Re: Military Forces of the Republic of Armenia
03.04.2016 22:39
Պատերազմներն առանց դաժանությունների, առանց կորուստների ու առանց ցավի չեն լինում
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Անկախ նրանից, թե ռազմադաշտից ինչ կադրեր կտարածվեն, ինչ լուրեր կգան ու ինչքան դաժանության ականատես կդառնանք, միշտ պետք է հիշել, որ ադրբեջանցիների հետ պայքարի բնական ընթացքն է դա։ Ցավոք, պատերազմներն առանց դաժանությունների, առանց կորուստների ու առանց ցավի չեն լինում։
Բայց այդ ամենի կողքին միշտ ձեռքբերումներ են լինում։ Հաղթանակներ և ուրախություն։ Փառք Աստծո, որ Թալիշ գյուղն արդեն ազատագրված է։ Ենթադրում եմ, որ հենց գյուղն վերադարձնելու նպատակով է, որ ժամանակին չենք իմացել կորստի լուրը։ Բայց սա էլ է պատերազմի օրենքներից մեկը՝ մի տեղ լռում են, մի տեղ եղածից ավելին ասում, բայց կարևորը՝ վերրջում խնդիրը լուծվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/po...59708564301362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
03.04.2016 19:46
Ադրբեջանը կրկին բռնվեց ապատեղեկատվության վրա․ Հայաստանը Իրանի տարածքը չի հրետակոծել (Photo)
Vahan Kostanyan
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավարի օգնականը այսօր հաստատել է, որ Խուդաֆերինի հատվածում հրետանային երեք արկ է ընկել, սակայն չի ճշգրտել, թե որ կողմից է եղել հրետակոծությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հասցրեցին հաղորդագրություն տարածել, որ հայկական ուժերը փորձել են իբր հարվածել Ղազախլար բնակավայրին, բայց վրիպել են:
Զուտ սեփական հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով ուսումնասիրեցի քարտեզը: Դե, տեսե՛ք, քարտեզից հստակ երևում է, որ նման վրիպումն անհնար է անգամ փակ աչքերով «մեժդունոգ» կրակելու դեպքում: Չնայած ի՞նչու եմ բոլորին մեր զինվորների արշինով չափում: Իսկ եզրակացությունը, թե այս դեպքում, ով է հրետակոծել Իրանի տարածքը, թողնեմ ընթերցողին:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանն ստիպում է ավարտին հասցնել 1994թ. կիսատ թողածը
yerkir.am
3 Ապրիլի 2016,
Ապրիլի 2-ին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած լայնածավալ հարձակումը ԼՂՀ –ի հետ սահմանի ամբողջ երկայնքով ԼՂ բանակցային գործընթացի ձախողման ուղղակի հետևանքն է: Դեռևս առիթ կլինի վերլուծելու, թե որոնք էին Բաքվի այս քայլի արտաքին ու ներքին դրդապատճառները: Սակայն երբ սահմանին փաստացի պատերազմ է տեղի ունենում, այդ ամենը դառնում է երրորդական: Առաջնայինը փաստացի պատերազմը հաղթելն է՝ թե ռազմաճակատում, թե թիկունքում՝ հոգեբանական-բարոյական, տեղեկատվական-քարոզչական բոլոր հարթություններում: Սա հասարակության համար իսկապես մարտահրավեր է, որն ուղղակի պարտաադրված ենք հաղթահարել՝ ապրելով պատերազմական վիճակի կանոններով:
Հետաքրքրական է, որ չնայած ադրբեջանական զինուժը փաստացի հարձակման է անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, սակայն դիրքային կորուստ արձանագրվել էր Թալիշի ուղղությամբ: Նշենք, որ այսօր առավոտյան ԼՂՀ Պն-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Սա նշանակում է, որ թշնամու մաքսիմալ պլանը ձախողվել է հենց առաջնագծում. չնայած տված հսկայական կորուստներին` Ադրբեջանի ձեռնարկած այսպես կոչված «Բլից քիրգ»-ը չի ստացվել՝ անկախ նրանից այն զուտ բնագիծն առաջ տանելու մարտավարակա՞ն նշանակություն ուներ, թե՞ ԼՂ հարցը մեկ հարվածով լուծելու:
Ամեն դեպքում դժվար է հավատալ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ն ամբողջապես գրավելու, այսինքն լայնածավալ պատերազմը վերսկսելու նպատակ ուներ կամ ունի: Դրա համար այն պետք է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացներ իր գրեթե բոլոր հարվածային ուժերը, մարտադաշտ նետեր մեծ թվով մոտոհրաձգային ուժեր և սկսեր համապետական մոբիլիզացիա: Մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե իբր իրենք, անսալով միջազգային հանրության կոչերին, միակողմանի դադարեցնում են կրակը, վկայում է, որ իրական նպատակը եղել է դիրքային առավելություն ձեռք բերելը և նոր էջից, հայկական կողմի համար ավելի աննպաստ պայմաններով բանակցություններ սկսելու նախադրյալների ստեղծումը: Այս քայլով Բաքուն ուզում է մի կողմից փակել այսպես կոչված փարիզյան գործընթացի էջը, մյուս կողմից գործնականորեն ցույց տալ, որ ՄԽ եռանախագահության ֆորմատի գոյությունն այլևս անիմաստ է և այդ ֆորմատն ի զորու չէ վերահսկելու ոչ իրավիճակը և ոչ էլ Ադրբեջանին:
Այս առումով ԼՂ հիմնահարցում ստեղծվել է բացարձակապես նոր իրադրություն: Այլևս չկա հակառակորդին հրադադար պարտադրելու խնդիր. փաստացի կա նոր ստատուս քվո հաստատելու հրամայական, և այդ նոր ստատուս քվոն կհաստատի կամ Ադրբեջանը՝ գրավելով հենակետեր և խորանալով հայկական տարածքներում, կամ՝ հայկական զինված ուժերը՝ նոր տարածքային կորուստներ պատճառելով թշնամուն: Ներկայիս բնագծի պահպանմամբ բավարարվելը, ինչը, կրակը դադարեցնելու մասին հայտարարությամբ, փաստացի առաջարկում է Բաքուն, կնշանակի երկարաձգել սողացող պատերազմը՝ առանց իրավիճակում որևէ փոփոխություն, որևէ բեկում մտցնելու, կնշանակի տեղ թողնել Ալիևին՝ շարունակելու բանացկային գործընթացը տորպեդահարելու, փաստացի մերժելու իր ներկայիս քաղաքականությունը և նախադրյալներ ստեղծել հետագայում ցանկացած պահի նոր ապրիլի 2-3-ի կրկնության համար: Բայց ամենակարևորը՝ դա կնշանակի մեծ հաշվով ոչինչ չտվող դարձնել այս երկու օրերին թափված հայ զինվորների արյունը: Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների՝ հրադադարի նոր պայմանների շուրջ, որից հետո բանակցությունների առարկա պետք է դառնա ԼՂՀ-ի անկախության ճանաչման պրոցեսը: Դա պահանջում է ԼՂ-ի անվտանգությունը, հայ զինվորների անգին կյանքը, տևական խաղաղություն հաստատելու հրամայականը:
Նախօրեին հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կատարելու է Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առումով իր պարտականությունը, և որ պետք է ավելին արվի, քան այն, ինչ արվել է ապրիլի 2-ին: Սա նշանակում է, որ հայկական կողմը, թերևս, որոշել է թշնամուն հակահարված տալուց, ելման դիրքերը վերադառնալուց հետո լուծել բնագիծն առաջ մղելու հարցը: Սակայն դատելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ Երևանը ևս հակված չէ Ադրբեջանի այս աննախադեպ ագրեսիան լայնածավալ պատերազմի վերսկսման նախաձեռնություն դիտարկել: Համենայնդեպս Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը որոշի հարցը լուծել պատերազմի միջոցով, ապա Հայաստանն անմիջապես կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը և ռազմական դաշինք կնքելով նրա հետ, անմիջականորեն կմտնի պատերազմի մեջ: Այս պահի դրությամբ կարծես թե ԼՂՀ-ի ճանաչման գործընթաց ՀՀ իշխանությունները չեն նախաձեռնում, թեև նախագահը հրահանգեց ռազմական փոխօգնության իրավական նոր բազա ձևավորել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:
Իրավիճակը, սակայն, այնպիսին է, որ ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ: Դա կնշանակի ԼՂ հիմնահարցի կարգավորման բոլորովին նոր շրջափուլի մեկնարկ, որի իմաստն անցած 24 տարվա բանակցային գործընթացի վրա խաչ քաշելն է և 1994թ. կիսատ թողածն իր տրամաբանական ավարտին հասցնելը: Հայկական բանակն ունի այդ մարտական ոգին, իսկ հայայստանյան և առավելևս արցախյան հասարակությունը, դատելով այս երկու օրերի հավասարակշիռ վարքագծից, իր բանակի կողքին է, ամբողջությամբ վստահում է նրան, իր զավակներին և հոգեբանորեն պատրաստ է դրան:
Գևորգ Դարբինյան
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Proof for the futur:
Azeris have already posted this on Wiki, proof who attacked first:
Talış, Tartar
From Wikipedia, the free encyclopedia
Talısh
Talısh is located in Azerbaijan TalıshTalısh
Coordinates: 40°22′53″N 46°44′27″ECoordinates: 40°22′53″N 46°44′27″E
Country Azerbaijan
Claimed by Nagorno-Karabakh
Province
Rayon Martakert
Tartar
Population (2005)
• Total 581
Time zone UTC (UTC+4)
• Summer (DST) UTC (UTC+5)
Talısh (also, T’alish, T’alrinj, Talysh, and Trishetsik) is a village in Tartar Rayon of Azerbaijan. It had been under Armenian control from 1994 ceasefire to 2 april, 2016 as the village re-captured by Azerbaijani forces due to heavy battle on this region.[1]
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Զինադադարի համար Ադրբեջանն ընդամենը մեկ ճանապարհ ունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան
3 Ապրիլի 2016,
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Ֆեյսբուքում» գրում է». «Ադրբեջանում երևի կարծում են, թե երբ ուզեն կարող են հարձակվել Արցախի ուղղությամբ, իսկ երբ ոչ՝ դադարեցնե՞ն մարտական գործողությունները։ Սխալը նրանք անցած գիշեր են թույլ տվել ու հիմա չեն կարող այդքան հեշտ փախչել պատասխանատվությունից։ Զինադադարի համար նրանք ընդամենը մեկ ճանապարհ ունեն՝ պիտի խնդրեն պաշտոնական Ստեփանակերտից։ Գլխներին տան ու խնդրեն։ Մնացած բոլոր հնարավորություններից իրենք են իրանց զրկել»։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Սկսել է Ադրբեջանը, պետք է ավարտի Հայաստանը
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
Հասարակություն - 03 Ապրիլի 2016,
Ռազմական գործողությունները սկսվել են, զոհերի թիվը տասնյակներով ու հարյուրներով է հաշվվում, բայց նորից հավասարության նշան է դրվում հայկական ու ադրբեջանական կողմերի միջև, իսկ տեղեկություններն արտասահմանյան մեդիայում այնքան ցաքուցրիվ են, կարծես պատերազմն ինչ-որ անհայտ մայրացամաքում է ընթանում։
Մինչդեռ քաղաքական կամքն ու լրագրողական տարրական բարեխղճությունը բավական էր պարզելու, թե ով էր նախահարձակը։ Ադրբեջանական հայտնի կայքերը երեկ արդեն գրում էին «բլիցկրիգի» մասին և արդարացնում իրենց զոհերի քանակը, թե՝ «հարձակվող բանակը ավելի մեծ կորուստ է կրում, քան պաշտպանվողը»։
Ովքեր չգիտեն՝ «բլիցկրիգ» նշանակում է կայծակնային պատերազմ, բառը լայն շրջանառություն է ստացել ՍՍՀՄ-ի վրա Հիտլերի հարձակվելու օրերից։ Ուրեմն, ինչքան ապուշ պետք է լինես (կամ անտարբեր), որ բառը մի կողմից իրեն վերագրելուց հետո մյուս կողմին էլ կասկածես պատերազմ սկսելու համար։ Մանավանդ եթե տեղեկատվությունը «ազգային լեզվով» չէր, այլ ռուսերեն (որը մայրենի լեզու է Հայաստանի մի ամբողջ ռազմավարական դաշնակցի համար)։
Հարձակվող ու պաշտպանվող բանակների կորուստների մասին դատողությունների հեղինակն էլ, ի դեպ, պատահական մարդ չէր՝ Ադրբեջանի ազգային հերոս Ռասիմ Աքպերովն էր։
Ճիշտ է, նման շահեկան տեղեկությունները հայկական կողմից ևս քարոզչական ու դիվանագիտական խողովակներով արդունավետ չի օգտագործվել («Արմենպրեսն» անդրադարձավ Աքպերովի խոսքերին, բայց լուրը հետագա տարածում չունեցավ), ինչի համար նույնպես պետք է առանձնահատուկ տաղանդ ունենալ։
Մյուս կարևոր պահը. որպես հանելուկ է ներկայացվում, թե ո՞վ էր դրդել, թույլ տվել լայնածավալ ռազմական գործողությունները՝ դրանք առանց «վիզայի» չեն լինում։
Միջազգային վերլուծաբանները պետք է հարցնեն. ո՞ր երրորդ երկիրն ուներ չբավարարված հավակնություն մեր տարածաշրջանում։ Թուրքիան, իհարկե... շատ իղձեր, բայց հիմա հազիվ իր գլխի ճարը տեսնի։
Մյուս կողմից, հայ-ադրբեջանական շփման գծում զորք տեղադրելու մասին երկու տարի բացահայտ խոսում է Ռուսաստանը, որը նույն ընթացքում մի քանի ռազմական միջամտություն է իրականացրել օտար երկրներում։ Ուրեմն, միակ տրամաբանական թեկնածուն է. ինչպե՞ս կարող է, գոնե Արևմուտքը, դա լուրջ չընդունել։
Ըստ ռուսական որոշ վերլուծաբանների, Ալիևը խուճապի մեջ է. «Ալիևը փրկում է վարչակարգը». փորձագետները հայտնում են Լեռնային Ղարաբաղում սրման պատճառը». սա «Կոմսոմոլսկայա պրավդայի» երեկվա հրապարակման վերնագիրն է։ Ենթավերնագիրը՝ «Ադրբեջանի նախագահը չի կարող զսպել մանաթի անկումը»...
Երկակի ստանդարտների կիրառումը վերլուծական անճարակության կամ ձեռնածության արդյունք է։ Եկեք այս հրապարակման մեջ Ալիևին փոխարինենք Պուտինով, ու պարզ կդառնա, որ նա ճիշտ նույնքան մոտիվ ունի ներքին դժվարություններից մարդկանց ուշադրությունը շեղելու։ Դա իհարկե ռուսական մեդիան երբեք չի համարձակվի բարձրաձայնել։
Հայաստանի վիճակի բարդությունն այն է, որ Պուտինի ու Ալիևի շահերը նոր չէ, ինչ համընկնում են՝ սկսած Մայդանից, և պետք է միշտ հաշվարկել կրիտիկական, ագրեսիայի բազմապատկման պահը։
Դա չի արվել, բայց այն նվազագույնը, ինչի իրավունքն ունի հայ հանրությունը, առավելագույն իրազեկությունն է։ Քանի որ այն իրեն հրաշալի է դրսևորել։ Ոչ մի լացուկոծ։ Կամավորագրվելու շարժում։ ՖԲ-ի ինձ հասանելի հատվածի օրինակելի վարքագիծ՝ ոչ մի անհիմն հղում ադրբեջանական աղբյուրներին։
Իրազեկությունը չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը անձամբ պետք է հրապարակի զոհերի թիվը, եթե դա Ադրբեջանը չի անում, իսկ միջազգային մեդիան երկու կողմին նույն չափով է վստահում։ Բայց կարիք կա գնահատականների, մանրամասն վերլուծությունների ։ Թե ինչ մոտակա ու հեռահար ռազմական նպատակներ ունի հակառակորդը, քարտեզով ո՞ր բարձունքը, ո՞ր դիրքը ինչի համար են գրոհել։
Դա կօգնի հանրությանն ավելի նպատակային դարձնել իր ջանքերը։ Այսօր նույն վիճակը չէ, ինչ 22 տարի շարունակ էր։ Եթե ինչ-ինչ պատճառներով Ալիևին է զիջվել ռազմական գործողություններն իր ուզած պահին սկսելու մենաշնորհը, չի նշանակում, թե նա էլ պետք է ունենա իրեն ձեռնտու ժամանակ դրանք վերջացնելու առավելությունը։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....IxSikN0s.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ՊԲ-ն հետ է գրավել նախօրեին կորցրած դիրքը. Ադրբեջանը կորցրել է ևս 2 տանկ
Posted on Ապրիլ 3, 2016 by Գարիկ Հարությունյան
Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
03.04.2016 11:21
Ադրբեջանը ստում է Associated Press-ի և ռուսական ԶԼՄ-ների անունից
Ադրբեջանական կայքերը հպարտորեն իրենց հասարակությանը համոզում են,որ տեղեկատվական պատերազմում իբրև թե հաղթանակ են տանում Հայաստանի նկատմամբ...Ազերիները ոգեշնչված նշում են,որ ամերիկյան Associated Press գործակալությանը հղում անելով ամերիկյան խոշորագույն մեդիառեսուրսները հաղորդել են,որ "հայերը օկուպանտ են,կորցրել են հարյուրից ավել զինվորներ,տանկեր" և այլ ադրբեջանամետ անհեթհեթություն...Փորձեցի ստուգել ազերիների մատուցված տեղեկության իսկությունը և պարզվեց,որ Բաքվում նստած միաբջիջ քարոզիչները ստում են՝ապատեղեկատվություն են տարածում...Համոզված են,որ զոմբիացած ադրբեջանցիները չեն էլ փորձի ստուգել տեղեկատվության իսկությունը,քանի որ նրանք ուզում են մի լավ բան լսել...Իսկ իրականությունը այն է,որ ամերիկյան գործակալությունը,որին հղում են արել բազմաթիվ տեղեկատվական գործակալություններ (օրինակ՝ https://www.washingtonpost.com/…/491...958d-d0…) Բաքվի երազած ինֆորմացիան չի էլ հրապարակել...Ազերիները հերթական սուտն են մատուցում աշխարհահռչակ գործակալության անունից...
Երեկ երեկոյան ալիևյան կայքերը մի քարտեզ են հրապարակել,որտեղ նշված էին ազերիների կողմից Արցախի հյուսիսում իբրև թե գրավված տարածքները...Ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ նշում են,որ այդ քարտեզը ռուսաստանյան ԶԼՄ-ներից են վերցրել՝կրկին փորձելով սեփական սուտը հասարակությանը մատուցել ուրիշի անունից՝այս դեպքում ռուսների...Այս պարագայում ազերիները նույնիսկ հղում չեն անում
աղբյուրին...Որոշեցի կրկին ստուգել...Քարտեզը բավական փոքր է և ոչ բոլորն են նկատում,որ տեղանունները նշված են ադրբեջաներենով...Հետաքրքիր է ստացվում.տեսնե՞ս որ ռուսաստանյան ԶԼՄ-ն է իր ռուսախոս ընթերցողի համար այլալեզու տեղանուններով քարտեզ մատուցում...Համոզված եմ,որ քարտեզի անգրագետ հեղինակը Դյարգյախլի ազգանունով մի թուրք է..
Տեղեկատվական դաշտում թույլ տրված սխաները ապացուցում են,որ պաշտոնական Բաքուն ցայտնոտի մեջ է...Ադրբեջանական հասարակությունը չի հավատում սեփական ԶԼՄ-ներին և Ալիևը որոշել է ուրիշի անունից տարածել իր աշխատակազմի և պաշտպանության նախարարությում աշխատող դիլետանտների կողմից պատրաստված անգրագետ և ապուշ ստերը...
Ինչպես ասում են՝"Գողինն ու անբարոյականինը քառասուն օր է"...Բայց կովկասյան քոչվոր թուրքերինն այդքան էլ չտևեց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hamba...59667415746517
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
03.04.2016 11:33
Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում
Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին:
Այս պահին Ադրբեջանի համար առաջնայինը իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է: Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը:
Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում(ել) է ադրբեջանական գերեզմանոցի:
Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abra...59668010337713
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:

Leave a comment: