Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #91
    Re: Sevan

    Օլիգարխիայի անձնական շահը գերակա է


    Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքը Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ - ի նախաձեռնած որոշման մասին:

    ......

    Հարց
    Սևանից լրացուցիչ քանակությամբ ջուր վերցնելու որոշումը քննադատության թեմա դարձավ: Արդյոք կարիք չկա՞ հարցը ևս մեկ անգամ քննարկելու, քանի որ վերջին ժամանակահատվածում անձրևները շատացել են:

    Մեզանում հիմա, կարելի է ասել, «թաց երաշտ» է: Միգուցե մենք Կայուն զարգացման խորհրդում այդ հարցը նայենք, քննարկենք, որ իրավիճակը փոխվել է, մենք ունեցանք բավականին տեղումներ ամռանը, ինչը երբեք չի եղել Հայաստանում: Պետք է վերանայել որոշումը: Ըստ որոշման՝ պետք է Սևանից լրացուցիչ բաց թողնվի մինչև 320 մլն խմ ջուր: Այսինքն՝ կառավարությունը կարող է ոչ թե 320 մլն վերցնել, այլ ավելի քիչ՝ ելնելով, նրանից, որ իրավիճակը փոփոխվել է: Չնայած դարձյալ հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա են ասում՝ ջրի պակաս կա: 2008 թվականին, երբ նույն հարցը քննարկվում էր, մեզ հաջողվեց ապացուցել, որ երաշտ չկա: Արդյունքում՝ ստեղծվեց Սևանի հարցերով հանձնաժողովը, և սկսեց լճի մակարդակը բարձրանալ: Մենք ՄԱԿ-ի պատվերով հատուկ ուսումնասիրություն ենք անցկացրել Սևանի հետ կապված: Ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, թե ինչպես է լիճը դրականորեն արձագանքում ջրի մակարդակի բարձրացմանը: Չնայած ափերը լավ չմաքրեցին, չնայած բազմաթիվ խնդիրներ կան, բայց լիճը միանգամից արձագանքում է, և դա շատ լավ է: Իսկ տատանումները, բացի նրանից, որ բացասական ազդեցություն կարող են ունենալ ջրի որակի վրա, նաև սեյսմիկ վտանգ են առաջացնում: Այսպես տատանել, լճի մակարդակը բարձրացնել և իջեցնել, դա նաև վտանգ է ներկայացնում սեյսմիկ առումով:

    Հարց
    Կարծիք կա, որ Սևանից ջրի քանակն ավելացնում են, որպեսզի հարուստների դղյակները չհայտնվեն ջրի տակ: Դուք էլ ունե՞ք նման կասկածներ:

    Դե, մենք 2008 թվականին էլ էինք դա կասկածում: Ակնհայտ է այդ կասկածը, բայց հստակ ասել չենք կարող, որովհետև դրա համար հատուկ ուսումնասիրություններ են պետք: Բայց մեզ նաև զայրացնում է այն, որ մարդիկ տարբեր քննարկումների ժամանակ ասում են, թե՝ գետերով ջուրը գնում է, բայց մեզ ջուր չեն տալիս: Նույն Արարատյան դաշտավայրում գյուղացները նույն հարցն են բարձրացնում, բողոքում: Մյուս կողմից էլ այս խնդիրը կա՝ Սևանի ջուրը բաց ենք թողնում, լցնում ենք Կասպից ծով: Նպատակը ո՞րն է: Այդ խնդիրները պետք է քննարկվեն ամենալուրջ ատյաններում: Հազիվ ուրախացել էինք, որ Սևանի հարցում շատ դրական արդյունքներ ունենք արդեն:

    Հարց
    Տիկին Դանիելյան, ի՞նչ կայուն զարգացման ծրագրի և խորհրդի մասին կարող է խոսք գնալ, եթե անխնա ոչնչացում ենք մեր բնական ռեսուրսները, աղքատությունն ամենուր աճում է:

    Ես գտնում եմ, որ բոլոր դեպքերում պետք է ունենալ տեսլական: Պետք է փորձել այդ ուղղությամբ գնալ, այլ հարց է, որ դա չի իրականացվում կամ վատ է իրականացվում: Այս առումով ես համաձայն եմ, որ խնդիրները բազմազան են: Ամենակարևոր խնդիրն այն է, որ մեր բնակչությունը ելքը գտնում է արտագաղթի մեջ: Դա մեզ համար այնպիսի հարված է, որ չգիտեմ, թե ինչպես ենք կարողանալու իրավիճակը շտկել: Բայց որ պետք է տեսլական ունենալ և բոլոր ոլորտներով պետք է աշխատել փոխել իրավիճակը, դա շատ անհրաժեշտ է:

    Ռոզա Հովհաննիսյան
    Last edited by gegev; 07-07-2012, 09:38 PM.

    Comment


    • #92
      Re: Sevan

      Սեւանա լճից ջրի բացթողումների ավելացման մասին օրենքում փոփոխություններ կատարելիս խախտվել են հասարակության իրավունքները եւ Օրհուսի կոնվենցիան


      21:08 Հուլիս 11, 2012

      ԷկոԼուր

      Սեւանա լճից արդեն իսկ բաց է թողնվել 145 միլիոն խմ ջուր: Այս մասին հուլիսի 11-ին` Սեւանա լճից լրացուցիչ ջրառի խնդրին նվիրված քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Եթե հաշվի առնենք, որ Սեւանից ջրառի համար օրենքով սահմանված առավելագույն քանակը 170 միլիոն խմ է, ապա պարզ է դառնում որ այդ ծավալի մեծ մասն արդեն ծախսվել է, ընդորում, շատ խոնավ ժամանակաշրջանում, երբ շոգը վրա չի հասել եւ գյուղատնտեսությունը կարող էր իր կարիքները բավարարել տեղումների եւ ձնհալի հաշվին: Այն ժամանակ, երբ գյուղատնտեսությունը իսկապես Սեւանի ջրի կարիքը կունենա, արդեն ծախսված կլինի լրացուցիչ 150 միլիոն խմ ջուրը:

      Քննարկման ընթացքում այլ փաստեր էլ ի հայտ եկան: Մասնավորապես հասարակության համար բացարձակապես անսպասելի էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանի պնդումն այն մասին, որ խորհրդարանը հունիսի 22-ին արդեն իսկ ընդունել է Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը: Նշենք, որ խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին օրենքում փոփոխություններն ու լրացումներն ընդունվել են առաջին ընթերցմամբ, եւ հասկանալի չէ, թե երբ է եղել երկրորդ ընթերցումը, եւ ինչու հասարակայնությունն այդ մասին չգիտի:

      Հասարակության իրավունքները խախտված են: Այս մասին քննարկման ընթացքում հայտարարեցին Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ի նախագահ, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը: Պարզվեց, որ շահագրգիռ կողմերը` մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը Սեւանա լճից լրացուցիչ ջրառի համար օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկի մասին տեղեկացված չեն եղել: Ինստիտուտի տօրեն Էվելինա Ղուկասյանն ասաց. «Մի ինստիտուտ, որը 90 տարի է` զբաղվում է Սեւանի հիմնախնդրով, կարծում եմ` տնօրենը գոնե պետք է ներկայացված լիներ Ազգային Ժողովում եւ մասնակցեր քննարկումներին: Ցավոք, ես` որպես տնօրեն, հայտարարում եմ, որ մենք այդ մասին լսել ենք հետագայում, միայն Սեւանի հանձնաժողովի պահանջից հետո, երբ որ մեզ խնդրեցին հիմնավորում տալ, թե ինչպես կանդրադառնան Սեւանա լճի տատանումները էկոհամակարգի վրա»:

