Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    25.05.2016
    Ադրբեջանում միայն ուրախ են, որ մեր երկրում կան Մանվելի պես դեմքեր

    Karen Hambardzumyan

    Չէ, ինչքան կարելի է հանդուրժել, որ 90-ականներին Արցախում լքված բնակավայրերում տնից տուն անցնող և այնտեղ մնացած հին ապրանքը դուրս բերող, բեռնատարներով ՀՀ ուղարկող մարդն իրեն է վերագրում Արցախյան պատերազմի հաղթանակը, կամ քառօրյա պատերազմում աղքատության ճիրաններում մեծացած ընտանիքների զավակներ են զոհվում, բայց մեր գեներալի փի ար -ով զբաղված լրատվամիջոցները Մանվելի մասին ավելի շատ են խոսում և նրան վերագրում են սխրանքներ, որոնք գործել են մեր զինվորները։


    Հիմա ես չգիետմ ինչ են արել այս մարդիկ քառօրյա պատերազմից առ այսօր, Արցախից ասում են առաջնագծից մի քանի կմ խորության վրա խորոված են արել ու կամուֆլյաժը հագներին ճոռոմ-ճոռոմ կենցաներ են խմել Հայրենիքի մասին, որտեղ չեն մոռացել շեշտել իրենց անփոխարինելի դերը այս պատերազմում։ Հիմա ինձ չի հետաքրքրում ով է Մանվելին քննադատողը, ինչ ռազմական գործիչ է, ինչ է արել, ես մի բան գիտեմ, որ այն ինչ ասվել է նրա մասին իրականություն է։ Հիմա էլ այսպիսի կուտ են տալիս հասարակությանը, թե Մանվելի դեմ դրսից (դրսից ասելով երևի նկատի ունեն Ադրբեջանից) ուղղորդված տեղեկատվական արշավ է սկսվել, կարծես ադրբեջանի համար արցախի սահման պահող հայ զինվորի ընտանիքին ՀՀ-ում կեղեքողն ընկալվում է լուրջ թիրախ, ադրբեջանում միայն ուրախ են, որ մեր երկրում կան Մանվելի պես դեմքեր։

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hamba...31637293910005

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Աղդամը Հայաստան է և վերջ
    Մեր հանրությունը, քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած լարվածությունն աչքի առաջ ունենալով, Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի...

    23 մայիսի, 2016
    Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

    Մեր հանրությունը, քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած լարվածությունն աչքի առաջ ունենալով, Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո փորձում է հասկանալ Հայաստանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը Արցախի շուրջ ներկայիս զարգացումների ու հնարավոր պատերազմի հարցերում։

    Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ ազատագրված հողերի մեծ մասն էլ Ղարաբաղի կարգավիճակի ամրագրումից հետո պետք է վերադարձվի Ադրբեջանին, հայտնի էր վաղուց։ Սակայն նմանատիպ մտքերի շրջանառությունը մինչ այժմ հանրության մեծամասնության կողմից ընդունվում էր որպես այնպիսի քաղաքականության արտահայտություն, որը նպատակ ուներ Ղարաբաղյան խնդրում տարիներ շարունակ ընթացող բանակցություններում դիվանագիտական ճկունություն հաղորդել հայկական կողմին: Բնական է, որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնի զիջումներ կատարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ուստի հայկական կողմի՝ Արցախի անկախ կարգավիճակի դիմաց մի քանի շրջաններ Ադրբեջանին հանձնելու պատրաստակամությունը շատերի կողմից դիտվում էր որպես ադրբեջանական կողմին անելանելի դրության մեջ գցելու մի ծուղակ, որի արդյունքում կերաշխավորվեր ստատուս-քվոյի պահպանումը։

    Սակայն Երեւան վերադառնալիս օդանավում Սարգսյանի արտահայտած մտքերը ամբողջությամբ ֆիլտրեցին մեր հանրության շրջանում եղած բոլոր թերահավատությունները, կասկածներն ու անհիմն հույսերը՝ ապացուցելով այն մարդկանց համոզմունքը, որ Սերժ Սարգսյանից պետք չէ սպասել ազգային ու պետական շահերի հետեւողական պաշտպանություն։ Պարզ դարձավ, որ երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը Արցախի տարածքային ամբողջականության շուրջ ունի այնպիսի համոզմունք, ըստ որի հարյուրավոր հեկտարներ կազմող տարածքները կարելի է թողնել թշնամուն, քանի որ դրանք մեզ համար ունեն միայն հոգեբանական նշանակություն։

    Այսօր ակնհայտ է, որ ուղղակի կապ կա Սերժ Սարգսյանի «այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ» խոսքի եւ Քառօրյա պատերազմի արդյունքում 800 հեկտար տարածքը թշնամուն կամավորապես զիջելու հետ։ Եթե Աղդամը եւ նրանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտի հնավայրը, որի տարածքը նույնպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ է ազատագրվել, մեր հայրենիքը չեն, ապա ինչու պետք է հայրենիք համարել հարյուրավոր հեկտարներ կազմող ինչ-որ հողակտորներ, որոնք գլխացավանք են պատճառում Հայաստանի ռազմաքաղաքական ներկայիս ղեկավարությանը։ Նման դեպքերում, ըստ նույն այդ ղեկավարության տրամաբանության, կարելի է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության «անպետք» բոլոր հողերը հանձնել թշնամուն, կամ բավարարել թուրքերի գայլային ախորժակը՝ նոր զոհեր չունենալու ու զինվորների կյանքերը չզոհաբերելու համար։

    Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերը, սակայն, մի էական հարց են առաջադրում։ Ինչպե՞ս է արդարացնում Սարգսյանը Արցախի տարածքային ամբողջականության խախտման ներկա փաստը։ 800 հեկտար տարածքի կորուստը որպես անպետք հողեր եւ մեզ համար հոգեբանական նշանակության առարկա ներկայացնելը ներկա վարչախմբի միայն կողմնակի փաստարկներն են, որոնք կոչված են հիմնավորելու Սարգսյանի ձեւակերպած խնդիրը՝ Ղարաբաղյան խնդրի ռազմական ճանապարհով լուծման մարտահրավերը դիմագրավելիս։ Այդ դեպքում ո՞րն է բուն խնդիրը։ Հենց նշված հարցազրույցի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հստակ մեզ ցուցանեց, թե որն է զինվորականությունից իր բուն պահանջը եւ ինչ է պետք սպասել Սերժ Սարգսյանից՝ Ադրբեջանի կողմից կրկին ռազմական ճանապարհով Ղարաբաղյան խնդրի լուծմանը գնալու դեպքում։

    Սերժ Սարգսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմերը խոսում են հաղթանակի մասին, մասնավորապես ասաց․

    «Իմ կարծիքով՝ հաղթանակը կամ պարտությունը հետեւյալն է՝ թե դու ինչ նպատակ ես դրել եւ արդյոք կարողացե՞լ ես կատարել քո նպատակը: Եւ այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացություն անենք, կուրծք ծեծենք եւ ասենք՝ մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռեւս տարիներ առաջ եւ ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր զինված ուժերին, անվտանգության համակարգին՝ թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը:

    Կարծում եմ՝ բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին, այսինքն՝ եթե զինված ուժերը, եթե անվտանգության համակարգն, այդ խնդիրը կատարել է, ապա ինչպես ուզում եք, կոչեք: Ուզում եք ասեք՝ մարդիկ արհեստավարժորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը, ուզում եք ասել՝ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Ինչ ուզում եք, ասեք, բայց արդյունքում գալիս ենք, որ նրանք խնդիրը կատարել են:

    Ես համարում եմ, որ մեր զինված ուժերը, այո´, խնդիրը կատարել են: Միշտ կարելի է ժողովրդահաճո, այս պարագայում պիտի ասեմ՝ ամբոխահաճո հայտարարություններ անել եւ ասել՝ այ, եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի չգիտեմ որտեղ, այ եթե այս սխալը չանեին, մենք սա կանեինք:

    ․․․Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության, միգուցե հաջողության կհասնեն, միգուցե ոչ: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները, եւ այդ խնդիրները կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, խնդիրներ տեսնել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Սա շատ ակնհայտ է: Եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձեւակերպումը հետեւյալն է՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են, եւ տա Աստված, որ մշտապես կատարեն եւ կատարելու են»։

    Սերժ Սարգսյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության խնդրում նրա քաղաքական կուրսը հետեւյալն է՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը»։ Հայկական կողմի թե նպատակը եւ թե խնդիրը ձեւակերպված է։ Եւ ինչպես Սարգսյանն է նշում՝ «եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձեւակերպումը հետեւյալն է՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»։

    Նման նպատակ կարող է առաջ քաշել միայն անվստահ, կաշկանդված, թուլակամ պետական գործիչը։ Հայաստանն ավելի քան քսան տարի ժամանակ ուներ՝ երկրի զինված ուժերը բերելու մարտունակության այնպիսի վիճակի, որ թշնամուն թույլ չտար ոչ միայն ճակատի ճեղքում, այլ հակառակորդի կրակակետերի լռեցում նրա իսկ տարածքում։ Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը պատրաստ է նման խնդիր լուծել, կա բավարար մասնագիտական ներուժ դրա համար, իսկ հակառակորդն էլ, անգամ անակնկալ հարձակում գործելով, ի վիճակի չէ ընկճել առաջնագծի զինվորներին։ Բայց, այնուամենայնիվ, քաղաքական ղեկավարությանը ռազմական ղեկավարությանը հանձնարարել է միայն՝ «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում»։

    Սերժ Սարգսյանի կողմից խնդրի նման ձեւակերպման արդյունքում է, որ մենք կորցրել ենք 800 հեկտար տարածք։ Այսօր վարչախմբի ողջ մանիպուլյացիան կատարվում է հենց այս ձեւակերպման օգնությամբ։ Ուստի, նման ձեւակերպումն է հանցավոր։ Այդ ձեւակերպման միջոցով կարելի է հազարավոր հեկտարներ կազմող ողջ առաջնագիծը ռազմական գործողությունների արդյունքում կորցնել, անգամ մեծ մարդկային զոհեր ունենալ՝ թույլ չտալու համար «ճակատի ճեղքում ու քայքայում»։ Բայց չէ որ թշնամին այդ դեպքում ջարդված չի լինի, նրա կրակակետերը լռեցված, իսկ մարտունակությունն էլ կոտրված չեն լինի, նրա՝ Արցախի տարածքը գրավելու ցանկությունը ոչնչացված չի լինի, հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելու կամ բանակցելու հնարավորություն չի լինի եւ այլն։ Կա մի փորձ, որը մենք դեռեւս չենք կարողանում գնահատել։ 22 տարիների խաղաղությունը միայն նրա շնորհիվ էր, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր զինված ուժերի առաջ ոչ թե խնդիր էր դրվել «թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում», այլ միայն՝ «հակառակորդի տարածքում բոլոր կրակակետերի լռեցում ու ոչնչացում»։ Ու այդ խնդիրը գործնականում լուծվել էր ոչ թե «անպետք» հողերը զիջելով, այլ՝ պատմական հայրենիքի հողերը ազատագրելով։

    Այսօր «Աղդամը մեր հայրենիքը չէ» մտածողությունը ցուցանում է դրա կրողների սահմանափակ մտահորիզոնը, արժանապատվության բացակայությունը, փոքրոգությունը, ծառայամտությունը։ 1990-ական թթ․Ղարաբաղյան պատերազմի տարիներին նույն մտածողության կրողները դեմ էին Քարվաճառի, Զանգելանի, Ֆիզուլու ու մյուս շրջանների ազատագրմանը։ Այսօր կատարվել է պետության առաջին դեմքերի ու անգամ սերունդների փոխարինում, սակայն նույն վախկոտ մտածողությունը հետեւողականորեն փորձում է քաղաքական օրակարգում պահել աշխարհում հայի փոքր, թույլ, անզոր ազգ լինելու հավատամքը ու դա շղարշել իբրեւ թե հաշվենկատությամբ կամ իրապաշտությամբ։

    Լեոնիդ Ազգալդյանն այսօր եթե կենդանի լիներ, ապա կասեր՝ «Աղդամը Հայաստան է եւ վերջ»։ Ուստի, 800 հեկտար տարածքների կորստի համար այսօր իսկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր կանգնեցրել են մեր բանակի առաջխաղացումը, իսկ հիմա էլ խոսում են այդ տարածքների մեզ համար հոգեբանական նշանակության մասին։ Թշնամու առաջիկա լկտի պահվածքի ու կրկին հարձակման համար հող է նախապատրաստված եւ նոր պատերազմի սանձազերծման ողջ պատասխանատվությունն ընկնում է բոլոր նրանց վրա, ովքեր համոզված են, որ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Պաշտպանության նախարարը բացահայտել է կարեւորագույնը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 21 Մայիսի 2016,


    Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հարցին ի պատասխան, անդրադառնալով այս օրերին Մանվել Գրիգորյանի արցախյան գործունեությանը, ասել է, որ Գրիգորյանը կարեւոր առաքելություն է իրականացնում պաշտպանական բանակի կազմում, իսկ որպես ԵԿՄ նախագահ մեծ դեր ունի սերունդների ռազմա-հայրենասիրական դաստիարակության գործում:

    Սերունդներին պետք է փրկել, եթե նրանց ռազմա-հայրենասիրական գործում դեր է ստանձնել Մանվել Գրիգորյանը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ մարդը չունի բավարար ինտելեկտուալ կարողություն՝ սերունդ դաստիարակելու համար: Իսկ 21-րդ դարում սերունդ դաստիարակելու համար պետք է ինտելեկտ: Ընդ որում, անկախ նրանից, թե ինչ գաղափարական ուղղությամբ է դաստիարակությունը:

    Մանվել Գրիգորյանը չունի նվազագույն անհրաժեշտ պայմանը, որպեսզի նրան վստահվի սերնդի դաստիարակություն: Գրիգորյանն իհարկե մեղավոր չէ, որ ինտելեկտուալ այդ կարողությամբ ստանձնել է պատասխանատու գործ: Մեղավորը նրանք են, ովքեր նրան վստահել են այդ գործը, եւ միաժամանակ խրախուսում են այդ գործում:

    Երբ լրագրողները պաշտպանության նախարարի համար մասնավորեցրել են, որ հարցը վերաբերում է Արցախի առաջին պատերազմի հրամանատարներից մեկի՝ Վահան Բադասյանի հայտարարությանը, պաշտպանության նախարարը ասել է, թե չի լսել այդ հայտարարությունը:

    Տարօրինակ է իհարկե, որ Մանվել Գրիգորյանը կատարում է «շատ կարեւոր» առաքելություն Արցախում, նաեւ մեծ առաքելություն է իրականացնում սերունդների դաստիարակության գործում, բայց այդ կարեւորությամբ հանդերձ նրա շուրջ հանրային մեծ աղմուկը չի հասել պաշտպանության նախարարին: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ի՞նչն է հասնում նախարարին: Ըստ երեւույթին, նախարարին չէր հասել նաեւ հանրային մեծ աղմուկը տնտեսագիտական համալսարանի հայտնի «սաքուլիկի» պատմության վերաբերյալ, երբ այդ երիտասարդը, որ այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարման խորհրդով համալսարանի պրոռեկտորն է, բառացի թույլ էր տվել ոչ միայն անպարկեշտ եւ խուլիգան պահվածք, այլ նաեւ քրեական եզրույթ ունեցող արարք՝ խոչընդոտելով Երեւանի բանակում չծառայած քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված թեկնածուականի պաշտպանությունը լուսաբանելու եկած լրագրողների աշխատանքը:

    Սեյրան Օհանյանը պարգեւատրեց նրան՝ բանակի եւ հասարակության կապը խորացնելու համար, ցույց տալով պաշտպանության նախարարի եւ հասարակության կապի հարցում առկա մեղմ ասած շոշափելի խնդիրը:

    Սակայն, գուցե Սեյրան Օհանյանն իսկապես չէր հետաքրքրվել «սաքուլիկով», բայց հազիվ թե պաշտպանության համար պատասխանատու կարեւոր պաշտոնյան իրեն թույլ տար այդ աստիճան անտեղյակ լինել Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված վիճակին:

    Պարզապես, կարելի է հասկանալ նաեւ Սեյրան Օհանյանին: Մի շարք հանգամանքների պատճառով նա չէր կարող հայտարարել, որ Վահան Բադասյանը հայտարարել է ճշմարտությունը: Միաժամանակ, ի պատիվ Սեյրան Օհանյանի, նա չգնաց այն պարզունակ քարոզչության ճանապարհով, որով այս օրերին անցան զանազան խոսնակներ, պատգամավորներ, այսպես կոչված հրապարակախոսներ եւ այլն, որոնք Մանվել Գրիգորյանին դասեցին սրբերի շարքը, տպավորություն ստեղծելով, որ հաջորդ տարի ճերմակ ձիով ոչ թե Սուրբ Սարգիս զորավարն է գալու, այլ սուրբ Մանվել զորավարը:

    Սեյրան Օհանյանն ընտրեց հնարավոր չեզոք տարբերակը, հայտարարելով, որ չի լսել Բադասյանի հայտարարությունը: Իրականում, դա իհարկե այդ հայտարարության լուռ սատարում էր:

    Միաժամանակ, դա բավական խոսուն վկայություն էր Հայաստանի զինված ուժերի շուրջ առկա մի կարեւորագույն խնդրի, որի լուծումն անմիջական կապ չունի հենց այսօր զինված ուժերի առաջ դրված խնդիրների եւ դրանց լուծման գործի հետ, բայց անմիջականորեն առնչվում է զինուժի ապագային, ապագայում հասունացող խնդիրների, մարտահրավերների, ու նաեւ ընդհուպ աշխարհքաղաքական նշանակության նոր առաքելությունների իրականացման արդյունավետության հետ:

    Դա հայկական զինուժի որակական վերափոխումն ու արդիականացումն է՝ ոչ միայն բուն մարտունակության կամ սպառազինության եւ նյութատեխնիկական հագեցածության տեսանկյունից, այլ մտածողության, բանակային մշակույթի, ռազմական մշակույթի, ռազմական պատվի օրենսգրքի տեսանկյունից:

    Ապրիլյան պատերազմի ռազմական հերոսացումներին, սխրանքներին զուգահեռ տեղի էին ունենում նաեւ այլ երեւույթներ, որոնք արտացոլում էին այդ ուղղությամբ կարեւոր մարտահրավերները: Խոսքը «բարեգործական» այն ակցիաների մասին էր, որոնք տեղի էին ունենում բանակի «հանդեպ»: Հանդեպ, որովհետեւ դրանք ստվերում էին զինուժի եւ բանակի սուբյեկտությունը, զինվորի եւ սպայի դերը:

    Եվ այդ ամենի մեջ՝ ի թիվս բազմաթիվ քննարկումների եւ գնահատականների արժանացած իրողությունների, ակնհայտ էր մի բան, որ այդքան էլ չէր նկատվում՝ դա բարեգործության արժանացող զինվորի ու սպայի մոլորությունն էր, չիմանալը, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է անել: Որովհետեւ զինվորի դերը հանրային ու պետական կյանքում սահմանափակվում է միայն կռվելու եւ մեռնելու հերոսությամբ, չունենալով կենսափիլիսոփայական արժեհամակարքային հիմք, երբ զինվորը գիտե, որ ոչ միայն հող է պաշտպանում, որովհետեւ դա իր պարտքն է, այլ թե ինչի՞ համար է այդ հողը պաշտպանում՝ այդ հողի վրա ի՞նչ արժեհամակարգ կառուցելու համար:

    Որովհետեւ բանակի շուրջ բազում են եղել ու կլինեն ճառերը, կենացներն ու պաթոսը, բայց պակասում են պարզ, սակայն հիմնարար բաներ, որոնք պետք է պարփակվեն զինվորի եւ սպայի պատվի կոդեքսի շրջանակում՝ որի հիմքում պատասխանատվությունն է պետության առաջ, որն էլ հիմնված է քաղաքակիրթ աշխարհում եւ անվտանգության միջազգային համակարգում այդ պետության թե գործընկերային, թե մրցունակության տեսանկյունից կենսունակ տեղի եւ դերի արդիական պատկերացումների վրա: Դրանք պետք է զինված ուժերը բարձրացնեն պետականության կարեւորագույն բաղադրիչի մի նոր մակարդակի, եւ այդ մակարդակ բարձրացող բանակն էլ պետք է իր հետեւից բարձրացնի պետականության մնացյալ շերտերը:

    Պատերազմող պետության պարագայում դա թերեւս անխուսափելի մոդել է, անխուսափելի մեխանիզմ, որի շնորհիվ պետք է աստիճանաբար չեզոքացվի ռազմա-հայրենասիրության տարրի մանիպուլյացիոն կիրառումը հանրային-պետական կյանքում, եւ բանակը դառնա արդեն ոչ թե հայրենիքի, այլ պետության պաշտպան, բանակի խնդիրները դիտարկվեն ոչ թե ռազմա-հայրենասիրության, այլ պետականության խնդիրների ու նշաձողերի տեսանկյունից, որտեղ ոչ թե հայն է, այլ հայաստանցին՝ թեկուզ միայն ի հիշատակ Քարամ Սլոյանի անմոռանալի սխրանքի:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....y4LoBajo.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    1 / Մայիս / 2016

    Գյումրիում հակատանկային ականներ են հայտնաբերվել

    photo:http://lratvakan.am/?p=63303&l=am/gy...+haytnabervel+

    Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը, ինչպես հայտնի է, հատուկ պարապմունքներ է սկսել՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների մարտունակությունը:

    Արագացված մարտական դասընթացներ մինչեւ մայիսի 6-ը կանցկացվեն նաեւ Գյումրիում: Այսօր, երբ Վովա Վարդանովի գլխավորած խումբը վարժանքներ էր անցկացնում Գյումրու Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում, որն այնքան էլ հեռու չէ ռուսաստանյան զորամասից, վարժանքների մասնակիցները տարածքում հայտնաբերել են հակատանկային ականներ:
    «Ականների վտանգավորությունն ինձ թվում է անիմաստ է անգամ նկարագրելը՝ հաշվի առնելով, որ սրանք հակատանկային ականներ են մոտ 5 կգ պայթուցիկ նյութը մեջը: Հիմա մենք 3 հատ հանել ենք, 4-րդը պայթուցիչ էր , որը ձգվում է ականի վրա ու դառնում է մարտական զենք, ու կարող է մի հատ 50 տոննանոց տանկ ոչնչացնել: Շատ վտանգավոր բան է, էն ինչ մենք տեսնում ենք, ուղղակի հանցավոր է»,- galatv-ի հետ զրույցում ասել է Վարտանովը:

    Ձորակի հարակից տարածքում եւս նմանատիպ ականներ են հայտնաբերել դասընթացների մասնակիցները: Վովա Վարդանովը նշում է, եթե ուժի գործադրում իրականացվի, ապա շատ հավանական է, որ ականները պայթեն, ու հիշեցնում է Վարհրամաբերդ գյուղում երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ համայնքի երկու անչափահաս երեխաներն ականի պայթյունից մահացան: Այդ ժամանակ, հիշեցնենք, պարզվեց, որ Վահրամաբերդի արոտավայրերում հաճախակի զորավարժանքներ են իրականացնում Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերը: Ու քանի որ այս տարածքն էլ զորամասից ոչ հեռու է, ապա մասնագետների կարծիքով, հավանաբար, սա էլ նրանց անփութության ու անզգուշության հետեւանք է:

    Leave a comment:


  • Joseph
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Possible steps for Armenia to develop military industries - opinions

    13:51 • 29.04.16

    The four-day war over Nagorno-Karabakh was also a conflict of IT
    innovations, and long-range weapons and drones, an Armenian parliament
    member said, stressing the necessity to develop military industries at
    rapid paces in Armenia.

    Mikael Melkumyan, who is the author of the law “On Industrial
    Policies”, stresses the need of effectively using the measure to
    facilitate the production of the necessary supplies.

    “It [the law] has different provisions addressing the
    military-industrial complex. So it is possible to declare them an
    industrial zone to exempt them from taxes,” he told our correspondent.

    The lawmaker promised to voice his proposal at the National Assembly’s
    upcoming session and call for developing the necessary procedures to
    arrange mutual military assistance.

    For further comments on the military-industrial enterprises in
    Armenia, their production quality and volumes, Tert.am talked to Karen
    Vrtanesyan, a trustee of the scientific-educational foundation Zorakn
    and an organizer of the School for Political and Military Studies.

    “Armenia has military-industrial enterprises that not only serve the
    Armed Forces but also attract foreign clients. It is important to
    understand that military industries do not imply only heavy and
    shooting devices; they can be programming packages, separate
    electronic devices, radio-electronics and laser technologies,” he
    said.

    Mr Vrtanesyan said that in many cases, the Ministry of Defense and the
    supplier “fail to understand each other.”

    “The Ministry of Defense and military industry cannot specify the
    needs,” he said.

    On the other hand, some companies are efficiently cooperating with the
    Ministry of Defense.

    Experts are now discussing the reasons why tank construction is not
    organized in Armenia.

    The expert said that Armenia had no heavy engineering industry even in
    Soviet times.

    “I have some doubts because it is a time-consuming process,” Mr Vrtanesyan said.

    “And if something can be purchased at a much lower price, establishing
    an industry has no sense. In fact, a country primarily needs military
    industry to be able to repair and upgrade the ammunition that may be
    damaged or be under an embargo.”

    For example, Armenia can have weapons, but sanctions are being applied
    against the producer countries or they can be prohibited from
    supplying the weapons to both the conflicting parties.

    In this context, Mr Vrtanesyan points out a need for national companies.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia



    Համախմբվել պետք է գաղափարի, ոչ թե անձի շուրջ

    14 avr. 2016
    «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը խոսում է ԼՂՀ նախկին պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմից Սերժ Սարգսյանին 2013թ. ուղարկված գաղտնի նամակի և Ղարաբաղի շուրջ զարգացումների մասին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ինչպէ՞ս սկսուեց չորսօրեայ պատերազմը. չորս հնարաւոր բեմագրութիւններ

    Թալիշ. Աւերուած Պատմութիւն

    1992-ից ի վեր հայկական Թալիշ գիւղը երկու անգամ աւերուել է եւ երկու անգամ տեղահանուել: Առաջին տեղահանութեան ժամանակ Արամ Օհանեանը փրկում էր իր երեխաներին, իսկ մի քանի օր առաջ` իր թոռներին:

    «Ես թոռներիս պահել էի իմ մարմնով, որպէսզի նրանց կեանքը փրկեմ կարկուտի նման թափուող ռումբերից: Հիմա հաւաքել եմ անվնաս մնացած իրերը եւ տեղափոխւում ենք այլ վայր», ասաց Օհանեանը:

    Լեռնային Ղարաբաղի ամենահին ու խոշոր բնակավայրերից մէկը` Թալիշը, գտնւում է Մռաւ լերան անտառապատ սարալանջին: 1992-ին ազրպէյճանական զինուժը գրոհով վերցրեց գիւղը, եւ Օհանեանը շրջակայքի շուրջ 40 հազար հայերի հետ փախաւ ու կարողացաւ փրկել իր ու երեխաների կեանքը:

    Գրեթէ երկու տարի Թալիշը մնաց ազրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ ու աւերուեց: 1994-ի ապրիլին, երբ հայկական ուժերը հակառակորդին ստիպեցին նահանջել, Օհանեանը եւ միւս գիւղացիների մի մասը վերադարձան եւ վերականգնեցին աւերուած տունը:

    2016-ի ապրիլի 2-ի գիշերը, երբ ազրպէյճանական զինուժը սաստիկ հրետակոծեց Թալիշը, Օհանեանները` ամուսին եւ կին, հարսը, երեք երեխաների հետ, փոքրը` չորս ամսեկան, քնած էին իրենց սենեակներում: Որդին զինուորական է, այդ գիշեր դիրքերում էր:

    «Երեխաները չէին հասկանում, թէ ինչ է կատարւում, բայց ռումբերի պայթիւնից վախեցած` բարձրաձայն լացում էին: Հարսս գրկել ու մարմնով ծածկել էր չորս ամսեկան փոքրիկին, ես ու կինս` միւս երկուսին: Արկերի կարկուտ էր», իր աւերուած տան մէջ կանգնած պատմում էր Օհանեանը:

    Թալիշը Լեռնային Ղարաբաղի ծայր հիւսիսային հատուածում է` սահմանակից ազրպէյճանական գիւղերի: Ռմբակոծութիւնից մի քանի ժամ յետոյ գիւղի բնակչութիւնը տարհանուեց: Գիւղի ծայրամասում գտնուող տներում մնացել էին մի քանի ծերեր: Ապրիլի 2-ի առաւօտեան գիւղ էր մտել ազրպէյճանական խափանարարական խումբ: Ազրպէյճանցիները գնդակահարեցին Վալերա Խալափեանին եւ նրա կնոջը` Ռազմելային, կտրեցին նրանց ականջները: Նրանք գնդակահարեցին 1924 թուականին ծնուած Մարուսեա Խալափեանին:

    Ազրպէյճանական զինուժը գրաւեց հայերի մի քանի ռազմական յենակէտեր, որոնք մի քանի օր անց հայերը վերագրաւեցին: Ազրպէյճանական զինուժին յաջողուեց շփման գծի հարաւ-արեւելեան հատուածում գրաւել Լելէ թեփէ բլուրը եւ հինգ ռազմական յենակէտեր:

    Ինչպէս Սկսուեց Չորսօրեայ Պատերազմը

    Ապրիլի 1-5-ի պատերազմը, որ պատճառ դարձաւ հարիւրաւոր զոհերի ու վիրաւորների հայկական ու ազրպէյճանական կողմերից, անակնկալ պէտք չէ համարել, քանի որ 1994-ի մայիսեան անժամկէտ զինադադարից ի վեր հակամարտութեան կողմերը մտել էին սպառազինութիւնների մրցավազքի մէջ, բանակցային գործընթացը, լայն հաշուով, փակուղում էր, իսկ Ազրպէյճանը հրապարակաւ յայտարարում էր հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու իր վճռակամութեան մասին:

    Չորսօրեայ պատերազմի արդիւնքում մարդկային կորուստներից բացի, կողմերը տուեցին նիւթական եւ զինական բաւականին մեծ կորուստներ: 1994-ի մայիսին հաստատուած սթաթիւս-քուոն, սակայն, չփոխուեց, բացառութեամբ մի աննշան տարածքի, որն անցաւ ազրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ:

    Ինչպէ՞ս սկսուեց չորսօրեայ պատերազմը: Ներկայացնենք հիմնական չորս հնարաւոր բեմագրութիւններ:

    Առաջին Բեմագրութիւն. Խափանարարական Գործողութիւնից`
    Լայնածաւալ Ռազմական Գործողութիւններ

    Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ազրպէյճանական խափանարար խումբը ներթափանցեց Թալիշ, սակայն գլխովին ջախջախուեց: Խմբին օգնութեան շտապեց ազրպէյճանական ՄԻ 24/35 ուղղաթիռը, որը խոցուեց Մռաւ լերան արեւելքում: Այսպէս, ռազմական գործողութիւնները ծաւալուեցին եւ ընդգրկեցին Արցախ-Ազրպէյճան շփման գծի ողջ երկայնքը: Կողմերը օգտագործեցին ծանր հրետանի, այդ թւում` «Սմերչ» եւ «Կրատ» համազարկային համակարգեր: Գնդակոծւում էին ինչպէս ռազմական, այնպէս էլ քաղաքացիական թիրախները: Չի բացառւում, որ եթէ ազրպէյճանական կողմին յաջողուէր գրաւել Թալիշ եւ հարեւան Մատաղիս գիւղերը, ապա, ոգեւորուած ձեռք բերուած յաջողութիւնից, նրանք հետեւակի ռազմական գործողութիւններով առաջ շարժուէին շփման գծի տարբեր հատուածներից, հիմնականում` Աղտամ-Ստեփանակերտ ուղղութեամբ:

    Երկրորդ Բեմագրութիւն. Ձախողուած Կայծակնային Յարձակում

    Ազրպէյճանը փորձեց կայծակնային յարձակում իրականացնել եւ գրաւել հայկական բնակավայրեր կամ շրջաններ: Այդ տարբերակի օգտին է խօսում այն իրողութիւնը, որ ազրպէյճանական կողմը ապրիլի 1-ի նախօրէին շփման գծի երկայնքով իրականացրել է ծանր զինատեսակների եւ անձնակազմի մեծաթիւ տեղաշարժ: Այդ տեղաշարժի մասին, ինչպէս մամուլի ասուլիսում պնդեց Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, արցախեան կողմը ունեցել է համապատասխան տեղեկատուութիւն` հակահետախուզութեան աշխատանքի շնորհիւ: Ազրպէյճանական կայծակնային յարձակումը ձախողուեց արցախեան բանակի, առաջին հերթին` հրետանու գրագէտ, անձնուրաց աշխատանքի շնորհիւ:

    Երրորդ Բեմագրութիւն. Ռուսաստանի «Թաքուն Ձեռքը»

    Այս օրերին արեւմտեան, մասամբ նաեւ հայկական լրատուական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը աշխուժօրէն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի, Ռուսաստանը հրահրել է ռազմական բախումներ, որպէսզի կողմերը ռազմական գործողութիւնները դադարեցնելու համար դիմեն Մոսկուային, իսկ վերջինս կազմակերպի հանդիպում, որի արդիւնքում ռազմական գործողութիւնները դադարեցուեն, իսկ հետագայում հակամարտութեան գօտում տեղակայուեն ռուսական խաղաղապահ ուժեր: Եւ իրօք, Քրեմլինի միջնորդութեամբ Մոսկուայում կայացաւ հանդիպում Հայաստանի ու Ազրպէյճանի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտերի պետերի միջեւ եւ ռազմական գործողութիւնները դադարեցուեցին:

    Չորրորդ Բեմագրութիւն. Թուրքիայի Եւ
    Իսլամական Պետութեան «Թաքուն Ձեռքը»

    Հայկական, մասամբ նաեւ ռուսական լրատուական, փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը աշխուժօրէն շրջանառում է այն վարկածը, համաձայն որի, Արցախ-Ազրպէյճան շփման գծում ապրիլեան առաջին օրերի պատերազմական գործողութիւններում շահագրգռուած է Թուրքիան եւ նրա միջոցով` ահաբեկչական Իսլամական պետութիւնը: Թէ այս վարկածը ինչպիսի հիմքեր ունի, միանշանակ դժուար է ասել, սակայն փաստ է, որ Թուրքիան ակնյայտօրէն պաշտպանում եւ աջակցում է Ազրպէյճանին, իսկ Իսլամական պետութեան կազմում կռւում են հարիւրաւոր ազրպէյճանցիներ:

    ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

    Թալիշ, Արցախ

    ԱԶԴԱԿ, 11 Ապրիլի, 2016թ.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, եւ լրագրողներս պետք է այն հասցնենք հանրությանը»
    Գագիկ Աղբալյան JNews-ի թղթակից JNews-ի զրուցակիցը «Սիվիլնեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանն է, ով ապրիլի 2-ին Արցախում բռնկված չորսօրյա պատերազմի մարտաբեմ է հասել ամենաառաջիններից մեկը: «Սիվիլնեթի» նկարահանող խումբը, որի կազմում էին Թաթուլ Հակոբյանը եւ ռեժիսոր-օպերատոր Հակոբ Մանուկյանը, մի քանի օր շարունակ հանրությանը ներկայացրեց ռեպորտաժներ մարտական դիրքերից, հակառակորդի կողմից խոցված գյուղերից, անդրադարձավ մարդկային պատմությունների: Թաթուլ Հակոբյանը լուսաբանել է […]

    Posted by ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ Date: April 14, 2016in: News & Events
    «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, եւ լրագրողներս պետք է այն հասցնենք հանրությանը»
    Գագիկ Աղբալյան
    JNews-ի թղթակից
    JNews-ի զրուցակիցը «Սիվիլնեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանն է, ով ապրիլի 2-ին Արցախում բռնկված չորսօրյա պատերազմի մարտաբեմ է հասել ամենաառաջիններից մեկը:

    «Սիվիլնեթի» նկարահանող խումբը, որի կազմում էին Թաթուլ Հակոբյանը եւ ռեժիսոր-օպերատոր Հակոբ Մանուկյանը, մի քանի օր շարունակ հանրությանը ներկայացրեց ռեպորտաժներ մարտական դիրքերից, հակառակորդի կողմից խոցված գյուղերից, անդրադարձավ մարդկային պատմությունների: Թաթուլ Հակոբյանը լուսաբանել է նաեւ չորսօրյա պատերազմի առաջին զոհերից մեկի՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի հուղարկավորությունը: Լրագրողը նաեւ Աղդամի մզկիթի մինարեթից պատրաստել էր ռեպորտաժ առաջնագծում իրավիճակի մասին: Այդ օրերին նա ստեղծեց իր լրագրությունը, որը միանշանակ տարբերվում էր հայկական բազմաթիվ ԶԼՄ-ների աշխատանքից: Նկարահանող խումբն Արցախում աշխատել է մոտ մեկ շաբաթ: Վերադարձից երկու օր անց Թաթուլ Հակոբյանի հետ զրուցեցինք «Սիվիլնեթի» խմբագրությունում:

    – Թաթուլ, ի՞նչ տպավորություններով ես վերադարձել առաջնագծից:

    – Տպավորություններս հակասական են: Ճիշտ է, հայկական կողմը հարավում, Հորադիսից մի քիչ հյուսիս, ունեցավ մի փոքր կորուստ, բայց մեծ հաշվով սա չի կարելի համարել Ադրբեջանի հաղթանակ, սա Ադրբեջանի պյուռոսյան հաղթանակ էր, եւ չի կարելի համարել հայկական կողմի պարտություն: Սա չորսօրյա պատերազմ է, որտեղ ադրբեջանական կողմը չհաղթեց, իսկ հայկական կողմը չպարտվեց: Սա ես համարում եմ ողբերգություն, որովհետեւ անիմաստ սպանվեցին տասնյակ մարդիկ եւ եղան հարյուրավոր վիրավորներ: Չորսօրյա պատերազմում կողմերը հասկացան, որ այս ճանապարհով հարցի լուծում չեն կարող ստանալ:

    – Ինչո՞ւ որոշեցիր մեկնել առաջնագիծ եւ լուսաբանել իրադարձություններն անմիջապես տեղից: Ո՞րն էր քո առաքելությունը ռազմաճակատում:

    – Մի քանի նպատակներով: Այն տարածքներում, որտեղ հայ զինվորն է կանգնած, ինձ համար ամեն մի իրադարձություն կարեւոր է: Եթե դու լրագրող ես, չես կարող այդ պահին տանը նստել: Երկրորդը՝ իմ վերաբերմունքը ղարաբաղյան կոնֆլիկտին, որպես հետազոտողի, այստեղ նշանակություն ուներ: Բայց կարեւորը դա չէր: Ես գիտեմ, որ պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, եւ լրագրողներս պետք է կարողանանք ճշմարտությունը հասցնել հայ հանրությանը: Իմ հետաքրքրության շրջանակի մեջ չեն մտնում Սերժ Սարգսյանը եւ հանրապետական վարչախումբը, իմ հետաքրքրության շրջանակներում չեն կուսակցությունները: Ես միշտ ասում եմ՝ որպես լրագրող ես ունեմ մի պատվիրատու. դա իմ ընթերցողն է, իմ դիտողն ու ինձ լսողը: Էս օրերին ես նաեւ տասնյակ հարցազրույցներ եմ տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին:

    177

    – Քո ռեպորտաժներում ինչի՞ մասին չխոսեցիր:

    – Զոհերի թվի մասին չխոսեցի: Ճիշտ տվյալներ չտվեցի: Պատճառը շատ պարզ է: Նախ սա այն դեպքը չէ, որ ես պետք է սենսացիայի հետեւից ընկնեմ: Ինձ համար շատ կարեւոր է, որ իմ որեւէ ֆեյսբուքյան ստատուսի, ռեպորտաժի կամ գրածի համար գեթ մի մայր չանհանգստանա: Ինձ համար դա չափազանց կարեւոր է: Ռազմական գործողություններն սկսելուց մոտավորապես 15 րոպե անց ես իմացա, որ Թալիշում մենք զոհ ենք տվել եւ ունենք վիրավորներ: Ես կարող էի տրվել գայթակղությանը եւ գրել իմ էջում, ինչը ինձ կբերեր տասնյակ հազարավոր դիտումներ: Բայց ես մտածում էի շատ պարզ մի բան. Թալիշում կան առնվազն հարյուրավոր զինվորներ, որոնց մայրերը պիտի մտածեին՝ սա իմ որդին է: Ես ինչո՞ւ պիտի այդ լուրը տայի: Երբ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է, լրագրությունը երկրորդական պլան է մղվում:

    Երկրորդ օրինակը բերեմ. ես տեսնում էի, որ շատ մեծ արագությամբ սահման են գնում շտապօգնության մեքենաներ: Բայց այդ կադրերը չէի տալիս, որպեսզի ավելորդ խուճապ չստեղծեմ հանրության շրջանում:

    Երրորդ օրինակը. մենք բախտ ունեցանք մոտավորապես մեկ-մեկուկես րոպե նկարել փոխադարձ ռմբակոծությունները: Ու քանի որ մենք նկարում էինք այն տարածքում, որտեղ մեր հրետանին էր աշխատում, մենք ռեպորտաժում ընդամենը երկու վայրկյան կադր դրեցինք, հասկանալով, որ ամբողջությունը հրապարակելու դեպքում ադրբեջանցիները կվերցնեն եւ հստակ թիրախավորելով՝ կոչնչացնեն մեր կրակակետերը: Ասելիքս հետեւյալն է՝ դու տեղում կայացնում ես որոշումներ, որից կարող է լրագրությունը տուժել:

    178

    – Երբ լուսաբանում ես քո երկրի պատերազմը, երեւի թե դժվար է զսպել ներսիդ հայրենասերին:

    – Խոսքը հայրենասիրական պաթոսի մասին չէ: Ես իմ ռեպորտաժներում չեմ օգտագործել եւ չեմ օգտագործի «թշնամի» բառը: «Հակառակորդ», «ադրբեջանական կողմ»՝ վերջ, դա հերիք է: Բայց, մյուս կողմից, երբ խոսքը վերաբերում է դիրքերի անվտանգությանը, դու բնականաբար չես կարող ամբողջությամբ ինֆորմացիա տալ: Ոչ թե նրա համար, որ քո երկիրը տուժում է, այլ ուղղակի չես կարող, քանի որ դու հաջորդ օրերին հնարավորություն չես ստանա աշխատել այդ տարածքում: Քո առաջ էնպիսի արգելքներ կդնեն…

    – Այս անգամ բուն պատերազմական օրերին լրագրողներին հնարավորություն էր տրվել արձանագրել, թե որտեղ եւ ինչպես է դիրքավորվում տանկը, ինչպես է աշխատում մեր հրետանին: Սա ի՞նչ էր:

    – Ադրբեջանական կողմը թաքցնում էր, չէր թողնում լրագրողներն աշխատեն: Միգուցե այն պատճառով, որ ինքն ուներ հսկայածավալ ավերածություններ, զոհեր, որ չէր ուզում ներկայացնել նաեւ իր ժողովրդին: Իսկ ահա մեր տարածքից անարգել ձեւով ռեպորտաժներ էին պատրաստում նաեւ արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Ես կարծում եմ, որ Արցախի իշխանությունները հասկացան, որ աշխարհը փոխվել է, եւ էս դարում անհնար է ապրել եւ լուսաբանել սառը պատերազմների ժամանակների փիլիսոփայությամբ:

    – Հետեւելով ռազմական իրավիճակի մասին հայկական մամուլի լուսաբանումներին, կնշե՞ս մասնագիտական առումով մի քանի թույլ եւ ուժեղ կողմեր, որ նկատել ես եթերում կամ առցանց:

    – Կարծում եմ, որ ոչ տրադիցիոն լրատվամիջոցները բավականին լավ աշխատեցին եւ հանրությանը տվեցին հնարավորինս շատ ինֆորմացիա: Իսկ ահա իշխանության վերահսկողության տակ գտնվող TV-ներն առաջին երկու օրերին շատ վատ աշխատեցին: 4 օր թեժ մարտեր էին տեղի ունենում, իսկ TV-ները պտտում էին իրենց ավանդական սերիալները: Եվ եթե չլիներ այն մրցակցությունը, որ ստեղծեցին իմ նշած առաջին խմբի ԶԼՄ-ները, մենք գուցե բոլորովին այլ պատկեր ունենայինք:

    179

    – Ռազմաճակատում մահը չի խնայում անգամ լրագրողներին: Քո ռեպորտաժներից տեղեկանում ենք, որ ձեր նկարահանող խմբի գտնվելու վայրերը մի քանի անգամ հրետակոծության են ենթարկվել: Առաջնագիծ մեկնելիս կանխատեսելի էին նման զարգացումները: Ո՞րն է այդպիսի ռիսկի դիմելու քո հիմնավորումը:

    – Իմ դեպքում լրագրությունը հիվանդություն է, այն էլ՝ անբուժելի: Ես չեմ կարող չլինել էն տեղերում, որտեղ իրադարձություններ են տեղի ունենում: Նաեւ ինչու ոչ՝ օտարերկրյա լրատվամիջոցների համար հրապարակումներով հանդես գալ: Ես տասնյակ հոդվածներով եմ հանդես եկել օտարերկրյա մամուլում եւ դրանց դիմաց բավականին լավ վարձատրվել եմ: Բայց սա էլ նորմալ է: Սա պրոֆեսիոնալ աշխատանք է: Եթե լրագրողը գնում է հանուն հայրենիքի, բան չունեմ ասելու, թող գնա հանուն հայրենիքի: Իմ դեպքում՝ պրոֆեսիոնալի մոտեցում է: Եթե իմ մեջ հայրենասերը հաղթի լրագրողին, ես գրիչս ցած կդնեմ, ավտոմատ կվերցնեմ:

    – Ո՞րն է լինելու այս թեմայի շրջանակներում քո հաջորդ քայլը:

    – Նախ՝ չորսօրյա պատերազմից հետո, ղարաբաղյան կոնֆլիկտի մասին իմ գրքի («Կանաչ ու սեւ» գրքի – խմբ.) նոր հրատարակության մեջ երկու նոր էջ կավելացնեմ: Հետո կզբաղվեմ Ադրբեջանի եւ Հայաստանի զոհերի թվով, եւ երրորդը՝ կանեմ պատմություններ այն ընտանիքների մասին, որոնց երեխաները զոհվեցին, որոնց հայրերը չվերադարձան:

    – Ո՞ր պատկերն է տպավորվել ռազմաճակատից:

    – Ես դեռ շատ երկար կհիշեմ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի դեմքը: Բայց ոչ թե կհիշեմ նրան դագաղի մեջ, այլ՝ նրա ժպտացող դեմքը, որ դրված էր շրջանակի մեջ:

    Թաթուլ Հակոբյանը նաեւ փորձագետ է, գրքերի հեղինակ: Նրա «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» եւ«Հայացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքերը մի քանի անգամ վերահրատարակվել են եւ թարգմանվել տարբեր լեզուներով: Հակոբյանն այժմ աշխատում է իր նոր գրքի վրա, որը կրում է«Հայաստանը 1988-ից հետո. Ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի փակուղում» պայմանական անունը:

    Աղբյուր` JNews.am

    Leave a comment:

Working...
X