Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts



  • ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.




    Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

    Comment


    • Վարդենիկցիները փակել են Հակոբ Հակոբյանի հէկի ջուրը

      Քրիստինե Աղալարյան

      http://hetq.am/arm/news/88366/varden...heki-jury.html


      17:18, 2 մայիսի, 2018

      Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հէկի ջրամատակարարումը: Նրանք դեպի հէկ գնացող հոսքը փակել են և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել և հսկում են, որպեսզի որևէ մեկը չմոտենա և չբացի հէկ գնացող ջրի ուղղությունը:

      Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դա գյուղացիների բողոքի դրսևորումն է եղել:

      «Հավանաբար սեփականատերերի հետ հանդիպում կլինի, դրանից հետո բնակիչներից է կախված: Բնակիչների պահանջը հավաքական է»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:

      Նա նշեց, որ առայժմ ընկերության որևէ ներկայացուցիչ կամ սեփականատեր գյուղ չի եկել և չի հանդիպել բնակիչներին:



      «Ջրասահք» ՍՊԸ-ն 2013 թվականից Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետի վրա, շահագործում է «Վարդենիկ» փոքր հէկը: Դրա հզորությունը 6170 կՎտ է: Համաձայն ընկերությունների գրանցման պետականռ ռեգիստրի՝ Հակոբ Հակոբյանն այստեղ բաժնետեր է եղել 2004-2007 թվականներին: Այնուհետև որպես բաժնետերեր հանդես են գալիս նրա որդին, եղբայրները և փոքր բաժնեմասով նաև գործընկերները:



      Սա Հակոբյանների ընտնիքի միակ հէկը չէ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի ընտանիքը Վայոց ձորի մարզում՝ Արփա-Սևան թունելի մոտ շահագործում է այդ տարածքի ամենամեծ հէկը:

      Comment


      • Սևանից ջրառը դադարեցվել է, սակայն լճի մակարդակը 11սմ-ով զիջում է նախորդ տարվա մակարդակին


        ԷկոԼուր

        Մայիսի 9-ին ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ Սևան-Հրազդան ջրատարը դատարկ է: Հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն` մայիսի 6-ից ոռոգման համար Սևանա լճից ջրառ չի իրականացվում: Այս տարի նախատեսված 170 միլիոն խմ ջրառից Սևանից վերցվել է դեռևս 24.721 միլիոն խմ ջուր ապրիլի 18-ից մայիսի 6-ի ընթացքում: Չնայած ջրառի դադարեցմանը և Արփա- Սևան ջրատարով այս տարի արդեն իսկ 54.942 միլիոն խմ ջուր Սևանա լիճ ջուր մղելուն` լճի մակարդակը չի մոտենում նախորդ տարվա մակարդակին: Մայիսի 10-ի դրությամբ Սևանա լիճը 11 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից և կազմում է 1900.65մ:







        19:09 Մայիս 10, 2018

        Comment


        • Մարտունիի բնակիչներն ու քաղաքապետը` ընդդեմ փոքր ՀԷԿ-ի


          ԷկոԼուր

          Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը պահանջում է «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող ընկերությունից վերացնել բնապահպանական խնդիրները և փոխհատուցում տալ պատճառված վնասների դիմաց:

          «Ես տեսնում եմ, որ ոչ մի նորմ չի պահպանվում, դրել, հերն անիծել են գետի: Այդ գետում պետք է ջուր լինի, ձուկ լինի, ամբողջ ջուրը վերցրել են, անգամ անասուններին ջրելու համար ջուր չկա», - էկոլուրի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

          Նա նշեց, որ կան բնակիչներ, որոնց հողատարածքում ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ հենասյուներ են տեղադրել, խոստացել են փոխհատուցում տալ, բայց մինչ օրս չեն տվել:
          «Այդ ՀԷԿ-ը խեղել է մեր բնությունը, Մարտունի գետում անգամ գորտ չի մնացել: Մենք այստեղ 8 ամիս ձմեռ ենք անցկացնում, այս ջրի և ձկան համար ենք մնացել: Ինչի՞ են եկել, տանում մեր ռեսուրսը, ո՞րն է մեր օգուտն այդ ՀԷԿ-ից», - ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:

          Նա պնդեց, որ փոքր ՀԷԿ-ը կառուցվել է անօրինական, հանրային լսումներ բնակիչների մասնակցությամբ չեն անցկացվել: ՓՀԷԿ-ի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ շինարարությունն ավարտվել է:

