Re: Military Forces of the Republic of Armenia
One of our best living artists, for me.
This man volonteered to the front at 15, went all along the hot spots of the war in the Dashnak batallion.
Together with Makitch, living legends!
Respect.
--------
Թշնամու հարցում լավ էլ բախտներս բերել է` ախր, շատ ոչխար են, է՜. Դավիթ Ամալյան
Հարցազրույց
1 Հոկտեմբերի 2015,
Yerkir.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:
Ադրբեջանն ուզում է մեզ «շակալի» նման կսմթել
Հիմա, որ այսպես եմ խոսում` ստացվում է` ձայնս տաք տեղից է գալիս, որովհետև ես խաղաղության մեջ հարցազրույցներ, համերգներ եմ տալիս, բայց 18-19 տարեկան երեխաներ ենք կորցնում: Եթե պատերազմ համարում ենք այն, որ երկկողմանի զոհեր պիտի լինեն, հիմա պատերազմի մեջ ենք, բայց եթե մասշտաբային պատերազմի մասին խոսենք, չեմ կարծում, որ այն կարող է հիմա սկսվել: Իրենց հիմա պետք է մեզ շակալի նման կսմթել, քանի որ նրանք իրականում պատերազմից շատ են վախենում: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերջին դեպքերի հետ կապված մի հետաքրքիր տեսանյութ տեսա. կրակոցների ժամանակ Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչները փախչում են, հետո բախվում իրենց բանակի հետ, քանի որ չեն թողնում, որ մարդիկ փախչեն: Միևնույն ժամանակ, նույն կրակահերթի տակ Վազաշենում մի կին նստած իր պոպոքի մուրաբան է խառնում: Մուրաբան սարքում է, որ թոռն ուտի: Նա, մինչև թոռանը չապահովի, այդտեղից չի փախչի:
Ուժեղ ենք, քանի որ սիրել գիտենք
Հասկանո՞ւմ ես` մենք սիրո մեջ վճռական ենք, այդքանը մեզ արդեն հերիք է: Մեզ միայն համախմբվել է պետք, իսկ մենք համախմբվում ենք նեղության ժամանակ: Ուժեղ ենք, քանի որ սիրել գիտենք: Համախմբվելն էլ ժամանակի հարց է երևի, որոշ ժամանակ անց առանց նեղության մեջ գտնվելու էլ համախմբված կլինենք: Դարասկզբի ու այսօրվա հայի միջև տարբերություն կա` մի քիչ կոտորվողի դաշտից դարձել ենք սիրո համար պայքարող: Ռազմահայրենասիրական ճառեր չեմ ուզում ասել, բայց իրականում, փառք Աստծո, ուժեղ ենք: Մյուս կողմից` երբեք չի կարելի թերագնահատել թշնամուն, նա գործող թշնամի է, լավ էլ` զինված:
Մտափոխվել եմ թշնամու հարցում` լավ էլ բախտներս բերել է
Ես միշտ ասում էի` բախտներս չի բերել, հայի բախտ ունենք անգամ թշնամու հարցում, կարող էր, չէ՞, իսպանացի, իտալացի, մի քիչ կիրթ թշնամի ունենայինք: Հիմա մտափոխվել եմ: Որ շատ անկեղծ լինեմ և մեր մեջ ասած` ինչ-որ տեղ բախտներս բերել է`ախր, շատ ոչխար են, է: Թող լավը լինեին, լավը ասեինք: Կուզեի լավ գծեր գտնել նրանց մեջ, որ դա բռնած գնայինք: Ընկերներս երբեմն ասում են, որ դրսում` որևէ մի այլ երկրում, ադրբեջանցիներն, ասենք, այսինչ հարցում լավ գործ են անում, ես ուրախանում եմ: Ի վերջո, ոչ մենք ենք այստեղից գնալու, ոչ էլ նրանց նման կարող ենք եղեռն անել, որ նրանք վերանան: Պետք է ինչ-որ հանգուցալուծում լինի: Մեր երեխաներն արդեն տեսնում են պատերազմ, գոնե մեր թոռները չտեսնեն:
Զոհված երեխաների ծնողների աչքերում հպարտություն եմ նկատել
