընդհանրապես «չի եղել» 150 մլն խմ ջուրը, իր ծավալներին համապատասխան` արտադրած էլէներգիայով, ոռոգած տարածքներով և այլն: Նա չի էլ կարող կռահել, որ բաց է թողվել, սակայն ոչ մի տեղ չի գրանցվել 34 սմ ջրի մակարդակի անկմանը համարժեք 425 մլն խմ ջուր: Նրան հայտնի կլինի միայն պաշտոնական տեղեկատվությամբ ներկայացված 22 սմ-ը, իրեն համարժեք 275 մլն խմ-ով (ըստ դիագրամի), որը մոտ 1,6 անգամ պակաս է, քան իրականում բաց թողվածը:

      Այնպես որ ժամկետից շուտ ջրի բացթողման գուցե և հիմնական նպատակներից է նաև «օգտագործել» բաց թողվող ջրի իրականում, փաստորեն, «աչքից լրիվ թաքնված» լինելու և դրանով իսկ պայմանավորված, հետագայում այն անվերապահորեն չբացահայտվելու հանգամանքը, որպես լճից բաց թողված ջրի մեծ ծավալների իրական չափերը «փոքր թվերի» հետևում թաքցնելու և կոծկելու միջոց:

      Վերջում արձանագրենք Սևանա լճում 12 տարում (2002-2013 թթ.) տեղի ունեցած ջրի ծավալների փոփոխման հաշվարկի ամփոփ արդյունքները 01.01.2014-ի դրությամբ.

      - լիճ է մուտք գործել մոտ - 10,450 մլրդ խմ ջուր (836 սմ)

      - լճից բաց է թողվել - 2,067 մլրդ խմ ջուր (165 սմ)

      - լճում կուտակվել է - մոտ 4,565 մլրդ խմ ջուր (365 սմ)

      - լճի մակարդակի անկումը գոլորշացումից - մոտ 144 սմ կամ1,8 մլրդ խմ ջուր:

      Մնում է պարզել այդ տարիներին լճում տեսականորեն (հաշվարկով) կուտակված, սակայն իրականում գոյություն չունեցող մոտ 2,018 մլրդ խմ (161 սմ) ջրի հսկայական ծավալների «անբացատրելի» կորստի պատճառները, որն իր ծավալով գրեթե հավասար է այդ նույն 12 տարում լճից ոռոգման և այլ նպատակներով բաց թողված ջրի ողջ քանակին (2,067 մլրդ խմ):

      Եթե այդ կորստին ավելացնենք նաև այն, որ 2014-ին լճի մակարդակը կարող էր բարձրանալ ևս 36 սմ-ով (2002-2011 թթ. լճի մակարդակի միջին տարեկան աճը), որը, ցավոք, նույնպես, ինչպես 2012-ին, ավարտվեց բացասական հաշվեկշռով, ապա լճի մակարդակն այսօր մոտ 2 մետրով բարձր կլիներ ներկայիս մակարդակից, իսկ ջրի պաշարները Սևանա լճում` մոտ 2,5 մլրդ խմ-ով ավելի:

      Վերջում նշենք, որ 2012-2014 թթ. լճի մակարդակի աճը բացասական հաշվեկշռով ավարտվեց, և դա այն դեպքում, երբ առաջին երեք տարում (2002-2004 թթ.) այն բարձրացել է 133 սմ-ով։

      Գուցե և, այսպիսի մեծ ծավալների ջրի «չբացահայտված» կամ «չհաշվառված» կորստի փաստը կօգնի իշխանություններին այսուհետ փոքր-ինչ քաղաքակիրթ, սրտացավ և առանձնահատուկ մեծ ուշադրությամբ և խնամքով վերաբերվելու մեզ և մեր սերունդներին պատկանող անգնահատելի մեծ հարստությանը, ինչպիսին է Սևանա լիճը:


