Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Դավիդ Բեն Գուրիոնի դոկտրինը
    http://www.lragir.am/armsrc/politics70458.html1

    Ինչպես ասել է իսրայելցի առաջատար մի քաղաքագետ, «Իսրայելի դժբախտությունն այն է, որ մեր քաղաքական գործիչները մանրացել են եւ շատ հեռու են հիմնադիր հայրերից»: Իսկապես, 20-րդ դարի 50-ական թվականներին իսրայելցի քաղաքական գործիչների մշակած քաղաքական առաջնահերթությունները ակտուալ են նաեւ այսօր, չնայած աշխարհում կատարված արմատական փոփոխություններին:

    Ժամանակին հրեա մի կին, ով ապրում էր Երեւանում, ասել էր իր որդուն, որի հայրը հայ էր՝ «Ես քո անունը դրել եմ ոչ թե Սասունցի Դավթի, այլ Դավիդ թագավորի պատվին»: Վատ չէ, չէ՞:

    Դավիդ Բեն Գուրիոնն իրականում հակված չէր զբաղվել արտաքին քաղաքական դոկտրինների մշակման աշխատանքներով: «Երկրորդ շրջապատի» նրա դոկտրինը, այսինքն՝ Մերձավոր Արեւելքի եւ հարեւան տարածաշրջանների ոչ արաբական երկրների հետ գործընկերային հարաբերությունները, մշակվել էր ավելի շուտ բրիտանացի դիվանագետների կողմից, ովքեր Մերձավոր Արեւելքում աշխատանքի մեծ փորձ ունեին եւ որոնք քիչ ջանք չէին գործադրել՝ թույլ չտալու համար Իսրայել պետության ստեղծումը:

    Այս դոկտրինի համաձայն, Իսրայելը երկար տարիներ սերտ հարաբերություններ էր պահպանում Իրանի եւ Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի կաթոլիկ համայնքների հետ: Վերջին 20 տարիներին Իսրայելը փորձում է հարաբերություններ կառուցել Վրաստանի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ: Փորձեր եղան հարաբերություններ հաստատել նաեւ Աֆղանստանի հետ, Թալիբանի ռեժիմի օրոք:

    Իսլամական հեղափոխությունն Իրանում, իսկ ներկայում էլ Թուրքիայի նեոօսմանական հավակնություններն էապես փոխեցին իրավիճակը եւ շատ բանով խափանեցին Բեն Գուրիոնի դոկտրինը: Սակայն, Իսրայելը փորձում է շարունակել այդ քաղաքականությունը, հասկանալով, թե որքան հակասական են տարածաշրջանի պետությունների միջեւ հարաբերությունները, մեծ նշանակություն չտալով այնպիսի թեզի, ինչպիսին է իսլամական համերաշխությունը:

    Դեռեւս մինչ այնպիսի մասշտաբային երեւույթի առաջացումը, ինչպիսին էին «արաբական հեղափոխությունները», Իսրայելի քաղաքականության մեջ նկատվում է Բեն Գուրիոնի դոկտրինը վերանայելու միտում, սակայն նկատի առնելով միայն նույն մեդալի շրջված կողմը: Ըստ ամենայնի, Իսրայելը, դիտարկելով արաբական պետությունների հակասությունները Թուրքիայի ու Իրանի հետ, հասկանում է, որ արաբներն արմատապես վերանայում են իրենց պատկերացումները եւ առաջնահերթությունները հակառակորդների ու սպառնալիքների մասով:

    Արաբական առաջատար պետությունները մտադիր են համախմբել ջանքերը «երկակի զսպման», այսինքն՝ Թուրքիայի ու Իրանի էքսպանսիայի, քաղաքականության իրականացման ուղղությամբ, որոնք ինքնին համարվում են աշխարհքաղաքական հակառակորդներ:

    Իսրայելն ունի արաբական որոշ երկրների «հավաքագրման» փորձ, եւ ոչ վաղ անցյալում Լիբիայի գահընկեց առաջնորդ Քադդաֆին հայտարարել էր, թե «քանի որ արաբական երկրները չեն կարող հաղթել Իսրայելին, պետք է նրան ինտեգրել արաբական աշխարհին»:

    Ի դեպ, Մեծ Բրիտանիան, որը շարունակում է մնալ Իսրայելի ավանդական հակառակորդ, բավական զգուշավոր է նման ծրագրերի հանդեպ, քանի որ բրիտանական քաղաքականությունը ենթադրում է արաբական պետությունների եւ Իսրայելի միջեւ դիմակայության բավական բարձր մակարդակ:

    Այս կապակցությամբ, լավ կլիներ ավելի ուշադիր հետեւել Հայաստանի վերաբերյալ Իսրայելի մտադրություններին, որը նրա ծրագրերում դիտարկվում է որպես գործոն Հարավային Կովկասի իր առաջնահերթ գործընկերներին՝ Վրաստանին ու Ադրբեջանին ցուցադրելու տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» առկայությունը:

    Հայաստանը հեշտությամբ ըմբռնում կգտներ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, Ադրբեջանին Իսրայելի զենքի զանգվածային մատակարարման առումով: Բացի այդ, հայկական հարցը Իսրայելի համար դառնում է լծակ Թուրքիայի հանդեպ նրա քաղաքականության մեջ: Ժամանակն է, որ Հայաստանն ավելի ակտիվ լինի Իսրայելի ծրագրերի ու մտադրությունների մասով: Իսրայելը դարձել է Հարավային Կովկասում լարվածության եւ սպառնալիքի լուրջ գործոն: Պետք է հասկանալ, որ տվյալ իրավիճակում չի հաջողվի հետագայում էլ մնալ «չեզոք»:

    Իգոր Մուրադյան

    Comment


    • Re: Regional geopolitics

      Մինսկի խումբը կատարել է իր խնդիրը


      Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին մեկնել է Փարիզ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպելու համար: Այդ հանդիպման միակ իմաստն այն է, որ հայտարարվի, որ Հայաստանը դուրս է գալիս ղարաբաղյան թեմայով բանակցային գործընթացից եւ դադարեցնում է համագործակցությունը Մինսկի խմբի հետ: Այդ կառույցն արդեն իրականացրել է իր գործառույթը, իր ներդրումն է ունեցել պատերազմի զսպման եւ Հարավային Կովկասում հարաբերական խաղաղության ապահովման գործում:

      Սակայն միաժամանակ Մինսկի խումբը կարեւոր հարթակ էր քաղաքական խաղի եւ տարածաշրջանում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի, եւ ոչ միայն նրանց, ազդեցության համար: Այսինքն, գոյություն ունի «մշտական գործող քաղաքական խորհուրդ», որտեղ համանախագահներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ իրենց նախաձեռնություններն են ցուցաբերել՝ ուժեղացնելով իրենց դերը կամ էլ թուլացնելով պատասխանատվությունը տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ընդ որում, ԱՄՆ-ը ձգտում էր ապահովել անվտանգությունը, իր ստեղծած խոշոր նավթային համալիրը, Ռուսաստանը հույս ուներ վերադարձնել իր ազդեցությունը տարածաշրջանում, Ֆրանսիան էլ որոշակի դիրքեր պահելու եւ նորերը ձեռք բերելու խնդիր ուներ:

      Դեռեւս հարկ է պարզել, թե երեք պետություններից որն է հայտնվել առավել նախընտրելի դիրքերում, չնայած հենց այլ փուլում շատ բան կախված է լինելու «անշրջելի կետից», երբ Հայաստանը կհայտնվի ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի գերակշռող ազդեցության տակ (հենց այդ հերթականությամբ): Եթե Ռուսաստանը մշտապես դիտարկում էր Մինսկի խումբը որպես ասպարեզ, որտեղ հարկ էր պաշտպանական դիրքերում գտնվել եւ սպասել «շրջադարձի»՝ ուժերի դասավարությունն իր օգտին փոխելու համար, ապա ԱՄՆ-ը յուրաքանչյուր փուլում տվյալ կառույցից առավելագույն օգուտ է քաղել՝ 2001 թվականից հետո գերադասելով ավելորդ արմատական քայլեր չձեռնարկել ղարաբաղյան խնդրի այսպես կոչված կարգավորման ուղղությամբ:

      ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին տվյալ կառույցում հնարավոր է միավորել է միայն մեկ բան՝ թույլ չտալ Թուրքիայի մուտքը կարգավորման գործընթաց, եւ ընդհանրապես նրա ազդեցության եւ ներկայության մեծացումը Հարավային Կովկասում: Բնականաբար, դա համապատասխանել է Հայաստանի շահերին եւ լիովին չի համապատասխանել Ադրբեջանի շահերին: Սակայն տվյալ խնդիրը դիտարկվել է ոչ միայն ղարաբաղյան թեմայի դիտարկման հունում, այլեւ ամերիկյան, ռուսական եւ նույնիսկ ֆրանսիական ռազմավարություններում: Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կապված է մի շարք խնդիրների հետ, սակայն, նախեւառաջ դա կապված է Թուրքիային «զսպելու» ռազմավարության հետ, ինչով շահագրգռված են ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը եւ նույնիսկ Իրանը:

      Այժմ հասկանալի է դառնում, որ Մինսկի խումբը սպառել է իր դերը եւ ոչ այն պատճառով, որ դա կապված է հակամարտող կողմերի շահերի հետ: Դա կապված է այլ երեք համանախագահ-երկրների շահերի եւ դիրքորոշումների հետ: Իհարկե, երեք երկրների դիրքերը հավասարազոր չեն, եւ հնարավոր է, Ռուսաստանն առավել քիչ է շահագրգռված Մինսկի խմբի լուծարման մեջ, քանի որ վերջնականապես կկորցնի ազդեցությունն Ադրբեջանի վրա եւ դուրս կգա ղարաբաղյան թեմայից: Սակայն վերջնական արդյունքում Մինսկի խումբը չէ, որ որոշում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դերն ու դիրքերը:

      ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի նրա գործընկերները որոշել են Հարավային Կովկասի պետությունների գործառույթներն ու խնդիրները, եւ այդ դասավորությունում Ռուսաստանի դերը պայմանավորված է նույն տեսանկյունից, ինչ Հայաստանինը, այսինքն՝ Թուրքիայի էքսպանսիայի «զսպումը», քանի որ Արեւմտյան հանրության ռազմավարության տեսանկյունից Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում լուրջ հակասություններ առաջ չեն գալիս: Արեւմուտքը շահագրգռված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մեջ, այն պրոֆանացիայով, որը կառուցում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ՝ այդքան լկտի ու անմիտ կերպով ներգրավելով վերջինիս ի սկզբանե ձախողման դատապարտված այսպես կոչված եվրասիական նախագծում:

      Հենց դրանով է Արեւմուտքը կառուցում Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում՝ որպես բավական սահմանափակ, նեղ գործառույթով եւ պաշտպանական նշանակություն ունեցող: Այժմ համանախագահները գտնվում են Մինսկի խմբի լուծարման ընդունելի եւ «պատշաճ» սցենարի որոնման մեջ: Քաղաքական պլանում Արեւմուտքը փորձում է բավական ուժեղ ազդդեցություն գործել Իլհամ Ալիեւի վրա եւ աջակցել Սերժ Սարգսյանին, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն այլընտրանք չունեն արտաքին քաղաքականությունում, ինչպես դա թվում է իրենց եւ ինչպես դա նկարագրում են Հայաստանի ընդդիմադիր եւ պրոիշխանական մեկնաբաններն իրենց հիմար դատողություններում:

      Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի արտաքին քաղաքական դրությունն առավել բարդ է, քանի Բաքվի իշխող վարչակարգինը: Եթե Սերժ Սարգսյանը «բուդապեշտյան ստորությունից», Ռուսաստանի եւ Եվրոպայի կողմից այդքան «զուսպ» գնահատականից հետո շարունակի բանակցությունները ղարաբաղյան թեմայով եւ համագործակցությունը Մինսկի խմբի հետ, ապա ոչ մի հնարավորություն չի թողնի իր համար գալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

      Եթե Հայաստանը դուրս գա բանակցություններից առանց որեւէ նախապայմանի եւ արտաքին կողմերին հույսեր տալու, Սարգսյանը ամենաուժեղ դիրքերը ձեռք կբերի եւ միակ ֆավորիտը կդառնա ընտրությունների ժամանակ, եթե նույնիսկ երկրի տնտեսության կոլապսի մեջ լինի: Այժմ Ս. Սարգսյանը պետք է պայքարի իր հեղինակության համար, որն արդեն անհնար է պահել առանց այդքան ծայրահեղ քայլերի: Այդ ամենով հանդերձ, Ստեփանակերտը շարունակում է լռել, ինչպես նախկինում: Ընդ որում, կրկին սխալ է կատարվում, քանի որ ԼՂՀ-ը պետք է դառնա բանակցությունների դադարեցման նախաձեռնող:

      Իգոր Մուրադյան
      http://www.lragir.am/armsrc/comments70587.html

      Comment


      • Re: Regional geopolitics

        Իսրայելը եւ հայկական ատոմը


        www.israel7.ru կայքում հրապարակվել է Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի հայտարարությունն այն խոչընդոտների մասին, որոնք հարուցում է Իսրայելը Հորդանանում ատոմակայան կառուցելու գործում: «Երբ մենք որոշեցինք սկսել աշխատանքները խաղաղ ատոմի ուղղությամբ, դիմեցինք մի քանի պատասխանատու երկրների՝ աջակցելու համար: Սակայն շուտով գիտակցեցինք, որ Իսրայելը ճնշում է գործադրում մեր գործընկերների վրա, մեզ հետ համագործակցությունը դադարեցնելու նպատակով», ասել է թագավորը:

        «Հորդանանի պատվիրակությունը մտնում է բանակցությունների մեջ, իսկ մեկ շաբաթ անց մեր պոտենցիալ գործընկերների մոտ են ժամանում իսրայելցիները, նրանցից պահանջելով դադարեցնել հորդանանյան միջուկային ծրագրին աջակցությունը», պարզաբանել է թագավորը:

        Ինչպես հայտնի է, Իսրայելը վաղուց փորձում է մոնոպոլացնել միջուկային էներգետիկան եւ ընդհանրապես համապատասխան ուսումնասիրությունները տարածաշրջանում: Լավ կլիներ պարզել, թե արդյոք «Իսրայելի մատը» խառը չէ Հայաստանում միջուկային երկրորդ բլոկի կառուցման պարբերական տապալումների հարցում: Դա կարող է ուսումնասիրության արգասաբեր թեմա դառնալ, եթե նկատի առնենք, որ Իսրայելը եւ Ռուսաստանն ավելի ու ավելի են դառնում գործընկերներ ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ ռազմավարական հարցերի լուծման հարցում:

        Մերձավոր Արեւելքում մնալով առանց գործընկերների, շահեր հետապնդելով ԱՄՆ-ում եւ ֆինանսական աշխարհում, եւ բավական համապատասխան կադրեր հավաքելով, Ռուսաստանը որոշում է կայացրել խաղադրույք կատարել Իսրայելի վրա: Արդյոք Իսրայելն ազդեցություն ունի Ռոսատոմի եւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության վրա, Հայաստանում երկրորդ էներգաբլոկը կառուցելու հարցում:

        Միաժամանակ, այս կապակցությամբ հետաքրքիր կլիներ հասկանալ Հայաստանում «կանաչների» շարժման շահերը, որի մասնակիցների գերակշիռ մասը իդեալիստներ ու ռոմանտիկներ են, ինչը համապատասխանում է արտասահմանյան «գործընկերների» շահերին: Ռուսաստանն արդեն ցուցադրել է իր քաղաքականությունը եւ շահերը հայկական ատոմակայանը 1989 թ. փակելու մասով, պոլիտիկան թերուսների պահանջների պարագայում: Նման կերպ Մոսկվան վարվեց Նաիրիտի դեպքում:

        Իգոր Մուրադյան

        Comment


        • Re: Regional geopolitics

          Turkey: Syria Crisis Deepening Rift Between Ankara and Moscow
          October 11, 2012
          by Yigal Schleifer The Turko-file Turkey-Russia Relations Turkey-Syria Relations Turkish Foreign Policy


          Back in July, when I wrote a piece for Eurasianet looking at how their differing position on how to resolve the Syria crisis might impact relations between Turkey and Russia, most analysts I spoke to seemed to agree that while the Syrian crisis might lead to some increased tension, Ankara and Moscow have found a way to "compartmentalize" their disagreements. But now, following Turkey's interception of a Syrian passenger jet that was en route from Moscow to Damascus, perhaps it's time to consider the differences between Ankara and Moscow decompartmentalized.

          According to Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan, the Syrian Arab Airlines jet -- which was forced to land Wednesday at Ankara's Esenboga airport by two Turkish F-16's -- was carrying munitions and other military equipment that a civilian aircraft should not be transporting. Moscow, meanwhile, has not only denied that the plane was carrying any weapons, but has also demanded an explanation from Ankara for its actions and suggested that the interception of the airliner “threatened the life and safety” of the several Russian passengers who were on the jet.

          With the forcing down of the airliner, Ankara is clearly increasing the already increased pressure it started putting on the Assad regime after last week's Syrian shelling of a Turkish border town, which resulted in the death of five locals and was followed by several days of back-and-forth artillery exchanges between Turkish and Syrian forces. But, as suggested in a previous post and as Moscow's reaction to the forcing down of the Syrian plane indicates, as Ankara tightens the screws on Damascus, it also runs the risk of damaging relations with other actors in the region, Russia in particular. Turkish officials insist it had nothing to do with the crisis in Syria, but the cancellation by Russian President Vladimir Putin of a visit to Turkey that was supposed to take place Oct. 14-15 certainly is raising some speculation about whether the Kremlin is trying to send a certain message to Ankara. (And while the Turkish has quoted Erdogan's office as saying the visit has been rescheduled to Dec. 3, the Russian press quoted Putin's Press Secretary as saying the final date is still to be "coordinated by diplomatic channels."

          Ankara and Moscow may yet return to "compartmentalizing" their differences over Syria and the future of the Assad regime. But as Turkey takes an increasingly visible and muscular role in the effort to unseat the regime in Damascus, keeping its interests from clashing with those of Russia may become increasingly hard to do.

          Comment


          • Re: Regional geopolitics

            What was Turkey's thinking behind plane interception?
            http://www.bbc.co.uk/news/world-19915881

            Turkish jets forced the plane, coming from Moscow, to land in Ankara
            Turkey's decision to force a Syrian airliner to land appears either to be the result of poor intelligence or of a deliberate strategy to undermine Syrian President Bashar al-Assad's government.

            Either way it marked a further intervention in the civil war.

            The reason given for taking the Syrian Airbus under F-16 escort to Ankara was that it was carrying weapons. It was flying from Moscow to Damascus, and the Syrian government denounced the move as "piracy".

            Now after searching the aircraft, the Turkish government says it has found communications equipment. Walkie talkies perhaps? Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan insisted on Thursday night that the plane had been transporting Russian weapons, but neither claim has yet to be proven.


            Prime Minister Erdogan's support for anti-Assad forces has proven controversial in Turkey
            Under the circumstances, the reaction of Russia's foreign ministry has been muted, saying that it will seek a full explanation from Turkey and denying that it was carrying any weaponry.

