Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #81
    Re: Sevan

    We may only regret, that a prominent academic like Vladimir Movsissian is playing with words, and selling his soul and honor to the mafia of oligarkhs.
    The question is not 'gaining' 3 cm by bringing down the level, and saving new land for his masters.
    The question is: do not let the level go upper.
    And that is exactly what they will manage, by keeping the water, artificially down.
    here a Sevan resident describes how they began letting out water since April, or in winter times...
    Just disgusting!

    Last edited by Vrej1915; 06-22-2012, 04:31 PM.

    Comment


    • #82
      Re: Sevan

      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


      Rare images of Sevan, in winter time, freezed.
      Freezing is very good, since it spares evaporation during winter time (this is of course useless when the mafia brings down the water by Hraztan)
      But the fact of the water being so cold to freeze, is a direct proof of the drastic drop in water levels.
      Before 1935, rarely did the lake freeze.
      Specially, taking into consideration of general climate heat, freezing is a sign of not enough water mass....

      Comment


      • #83
        Re: Sevan

        http://www.youtube.com/watch?v=fEDaW...ayer_embedded#!



        Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներն իրենց կարծիքն են հայտնում Սեւանից ջրի լրացուցիչ բացթողումների մասին


        Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքներում գործող ոչ միայն զվարճանքի օբյեկտներ ու հանգստյան տներ են մնացել ու մնալու ջրի տակ, այլեւ՝ Սեւ...


        ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է Սևանի ջրի մակարդակը մինչև նախանշված ժամանակը` այն է` 2029 թվականը, նորմալ կլիմայական պայմաններում բարձրացնել մինչև 1903...

        Comment


        • #84
          Re: Sevan

          Սեւանից մինչեւ Ենիսեյ. ԱԺ-ում ջրի խնդիրը կռիվ էր գցել վիդեո
          19:31 . 22/06
          Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սեւանա լճից 150 մլն խորանարդ մետր ջուր բացթողնելու հարցը՝ կառավարության ներկայացրած նախագծի համաձայն։ Ջրի հարցի շուրջ քննարկումը բուռն էր։
          Կառավարության պահանջը ոչ միայն ընդդիմադիր պատգամավրոների, այլ նաեւ բնապահպանների, Գեղարքունիքի մարզի երկու տասնյակից ավելի կազմակերպությունների դժգոհություն է առաջացրել։ Նրանք նիստի ընթացքում հեռախոսով պարբերաբար կապվում էին ընդդիմադիրների հետ եւ խնդրում փոխանցել մեծամասնությանը "դեմ" քվեարկել։

          Ի դեպ, Սեւանի հարցերով հատուկ հանձնաժողովից լուրջ տարաձայնության պատճառով հեռացել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։

          "Ով , եթե ոչ Ազգային ժողովը պետք է քննարկի Սեւանի հարցը։ Ես կարծումեմ, որ խորհրդարանական լսումներ պետք է կազմակերպվեն",- ասաց հանրապետական Դավիթ Հարությունյանը։
          "Եթե հիմա կողմ քվեարկեք, էլ չեք քննարկելու։ Հիշեք այս խոսքը",- նշեց "Ժառանգությունից" Ռուբիկ Հակոբյանը։
          "Հուսով եմ, որ կառավարությունը շատ խնամքով կօգտագործի Սեւանի ջուրը",- ասաց օրինացերկրական Խաչիկ Հարությունյանը։
          "Պետք է ճիշտ հաշվարկներ կատարել։ Արդյոք 10 մասնավոր կազմակերպության շահն ավելի կարեւո՞ր է, եւ դրանից եկած եկամուտը՝ հարկերի տեսքով, թե՞ այն տասնյակ տնտեսվարողները, որոնք չեն կարողանում բերք մշակել",- ասաց Աղվան Վարդանյան՝ ՀՅԴ-ից։