Սովորական ժողովուրդն, իմ կարծիքով, համաձայն է գալ խաղաղության` կորցնելով այն, ինչ կորցրել է: Բայց նրանց մեջ ուժեր կան, որ անընդհատ բզբզում են, թե` ո՞նց կլինի, դուք երկիր եք կորցրել, այդքան հեշտ մի' հանձնվեք: Դրանք այն ուժերն են, որ դրսից են ու հակահայկական, դա ավելի շատ կլանային պայքար է: Տես` նրանք էլ են կորուստներ ունենում, ավելի շուտ են խուճապի մատնվում, մենք մի քիչ հպարտ ենք, ճիշտ է, հպարտություն բառը չեմ սիրում, բայց վերջին շրջանում զոհված երեխաների ծնողների բոլորի աչքերում հպարտություն եմ նկատել: Այսինքն` նրանք գիտեն` իրենց երեխան ինչի համար է զոհվել` հարց է լուծել, հերոսացել է: Իսկ ադրբեջանցիներն այդքան բան չեն էլ գիտակցում, ուղղակի լացուկոծ են դնում: Նրանք չգիտեն` ազգն ինչ է, հայրենիքն ինչ է, որովհետև չեն էլ ունեցել:
Պետք է հանգիստ լինենք, բայց ոչ` արխային
Արխային լինել չի կարելի կամ էլ մտածել, թե` մեկ է, ոչ մի բան չի լինելու: Բայց լարվել ու ամեն պահի խուճապի մեջ ընկնել էլ չի կարելի, որովհետև առյուծ բանակ ունենք, որոնք ոչխարների դեմ են կանգնած: Պիտի հանգիստ լինենք, բայց ոչ` արխային: Ես պատերազմ տեսել եմ և ամեն ինչ կտայի, որ պատերազմ չլինի, բայց եթե լինի էլ, մեկ է, մենք հաղթելու ենք:
Ադրբեջանական բանակի` թուրքական զինատեսակներ կիրառելու մասին
Միգուցե ոչ կոռեկտ կհնչի, բայց կուզեմ մի օրինակ բերել. անտառում հանդիպում են որսորդը, որը զինված չէ, և ատրճանակով ոչխարը, ո՞վ ում կհաղթի: Շատ զենք ունենալը դեռ հաղթելու միջոց չէ: Աշխարհում ամենաուժեղ զենքը մարդն է, կրակողը մարդն է, չէ՞: Էն թվերին էլ մենք քիչ զենք ունեինք, հետո՞. նրանք 80-90 հատ էին կրակում, մենք` 5, բայց մենք գիտեինք` ուր էինք կրակում: Այս պահին նրանց լավագույն զենքը խուճապն է, որ փորձում են մեզ վրա կիրառել, բայց դա նրանց մոտ չի ստացվում: Ցեղասպանության 100-րդ տարելիցն է այս տարի, բայց սթրեսի գենը դեռ չի անցել մեզ մոտ, դրա համար մենք պետք է խուճապի չմատնվենք, զգոն լինենք: Մյուս կողմից` մեռնելն էլ վատ բան չէ, որ վախը հաղթահարում ես, դա էլ է լավ բան:
Կարինե Հարությունյան
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
30 Սեպտեմբեր, 2015
Հայի անուն-ազգանունով ադրբեջանցի օգտատերերը փորձում են խուճապ առաջացնել համացանցում
Պարզվում է, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները չեն սահմանափակվում ռազմական ոլորտում: Տեսնելով, որ հայկական բանակը ամուր կանգնած է իր դիրքերում եւ որ իրենց ջանքերն ապարդյուն են անցնում, ադրբեջ
Պարզվում է, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները չեն սահմանափակվում ռազմական ոլորտում: Տեսնելով, որ հայկական բանակը ամուր կանգնած է իր դիրքերում եւ որ իրենց ջանքերն ապարդյուն են անցնում, ադրբեջանական կողմն անցել է մեկ այլ` տեղեկատվական պատերազմի: Ապատեղեկատվության տարածում եւ սադրանք. ահա սա է դարձել մեդիադաշտում նրանց հիմնական զենքը:
Թե ինչ հակահարվածներ պետք է հասցվեն հայկական մեդիադաշտի կողմից հաղթանակ գրանցելու համար, Orer.am-ը ճշտեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանից:
