Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Originally posted by Haykakan View Post
    Yeh sure it says what it wants and we say what we want but we both know that niether one will get all of the things he wants.
    Beg you correction. We already have what we want. We should not negotiate Artsakh's future, but terms of final peace between Armenia and Azerbaijan. What they want means nothing. We should anderstand that there can never be any meaningfull agreement if mediators favor one side over another. Those 6 points, US, EU or even Russia(if it has anything to do with it) can take and shove in their rear ends. If they want anything meaningfull, besides two concepts of people's right for self determination and territorial integrity, they have to add the current result of conflict, plus the 23 years of free living country. Since when has world allowed rejoining of occupier and oppressed nations? What war brought will take only war to reverse. If we don't allow Artsakh to be bargained with then the bargain is going to be for peace or war. When anybody speaks of peacefull resolution to Artsakh conflict, we should insist that it is solved. If anybody wants to mediate should come only to prevent war. Otherwise, war it is. You see, that is why I hate LTP and his clique. For when after armistice was signed, he transferred the conflict's meaning to be between Armenia and Azerbaijan. Not between Azerbaijan and Karabakh Armenians. All for political gain .
    Last edited by Hakob; 05-22-2014, 06:59 PM.

    Comment


    • Re: Regional geopolitics

      Sir, I dont understand why you and hakob (the only ones here with a brain here) put up with this fake fedayee. Russophobe wackos like him in armenian society are more dangerous than turks because they are internal problems that can cause serious problems for armenia if they are not put in check. Dont go far juts look at what vrej types did to ukraine.

      Originally posted by Haykakan View Post
      Vrej there is no point in talking to you. Take a matroshka and use it for target practice if you like i do not give a xxxx. I am done with you.

      Comment


      • Re: Regional geopolitics

        NKR is the most strategic piece of land if we lose it we will lose armenia. We cant give up even an inch of NKR land even if russians want us to. Thats why armos need to work to make russians see NKRs importance to armenians and make them know that we will fight even russians for NKR. Very sure russians arent dying to give friendly christian lands to turks and muslims but we can help them along by making them know that armenians are serious and that armenians will fight anybody for that land. Russia is our best ally but our lands are our responsibility.

        Comment


        • Re: Regional geopolitics

          Ադրբեջան-ԱՄՆ ծավալվող դրաման. Վաշինգտոնի մտահոգությունները

          21 մայիսի, 2014
          Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

          ԱՄՆ քաղաքականության մտահոգություններն ու դեսպան Ուորլիքի ուղերձը վերլուծության մեջ նշել էի, որ մայիսի 7-ին Քարնեգի հիմնադրամում Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի ուղերձը, ի թիվս սրված արտաքին քաղաքական ու անվտանգության խնդիրների, կապ ունի նաեւ Ադրբեջանում ու Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խորքային պրոցեսների հետ, որոնք շատ առումներով ամբողջությամբ չգիտակցված են մնում անգամ այդ երկրների ներքին դերակատարների կողմից: Իսկ դրանք տեսանելի եւ վտանգավոր հակաարեւմտականություն կամ դրա ներուժ են պարունակում:

          Մայիսի 17-ին Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի տված հարցազրույցը հաստատեց, որ Վաշինգտոնի եւ Բաքվի հարաբերություններում լուրջ տեղաշարժեր կան: Դեսպանի մտքերը չեն կարող հայաստանյան քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին անտարբեր թողնել դրամատիկ կերպով զարգացող այդ իրադարձությունների հանդեպ, հատկապես, երբ այդ ամենին առնչվող ոչ ծավալուն հարցազրույցում չափազանց շատ տողատակեր ու ենթատեքստեր կան:

          ԱՄՆ դեսպանի տված հարցազրույցում հայտնված մտահոգությունների բնույթը, սրությունը, հնչեցված սպառնալիքները, թերեւս, ինչ-որ առումով աննախադեպ են: Դրանք վերաբերում են երկու խնդրի՝ Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումներին եւ ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուսաստանի ղրիմաուկրաինական քաղաքականության լույսի ներքո:

          Թերեւս, այդ սրության պատճառներից կարող է լինել այն, որ Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է վերջին շրջանում Բաքվի ակնհայտ հակաարեւմտյան քաղաքականության ու քայլերի պատճառով: Կամ էլ՝ իսկապես տարածաշրջանում ԱՄՆ շահերի համար ռիսկերը չափազանց մեծացել են, եւ նա այլեւս հարկադրված է իր դիվանագետների միջոցով առանց երկիմաստությունների կոշտ գնահատակններ տալ ու ուղերձներ հղել հասցեատերերին: Հնարավոր է, որ դրանք առկա են միաժամանակ:

          Դեսպան Մորնինգսթարի խոսքին ազատություն է տալիս նաեւ այն հանգամանքը, որ երեք ամսից նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է, հետեւաբար հեռացող դիվանագետը կարող է այդ ամենի մասին խոսել բաց տեքստով. Մենք ուշի-ուշով հետեւում ենք Ադրբեջանում վերջին իրադարձություններին: Հատկապես՝ քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումներին ու ձերբակալություններին: Այդ թեման մեր համար միշտ առաջնահերթ է եղել: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ է հաստատում միայն ժողովրդավարական երկրների հետ:

          Փաստացի, դեսպանը Բաքվին հիշեցնում է, որ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորությունը, Ադրբեջանի հանդեպ Վաշինգտոնի հետաքրքրությունը ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի ժողովրդավարության աստիճանից: Եւ եթե ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանի ժողովրդավարությամբ, ապա դա նշանակում է, որ վտանգված է նաեւ երկուսի սերտ հարաբերությունների հեռանկարը:

          ԱՄՆ դեսպանը, ի դեպ, Ադրբեջանի հանդեպ իր երկրի տնտեսական շահագրգռությունների մասով եւս մեկ ուշագրավ հայտարարություն է անում` հերքելով, թե Վաշինգտոնը մշտապես շահագրգռված է եղել կասպիականի նավթով, ինչի համար էլ զոհաբերել ու զոհաբերում է այդ երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերը. Դա այդպես չէ: Մենք չենք պատրաստվում Ադրբեջանից նավթ ու գազ գնել: Մենք պարզապես ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ թուլացնել Ռուսաստանի մենաշնորհը Եվրոպայի գազային շուկայում:

          Այս հայտարարությունը, թերեւս, այդքան կարեւոր չլիներ, եթե հարավարեւելաեվրոպական տարածաշրջանում ԱՄՆ մտահոգությունները պայմանավորված լինեին միայն եվրոպական գազային շուկայում Ռուսաստանի մենաշնորհային քաղաքականությամբ: Ռուսական խողովակաշարերը շրջանցող հարավկովկասյան նավթագազային առկա ծրագրերում (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղ) Ադրբեջանն օգնել է ԱՄՆ-ին այդ խնդիրը լուծելու հարցում: Թերեւս, բացառություն կարող է լինել Նաբուկո ծրագիրը, որի հարցում Բաքուն տեսանելի խաղեր տվեց արեւմտյան շահերի դեմ: Հետեւաբար, ուրիշ ի՞նչ խնդրի հետ է կապված ԱՄՆ-ի մտահոգությունը Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների կտրվածքով, եթե նրան Բաքվի նավթն ու գազը պետք չեն:

          Ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն ընդդեմ ո՞ւմ

          Առաջադրված հարցադրման կապակցությամբ ուշագրավ է դեսպան Մորնինգսթարի արած մեկ այլ հայտարություն. Ադրբեջանը դեռեւս չի բախվել ներխուժման հետ, սակայն, հնարավոր է, ապագայում բախվի: Այդ խորապատկերին ես շատ հետաքրքիր եմ համարում Վլադիմիր Պուտինի անցած տարվա այցը Բաքու: Շատերն այդ այցը մեկնաբանում են իբրեւ նախագահական ընտրություններում բացահայտ աջակցություն Իլհամ Ալիեւին, սակայն ես հակված եմ կարծել, որ դա Ադրբեջանի անկախության ճանաչում է եւ համագործակցության կոչ: Ես չգիտեմ Պուտինի մտադրությունները, սակայն չեմ կարծում, թե Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ընդհանուր սահման ունենալ:

          Հարց է ծագում. եթե դեսպանը ինքը հակված է կարծել, թե Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի անկախությունը եւ նրան համագործակցության կոչ է անում, ապա, այդ դեպքում ի՞նչն է նրան մտահոգում, ո՞վ է ներխուժման վտանգ ներկայացնում, եւ այդ ի՞նչ դիպաշարով է Ռուսաստանը հասնելու Իրանի հետ ընդհանուր սահման ունենալուն: Համաձայնեք, խոշորագույն եւ ազդեցիկ երկրի դեսպանի կողմից այդպիսի արտահայտությունը խոսում է գրեթե սահմանների վերաձեւման վտանգի մասին, որը ծառացել է Ադրբեջանի առջեւ, այն աստիճան, որ Ռուսաստանը դառնա Իրանին սահմանակից պետություն:

          Ինչպե՞ս: Ո՞վ է սպառնում տեղափոխել այդ սահմանները: Հայաստա՞նը: ԱՄՆ դեսպանը դժվար թե խոսի բացառապես Երեւանից կամ Ստեփանակերտից եկող ռազմական վտանգի մասին: Նրանք դա անել չեն ցանկանում, չեն կարող, ավելին՝ հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Իրանի հետ իրենց սահմանը պահպանելու գերխնդիր ունեն, որը այդուհանդերձ ռուս-պարսկական չէ:

          Միգուցե դեսպան Մորնինգսթարն ակնարկում է հայկական կողմի ձեռքերով Կրեմլի միջնորդավորված պատերա՞զմը, որը կարող է հրահրվել՝ Երեւանին դրդելով ղրիմյան դիպաշարով ճանաչել ԼՂՀ-ը, ինչը կբերի Ադրբեջանի ռազմական հակազդեցությանը եւ վերջապես ռուսական զորքի խնդրված ներկայությանը մինչեւ ադրբեջանա-իրանական սահմանը: Այս վարկածը առաջին հայացքից ավելի իրական է թվում, քան նախորդը, հատկապես երբ մայիսի սկզբին ռուսալեզու Նոյեվ կավչեգ թերթին տված աղմկահարույց հարցազրույցում Ղրիմի նախադեպի մասին խոսել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

          Ղրիմի հանրաքվեի արդյունքը վերականգնեց ռուսական պետության պատմական ամբողջականությունը, ձեր կարծիքով, կարո՞ղ է Ղրիմը նախադեպ դառնալ Ղարաբաղի համար հարցին դեսպան Վոլինկինը պատասխանել էր. Գիտեք, բավական դժվար է այդ հարցին պատասխանելը: Հավանաբար, հարկավոր է ելնել նրանից, որ յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք: Եւ հարցը, թե կարող է արդյո՞ք նա (ազգը-Ս.Ս.) ինքնորոշվել, կարող է արդյո՞ք անկախություն ստանալ, կախված է կոնկրետ պատմական պայմաններից: Չէ՞ որ Ռուսաստանը չէր ձգտում նրան, որպեսզի ցանկացած եղանակով վերադարձներ Ղրիմը: Պարզապես, այս պահին հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ անհնար էր, որպեսզի ռուսաբնակ Ղրիմը ղեկավարվեր բենդերականների, ֆաշիստական տարրերի կողմից: Մենք օգնության եկանք մեր ռուս եղբայրներին: Այդ իսկ պատճառով դժվար է կանխատեսել, թե ի՞նչ եւ ինչպե՞ս կլինի: Այդուհանդերձ, նախադեպ կա,-ոչ միանշանակ պատասխանել էր դեսպանը:

          Որքան էլ ղրիմյան դիպաշարից հետո Երեւանը եւ Ստեփանակերտը պաշտոնական կամ կիսապաշտոնական հայտարարություններով, դիրքորոշումներով ու խորհրդանշական քայլերով ԼՂՀ-ն ու Ղրիմը դնեն մեկ հարթության վրա, միեւնույն է, նրանք բազմիցս նշել են, որ կարեւորը ԼՂՀ-ի միջազգային, այսինքն՝ այլ պետությունների կողմից ճանաչումն է, ինչպես դա տեղի ունեցավ Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ անգամ՝ Ղրիմի դեպքում: Այսինքն, Երեւանը ԼՂՀ-ն կճանաչի միայն մեկ դեպքում. երբ Մոսկվայի հետ պայմանավորվածություն ունենա, որ դրան կհաջորդի վերջինիս ճանաչումը: Իսկ Մոսկվան Ադրբեջանին կորցնելու որեւէ իրական շահագրգռություն չունի, եւ Ռուսաստանի դեսպանն էլ հստակ չի ասում, թե այդպիսի բարենպաստ հանգամանքներ առկա են Ղարաբաղի համար, ինչպես Ղրիմի դեպքում էր: Նա ավելի շատ շարունակում է արդարացնել Մոսկվայի քայլերը ուկրաինական ճգնաժամի այդ դրվագի մասով: Վերջապես, Երեւանը իրեն դժվար թույլ տա դա անել` տեսնելով, թե ինչ պատժամիջոցների տակ է հայտնվել Ռուսաստանի նման խոշոր, ինքնաբավ պետությունը:

          Հետեւաբար, դեսպան Վոլինկինի այս հայտարարությունը լավագույն դեպքում կարող է գնահատել իբրեւ Բաքվին սարսափեցում ղարաբաղյան խնդրով, քան թե տեսանելի եւ իրական հեռանկար, ուստի ռուս-հայկական պայմանավորվածության թեզն էլ հօդս է ցնդում, եւ դա ամենեւին չի պատկերանում որպես Ադրբեջանի տարածք ներխուժում, որի մասին խոսում է դեսպան Մորնինգսթարը:

          Կարծեք թե Իրանը նույնպես Ադրբեջանի վրա հարձակվելու եւ սահմանները Ռուսաստանին մոտեցնելու մտադրություններ չունի, այդ մասին հայտարարություններ չի արել, իսկ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկայիս բնույթը նման եզրակացությունների հիմք չեն տալիս: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները անընդմեջ ավետում են այս կամ այն ոլորտում ադրբեջանա-իրական տնտեսական որեւէ նոր նախաձեռնության, ընդհուպ՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան առանցքի ակտիվացման մասին, որը գրգռում է ԱՄՆ-ին, Հայաստանին:

          Եւ վերջապես, ԱՄՆ դեսպանի հարցազրույցի օրը՝ մայիսի 17-ին, Ադրբեջանին ու Հայաստանին ղարաբաղյան խնդրով օգտակար լինելու մասին Թեհրանի շահագրգռության ու միջնորդական առաքելության առաջարկ արեց Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսին Փաքային: Նա միտք հնչեցրեց, թե որեւէ ռազմաքաղաքական բլոկի չմիանալու շարժումը կարող է դրականորեն ազդել Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա. Կարծում եմ, որ օգտագործելով տարածաշրջանում Իրանի քաղաքական իմիջը եւ նրա նախագահությունը Չմիանալու շարժման մեջ, կարելի է ազդել տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

          Ղարաբաղյան հակամարտությունն այդ կազմակերպության ատյան տեղափոխելու համար Իրանի դեսպանն, անշուշտ, իր հիմնավորումը կառուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբից Ադրբեջանի հայտնի դժգոհության վրա, մասնավորապես, որ այդ կառույցը անցած 20 տարիներին ապացուցել է, որ շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Դեսպանի այդ մեղադրանքը կարող ենք ուղղված համարել ոչ միայն Մինսկի խմբի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, այլեւ Ռուսաստանի համանախագահներին:

          Վերջապես, Իրանի դեսպանը Բաքվին, անուղղակիորեն նաեւ հայկական կողմին առաջարկեց կազմել ճանապարհային քարտեզ եւ մեծ պլան, որը կարտացոլի հակամարտության պայմաններն ու տարաձայնությունները, որով հնարավոր կլինի կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերել եւ հասնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ նորարարություն մտցնելով միջնորդական գործունեության մեջ: Առաջին անգամ չէ, որ Իրանը ղարաբաղյան խնդրով միջնորդական առաքելության առաջարկ է անում: Նա նման մի հնչեղ առաջարկ արել էր դեռեւս վաղ 90-ականներին՝ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսը, երբ հակամարտության կողմերը թեւակոխել էին ռազմական առճակատման լրջագույն փուլ: Սակայն այս անգամվա հայտարարությունն ուշագրավ է դառնում ներկայիս քաղաքական համատեքստում:

          Հասկանալի է, որ ԱՄՆ-ին ամենեւին չի կարող դուր գալ ղարաբաղյան խնդիրը Մինսկի խմբի շրջանակներից հանելու եւ Չմիանալու շարժման կազմակերպություն տեղափոխելու իրանական նախաձեռնությունը: ԱՄՆ-ը դրան դեմ է այնքան, որքան դեմ է ԼՂ խնդրի նկատմամբ Ղրիմի նախադեպի կիրառմանը:

          Որքան էլ տրամագծորեն հակադրվեն Ադրբեջանում ԱՄՆ եւ Իրանի դեսպանների ասածները, այդուհանդերձ, դրանք ավելի շատ խնդիրը կողմերի միջեւ փոխզիջումներով լուծելու եւ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու մասին են, քան թե այն վտանգելու: Ճիշտ հակառակը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միտքն է անուղղակիորեն վերաբերում հարցը միակողմանի լուծելուն, որքան էլ այն հաճելի լինի հայկական կողմի համար, սակայն դրանից բխող հետեւանքներով, այն է՝ մինչեւ ատամները զինված Բաքուն ձեռքերը ծալած չի նստի ու Կիեւի նման հետեւի տարածքի խաղաղ անջատմանն ու մայր հայրենիքի հետ վերամիավորմանը:

          Միաժամանակ, նկատելի է, որ թե́ ԱՄՆ, թե́ Իրանի դեսպանը մտահոգություն ունեն այն առումով, որ ինչ-որ բան սողում է դեպի ղարաբաղյան հակամարտությունը: Եւ եթե ԱՄՆ դեսպանը ասում է, թե չի կարծում, որ Իրանն ու Ռուսաստանը կցանկանան ընդհանուր սահման ունենալ, ինչն անուղղակի փաստում է նաեւ Իրանի դեսպանն իր հարցազրույցով՝ առաջարկելով այլ կառույցի հովանու ներքո, նորարարական միջնորդությամբ եւ խաղաղ կարգավորման բանակցային գործընթաց, դա նշանակում է, որ սողացող վտանգի թիկունքում նրանք տեսնում են Ռուսաստանին ու զգուշանում դրանից:

          Քաղաքական ներխուժման գործա՞րք

          Կրկին վերադառնալով դեսպան Մորնինգսթարի արտահայտած մտքին, թե ապագայում Ադրբեջան ներխուժելու խորապատկերին հետաքրքիր է համարում Վլադիմիր Պուտինի անցած տարվա այցը Բաքու, որն ավելին է, քան նախագահական ընտրություններում բացահայտ աջակցությունը Իլհամ Ալիեւին եւ, հնարավոր է, կապ ունի նրա այլ մտադրությունների հետ, չնայած համագործակցության ու անկախությունը ճանաչելու կոչին, ստիպում է մտածել Ռուսաստանի այլ բնույթի (ոչ ռազմական եղանակով) ներխուժման մասին:

          Եթե դեսպանի ակնարկած ռուս-ադրբեջանական պայմանավորվածության արմատները գնում են 2013թ. աշուն, ապա արժե նկատել, որ այդ ժամանակ Ղրիմի խնդիր չկար, եւ Իլհամ Ալիեւը իր տարածք ռուսական ներխուժման համար Մոսկվային կարող էր տրամադրել այլ խողովակներ: Իհարկե, չթերագնահատենք նաեւ ղրիմյան զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ապակայունացման վտանգ ստեղծելու առումով: Սակայն, եթե դեսպանի ակնարկով համագործակցությունը կնքվել է դրանից առաջ, դրա մեջ չեն կարող ներառվել Ղրիմի նախադեպի տարրեր: Լավագույն դեպքում այն կարող է ունենալ Ղարաբաղը կամ նրա որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձելու հարցում ռուսական աջակցության որոշ ակնարկներ կամ խոստումներ:

          Անցած տարվա հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Ալիեւի վարչախումբը իրավամբ անհանգստացած էր իր նորահայտ ընդդիմախոսից՝ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մտավորական, գրող եւ կինոսցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովից, ով հուլիսի 2-ին Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից առաջադրվեց որպես միասնական թեկնածու: Մտահոգված դեռեւս չգրանցված թեկնածուի՝ իր հասցեին հնչեցրած կոշտ քննադատություններից ու հայտարարություններից, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել Ռուսաստանից քարոզարշավի մեջ մտած Իբրահիմբեկովի թեկնածությունը նրա ռուսաստանյան քաղաքացիության պատճառով: Դրա արդյունքում օգոստոսի 24-ին ընդդիմադիր հիշյալ դաշինքը առաջադրեց Ջամիլ Հասանլիին:

          Անկախ այդ փոփոխությունից եւ մրցակցի հնարավորություններից` Ալիեւի վարչախումբն այդ ամենի թիկունքում տեսնում էր ռուսական հովանավորչություն եւ մտահոգված էր դրանով: Հետեւաբար, նախագահական ընտրությունների նախաշեմին Բաքու այցելած Վ. Պուտինի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւին հետաքրքրող խնդիրներից մեկը, անշուշտ, եղել է դա: Դժվար չէ կռահել, որ մյուս հարցը կարող էր լինել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Եւ եթե Վ.Պուտինը խոստացել էր բավարարել Ալիեւի խնդրանքը՝ ճանաչելով նրա անկախությունն ու համագործակցության կոչ արել, ապա դրա դիմաց պետք է վճարեր նաեւ Ալիեւը:

          Comment


          • Re: Regional geopolitics

            Եւ այստեղ է, որ կարծեք թե երեւում է հարցի պատասխանը. Ալիեւը Պուտինին կամ խոստացել է երկրի արտաքին վեկտորի փոփոխություն, օրինակ` միանալ եվրասիական ինտեգրացիային, ինչը քիչ հավանական է, եւ անցած ամիսներին այդպիսի դրամատիկ տեղաշարժեր չդիտվեցին, կամ համաձայնել է Ռուսաստանի հետ միասին տորպեդահարել արեւմտյան, տվյալ դեպքում՝ ամերիկյան շահերը կամ թույլ տվել նրան ներխուժել Ադրբեջան, սակայն՝ ոչ թե աշխարհագրորեն, այլ քաղաքական խողովակներով:

            Դժվար չէ կռահել, թե ինչի մասին է խոսքը՝ Ալիեւին ընդդիմախոս հակառուսական տարրերի չեզոքացում, արեւմտամետ ակտիվիստների լռեցում եւ իշխանության բուրգում արեւմտամետ կողմնորոշմամբ խմբի դուրս մղում: Իսկ այդ մասին Ալիեւի հետ գործարք միայն Ռուսաստանը չէ, որ կնքել է: Նույն հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերը միանգամայն համընկան, իսկ Ալիեւն էլ բավարարեց առաջադրված բոլոր պահանջները: Անցած ամիսներին եւ շաբաթներին դիտված զարգացումներն էլ, թերեւս, ապացուցեցին այդ թեզը, որն առայժմ ոչ թե ռուսական ներխուժման, այլ ամերիկյան դուրսմղման մասին է: Թերեւս, դեսպան Մորնինգսթարը բարձրաձայնում է, թե դա հաջողելու դեպքում ո՞վ է զբաղեցնելու սուրբ տեղը...

            Շարունակելի

            Comment


            • Re: Regional geopolitics

              Մադրիդյան սկզբունքների վախճանը. Ի՞նչ քայլեր են սպասվում

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              Ուրբաթ, 23 Մայիսի 2014



              Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոստովանել է, որ ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքները մերժվել են: ԵԱՀԿ Մշտական խորհրդի՝ Բաքվում ընթացող նիստի ժամանակ նախարարն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման դիվանագիտական ուղիները սպառված չեն, իսկ մադրիդյան սկզբունքները բավական իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ ընթանալ:
              Իր հերթին, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայլուրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ըստ էության ավելի շատ է պահանջում, քան նախատեսված է մադրիդյան սկզբունքներով:
              Փաստաթուղթը գաղտնի է պահվում, սակայն գաղտնազերծվել են դրա առանձին 6 կետեր: Հայտարարվել է, որ բանալին գտնվել է՝ այո, ինքնորոշում, սակայն Լեռնային Ղարաբաղի տարածքով, գումարած Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի ցամաքային կապը: Այո, տարածքային ամբողջականություն, սակայն առանց Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Էությունը սա է, սրա շուրջ պետք է լինի համաձայնությունը: Հասկանալի է, որ սա այն մոտեցումը չէ, որի մասին երազում են հայկական կողմերը,- հայտարարել է փոխնախարարը:
              Բաքուն, ըստ Քոչարյանի, ավելին է պահանջում: Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող անկախ պետություն լինել… ադրբեջանական կողմը ողջ այս ընթացքում հստակ հասկացնել տվեց, որ հերքում է Մադրիդյան սկզբունքների էությունը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը՝ մի կողմից, առանց Ղարաբաղի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մյուս կողմից,- հիշեցրել է փոխնախարարը:
              Մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը Ադրբեջանում մայդանի կրկնության հնարավորության մասին՝ Շավարշ Քոչարյանն աել է, որ դա լծակ է, որի միջոցով Ադրբեջանին փորձում են չափավորել:
              Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը ոչ մի կերպ պատրաստ չէ բանացություններում առաջընթաց արձանագրելուն: Այն շարունակում է ելնել ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքից: Բնականաբար, դրա արդյունքը լինելու է ոչինչը,- ընդգծել է դիվանագետը:
              Այսպիսով, կարելի է արձանագրել բանակցությունների հերթական փուլի ավարտը և սպասել նոր քայլերի: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արդեն չորրորդ առաջարկն է, որը կողմերը մերժում են: Սակայն եթե նախկինում ձախողված առաջարկին անմիջապես հետևում էր մյուս առաջարկը, այժմ նոր բան կարող է տեղի ունենալ: Աշխարհքաղաքական զարգացումներն ակտիվորեն մտնում են Հարավային Կովկաս, և չի բացառվում, որ ղարաբաղյան հանգուցալուծումը կլինի ոչ թե բանակցությունների, այլ կոնկրետ գործընթացի արդյունքում:
              Մասնավորապես, հետաքրքրություն է առաջացնում ԼՂՀ ճանաչումն ամերիկյան նահանգների կողմից: Պակաս նշանակություն չունի նաև Ռուսաստանի անձնագրային քաղաքականությունը, որն ակտիվորեն անձնագրեր է բաժանում հայերին, այդ թվում Ղարաբաղի հայերին, որպեսզի հետո պաշտպանի նրանց: Հետաքրքիր է նաև Ալիևի վրա Արևմուտքի ճնշումը և Ռուսաստանի հետ ընկերություն անելու նրա չքողարկված փորձերը:
              Որոշ փորձագետներ ենթադրում են, որ ղարաբաղյան կարգավորման, հայ-թուրքական սահմանի բացման, քրդական ինքնավարության ստեղծման, Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու և մի շարք այլ հարցեր համալիր են լուծվելու և ոչ հեռու ապագայում: Գլխավորն այն է, որ մինչ այդ Հայաստանը չդառնա Ռուսաստանի մաս և չկորցնի բոլոր հնարավորությունները:
              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....W5brZvDo.dpuf

              Comment


              • Re: Regional geopolitics

                Հրադադարի ռեժիմի օրինաչափ խախտումները և հայկական Գրանդ ստրատեգիայի բացակայությունը
                Hetq.am

                23 հունվարի, 2014
                Ստյոպա Սաֆարյան
                քաղաքական վերլուծաբան

                Արդեն քանի տարի է, ինչ ադրբեջանա-ղարաբաղա-հայկական շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներ են արձանագրվում, որոնք ոչ միայն վտանգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունը, այլեւ ուղեկցվում են երկու կողմերի զինված ուժերի զինծառայողների կորուստներով: Իսկ դրանց իրական մեղավորը մնում է անպատիժ, թեպետ շատերիս է պարզ գոնե դրանց գերակշիռ մասի ադրբեջանական ծագումնաբանությունը:

                Պաշտոնական Բաքվի համար սանձազերծված սադրանքների, դիվերսիաների ու ագրեսիայի փորձերի նպատակը նախարարարական կամ նախագահական ամեն հանդիպումից առաջ գրեթե նույնն է.

                1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու միջազգային հանրությանը ցույց տալ, որ կոնֆլիկտը ոչ միայն սառած չէ, այլեւ կարող է բռնկվել նոր թափով ու վտանգել տարածաշրջանում նրանց շահերը եւ աշխարհաքաղաքական ծրագրերը: Հետեւաբար՝ այդ երկրների ղեկավարները պետք է խելքները գլուխները հավաքեն ու իրենց օրակարգում առաջնահերթություն դարձնեն ղարաբաղյան հակամարտության լուծումը: Ադրբեջանական կողմն այդպես է վարվել բոլոր ժամանակներում՝ Աֆղանստան ՆԱՏՕ-ի ներխուժման, Իրաքյան պատերազմի, վրաց-ռուսական պատերազմի, Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի արաբական գարունների այժմ էլ՝ Սիրայի կամ Ուկրաինայի ճգնաժամերի ժամանակ, երբ աշխարհի համար առաջնահերթություն եղել են այդ հրատապ հարցերը, բայց ոչ Կովկասը: Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես 2012թ-ի ամռանը Ադրբեջանը Հայաստանի հետ Տավուշի մարզի սահմանագծում հուժկու համազարկերով դիմավորեց գերազանցապես Սիրայի խնդրով տարածաշրջան այցելող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին: Բաքվի ավագ եղբայր Անկարան տեղի ունեցածը գնագատեց բառացիորեն այսպես՝ քանի դեռ չեք կարգավորել հակամարտությունը, այդպիսի բաներ շատ են լինելու ու զոհեր շատ են լինելու: Նման մի հայտարարություն էլ 2011-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր արել երկու նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպմանը հաջորդած սադրանքի կապակցությամբ:

                2. Քննարկումների օրակարգում առաջնային դարձնել ոչ թե Բաքվի ախորժակին այլեւս չհամապատասխանող Մադրիդյան առաջարկները, այլ հրադադարի ռեժիմի խախտման, վստահության միջոցների ու այլ հարցեր: Անգամ երեխան կնկատի, որ վերջին տարիներին հարեւան երկրում տարվող քարոզչությունն այն մասին, որ Ադրբեջանը ռազմական եղանակով ետ է բերելու բոլոր հողերը ու նաեւ ակնարկվում է Երեւանի խանության ադրբեջանական պատկանելության մասին (ինչպես օրերս Գանձակում կրկնեց Իլհամ Ալիեւը), Ալիեւ կրտսերին թույլ չեն տա իր հասարակությանը վաճառել Մադրիդյան առաջարկների նման մինիմալիստական տարբերակները: Հետեւաբար, Իլհամ Ալիեւին ձեռնտու է հանդիպումների ժամանակ քննարկել ամեն ինչ, բացի կարգավորման տարբերակները, որոնք իր ախորժակի հետ անհամադրելի են: Իսկ դրա լավագույն ձեւը արհեստական խնդիրներ հարուցելն է՝ լավ իմանալով, որ հայկական եւ միջազգային կողմերը նախեւառաջ հանդիպման ժամանակ բարձրացնելու են այս հարցերը, իսկ իրեն հնարավորություն են տալու միջազգային հանրության վրա վաճառել իր խաղաղությունը՝ սեփական շահերի բավարարման դիմաց:

                Սակայն սադրանքների հարցում Ադրբեջանի ղեկավարության հետապնդած նպատակները թողնենք մի կողմ: Հայաստանը, անգամ՝ միջազգային հանրությունը շատ քիչ լծակներ եւ շահագրգռություն ունեն ազդելու Ալիեւի ուղեղի վրա ու նրան ստիպելու մտածել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. աշխարհի հզորները կախված են Ադրբեջանի ռազմավարական դիրքից ու նրա նավթագազաբեր ռեսուրսներից, իսկ Ալիեւի ուղեղը կախված է բացարձակապես իր մոլագար ֆանտազիաներից:

                Սակայն, միանշանակ է, որ Հայաստանն ավելի լուրջ բան պետք է մտածի այս արատավոր ու մահաբեր շրջանից դուրս գալու, իր զինվորների ու ազգաբնակչության կյանքը պաշտպանելու եւ Ադրբեջանին զսպելու համար: Եւ դա չի կարող իրականացվել միայն ռազմական ագրեսիայի դիմաց ռազմական պատասխանով: Ռազմական հակահարվածը եւ հակառակորդի մոտ ավելի մեծ զոհեր պատճառելը կարող է բարձրացնել սեփական հասարակության վստահությունը զինված ուժերի հանդեպ, նաեւ՝ հակառակորդին հասկացնել, որ հայկական պաշտպանությունը ճեղքել նրան չի հաջողվի: Բայց դա՝ ժամանակավորապես ու մինչեւ հաջորդ սադրանքը, դիվերսիան ու ագրեսիան, որը հասարակությանը նոր երկմտանքների ու անվստահության մեջ է նետում:

                Արդեն չափազանց զայրացնող է այն ռազբորկան, որ հաջորդում է նման միջադեպերին: Հայկական կողմը հայտարարում է, թե դիվերսիան ադրբեջանական կողմից է եղել, վերջինս էլ պաշտոնական խողովակներով ու լրատվամիջոցներով հակառակն է մատուցում: Նույն ձայնասկավառակը պտտեցվում է նաեւ այժմ՝ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ հյուսիս-արեեւլայն եւ հարավ-արեւելյան սահմանագծերում արձանագրված դիվերսիայի եւ հուլիսի 23-ի երեկոյան կրկին Տավուշի մարզի սահմանագծում հրադադարի ռեժիմի լրջագույն խախտման կապակցությամբ: Այժմ էլ հայկական կողմը ադբեջանական կողմի ստերն է բռնացնում, թե արդյո՞ք ադրբեջանական զինված ուժերի կապիտան Էլնուր Ջաֆարովը սպանվել է հունվարի 23-ին՝ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցի՞ց (ինչպես պնդում է Ադրբեջանի ՊՆ-ը), թե՞ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում (ինչպես փաստարկում է ԼՂՀ-ը ՊՆ-ը): Նման դեպքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին բավարարվում են անհասցե հայտարարություններ ու կոչեր անելով՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից եւ այսպես շարունակ:

                Այդ ռազբորկայի խորապատկերին հայ հասարակությունը սրտի կսկիծով հավուր պատշաճի հուղարկավորեց իր հերոս նահատակին՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիան 9 ծառայակիցների հետ հերոսաբար ու կյանքի գնով ետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին: Նրանից էլ առաջ այլոց է ճանապարհել՝ հերոսացվա՞ծ, թե՞ չհերոսացված:

                Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս վիճակը:

                Քանի՞ գրոշ արժե հայ-ռուսական ռազմավարական եւ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Հայաստանի անվտանգության համար Ռուսաստանի երաշխավոր լինելը, Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի եւ Հայաստանի ողջ սահմանների վրա նրա իրավասությունը տարածելու 2011թ. պայմանագրային փոփոխությունները, երբ վերջին ամիսներին արդեն որերորդ անգամ Տավուշի մարզի սահմանագիծը բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Ե՞րբ է ռուսական ռազմաբազան պաշտպանելու այդ սահմանը: Թե՞ մեր ռազմավարական դաշնակցին բացառապես հետարքրում են Հայաստանի աշխարհաքաղքական նշանակության սահմանները Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի հետ, բայց ոչ ավելին... Ինչպե՞ս ՀՀ քաղաքացին հավատա, որ ՀԱՊԿ-ը իր անվտանգության ապահովման հովանոց է: Ո՞ւմ է պետք այդպիսի վիրտուալ անվտանգության մեխանիզմը: Հայ-ռուսական համագործակցությունը միայն բաժակաճա՞ռ է...

                Ինչքա՞ն պետք է անցնի, որ հասկանանք, որ մենք ԵԱՀԿ լիիրավ անդամ ենք: Ե՞րբ պետք է հասկանանք, որ ԵԱՀԿ-ը ունի վեճերի խաղաղ կարգավորման (Վալետտայի եւ այլ մեխանիզմներ), նման միջադեպերի հետաքննության, փաստահավաք առաքելություններ կազմելու տարբեր մեխանիզմներ: Ե՞րբ է այդ կառույցի լիիրավ անդամ Հայաստանը պահանջելու օգտագործել այդ մեխանիզմները՝ պարզելու, թե ո՞վ է իրականացրել սադրանքը, ագրեսիան ու դիվերսիան, եւ ո՞վ է կրում դրա պատասխանատվությունը: Չէ՞ որ սադրանքների ու դիվերսիաների իրականացման շուրջ վեճը մեծ ու բարդ կոնֆլիկտի մեջ ինքնին դարձել է հարաբերականորեն ինքնուրույն վեճ, որն այլեւս պետք է առանձնացվի ու առանձին լուծում ստանա, անկախ բուն հակամարտության լուծման հեռանկարից: Միթե՞ Հայաստանն այդ կառույցին անդամակցում է նրա ղեկավարներին հյուրընկալելու, ռեստորան տանելու եւ հյուրասիրելու, նրանց առջեւ Իլհամ Ալիեւից տրտնջալու համար: Միթե՞ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր հայկական խորհրդարանական պատվիրակությունը միայն տուրիզմի կամ լալահառաչ հայտարարություններ անելու համար է: Բա էլ ինչի՞ համար են խորհրդարանական ու ժողովրդական դիվանագիտությունները...

                Նախկին գումարման խորհրդարանում նման միջադեպերի ժամանակ գոնե խմբակցությունների ղեկավարների մակարդակով համատեղ հայտարարություն-նամակներ էինք հղում միջազգային կառույցներին, ինչպես դա արեցինք Մանվել Սարիբեկյանի պատանդառության ու Ադրբեջանում նրան խոշտանգելով սպանելու դեպքում, Գերմանիայի Բունդեսթագում ադբեջանական լոբբինգի ճնշման տակ ԼՂՀ-ի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով եւ այլն: Առաջին անգամ հրապարակայնացնում եմ նաեւ այն, թե ինչպես տարիներ առաջ, երբ ԵԽ Մարդու իրավունքներ Թոմաս Համերբերգը զեկույց էր պատրաստում Ադրբեջանում մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների կապակցությամբ, ներքին հաղորդակցությամբ Ժառանգության անունից նրանից խնդրեցի մինչ զեկույցը պատրաստելը Ադրբեջանի իշխանություններիից պատասխաններ ստանալ Ջուղայի հայկական գերեզմանոցը բարբարոսաբար ավերելու վերաբերյալ, Ադրբեջանի իշխանությունների այն բարբաջանքի կապակցությամբ, թե այնտեղ ապրում եւ գործում է բազմահազարանոց հայկական փոքրամասնություն, որի ինքնությունը եւ իրավունքները պաշտպանված են: Խնդրել եւ պահանջել էինք իր հանդիպումներում պատասխաններ եւ ապացույցների ստանալ այդ ամենի վերաբերյալ (եթե կա հայկական համայնք, ապա ինչո՞ւ է հայկական եկեղեցին փակ, ինչո՞ւ հայերը չեն այցելում եկեղեցի, ինչո՞ւ են վախենում բարձրաձայնել իրենց ազգային ինքնության մասին եւ այլն) եւ դրանք ներառել զեկույցում: Այսինքն, միջազգային կառույցներին ու նրանց պաշտոնյաներին ստիպում էինք օգտվել այն գործիքներից, որոնք բոլորիս են պատկանում: Պահանջում էինք աշխատել եւ պատշաճ կատարել իրենց պարտականությունները, եւ պահանջատեր էինք, քանի որ Հայաստանը միջազգային այդ կազմակերպությունների անդամ է:

                Գրանդ ստրատեգիան հենց այն է, որ ռազմական հակամարտությունը կառավարվում է ոչ միայն ռազմական, այլեւ ռազմա-քաղաքական ու ավելի լայն դիպազոնի միջոցներով եւ գործիքներով, երբ հասարակության ցանկացած անդամ, իշխանության ցանկացած օղակ իր ներդրումն է ունենում ու դերը կատարում կոնֆլիկտի մենեջմենթի կամ լուծման մեջ, երբ պետությունը օգտագործում է իրեն հասու բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային կառույցներում՝ հակառակորդի վարքագծի, իրավիճակի վրա ազդելու ու այն վերահսկելի պահելու նպատակով:

                Մինչդեռ այսօր ռազմավարական միտքն ու քննարկումը իսպառ վերացվել են Հայաստանում: Փորձագիտական միտքը ճամբարավորվել ու հեղինակազրկվել է: Որոշումների կայացումն ու ռազմավարական հետազոտությունը անջրպետվել են միմյանցից: Փորձագետների մեծ մասը ընդամենը վեր է ածվել իշխանության կամ ընդդիմության քայլերը արդարացնողի, կամ էլ լավագույն դեպքում հանրությանը տեղեկացնում է, թե ինչ է կատարվում այստեղ ու այնտեղ: Երկրում մտահոգիչ վիճակում են հայտնվել ոչ միայն առկա, մեզ տեսանելի սպառնալիքների կառավարման գործառույթները, որ պետք է իրականացնեն իրավասու պետական գերատեսչություններն ու հասարակական դերակատարները, այլեւ հնարավոր սպառնալիքների կանխատեսման գործառույթները: Հասարակությունը, քիմքով զգալով այս իրավիճակը, չի կարող չմտահոգվել, չի կարող անվստահություն չտածել իր անվտանգության (լայն իմաստով) մարմինների ու կարողունակության վերաբերյալ: Չի կարող, քանի որ ամեն օր ու ամեն պահի տեսնում է տոտալ անգործություն, անադեկվատություն, անարհեստավարժություն եւ տգիտություն բոլոր պետական մարմիններում: Այլ բառ հնարավոր չէ գործածել այս ամենի կապակցությամբ:

                Այս իրավիճակում մնում է սպասել հաջորդ միջադեպին ու դրա կապակցության պաշտոնական ու ոչ պաշտոնական փոխադարձ մեղադրանքներին, քանի դեռ չենք գիտակցում, որ ցանկացած հարցում եւ կոլեկտիվում, համայնքում պարտադիր է Ճիշտը եւ սխալը, ճշմարիտն ու սուտը պարզելը, մեղավորին բացահայտելն ու պատժելը: Այլապես կստացվի, որ կամ բոլորը ճիշտ են, կամ՝ բոլորը սխալ... Իսկ սուտը տարածվելու մեծ հատկություն ունի: Ու այդ արատավոր շղթայի մեջ մնալով անընդհատ կորուստներ ենք տալու ու արցունքներով ճանապարհելու ենք մեր հերոս որդիներին, քանի դեռ խելքներս գլուխներս չենք հավաքել:

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Originally posted by Serjik View Post
                  NKR is the most strategic piece of land if we lose it we will lose armenia. We cant give up even an inch of NKR land even if russians want us to. Thats why armos need to work to make russians see NKRs importance to armenians and make them know that we will fight even russians for NKR. Very sure russians arent dying to give friendly christian lands to turks and muslims but we can help them along by making them know that armenians are serious and that armenians will fight anybody for that land. Russia is our best ally but our lands are our responsibility.
                  Well said Serjik bro.....land is the most important #1 even not populated.....go fck yourselves it is not up for negotiation. Only blood will change borderlines.
                  B0zkurt Hunter

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Կրեատիվ բիզնես հայ զինվորների կյանքի հաշվին

                    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                    Շաբաթ, 24 Մայիսի 2014,



                    Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է խոստանում Ադրբեջանին, հայտարարելով արդեն իսկ խոստացածների մատակարարման ավարտի մասին: Իհարկե, ասում են, թե բիզնես է, ոչ մի ուրիշ բան: Դե իհարկե բիզնես է, ինչպես որ բիզնես են անում վարձու մարդասպանները: Նրանց գործողություններում էլ լոկ բիզնես է, ուրիշ ոչ մի անձնական բան՝ ստանում են փողը, կատարում պատվերը: Ռուսաստանն էլ, ստանում է փողը, կատարում պատվերը:
                    Բայց դա ոչ միայն Ռուսաստանի բիզնեսն է: Հայաստանում էլ շատերը դրա վրա բիզնես են անում: Նրանց բիզնեսի իմաստն այն է, որ արդարացնեն Ռուսաստանի բիզնեսը: Երբ Մոսկվան միլիարդների սպառազինություն է մատակարարում իբր իր դաշնակից Հայաստանի հակառակորդին, որը կրակում է Հայաստանի տարածքի վրա, դիվերսիաներ անում Հայաստանում ու Արցախում, սպանում հայ զինվորների, Հայաստանի բիզնեսմենները հայտարարում են, թե Մոսկվան այդ զենքը տալիս է, որ վերահսկի Ադրբեջանին: Կամ եթե Ադրբեջանին վաճառում է, ապա մեզ էլ նվեր է տալիս կամ տալիս է շատ էժան:
                    Բոլորովին վերջերս շրջանառության մեջ են դրվել առավել կրեատիվ մտքեր: Մասնավորևապես այն մասին, որ Ադրբեջանն իրականում զինվում է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ, եւ հակատրամադրություններն էլ ոչ թե Հայաստանին, այլ Իրանին ու Ռուսաստանին են միտված:
                    Ստացվում է, որ Ռուսաստանը բիզնես է անում առանց խելքի, այսինքն այդքան խելք չունի հասկանալու, որ ինքն իր դեմ զինում է Ադրբեջանին: Բա առանց խելքի բիզնես կանե՞ն, կասեր երեւելի հայ պաշտոնյաներից մեկը:
                    Այդպիսով, եթե Մոսկվան էժան կամ անվճար սպառազինություն է տալիս Հայաստանին, ապա դրա դիմաց ստանում է հայերին սպանելու բիզնեսի իրավունք: Ընդ որում, նվեր տված եւ սպանող զենքերը էապես տարբեր են, որովհետեւ Մոսկվան նվեր է տալիս հին զինատեսակներ, իսկ Ադրբեջանին վաճառում է ժամանակակիցը: Դե Հայաստանին էլ կվաճառի, բայց միայն շուկայական գնով:
                    Մյուս կողմից, խնդիրն այն է, որ իրականում Մոսկվան Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության դաշինքը չէ, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը չէ: Մոսկվան ընդամենը ունի մեկ խնդիր՝ արգելել Հայաստանին ռազմավարական լուծումներ գտնել թե անվտանգության համակարգի, թե ռազմավարական դաշնակիցների եւ բարեկամների ընտրության հարցում:
                    Այդ տեսանկյունից, Բաքվի հետ Մոսկվայի ռազմա-տեխնիկական առեւտուրը չէ, որ անազնիվ է, այլ Հայաստանի դաշնակից ու անվտանգության երաշխավոր հռչակվելը, օգտագործելով Հայաստանում կոլաբորացիոնիստների հոծ բանակը: Այդ բանակը կոչված է արդարացնելու հայության համար մահաբեր զենքի մատակարարումը Բաքվին: Արդարացնում են ամենացինիկ ձեւակերպումներով, դեմքի ամենաանգույն արտահայտությամբ: Իսկ որոշներն էլ արդարացնում են լռությամբ:
                    Օրինակ, Հայաստանի խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերը, որոնք մինչ այժմ ոչ մի հայտարարություն կամ հայտարարության փորձ իսկ չեն արել հանդես գալ Ռուսաստանի քայլերի հանդեպ դժգոհության, կամ գոնե մտահոգության փորձով:
                    Իշխանությունը հասկանալի է, այդտեղ քննարկման խնդիր չկա: Թեեւ, պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Վեհաժողովներում երկու-երեք անգամ թեկուզ ընդհանուր բարձրացրել է հարցը, որ ՀԱՊԿ անդամները չպետք է անեն Հայաստանի շահերին հակասող քայլեր: Սերժ Սարգսյանն ավելիին ընդունակ չէ, նա չի էլ անի, նա ռիսկի չի ենթարկի իր իշխանությունը:
                    Իսկ Հայաստանում կա՞ քաղաքական ուժ, հատկապես խորհրդարանում, որ ի վիճակի է դիմել այդ ռիսկին ու ինչ որ բան ասել Ռուսաստանին՝ կամ ասել, որ դաշնակիցն այդպիսի բան չի անում, կամ ասել, որ դաշնակից չէ:
                    Հեշտ է ասել իհարկե, թե այդ ամենը թույլ է տալիս Հայաստանի իշխանությունը: Այդ պարագայում, իսկը հարմար ժամանակն է ցույց տալու, որ իրենք կլինեն այլ իշխանություն, այդ ամենը թույլ չտվող իշխանություն: Թե՞ այդ դեպքում Ռուսաստանը թույլ չի տա գալ իշխանության, ինչպես ՄՄ-ի հասցեին թթու խոսք ասելու դեպքում: Իսկ մի՞թե որեւէ մեկը կարծում է, թե հնարավոր է հիմա Ռուսաստանին այո ասելով գալ իշխանության, իսկ հետո ոչ ասել Հայաստանի շահի դեմ Ռուսաստանի քայլերին: Կա՞ն Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող այդպիսի հնարամիտներ: Կամ, կա՞ն հնարամիտներ, որոնք կարծում են, որ Ռուսաստանն իր շահն ու շահի սպասարկման ուղղությունը պայմանավորելու է այսպես ասած Հայաստանի ներքին որակներով:
                    Հայաստանի ներքին որակների բարելավումը պետք է ոչ թե Ռուսաստանի տրամադրությունն ու տրամադրվածությունը փոխելու, այլ Ռուսաստանի կայսերական հավակնությունների եւ ագրեսիվ նախաձեռնությունների դեմ արդյունավետ դիմադրության համար: Միայն այդ դիմադրությունից հետո կփոխվի Ռուսաստանի տրամադրությունն ու տրամադրվածությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ:
                    Հետեւաբար, հայտարարությունները, թե Ռուսաստանի ներկայիս գործողությունները պայմանավորված են Հայաստանի իշխանության որակներով, իրականում ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունից խուսափելու պատրվակ, անշառ բացատրություն:
                    Դե յուրե իշխանության որակը եւ մտադրությունները որեւէ պատրանք չեն ներշնչում: Բայց ի՞նչ են կորցնելու նրանք, ովքեր լռում են իշխանության կողքին, բայց հավակնում են փոխարինել իշխանությանը: Ի՞նչ են կորցնելու նրանք, ում լռության ներքո ավելանում են հայության կողմ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մահաբեր փողերը:
                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....WO0MSNd0.dpuf

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Ղարաբաղյան գագաթնաժողովը եւ Արեւմուտքի թափանցիկ ակնարկը Երեւանին-1

                      26 մարտի, 2014
                      Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

                      ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը (James Warlick) իր Twitter-յան էջում գրառում է թողել այն մասին, որ Հաագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում սկզբունքային համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով (հասկանալիորեն խոսքը ԵԱՀԿ շրջանակներում գագաթնաժողովի մասին է) անցկացնելու վերաբերյալ: Համանախագահ Ուորլիքը հայտնել է, որ ընդամենը մնում է ճշտել գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը:

                      Այն, որ հատկապես հետխորհրդային տարածքում ցանկացած հակամարտության բռնկում, դրա վերաբերյալ պաշտոնական Երեւանի եւ միջազգային հանրության գնահատականները ազդում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումների ու դրա բանակցային գործընթացի վրա, կասկածից վեր է: Հարավկովկասյան տարածաշրջանի դինամիկայի վրա ազդող այդպիսի հզոր գործոն այսօր դարձել է ռուս-ուկրաինական, Արեւմուտք-Ռուսաստան խոշորամասշտաբ դիմակայությունը, այդ թվում՝ Ուկրաինայից Ղրիմի անջատումն ու նրա ինքնորոշված միացումը Ռուսաստանին:

                      Այդ զարգացումների խորապատկերին շարունակում է մտահոգիչ մնալ Հայաստանում մտածված կերպով այն թեզի շրջանառության մեջ դնելը, թե Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքերը նույնական են իրենց նախապատմությամբ եւ ինքնորոշման ու կամաարտահայտության իրավունքի իրացմամբ: Ով՝ ով, բայց Ադրբեջանը իրեն միշտ կազմ-պատրաստ մարզավիճակում է պահում նման դեպքերում իրեն տարածքային ագրեսիայի ու անեքսիայի զոհի վիճակում դնելու, ապաեւ՝ տվյալ պահին աշխարհին մտահոգող հակամարտության լուծումների փնտրտուքում միջազգային հանրությունից ու առաջնորդներից համարժեք վերաբերմունք հայցողի կեցվածք ընդունելու համար: Ուստի Ղրիմը եւ ներկայիս միջազգային լարվածությունը նրա համար կատարյալ պատեհություն է...

                      Հակամարտությունները եւ պաշտոնական Երեւանի մարտահրավերները

                      Հայաստանի համար այսպիսի բարդ իրավիճակ ստեղծվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ շատերն էին մտահոգված այն եռանկարից, որ լարվածության աճ կարող է արձանագրվել նաեւ ԼՂ հակամարտության գոտում, ինչը կարող է վերաճել կողմերի միջեւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Ոչ միայն միջազգային դիվանագիտական ու փորձագիտական շրջանակները, այլեւ Հայաստանն ինքն էլ այդ շրջանում մտահոգություններ ուներ, որ Ադրբեջանը կարող է գայթակղությանը չդիմանալ ու ռազմական արկածախնդրության գնալ, հետեւաբար ծափահարություններով էր ընդունում աշխարհի ցանկացած անկյունից հնչող հայտարարություններն այն մասին, թե հակամարտությունները ռազմական լուծում չունեն, ինչպես ցույց տվեցին Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեպքերը:

                      2012թ. աշնանը Մայենդորֆյան հռչակագրի ստորագրումը, ապաեւ՝ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները Սանկտ-Պետերբուրգում, Սոչիում կամ Կազանում առաջին հերթին միջազգային հանրության կողմից ընկալվում էին իբրեւ հակամարտության կողմերի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող երկրի՝ Ռուսաստանի կողմից ակտիվացված գործիք հակամարտությունը եթե ոչ վերջնականապես կարգավորելու, ապա գոնե կառավարելի պահելու համար:

                      Երեւանի համար ոչ պակաս մարտահրավեր էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը Ռուսաստանի կողմից: Կրեմլը տեսանելիորեն նույնատիպ պահանջ-խնդիր էր դրել բարեկամ ու դաշնակից պետությունների, այդ թվում՝ Երեւանի առջեւ: Մինչդեռ Հայաստանի շահերից չէր բխում հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների թունավորումն ու վտանգումը, հատկապես երբ նրա տարածքով են անցնում արտաքին աշխարհին կապող հաղորդակցական ուղիները: Չնայած բարդություններին, Երեւանը կարողացավ զգուշորեն անցնել այդ լարված շրջափուլը, պաշտոնապես հայտարարելով, որ Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

                      Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ կատարվածը, այդ տարածքների ու ռուս-վրացական դիմակայության հանդեպ աշխարհի մեծացած ուշադրությունը Ադրբեջանը փորձեց օգտագործել միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ՆԱՏՕ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ-ում ղարաբաղյան խնդիրը նշյալ հակամարտությունների հետ նույն զամբյուղի մեջ դնելու եւ բանաձեւեր պոկելու նպատակով: Արժանահիշատակ են, թե ինչպես ի համանմանություն աբխազական ու հարավօսական հակամարտությունների, Բաքուն երկու ձախողված փորձ նախաձեռնեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի հարցով բանաձեւ շրջանառության մեջ դնելու ու ընոդւնելու ոււղությամբ, ինչը կանխվեց հայկական պատվիրակության կողմից, ապա՝ փորձ կատարվեց ԵԽԽՎ-ում թուրք նախագահող Չավուշօղլուի օգնությամբ վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները:

                      Հարկ է նշել, որ այդ շրջանում Ադրբեջանի ձորձերն ապարդյուն դարձան նաեւ այն հիմնական պատճառով, որ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան Հայաստանի ու նրա անվտանգության խնդիրների, կամ որ նույնն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանդեպ առանձնահատուկ զգայունակություն եւ նրբանկատություն էին ցուցաբերում, քանի որ Երեւանը ներգրավվել էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նոր մեկնարկած գործընթացում, ինչպես նաեւ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններում:

                      Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրներով Երեւանի շրջահայաց ու ողջամիտ դիրքորոշումը բարձ գնահատեցին ոչ միայն Արեւմուտքը, այլեւ անգամ Վրաստանը: Դրա հետ մեկտեղ պարբերաբար ողջույնի խոսքերի արժանացող Հայաստանի եվրոպական առաջքայլերը, ըստ էության, չափազանց առանցքային դեր էին խաղում Հայաստանի անվտանգության խնդիրների հանդեպ միջազգային հարգանք եւ ճանաչում ապահովելու տեսանկյունից:

                      Դժվար թե Ադրբեջանը չիմանար Հայաստանի հաջողությունների պատճառը, որը նրան էլ ավելի շահագրգիռ էր դարձնում թե հայ-թուրքական մերձեցման գործընթացը ավելի եռանդագին սպանելու, թե Ռուսաստանի հետ միասին բացահայտ ու անբացահայտ եվրոպական քաղաքականությունների համար տարատեսակ խոչընդոտներ հարուցելու հարցերում: Բաքվի առաջնային եւ հիմնական նպատակը եղել եւ մնացել է նույնը. հասնել/տեսնել միջազգայնորեն, տնտեսապես ու քաղաքականապես թլացված Հայաստան, որից հնարավոր կլինի խլել Արցախը, այդ նպատակով անգամ օգտագործելով մոտ եւ հեռու զարգացումների ու Ղարաբաղյան խնդրի զուգահեռները:

                      Այս առումով արժե ընհուպ հիշել Ադրբեջանի ջանքերը 2012թ. մերձավորարեւլյան սրացող զարգացումներին զուգընթաց, երբ նա բացահայտ դիմեց տարածաշրջանում պատերազմի ռիսկերն ավելացնելու գործողությունների՝ փորձելով համաշխարհային առաջնորդների ու միջազգային կազմակերպությունների օրակարգում սիրիական խնդրի հետ մեկտեղ առաջնայնություն հաղորդել նաեւ ղարաբաղյան խնդրին: Այդ առումով չափազանց խոսուն էր 2012թ. սիրական ճգնաժամի գարնանային սրացման շրջանում Բաքվի պավածքը, երբ այդ խնդրով մտահոգ տարածաշրջանային այց կատարող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հունիսի սկզբին դիմավորեց Հայաստան-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան սահմանագծի ընդարձակ հատվածում սադրանքների ու հրաձգության կատարյալ հրավառությամբ: Այդ ժամանակ նրա փոխարեն ավագ գործընկեր Թուրքիան աշխարհին փոխանցեց հիմնական ասելիքը, թե մեծ վշտով ու մտահոգությամբ դիտարկում են, թե ինչպես են Ադրբեջանի գրավված տարածքներում շփման գծի վրա տեղի ունեցած եւ մարդկային կյանքեր խլած միջադեպերը տարածվում մինչեւ երկու երկրների համատեղ սահմանը, ինչը վերստին ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բացակայության լուրջ եւ անդառնալի հետեւանքների մասին եւ կոչ արեց հրատապ լուծում տալ հակամարտությանը: Ասել է թե՝ քանի դեռ աշխարհը եւ հակամարտության կողմերը չեն կարգավորել այդ հակամարտությունը, ապա այդպիսի մահաբեր ու անդառնալի միջադեպեր կրկնվելու են: Ավագ եղբոր այդ հայտարարությունը բացարձակ նույնաբովանդակ էր նրա հետ, որը մեկ տարի առաջ արեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյանորովը երկու երկների նախագահների սանկ-պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո Բաքվի սանձազերծած մեկ այլ արյունալի սադրանքի կապակցությամբ՝ քանի դեռ չեք կարգավորել հակամարտությունը, նման բաներ լինելու են/անելու ենք ուղերձով:

                      Եթե Ադրբեջանը փորձել է նման հեռակա ճգնաժամերն օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հրատապություն հաղորդելու համար, ընդհուպ մեծացնելով պատերազմի ռիսկերը ոճրագործ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու գնով կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման կապակցությամբ կրքերը թեժացնելու եղանակով, անշուշտ նա առավել եւս բաց չի թողնելու Ղրիմի ու Ղարաբաղի անջատողականությունը եււ տարածքային բռնակցումը նույն հարթության վրա դնելու պահը:

                      Իսկ այդ պահը առավել քան տարբերվում է 2008թ-ից: Հայաստանը խախտել է իր արտաքին քաղաքական կողմնորոշումների հավասարակշռությունը. 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ գործող նախագահը հայտարարել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, որի ադյունքում նոյեմբերին Վիլնյուսում չնախաստորագրվեցին 3,5 տարվա բանակցությունների արդյունք հանդիսացող Ասոցացման համաձայնագիրն ու նրա բաղկացուցիչ մասը հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները մինչ օրս խարխափում են անորոշության մեջ, եւ դրան էլ հավելած՝ պաշտոնական Երեւանը հրապարակավ Ղրիմի հարցով աջակցություն է հայտնել օրավուր խստացվող միջազգային պատժամիջոցների թիրախ դարձած Ռուսաստանի դիրքորոշմանը:

                      Այսպիսի իրավիճակում արդյո՞ք վտանգավոր չէ Ղարաբաղի խնդրով գագաթնաժողովի անցկացումը, երբ Երեւանը այլեւս Արեւմուտքի սիրելիների շարքում չէ... Ինչպե՞ս կարող է շտկել Երեւանն այս իրավիճակը, եւ ո՞րն է ելքը..

                      Comment

                      Working...
                      X