      Ս. ՀԱՋԻՆՅԱՆ

      Հ. Գ. Ծանոթանանք Հայպետհիդրոմետի, Սևանա լճի խնդիրների հետ կապված մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների և այլ ծառայությունների կողմից (ոչ առանց ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերով հատուկ հանձնաժողովի անմիջական մասնակցության) համատեղ ծրագրված` Սևանա լճի մակարդակի 01.01.2009-ից բարձրացման հեռանկարային ժամանակացույցին. «Սևանա լիճ մուտք գործող ջրի ծավալը 23 տարիների (մինչև 2031-ը) ընթացքում կկազմի 10,043 մլրդ խմ, ոռոգման նպատակով բաց կթողվի 3,803 մլրդ խմ և մակարդակի նիշը կհասնի 1903,5 մ, որ կկուտակի 6,240 մլրդ խմ լրացուցիչ ջուր»:

      Սա նշանակում է, որ լճի մակարդակի միջին տարեկան բարձրացումը սահմանափակվում է 20 սմ-ով, երբ 2002-ից սկսած այն «ի վիճակի» է տարեկան բարձրանալու 35-40 սմ-ով և ավելի:
      Last edited by Vrej1915; 02-15-2015, 11:58 PM.

      Comment


      • Re: Sevan

        Վաչե Գաբրիելյանը՝ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

        Vache Gabrielyan – Chairman of Board of Trustees at Sevan Trout Reserve Recovery and Fish Breeding Foundation
        Հունվար 23, 2015

        ԷկոԼուր

        ՀՀ կառավարության որոշմամբ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Որոշումը ընդունվել է հունվարի 22-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ:

        Comment


        • Re: Sevan

          Այս տարի ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի

          Reservoir Fullness To Be Within Standards This Year
          Փետրվար 11, 2015

          Tert.am

          Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 5 սմ-ով և այս պահին կազմում է 1900.13 մ:

          Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ հաշվեկշիռը բացասական է:

          «Այս տարի բոլոր նախադրյալները կան, որ կունենանք դրական հաշվեկշիռ և ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի: Սևանա լճից բացթողումները կլինեն նորմայի սահմաններում՝ մինչև 170 մլն խմ մետր»,- ասաց նա:

          Comment


          • Re: Sevan



            This is a crime against our future generations.
            This is the outlet of the Ketchut dam, known as Markarida, designed to let out the overload of water from the dam, towards its natural flow, that is Arpa river, that is Nakhitchevan, azeri occupied lands of ours....
            In place of sending the water to Sevan thruw the Arpa-Sevan, the water is sent to the turks.....
            While the lake goes down and down, for the sake of the oligarchy in rule.

            Comment


            • Re: Sevan

              Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին

              Spandaryan Reservoir Aid to Lake Sevan Didn't Come True




              Մարտ 06, 2015

              Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ

              Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

              Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։

              Վերջին 4 տարում (2011-2014թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 23սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) այն բարձրացել էր 1,74մետրով։ Այսինքն, վերջին 4 տարիներին լիճը կորցրել է մի ամբողջ՝ 1,5մետր ջրի մակարդակ կամ 1,875մլրդ խմ ջուր։ Ընդորում, այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 14%)։

              Կասեցման հիմնական գործիքներից է վերջին 4 տարում «Արփա-Սևան» ջրատար թունելով մոտ 600մլն խմ ծավալի ջուր պակաս տեղափոխումը լիճ՝ առաջին 4 տարվա համեմատ։

              Փաստենք նաև, որ 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11սմ-ով պակաս է եղել 5 տարի առաջ՝ 2010թ-ի ամռանը գրանցված ջրի առավելագույն մակարդակից։

              Տեղեկացնենք, որ լճի մակարդակի չափերին վերաբերող տվյալներում հաշվի չեն առնված 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանի մակարդակի արհեստականորեն 20սմ-ով ավելացված չափը։

              Եթե մեր հանրության զգալի հատվածը այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրների մասին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից մեծ ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանավորների անօրեն, կամային որոշումների դեմ, ցավոք, դրան հակառակ, հանրության ճնշող մեծամասնությունը գրեթե լրիվ անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, կապված՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից «Որոտան-Արփա» և «Արփա—Սևան» թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշների մասին, որոնք կհուշեն հանրությանը թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր նրա «աչքից հեռու» այդ տարածքում։

              Իհարկե, մեր ակտիվ բնապահպանները նկարահանում, ցուցադրում և հրապարակում են դրա մասին, սակայն, այնուամենայնիվ, հանրության համար այսօր այն գրեթե մնում է «անտեսանելի», «անհասանելի» և առեղծվածային։

              Ինչպես հայտնի է, Սևանա լճի մակարդակի տասնամյակներ շարունակ արհեստական սրընթաց իջեցումը կասեցնելու նպատակով` 1981-ին շահագործման հանձնվեց 48,3կմ երկարությամբ «Արփա-Սևան» ջրատար թունելը 25խմ/վրկ (տարեկան 788մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Ջրատարի կառուցման նախագծի համաձայն այն բաղկացած է երկու առանձին մասից` №1 և №2 թունելներ: Դրանցից առաջինով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղախոփվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես այն նպատակով, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ №2 թունելով:

              Սակայն թունելի շահագործման սկզբից մինչև օրս (34 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 190մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ թերևս պայմանավորված էր Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ինչպես նաև հանրությանը մշտապես ներկայացվող ներթունելային «մեծ» փլուզումներով, որն իհարկե, շատ մեծ կասկած է հարուցում հանրության մոտ՝ իր ոչ արժանահավատ և իրարամերժ փաստարկներով։

              Այնուամենայնիվ, Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004թ-ին շահագործման հանձնվեց նաև 21,6կմ երկարությամբ «Որոտան-Արփա» ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար՝ 15խմ/վրկ (տարեկան 473մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։


              Ողջ ցավը նրանում է, որ այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, իր շահագործման օրվանից (2004-ից) մինչև օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014թ., №01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից «Արփա-Սևան» №2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլ կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը: Կեչուտի ջրամաբարից №1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն բաց է թողնվում Եղեգիս գետը` նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի անխափան աշխատանքն ապահովելու համար (տես «Գողանում են Սևանի ջուրը» տեսանյութը): Իհարկե դա իրականացվում է ոչ առանց իշխանավորների թույլտվության` «Արփա-Սևան» թունելի 7 տարի շարունակվող իմիտացիոն վերականգնողական աշխատանքների անվան տակ:

              Ունենալով այդպիսի հսկայական ծավալների ջրի պաշարներ, և հնարավորության սահմաններում չօգտագործել այն ի բարօրություն ջրի «մեծ ծարավ» Սևանա լճի, առնվազն ապազգային մոտեցում է իշխանավորների կողմից, առավել ևս հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջրի պաշարներն օգտագործել այլ նպատակներով՝ հատկապես մասնավոր հատվածի համար։

              Հանգում ես այն եզրակացությանը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման կասեցումը սկսվել է դեռ 2004-ին՝ «Որոտան-Արփա» թունելի շահագործման նախօրյակին՝ դրա անօրեն արգելակմամբ։

              Շատ արդարացի և օրինական հարց է ծագում՝ ինչո՞ւ 10 տարի շարունակ ամբողջովին չեն օգտագործվում Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա ջրի պաշարների հնարավորինս արագ վերականգման՝ լճի համար այդքան կարևոր, նրա հետագա գոյատևման համար խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի կառույցների հնարավորությունները։ Անիմաստ չեն դառնում արդյո՞ք «Որոտան-Արփա» և «Արփա-Սևան» ջրատար թունելների վրա իրականացրած տասնամյակների երկար ու ձիգ տարիների աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։

              Անկասկած «Որոտան-Արփա» ջրատար թունելի կառուցումը մեր երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող կարևոր ծրագրերից էր, և եթե մեր իշխանավորներն իրոք պետական ու ազգային շահերից ելնելով մտահոգված և շահագրգռված լինեին օգնել վերականգնելու Սևանա լճի ջրի պաշարները՝ դրանով իսկ նաև լճի էկոհամակարգը, ապա 2004-ից կիրագործեին այդ նախագիծը՝ «Որոտան-Արփա» ջրատար թունելի շահագործումը, որը հնարավորություն կընձեռներ Սևանա լիճ տեղափոխել Որոտան, Արփա և Եղեգիս գետերի ջրերի մի մասը՝ տարեկան գումարային 415մլն խմ ծավալով, ինչը հաստատված է հենց պետական ծրագրով։ Այնինչ մեր իշխանությունները 2004-ից առ այսօր «Որոտան-Արփա-Սևան» թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով ընդամենը 183մլն խմ ջուր՝ այսինքն հնարավորություններից 2,2 անգամ պակաս։