«Բնական է, որ ադրբեջանական կողմն անում է այն, ինչ պետք է անի: Նրանք պետք է փորձեն ապատեղեկացնել հայկական լրատվական դաշտը՝ ստեղծելով ինչ-որ խուճապային տրամադրություններ, միեւնույն ժամանակ, կասկածի տակ դնելով հայկական բանակի ուժն ու հզորությունը: Հայկական լրատվական դաշտը պետք է պարզապես չտարածի ադրբեջանական քարոզչությունը մեդիադաշտում, պետք է չարտատպել նրան կողմից հրապարակված տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ, հարկավոր է ուշադիր հետեւել բոլոր այն օգտատերերին, որոնք այս կամ այն ձեւով փորձում են ադրբեջանական քարոզչությունը մտցնել հայկական մեդիադաշտ»,- ասաց նա:
Ինչպես նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետը, այսօր հայտնվել են ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր, որոնք հայկական անուն - ազգանունով են գործում: «Իրականում ադրբեջանցիների կողմից ստեղծված էջեր են: Նրանք նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում սոցիալական ցանցում»,- տեղեկացրեց վերջինս:
Ըստ Տիգրան Քոչարյանի՝ ադրբեջանական սադրանքներից զերծ մնալու համար հայկական տեղեկատվական դաշտը պետք է փորձի ավելի շատ շփվել ՀՀ պաշտպանության նախարարության, պաշտպանության բանակի լրատվական վարչությունների հետ: «Ամեն անգամ տեղեկատվություն տեղադրելուց հարկավոր է նրանցից ճշտում կատարել՝ արժի՞ հրապարակել նյութը, թե՞ ոչ: Հայկական կողմը շատ անգամ պետք է նաեւ նախահարձակ լինի, եթե թվարկվածս կետերը իրականում ճիշտ իրականացվեն, ապա տեղեկատվական դաշտում որեւէ խնդիր չի լինի»,- նշեց նա:
Խոսելով նաեւ ֆեյսբուքյան հայ օգտատերերի գործողությունների մասին՝ փորձագետը նկատեց, որ ցավոք, որոշ հայ օգտատերեր, չհասկանալով, թե ինչ են անում, ռազմական տեխնիկայի լուսանկարներ են տեղադրում եւ հայտնում, թե որտեղ են տեսել ռազմական տեխնիկան: «Նման քայլերը թշնամու համար պարզապես նվեր է, քանի որ նրանք կարող են մոնիթորինգի օգնությամբ վերլուծել գործողությունների հերթականությունը եւ հասկանալ, թե որտեղ է կենտրոնացվում հայկական ռազմական տեխնիկան: Այդ մարդկանց պետք է բացատրել, որ եթե անգամ հայկական ռազմական տեխնիկայի տեղափոխություն եք նկատում եւ հպարտություն եք զգում, պարտադիր չէ դա լուսանկարել եւ տեղադրել համացանցում: Ադրբեջանն իր երկրի սահմանում վերահսկում է Facebook սոցիալական ցանցը եւ այն օգտատերը, ով ցանկանում է որեւէ տեղեկատվություն հրապարակել զոհերի հետ կապված, նրան անմիջապես արգելափակում են: Դրանից հետո նրանց անգամ կարող են բանտ նստեցնել կամ խիստ նկատողություն տալ: Զոհերի մասին կամ ռազմական հստակ գործողությունների մասին տեղեկություն գտնելը շատ դժվար է: Միայն այն դեպքում, երբ զոհերի թիվը շատ է լինում նրանք երկու-երեք հոգու անուն են հնչեցնում, այն էլ պաշտոնապես»,- ասաց նա:
Ինչպես նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը, Հայաստանում եւս սոցիալական ցանցերում հնարավոր է վերահսկողություն իրականացնել հնարավոր սադրանքներից եւ խուճապային տրամադրությունների տարածումից հասարակությանը զերծ պահելու համար:
Սոսե Չանդոյան
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Սահմանային այս լարվածությունը Թուրքիային էլ է ձեռնտու. Արկադի Տեր–Թադևոսյան
30.09.15
Tert.am
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանային լարվածությանը, կարծիք հայտնեց, թե Ադրբեջանից բացի, այն ձեռնտու է նաև Թուրքիային։
