Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի ծառայի նպատակին




    ԷկոԼուր

    Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի լուծում հիմնական խնդիրը, որ Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում հավելյալ ջրառ չիրականացվի:

    Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

    Այս օրինագծի սկզբնական տարբերակով արգելվելու էր հավելյալ ջրառը լճի բացասական հաշվեկշռի պայմաններում: Սակայն կառավարությունը բացասական կարծիք տվեց օրինագծի այդ տարբերակին, և օրինագիծը փոփոխվեց:

    Փոփոխված տարբերակով այս արգելքը հանվեց այն դեպքերի համար, երբ կառավարությունը որոշում կընդունի տարվա սակավաջրության կամ երաշտի մասին և դրա հիման վրա ԱԺ հաստատմանը կներկայացնի նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ համապատասխան օրինագիծ:

    Այսպիսով, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները) բ կետը՝ Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը եւ լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը, կշարունակի խախտվել:

    Օրինագծի հեղինակ ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց. «Վերջին 10 տարիների ընթացքում, եթե հաշվենք, թե Սևան ինչքան ջուր պետք է լցվեր և ինչքան բաց թողնվեր, այն նպատակը, որը դրված է եղել 2030թ-ի համար, մենք 1,5 միլիարդով արդեն թերակատարում ենք: Եվ եթե մենք հիմա ուղղակի ամեն տարի 20-30 սմ չկարողանանք Սևանի մակարդակը բարձրացնել, մենք Սևանա լճի որակի հետ կապված, գիտեք, մեծագույն խնդիրն ունենք, այս խնդիրը կշարունակի խորանալ, որը որևէ կերպ տնտեսապես չափելով, տնտեսական գնահատականներ տալով մեր երկրի կարողությունը հնարավոր է՝ չհերիքի լճի այս խնդիրը հաղթահարելու համար: Տնտեսական մյուս կարևոր խումբը. մենք ծախսում ենք մոտավորապես 100 միլիոն եվրո գումար, որպեսզի կարողանանք ջրամբար ստեղծել, որտեղ հնարավոր է 30-40 միլիոն խմ ջուր ամբարել: Սա Սևանի ընդամենը 1-ից 2 սմ-ի մասին է խոսքը: Եվ մենք ունենք բնական այդ հսկա տարածքը, որը ջրի անսպառ պաշար է մեզ համար: Այս օրենքի նպատակն է, որ կառավարության մեր համապատասխան մարմինները Սևանը չընկալեն որպես ջրամբար, այլ Սևանն ընկալեն որպես լիճ, մեկ ամբողջական օրգանիզմ, որն ունի զարգացման իր կանոնները, և մենք տնտեսական գործունեության մեջ իրավունք չունենք այդ կանոնները խախտել»:

    Նշենք, որ 2008թ-ից սկսած Սևանա լճից 5 անգամ հավելյալ ջրառներն իրականացվել են երաշտ և սակավաջրություն հիմնավորմամբ:

    Սևանից հավելյալ ջրառի տարիներն են՝

    2008թ. - 360,0 միլիոն խմ
    2012թ. – 320,0 միլիոն խմ
    2014թ. – 240,0 միլիոն խմ
    2017թ. – 270,0 միլիոն խմ
    2018թ. 210,0 միլիոն խմ

    Միայն 2008թ-ի հավելյալ ջրառի արդյունքում լիճը բացասական հաշվեկշիռ չի ունեցել:
    Խնդիր է, թե որքանով է Սևանա լճի ջուրը հասնում գյուղացուն, երբ Սևան-Հրազդան համակարգում ջրակորուստները, տարբեր գնահատակնների համաձայն, հասնում են շուրջ 70 տոկոսի: Մեկ այլ կարևոր հարց է այն, թե ինչու էկոլոգիապես ծանր վիճակում գտնվող լճից պետք է հավելյալ ջուր հասցվի Արարատյան դաշտ ոռոգման համար,երբ երաշտի ժամանակ լիճն էլ օգնության կարիք ունի, և երբ Արարատյան դաշտում առկա է արտեզյան ջրի պաշար, որն ուղղվում է ձկնաբուծարաններ: Այդ պաշարների գերշահագործման հետևանքով է Արարատյան դաշտն անապատանում է, հողագործի սոցիալական վիճակը՝ վատանում:

    Դեկտեմբեր 09, 2019

    Comment


    • Ի՞նչ է որոշվել նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով

      Lragir.am,
      10.12.2019




      «Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036 թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015 թ. ընդունված: Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040 թ. ռազմավարությունը: Ի՞նչ է որոշվել այս նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով:


      Ինչպես տեղեկացանք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից, խոշոր ՀԷԿ-երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ-ի, Շնող ՀԷԿ-ի, Լոռիբերդի ծրագրերը:

      «Շնող ՀԷԿ-ի մասով. «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը: Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ: Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները: Նույնը Լոռիբերդի մասով է: Այս պահին ակտիվ որեւէ աշխատանք չի տարվում: Այս ՀԷԿ-երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով: Այլ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրեւ էներգետիկ անկախության միջոց: Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն: Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք: Գիտեք՝ ճանապարհի պես է: Եթե որեւէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում: Գյուղը պետք է ունենա ճանապարհ եւ վերջ: Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք: Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում»,-ասել է Հակոբ Վարդանյանը»:


      Comment


      • Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն. էրիկ Գրիգորյան




        ԷկոԼուր

        2020 թ. Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն: Այս մասին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

        Պատասխանելով էկոԼուրի հարցին, թե Սևանա լճի մակարդակի բարձրացման նոր միջոցառումների ծրագիր մշակվել է, թե՝ ոչ, և, թե երբ է նախատեսվում ավարտել ափամերձ տարածքները բուսածածկից, ծառերից, ու ապօրինի շինություններից մաքրումը, էրիկ Գրիգորյանն ասաց. «Սևանի ափամերձ տարածքների մաքրում ներկայում իրականացվում է: Ընդ որում՝ շատ բարդ, ճահճացված տարածքում, շատ մեծ ռեսուրսներ են տրամադրվում: Մենք պետական բյուջեից 2020-2021թթ. համար գումարները ավելացրել ենք, և նախատեսում ենք, որ 2020-2021 թթ. 2019 թ. հետ մեկտեղ կունենանք 700 հա, այսինքն՝ մինչև 1901,5 մ նիշը գտնվող անտառամերձ տարածքների մաքրման աշխատանքները կավելացնենք: Շինությունների և կառույցների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը հավաքել ենք, հիմա էլ գույքագրում ենք: Դրանից հետո ապօրինի կառույցների սեփականատերերին պետք է պարտադրվի ապամոնտաժել շինությունները: Եթե չիրականացնեն, կիրականացնի պետությունը, որից հետո համապատասխան հայցերով կդիմի՝ գումարները հետ ստանալու նպատակով»:

        Նախարարը նշեց, որ Սևանի հետ կապված երկու կարևոր հարց կա` մակարդակի բարձրացումը և կեղտաջրերի հոսքի նվազեցումը։ Այս տարի Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ ծավալով ջրառի փոխարեն վերցվել է 143 մլն խմ ջուր։ Ըստ նախարարի՝ Սևանն ունի 25-30 տարվա մաքրման ցիկլ, և 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ։

        «Նախկինում կարծում էին, որ Սևանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող էր լճի որակական փոփոխության հանգեցնել, սակայն կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում այդ լուծումը բավարար չէ»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

        Comment


        • «Սևան ազգային պարկի» վերահսկողությունից բավարարված չեմ․ Էրիկ Գրիգորյան

          •25 / 12 / 2019


           

          Comment


          • Էրիկ Գրիգորյանը՝ ձկնագողերի դեմ պայքարի ու Սևանա լճի մասին

            •25/12/. 2019


             

            Comment


            • Մի գնեք ձվադրված սիգ․ ինչպես է պատկերացնում նախարարը՝ սիգի ապօրինի որսի դեմ պայքարը

               

              Comment


              • Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

                11 juil. 2019


                 

                Comment


                • Սևանի այսօրվա վիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման հետևանք է․ Էրիկ Գրիգորյան

                   

                  Comment


                  • Սևանի ափին նախկին պաշտոնյաների կառուցած մի շարք շինություններ ենթակա են ապամոնտաժման

                    [COLOR=var(--yt-spec-text-secondary)]19 /07/ 2018[/COLOR]


                     

                    Comment


                    • Remember this:
                      Տեսանյութն արված է 2014 թվականի օգոստոս ամսին։ Գրեթե 3 տարի շարունակ Վայոց Ձորի մարզի բնակիչները խոսում են այն մասին, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխ...

                      Գողանում են Սևանի ջուրը


                      [COLOR=var(--yt-spec-text-secondary)]13/08/2014[/COLOR]


                      +++++++++++++++++

                      And yet this is today:



                      http://armdaily.am/?p=77989&l=am%2F&...2xLwzJ8kFufg6A Մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ համարվող անձի հետ. Սասուն Միրոյան


                      23:41 - 25/Հունվարի/2020








                      Սասուն Միրոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թե որքան են նախկիները սեփական երկրին ու ժողովրդին ատել, բոլորս էլ հաստատ բազմաթիվ օրինակներով դա կարող ենք ապացուցել:






                      Մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ համարվող (իհարկե եթե նա էլ դրոշակը չի փոխել), Երևանի քաղաքային նախկին իշխանության ներկայացուցիչ համարվող, ինչպես նաև բազմաթիվ փհէկ-երի հետ առնչվող անձի հետ:

                      Հեռախոսազանգի նպատակը այն էր, որ թե ինչու՞ է հէկ-երին տրվող ջուրը կրճատվել, փոխարենը այն ուղղվել է դեպի Սևանա լիճ:

                      Մի քանի րոպե բանավիճելուց հետո, ՀՀ նախկին վաչապետի հովանավորությունն վայելող անձը (ում իսկությունը միայն հեռախոսազանգից հետո պարզեցի) սպառնաց, որ եթե հարցը չլուծվի, ապա կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու կներկայացնի իրավիճակը (հա, չմոռանամ ասել, որ նախքան բանավեճի բռնվելը, նա հարցրեց թե ով եմ ես, որ երևի վարչապետին ասի ում հետ է խոսացել… դե բնականաբար, ես էլ ասեցի…), ինչպես նաև կդիմի դատարան:

                      Հեռախոսազրույց-բանավեճը իմ կողմից ավարտվեց այն բանից հետո, երբ վերոնշյալ անձը այսպիսի վիրավորական արտահայտություն արեց.




                      Չեմ հասկանում, էտ Սևանա լիճն է կարևոր, որ ջուրը տանում եք այնտեղ…մենք պարտքերի տակ ենք, իսկ դուք փոխանակ ջուրը հէկ-երին տաք, տանում եք Սևան…

                      հ.գ. Նշեմ, որ հունվար ամսվա ընթացքում, ջուրը՝ Արփա-Սևան թունելով սահմանված կարգով է լիճ տեղաթոխվել՝ ըստ ՇՄ-ի կողմից տրված ջ/թ-ի շրջանակներում:

                      հ.գ.գ. նշեմ, որ Սևանա լճի մակարդակի պահպանման ու բարձրաձրացման հարցը գերակա խնդիր է ցանկացած հէկ-ի խնդրի հետ համեմատած»:

                      Comment

                      Working...
                      X