Ահա թե ինչն է ցավալին, պարոն նախարար
Lragir.am
29.01.2019 | Մեկնաբանություն
Նախօրեին Իլհամ Ալիեւը կրկին ռազմատենչ հայտարարություն է արել, որի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք»:
Ի՞նչն է ցավալի, որ Ալիեւը նման հայտարարությո՞ւն է արել, թե՞ որ այդ հայտարարությունը տհաճ իրավիճակի մեջ է դրել հայկական կողմին: Հարցադրումն այս դեպքում ավելորդ չէ. բանն այն է, որ ռուս-հայկական որոշակի շրջանակներ ներկայում Հայաստանի նոր կառավարությանը մեղադրում են Ադրբեջանի հետ ինչ որ համաձայնության գալու մեջ, այդ թվում՝ տարածքներ հանձնելու մասով: Այս հարցը շատ է շահարկվում, որի համար որպես փաստարկներ են բերվում Ադրբեջանից հնչող լավատեսությունը, Մինսկի խմբի հայտարարություններում Վիեննայի օրակարգի հիշատակումների բացակայությունը, սահմանին հարաբերական խաղաղ իրավիճակը, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու վերաբերյալ թեզը եւ այլն:
Այդ շրջանակների մոտիվացիան հասկանալի է, Ադրբեջանի դիրքորոշումը՝ նույնպես, որը բացառում է որեւէ զիջում իր կողմից, եւ այս ամենը՝ հայկական կողմից խաղաղապաշտության ֆոնի վրա:
Իրավիճակն ապրիլյան պատերազմից հետո հակիրճ հետեւյալն է. Ադրբեջանը տանուլ է տվել իր ռազմական դիվանագիտությունն ու կորցրել պատերազմի «իրավունքը», բացի այդ՝ ոչ մի ուժային կենտրոն մտադիր չէ լսել ու կատարել նրա պահանջները: Ադրբեջաննն այս իրավիճակից փորձում է դուրս գալ Վիեննայի օրակարգը չեղարկելու միջոցով, ինչը հնարավոր է միայն Հայաստանի համաձայնության դեպքում: Միեւնույն ժամանակ՝ պետք է ինչ որ կերպ փրկել Ալիեւի դեմքը, որը չափազանց բարձր նշաձող սահմանելով՝ ներկայում պետք է ցույց տա, որ հայկական կողմին հակել է խաղաղության իր տարբերակին:
Հայաստանի նախորդ ղեկավարությունն ըստ էության Վիեննայից հետո նույնպես լծվել էր Ալիեւի դեմքը փրկելու գործին, ուժային կոնտրոններից մեկի պահանջով, որին նույնպես ձեռնտու չէր Վիեննայի օրակարգը:
Դա Ալիեւին հնարավորություն տվեց խոսել դիվանագիտական մեծ հաղթանակի մասին, հայկական կողմի հետ հանդիպումները ներկայացնելով որպես դրա ապացույց: Իրականում նա հայկական կողմի հետ խոսելու բան չուներ, նրան պետք էր հանդիպման ինքնին փաստը, իսկ խոսելիքը արտաքին կենտրոնների հետ էր:
Հիմա, չի բացառվում, որ ներկայում կառավարության հետ պայմանավորվածություն կա «Վիեննայի դիմաց սահմանին չկրակելու» վերաբերյալ: Դա կարելի է համարել որոշակի արդյունք, նայած թե ինչ տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, որեւէ մեկի մոտ կա՞ պատրանք, որ Բաքուն երբեւէ հետ չի կանգնելու իր դիրքերից, եւ ներկայում պարզապես փորձում է ժամանակ ձգել, մինչեւ իրավիճակի փոփոխություն: Նրա խաղն ու նպատակը պարզ են՝ այն, ինչ չհաջողվեց պատերազմի միջոցով, իրականացնել «խաղաղության» միջոցով:
Այնպես որ, Ալիեւի ասածներում որեւէ ցավալի բան չկա: Ցավալին այն կլինի, եթե հայկական կողմը հիմա էլ տրվի այս խաղին, ինչպես նախորդները համաձայնվեցին երկու զինադադարի, մադրիդյան ու այլ տեսակի տարբերակների եւ այլն, ինչը պատերազմի ամենակարճ ուղին է:

Comment