Re: Sevan
«Ստացվում է, որ ձյուն կա, անձրև կա, բայց բախտ չկա»
Lragir.am
Շաբաթ, 31 Մայիսի 2014,
Այս տարի Սևանից ոռոգման նպատակով արդեն բաց է թողնվել 60 մլն խմ ջուր, այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ Սևանից ջրառի քանակության ավելացումը պայմանավորված էր նրանով, որ տարին սակավաջուր է:
Անդրանիկ Անդրեասյանի այս պարզաբանումը զայրացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին, որ զարմացած հարցադրում արեց՝ ինչպե՞ս է տարին սակավաջուր, եթե մինչև այսօր դեռ անձրև է տեղում, իսկ ձմռանը ձյան նորմալ շերտ է եղել: Պատգամավորը նշեց՝ իսկ միգուցե պատճառը Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի հետ կապված խնդիրն է ու այն, որ գետերի վրա փոքր հէկ-եր են կառուցվել, որոնք խոչընդոտում են սելավների առաջացմանը:
«Երբ ես սակավաջրության մասին խոսում եմ, մեր համակարգի տեսանկյունից եմ խոսում: Ոռոգման համակարգերն ունեն տրադիցիոն աղբյուրներ, էդ աղբյուրների ջուրը սակավ է համեմատած մյուս տարիների հետ»,- ասաց Անդրանիկ Անդրեասյանը:
Նա նշեց, որ Հրազդան գետն այս տարի քիչ ջուր է բերել, Արաքս գետը, եթե նախորդ տարիներին 200-500 խմ ջուր էր բերում, այս տարի 30-35 խմ-ից չի անցել այդ քանակը:
«Էս պահին Արաքսում կա 50 խմ ջուր: Ազատի ջրամբաը 70 մլն-նոց է, բայց լցված է 47 մլն-ով: Իսկ թե ինչու մայիսյան անձրևները ջուր չեն բերում, դրա բացատտրությունը մեր համակարգը չի կարող տալ»,- հայտարարեց Անդրանիկ Անդրեասյանը:
Նա նաև նշեց, որ Սևանից ջրառի ավելացումը վնաս չի բերում լճին, այս տարեսկզբի համեմատ լճի մակարդակն ավելի է 35-36 սմ-ով: «Էն խոսակցությունները, որ Սևանը կործանում ենք, էս ա լինում, էն ա լինում, այդպես չէ»,- ասաց Անդրեասյանը:
«Ստացվում է, որ ձյուն կա, անձրև կա, բայց բախտ չկա»,- արձագանքեց Լյովա Խաչատրյանը:
«Բախտի հարցի անալիզները Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայութան մոտ են»,- արձագանքեց Անդրանիկ Անդրեասյանը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....qsjfjPwl.dpuf

Comment