Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Շրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին

    Lragir.am,
    13.11.2019








    Ապօրինի ձկնորսության խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է:

    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ ապօրինությունները ֆիքսվում են, սակայն ոչ բավարար չափով, որովհետև այս ոլորտում կան բացեր ու խնդիրներ:
    «Թե Սևան ազգային պարկի, թե տեսչական մարմնի աշխատողներն աշխատում են ժամը 09:00-18:00-ն, շաբաթ, կիրակի օրերին էլ չեն աշխատում: Փորձը ցույց է տալիս, որ ապօրինությունները ֆիքսվում են գիշերը, շաբաթ, կիրակի օրերին: Այստեղ ունենք խնդիր և հիմա քայլեր ենք ձեռնարկում հերթապահություն սահմանելու համար, որպեսզի այդ բացը լրացվի»,-ասաց նախարարի տեղակալը:
    Վարդան Մելիքյանը խոսեց ոլորտի մեկ այլ բացի մասին: Մասնավորապես, օրենքն արգելում է սիգի որսը, նման դեպք հայտնաբերելու դեպքում համապատասխան մարմինները կարող են միջամտել, սակայն նույն սիգի վաճառքի մասով օրենսդրական բաց կա: Այսինքն՝ միայն վաճառքը ֆիքսելու դեպքում միջամտությունը բարդանում է:
    «Ինչ վերաբերում է որսին, ապա այստեղ պետք է հասկանալ, որ մարդիկ ձուկ որսում են ոչ թե նրա համար, որ չեն սիրում, այլ իրենց ապրուստի խնդիրն են լուծում: Մենք այսօր խնդիր ունենք հստակ ֆիքսելու, թե որքան ձուկ ունենք Սևանում: Առաջիկայում կունենանք որակյալ սարքավորումներ, որոնք թույլ կտան հասկանալու, թե որքան ծավալի ձուկ կա լճում: Որոշ մասնագետներ նշում են, որ այն ծավալները, որոնք հնչեցվում են, փոքր են, իրականում ավելի շատ ձուկ կա: Վերջնական պատկերն ունենալուց հետո միգուցե հնարավոր լինի որոշակի սահմանափակ ծավալի որս իրականացնել: Այսինքն՝ միգուցե հնարավոր լինի թույլ տալ օրինական որսը ևս, պարզապես դաշտը պետք է կարգավորված լինի, որ թե պետությունը չտուժի, թե քաղաքացիները», հավելեց նա:


    Comment


    • Ազատի ջրամբարի մակարդակն իջեցվում է մեռյալ ծավալի




      ԷկոԼուր

      Ազատի ջրամբարի մակարդակն իջեցվում է մեռյալ ծավալի՝ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության նպատակով: Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն՝ արձագանքելով Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչների դժգոհությանը, որ «իրենց հնարավորություն չի տրվում օգտվել Ազատի ջրամբարից եկող ջրից և այն հոսելով, հասնում է Թուրքիա»։

      «Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ից սկսվել և ընթացքի մեջ է Ազատի ջրամբարի ջրի՝ մեռյալ ծավալի իջեցման գործընթացը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 31.01.2019թ n1488-16 որոշման թույլտվությամբ: Ջրի հորիզոնը իջեցվելու է մինչև 993մ նիշը (0.72նլն խմ):

      Ջրի իջեցման նպատակն է հնարավորություն ստեղծել նախագծային կազմակերպությունների համար՝ իրականացնելու ստորջրյա ջրընդունիչ խողովակաշարի տեխնիկական վիճակի զննումը, հետազոտելու ջրընդունիչի խուցը, պարզելու դրանց կառուցվածքային տարրերի վիճակը, գնահատելու կրողունակությունը, ամրությունն ու կայունությունը, կառուցվածքին հարող տարածքի տղմապատման աստիճանն ու խորությունը, զննելու մոտեցման հնարավոր ուղիները՝ անջրպետման նախագծի կազմման համար: Ջրամբարը շահագործվում է 1976 թվականից, երբևէ նման ծավալի ուսումնասիրություն այնտեղ չի կատարվել, այնինչ նման միջոցառումներն անհրաժեշտ են հետագա անվտանգ շահագործման համար։

      Գետահունով ջրի տեղափոխումը պայմանավորված է նաև Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Ջրային տնտեսության ԾԻԳ-ի կողմից նախատեսվող՝ Արտաշատի ջրանցքի վերանորոգման աշխատանքներով․ դրանք ևս այժմ ուսումնասիրման փուլում են:

      Դատարկվող ջուրը ոռոգման նպատակով Արտաշատի ջրանցքով տրվել է «Արտաշատ» ՋՕ ընկերությանը մինչև ս/թ նոյեմբերի 11-ը: Նոյեմբերի 11-ից սկսած, ոռոգման ջրապահանջ չլինելու պատճառով, ջրամատակարարումը Արտաշատի ջրանցքով դադարեցվել է և ջուրն ամբողջությամբ հոսում է Ազատ գետով:

      Միաժամանակ հայտնում ենք, որ ՋՕԸ կողմից մինչև ս/թ նոյեմբերի 18-ը՝ ոռոգման շրջանի ավարտը, ջրապահանջի հայտ լինելու դեպքում ջուրը կրկին կմատակարարվի Արտաշատի ջրանցքով:

      «Արտաշատ» ՋՕԸ տվյալներով, Այգեստան համայնքը 2019թ․ ոռոգման շրջանում ոռոգել է 250հա հողատարածք: Ջրտուքը եղել է 1567,820 հազ.մ/խ չափով, մատակարարված ջրից հասույթը կազմում է 17246,020 հազ. դրամ:
      2019թ․ նոյեմբերի 12-ի դրությամբ համայնքի կողմից վճարվել է 10496,0 հազ. դրամ:

      Նշենք նաև, որ ոռոգման վերջին շրջանում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում, համայնքի կողմից լրացուցիչ պահանջվել է 200լ/վ ջուր՝ 3 օրով և 2 անգամ 200լ/վ ջուր՝ 12ժամով, որը բավարավել է: Ոռոգման ջրի այլ պահանջ համայնքը չի ներկայացրել:

      Իրականությունն այս է և այն ներկայացնելով, Ջրային կոմիտեն կրկին հիշեցնում է ջրօգտագործողներին, որ օգտագործված ոռոգման ջրի համար հարկ է վճարել ճիշտ նույն տրամաբանությամբ, որով վճարվում է հանրային մյուս ծառայությունների դիմաց։ Այդ վճարն ուղղվում է համակարգի պահպանության, բնականոն գործունեության, աշխատակազմի աշխատավարձերի ծախսերին և բավարար միջոցներ չհավաքագրվելու դեպքում տուժում է համակարգը, խաթարվում է ոռոգման գործընթացը», - նշված է Ջրային կոմիտեի պարզաբանման մեջ:

      Հիշեցնենք, որ նույն գործընթացը իրականացվում է նաև Արփի լճի դեպքում:

      Նոյեմբեր 14, 2019

      Comment




      • հետք հետաքննող լրագրողներ

        hy ru en






















        Բեռնվում է ...

        Էջի վերջԱյլ էջեր չկան բեռնելու համար
        Բեռնել ավելին

        Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել
















        Քրիստինե Աղալարյան

        23:00, 9 սպտ 2019
        Ախուրյան գետի ջուրը կռվախնձոր է դարձել հէկերի նախկին և ներկա պաշտոնյա սեփականատերերի միջև

        Շիրակի մարզի՝ գերազանցապես Ամասիա համայնքի վարչական տարածքում 4 հէկ է կառուցվել: 3-ը գործում են, մեկը՝ կառուցման փուլում դադարեցրել է շինաշխատանքները: Գործող հէկերը սնվում են Ախուրյան գետից: Սակայն նրանցից մեկը առավելություններով է «օժտված», ինչի հետևանքով մնացյալ 2-ը գրեթե չեն կարողանում գործել և հայտնվել են դժվարին վիճակում:
        2013թ.-ից սկսած` հէկերի սեփականատերերի բողոքների և գրությունների հետևանքով այժմ երկու քրեական և պետական 4 գերատեսչությունների դեմ դատական գործ է ընթանում տարբեր դրվագներով:

        Դրվագ 1. Ջրի կռիվ
        «Անի» ԲԲԸ-ն 2009թ.-ի հուլիսի 15-ին ստացել է 5930 ԿՎտ հզորության «Ջրաձոր» հէկի շահագործման լիցենզիա: «Անի» ԲԲԸ-ն հէկը կառուցել է Ախուրյան գետի աջափնյա՝ Ջրաձոր ոռոգման ջրատարի վրա:
        Ախուրյան գետի բնականոն հունով հոսող հատվածում 2009-2013թթ. սկսում են կառուցվել երեք այլ հէկեր՝ ջուրը վերցնելով մի կետից և փոխանցելով մյուս հէկին:














        Մասնավորապես՝ «Լայթէկո» ՍՊԸ-ի «Փարոս» հէկը՝ 2383 կՎտ հզորությամբ, շահագործման լիցենզիա է ստացել 2012թ. հուլիսի 25-ին, «Էրստեդ» ՍՊԸ-ի «Ամասիա» փոքր հէկը՝ 1600 կՎտ հզորությամբ, շահագործման լիցենզիա է ստացել է 2013թ. օգոստոսի 28-ին: Վերջինը պետք է շահագործեր «Ֆենհալ» ՍՊԸ-ի «Կասկադ» հէկը, սակայն ջրի ծավալների հետ առաջացած խոչընդոտների պատճառով և հասկանալով, որ չի կարողանալու աշխատել, «Կասկադ» հէկի շինարարությունը չեն ավարտել:

        «Էրտեդ» ՍՊԸ-ի «Ամասիա» փոքր հէկը պատկանում է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին: Պաշտոնապես 2009 թվականից որպես բաժնետեր, համաձայն պետռեգիստրի, հանդես է գալիս կինը՝ Սուսաննա Քոչարյանը: Այս տարվա մայիսից Սահակ Մինասյանը դարձել է ընկերության տնօրեն:
        «Լայթէկո» ՍՊԸ-ի «Փարոս» հէկը Գևորգ Գասպարյանինն է: Վերջինս սփյուռքահայ գործարար, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ներդրումներով վերաբացված Մարալիկի բամբակամանվածքային գործարանի սեփականատերն է:

        «Ֆենհալ» ՍՊԸ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով ընտրված պատգամավոր, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի ընտանիքինն է: Պաշտոնապես հէկը կնոջ՝ Վարդանուշ Գրիգորյանի անվամբ է, տնօրենը որդին է՝ Արա Գրիգորյանը:
        Գլխավոր դերակատարն այս պատմության մեջ «Անի» ԲԲԸ-ն է:

        Ընկերությունը գրանցվել է 1995թ.-ին, և այն Մանվել Գրիգորյանի նախկին օգնական՝ Մեսրոպ Մանուկյանի ընտանիքին է պատկանում: Վերջինս հայրը ընկերության տնօրենն է, իսկ Մեսրոպ Մանուկյանը ներկայանում է որպես ընկերության խորհրդատու և բոլոր պարզաբանումներն ինքն է տալիս: Մեսրոպ Մանուկյանը վստահեցնում է, որ հէկը որևէ կապ չունի գեներալի հետ: Ընկերությունը սեփականաշնորհել է իր ընտանիքը, բաժնետեր են հայրը, հորեղբայրը և մայրը, ևս երկու նախկին աշխատակից, չնչին բաժնեմասով, մնացել են բաժնետերերի ցանկում: Ասվածի վերաբերյալ Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է պետռեգիստրի փաստաթուղթը։
        «Գրիգորյան Մանվելն ասել է, հա, թող ապօրինություն չլինի,- գեներալի անվան շահարկումները հիմնավորում է Մ. Մանուկյանը: -Եթե կապում են այն հանգամանքի հետ, որ ես 2012-2017թթ. աշխատել եմ Մանվել Գրիգորյանի հետ, ապա ես չեմ ժխտում իմ հարաբերությունները նրա հետ, շատ ջերմ հարաբերություններ են եղել: Եթե դրա համար պետք է տոտալ հետապնդման ենթարկվեմ, և սա նոր Հայաստանն է, մեկնաբանությունները թող ուրիշները տան: Եթե ապօրինի բան կա մեր գործերի մեջ, թող մեզ գնդակահարեն»:
        «Անի» ԲԲԸ-ն հէկ կառուցելու համար ջրօգտագործման թույլտվություն ստացել էր 2001թ.-ին՝ մինչև շինարարության ավարտը: Համաձայն այդ թույլտվության, փոքր հէկը էլեկտրաէներգիայի արտադրությամբ պետք է զբաղվեր Ախուրյան գետի աջափնյա ջրանցքի ջրային ռեսուրսների հաշվին՝ ոչ ոռոգման սեզոնին: 2004թ. նոյեմբերի 15-ին ստացել է մեկ այլ ջրթույլտվություն՝ մինչև 2005թ. մարտի 15-ը, կրկին ոչ ոռոգման սեզոնին ջրի օգտագործման պայմանով:


        «Անի» ԲԲԸ, «Ջրաձոր» հէկ, հզորությունը՝ 5930 կՎտ, շահագործման լիցենզիա ստացել է 2009թ. հուլիսի 15-ին:











        2006թ. հունիսին Բնապահպանության նախարարությունն իր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությամբ ամրագրել է, որ հէկը պետք է օգտագործի Ախուրյանի ոռոգման ջրանցքի ջրերի էներգետիկ պոտենցիալը ոռոգման ժամանակաշրջանից դուրս, 3570 ժամ (5 ամիս)՝ տալով 18 մլն կՎտ/ժամ արտադրանք:
        «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» հէկը սկսել է փորձարկվել 2009թ.-ի վերջերին և 2010-ից շահագործվել է: Մինչև 2011թ. մարտի 21-ը ջրթույլտվություն, որպես այդպիսին, չի ունեցել:
        Սակայն 2011թ. մարտի 21-ին «Անի» ԲԲԸ-ին տրվել է նոր ջրթույլտվություն՝ արդեն 365 օր և 24 ժամյա ռեժիմով՝ ինչպես ոռոգման, այնպես էլ ոչ ոռոգման ամիսներին: Հենց այս ջրթույլտվությունն էլ 3 հէկերը վիճահարույց, կասկածելի և կոռուպցիոն գործարքների արդյունքում ձեռք բերված փաստաթուղթ են համարում, որով չեզոքացրել են և անտեսել Ախուրյան գետի վրա արդեն իսկ գործող 2 հէկերի առկայությունը և կառուցման լիցենզիա ստացած երրորդի հետագա շահագործումը: Ջրօգտագործման խնդրահարույց թույլտվությունը 2014 և 2017 թվականներին երկարացվել է:
        Երեք հէկերի սեփականատերերն ասում են, որ հայտնվել են բիզնեսը կորցնելու վտանգի տակ, քանի որ իրենց հէկերի կառուցման և հետագա շահագործման հաշվարկներն անելիս հիմք են ընդունել «Անի» ԲԲԸ-ին տրված նախնական՝ 2004թ. ջրթույլտվությունը, որով վերջինս պետք է գործեր միայն ոչ ոռոգման սեզոնին, իսկ մնացած ամիսներին իրենք կկարողանային աշխատեցնել իրենց հէկերը: Իսկ եթե շահագործման ժամանակ փոփոխություն էր մտցվել, ապա նախագիծը պետք է փորձաքննության ենթարկվեր և հաստատվեր: Իսկ հաստատված նախագծով շուրջօրյա և շուրջ տարին շահագործելու լիազորություն «Ջրաձոր» հէկը չի ունեցել:
        Այս հանգամանքը հաստատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Տեղակալ Ա. Հակոբյանը երեք հէկերի սեփականատերերի գրությանն ի պատասխան, հայտնել է, որ» ԲԲԸ-ում այս տարվա հուլիսի 1-8 ընկած ժամանակահատվածում ստուգում է իրականացվել: Ստուգմամբ արձանագրվել է, որ համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունների՝ «Անի» ԲԲԸ-ի հէկը ջրօգտագործումը պետք է իրականացներ միայն ոչ ոռոգման սեզոնին, մինչդեռ, ընկերությունը ջրօգտագործում իրականացրել է նաև ոռոգման սեզոնին:
        Տեսնելով, որ չի կարողանալու շահագործել ջրի այդ ծավալների պայմաններում, «Ֆենհալ» ՍՊԸ-ն դեռևս 2014թ.-ին կասեցրել է իր լիցենզիան և դադարեցրել շինարարությունը: Երկուսը դեռևս աշխատում են. ոռոգման սեզոնին «Արփի» լիճ ազգային պարկից հավելյալ՝ դոտացիոն ջուր է բաց թողնվում, որի մի մասը հոսում է Ախուրյան գետով: Իսկ դա տևում է մի քանի շաբաթ:
        Սահակ Մինասյանն ասում է, որ իրենց բիզնեսը հիմնելու համար վարկեր են վերցրել, մեծ կորուստներ ունեն արդեն, ինքը գրավի առարկա տնից զրկվելու վտանգի առաջ է կանգնել: Մինչդեռ «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» հէկը, տարիներ շարունակ Ախուրյան գետի բնական ջրահոսքի գերակշիռ մասը Ախուրյանի աջափնյա ջրանցքի միջոցով օգտագործելով և մյուս երեք հէկերից ներքև ընկած հատվածում ջրթափ իրականացնելով, ամբողջ տարին շահագործվել է՝ մեծ շահույթ ապահովելով իր համար:
        Last edited by Vrej1915; 11-29-2019, 04:43 PM.

        Comment





        • Այդ գույքն ընկերությանն օտարվել է ընդամենը շուրջ 30 մլն դրամով: Փոխարենն ընկերությունը խոստացել է 400 մլն դրամի ներդրում կատարել համակարգի արդիականացման համար:

          Ջրանցքն իր բոլոր ենթակառուցվածքներով ամրակցված է եղել Ջրային կոմիտեին և փոխանցվել էր «Շիրակ» ՋՕԸ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով՝ որպես Ախուրյան գետի աջափնյա ջրանցք:

          «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝
          պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման
          :

          Նույն օրենքի 14-րդ հոդվածը հստակ սահմանում է պետական նշանակության ջրային համակարգերի ցանկը, որի 3-րդ և 4-րդ կետերում ներառված են
          հիդրոտեխնիկական թունելները, ոռոգման ջրանցքները, ջրանցույցները, դյուկերները: Այսինքն՝ ջրանցքը չէր կարելի սեփականաշնորհել, եթե այն ոռոգում էր 2-ից ավելի համայնք:

          Նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացել է Պետգույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին:

          Հիմա տեսնենք, թե «Անի» ԲԲԸ-ին ինչու էին պետք այս թունելն ու ջրանցքը:

          Ոռոգման ջրանցքից ջրառն իրականացնելու և հէկ շահագործելու պարագայում կայանից առաքվող էներգիայի սակագինը 15832 դրամ կՎտ/ժամ (առանց ԱԱՀ-ի): Իսկ անմիջապես գետից, այսիքն՝ բնական ջրահոսքից ջրառ իրականացնելու դեպքում սակագինը կիսով չափ ավելանում է՝ դառնալով 23753դրամ կՎտ/ժամ (առանց ԱԱՀ-ի):

          Կառավարության որոշումից հետո «Անի» ԲԲԸ-ն դիմել է նոր ջրթույլտվություն ստանալու համար, արդեն ոչ թե ջրանցքից, այլ՝ ջրառը Ախուրյան գետը սահմանելով: ԲՆ-ն այդպիսի ջրթույլտվություն է տվել:

          Ջրթույլտվությունը չստացած՝ 2017թ. մայիսի 3-ին
          «Անի» ԲԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը վերանայելու հայտով:
          Հայտը բավարարվել է: Մայիսի 17-ին հանձնաժողովը սակագինը վերանայել է:

          Մ. Մանուկյանը, սակայն, ասում է, որ այդ ջրանցքն ավելի շատ ջրի կորուստը նվազեցնելու համար են վերցրել, քանի որ հաշվարկել են, որ վերանորոգելուց հետո առնվազն 30 տոկոսով ջրի ծավալները կավելանան, հետևաբար, շատ էլեկտրաէներգիա կարտադրեն:

          Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմն ուսումնասիրել էր գործարքը և
          պարզել,
          որ գույքի իրական արժեքը վաճառված գնից մոտ 10 անգամ ավելի է. դրա շուկայական արժեքը ոչ թե 30 միլիոն դրամ է, այլ մոտ 245 միլիոն դրամ, և որ ընկերությունը Պետական գույքի կառավարման կոմիտե կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Այս փաստով քրեական գործը դեռ շարունակվում է:

          3 հէկերն այս տարվա հունիսին դիմել են ՀԾԿ հանձնաժողով՝ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով: Նրանք նշել են, որ ջրառի կետ Ախուրյան գետ նշելը ԲՆ ջրթույլտվությամբ չի համապատասխանում իրականությանը: Հէկը ջրառն իրականացնում է Աջափնյա ջրանցքի գլխամասի պատվարից, որը եղել և մնում է պետական սեփականություն: Պատվարը, Կառավարության որոշմամբ, չի սեփականաշնորհվել և չկա ջրանցքը սպասարկող կառուցվածքի ցանկում: Հետևաբար, «Անի» ԲԲԸ-ն շարունակում է ջրառն իրականացնել ջրանցքի պատվարից:

          Հարուցված վարույթի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունիսի 25-ին Ամասիա համայնքի նշված կայանում մոնիթորինգ է իրականացվել: Մասնակցել է նաև Ջրային կոմիտեի առաջադրած թեկնածուն: Արդյունքում հաստատվել է, որ Ախուրյանի աջափնյա ջրանցքի ջրառի հատվածում՝ թունելից առաջ, առկա է այն սնուցող «Գ»-աձև բաց ջրանցք՝ ջրաչափական դիտակետով և պատվար:

          Վարչական վարույթի շրջանակներում նշվել է, որ այդ հէկի շահագործման համար կան սնուցող ջրանցքի գլխամասային հիդրոկառույցներ, որոնք հանձնված չեն ընկերությանը, և պետական սեփականություն է, ու մեթոդական իմաստով կայանը չի եղել բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հէկ, քանի որ օգտագործել է այլ անձի պատկանող, տվյալ դեպքում՝ պետական սեփականություն հանդիսացող հիդրոկառույցներ:

          Եվ այդպես հաշվարկվել է, որ 2017թ. հունիսի 17-ից մինչև 2019թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայանքից առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվել է ավելի բարձր սակագնով. ավել է վճարվել շուրջ 400 մլն դրամ՝ ՀԷՑ-ի մոտ առաջացնելով վնաս, որը, համաձայն գործող կարգավորումների, ներառվել է ՀԷՑ ԹԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշված գումարի վերադարձը սպառողներին: Ընկերության սակագինը փոփոխվել է: Բացի դրանից, հանրային շահից ելնելով, այլ պահանջներ է առաջադրվել՝ նշելով, որ ընկերությունը ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել կայանը սնուցող կառույցների պատկանելիության վերաբերյալ: Հանձնաժողովը որոշել է տուգանել «Անի» ԲԲԸ-ին 1 մլն դրամով, կատարել վերահաշվարկ՝ 2017թ. հունիսի 17-ից մինչև 2019թ. հուլնիսի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ:

          Հանձնաժողովի այս որոշումըն«Անի» ԲԲԸ-ն վիճարկել է Վարչական դատարանում: Դատարանն օգոստոսի 15-ին հօգուտ «Անի» ԲԲ ընկերության որոշում է կայացրել: Սակայն ոչ թե այն հիմքով, որ սխալ որոշում է կայացվել լիցենզիան կասեցնելու վերաբերյալ, այլ արձանագրել է, որ հայցվորը պատշաճ ձևով չի ծանուցվել գործի քննության ժամանակի և վայրի մասին:

          Դատարանի գնահատմամբ վարչական մարմինը լսված լինելու իրավունքի լիարժեք ապահովման նպատակով ոչ միայն պարտականություն ունի ծանուցել անձին, այլև ապահովել նաև ծանուցագրով նշված օրը և ժամին անձի լսված լինելու իրավունքը, որպիսի հանգամանքը վարչական մարմնի կողմից ապացուցման կարիք ունի:





          Ամասիա համայնքն ու ջրանցքի թունելից դուրս եկող ջուրը















          «Անի» ԲԲԸ-ն ընդդեմ Կադաստրի կոմիտեի

          Գլխամաս-պատվար պատկանելության վեճի շրջանակներում Կադաստրի կոմիտեի նախագահ Սահրատ Պետրոսյանը, ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գրության, հայտնել է, որ ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների՝ Կառավարության որոշման և պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի հիման վրա «Անի» ԲԲԸ-ի անվամբ գրանցված անշարժ գույքերի անվանումներում առկա չեն գլխամասային հիդրոկառույցներ՝ այդ թվում պատվար անվանումները:

          «Կադաստրային գործում առկա ՀՀ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեութամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված փաստաթղթերից երևում է, որ պատվարն ամբողջությամբ ներառված չէ «Անի» ԲԲԸ-ի անվամբ գրանցված անշարժ գույքերի ցանկի մեջ»,- տեղեկացրել է Սարհատ Պետրոսյանը:

          Բացի դրանից, Կադաստրի կոմիտեի նախագահը հայտնել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին դիմում է ներկայացվել նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վերագրանցման պահանջով, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված փաստաթղթեր, որոնցում առկա են եղել նաև գլխամասային հանգույց պատվար և բաց ջրանցք շինության անվանումները: Սակայն ներկայացված պահանջը
          մերժվել է
          , քանի որ կազմված փաստաթղթերը չեն համապատասխանել պայմանագրի 2-րդ կետում նշված շենք, շինություններին. օրինական դիտարկված պատվար և բաց ջրանցքի վերաբերյալ չի ներկայացվել համապատասխան փաստաթուղթ: Բացի դրանից, դիմումին ներկայացված հողամասի հատակագծում փոփոխված են եղել նախկինում իրավունքի պետական գրանցման ներկայացված հողամասի հատակագծում նշված հողամասի շրջադարձային կոորդինատները:

          «Անի» ԲԲԸ-ն օգոստոսի 8-ին Վարչական դատարան հայց է ներկայացրել նաև Կադաստրի կոմիտեի դեմ՝ վիճարկելով գրանցման մերժումը:

          «Մենք որ վերցրել ենք, հասկացել ենք, որ բոլոր կառույցները մերն են: Մենք գրել ենք՝ Ախուրյանի ջրանցքի գլխամասից մինչև տվյալ կետը: Հիմա էլ դիմել ենք դատարան, ասում ենք՝ պետգույքին էլ կանչեք, մենք պայմանագիր ենք կնքել, մեր պարտականությունները կատարել ենք, դուք ինչու չեք կատարում»,- ասում է Մ. Մանուկյանը:

          Վերջինս խոստովանում է, որ ջրանցքի համար մի քանի անգամ ընկերությունը դիմել է Կառավարություն: Այն ժամանակ Մանուկյաններին մերժել են, ասել են, որ ջրանցքը չի կարող սեփականաշնորհվել: Հետո, երբ Ամասիան հարևան գյուղերի հետ խոշորացվել է և դարձել է մեկ համայնք, ինչը ջրանցքի կարևորությունը նվազեցնում է, համաձայն օրենքի, և ջրանցքը դառնում է մեկ համայնքի նշանակության, օտարումը թույլատրելի է: Գործը գլուխ է բերվել Կարեն Կարապետյանի օրոք, և ներդրումների ավելացման և 11 այլ պայմանների առաջադրմամբ ջրանցքն օտարվել է:

          «Մենք 120 մլն դոլարի ներդրում ենք կատարել, և եթե կառավարությունը կամ այսօրվա իշխանությունը գտնում է, որ նախորդ կառավարությունը սխալ որոշում է կայացրել, թող այդ որոշումն անվավեր ճանաչեն և մեր կատարած ներդրումները հետ տան մեզ, և պիտի տան»,- ասում է Մ. Մանուկյանը:

          Այսպիսով, «Անի» ԲԲԸ-ն 4 գերատեսչության դեմ այժմ դատական վեճերի մեջ է՝ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (վիճարկում է 2018թ. ստուգման ակտը), Կադաստրի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Եվս 2 դրվագով քրեական գործեր են քննվում:

          Լուսանկարներն ու տեսագրությունը՝
          Անի Սարգսյանի

          Մոնտաժը՝
          Սարո Բաղդասարյանի

          Comment


          • Save the Spantaryan-Ketchud tunnel.
            Stop Amulsar!
             

            Comment


            • Թարթառ-Սեւան Համազգային Նախագիծ․ Գնդակը Կառավարության Դաշտում է

               

              Comment


              • This was in 2015.... the tunnel was supposed repaired in 2017
                Շուտով Սևանա լիճ կլցվի Արփայի ջուրը

                 

                Comment


                • Արփա-Սևան թունելը գործել է ամբողջ հզորությամբ

                  The director of the company is sill the son of tunnel Hakop.....

                   
                  Last edited by Vrej1915; 12-07-2019, 06:48 AM.

                  Comment


                  • Նոր հանք Քարվաճառում

                    And now, before the possibility of a Drdu/Sevan project, savage mining in Tzar, and a couple of months back they began savage mining in the upper valley od Ttkhu, covered by Virgin forests…..
                     

                    Comment






                    • Ի՞նչ փողեր են «հոսում» Արփա–Սևան թունելով և ո՞ւմ գրպանը

                      05.08.2018(Թարմացված է 19:21 05.08.2018) Ստանալ կարճ հղումը





                      Սևանի մակարդակը ցանկալիին չի հասնում։ «Արփա–Սևան» թունելն էլ անվերջանալի ու թանկարժեք վերանորոգումների մեջ է։

                      Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա
                      «Արփա Սևան» թունելն այսօր արդեն պետք է աշխատեր իր ողջ հզորությամբ։ Համենայն դեպս, այդպես էր նախատեսված ավելի քան 10 տարի առաջ կնքված կապալային աշխատանքների կատարման պայմանագրով։ Դրա համաձայն` թունելի վերանորոգման ու ամրացման աշխատանքները պետք է ավարտված լինեին մինչև 2017թ–ը։
                      Տարեսկզբին Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
                      Ô¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥ Ô´Õ¡Õ¶Õ«Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¶
                      © Sputnik /
                      Դանիելյան. «Սևանա լճին այդպես հարվածելը սխալ էր»



                      Իսկ մինչ այդ թունելն աշխատում է երկարատև ընդմիջումներով և, պաշտոնական տվյալներով, տարեկան շուրջ 100 մլն խորանարդ մետր ջուր է մատակարարում Սևանին։ Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, սակայն, կարծում է, որ թունելն իրականում չի աշխատում։
                      «Փող ենք ծախսել, 2 ջրանցք ենք կառուցել, որ ջուրը Որոտանից մինչև Սևան հասցնենք, դրանցից ոչ մեկը չի աշխատում։ Որոտանից եկողը 1 րոպե, 1 վայրկյան չի աշխատել, չնայած 11 տարի է ասում են` վերջացրել են», – ասում է Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը` նոր կառավարությանն առաջարկելով գնալ` տեղում պարզել, թե ինչն է պատճառը, որ արդեն 11 տարի թունելն իր նպատակին չի ծառայում։
                      «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այս հարցով նախկին կառավարությանը շատ անգամ դիմել է և հետևյալ պատասխանը ստացել. «Արփա Սևան թունելն այն վիճակում է, որ չի կարողանում նույնիսկ Արփայից ջուր տեղափոխել, դրա համար էլ Որոտանը համակարգին չի միացվում»։
                      «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն այս պատճառաբանությունն առնվազն տարօրինակ է համարում, քանի որ այդ նպատակի համար, ըստ նրա, Արփա–Սևանի վերանորոգման համար 2 անգամ խոշոր վարկ է հատկացվել։ «Մի անգամ, եթե չեմ սխալվում, 17 մլն դրամի վարկ են վերցրել, շինարարություն են արել, հանձնել են։ Հետո նորից երկրորդ վարկի համար են դիմել»,– ասաց նա` համոզմունք հայտնելով, որ «Արփա–Սևան»–ը միայն մի նպատակի է ծառայում` «փող ուտելու»։ «Այնտեղ ոչ մի ուրիշ խնդիր չկա, թունելը պետք է աշխատի և վերջ»,– համոզված է բնապահպանը։
                      Արփա-Սևան թունելի վերականգնումը սկսվել է 2010 թվականի սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է հենց «Արփա-Սևան» ընկերությունը: Թունելի վերանորոգման համար ընդհանուր առմամբ 11 798 546 320 դրամ (մոտ 30 մլն դոլար) է հատկացվել:
                      Շինարարական աշխատանքների համար ՀՀ կառավարությունն 2007թ.–ի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի հետ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով վարկային համաձայնագիր է կնքել։
                      Դրա համաձայն` շինաշխատանքները պետք է մեկնարկեին 2010 թվականի սեպտեմբերին և ավարտվեին 2017 թվականի դեկտեմբերին։
                      ÕÖ‡Õ¡Õ¶Õ¡ Õ¬Õ«Õ³
                      © Sputnik / Taguhi Aslanyan
                      Սևանա լճի որոշ հատվածներում լողալը վտանգավոր է. զգուշացնում է նախարարությունը


                      Թունելի անվերջանալի շինարարության ու դրա տակ թաքնված իրական նպատակի վերաբերյալ ևս մեկ վարկած կա, որի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Խազեր» ՀԿ անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը։ Նա չի հերքում, որ «Արփա–Սևան» հիդրոհանգույցում տարիների ընթացքում նստվածքներ ու փլուզումներ են առաջացել, որոնք վերանորոգելու ու ամրացնելու կարիք ունեն, բայցևայնպես թունելի երկարատև շինարարությունը կասկածի տեղիք է տալիս։
                      «Մի բան կա, որ ինձ համար շատ կասկածելի է։ Արփայից ջուրը գալիս է և միանում Եղեգիսի ջրերին, որպեսզի շարունակի հոսքը դեպի Սևան։ Եղեգիս գետի հունի կողքով 18 ՀԷԿ է կառուցված, որոնք, փաստորեն, աշխատում են Արփայի ջրերով։ Երբ նայում ենք` այդ ՀէԿ–երն իրենց հզորություններով այնպես են կառուցված, որ այդ ջուրը միշտ պիտի գա, բայց Սևան չհասնի, այլ ուղղվի դեպի ՀԷԿ–եր»,– ասում է Գաբրիելյանը։
                      Ըստ մամուլի հրապարակումների` այդ ՀԷԿ–երի հզոր սեփականատերերի թվում է նաև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբը), ով 1995-1999թթ–ին եղել է «Արփա–Սևանի» գործադիր տնօրենը, ապա «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահը։
                      2018թ.–ի հունիսի 25-ին «Արփա–Սևան» ԲԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը նվիրել է որդուն` Պարույր Հակոբի Հակոբյանին, ով հիմա ընկերության գլխավոր տնօրենն է։ Արդյունքում, Պարույր Հակոբյանը «Արփա–Սևան» ԲԲԸ–ի 55.79% բաժնետոմսերի սեփականատերն է։
                      Հիշեցնենք` Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին: Շինարարությունը տևել է 1963-1981թթ.։
                      48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` տարեկան 250-450 միլիոն խմ ջուր: Նախագծի նպատակը Սևանալճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է։







                      Read more: https://armeniasputnik.am/analytics/...pahpanner.html

                      Comment

                      Working...
                      X