              Սա էլ իր հերթին նշանակում է, որ վերջին 10 տարում կարել էր Սևանա լիճ տեղափոխել մոտ 2,3մլրդ խմ-ով ավել ջուր, քան իրականում տեղափոխվել է։

              Եթե հաշվի առնենք նաև 2002-ից սկսած Սևանա լճից մոտ 2մլրդ խմ ջրի «անբացատրելի» կորուստը (տես «2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ, ցավոք, Սևանա լիճը կորցրել է ավելի քան 4մլրդ խմ ջուր կամ մոտ 3,2մետր լճի մակարդակ։

              Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է, որ Սևանա լճի մակարդակը կասեցվում է հենց իշխանությունների նախաձեռնությամբ։

              Հ.Գ. — Կարող է, իրոք, «Արփա—Սևան» թունելում չկան ջրի նորմալ տեղափոխմանը խոչընդոտող լուրջ փլուզումներ, այլ դա մտացածին պատճառաբանություն է ջրային տնտեսության ղեկավարության կողմից։ Չէ՞ որ միայն այդ կառույցն է իրավասու ստուգել, գնահատել և որոշել, թե որքանով է թունելը պիտանի համապատասխան քանակության ջուր տեղափոխելու համար։ Այնպես որ մեր հանրությունը դատապարտված է «հավատալու» և «մերվելու» այդ իշխանահաճո վարկածին՝ քանի դեռ չի բացահայտել այդ ակնհայտ դավադրությունը Սևանա լճի դեմ։

              Comment


              • Re: Sevan

                Bishop and General's Son Share a River
                Kristine Aghalaryan

                April 1, 2015
                Big Officials, Mini Hydro-Plants

                Davit Ohanyan, son of General-at-Large Hovik Ohanyan (appointed to the special post in 2013), wants to increase the wattage capacity of a hydro power he’s built in Armenia’s Vayots Dzor Province.

                The Ministry of Nature Protection says that a public hearing will be held on April 3 in the community of Hermon regarding the possible environmental impact that will result from modifications to the Naneh mini hydro-plant construction project. (Hermon is a small village of 250 residents some 16 kilometers from Yeghegnadzor)

                The company Arates Energy now wants to raise the plant’s power by 1,250 kilowatts via the placement of additional aggregate material.

                Last summer, the Public Services Regulatory Commission granted Arates Energy a license to produce electricity. With permission in hand, the company built a 2,130 kilowatt mini hydro-plant on the Aysas tributary of the Karakaya River in Hermon.

                Arates Energy was registered in 2007 at General Ohanyan’s home address in the town of Yeghegnadzor. It’s the same residential address for his son Davit. The general owns 100% of the company’s shares and serves as its director.

                Aysas flows for 12 kilometers and 2.7 will be diverted through pipes to the hydro-plant.

                Another hydro-plant has already been built on the same river. Elegis Ltd, owned by Bishop Abraham Mkrtchyan, Primate of the Vayots Dzor Diocese of the Armenian Apostolic Church, operates the Hermon hydro-plant. This plant diverts 3.2 kilometers of the river.

                If we add the lengths of the two diversionary tracts, exactly one half of the Aysas flows through pipes.