«Թուրքիան անում է մի բան, սակայն մտածում այլ բան»,-ասաց նա:
Արկադի Տեր–Թադևոսյանը նշեց, որ թեև Ադրբեջանը շատ զենք և զինամթերք ունի, միլիարդավոր գումարներ է ծախսում, սակայն «մենք ևս զինվում ենք և եթե կրակենք Ադրբեջանի գազամուղների, նավթամուղների վրա, Ադրբեջանից ոչինչ չի մնա»:
Խոսելով զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին՝ նա նշեց, որ հրամանատարները, սպաները պետք լինեն զինվորի հայրը, ապա ավելացրեց, որ այցելություններում, ուսումնասիրություններում դրական փոփոխություններ է նկատում:
«Երբ զինվոր ենք կորցնում, դա մեր բոլորի համար դժբախտություն է»,- ասաց նա և նշեց, որ դրանով ևս Հայաստանը տարբերվում է Ադրբեջանից, որտեղ թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ:
Արկադի Տեր–Թադևոսյանը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում ազատամարտիկներն այսօր էլ պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել:
Վերջում նա զինվորներին մաղթեց ամուր լինել, ինչպես հիմա են։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ոչնչացված է թշնամու 2 հենակետ (ուղղում)
27/09/2015
Ուղղում. Հայցելով մեր ընթերցողի ներողամտությունը՝ հայտնում ենք, որ հայկական ԶՈւ պատժիչ գործողություններն իրականացվել են արևելյան ուղղությամբ և կապ չունեն Տավուշի մարզի հետ: Նշված 2 հենակետերը ոչ թե գրավվել են, այլ պարզապես ոչնչացվել, իսկ թշնամու զոհերի թիվը հասնում է 10-ի:
Նախնական տեքստը՝
(Ըստ ճշտված աղբյուրների այս գիշեր ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են թշնամու 2 բարձրադիր հենակետ: Դրանք այն հենեկետերից են, որոնցից թշնամին պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա: Աղբյուրը նշում է թշնամու մինիմում 5 զոհի մասին: Կան նաև վիրավորներ: Նշվում է նաև, որ հակառակորդը թողել է զենք-զինամթերք ու փախել իր տարածքի խորքը:
Ինֆորմացիայի հավաստիությունը կասկածի ենթակա չէ: Կարծում եմ՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի ուշանա
Արման Հարությունյան
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
2-3 հրթիռ կարող է ընկնել խողովակաշարերի վրա, ու Ադրբեջանը տանուլ կտա խաղը
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 30 Սեպտեմբերի 2015,
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)
Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին օրերին սահմանին լարվածությունն ինչո՞վ եք պայմանավորում։
Այս լարվածությունը պետք է Ադրբեջանին։ Միակ միջոցը հիմա Ադրբեջանի համար սեփական ժողովրդին խաբեության մեջ պահելն է և ստիպել մեզ անհանգստանալ, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Իրականում այդպես չէ. միակ բանը, որ նրանք կարող են, սահմանին լարվածություն ստեղծելն է։ Ու այդ լարվածությունը գնալով աճելու է։ Եթե մեկ ամիս առաջ մենք խոսում էինք միայն ականանետերի մասին, ապա այսօր արդեն Ադրբեջանն օգտագործում է թուրքական արտադրության հրթիռային կայանքներ։ Ադրբեջանը կատարում է Թուրքիայի կամքը, նա միայնակ չի կարող իրականացնել այդպիսի գործողություններ՝ առանց համաձայնեցնելու թուրքական զինվորական ղեկավարության հետ։
Սահմանին վերջին սադրանքները լայն արձագանք են գտել միջազգային հանրության մոտ, և Եվրախորհրդարանում, և Նալբանդյան-Նուլանդ հանդիպմանը։ Եվ այդ արձագանքը շեղում է Ադրբեջանի հասարակության ուշադրությունն այն իրավիճակից, որը տիրում է Ադրբեջանի ներսում։ Այդ երկրում իրականում շատ բարդ իրավիճակ է, և երկրի նախագահի աշխատակազմը լուրջ աշխատանքներ է իրականացնում բնակչության գաղափարական մշակման և դա կոնկրետ ուղղությամբ ուղղորդելու համար։ Դրա համար խոշոր միջոցներ են ծախսվում, լրատվամիջոցներ են աշխատում։ Ադրբեջանի հասարակությանը փորձում են ապացուցել, որ իրենք պատրաստվում են վերադարձնել Ղարաբաղը։ Իրականում նրանք Ղարաբաղը վերադարձնել չեն կարող, նման հնարավորություն չունեն, իսկ սեփական ժողովրդին խաբելու, ինչպես նաև մեզ անհանգստացնելու համար նրանք գնում են նման քայլերի։ Ադրբեջանը լարվածությունն ավելացնում է հատկապես միջազգային հանդիպումների նախաշեմին։ Նրանք ուզում են ապացուցել իրենց գերազանցությունը։
Ադրբեջանը գտնվում է ֆինանսապես լավ վիճակում՝ նավթամուղների ու գազամուղների շնորհիվ։ Սակայն այդ խողովակաշարերի միայն 20 տոկոսն է Ադրբեջանինը, մնացածն օտարերկրյա ընկերությունների են պատկանում։ Հիմա Ադրբեջանը նստած է գազի վրա, որն իրեն փող է բերում, բայց մյուս կողմից եթե պատերազմ սկսվի, 2-3 հրթիռ կարող է ընկնել այդ խողովակաշարերի վրա, ու Ադրբեջանը տանուլ կտա խաղը։ Իսկ Հայաստանը գազատար ու նավթատար չունի, և մտահոգվելու ավելի քիչ պատճառ ունի, թե հրթիռները կարող են վնասել որևէ օբյեկտ։ Ճիշտ է, Հայաստանն ունի ատոմակայան, բայց ատոմակայանն այդ առումով անվտանգ է, որովհետև եթե հարվածեն ատոմակայանին, ապա դա հսկայական վնաս կտա նաև Թուրքիային։ Դա է պատճառը, որ Թուրքիան շահագրգռված է, որ հայկական ատոմակայանը օր առաջ փակվի։ Այսինքն՝ փաստացի նրանք չեն կարող պայթեցնել մեր ատոմակայանը։
Ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը։
Ադրբեջանը լարելով իրավիճակը սահմանին, փորձում է սեփական ժողովրդին ապացուցել, թե ուր են գնում իրենց նավթադոլարները, ինչու են զենք գնում։ Նրանք ամեն օր սերմանում են, որ հայերը վատն են, նրանք գրավել են մեր հողերը, մեր հողն է նաև Երևանը, որը մենք նրանց նվիրել ենք։ Այս հիվանդագին գաղափարախոսությունը սկզբում ամբողջ աշխարհը լսում էր, բայց հետո սկսեցին հասկանալ, թե ինչով է զբաղված Ադրբեջանը։ Հիմա Ադրբեջանում երկու ուղղություն է զարգանում. առաջինը՝ Ադրբեջանի շուրջ 10 ազգությունների մոտ ազգային գիտակցության աճ է տեղի ունենում, և նրանց խնդիրների մասին բարձրաձայնող լրագրողներն ու իրավապաշտպանները գտնվում են բանտերում։ Այս պահին Ադրբեջանի բանտերում նրանց թիվը շուրջ 200-ի է հասնում։ Մյուս կողմից, այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները, ճնշվում է մամուլի ազատությունը, և եվրոպական կառույցները որոշակի ճնշումներ են գործադրում Ադրբեջանի վրա։ Բոլորս գիտենք, որ մինչև վերջերս միջազգային կառույցներն ադրբեջանամետ էին, քանի որ այդ երկիրը հսկայական միջոցներ էր ծախսում դրա համար, և անգամ հասել էր նրան, որ բազմաթիվ եվրոպացի պատգամավորներ ուզում էին Խոջալուի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն։ Բայց աստիճանաբար ԵՄ-ում սկսել են հասկանալ, թե ինչ երկիր է Ադրբեջանը, սկսել են քննադատել այդ երկրում տիրող իրավիճակը։ Այսինքն՝ թե միջազգային, թե ներքին ասպարեզում Ադրբեջանի համար անկայուն վիճակ է։ Այդ անկայունությունը փոխհատուցվում է իրենց ունեցած նավթով, ու քանի դեռ Ադրբեջանը նավթ ունի, նա ենթակա է լինելու գերտերություններին, այդ թվում ԱՄՆ-ին, որը մեզ աջակցում է։ Մյուս կողմից, կա Ռուսաստանը և Ադրբեջանը չի կարող հենց այնպես ռազմական գործողություններ սկսել։
Պարոն Տեր-Թադևոսյան, կարծիք կա, որ Միսկի խմբի ձևաչափը սպառել է իրեն, եւ վերջին երկու հայտարարություններն էլ վկայում են այդ մասին։ Համամի՞տ եք։
Պարզ է, որ Մինսկի խումբն ունի իր առջև դրված խնդիր, և այդ խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները առկա հակասություններին լուծում գտնեն։ Հաճախ մենք էլ ենք դժգոհում Մինսկի խմբի հայտարարություններից, քանի որ ենթադրենք՝ Ադրբեջանը 1000 անգամ է կրակում, մենք 500, բայց նրանք ասում են, որ կողմերը հավասարապես կրակել են և հավասարապես մեղավոր են։ Նրանք չեն ուզում որևէ մեկի կողմից լինել։ Ադրբեջանն ուզում է Մինսկի խումբը փոխել, որ նոր միջնորդների մեջ ներկա լինի Թուրքիան, բայց դա անհնար է: Մեր տարածաշրջանում խաղաղությունը կախված է Մինսկի խմբից, և դա բոլորը ընդունում են՝ թե ԱՄՆ-ն, թե ԵՄ-ն։ Բոլորն ընդունում են, որ Մինսկի խումբը կարող է լուծել հարցերը և պահպանել մեր տարածաշրջանում խաղաղություն։
Ադրբեջանը ունի ևս մեկ թշնամի, որի մասին մենք քիչ ենք խոսում, դա Իրանն է, որի նկատմամբ պատժամիջոցները վերանում են, և շատ լավ է, որ նա դուրս է գալիս շրջափակումից, և Հայաստանի համար բարենպաստ պայմաններ են առաջանում։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....VNehXMTR.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Նոր միջադեպ սահմանին. ուր է հանրային ուշադրությունը
2015-09-30
Պառավաքար գյուղում, որը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկն է, երեկ վիրավորվել է 38-ամյա բնակիչ: Նա վիրավորվել է ադրբեջանցիների արձակած կրակոցից՝ …
Պառավաքար գյուղում, որը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկն է, երեկ վիրավորվել է 38-ամյա բնակիչ: Նա վիրավորվել է ադրբեջանցիների արձակած կրակոցից՝ խաղողի այգում աշխատելիս: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Եվ այն, որ չի եղել մարդկային կորուստ, ըստ էության, թուլացնում է հասարակության ուշադրությունը տեղի ունեցածի հանդեպ: Այսինքն՝ մենք, այսինքն՝ այսպես ասած երևանյան հասարակությունը կամ սահմանից հեռու հասարակությունը սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրությունը կամա, թե ակամա պայմանավորում ենք մարդկային կորուստով: Եթե կա մարդկային կորուստ, ապա մեր բոլորի ուշադրությունն ու էմոցիաները այնտեղ են՝ սահմանին: Երբ այդ կորուստը չկա, բարեբախտաբար, մեր ուշադրությունն էլ թույլ է, գրեթե բացակա:
Ինչ խոսք, եթե փոքր-ինչ կոպիտ արտահայտվենք, ապա թող սահմանին կորուստներ չլինեն, և թող մեր ուշադրությունն էլ բացակայի այնտեղից: Սակայն հասկանալի է, որ սա չափազանց պարզունակ ու մակերեսային մոտեցում է: Իսկ խնդիրը միայն մարդկային կորուստները չեն: Խնդիրն այն կենսապայմաններն են, որ ունեն սահմանին ապրող մարդիկ, և նրանք պետք է երևանյան հասարակության ուշադրության կենտրոնում լինեն ոչ թե միայն ողբերգական զարգացումների արդյունքում, այլ իրենց կենսապայմաններով, անգամ եթե ոչ մի կրակոց էլ չկա և ոչ մի վիրավոր էլ չկա: Չէ՞ որ կա վտանգը՝ վտանգը կախված այդ սահմանամերձ գյուղերի գլխին, և կա այդ գյուղերը պահելու խնդիրը, մարդկանց այդ գյուղերում պահելու խնդիրը, և պահելու կենսապայմաններով, ոչ թե հայրենասիրական կենացներով և բարոյահոգեբանական «խաբսերով»:
Եվ այստեղ մենք գալիս ենք կոնկրետ իրավիճակին՝ մարդը կյանքը վտանգելով աշխատել է խաղողի այգում և ողջ է մնացել երջանիկ պատահականությամբ: Իսկ ի՞նչ անի նա, որտե՞ղ աշխատի, ինչպե՞ս իրացնի իրեն որպես մարդ: Մի կողմ թողնենք դեռ ընտանիք պահելու խնդիրները: Ի վերջո, մարդը կենդանի է, երբ կարողանում է իրացնել իրեն, նա կյանքի մոտիվացիա ունի, երբ կարողանում է իրացնել իր ստեղծագործական կարողությունները որևէ ոլորտում՝ լինի արվեստ, գիտություն, բանվորություն, թե սպորտ:
Ինչպե՞ս են իրենց ստեղծագործական պոտենցիալն իրացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, այսինքն՝ ինչպե՞ս են նրանք իրենց լիարժեք մարդ զգում: Եվ հնարավո՞ր է արդյոք, որ նրանք իրենց լիարժեք մարդ, Հայաստանի հասարակական օրգանիզմի, պետական օրգանիզմի լիարժեք մաս չզգալով, մնան իրենց բնակավայրերում, ունենան կենսական խթաններ և մոտիվացիաներ: Գործնականում՝ ոչ: Նրանց պահում են ընդամենը էմոցիաները, որոնք մի օր կարող են սպառվել, որովհետև դրանք կենսունակ են, երբ զարգանում են մարդկային ֆիզիկական կյանքի լիարժեք ընթացքին զուգահեռ:
Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում խախտված է այդ ներդաշնակությունը: Խախտված է այդ գյուղերի բնակիչների կենսագործունեության միջավայրը, փոխարենը պետությունը նրանց համար չի ապահովել կենսագործունեության լիարժեք նոր միջավայր, նրանց չի ներկայացրել այլընտրանքներ: Նույնիսկ ուշադրության առարկա իսկ չէ այս հարցը, քանի որ բոլորն ընդամենը կենտրոնացած են առավելագույնը սոցիալական հոգածության վրա, ընդամենը խնամակալության ռեժիմի վրա՝ այն դեպքում, երբ մենք պետք է մեկընդմիշտ հիշենք, որ սահմանամերձ գյուղերում ապրում են և պետք է ապրեն լիարժեք մարդիկ, որոնք ունեն ոչ միայն խնամքի, այլ լիարժեք ինքնիրացման խնդիր, և հենց դա կարող է լինել նրանց կենսունակության առանցքային հենքը, որը պետք է ապահովել իբրև ազգային անվտանգության կարևոր հրամայական:
Լուսանկարը` galatv.am-ի
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Բելլա Լալայան
Շեխիդների ցուցակը թարմացել է Երեկվա հայտարարած երեք շեխիդի ետևից ալլահի մոտ գնացին ևս վեցը.. սրանք նույն օրվա ոչնչացված գոյուններն են, ուղղակի, ազերստանին է լ կարելիէ հասկանալ՝ ախր, իլհամիկը ոնց...
Շեխիդների ցուցակը թարմացել է
Երեկվա հայտարարած երեք շեխիդի ետևից ալլահի մոտ գնացին ևս վեցը..
սրանք նույն օրվա ոչնչացված գոյուններն են, ուղղակի, ազերստանին է լ կարելիէ հասկանալ՝ ախր, իլհամիկը ոնց խոստովանի, որ միանգամից 16 ոչխար է մատաղ արել իր տխմար ուղեղի համար ...
էէէէյյյ, ո՞վ կա այնտեղ, էն որ ահ ու սարսափով խոսում եք ազերստանի ունեցած զենքի, ռազմական տեխնիկայի, թուրքիա-մուրքիա պատրաստված, ազերական ռոզլիվով ռեմբոների մասին....
միացեք ալիևին և միասին ոռնացեք
իսկ մենք սպասենք մնացած 10 սատկածի ,,սելֆիներին,,
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Սեպտեմբեր 30, 2015
Օրը դիմավորում ենք լավ լուրով !!!! Թշնամին կրկին պատժվել է Արցախի սահմանի հարավ-արևելյան և արևելյան հատվածում /Ակնա և Վարանդա/ մեր տղաները լիկվիդացրել են չորս հեկտար տարչածքի վրա տեղակայված...
Օրը դիմավորում ենք լավ լուրով
Օրը դիմավորում ենք լավ լուրով !!!!
Թշնամին կրկին պատժվել է
Արցախի սահմանի հարավ-արևելյան և արևելյան հատվածում /Ակնա և Վարանդա/ մեր տղաները լիկվիդացրել են չորս հեկտար տարչածքի վրա տեղակայված թշնամու խոշոր ռազմաբազան` այսպիսով լռեցնելով մեր դիրքապահների ուղղությամբ արձակվող կրակոցները:
Պատժիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է թշնամու ռազմական տեխնիկան, 82 մմ ականանետային մարտկոցը, ավտոտեխնիկան, ռազմաբազայի տարածքում գտնվող զորանոցը և այլ շինություններ :
Թշնամին ունի երկու վիրավոր:
Ի դեպ, ազիկները արդեն սկսել են հմտանալ թաքնվելու հարցում: Չնայած բախտները չի բերել: Թաքստոցը, որտեղ ծվարել էին 10 գոյուն, ևս ոչնչացվել է: Տասից չորսը փլատակիների տակից դուրս են եկել ու փախել, իսկ մնացած վեցի մասին առայժմ տեղեկություն չկա:
Հույս պահենք, որ ոչնչացվել են:
Ամեն մի ոչնչացված թշնամու հետ լռում է նրա զենքը, որ պիտի կրակի մեր դիրքապահների ուղղությամբ:
Ուրեմն, ինչքան շատ ոչնչացված թուրք, այնքան հանգիստ մեր դիրքերում:
Ի դեպ, ևս մեկ թշնամի ոչնացվել է երեկ ցերեկը` Ակնայի ուղղությամբ սահմանում:
Հեղինակ՝ Բելլա Լալայան
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է խաղողի այգիներում գտնվող պառավաքարցի
2015-09-29
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 38-ամյա բնակիչը հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք: Մեր տեղեկություններով՝ տղամարդը գտնվել է Պառավաքար գյուղին պատկանող «Ջարչու ղոբի» կոչվող հանդամասի խաղողի այգիներում, երբ հակառակորդը մարտական դիրքերից կրակոցներ է արձակել, որի հետևանքով նա ձախ ոտքի ազդրի շրջանում ստացել է վնասվածք:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 38-ամյա բնակիչը հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը գտնվել է Պառավաքար գյուղին պատկանող «Ջարչու ղոբի» կոչվող հանդամասի խաղողի այգիներում, երբ հակառակորդը մարտական դիրքերից կրակոցներ է արձակել, որի հետևանքով նա ձախ ոտքի ազդրի շրջանում ստացել է վնասվածք:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Arshak Zakaryan :
1 h ·
Արցախում` արևելյան և հարավ արևելյան սահմանին հակառակորդը այսօր կրկին լկտիաբար խախտել է հրադադարի ռեժիմը և ինտենսիվ գնդակոծել և ականակոծել մեր դիրքերը: Հայկական ստորաբաժանումները հուժկու հարված հասցնելով հակառակորդին մարդկային և նյութական մեծ վնասներ պատճառելով (մասնավորապես բավականին խոշոր հենակետային բազան, որտեղից ականանետային կրակ էր վարվում մեր ուղղությամբ ականակոծելով ու մասամբ վերացնելով) լռեցրել և փախուստի են մատնել ողջ անջնակազմին,նախնական տվյալներով երկու վիրավոր և 6 զոհ թողնելով փլատակների տակ...
Leave a comment:

Leave a comment: