Re: Sevan
Սեւանում չունենք իշխանի բնական ձվադրում
14:34 Նոյեմբեր 14, 2012
ԷկոԼուր
2013թ. կառավարությունը մտադիր է պետբյուջեից հակտացնել 60 միլիոն դրամ Սեւանա լճում իշխանի պոպուլիացիայի վերականգնման համար: Այդ միջոցառումներն իրականացվում են ամեն տարի ` գործնականում միեւնույն չափի գումարով: Սակայն դրական արդյունքն այդքան էլ չի երեւում: Հնարավոր պատճառների մասին խոսում ` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «… Մի կողմից, գիտեք արդեն, մի քանի տարի բաց են թողնվում մանրաձկները, որոնք արհեստականորեն աճեցվում են եւ լիճ են բաց թողնվում…Սեւանա լճում սակայն նրանց հետագա վիճակը ցավալի է, քանի որ նրանք մեծանալով, հասունանալով, պետք է գնան ձվադրման, եւ այդ հնարավորությունը չունեն, քանի որ նրանք որսվում են համարյա ամբողջովին: Եւ բնական ձվադրում Սեւանա լճում էսօրվա օրով գոյություն չունի: Առաջին պատճառը որսագողությունն է, այսինքն որսվում են հենց գետաբերաններում եւ լճում: Երկրորդ շատ կարեւոր պատճառը գետերի վիճակն է, որոնք հանդիսանում են ձվադրավայր: Այսօր այն հիմնական գետերը, որոնք հանդիսացել են ձվադրավայր, կարելի է ասել` գոյություն չունեն: Օրինակ, մենք այս տարի այցելեցինք Կարճաղբյուր գետը եւ տեսանք, որ այնտեղի ջուրը բաժանված է երկու մասի, մի մասը գնում է ՀԷԿ-ով, այսինքն` խողովակի միջոցով, մյուս մասը, ինչ-որ մնում է, գնում է այնտեղ հենց ճանապարհի մոտ ստեղծված մի քանի ձկնաբուծարաններ: …
Նույնը վերաբերում է մնացած գետերին, օրինակ, շատ գետերում այդտեղի համայնքները` ժողովուրդը, փորում են գետի հունը, հողերը հանում են, այսինքն` այնտեղ էկոհամակարգը լռիվ խախտված է եւ չի կարող հանդիսանալ ձվադրավայր: Դա Գավառագետի մասին է, դա Լիճքի մասին է: Հարցին, թե ինչու են այդ աշխատանքները տարել, ժողովուրդը, ասում է, որ ջուրը լցվում է տները, երբ որ հեղեղում է տեղի ունենում եւ այլն: Նու դա պատճառ չի, հատուկ թույլտվություն է պետք դրա համար, ես չգիտեմ, ինքնագլուխ այդ մարդիկ անում են` փաստորեն ամբողջովին վերացնելով մեր ձկնատեսակների բնական ձվադրավայրերը: Մինչեւ բնական ձվադրում տեղի չունենա, դա համարվում է, որ պոպուլիացիան չի վերականգնված: Այսօր մենք Սեւանում իշխանի բնական ձվադրում չունենք: Այսինքն, ամեն տարի այդ ձկնիկները բաց թողնելով, պետությունը բավականին մեծ գումարներ է ծախսում, առնելով տենդերով այդ ձկնատեսակները եւ բաց թողնելով լիճ, եւ ստացվում է, որ նրանք գնում են առանձին ձկնագողերի գրպանները»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Comment