                Comment


                • Re: Sevan

                  Sounds risky building two dams on a 12km river that could change flow.
                  B0zkurt Hunter

                  Comment


                  • Re: Sevan

                    Իշխանություններին մեղադրում են Սևանի ջրի ոչ նպատակային օգտագործման մեջ

                    Բնապահպանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը վստահ են՝ լրացուցիչ ջրառը ոչ միշտ է ծառայել նպատակին:


                    Անուշ Մկրտչյան
                    Հրապարակված է՝ 10.04.2015

                    Մարդու իրավունքների պաշտպանն իր վերջին զեկույցում պնդում է, թե անցած տարի Սևանից բաց թողնված 270 միլիոն խորանարդ մետր ջուրը՝ նախկինում սահմանված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, մի շարք դեպքերում ոչ միայն չի օգտագործվել ոռոգման նպատակով, այլև վտանգել է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի գոյությունը:

                    Մինչդեռ, Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հավաստիացնում է, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառապես ոռոգման նպատակով է օգտագործվել:

                    «Ազատության» հարցին՝ այսինքն զեկույցում սխա՞լ է այդ ամեն ինչը գրված, Մակարյանը պատասխանեց․ - «Ես չէի ուզի նման մեկնաբանություններ տալ՝ ճիշտ, սխալ: Ես ուղղակի ուզում եմ ֆիքսել, որ մեր համակարգը Սևանա լճից ոռոգման ջուրը վերցնում է միայն և միայն ոռոգման նպատակով և այդ ուղղությամբ էլ ծախսում է: Կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, այսինքն, երբ այդ իր ուղեգծով գնում է, որոշակի դժվարություններ, դժգոհություններ, պայմանավորված, հիմնականում, այդ սակավաջրության գործոնով»:

                    Պաշտոնյաները Սևանից լրացուցիչ ջրառը բացատրում են տարվա սակավաջրությամբ, բնապահպանները, մինչդեռ, հիշեցնում են՝ անձրևի պակաս չի եղել: «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ զգուշացնում է՝ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքով վտանգում ենք Սևանը:

                    Սևանից լրացուցիչ ջուր չվերցնելու դեպքում Արարատյան դաշտն անջրդի կմնար, շարունակում են հիմնավորել պետական այրերը: Այդուհանդերձ, գյուղացիներն ամբողջ տարվա ընթացքում բողոքում էին, որ ջուրն իրենց չի հասնում:

                    «Այդ դեպքում ովքե՞ր են օգտվում Սևանից», - հարցին ի պատասխան բնապահպանը պնդեց․ - «Այստեղ գործ ունենք լուրջ կոռուպցիոն ռիսկերի հետ, որից անմասն չեն ջրօգտագործողների ընկերությունները: Դա շատ կոռուպցիոն ռիսկերի ոլորտ է: Դու զենք չունես պայքարելու այդ ռիսկերի դեմ, որովհետև ոչ ոք չի գնա, հենց այնպես չի բողոք ներկայացնի, որովհետև իր գրաֆիկը կարող է այնպես կազմակերպվել, որ ինքը ստանա ջուր, երբ այդ ջուրը արդեն պետք չէ և ամբողջ բերքը չորացավ»:

                    Բնապահպանները մտավախություն ունեն, որ այս տարի շատ ավելի մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Սևանից: Ավելի վաղ, «Ազատության» հետ զրույցում, այս հեռանկարը չէր բացառել նաև Սևան – Հրազդան ջրառ ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը: Ջրային տնտեսության պետական կոմիտեից հորդորում են մի փոքր էլ սպասել՝ հասկանալու, արդյո՞ք այս տարի բնությունը բարեհաճ կլինի, անձրևներն էլ առատ:

                    «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, պնդում է․ - «Ուզում է ջրառատ տարի լինի, ուզում է՝ ոչ ջրառատ, Սևանի մակարդակը զոռով իջեցնում են: Սա շատ վտանգավոր գործընթաց է»:

                    Comment


                    • Re: Sevan

                      Ապրիլի 5-ից «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ ջուր բաց կթողնվի

                      Water To Be Let out from Lake Sevan Through Arpa-Sevan Tunnel from April 5


                      Ապրիլ 01, 2015

                      ԷկոԼուր

                      ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 31-ին այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
                      հասարակայնության հետ կապերի բաժինը, շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը տեղափոխվում է դեպի Սևանա լիճ:

                      «Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սևանա լիճ ջուր բաց թողնել»,- ասել է Սերգո Կարապետյանը:

                      Նախարարը նաև նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան, որպեսզի «Արփա-Սևան» թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով:

                      Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ 2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 միլիոն խմ ջուր:

                      Լուսանկարը վերցված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից:

                      Comment

                      Working...
                      X