          «Մենք ՀԷԿ-ի ջուրը չենք փակել, բայց նախազգուշացրել ենք իրենց, որ գան, բոլոր թղթերը բերեն, տեսնենք` պահպանվե՞լ է օրենքի տառը, իրավունք ո՞ւնի այդ ՀԷԿ-ն աշխատելու: Կստուգենք ամեն ինչը, հետո կորոշենք` թողնում ենք աշխատի, թե` ոչ, - ասաց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը և հավելեց, - ոչ մի խոստում չեն կատարել, համայնքի համար ոչինչ չեն արել, մի քանի կոպեկ հողի վարձ են տալիս ու վերջ»:

          Հարցին` ինչո՞ւ նախկինում չեք բարձրաձայնել այս խնդիրները, քաղաքապետը պատասխանեց. «Նախկինում գիտեինք, որ դրանք չեն լուծվելու, իսկ հիմա վստահ ենք` մինչև վարչապետ հասնելու է մեր բողոքը»:

          Մարտունեցիները ՓՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին:
          «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սևանա լճի ավազանում՝ Սևանա լիճ թափվող Մարտունի գետի վրա, շահագործում է «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:

          ԷկոԼուրի փորձագիտական խումբը 2016 թ-ին մոնիտորինգ է իրականացրել «Մարտունի» փոքր ՀԷԿ-ում: Արդյունքները` այստեղ:



          Մայիս 11, 2018

          Comment


          • Blog Li- Sevan Lake

            Armenia is a country ready to reveal its miracles everyone who want to. While Lake Sevan is one of the Armenian wonders, located in the very heart of the Armenian highland.
            This place will exactly draw attention both of tourists and Armenian residents. They are all ready to draw into the clear water of the Lake escaping from the summer heat
             

            Comment


            • Սեւանա լճի մակարդակն իջել է

              Lragir.am

              25.07.2018



              Ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր:

              Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

              Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 578 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ճանապարհով լճի ջրային պաշարներն ավելացել են 13 միլիոն 891 հազար խորանարդ մետրով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված է բաց թողնել մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 101 միլիոնն արդեն բաց է թողնվել:

              Comment


              • Եթե այսպես շարունակենք Սևանի փոխարեն կունենանք մեռյալ լիճ. Սիլվա Ադամյան


                Tert.am News from all over the world
                 

                Comment


                • Կառավարությունում չկա Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն

                  Lragir.am

                  02.08.2018

                  Կառավարության կողմից այսօր չկա որևէ նախաձեռնություն, որ Սևանից պետք է լրացուցիչ ջուր բաց թողնվի։ Այս մասին կառավարությունում լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ ինքը դեմ է Սևանից լրացուցիչ ջրառին։ Ըստ նախարարի` ոռոգման համակարգում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։
                   

                  Comment


                  • «s.o.s Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


                    «s.o.s Սևան» նախաձեռնություն

                    «s.o.s Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասված է.

                    «Հարգարժան պարոն վարչապետ,
                    «s.o.s Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «s.o.s Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի:

                    Հիմնավորում

                    ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: Սկզբում շրջանառության մեջ դրվեց Սևանա լճից բացի 170 միլիոն խմ-ն հավելյալ 85 միլիոն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, ապա ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները, կոմիտեն կիսով չափ նվազեցրեց հավելյալ ջրառի չափը` սահմանելով 40 միլիոն խմ:

                    Մենք` «s.o.s Սևան» նախաձեռնության անդամներս, կտրականապես դեմ ենք Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելուն, քանի որ.

                    1. Ներկայումս Սևանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:

                    2. Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:

                    3. Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:

                    4. 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:

                    5. Ջրային կոմիտեն նշում է, որ հավելյալ 40 միլիոն խմ ջրառից ստացված 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: Նշենք, որ չի հրապարակվել, թե ինչ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղվեց 2017 թվականին Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառից ստացված 1 միլիարդ 650 միլիոն դրամը և ով հաստատեց այդ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:

                    6. Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ-ի ջրառի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «...Սևանա լճի հետ կապված ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, դրանք են.
                    1) ռեսուրսի սահմանափակ լինելը,
                    2) ազգային անվտանգության և ռազմավարական նշանակությունը,
                    3) էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանումը:

                    ... ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է Սևան-Հրազդան ոռոգման համակարգի ջրի պահանջներն ապահովել ոչ թե Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելով, այլ Հրազդան գետի ջրավազանի ջրային ռեսուրսների և Սևանա լճից սահմանված 170 միլիոն մ3 ջրբացթողումների տնտեսվար օգտագործման միջոցով:... Մարդածին զանազան ներգործությունների արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարևորագույն բնական օբյեկտի և նրա ռեսուրսների պահպանության համար: Հայաստանը՝ որպես էկոհամակարգային մոտեցումը որդեգրած երկիր, պետք է Սևանա լճին վերաբերվի որպես բնական էկոհամակարգի, այլ ոչ թե որպես ջրամբարի»,- մասնավորապես նշված ՀՀ բնապահպանության նախարարության կարծիքում, որը, ըստ ՀՀ օրենսդրության, լիազորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության տրամադրման համար:

                    Առաջարկություններ.

                    «s.o.s Սևան» նախաձեռնությունը վերոնշյալի հիման վրա առաջարկում է.

                    • մերժել Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

                    • հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ` կրճատելու Սևան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները

                    • Սևան-Հրազդան ջրատարից ապօրինի օգտագործվող ջուրն ուղղել Արարատյան դաշտի ոռոգմանը, գտնել լրացուցիչ ջրային ռեսուրսներ ոռոգման դեֆիցիտի լրացման համար և կարճաժամկետ ժամանակահատվածում ներկայացնել այդ սխեման

                    • օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձևով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ

                    • օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները` ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը վերականգնելու համար

                    • կանգնեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի իրականացման արդյունքում չի լցվում Ազատի ջրամբարը

                    • վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը` հաշվի առնելով հողօգտագործողների շահերը և հասարակայնության կարծիքը:

                    «s.o.s Սևան» նախաձեռնություն`
                    Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
                    Կարինե Դանիելյան` «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
                    Ամալյա Համբարձումյան` «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
                    Հասմիկ Ասլանյան` «Շողեր» ՀԿ
                    Սիլվա Ադամյան` Էկոլոգիական հասարակական դաշինք
                    Սաթիկ Բադեյան՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
                    Ելենա Մանվելյան` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
                    Անահիտ Գևորգյան` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
                    Նազելի Վարդանյան`«Հայաստանի անտառներ» ՀԿ
                    Լիանա Ասոյան` «Բլեջան» ՀԿ
                    Էդվարդ Արզումանյան` անկախ էներգետիկ փորձագետ
                    Ռոզա Ջուլհակյան` փորձագետ
                    Մարտին Բադեյան՝ փորձագետ»:


                    Օգոստոս 02, 2018

                    Comment


                    • What Was Expected to Happen in 4 million Years Happened in 40: We’re Losing Lake Sevan

                      Lragir.am

                      31.07.2018



                      Lake Sevan is stagnating and this is a fact today, expert Seiran Minasyan alerts in an interview with Lragir.am.

                      Recently reports came that the lake is “blossoming”. Seiran Minasyan says the lake is stagnating. And this is caused by water pollution, low level of water in the lake, overexploitation of the lake.



                      “The lake is becoming a marsh if we continue to behave like this, we will lose the lake. Another two or three years, while we swim in the green water and drink it [he means recent public claims by the minister of health and head of Sevan National Park that the water in the lake is safe to swim, and the minister went on swimming in the lake, and the head of the National Park drank a cup of water from the lake], the water will start rotting,” he says, noting that instead the relevant agencies must take preventive measures.

                      The State Water Committee has informed that the government intends to go to the National Assembly asking for another 45 million cubic meters of water from the lake for irrigation. According to the law, this year 170 million cu meters of water can be taken from the lake for irrigation of which 102 cu meters has been used already. And now the government wants an additional 45 million cu meters. Last year the government again took additional water from the lake. The policy of the government was to increase use of water in the lake for irrigation despite alerts by experts. Last year Seiran Minasyan told Lragir.am that using an additional 100 million cu meters of water would break the eco balance.

                      “Last year I said what would happen. All my forecasts are coming true now. I am against additional water take because it will kill Sevan,” Seiran Minasyan said.

                      According to him, after they started using the water of the lake in 1930s, studies in 1960s proved that stagnation had started.

                      “The word blossoming is a slang word, the scientific term for this is eutrophy, roughly speaking, stagnation. In other words, the lake is ageing. If this process was going to happen in 4 million years, we are smart enough to make it happen in 30-40 years. The water tunnels Arpa-Sevan, Spandaryan-Kechut were built, millions of dollars were spent then to prevent eutrophy. Now every official, instead of reducing the loss of water treat Sevan as a water reservoir without understanding that Lake Sevan is a living being,” the expert says.

                      The level of the lake must be raised as soon as possible to avoid a disaster.

                      “Pollution must be reduced possibly, fishing must be banned because fish is a cleaning factor. The waste waters of all the facilities along the lake shore directly fall into the lake. On the other hand, about 4000 hectares of forest were covered with water, part of it was said to have been cleared, they must do the cleaning really fast. And most importantly, the water level must be increased steadily until it gets the optimal level to limit blooming,” the expert says.

                      Comment

                      Working...
                      X