Re: Military Forces of the Republic of Armenia
neutralisation of an enemy sniper
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Убитый прапорщик ВС Азербайджана оказался командиром снайперского взвода
14 августа стало известно, что в одном из военных госпиталей Азербайджана скончался военнослужащий вооруженных сил, прапорщик Османов Ибрагим Исмаил оглу (Osmanov İbrahim İsmayil oğlu), который был ранен огнем армянской стороны еще 3 дня назад до этого на Агдамском участке арцахо-азербайджанской границы.
В результате изучения разных источников в социальных сетях и сопоставления информации, полученной от этих источников, военно-аналитическому сайту Razm.info стали известны новые служебные подробности, относительно прапорщика Османова.
В частности стало известно, что он был командиром снайперского взвода, а значит и сам являлся снайпером. Это обстоятельство позволяет предположить, что Османов был убит в результате не нарушения режима прекращения огня, а превентивных действий Армии обороны.
Отметим также, что убитого похоронили 15 августа в селе Шотавар Гахского района Азербайджана. На фотографии его похорон виден также венок от имени личного состава воинской части.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հրամանատարի անփութության պատճառով կրակել են ականազերծող զինվորների վրա. մեկը սպանվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել
2015-08-16
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:
25-ամյա Գևորգը հետախուզական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 19-ին Գևորգը, նշանակված լինելով որպես մարտական դիրքի ավագ, նախապես տեղյակ լինելով, որ դիրքի առաջնագծի խրամուղին երկարացնելու համար համապատասխան զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ, դրսևորել է անփույթ վերաբերմունք, խախտել է համապատասխան հրամանի պահանջները՝ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողներին անձամբ չի ուղեկցել առաջնագիծ և, չտիրապետելով առաջնագծում առկա իրավիճակին, ժամը 23-ին դիտորդի պարտականություններ ստանձնող զինծառայողներին՝ շարքային Հ. Խաչատրյանին ու կրտսեր սերժանտ Ա. Միքայելյանին իրենց պարտականությունների և ծառայության իրականացման կարգի մասին լիարժեք չի հրահանգավորել:
Դրա հետևանքով շուրջ 10 րոպե անց Խաչատրյանն ու Միքայելյանը նկատել են կռացած դիրքով ինչ-որ առարկա ձեռքին առաջնագծի խրամուղի մտնող մարդու կերպարանք, որը հանդիսացել է ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Ս. Զաքարյանը՝ ականջակալներով, ականորսիչը ձեռքին:
Դիտորդներն իրենց կողմից հնչեցված նշանաբառին պատասխան չլսելուց հետո ենթադրելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է մոտեցել, իրենց ամրակցված զենքերից կրակահերթ են արձակել այդ կերպարանքի ուղղությամբ…
Արդյունքում տվյալ պահին ականազերծման աշխատանքներ կատարող շարքային Ա. Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել է, իսկ կապիտան Վ. Զաքարյանը ոտքերի շրջանում ստացել է միջին ծանրության վնասվածքներ:
Գևորգ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Գևորգ Հ.-ն դրական է բնութագրվել, ծառայության ընթացքում խրախուսանքների է արժանացել, ամուսնացած է, դեպքից 10 օր անց ծնվել է նրա առաջնեկը:
Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Հ.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել է 3 տարի ազատազրկման:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գևորգի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան չազատազրկել:
Վերաքննիչ քրեական դատարանում Գևորգ Հ.-ն հրաժարվեց պաշտպանի ծառայությունից, ինքնուրույն ներկայացրեց իր բողոքը:
Գևորգն ասաց, թե դեպքից հետո շարունակում է ծառայել նույն զորամասում, նույն պաշտոնում:
Ըստ ծառայողական բնութագրի՝ Գևորգն էլ ավելի բարեխիղճ է ծառայել այս ընթացքում, նրա հրամանատարությամբ դասակը ստացել է փոխանցիկ դրոշներ, համարվում է լավագույն դասակ:
Գևորգն ընտանիքի միակ կերակրողն է, նրա ծնողները հիվանդ են, գտնվում են նրա խնամքի տակ, հիվանդ է նաև 21-ամյա եղբայրը, ով հիվանդության պատճառով ազատվել է զինծառայությունից: Ներկայումս Գևորգի խնամքի տակ են նաև կինն ու մեկ տարեկան երեխան:
Տուժող Զաքարյանը և տուժողի իրավահաջորդ Ղուկասյանը Գևորգի դեմ չեն բողոքում:
Վերաքննիչ դատարանում ստացվել էր տուժողի իրավահաջորդ Ղուկասյանի դիմումը, որով նա հայտնել էր, որ ամբաստանյալից բողոք, պահանջ չունի, համաձայն է, որ Գևորգի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվի:
Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդը հայտնել էր, որ որդու հիշատակին ցանկանում է աղբյուր-հուշարձան կանգնեցնել, Գևորգ Հ.-ն խոստացել է աջակցել…
Պաշտպանության նախարարությունից միջնորդագիր կար՝ նույն խնդրանքով՝ Գևորգ Հ.-ին ազատազրկման ձևով պատժի չենթարկել:
Գևորգն ասաց, որ խորապես զղջում է կատարվածի համար. «Գիտեմ, մեծ կորուստ է տուժողի ընտանիքում, մեծ վիշտ: Մի քանի անգամ գնացել եմ նրանց տուն, ցավակցել են, խոսել եմ ծնողների հետ… Խնդրում եմ, եթե հնարավոր է, պայմանական դատապարտություն կիրառեք… Ես նախկինի համեմատ շատ ավելի լավ եմ ծառայում…»:
Ըստ ծառայողական խիստ դրական բնութագրի՝ պաշտպանության նախարարության կողմից գերազանց ծառայության համար Գևորգ Հ.-ին թույլատրվել է կապույտ բերետ կրել…
Գործով մեղադրող դատախազն առարկել էր Գևորգի շահերի պաշտպանի բողոքի դեմ: Վերաքննիչ դատարանում մեղադրանքը պաշտպանող լիազորված դատախազը միացավ այդ առարկությանը, միաժամանակ նշեց, որ Գևորգ Հ.-ն համարվում է լավ հետախույզ, նրա դասակը փայլուն դասակ է, բայց տեղի ունեցածն էլ խիստ ցավալի դեպք է…
Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի առավ Գևորգի ընտանեկան վիճակը, նաև այն, որ դեպքից հետո 1 տարի 4 ամիս Գևորգ Հ.-ն շարունակում է ծառայել նույն պաշտոնում, նույն զորամասում և իրեն դրսևորել է բացառապես դրականորեն, նա գերազանց ծառայություն է կատարում, ինչի մասին վկայում են ծառայողական բնութագիրը, խրախուսանքները, պաշտպանության նախարարության միջնորդագիրը, նա անկեղծորեն զղջացել է, նրան ներել են տուժողն ու տուժողի իրավահաջորդը, այսինքն, Գևորգ Հ.-ի անձի հանրային վտանգավորության աստիճանը էականորեն նվազել է:
Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բերած բողոքը, պատժի մասով դատավճիռը փոփոխվեց:
Գևորգ Հ.-ի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, և սահմանվեց 1 տարի փորձաշրջան:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգը կատարելագործվում է. Դավիթ Ջամալյան
16.08.15
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն անդրադառնալով այս օգոստոսին ևս սահմանին Ադրբեջանի ակտիվությանը, անդրադարձավ, որպես կանխարգելիչ միջոցառումներ, պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործմանը` մանրամասնելով.« Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են:
-Սահմանային միջադեպերի հետ կապված ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները կրկին ակտիվացել և ինչո՞ւ են նրանք ակտիվանում, որպես կանոն, օգոստոսին:
-Սահմանին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի է՝ Զինված ուժերի կողմից իրականացվող կանխարգելիչ և պատժիչ գործողությունների շնորհիվ: Հակառակորդի հերթական ակտիվացման պատճառը նույնն է, ինչ նախկինում: Բաքվում հավանաբար կարծում են, որ իրավիճակը սահմանին ապակայունացնելը, լարվածության անընդհատությունը մեզ հետ ուժի դիրքերից խոսելու ամենանպատակահարմար ձևն է, ուժի ցուցադրություն, որը ալիևյան վերնախավի պատկերացումներով՝ մեզ կստիպի ընդունել Բաքվի պահանջները: Այդ պահանջները բացառում են կենսունակ հայոց պետականության հեռանկարն ու անընդունելի են սկզբունքորեն: Հետևաբար, ստեղծված իրավիճակում հակառակորդը պետք է ուժ տեսնի ի դեմս մեզ, անհաղթահարելի ուժ, ինչն էլ կստիպի ալիևյան վերնախավին և ադրբեջանական հանրությանը՝ համակերպվել առկա իրողությունների հետ: Եվ ուրեմն՝ հարկավոր է կամք պարտադրել հակառակորդին, կանխարգելիչ միջոցառումներով կաշկանդել նրան:
Արցախյան ազատամարտի կենսափորձն ի մի բերելով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջ է քաշել հետևյալ դիրքորոշումը՝ թույլ չտալ, որպեսզի մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն: Ասվածը ենթադրում է, որ շատ ավելի հարուստ ռեսուրսներով հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար հարկավոր է ունենալ մտքի հանդգնություն և լինել նախաձեռնող: Ներկա իրողություններում, երբ հակառակորդը հակված է լարվածության օջախներ ստեղծել պետական սահմանին՝ մեր խնդիրն է առաջանցիկ ակտիվություն հանդես բերելով խափանել հակառակորդի այդ դավադիր ծրագրերը: Մենք կդառնանք մատչելի թիրախ և կունենանք մեծաթիվ կորուստներ, եթե պասիվ լինենք և թույլ տանք հարձակվել մեզ վրա:
Պետք է իրատես լինել՝ սահմանին անդորր դեռ երկար չի լինի: Տվյալ դեպքում խոսքը կարող է լինել հարաբերական և ժամանակավոր անդորրի մասին: Փորձն է հուշում՝ որքան ավելի հուժկու լինեն մեր կանխարգելիչ կամ պատժիչ հարվածները, որքան ավելի ցավոտ կորուստներ կրի հակառակորդն այդ հարվածների հետևանքով, այնքան ավելի երկարատև կլինի այդ ժամանակավոր անդորրը: Ըստ այդմ՝ մեր Զինված ուժերի խնդիրն է հնարավոր նվազագույնի հասցնել ադրբեջանական նախահարձակ ագրեսիայի դրսևորումները: Հենց այս օրերին մենք ականատես կլինեինք թշնամու ագրեսիայի շատ ավելի մեծաթիվ դրսևորումների, եթե չլինեին մեր կանխարգելիչ միջոցառումները:
Ի դեպ, կանխարգելիչ միջոցառումներ ասելով մենք ի նկատի ունենք ոչ միայն հակառակորդի դեմ ձեռնարկված հատուկ գործողություններն, այլև պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործումը, ինչը անընդհատ գործընթաց է: Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են: Նշեմ նաև, որ վերջին շրջանում զինված ուժերը համալրվել են մարտական հերթապահության ընթացքում դիտարկումն արդյունավետ դարձնող մի շարք այլ սարքերով ևս:
-Հաղորդվեց, որ ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Մտահոգություն կա, որ Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել և հետագայում հրետակոծել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Ադրբեջանական բանակի ցանկացած ակտիվություն՝ լինի դա ուժերի տեղաշարժ, կամ ուժերի կուտակում, ինժեներական աշխատանքներ, թե զորավարժություն գտնվում է մեր զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ՝ այս կամ այն սպառնալիքի ակտուալացման պարագայում անմիջապես կձեռնարկվեն հակընդդեմ քայլեր:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մենք կարող ենք Ադրբեջանի ախորժակը սահմանափակել համարժեք պատասխաններով. Վահան Շիրխանյան
15.08.15
Պատերազմում Հայաստանը հաղթող կողմն է, և դա նշանակում է, որ մենք պետք է լինենք պահանջող կողմ, պահանջող հաղթանակի արդյունքներն ամրագրելու համար: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերին:
«Սա՛ պետք է լինի մեր արտաքին քաղաքական գիծն Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա պարտվող կողմ է և ձգտում է ռևանշի, իշխանությունը ձգտում է արդարացման իր ժողովրդի առաջ»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ հավելելով, թե եթե այս կոնֆլիկտում հայկական կողմը միշտ եղել է միասնական ամբողջ ազգի, ժողովրդի կողմից, ապա ադրբեջանական բոլոր գործողությունները թելադրված են իշխանության կողմից զուտ արդարացման և միջազգային ուժերի ուշադրությունը գրավելու համար: Տարբերությունը, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, շատ մեծ է:
«Ադրբեջանական կողմի ցանկացած քայլի Հայաստանի ողջ ժողովուրդը պատրաստ է պատասխան տալ: Իսկ Ադրբեջանի գործողությունները պլանավորված և կարգադրված են իշխանության կողմից միայն մի նպատակով՝ աշխարհին ցույց տալ, որ ինքը խնդրի լուծմանը պատրաստվում է ռազմական ճանապարհով, ցույց տալ, ոչ թե իրականացնել: Սա է խնդիրը»,-նկատեց նա:
Վահան Շիրխանյանն ասաց, թե այս ամենում իրեն հետաքրքրում է հայ ժողովրդի ու Հայաստանի պահվածքը. «Ավելի հաճախակի դարձած ագրեսիվ գործողությունները մեզ պետք է հուշեն մի բան, որ թշնամին պատրաստվում է, կա, և մենք խնդիր ունենք համախմբման, խնդիր ունենք բանակին թիկունք կանգնելու բոլոր հարցերում: Սա է մեր անելիքը, իսկ իրենք ինչ ուզում են, թող անեն, նրանց մենք չենք կարող արգելել: Մենք միայն կարող ենք ախորժակները սահմանափակել համարժեք պատասխաններով և կանխարգելիչ գործողություններով»,- ընդգծեց Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ պատերազմն ավարտված չէ. «Վազգեն Սարգսյանը մի խոսք ուներ, ասում էր՝ ամեն մի ժողովուրդ իր պատերազմը գոնե մի անգամ պետք է հասցնի մինչև վերջ: Մենք այդ պատերազմը պետք է հասցնենք մինչև վերջ գոնե մեկ անգամ և հանգիստ ապրենք մեր հողի վրա»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի գործողություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքներին, ապա սրա վերաբերյալ Վահան Շիրխանյանն ասաց. «Մինսկի խումբը ոչ թե ռազմական խնդիրներ լուծող խումբ է, այլ՝ քաղաքական, ընդ որում առաջին հերթին ներկայացված երկրի քաղաքական խնդիրը: Ես նրանց բոլոր արձագանքներն ու մեկնաբանությունները ընկալում եմ այդ դաշտում»:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե լարվածությունը այս երկու ամիսների ընթացքում մեծացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքից են կրակել, այլ նաև խոշոր հրաձգային զենքից ու մինչև անգամ 125 մետրանոց ականանետերից կրակոցներ են եղել:
«Այստեղ, իհարկե՛, վտանգներ կան, դրանք գործողություններ են, որոնք մի օր կարող են բերել պատասխան հարվածի և դա դառնա նոր կոնֆլիկտ: Ադրբեջանցիները շատ կարճ խելքով են մտածում և դա միշտ է եղել նրանց ամենամեծ «առանձնահատկությունը»: Իհարկե՛, վատ է, որ օր-օրի տրամաչափը բարձրանում է, պատերազմն էլ սկսեց որսորդական հրացաններով և ավարտվեց տանկերով: Մենք պետք է լրջորեն վերլուծենք հակառակորդի բոլոր գործողությունները, իմանանք նրանց ներքին աշխատանքային պլանները և պատրաստ լինենք հակահարվածին»,– ասաց նա:
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ այսօր հայոց բանակն զգալիորեն ավելի մարտունակ և կազմակերպված է, քան՝ ադրբեջանցիներինը:
Leave a comment:

Leave a comment: