Re: Regional geopolitics
Լիր արքան Հավլաբարից
Իգոր Մուրադյան
Քաղաքականություն - Կիրակի, 17 Փետրվարի 2013,
Մեծ պիեսը, որպես կանոն, դառնում է բեմին եւ բեմից դուրս հնարավոր բոլոր վարկածների ու մեկնությունների առաջ քաշման առարկա: Մի կողմ թողնելով բոլոր երկրորդական եւ ոչ համարժեք վարկածները, Լիր արքան թագավորությունը հանձնեց ժամկետից շուտ եւ այդպիսով բոլորին ենթարկեց դաժան փորձությունների:
Մ. Սաակաշվիլին ներկայում իր զինակիցների ու շրջապատի համար Լիր արքան է: Այն ամենը, ինչ մնացել է նրան՝ Հարավ-արեւելյան Ասիայի սուպերմարկետի ոճի նստավայրն է սակրալ տեղում՝ Հավլաբարում: Երիտվրացիները պարզապես չհասկացան ժամանակաշրջանը, ձեռնամուխ եղան երկրի մոդեռնացմանն այն դեպքում, երբ վաղուց եկել է պոստմոդեռնի ժամանակաշրջանը:
Վրաստանում պարզվեց, որ մոդեռնը մոդեռնի թշնամին է, եւ նույնիսկ տոտալ ռեֆորմացման ադեպտներն այդպես էլ չեն հասկացել տվյալ քաղաքական կուրսի նպատակներն ու խնդիրները:
Հասկանալի է, որ վրացական սոցիումի մեջ չափազանց խորն են սպառողական տրամադրությունները, եւ «դիֆերենցված ռենտա» ստանալու այնպիսի լայնարձակ ասպարեզի գոյության պայմաններում, ինչպիսին Ռուսաստանն է, Վրաստանում պարզվեց բավական դժվար է կառուցել մոդեռնի տիպի մոդել: Այնուամենայնիվ, Սաակաշվիլին ու նրա թիմն ունեին հնարավորություն, եւ ոչ մեկ, տվյալ կուրսը շարունակելու եւ որոշակի նպատակների հասնելու համար:
Ակտուալ քաղաքական ասպարեզից Սաակաշվիլիին հեռացնելու շրջադարձային պահը բավական արդյունավետ տեղեկատվական-հետախուզական գործողությունն էր Հարավային Օսիայում պատերազմի կապակցությամբ, որն իրականացրեցին ռուսական հատուկ ծառայությունները (կամ մեկ հատուկ ծառայություն): Վրաց ղեկավարությանն ինչ որ մեկը համոզել էր, որ ռազմական գործողության դեպքում ռուսական բանակը չէր միջամտելու: Վրացական հետախուզական ծառայություններում չափազանց մեծ դեր էին սկսել խաղալ բացարձակապես ոչ կոմպետենտ արկածախնդիրները, որոնք հատուկ գործունեությունը վեր էին ածել թղթախաղի պարզունակ խաղերի:
Այս խոշոր արկածախնդրության ավարտից անմիջապես հետո պարզվեց, որ Ռուսաստանում Վրաստանի հնարավոր ողջ կրեատուրան ավելին չէր, քան Ռուսաստանի հատուկ ծառայությունների բեմադրած ներկայացման մասնակիցներ: Միամիտ կլիներ ենթադրել, թե Մոսկվան ուշադրությունից դուրս կթողներ այնպիսի կարեւոր ուղղությունը, ինչպիսին Հարավային Կովկասն է, որից կախված է Ռուսաստանի անվտանգությունը:
Այնուհետեւ, «ռուսական խաղն» օգտվեց Արեւմտյան հանրության ժողովրդավարության պրոֆիցիտից, որն այլեւս չէր կարող հանդուրժել Սաակաշվիլիին վրացական գահին: Եւ եթե ամերիկացիները գտնում էին, որ հնարավոր է նախագահի եւ վարչապետի պաշտոններին Սաակաշվիլիի թիմի մարդկանց անցնցում գալը, ապա եվրոպացիները ցանկանում էին թիմի արմատական փոփոխություն:
Այսպես թե այնպես, հնարավոր է ինքը Սաակաշվիլին է գերադասել սցենարը, որը տեսնում ենք ներկայում: Սակայն այս դեպքում դա այլ պիես է եւ այլ հերոս՝ Սըր Ջոն Ֆալստաֆը: Քաղաքական սցենարները շատ են, ինչպես դասական պիեսներն են շատ: Սակայն, տվյալ դեպքում լիովին ակնհայտ է, որ Արեւմտյան հանրությունն օվկիանոսի երկու ափերին էլ ընդունել է այն, ինչ ներկայում կա, հասկանալով, որ ավելի լավ է Վրաստանը պահել վերահսկողության տակ, քան բախվել քաոսի, ֆինանսական ահռելի ներարկումներից հետո:
Վրաստանի ներկայիս վիճակն այնքան էլ չի հակասում ԱՄՆ, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շահերին: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սուր դիմակայության հաղթահարումը եւ միաժամանակ Վրաստանը տրանզիտային նախկին «կարգավիճակում» պահելն ավելի քան բավարարում են Եվրատլանտյան հանրության շահերին: Վրաց հասարակությանը թույլ տվեցին «թուլանալ» եւ դեն նետել երիտվրացական լուծը: Արդյունքում, կգա սթափությունը, եւ կսկսի աշխատանքն արտաքին քաղաքական «նոր-հին» կուրսը ձեւավորելու ուղղությամբ:
Ես ժամանակին երեք անգամ զրուցել եմ Զվիադ Գամսախուրդիայի հետ՝ մինչ նախագահ ընտրվելը, նախագահության ժամանակ, եւ պաշտոնանկությունից հետո: Նրա «ինտելեկտուալ անհավասարակշռվածության» մասին զրույցները թողնենք վրաց քաղգործիչների ու փորձագետների խղճին. Գամսախուրդիան լիովին համարժեք էր պատկերացնում Վրաստանի դերն ու տեղը միջազգային հարաբերություններում, պետականության կառուցման փուլերը եւ արտաքին քաղաքական այս կամ այն ուղղությունները:
Այս մարդը, որն այնքան էլ պատրաստ չէր պետության ղեկավարի դերին ու խնդիրներին, հիանալի հասկանում էր, որ հակառուսական վեկտորն ընդամենը «կառավարվող խաղի» տարր է, եւ ոչ հիմնարար քաղաքականություն, եւ որ Վրաստանի տեղն Արեւմտյան հանրությունում իրականում չէր տարբերվելու Արեւելյան Եվրոպայի այլ երկրների նշանակությունից, որ Թուրքիան եղել եւ մնում է վտանգավոր հարեւան, եւ պետք է գործադրել բոլոր ջանքերը նրա հետ դիմակայությունից ու վեճերից խուսափելու համար:
Հարցին՝ արդյոք Վրաստանը չի գերադասի չեզոք կարգավիճակ, հետեւել էր պատասխանը՝ դա ողջախոհ կլիներ, սակայն ի՞նչ կարիք կա շտապել նման հայտարարությունների հարցում: Վրաստանի առաջին համաժողովրդական ընտրված նախագահը հիմար մարդ չէր: Համենայնդեպս, նա հասկանում էր սեփական երկրի հիմնահարցերը եւ խաղաց Լիր Արքայի դերը:
Ժամանակակից աշխարհում ոչ մեծ երկիրը չի կարող ձեռք բերել չեզոք կարգավիճակ, եւ նույնիսկ Եվրոպայի դասական չեզոքները գործնականում դադարել են լինել այդպիսին: Բազմավեկտորություն հասկացությունը նույնպես բավական կասկածելի է, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե դրանում ինչ իմաստ է դրվում: Ոչ մեծ պետությունը, որը գտնվում է աշխարհքաղաքական բարդ պայմաններում, պետք է կարողանա կատարել ռազմավարական տարբեր գործառույթներ: Հենց դրանում է անվտանգության քաղաքականությունը: Դա հատուկ է եւ տրված չէ ամեն պետության, որը հռչակում է նման բան, որպես պաշտոնական դիրքորոշում: Նման քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է էլիտաների եւ հասարակության շահերի որոշակի համատեղում:
Քռից այն կողմ աղմկում է բազարը, բազարից այն կողմ՝ Հավլաբարը:

Comment