          Վահան Հովհաննիսյանին մտահոգում է, թե ինչո՞ւ արտեզյան ջրերը չեն օգտագործվում՝ Սեւանից ջուր վերցնելու փոխարեն։ Նա գիտի նաեւ պատճառը։ Սովորական գյուղացիների տան հորերը ցամաքել են, մինչդեռ ձկնաբուծությամբ զբաղվող խոշոր գործարարներին են սպասարկում այդ ջրերը։ Իսկ դրան կարող էին նույնպես ուղղվել ոռոգման։ Սակայն Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ Սեւանի մակարդակի բարձրացումը մեծ մասամբ մարդկային գործոնից դուրս է։ Ջրի մակարդակի բարձրացում կարող է տեղի ունենալ տարբեր ժամանակներում։

          "Դրա համար բոլոր խաղերը, թե քանի սանտիմետրով է Սեւանի մակարդակը բարձրացել կամ իջել, հիմնավոր չեն։ Այս ամենն իրավիճակային քաղաքականություն է, որը դրսեւորվում է տնտեսական քաղաքականության մեջ",- ասաց նա։

          ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը նախագծին ուղղված դեմ ելույթներից բորբոքված, հայտարարեց, որ ի տարբերություն շատերի, ովքեր միայն խոսում են, ՀՀԿ-ն գործում է ու հենց ՀՀԿ-ի օրոք՝ 2002թ-ից մինչ օրս, Սեւանա լճի մակարդակը սկսեց բարձրանալ։

          Նախագիծը դրվեց քվեարկության՝ այն ընդունվեց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օժանդակությամբ, ընդդիմությունը "դեմ" քվեարկեց։ Քվեարկությունից հետո Վահան Հովհաննիսյանը հանրապետականներին առաջարկ ուներ։

          "Մեծ հարգանքով եմ վերաբերվում այն պատգամավորներին, ովքեր հպարտությամբ ու ոգևորությամբ են վերաբերվում իրենց կուսակցության ու խմբակցության գործունեությանն ու այս կապակցությամբ պարոն Այվազյանին ուզում էի խնդրել` չե՞ք կարող հանրապետականներով այնպես անել, որ Ենիսեյ գետը Հայաստանով հոսի",- ասաց նա։

          Comment


          • #85
            Re: Sevan

            Արգիճին Սեւանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է։ Այն տարեկան 12 սանտիմետրով ապահովում է Սեւանի ջրի մակարդակի բարձրացումը եւ շրջակա 7 գյուղերի շուրջ 30 հազար ...


            OLD SEVAN....
            Эта новость испугала туристов, рыбаков и ученых. Об этом пишут газеты, блоггеры в интернет-сообществах, это обсуждают на ученых советах. Но как в такое повер...

            Comment


            • #86
              Re: Sevan

              Fly on Sevan:
              Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

              Comment


              • #87
                Re: Sevan

                «Հայացք». բարբարոսություն Սևանա լճի նկատմամբ

                10:57, 29 հունիսի, 2012
                Անցյալ շաբաթ, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ, հիմնականում քաղաքական իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորների քվեարկությամբ, ընդունեց Սևանա լճից ոռոգման նպատակով 320 մլն խմ ջուր վերցնելու օրենքի նախագիծը, Երևանում պատահաբար ուշադրությունս գրավեցին մեր թթենիները և դեկորատիվ ծառերը: Ընդ որում` այնպիսի վայրերում, որտեղ դրանք ո՛չ ոռոգման համակարգով են ոռոգվում, ոչ էլ ջրատար մեքենաներով: Այնուհանդերձ, այդ ծառերի սաղարթը կանաչ է, դրանք արևից այրված կամ չորացած չեն:

                Վերոնշյալ փաստը վկայում է, որ առնվազն Արարատյան դաշտում, որտեղ հանրապետության ոռոգելի հողատարածքների ամենամեծ մասն է գտնվում, բնակլիմայական այն ահավոր պայմանները չեն, ինչ ներկայացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն և կառավարությունը, որպեսզի հասնեն իրենց նպատակին` Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու թույլտվությանը:

                Երևանյան այդ ծառերի սաղարթների վիճակը նշանակում է նաև, որ թեև անձրևներն անբավարար են, սակայն օդի միջին ջերմաստիճանը և խոնավությունը գոնե առայժմ այնպիսին չեն, որ խոսք լինի երաշտի մասին: Ավելին` անձրևներ էլ կան, համենայն դեպս, հունիսի 24-ից Արարատյան դաշտում և այլուր տեղումներ սկսվեցին, այսինքն` խոսք չի կարող լինել դրանց իսպառ բացակայության մասին: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության («Հայպետհիդրոմետի») տեղեկացմամբ` հունիսի 28-ից հուլիսի 2-ը Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, իսկ առանձին շրջաններում` ինտենսիվ անձրև և կարկուտ:

                Ջրային տնտեսության պետական կոմիտեից ասում են, թե այս տարի ձյունն անձրևների միջոցով չի հալվել, հետևաբար սելավաջրերի միջոցով ջրամբարները չեն լցվել: Սակայն որոշ վայրերում նույնիսկ հեղեղներ են եղել. «ԷկոԼուր» ՀԿ-ի տեղեկացմամբ, հունիսի սկզբին հեղեղը ծածկել է ՀԱԷԿ-ի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքները, «Հայպետհիդրոմետ» ծառայությունն էլ չի հաստատում, որ 2012 թ. սակավաջուր տարի է: Նույն կոմիտեն Սևանա լճից 320 մլն խմ ջրառը հիմնականում պայմանավորում է հանրապետությունում uտեղծված եղանակային և բնակլիմայական պայմաններով, սակավաջրությամբ, Ապարանի և Ազատի դոտացիոն ջրամբարների պակաս լցվածությամբ, ինչը չի բավարարի ոռոգման կարիքներին:

                Ճիշտ է, կա ոռոգման ջրի խնդիր, բայց այդ խնդիրն ակնհայտորեն չափազանցվում է: Այո, Ազատի և Ապարանի ջրամբարները բավարար լցված չեն, բայց, բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ բավարար լցված չեն, ո՞ւմ մեղքով... Ինչո՞ւ այդ լճերից դուրս եկող գետերի հոսքը ժամանակին չի սահմանափակվել սոսկ էկոլոգիական թողքով, ինչը թույլ կտար այդ լճերում չունենալ ջրի այն պակասը, որ կա այժմ: Հավանաբար սխալ կանխատեսում են կատարել` մտածել են, թե ձմռան առատ ձյունը, երբ անձրևները գան, սելավաջրերի տեսքով հասնելու է ջրամբարներին, դրանք թույլատրելի չափով լցվելու են, ուրեմն ի՞նչ անհրաժեշտություն կա ջրամբարներ մտնող գետերի ջուրը կուտակելու: Այսինքն` այս մտայնությամբ է, որ լճերից դուրս եկող գետերի հոսքը չեն սահմանափակել էկոլոգիական թողքով:

                Վերոնշյալը, սակայն, լավագույն բացատրությունն է, քանզի բացառված չէ, որ հիշյալ ջրամբարներում ջրի բավարար ծավալ չի կուտակվել` Սևանա լճից ջրի բացթողումն օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրից ավելի մեծ ծավալով իրականացնելու ինչ-որ առիթ, պատճառաբանություն ունենալու համար:

                Ոմանք կարող են տարակուսել` ինչո՞ւ, Սևանի թշնամի՞ն են: Ոչ, այստեղ թշնամի լինել-չլինելու խնդիր չկա, պարզապես իշխանական որոշակի շրջանակների ձեռնտու է Սևանա լճի մակարդակի իջեցումը, քանզի իրենք կամ իրենց մերձավորները լճի ափերին ռեստորաններ, հյուրանոցներ ու նմանատիպ օբյեկտներ ունեն, և եթե լճի բարձրացումը չկասեցվի, ջուրն արդեն այդ օբյեկտների հիմքերին կհասնի կամ անհնարին կդարձնի դրանցից օգտվելը: Բացի դրանից` լճի ափերին գտնվող ծառերն ու թփերը, չնայած գումարներ ծախսվել են, ժամանակին չեն մաքրվել, աշխատանքները վատ են կազմակերպվել, ձգձգվել են, ափերին գտնվող քանդման ենթակա բոլոր շինությունները չէ, որ քանդվել են, և այս առումով էլ լճի մակարդակի բարձրացման կասեցումը ոմանց ձեռնտու է` մինչև համապատասխան աշխատանքները կկատարվեն: Այսինքն` հնարավոր է, որ լիճը ոմանց շահերի ու թերացումների զոհն է դառնում:

                Դատեցեք ինքներդ. «Սևան-հրազդանյան ջրառ» ՓԲԸ պաշտոնական տվյալների համաձայն` 2008 թ. Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը, ընդհանուր առմամբ, կազմել է 74,29 մլն խմ: Նույն թվականին Սևանա լճից ջրի բացթողման առավելագույն ծավալ է սահմանվել 303 մլն խմ: Կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն` 13.06.2012 թ. դրությամբ Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը, ընդհանուր առմամբ, կազմել է 92,38 մլն խմ: Դժվար չէ նկատել, որ այս վերջին ցուցանիշը դեռ մոտ 18 մլն խմ-ով ավելին է նույն տարածքների ոռոգման նպատակով օգտագործվող այդ երկու ջրամբարի 2008 թ. ցուցանիշից, սակայն կառավարությունն այս տարվա համար ԱԺ-ից ակնկալում է ստանալ Սևանա լճից մինչև 320 մլն խմ ջրառ կատարելու թույլտվություն: Նշված ջրամբարների լցվածության ընդհանուր ծավալը ս. թ. հունիսի 13-ի դրությամբ մոտ էր 2009 թ. ցուցանիշին, երբ լճից ջրառը կատարվեց օրենքով նախատեսված 170 մլն խմ-ի սահմանում:

                Ավելին. հունիսի 22-ի դրությամբ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տեղեկացմամբ, Ապարանի և Ազատի ջրամբարների ընդհանուր լցվածությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 75 մլն խմ-ով: Համեմատության համար նշենք, որ եթե անցյալ տարի Սևանա լճից բաց է թողնվել 168 մլն խմ ջուր, ապա այս տարի նախատեսել ու ցանկանում են բաց թողնել դրանից ոչ թե 75, այլ 152 մլն խորանարդ մետրով ավելի ջուր: Եթե 2011 թ. Սևանա լճի ջրով ոռոգման սեզոնը սկսվել է հունիսի 21-ին, ապա այս տարի այն սկսել են դեռ մայիսի 2-ից և մինչև հունիսի 22-ը բաց թողել արդեն 96 մլն խմ ջուր: Ո՞ւր է գնացել այդ ջուրը: Փաստն այն է, որ դրա հսկայական մասը չի ծառայել ոռոգման նպատակին, ինչպեսև չի ծառայելու մնացած 224 մլն խմ-ի (եթե, իհարկե, ԱԺ-ն օրենքի նախագիծը վերածի օրենքի) ահռելի մասը: Տարբեր պատճառներով ջրակորուստները մնում են շատ մեծ:

                Բացի վերոնշյալից` գյուղացիների մի զգալի մասի անվճարունակության պատճառով ջուրը, ինչպես նախկինում, նրանց չի հասել, լցվել է գետերը, գնացել-կորել, ավելի ճիշտ` Արաքսի միջոցով հասել Ադրբեջան, ոռոգել նրանց հողերը: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները Սևանա լճի հաշվին լավություն են արել մեր թշնամիներին:

                «ԷկոԼուրի» տեղեկացմամբ` «կառավարության առաջարկությունից մեկուկես ամիս առաջ` ամենաջրառատ սեզոնին, Սևանից սկսեցին ամբողջ թափով ջուր բաց թողնել: Եվ հիմա ջրատարը մինչև վերջ լցված է ջրով: Նույն Արարատյան դաշտավայրում հողագործները բազմիցս դիմել են իշխանություններին` խնդրելով թույլ տալ վճարել ոռոգման ջրի համար այն ժամանակ, երբ բերք կստանան: Բայց որևէ զիջում հողագործների համար չի արվել և չի արվում: Գումար չկա` մի՛ ջրիր: Հողագործների ցածր վճարունակության պատճառով հողերը չեն մշակվում: Հողերի աղակալման գործընթաց է գնում: Արարատյան դաշտավայրում մոտ 30 հազար գյուղատնտեսական նշանակության հող աղակալած է»:

                Եվս մեկ մեջբերում «ԷկոԼուրի» հրապարակած տեղեկատվությունից. «Հոգալով գյուղատնտեսության մասին` պատգամավորներն անտեսեցին այն փաստը, որ Արարատյան դաշտավայրի հողերը չեն ջրվում ոչ թե նրա համար, որ անձրև չի եկել, այլ նրա համար, որ հողագործներին ծայրահեղ աղքատության են հասցրել, և նրանք չեն կարող վճարել ջրի համար մինչև բերք չստանալը և չվաճառելը: Դա պատճառներից մեկն է, որ Արարատյան դաշտավայրում հողերը չեն մշակվում և շարքից դուրս են գալիս»:

                ԶԼՄ-ներում արդեն հրապարակվել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հայտնած այն տեղեկատվությունը, ըստ որի` ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ջրային տնտեսության պետական կոմիտեին փորձագիտական գրավոր եզրակացություն է ներկայացրել` Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այսինքն` 40 մլն խմ-ով պակաս հիշյալ կոմիտեի և կառավարության պահանջածից կամ ակնկալածից: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե սովորական, այլ փորձագիտական հանձնաժողովի մասին է, որը, ինչպես ենթադրվում է, խնդիրն ուսումնասիրել է խորությամբ ու փորձագիտական մակարդակով: Սա նշանակում է, որ հանձնաժողովը լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու անհրաժեշտության դեպքում այդ անհրաժեշտությունը 280 մլն խմ չէր ներկայացնի:

                Ավելին. կարծում ենք` լճից 280 մլն խմ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն էլ չկա (համենայն դեպս, կատարված հաշվարկները պետք է մանրակրկիտ վերանայել, դրանք հանրությանը պետք է հասանելի ու հասկանալի լինեն), այսինքն` հանձնաժողովն իշխանական ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ է նման եզրակացություն տվել, սակայն գործադիրի ուզածն ամբողջությամբ չի բավարարել` վերջնականապես չհեղինակազրկվելու համար:

                «Մեր առաջարկությունը հիմնավոր ենք համարում և գտնում ենք, որ սակավաջրությունից ելնելով` 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- Tert.am-ին ասել է Վ. Մովսիսյանը:

                Ինչպես արդեն հայտնի է, օրերս, որպես բողոքի նշան, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը հանդես եկավ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից դուրս գալու հրապարակային հայտարարություն-դիմումով, Սևանա լճից 320 մլն խմ ջրի բացթողումը համարեց առնվազն բարբարոսություն: Հետաքրքիր է` ինչպե՞ս կվարվի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, եթե ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովն անտեսեն իր ղեկավարած` ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հիշյալ եզրակացությունը:

                Սևանա լճից առանց անհրաժեշտության 40 մլն խմ (320 մլն խմ-ի և 280 մլն խմ-ի տարբերությունը) ջրի բացթողումը նշանակում է լճի մակարդակի լրացուցիչ նվազեցում ավելի քան 3 սանտիմետրով: Նկատի ունենալով, որ մոտ 13 մլն խմ ջրի բացթողումը Սևանա լճի մակարդակի 1 սմ նվազեցման է հանգեցնում, դժվար չէ հաշվարկել, որ լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու հետևանքով լճի մակարդակը մոտ 25 սանտիմետրով իջնելու է: Միաժամանակ պարզ է, որ օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից բացի, լրացուցիչ 150 մլն խմ-ի ջրառը նշանակում է լճի մակարդակը նվազեցնել նախատեսվածից մոտ 12 սանտիմետրով:

                Զեկուցմամբ հանդես գալով ԱԺ-ում ու պատասխանելով պատգամավորների հարցերին` ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սևանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների և առանձնատների փրկության համար: Ասել է նաև, թե լճի մակարդակի նվազեցումը կամ բարձրացման կասեցումն ընդամենը 10-12 սանտիմետրով այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ: Այսինքն` այդ դեպքում ափամերձ օբյեկտները ջրով չեն ողողվելու կամ դառնալու օգտագործման համար անպիտան:

                Իրականում, սակայն, պատգամավորներին ու հանրությանը համոզելու նպատակով պարոն Անդրեասյանի այս հավաստումն է, որ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Կախված Սևանա լճի ափերի ռելիեֆից, ափերի թեքությունից, 12 սանտիմետրի բարձրացումը լճի առանձին հատվածներում նշանակում է ջրի առաջընթաց տասնյակ մետրերով, ինչն արդեն իսկ նշանակում է բազմաթիվ հյուրանոցային համալիրների, հանգստատների և այլ օբյեկտների հիմքերի կամ ճանապարհների, լողափերի ողողում ջրով, ինչն արդեն իսկ դրանք դարձնում է շահագործման համար ոչ պիտանի:

                Comment


                • #88
                  Re: Sevan

                  Sad confirmation of predicted criminal behavior:
                  for the first time since 2002, Sevan's level is lower than previous year on same date...



                  From 2012-06-27
                  Water level of Sevan
                  1900.46m

                  Last year's max was 1900.51 cm.
                  This year, the max was 1900.48, and the level already began to drop, already 2cm, that is already 26 Million M3 less, equivalent to Azad dam...
                  And the level will only go lower, may be 25 cm less at the end of the year.
                  All that water offered to the Azeris, to save a bunch of oligarkhik mansions....


                  Comment


                  • #89
                    Re: Sevan

                    Սեւանից ջուր բաց թողնելու տարբերակներից մեկը հաստատվում է


                    14:28 Հունիս 29, 2012

                    ԷկոԼուր

                    Կառավարությունը մտադիր է երեք անգամ ավելացնել ձկնաբուծական արտադրանքը: Այս մասին գրված է ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրում: Այս մտադրությունն այդքան զարմանք չէր առաջացնի, եթե այն չհամընկներ կառավարության մեկ այլ որոշման հետ` դիմել ՀՀ ԱԺ` առաջարկելով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի Սեւանա լճից ջրի բացթողումներն ավելացնել եւս 150 միլիոն խմ-ով:

                    Հասարակության կողմից առաջ քաշված այն տարբերակը, որ Սեւանի հաշվին չինովնիկները ցանկանում են ջուր ստանալ ձկնաբուծարանների համար, այլ ոչ հողագործների, ավելի ու ավելի շատ է հաստատում գտնում: Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտավայրի ձկնաբուծական տնտեսություններն անվճար օգտվում էին արտեզյան ջրերից այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը չորոշեց հաշվիչներ տեղադրել: Այժմ արտեզյան ջրի, ինչպես նաեւ Սեւանի ջրի այն մասը, որը չի օգտագործվի, կգնա Արաքս: Հողագործները նախկինի պես կխնդրեն իշխանություններին լուծել իրենց համար բարդագույն` ջրի խնդիրը եւ չվճարել ջրի համար բերք ստանալուսց առաջ: Իսկ Սեւանի մակարդակը կիջնի, քանի որ ձկնամթերքի արտահանումը շահութաբեր է, եւ հարցը, ինչպես մենք տեսնում ենք, լուծվում է ամենաբարձր մակարդակում:

                    Ըստ պաշտոնական տվյալների` միայն Արմավիրի մարզում կա 147 ձկնաբուծարան, իսկ Արարատում` 87 ձկնաբուծարան:

                    Comment


                    • #90
                      Re: Sevan

                      «Հայացք». Սևանա լիճը կարող էր այլընտրանք ունենալ

                      10:10, 4 հուլիսի, 2012
                      Եթե կառավարությունը անգործունյա չլիներ

                      Հայաստանի կառավարությունը հաճախ է խոսում սփյուռքում բնակվող հայկական ներուժի օգտագործման մասին: Ամեն տարի աշխարհի հայերին դիմելով` հորդորում է մայր Հայաստանը միասին կառուցել և ոտքի կանգնեցնել: Բայց երբ այդ մարդիկ կոնկրետ առաջարկներով գալիս են իրենց միջոցներով կոնկրետ ծրագրեր իրագործելու` մնում են անպատասխան: Խոսքը, մասնավորապես «Մասիս, Սիս և նոր Հայաստան. լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի մասին է, որի առանցքային կառույցը Սևանի դոնոր Եղվարդի ջրամբարն էր լինելու:

                      1000 հա մակերես զբաղեցնող ջրամբարը կպահեստավորեր մինչև 90 մլն խմ ջուր: Ջրալցման աղբյուրը Արզնի-Շամիրամ ջրատարն էր լինելու, իսկ ջրային կուտակումները գոյանալու էին գարնանային ձնհալներից ու անձրևաջրերից: Այս ծավալի ջուրը կոռոգեր 34000 հա տարածք. պատկերավոր ասած` Արարատյան դաշտն ամբողջությամբ:

                      2008-ից ծրագիրը քննարկվում է երկրի պետական կառավարման տարբեր մակարդակներում: Այն նույնիսկ արժանացել է ՀՀ բազմաթիվ նախարարների, Հայկական զարգացման գործակալության, Հանրային խորհրդի, Ջրային պետական կոմիտեի, Կոտայքի մարզպետի և Եղվարդի քաղաքապետի հավանությանը:

                      350-500 մլն դոլար արժողությամբ ծրագիրն անգամ ֆինանսավորման խնդիր չուներ: «Ես խոսել եմ Միացյալ Նահանգներում, Անգլիայում և Ռուսաստանում ապրող բազմաթիվ ներդրողների հետ, որոնք պատրաստ էին խոշոր ներդրումներ անել, միայն եթե առաջարկը լինի երկրի առաջին դեմքերի մակարդակով»,- ասաց ամերիկյան «Էյ Վի Էյ» անշարժ գույքի գնահատման և շինարարական ընկերության նախագահ, ծրագրի համահեղինակ Արմեն Վարդանյանը: Ըստ նրա` թեև կառավարությունն էլ է ծրագիրը հավանության արժանացրել, բայց միայն` բանավոր: Իսկ ահռելի փողեր ներդրողների համար բանավոր խոսքը երաշխիք չէ:

                      Ոռոգման նպատակով Սևանա լճից 320 մլն խմ ջուր վերցնելու օրինագծի քննարկումը ծրագրի հեղինակի մեջ տարակուսանք է առաջացրել: «Սևանա լճի մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը միլիոնավոր դոլարներ ծախսեց, որ հիմա նորից իջեցնի՞: Բայց չէ՞ որ կար Սևանի այլընտրանքը` Եղվարդի ջրամբարը, որի շինաշխատանքների զգալի մասն արված է: Հատակի 700 հա-ից հանված է հողի շերտը, երկու` արևելյան ու արևմտյան ջրպատնեշների 50-60%-ը կառուցված է: Եթե կարելի էր միայն Եղվարդի ջրամբարով ոռոգել մի ամբողջ Արարատյան դաշտ, ապա ինչո՞ւ ընթացք չտրվեց շահավետ այդ ծրագիրի իրագործմանը: Չէ՞ որ այն լուծելու էր ոչ միայն երկրի տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, այլև դառնալու էր համահայկական ծրագիր` Հայաստանի պատմության մեջ ամենամեծ մասնավոր ներդրումներով»:

                      Զրուցակցիս համոզմամբ` եթե Եղվարդի ջրամբարը լիներ, Սևանի ջրթողունակությունը կիսով չափ կնվազեր: «Իսկ այնպիսի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում կլիմայի տաքացման միտում է նկատվում, մեր բնական միակ ռեսուրսի նկատմամբ այսպիսի անխնա վերաբերմունքը տարիներ հետո անդառնալի հետևանքների կբերի: Ջրային հարուստ պաշարներ ունեցող Հայաստանը, որ կարող է նույնիսկ ջուր վաճառող պետություն լինել, մի օր ջուր գնող է դառնալու: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը, որ միլիարդներ արժեցող ջրամբարների կառուցման ծրագրեր են իրականացնում, մշտական պաշար են կուտակելու նաև ի հաշիվ մեր սելավաջրերի: Իսկ նրանց նորակառույց ջրամբարների շահագործումից հետո պակասելու է նաև գետերով մեզ հասնող ջուրը»:

                      Հայկուշ Ասլանյան

                      Comment

                      Working...
                      X