            Perhaps Russia is operating under that old principle of diplomatic chess that it is rude to interrupt your opponent while he is making a mistake.

            There are though theories doing the rounds that the decision of Mr Erdogan's government to detain the plane is part of a wider strategy to de-stabilise the Assad regime.

            Turkish airlines on Thursday announced that it considered Syrian airspace unsafe and would fly around it in future, and the chief of staff of the army, General Necdet Ozel, said that if last week's shelling of his country's territory by the Syrian army is repeated, his forces will, "respond more strongly".

            Some observers in the Middle East are casting these latest Turkish moves as steps in an attempt to deny Syrian forces control of the border area and its airspace.

            It may be that the Turkish government does indeed see them as being helpful to its allies in the Free Syrian Army, but the idea of Turkish artillery and air power creating some sort of liberated zone in the north of Syria is still a long way from being fulfilled.

            Tricky balance
            Mr Erdogan's policy of supporting the anti-Assad forces and working for the overthrow of the Syria regime has caused some controversy in Turkey.

            Opponents argue that Turkey does not have the power to determine the outcome in its neighbour's civil war, but could prejudice other important relationships, including with Russia, by taking sides so obviously.

            "This incident is the latest bitter fruit of the wrong and biased Syria policy which the [Erdogan] government has been following", Faruk Logoglu, deputy leader of the opposition Republican People's Party, said in response to the detention of the airliner.

            Others have argued that aligning so closely with the Free Syrian Army will undermine the Turkish government's ability to mediate any kind of political settlement to the crisis.

            The Turkish prime minister appears to be calculating that taking sides will stand him and the country in good stead with millions of Arabs who are angered by the Syrian government's continuing use of force against his own people.

            It is a tricky balancing act though, because there will be many Syrians, even in the anti-Assad camp, that will not forget the role that Turkey has played in allowing arms shipments and rebel movements, fuelling the bloodshed in their country.

            Comment


            • Re: Regional geopolitics

              Դաղստանի խնդիրն առջեւում է


              Հնարավոր է շատ շուտով եվրոպական կառույցները համակարգային հետաքրքրություն կցուցաբերեն Ադրբեջանում թալիշների, լեզգիների ու ավարցիների խնդրին: Եվրոպական միության ապարատի համապատասխան ստորաբաժանումներն ու բաժինները ստացել են փորձագիտական տեղեկանք, որը, ցավոք, կազմել են տվյալ խնդրից բավական հեռու մասնագետներ:

              Օրինակ, Լոնդոնի Աֆրիկայի ինստիտուտից մի տիկին, ով մասնակցել է այդ տեղեկանքի կազմմանը, Արեւելյան Կովկասի էթնոգրաֆիական խնդիրների մասնագետ է, ընդ որում՝ բացառապես վայնախական լեզուների գծով: Խնդիրը նաեւ այն է, որ այդ աշխատանքին մասնակցել են նաեւ ռուսական ծագման փորձագետներ, որոնք տրամադրված են ինչպես ասես, միայն ոչ Ռուսաստանի դիրքորոշման քննադատության դիրքերից:

              Այնուամենայնիվ, ճեղքումը կատարվել է, եւ ըստ ամենայնի, տվյալ հետաքրքրության վեկտորը մասամբ ունի աշխարհքաղաքական հիմք: Լիովին պարզ է, որ քանի դեռ որեւէ տարածաշրջանում չի առաջացել աշխարհքաղաքական շահ, ոչ մի էթնոքաղաքական եւ նույնիսկ էթնոսոցիալական խնդիր ճանաչում եւ արտացոլում չի ունենա միջազգային շրջանակներում:

              Եվրոպական միությունում եւ ընդհանրապես եվրոպական կառույցներում տվյալ խնդիրն առաջ մղելու համար, այսպես թե այնպես, անհրաժեշտ է կազմակերպված լոբբինգ, ինչը, ցավոք, առայժմ չկա: Արդյոք Եվրոպայի հայկական կազմակերպությունները պետք է իրենց վրա վերցնեն տվյալ խնդրի լուծումը, այն պայմաններում, երբ Ադրբեջանն արդեն ակտիվություն է ցուցաբերել տվյալ խնդրի հանդեպ եվրոպացիների հետաքրքրությունը զսպելու ուղղությամբ:

              Ինչ որ առումով տվյալ աշխատանքը հայկական կազմակերպությոնները սկսել են, սակայն բացակայում է հայեցակարգը, որը կարիք ունի ոչ միայն իրավապաշտպան բնույթի խնդիրների, այլեւ հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է աշխարքաղաքական շահերը:

              Իսկ մինչ այդ, Դաղստանում տեղի ունեցավ այն, ինչին սպասում էին ավարական եւ լեզգիական ինտելիգենցիայի մի քանի սերունդներ, այն է՝ այս երկու էթնիկ հանրությունները կարողացան հաղթահարել հակասությունները եւ միավորվել, Ադրբեջանում իրենց իրավունքները պաշտպանելու համար:

              Տվյալ ժողովուրդների դիրքորոշումների պառակտումները միշտ հմտորեն օգտագործում էին կայսերական չինովնիկները, գործնականում մինչ մեր օրերը: Դաղստանում ավարա-դարգինական եւ լեզգի-լաքերի բեւեռների համերաշխությունը պայմանավորում է նոր իրավիճակ ոչ միայն Ադրբեջանի խտրական քաղաքականության դեմ պայքարում, այլեւ Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ Դաղստանի տեղի ու դերի վերանայման մասով:

              Տվյալ հանրությունները կարող են, օրինակ, Պետդումայի Դաղստանից ընտրված պատգամավորների միջոցով դնել Ադրբեջանին կանոնավոր եւ մեծածավալ զենքի մատակարարման իրավաչափության հարցը, եւ սա բավական մասնավոր օրինակ է ռուսաստանյան քաղաքական ասպարեզում դաղստանցիների հնարավոր քաղաքական ակտիվության: Ռուսաստանի համար առավել խոշոր տհաճություն կարող է լինել Դաղստանի ինքնավարության հարցը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունից անջատվելը եւ հանրապետութան ներքին կառուցվածքի վերաֆորմատավորումը:

              Ընդ որում, կարող է օգտագործվել ոչ թե չեչենական, այլ կատալոնյան-շոտլանդական ճանապարհը՝ հանրաքվեն եւ իրավական հնարավորությունները: Ռուսաստանը չափազանց շատ է պարտական Դաղստանի ժողովուրդներին, որոնք Ռուսաստանի համար ամենասպառնալից ժամանակաշրջաններում լոյալ են մնացել նրա շահերին, պաշտպանել երկիրը, փոխարենը ստանալով միայն հանդիմանանք եւ սոցիալ-տնտեսական սարսափելի հետամնացություն:

              Տասնամյակների ընթացքում Ադրբեջանը, Մոսկվայի լռելյայն համաձայնության պայմաններում, դաղստանցի ժողովուրդների հանդեպ վարել է խտրականության եւ բռնաճնշումների քաղաքականություն:

              Այսպես թե այնպես, Հարավային Դաղստանի հարցը կմիջազգայնացվի եւ կքննարկվի ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, Եվրախորհրդարանում եւ Եվրահանձնաժողովում, ինչպես նաեւ առաջատար երկրների մայրաքաղաքներում, այդ թվում եւ իսլամական:

              Իգոր Մուրադյան

              Comment


              • Re: Regional geopolitics

                Dont you love it when the azeris and hrias talk about how tolorant they are?

                American xxxish Congress thanked Azerbaijani government

                13 October 2012 [11:51] - TODAY.AZ

                Azerbaijani Ambassador to U.S. Elin Suleymanov met with members of
                the management representatives of Houston American xxxish Congress
                (AJC) during a visit to Texas, the embassy said on Saturday.

                During the meeting, Suleymanov spoke about bilateral relations between
                Azerbaijan and Israel. The diplomat noted that Azerbaijan meets 40
                percent of Israel's energy needs, and that it pays special attention
                to the security of the Israeli Embassy, ??along with the embassies of
                other countries.

                Suleymanov also noted that xxxish community, historically, residing in
                Azerbaijan, is actively involved in all areas of public life, and
                stressed that, according to the religious books of Muslims and xxxs,
                these confessions are close to each other and share common values.

                The Ambassador said that Azerbaijan is called "a model of tolerance"
                and said that the authorities are paying special attention to the
                promotion of the ethnic and religious diversity.

                AJC representatives expressed their gratitude to the Azerbaijani
                government for a firm stand against all forms of terrorism and
                radicalism. They noted the need to educate the American public about
                the image of Azerbaijan as a model area of ??intercultural and
                interreligious dialogue.
                Hayastan or Bust.

                Comment


                • Re: Regional geopolitics

                  for adults only:

                  http://lragir.am/armsrc/comments73476.html

                  http://lragir.am/armsrc/comments73604.html1

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Պուտին - Էրդողան հարաբերությունները


                    Վերջին տարիներին, առնվազն, սկած 1999-2003 թթ ժամանակահատվածից, Թուրքիայի դերի եւ տեղի վերաբերյալ նոր հայացքներ ու գնահատականներ են ի հայտ եկել, եւ որքան էլ տարօրինակ է, չնայած այդ երկրի արտաքին քաղաքականության բարձր դինամիկային եւ զարգացմանը, տվյալ հայացքները եւ պատկերացումներն այնքան էլ փոփոխությունների չեն ենթարկվում սկսած 2006 թվականից:

                    Այս եզրակացությունները, որոնք արվում են երկարատեւ եւ մանրամասն դիտարկումներից հետո, այժմ արդեն լիովին բացատրելի են, քանի որ Թուրքիայի վերաբերյալ կարծիքների եւ գնահատականների վրա համաշխարհային մասշտաբով որոշիչ ազդեցություն են թողնում միայն հաշված պետություններ, ինչպես նաեւ մոտ մեկ տասնյակ ուղեղային կենտրոններ խոշորագույն պետությունների մայրաքաղաքներում: Չնայած այդքան բարդ քաղաքականությանը, ինչպիսին թուրքականն է, վերլուծական տեղեկատվության համաշխարհային հոսքում հաջողվել է լիովին հստակ եւ ադեկվատ ձեւակերպել իրերի իրական դրությունը եւ հիմնական ու ոչ հիմնական ուղղություններում թուրքական քաղաքականության ծավալման հեռանկարները:

                    Այդուհանդերձ, պետք է նշել, որ որոշ խնդիրների հարցով, օրինակ, տնտեսութան մասով, որոշ սխալներ են թույլ տրվել, ընդ որում չափից դուրս լավատեսական գնահատականներ էին տրվում այն դեպքում, երբ Թուրքիան հայտնվել էր տնտեսական ճգնաժամի հեռանկարի առաջ, որը «վնասաբեր բանկային վարկերի» բնույթ էր կրում:

                    Որոշ անճշտություններ եւ սխալներ թույլ են տրվել ներքին քաղաքական գործընթացներում, երբ «քեմալիզմը» ժամանակից շուտ «թաղվեց», կամ էլ, ավելի ճիշտ, ներկայիս գործընթացներում չի առանձնացվել «երրորդ» հասարական-քաղաքական ճանապարհը: Պետք է նշել հետեւյալը՝ չնայած թուրքական թեմատիկայի բավական լայն տարածված հետազոտությանն ու վերլուծությանը, դրանով հիմնականում զբաղվում են կամ մասնագետների ոչ այդքան նշանակալի խմբերը, ովքեր մեծամասամբ կախված են տվյալ պետությունների կառավարությունների պահանջներից, կամ էլ հետազոտական ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են թուրքական կառավարության կամ թուրքական հիմնադրամների կողմից:

                    Իրերի նման դասավորության պարագայում կարելի է ենթադրել, որ քաղաքացիական հետազոտական հաստատությունները մեծ դեր չեն խաղացել Թուրքիայի քաղաքականության վերլուծության գործում: Ավելի շուտ, այդ խնդիրը լուծել են կամ պետական կառույցների հետ սերտ կապված խմբերը, կամ էլ հատուկ նշանակության վերլուծական խմբերը:

                    Ելնելով վերոնշյալից, կարելի է թուրք-ռուսական հարաբերությունների բավական ստանդարտ ձեւակերպում առաջարկել, որը տարածված է ոչ միայն Արեւմտյան հանրությունում ու Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Մոսվկայում. Թուրքիան եւ Ռուսաստանը ձգտում են համագործակցության նախեւառաջ տնտեսական հարցերով՝ հաշվի առնելով Եվրատլանտյան հանրության հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը, սակայն խուսափում են առավել սերտ հարաբերությունների մեջ մտնել, եւ նրանց հարաբերությունները միայն մեծ վերապահումով կարելի է ռազմավարական անվանել, քանի որ խորն ու լուրջ հակասություններ ու խնդիրներ են պահպանվում նախեւառաջ տարածաշրջանային քաղաքականության հարցերով, եւ կողմերից ոչ մեկը պատարստ չէ զիջումների տարածաշրջանում որեւէ հարցի ու դիրքորոշման շուրջ:

                    Սա բավական տարողունակ ձեւակերպում է, որը տարատեսակ տարբերակներ է թույլ տալիս, սակայն այստեղ բաց է թողնվում այն հանգամանքը, որը մշտապես բերվում է՝ Պուտինն ու Էրդողանը շատ առումներով նման են ոճով ու քաղաքական ճակատագրով, ովքեր բազմաթիվ հայացքներ են կիսում եւ շահագրգռված են համագործակցության մեջ: Սակայն պարզվել է, որ տեղի է ունեցել ինչ-որ հեռախոսազրույց ակնհայտորեն ոչ դիվանագիտական ոճով ու ռեժիմով, եւ ամենայն հավանականությամբ նման բան եղել է: Դա հեշտ է հիմնավորել, քանի որ Թուրքիայի շուրջ բազմաթիվ հակամարտություններ ու ճգնաժամեր են ստեղծվել, որոնց Ռուսաստանը չի կարող անտարբեր նայել: Սիրիան թեսթ է դարձել տարածաշրջանում ու աշխարհում բազմաթիվ հարաբերությունների, այդ թվում, ռուս-թուրքականի համար:

                    Թուրքիան ու Ռուսաստանը հասել են առճակատման այնպիսի մակարդակի, որը կասկած չի թողնում, որ Թուրքիայի դիրքորոշումը չի կարող դիտարկվել նույնքան «անկախ», որքան նախքան Սիրիայի ճգնաժամը: Ի դեպ, թուրք-ռուսական հարաբերություններն ավելի ու ավելի են ներառում իրանական խնդիրը բազմաթիվ սյուժեներով՝ կապված արաբների, իրանցիների ու քրդերի շահերի հետ:

                    Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, սիրիական, կամ ավելի ճիշտ, սիրիա-թուրքական խնդրի շուրջ նկատվում է Ռուսաստանի ու Արեւմտյան հանրության՝ առաջին հերթին ԱՄՆ ու Ֆրանսիայի շահերի նույնականացում այն առումով, որ Ռուսաստանը, ինչպես եւ ՆԱՏՕ-ն, կտրականապես դեմ են Սիրիայի հանդեպ Թուրքիայի արմատական գործողություններին: Որքան էլ էկզոտիկ չթվա այժմ, ամենամոտ ապագայում Ռուսաստանն ավելի շատ է ընդգրկվելու Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպելու ԱՄՆ ռազմավարության մեջ:

                    Իհարկե, ԱՄՆ համար այդ խնդիրը գլոբալ նշանակություն չունի, սակայն տարածաշրջանային քաղաքականության առումով Թուրքիայի զսպումը վաղուց առանցքային նշանակություն է ձեռք բերել: Ժամանակակից միջազգային քաղաքականությունն առանձնանում է ակնթարթորեն հարաբերություններն ու կապերը կարգավորելո պատրաստակամությամբ, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ պետությունը կարող է բավական արագ փոփոխություններ մտցնել իր շահերի եւ տարածաշրջանային դիրքերի մեջ:

                    Ռուսաստանն ու Թուրքիան, իհարկե, բազմաթիվ փոխադարձ շահեր ունեն եւ կնախընտրեն մոտ ապագայում էքսպերիմենտներ անել եւ փորձել նոր հարաբերություններ կառուցել: Դրա հետ մեկտեղ, հատվել է այն սկզբունքային սահմանը, երբ պարզել են հնարավոր հարաբերությունների իրական շրջանակները, այդ թվում այն, ինչ ընդունված է ռազմավարական հարաբերություն անվանել:

                    Պուտին-Էրդողան հարաբերությունները շատ փոքր են ու անբովանդակ, եւ հարկ է խոսել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

                    Իգոր Մուրադյան

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Շարունակություն. Սկիզբը http://lragir.am/armsrc/comments73476.html

                      Վերջին երկու տարում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ ավելի բովանդակալի են դարձել, ինչն անդրադառնում է նաև երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների վրա: Ամերիկացիները հասկանում են, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը կհանգեցնի այդ գործոնն իր անմիջական ռազմական ներկայությամբ փոխարինելու անհրաժեշտությանը, ինչը ոչ միայն ծախսատար է, այլև որոշակիորեն կբարդացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: ԱՄՆ-ը երբեք Հարավային Կովկասը չի համարել մի տարածաշրջան, որտեղ ինքը կոչված է տնտեսական և սոցիալական խնդիրներ լուծելու:

                      ԱՄՆ-ը Հարավային Կովկասը համարում է անվտանգության ապահովման և «տարանցման-սպասարկման միջանցքի» հաջող գործառության մի գոտի, որը Կենտրոնական Ասիա ԱՄՆ-ի ներթափանցման գործում ունենալու է ստորադաս նշանակություն, տարածաշրջան, ուր ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Եվրասիական ուղղությամբ Չինաստանի լայնապարփակ զսպումն է: Եվ այդ ուղղությունում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, թեև անուղղակիորեն, հայտնաբերել են ընդհանուր շահեր և համագործակցության հնարավորություն:

                      Ներկայում ԱՄՆ-ը Թուրքիայի արտքաղաքական հավակնությունները զսպելու իր ռազմավարության շրջանակներում ձգտում է նրան շեղել Մերձավոր Արևելքի խնդիրներից և ուղղորդել դեպի Կենտրոնական Ասիա` շրջանցելով Հարավային Կովկասը, ինչը կանխավ նշանակում է թուրքական աշխարհաքաղաքականության մի նոր ձախողում: Այս կապակցությամբ, ԱՄՆ-ի նպատակները մոտենում են Ռուսաստանին` պարզելով Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների ընդունակությունը գործընկերների դեր կատարելու: Հարավային Կովկասի առնչությամբ ամերիկացիները պարզել են, որ տարածաշրջանի պետությունները մտադիր չեն իրենց անվտանգությունը զոհաբերելու հանուն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի, այսինքն, դրսևորել են իրենց քրոնիկական խնամառությունը, թեև հնարավոր է, որ Հայաստանն ամենից շատ է շահագրգռված տարածաշրջանային անվտանգության հասնելու իրական քայլերով:

                      Ռուսաստանը զգալի դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ, ռուսական ներդրումները հասնում են 3,0 մլրդ դոլարի, որն այնքան էլ շատ չէ, հաշվի առնելով առհասարակ արտասահմանյան ներդրումների սահմանափակությունը, բայց, կարևորություն ունեն: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը վարել է Հայաստանի տնտեսական և քաղաքական կախումը մեծացնելու հետևողական քաղաքականություն, գազամատակարարման և էներգետիկայի ոլորտի խնդիրների պայմաններում Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել էներգետիկայի շահութաբեր օբյեկտների նկատմամբ: Ռուսաստանը հրաժարվել է ատոմային էլեկտրակայանի կառավարումից և դրա հետ մեկտեղ վերահսկողություն է հաստատել Իրան-Հայաստան գազատարի նկատմամբ: Խիստ կասկածելի են Ռուսաստանի քայլերը Հայաստանի մյուս էներգետիկ օբյեկտների առնչությամբ: Հիմա Մոսկվան պնդում է, որ Հայաստանը մտնի Մաքսային և Եվրասիական միությունների մեջ, որոնք միանգամայն որոշակիորեն կսահմանափակեն նրա հարաբերությունները Եվրամիության հետ:

                      Եվրատլանտյան ընկերակցությունն ունի Հայաստանի հետ համագործակցության որոշակի տրամաբանություն, որը հաշվի է առնում Ռուսաստանից նրա կախման որոշակի թուլացումը և միաժամանակ նկատի է առնում հայ-ռուսական գործընկերային սերտ հարաբերությունները: Դա միանգամայն նոր տրամաբանություն է, բայց, դրա հետ մեկտեղ, ենթադրում է նաև բավական մեծ վտանգներ, եթե չասենք սպառնալիքներ: Բայց ներկա միջազգային իրավիճակում Հայաստանն այլ ելք չունի, քան ոչ թե ձևական, այլ իսկական բազմավեկտոր քաղաքականության իրականացումը, չնայած Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սահմանափակ շրջանակներին: Այդ խոշոր կառույցների հետ ներկա հարաբերությունները թույլ չեն տալիս արմատապես օգտվել համագործակցության առավելություններից:

                      Հարկ է նշել, որ Արևմուտքը, հասկանալով այն շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմանները, որոնցում ապրում է Հայաստանը, չի շտապում նրան որոշ իրական առավելություններ տրամադրել տնտեսական հարաբերություններում, ձգձգելով այն հարցերի լուծումը, որոնք կարելի է բավական հեշտ լուծել: Դրան զուգընթաց, Արևմուտքը շարունակում է «քամել» Հայաստանին այն ճնշման պայմաններում, որ նրա վրա գործադրում են Թուրքիան և Ադրբեջանը, ձգտելով մեծ առավելությունների հասնել և իրենց «զերծ պահել», ավելի շուտ, ենթադրական տհաճություններից: Սակայն Հայաստանը կանցնի այդ ճանապարհը, կհաղթահարի այդ դժվարությունները` ինտեգրվելով Արևմտյան ընկերակցությանը: Այդ ճանապարհին նա շատ ջանքեր պիտի գործադրի, որոնք անհրաժեշտ են հաղթահարելու համար ոչ միայն «ստանդարտ» բյուրոկրատական արգելքները, այլև, հնարավոր է, եվրոպական այն պետությունների միջև եղած հակասությունները, որոնք պաշտպանում են ազգային շահերը` հակառակ համաեվրոպականի:

                      Այս կապակցությամբ Հայաստանը չի կարող վարել մի ինչ-որ ունիվերսալ քաղաքականություն, հույսը դնելով միայն Արևմուտքի վերազգային «ատյանների» դիրքորոշման վրա, սակայն հարկ է լինում քաղաքականություն վարել առանձին պետությունների հետ, հասկանալով, որ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության որոշ անդամներ ավելի շատ, քան այլ երկրներ, շահագրգռված են Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ:

                      ԱՄՆ-ի շահագրգռությանը զուգընթաց, Եվրոպայի առաջատար պետություններն ավելի կոնկրետ նպատակներ ու խնդիրներ են մշակել Հայաստանի վերաբերմամբ: Իհարկե, այդ նախագծում առաջատարը Ֆրանսիան է, բայց Գերմանիան էլ լիովին համամիտ է նրա հետ «հայկական նախագծի» հարցում: Ֆրանսիան Հարավային Կովկասում չունի և չի ունենա այլ մերձավոր գործընկեր բացի Հայաստանից, և դա լավ են գիտակցում Ֆրանսիայի քաղաքական ու զինվորական շրջանակները: Հայաստանում Ֆրանսիայի տնտեսական շահերը մեծ չեն, թեև ավելի ընդարձակ կարող էին լինել: Սակայն Հայաստանը կարող էր մասնակցել Իրանից Եվրոպա միջտարածաշրջանային գազամուղի կառուցմանը, որը կարող էր անցնել Հայաստանի, Վրաստանի տարածքով և Սև ծովով (փոխադրման տարբեր եղանակներով): Իրանը գազի հսկայական պաշարներ ունի, ու մինչև հիմա որոշված չեն Եվրոպա իրանական գազի արտահանման հեռանկարները:

                      Եթե նկատի ունենանք, որ իրանական գազը վաղ թե ուշ կարտահանվի Եվրոպա, ապա Ֆրանսիան և ուրիշ շատ պետություններ, նախ և առաջ Գերմանիան և Ավստրիան, շահագրգռված կլինեն, որ իրանական գազը փոխադրվի Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքի շրջանցումով: Բայց բնավ էլ միայն տնտեսական գործոնները չեն, որ պետք է որոշիչ դեր խաղան ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Հայաստանը մի շարք առավելություններ ու քաղաքական ռեսուրսներ ունի, եթե նրան նայենք որպես Ֆրանսիայի ռազմավարական գործընկերոջ:

                      Հայաստանն ավելի անվտանգ պետություն է Հարավային Կովկասում` կապված ներքին ազգային ու քաղաքական հակամարտությունների, կազմակերպված հանցավորության բացակայության, ինչպես նաև բնակչության քրիստոնյա լինելու հանգամանքների հետ: Հայաստանում Ֆրանսիայի հետ պատմական, մշակութային և քաղաքական կապերի վաղեմի ավանդույթներ կան, այստեղ առկա է ստվարաթիվ և ակտիվ հայկական համայնք: Հայաստանում կրթության և գիտատեխնիկական հետազոտությունների մեծ փորձ ու ավանդույթներ, արդիական տեխնիկայի արագ յուրացման, համակարգչային տեխնոլոգիաների զարգացման մեծ հնարավորություններ կան: Հայաստանում Ռուսաստանի աջակցությամբ, ոչ այնքան նպաստավոր պայմաններում, ստեղծվել են մարտունակ զինված ուժեր, և լուրջ հիմքեր կան զարգացնելու երկրի ռազմական կարողություններն ու ամրապնդելու պաշտպանությունը: Ֆրանսիայում, նկատի ունենալով քաղաքական խավը, քաղաքական կուսակցություններն ու տարբեր քաղաքական, ինչպես նաև զինվորական խմբեր չեն առարկի Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու մտադրությանը` ելնելով հենց իրատեսական նկատառումներից, ու նաև այն կապակցությամբ, որ Ֆրանսիան որոշակի պատասխանատվություն է զգում Արևելքի քրիստոնեական պետությունների ու ժողովուրդների, այդ թվում` Հայաստանի ճակատագրի համար:

                      Ֆրանսիան մեծ դեր է խաղացել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործում` կապված ռուս-վրացական ռազմական հակամարտության հետ, և կարողացել է արդյունավետորեն ներկայացնել Եվրամիությունն այդ աշխարհաքաղաքական ուղղությունում: Դա կարևոր հանգամանք է դարձել և խթանել է Ֆրանսիայի շահագրգռությունը Հարավային Կովկասում: Ներկայումս Եվրամիության` Հարավային Կովկասի ու Արևելյան գործընկերության գծով գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաները ֆրանսիացիներ են: Ֆրանսիան ու Գերմանիան հիմնականում համատեղ են սահմանում իրենց քաղաքականությունն Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, ինչպես նաև համաձայնեցված ներգործում են Եվրամիության քաղաքականության վրա:

                      Այս կապակցությամբ Գերմանիան ևս շահագրգռված է այդ տարածաշրջանում իր ազդեցության ուժեղացմամբ, ներառյալ Հարավային Կովկասը: Անտարակույս, Գերմանիան շահագրգռված է տարածաշրջանում Ֆրանսիայի դերի մեծացմամբ և նպաստում է աշխարհաքաղաքական այդ ուղղությունում նրա գործադրած ջանքերին: Ֆրանսիան ու Գերմանիան շահագրգռված են Հայաստանի ուժեղացմամբ` որպես Թուրքիայի նվաճողամտությանը հակազդող գործոնի, Թուրքիայից նրա տնտեսական և քաղաքական անկախությամբ, ինչը նաև ենթադրում է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության գերիշխանության բացառում, ինչպես պատկերացնում են եվրոպացիները:

                      Ֆրանսիան (ինչպես նաև Գերմանիան) քաղաքական ու տնտեսական մերձ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ և շահագրգռված է Հարավային Կովկասում և Սև ծովի ավազանում նրա ուժեղացմամբ, բայց միաժամանակ չէր ցանկանա թույլ տալ Ռուսաստանի լիակատար գերիշխանություն տարածաշրջանում: Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կարող է հակամարտություն և մրցակցություն ծագել Հայաստանում ազդեցության խնդրի առթիվ: Բացի այդ, Ֆրանսիայի և Հայաստանի ռազմավարական համագործակցությունը չի ենթադրում հարաբերությունների այնպիսի բնույթ, որպիսիք առկա են Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխօգնության պայմանագրի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում:

                      Ռուսաստանը շատ լավ է հասկանում Ֆրանսիայի նպատակներն ու խնդիրները Հայաստանի առնչությամբ, և այդ գործունեությունը չի դիտարկի իբրև թշնամական: Այլ խնդիրներին զուգընթաց, Եվրոպայի առաջատար պետությունները ռազմաքաղաքական գործընկերության ռուս-հայկական հարաբերությունները համարում են Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների զսպման գործոն: ԱՄՆ-ը, հայտնի պատճառներով, այդ բանը միանգամայն քողարկված է արտահայտում, մինչդեռ Ֆրանսիայի ու Գերմանիայի նպատակներն ավելի ակնհայտ են դառնում:

                      Կասկած չկա, որ Ռուսաստանը չի կարող անհաղորդ դիտել, թե ինչպես է Հայաստանը ձգտում գործընկեր ձեռք բերել` ի դեմս ՆԱՏՕ-ի, և ինտեգրվել դաշնախմբին: Հայաստանը ստեղծել է խաղաղարար զորախումբ` ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ու երևի շուտով կստեղծվի նաև ռազմական բազա, փաստորեն, ՆԱՏՕ-ի խնդիրների համար: ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանի պետությունների գործակցության այնպիսի սահմանափակումները, ինչպիսիք ռուսական ռազմաբազաների առկայությունը կամ չհանգուցալուծված հակամարտություններն են, պատմության գիրկն են անցնում: Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը թեև երևակեց դաշնախմբի ներքին շատ խնդիրներ ու հակասություններ, այդուամենայնիվ, ընդունված փաստաթղթերը նշանակում են, որ ՆԱՏՕ-ն չի կարող հետայսու խնդիրները լուծել առանց տարբեր տարածաշրջաններում նոր գործընկերների հետ համագործակցելու:

                      Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ծավալել սահմանակարգային և իրական հարաբերություններ և պատրաստվում է ձեռնամուխ լինելու արտաքին քաղաքականության նոր փուլի, երբ հարկ կլինի համատեղել և լուծել բավական բարդ խնդիրներ: Իհարկե, այս իրավիճակում Ռուսաստանի դերը մեծապես որոշիչ է, և նրանից է կախված` կկորցնի՞ տարածաշրջանում իր ունեցած դիրքերը, թե՞, ընդհակառակը, ձեռք կբերի նորերը, այդ թվում` կապված Հայաստանի հետ գործընկերության հարցում նոր մոտեցումների հետ:

                      Ռազմաբազաների ստեղծման առումով ՀԱՊԿ-ի, ավելի ստույգ` Ռուսաստանի, «մենաշնորհային» իրավունքի մասին նոր համաձայնագիրը Հայաստանը խիստ կախյալ վիճակի մեջ է դնում, բայց մեկ անգամ ևս ընդգծում է, որ անհրաժեշտ է վարել ոչ թե մեկ ուղղության արտաքին քաղաքականություն, այլ ձգտել, այժմ և տեսանելի ապագայում, վարել տարաուղղության քաղաքականություն: Այդ քաղաքականության ճանապարհն ամենևին էլ ծաղիկներով պատված չէ, ընդհակառակը, հղի է վտանգներով, սպառնալիքներ էլ են հնարավոր, սակայն արտաքին քաղաքականության զարգացման այլ սցենար չկա և չի կարող լինել:

                      Comment

                      Working...
                      X