Re: Regional geopolitics
Որն է Մոսկվայի անբնական հիստերիայի պատճառը
Իգոր Մուրադյան
Կիրակի, 03 Նոյեմբերի 2013,
Այն, ինչ տեղի է ունենում ռուսական ԶԼՄ-ներում Ուկրաինայի հարցում, անհնար էր պատկերացնել Ռուսաստանի թելադրանքի տալից Ուկրաինայի դուրս գալու որեւէ փորձի ժամանակաշրջանում: Հիմնական թեզը հետեւյալն է՝ հենց Յանուկովիչը Վիլնյուսում ստորագրի համաձայնագիրը, ուկրաինական տնտեսությունը կփլուզվի, եւ երկրին սպասում է տնտեսական աղետ:
Ընդ որում, մոռացվում է, որ ռուսական մեքենաշինության մնացորդները գոյատեւում են ուկրաինական էժան սեւ մետաղների ու հատուկ պողպատի շնորհիվ, եւ որ ուկրաինական արտահանումն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի եվրոպական շուկա, եւ Կիեւը լուրջ քայլեր է անում Ռուսաստանից էներգետիկ անկախությունն ուժեղացնելու համար:
Ռուսաստանի հեռուստաալիքներով ելույթ ունեցող տաղանդավոր տնտեսագետներն ամենայն հավանականությամբ տհաճություն են զգում, երբ հարկադրված պատմում են ուկրաինական տնտեսության մասին բոլոր այդ հեքիաթները: Մինչ այժմ Ուկրաինան ինտեգրված չէր Եվրոպայի տնտեսությանը եւ մշտապես զգում էր Ռուսաստանի կոշտ պրեսինգը: Եւ ի՞նչ, դա բերե՞լ է ներկայիս վիճակից դուրս գալուն:
Հետաքրքիր է, որ ինչպես Հայաստանի դեպքում, Ռուսաստանում չեն գտնվում քիչ ինչ սոլիդ փորձագետներ, որոնք կցանկանային հանդես գալ նման դեմագոգիկ ոգով: Քարոզչության հնագիտական ընդերքից հանել են այնպիսի շովինիստների, ինչպիսին Պրոխանովն է, որոնք բաց ռեժիմով պատմում են, թե ինչպիսին պետք է լինի Ուկրաինայի մասնատման տեխնոլոգիան, եթե Վիլնյուսում ստորագրվի համաձայնագիրը: Այս շովինիստները ժամանակին Ադրբեջանի լոբբիստներն էին եւ ընկերություն էին անում Ղարաբաղի դահիճների՝ Պոլյանիչկոյի ու Սաֆոնովի հետ:
Կուլտուրա ալիքով ցուցադրում են Բուլգակովի պիեսի խեղաթյուրված վարկածը, որը հայտնի է իբրեւ «Дни Турбинных», որում իբր հեղինակը՝ Ուկրաինայի հայրենասերը, ուկրաինացիներին ներկայացնում է որպես բթամիտ մարդկանց, ավելի ճիշտ ոչ թե մարդկանց, այլ գազանների: Եւ գլխավոր եզրահանգումը՝ որ եթե ուկրաինացիները ցանկանում են մարդ լինել, պետք է մնան Մոսկվայի սապոգի տակ: Որեւէ նման բան Բուլգակովը չի ասել:
Ռուսաստանի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանին նվիրված քաղաքական գործիչը, կարելի է ասել՝ ռուսական կրեատուրան՝ Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինան տանում է Եվրոպական միություն, հակառակ արդեն անլուրջ այն գործոնների ու փաստարկների, թե Ուկրաինայի Հարավ-արեւելյան շրջանները միանշանակ ռուսամետ են:
Պետք է նշել, որ նախագահի ու խորհրդարանի նախորդ ընտրություններին ակնհայտ դարձավ, որ Հարավ-արեւելքի երիտասարդության մեծ մասը քվեարկել է այն քաղաքական կուսակցությունների օգտին, որոնք հանդես էին գալիս Եվրոպական միության հետ ինտեգրման օգտին: Օրինակ, Յուլիա Տիմոշենկոյի Բատկովշչինա կուսակցությունը մեծ հաջողություն է ունեցել հենց այս մարզերում:
Վերջին տարիներին գերմանական ու ֆրանսիական ընկերությունները կազմակերպական մեծ աշխատանք են տարել Դոնեցկի, Լուգանսկի եւ Դնեպրոպետրովսկի «ռուսամետ» մարզերի մետալուրգիական, քիմիական ձեռնարկությունների հետ, եւ այստեղ այլեւս չկան ֆոբիաներ ապագա շուկաների հարցում:
Ներկայում Կիեւի իշխող թիմը ավանդական պրո-ռուսական կողմնորոշման մարդիկ են, եւ ուկրաիներենին կարգին չեն էլ տիրապետում, սակայն համոզված են, որ Ուկրաինան պետք է ինտեգրվի Եվրոպական միության հետ: Նման տրամադրություններ են ձեւավորվել նաեւ Ուկրաինայի հարավային մարզերում, որտեղ չկա խոշոր արդյունաբերություն:
Միաժամանակ, պետք է հասկանալ, որ Արեւմտյան Ուկրաինայի սահմանները էապես տեղաշարժվել են դեպի արեւելք եւ հասել են Դնեպրին: Ռուսաֆիկացված միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք ապրում են երկրի տարբեր մարզերում, ռուսական քարոզչության հետեւանքով բարդույթավորվել են եւ դատապարտում են Մոսկվային այլանդակ պասաժների համար:
Այսպիսով, Ուկրաինան այլ է, եւ դրա հետ հնարավոր չէ հաշվի չնստել:
Ռուսաստանն Ուկրաինայում իրականում նպաստում է ուկրաինական ազգայնական տրամադրությունների աճին, «կյանքի կոչելով» արդեն ոչ թե մարգինալների քաղաքական նոր կուսակցություններ, այլ կուսակցություններ, որոնց աջակցում է 15-20 միլիոն մարդ:
Մոսկվայի նման հակաբնական հիստերիան կարող է բացատրվել միայն երկու ձեւով: Կամ Ռուսաստանը, հասկանալով իր այս քաղաքականության դատապարտվածությունը, դրել է Ուկրաինայի պետական-տարածքային պառակտման խնդիր, կամ էլ Մոսկվայի այդ քաղաքականությունը նախագծվում ու իրականացվում է քաղաքական կամքի լիովին այլ կենտրոններում, որոնց գործունեությունն ուղղված է Ռուսաստանի աշխարհքաղաքական լիակատար շրջափակմանն ու մեկուսացմանը:
Լավ կլիներ հասկանալ, թե ինչ է կատարվում տվյալ դեպքում: Օգտակար կլիներ բոլորի համար:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....tNnuzl5p.dpuf

Comment