Re: Regional geopolitics
Ադրբեջանը հայտնվել է մարգինալ վիճակում, եւ ակտուալ է նրա մասնատման հարցը
Իգոր Մուրադյան
Շաբաթ, 20 Ապրիլի 2013,
Եվրոպայում տեղի է ունենում անհավանականը՝ քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկում են Ադրբեջանի էթնիկ հանրույթների խնդիրները, որպես վաղուց եւ մանրակրկիտ ուսումնասիրված թեմա, որն ավելի քան ակտուալ է դարձել: Եթե 5 տարի առաջ տվյալ թեման պարզապես շոկի մեջ էր գցում պաշտոնական ատյանների ու վերլուծական կենտրոնների քաղաքական գործիչներին ու փորձագետներին, ապա այժմ խնդիրը գործնականում որպես քաղաքական է դրված:
Արեւելյան Եվրոպայի փորձագետները, ովքեր ինչ-որ չափով տեղեկատվության կամ էլ որեւէ նախաձեռնության կրող են, բավական ցանկալի են ամենապատասխանատու հաստատություններում: Այսպես թե այնպես, ներկայում Հարավային Կովկասի խնդիրների դիտարկումն արդեն անհնար է առանց այնպիսի թեմաների, ինչպիսիք են լեզգի-ավարականը կամ թալիշականը, ինչպես նաեւ Ադրբեջանի էթնիկ ու կրոնական տարբեր խմբերին վերաբերող թեմաները: Դա հարկադրված են խոստովանել նաեւ եվրոպացի այն քաղաքական փորձագետները, ովքեր հսկայական կարողություն են դիզել Ադրբեջանի հետ համագործակցելով:
Բացի այդ, դա հարցեր է առաջացնում. ինչ չափով են այդ շահերն առաջացել աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված, եւ ինչ չափով են կապված ստանդարտ սկզբունքների ու եվրոպական արժեքների հետ: Ամեն դեպքում, կարելի էր մեկ անգամ էլ համոզվել, որ եվրոպական սկզբունքներն ինչ-որ ավտոմատիկա չեն, եւ այստեղ առկա է սովորական մեխանիկա: Սակայն մի կողմ թողնելով այն ամենը, ինչը կոչվում է «սկզբունքներ», պետք է հասկանալ, թե տվյալ թեմայի դիտարկման համատեքստում որքանով է այդ շրջադարձը կապված աշխարհաքաղաքական շահերի, ինչպես նաեւ քաղաքական ու տեղեկատվական անվտանգության հետ:
Քաղաքական հարցերի լուծման «փողային» մեթոդների ունիվերսալության նկատմամբ խորը հավատն ու հույսն Ադրբեջանին հանգեցրել են քաղաքական-տեղեկատվական աղետի ու միջազգային հարաբերություններում կայուն մարգինալ տեղի: Ադրբեջանն իր ծիծաղելի հավակնություններով ու պահանջներով, եւ գլխավորը՝ ցանկացած աշխարհաքաղաքական ուղղությամբ խաղի իրական կանոններից դուրս ընկնելով, զզվեցրել է առանց բացառության իր բոլոր գործընկերներին:
Նույնիսկ Իրանի (կարծես թե Արեւմտյան հանրության թշնամու) հետ Ադրբեջանի կոնֆրոնտացիոն հարաբերությունները չեն ուրախացնում Արեւմուտքին, եւ նախեւառաջ Ադրբեջանում նավթային ընկերություններով ներկայացված ու նրա հետ գազային հեռանկարներով կապված պետություններին: Արեւմուտքն ավելի շուտ շահագրգռված է տարածաշրջանում վերահսկելի իրավիճակով (հնարավոր է ավելի դինամիկ, սակայն լիովին վերահսկելի), եւ Ադրբեջանի ամենօրյա ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները չեն կարող դիտարկվել որպես ազատության թույլատրելի աստիճանի սցենար:
Պետք է ասել, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում առաջատար լոբբիստական ընկերությունները նույնպես դժգոհ են Ադրբեջանի դիրքորոշումներից ու մեթոդներից: Ընդգծելով լոբբիստական գործունեությանն ուղղված հսկայական ծախսերը՝ նրանք «բողոքում են», որ Ադրբեջանը գերադասում է ծառայությունների դիմաց չվճարել ճանաչված լոբբիստական գրասենյակներին, այլ Արեւմուտքում ստեղծել սեփական կազմակերպությունները եւ գործել նրանց ջանքերի միջոցով, ինչը նշանակում է «փուչ կրակոցներ», քանի որ լոբբիստներն Արեւմուտքի իսթեբլիշմենթին ինեգրված տարրեր են:
Ներկայում Արեւմտյան հանրությունն Ադրբեջանի, ու այդ ուղղությամբ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու սցենարների, փաստարկների ու քաղաքակիրթ թեմաների կարիք ունի: Ստանդարտ պահանջների ընդհանրությունը, ինչպիսին է ասենք ժողովրդավարական սկզբունքների խախտումը, կարծես թե չի աշխատում որպես ճնշման լծակ: Եկել է ավելի «լուրջ» լծակներից օգտվելու ժամանակը, ինչն էլ թույլ է տալիս միջազգայնացնել Ադրբեջանի էթնոսների խնդիրները:
2012 թվականի նոյեմբերին Եվրոպա մեկնած լեզգիների պատվիրակությունը բավական բարեհաճ ընդունելության է արժանացել, եւ ազդանշաններ են հնչեցվել Ադրբեջանում էթնոքաղաքական շարժումների զարգացման անհրաժեշտության մասին: Այդ շարժումների ու Հարավային Կովկասի արեւելյան հատվածում նոր քաղաքական իրողությունների ծագման նկատմամբ Ռուսաստանի շահագրգռվածությունը թույլ կտա ներդաշնակ դարձնել Ռուսաստանի ու Արեւմուտքի դիրքորոշումները:
Գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք կարելի է ներկայացնել սցենար, որով տարածքի մասնատման հասցնող ուժեղ արտաքին ճնշումը կհամընկնի առաջադրված գործառույթների հաջող շարունակման հետ:
Նման խնդիրները բավական հաջող լուծվում են Իրաքում, սակայն ի՞նչ է Ադրբեջանի խնդիրն Իրաքի համեմատ՝ պարզապես խնդիրների թույլ ստվեր: Շատ ժամանակ է բաց թողնվել, այդ պատճառով եկել է բաց թողածը լրացնելու պահը, անվտանգության գլոբալ համակարգի ու տարբեր ուժային կենտրոնների շահերի շրջանակում:

Comment