      «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ, իրավաբան Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ հասարակության հետ երկխոսելու բարի կամքը կապ չունի, քանի որ կա Օրհուսի կոնվենցիա, եւ որ օրենքի դրույթները պարտադիր պետք է կատարվեն: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը, փորձագետ-հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը, «Շողեր միության» նախագահ Հասմիկ Ասլանյանը հույս հայտնեցին, որ օրենքում կա վերապահում, որի համաձայն` Սեւանից բաց չեն թողնի այդ 320 միլիոն խմ-ն, այլ 320 միլիոն խմ-ից պակաս, եւ որ բացթողումները կկատարվեն ամենաքիչ ծավալով: Նշենք, որ Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը եզրակացություն է տվել մինչեւ 280 միլիոն խմ ջուր Սեւանից բաց թողնելու մասին:

      Ներկայումս Սեւանի մակարդակը 1900մ 47 սմ է, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է ընդամենը 3 սմ-ով:

      Comment


      • #93
        Re: Sevan

        Ստորջրյա ավազանի հետազոտություն. ջրից հանվելու և հետազոտվելու են Սևանի ֆլորան և ֆաունան

        12:11, 17 հուլիսի, 2012
        Հուլիսի 10-ից 24-ն իրականացվում է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը, որը շարունակություն է 2010 և 2011թթ. գիտարշավների աշխատանքների, որոնց արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար:

        Ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երեք ներկայացուցիչներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:

        Այսուհետև այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո, նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ:

        Հուլիսի 12-ին ընթացք ստացած այդ հնագիտական պեղումները թույլ տվեցին վեր հանել մի խումբ կարևոր նմուշներ, որոնք կօգնեն թվագրել Վահե Մելքոնյանի հայտնաբերած նավակը: Այս թվագրումը կիրականացնի Հնագիտության ինստիտուտը Պավել Ավետիսյանի գլխավորությամբ, ՍՀՍՀԿ-ի և ինստիտուտի պայմանագրի շրջանակներում:

        Սուզվելով 15 մ խորությամբ՝ մի հին նավակի կտոր կտեսնեք՝ 8 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ, որի մի մասը վնասված է ձկնորսների գործողություններից: Հիմնական մասը, որ վնասված չէ, մաքրած էր և վանդակավի մեջ առնված՝ ըստ հնագետների մեթոդների:

        Լուսանկարվել ու տեսանկարահանվել են ավազանից հանված ջրային բույսերի նմուշները, զոպլանկտոնները: Այս բոլորը հանձնվել է Գիտությունների ակադեմիայի գիտնականներին և «Սևան» ազգային պարկին:

        Սուզումների երկրորդ փուլը տեղի է ունենում հուլիսի 16-ից և նպատակ ունի երևան հանել նմուշներներ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի համար: Ջրից հանվելու և հետազոտվելու են Սևանի ֆլորան և ֆաունան Երկրաբանության և ձկնորսության ինստիտուտի համար:

        Այս առաքելությունն իրականացվում է Ֆրանսիական դեսպանատան, saur - awsc, «Մեդիտեք», «Նոյ լենդ» կազմակերպությունների և «Սևան» ազգային պարկի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության հովանո ներքո:

        Comment


        • #94
          Re: Sevan

          Ombudsman claims procedural violations in Lake Sevan legislative acts.

          The legislative amendments allowing the use of an extra quantity of water from Lake Sevan were approved in flagrant violation of procedural legal norms, the human rights defender has said in response to recent clarifications by Minister of Territorial Administration Armen Gevorgyan.

          Ombudsman Karen Andreasyan claims in a statement that any decision-making process concerning environmental issues (especially Sevan) requires public participation, with the relevant procedures and timeframes of public hearings being fixed in a separate legal act.

          “The minimum timeframe of such discussions is 15 days. Obviously, what is termed as ‘all interested natural and legal entities’ concerns both farmers and environmental organizations, as well as other individuals. That is why, it is necessary to ensure the accessibility, transparency and publicity of public discussions for each interested member of the society,” the ombudsman says, adding that the National Academy of Sciences’ expert committees and the commission adjunct to the president cannot ensure the implementation of that legal requirement.

          The ombudsman claims the a periodical awareness raising through press releases can be considered only one round of the process.

          As for the discussions proper, the Ombudsman says that the Government is obliged to post an invitation on a scheduled public hearing on its website, specifying the format of the debate, as well as the hour, venues, timeframes and the topic, and notify the participants of relevant deadlines, which should be no less than ten days following the date of issuing the invitation.

          The Ombudsman further refers to the legal requirement of making the draft legal act available online, with an attached justification and other materials as may be deemed appropriate by the body which elaborated the document.

          Andreasyan says that public hearings can be convened no less than 12 days after making the invitation public via different media.

          He claims that the Ministry failed to comply with any of the requirements above.

          Procedural violations can be thought inessential. But each single violation of the law is unacceptable, especially when it can cause damage to the environment, including Sevan.

          Procedures can be formal or be made so, but it is only the observance of legal norms and a real consultations with specialists that can help find effective solutions to agricultural problems and potential environmental challenges,” Andreasyan says.
          Last edited by gegev; 07-17-2012, 10:03 PM.

          Comment


          • #95
            Re: Sevan

            Սեւանից ջրի բացթողումները մինչեւ օգոստոսի 18-ը կհասնեն 239.2 մլն խորանարդ մետրի


            16:47 Օգոստոս 03, 2012

            ԷկոԼուր

            Հայաստանում տիրող «թաց երաշտ»-ի պայմաններում ՀՀ կառավարությունը որոշեց Սեւանա լճից ջրի բացթողումները հասցնել 239.2 մլն խորանարդ մետրի: Որոշումն ընդունվեց օգոստոսի 2-ին: Ինչպես միշտ նպատակը նույնն է` Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելը:

            Մինչեւ օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված էր բաց թողնել 204.0 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարության նոր որոշմամբ օգոստոսի 4-ից մինչեւ օգոստոսի 18-ը բաց կթողնվի եւս 35.2 միլիոն խորանարդ մետր ջուր: Թե որքան ջուր բաց կթողնեն օգոստոսի 18-ից հետո, դեռ պարզ չէ:

            Հիշեցնենք, որ հունիսի 22-ի ԱԺ արտահերթ նիստում մի անգամից երկու ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնց համաձայն, Սեւանից հնարավոր է բաց թողնել 320 միլիոն խմ ջուր:

            Նշենք, որ ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ:

            Comment


            • #96
              Re: Sevan

              Հայկական իշխանի մեջ ցուպիկ չի կարող լինել. ռուսական շուկայից այն դուրս են մղում ոչ արդարաբար վիդեո
              18:39 . 20/09
              Արդեն 2 ամսից ավելի է՝ հայկական ձկնամթերքի, մասնավորապես, իշխան ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստանի Դաշնություն կտրուկ նվազել են: Ռուսաստանն արգելել է հայական ձկնամթերքի արտահանումը` պատճառաբանելով, որ ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: Սակայն մեր մասնագետները պնդում են հակառակը. մեր ձկները վիրուսակիր չեն եւ մեծանում են մաքուր միջավայրում:
              "Հայ ձկնաբույծների միավորում" հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը վստահեցնում է` մասնավորապես իշխան ձուկը, այսպես ասած, շատ մաքրասեր է, եւ եթե նրա մեջ լինի ինչ-որ վարակ, ապա իշխանը կսատկի: Ըստ Արթուր Աթոյանի, հայկական կողմը կասկածներ ունի, որ այս ամենը մեր մրցակիցների` Թուրքիայի եւ Բելգիայի "դիվերսիոն գործողությունների" արդյունքն է, քանի որ այս երկրները նույնպես ձկնամթերք են արտահանում Ռուսաստան: Սակայն, ի տարբերություն նրանց, հայկական ձկնամթերքն ավելի մեծ պահանջարկ ունի:

              "Մենք ռուսական շուկայում զբաղեցնում ենք բավականին բարձր` գերիշխող դիրք եւ ենթադրում ենք, որ դա մի գործառույթ է, մեր նկատմամբ իրականացվող պատվեր` ռուսական շուկայում մեր դիրքերը թուլացնելու համար",- ասաց Արթուր Աթոյանը։

              Կատարվում են նաեւ ուսումնասիրություններ պետական մակարդակով: Հայաստանից արտահանվող ձկնամթերքի մի խմբաքանակ էլ ուղարկվել է Ռուսաստան, որպեսզի նույն ուսումնասիրությունները կատարվեն նաեւ այնտեղ:

              Ի դեպ, ըստ Արթուր Աթոյանի, 4 ընկերություններից մեկը, որի արտադրանքում եւս իբր եղել են խախտումներ, իր արտադրանքն արտահանում է նաեւ Եվրոպա, որտեղից բողոքներ երբեւէ չեն եղել:

              "Եվրոպայի պահանջները շուրջ 50 անգամ գերազանցում են Ռուսաստանի սննդի անվտանգության նորմերի պահանջներին, սակայն Եվրոպան ընդունում է մեր արտադրանքը, որպես որակյալ ապրանք, իսկ Ռուսաստանն առարկում է",- ասաց Աթոյանը:

              "Սննդի անվտանգության պետական ծառայությունից" վստահեցնում են, որ հայկական ձկնամթերքը որեւէ խնդիր չունի: Դա պարզ կդառնա արդեն մեկնարկած եւ շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում:

              "Միջպետական ոչինչ չկա, այս երկու երկրների փոխադարձ վստահությունը եւ միջազգային համագործակցությունը շարունակվում է: 4 ընկերություններից 2-ում, որոնց առումով կա նախնական արգելքը, այս պահին իրականացվում են ուսումնասիրություններ: Վերջնական արդյունքները կներկայացվեն Ռուսաստանին` թե՛ կերի, թե՛ ջրի, ամեն ինչի լաբորատոր եզրակացության արդյունքները կներկայացվի նաեւ Ռուսաստանին",- հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը։

              Ինչ վերաբերում է այն թյուր կարծիքին, որ Հայաստանից ձկնամթերք այլեւս չի արտահանվի, Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է` նման բան չկա:

              Ամեն դեպքում, ոլորտի մասնագետի կարծիքով, եթե ստեղծված իրավիճակը չշտկվի, ապա հայկական ձկնաբույծները մեծ վնասներ կկրեն, ձկնամթերքը մեր երկրում կթանկանա` որոշ ձկնագործների բիզնեսի տապալման պատճառով:

              Comment


              • #97
                Re: Sevan

                Սեւանի մակարդակը իջել է


                10:45 Նոյեմբեր 06, 2012

                ԷկոԼուր

                Կովկասում քաղցրահամ ջրի միակ խոշոր ռազմավարական պաշար հանդիսացող Սեւանա լճի մակարդակը իջել է: Ինչպես տեղեկացնում է Գավառի օրհուս կենտրոնը, այն անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշից` 1900 մետր 19 սանտիմետրից, ցածր է 3 սանտիմետրով: Պատճառը այս տարի Սեւանից աննախադեպ քանակությամբ բաց թողնված ջուրն է: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սեւանից ոռոգման համար թւյլատրվում է բաց թողնել առավելագույնս 170 միլիոն խմ ջուր: Սակայն Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ ջանքերով Սեւանի մասին օրենքներում շատ արագ փոփոխություն կատարվեց, եւ լճից որոշվեց ոռոգման համար բաց թողնել մինչեւ 320 միլիոն խմ ջուր: Ոչ ՀՀ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը, իրենց որոշումները կայացնելիս հաշվի չառան էկոլոգների կարծիքը, ովքեր ահազանգում էին, որ լճից այդքան ջուր վերցնելը մեծ վնաս կպատճառի Սեւանի էկոհամակարգին:

                Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի պաշտոնական կայքը, Սեւանի մակարդակի առավելագույն նիշը հունիս ամսին կազմել է 1900, 46 սանտիմետր: Օգոստոսի 18-ին այն իջել է տաս, սեպտեմբերի 18-ին` քսան սանտիմետրով: Նվազման գործընթացը պահպանվել է մինչեւ հոկտեմբեր ամիսը, որից հետո լճի մակարդակն առայժմ գրեթե մնում է անփոփոխ ջրի սակավ մուտքերի եւ չնչին տեղումների պատճառով:

                Comment


                • #98
                  Re: Sevan

                  Ջրային պաշարների ճիշտ կառավարումը գործիք Ադրբեջանի նկատմամբ
                  Նոյեմբեր 16, 2012 by Զարուհի Բաբաջանյան

                  Հանրահայտ փաստ է, որ որևէ երկրի համար ջուրը ռազմավարական նշանակության պաշար է: Այն առանցքային կարևորություն ունի թե պետության բնակչության կենսական պահանջների բավարարման, թե տնտեսության զարգացման տեսանկյունից:

                  Իսկ հաշվի առնելով ջրի կարևորությունն ու երկրագնդի վրա դրա անհավասար բաշխվածությունը՝ ջրային պաշարները կառավարելու անհրաժեշտություն է առաջանում, և բավական հաճախ հնչող այն միտքը, թե «21-րդ դարում պատերազմները լինելու են ջրի համար» այնքան էլ հեռու չէ իրականությունից։

                  Ջրային պաշարների կառավարում ասելով հասկանում ենք, որ պետությունը ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքները (ջրամբարներ, ջրատարեր և այլն), վերահսկում է իր տարածքում եղած ջրային ռեսուրսների ծախսը ինչպես խաղաղ ժամանակշրջանում, այնպես էլ պատերազմի ժամանակ։

                  Վերը նշվածը արդիական է նաև պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար։ Բացի այն, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը մեծ նշանակություն ունի էներգետիկ անվտանգության և գյուղատնտեսության, ինչպես նաև բնապահպանության համար (հիշենք թեկուզ Արփա-Սևան թունելի կառուցումը), այն նաև կարող է ճնշման գործիք դառնալ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Հայաստանից և մասնավորապես Արցախից բազմաթիվ գետեր են հոսում դեպի Ադրբեջան։

                  Ուշագրավ է, որ այս հարցը մտահոգում է նաև հարևան պետությանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Այսպես, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Թրենդ.ազ գործակալությունը, Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Ադրբեջանի տեղը «հիդրոպատերազմներում»» անունով մի զեկույց է պատրաստել, որտեղ նաև շոշափվում է Արցախի ջրային ռեսուրսների հարցը։


                  Արաքսի վրա հայ-իրանական համատեղ ամբարտակ Արցախում:

                  Արփա-Սևան թունելի ելքը։

                  Ընդ որում` ցանկանում եք ընդգծել, որ այս «հիդրոպատերազմների» համատեքստում Հայաստանի հիդրոանվտանգության համար կենսական նշանակություն ունեն Արցախի ազատագրված շրջանները։ Այսպես օրինակ` ազատագրված Քարվաճառում են սկիզբ առնում մի շարք գետեր, այդ թվում` Թարթառը և Խաչենը։ Էլ չենք ասում մերձարաքսյան շրջանների տնտեսական կարևորության մասին, որոնք Արաքսի շնորհիվ ունեն հսկայական էներգետիկ և գյուղատնտեսական պոտենցիալ

                  Comment


                  • #99
                    Re: Sevan

                    Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու


                    12:10 Նոյեմբեր 15, 2012

                    ԷկոԼուր

                    ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների համաձայն` ինչքան ժամանակ անցնի, այնքան Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու: Մինչեւ 2030 թվականը գետերի ամբողջ հոսքը նվազելու է 6,7%-ով, մինչեւ 2070 թվականը` 14,5%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը 24,4%-ով: Այս մասին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ՄԱԿ-Ի ԵՏՀ «Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքերի պահպանության եւ օգտագործման մասին» կոնվենցիային նվիրված միջազգային գիտաժողովի ընթացքում: Գիտաժողը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն:

                    Դիանա Հարությունյանը նշեց նաեւ ձյան տեսքով տեղումների ծավալի կրճատման մասին: 1961-1990 թվականների հետ համեմատած mինչեւ 2030 թվականը տեղումները կկրճատվեն 7-11%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը կարող են կրճատվել մինչեւ 40%-ով: Կվատանա նաեւ ջրի որակը, քանի որ նրանում կավելանան աղտոտիչ նյութերը: Նա ասաց, որ այդ ամենը կազդի նաեւ պարենային անվտանգության վրա: «Վնաս կհասցվի ցանքատարածություններին: Միայն երաշտի պատճառով բերքատվությունը կնվազի 15-34%-ով»,- ասաց Դ. Հարությունյանը:

                    Ծանր հետեւանքների թվում են սովը, համաճարակային վիճակի վատթարացումը եւ նույնիսկ առողջապահական համակարգի ենթակառուցվածքների ոչնչացումը:

                    Մեր կողմից նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների ժամկետները ավելի են մոտենում: Եւ վերջին տասնամյակում ծնված երեխաները կարող են այդ ծանր հետեւանքներն իրենց վրա զգալ ոչ միայն 2030 թվականին, այլ նաեւ 2070 թվականին: Իսկ նրանք, ովքեր հիմա են ծնվում, հնարավորություն ունեն դա տեսնել նույնիսկ 2100 թվականին:

                    Comment


                    • Re: Sevan

                      Ազատի ջրամբարը ցամաքում է


                      13:51 Նոյեմբեր 14, 2012

                      ԷկոԼուր

                      Սիրողական ձկնորսությամբ զբաղվող մի քաղաքացի «ԷկոԼուր»-ին է ուղարկել ցամաքող Ազատի ջրամբարի լուսանկարը, որտեղ եղել է օրերս: Լուսանկարի հետ միասին նա նամակ էլ է գրել, որում ասված է. «Ես սիրողական ձկնորս եմ, սովորաբար աշնանային ամիսներին Ազատի ջրամբարը շատ հարմար է ձուկ որսալու առումով. կան կարաս, կողակ, ծածան տեսակի ձկնային պաշարներ: Ամառվա համեմատ լճի ջուրը համարյա ամբողջությամբ բաց են թողել…Այդ հսկայական լճից բան չի մնացել: Երեւի ոռոգման նպատակով է, չգիտեմ, բայց երբեք այսքան քիչ ջուր չի եղել մեջը: Բնական է, որ այդ պայմաններում արդեն ձկնային պաշարներն էլ են քչանում, բայց եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ տեղացիները լիճը համարյա ցանցապատել են (ձկնագողության նպատակով), կարող եմ հաստատ պնդել, որ լճում արդեն ձուկ չի մնացել: Մենակ մանրաձուկ է, դա էլ չայկաներն են վերացնում…»,- գրում է նա:

                      Նշենք, որ Ազատի ջրամբարում ջրի պակասն էր պատճառը, որ 2012թ. ամռանը Սեւանից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր` 320 միլիոն խմ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի բացատրության համաձայն` լճի ջուրը պետք է օգտագործվեր Արարատյան դաշտավայրի ոռոգման համար:

                      Արդյունքում Սեւանից ջուրը բաց թողնվեց, Ազատի ջրամբարում էլ ջուր չկա: Հարց, որտե՞ղ է ջուրը, եթե Արարատյան դաշտավայրի հողագործները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով նրանք կորցնում են իրենց բերքն ու հողերը:

                      Comment

                      Working...
                      X