Re: Sevan
Նկատվում է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների սպառում ու որակի փոփոխություն
11:24 Հունվար 16, 2013
ԷկոԼուր
ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2012 թվականի գործունեությունն ամփոփող տեղեկանքում: Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում ջրերի որակի վատացման մասին դեռ 2011 թ-ին ահազանգել էր երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»,- ասել էր Ռ. Յադոյանը:
Արարատյան դաշտավայրում 2011թ-ի դրությամբ գործում էր 234 ձկնաբուծարան, որոնք ընդհանուր առմամբ շահագործում էին մոտ 450 խորքային հոր: Ըստ մասնագետների հաշվարկների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում: Թե ինչ վիճակում են Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները այժմ, դեռ պարզ չէ: ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը:

Comment