Re: Regional geopolitics
Ռուսական կողմը գազի սակագնի սուբսիդավորման խնդիրը լուծել չի շտապում վիդեո
04/11/13
Պետբյուջեի քննարկումների համար խորհրդարան եկած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կրկին անդրադարձել է գազի սակագնին։ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ամիսներ շարունակ փորձեց եւ կառավարությունից վերջապես ստացավ գազի սակագնի բարձրացման պայմանագիրը, կրկին հետաքրքվել է, թե ինչպե՞ս է լուծվելու գազի թանկացումից հետո առաջացած` 90 դոլար տարբերության հարցը։
Արմեն Մովսիսյանը հավաստիացրել է, որ կառավարությանը սուբսիդավորելու է ռուսական կողմը, բայց հավելել է, որ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել:
"Երկար տեւեցին այդ հարցի հետ կապված քննարկումները. սկզբում համաձայնության ենք եկել ռուսական կողմի հետ, հետո առաջացել է իրավական կարգավորման խնդիր, որին գումարվել է Մաքսային միություն մտնելու հարցը, եւ հիմա խնդիրը լուծվում է նոր իրականության լույսի ներքո: Այս պահին ընթանում են վերջին քննարկումները։ Շուտով ռուսական կողմի հետ` մինչեւ Նոր տարի, կստորագրենք համաձայնագիր, որպեսզի ռուսական կողմը սուբսիդավորի մեր կառավարությանը, որ այդ տարբերությունը վճարվի",- ասել է Արմեն Մովսիսիյանը։

Comment