Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    ՀՀ ՊՆ. Այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ
    26.09.2015


    ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

    ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջագային կառույցների արձագանքը որեւէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետեւողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաեւ միջազգային հանրության անհասցե քննադատությունը եւ մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը»:

    Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Արցախում վիրավորված զինծառայողներից մի քանիսին կտեղափոխեն Երեւան
    26.09.2015



    ԼՂՀ-ում երեկ՝ սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեծ մասին առաջիկա ժամերին տեղափոխելու են Երեւան: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

    Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողների թիվը շուրջ մեկ տասնյակ է: Նրանցից 4-ը բուժօգնություն է ստանում Մարտակերտի հոսպիտալում, մյուսներն արդեն տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղից էլ շուտով կտեղափոխվեն Երեւան:

    Մարտակերտում բուժում ստացող զինծառայողների վիճակը կայուն է, թեթեւ վնասվածքներ են ստացել:

    Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հակառակորդի հրետակոծության հետեւանքով զոհված Նորայրը Ստեփանակերտից էր
    26.09.2015



    Ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով երեկ՝ սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Նորայր Խաչատրյանը Ստեփանակերտից է: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

    Մեր տեղեկություններով՝ 20-ամյա Նորայրը տան փոքրն էր, իրենից մեծ 2 եղբայր ունի:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Արցախում վիրավորված զինծառայողները 16-ն են. անունները

    26 Սեպտեմբերի 2015,


    ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել վիրավոր զինծառայողների մասին:

    «Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հայ չորս զինծառայողների սպանության և մի քանի այլ զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

    25.09.2015թ.` ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից զոհվել են ժամկետային զինծառայողներ՝ Նորայր Միքայելի Խաչատրյանը, Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը, Կարեն Գևորգի Շահինյանը, Հարութ Մաքսիմի Հակոբյանը:

    Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել ժամկետային զինծառայողներ Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

    Դեպքի առթիվ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու համար:

    Կատարվում է նախաքննություն»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն օգտագործել է 122 մմ Դ-30 հաուբից հրանոթ. ԼՂՀ ՊԲ
    26.09.15





    Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըմ խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

    Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107/12 արկ/ տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ (լուսանկարները ստորև):

    ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Արցախում զոհված 18-ամյա Հարութ Հակոբյանը Ավշար գյուղից էր, 3 ամսվա զինծառայող


    Ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Հարութ Հակոբյանը Արարատի մարզի Ավշար գյուղից էր:

    NEWS.am-ի տեղեկություններով՝ Հարութ Հակոբյանը ապրում էր մոր, ավագ քրոջ ու եղբոր հետ, հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Մայրը հողագործությամբ էր զբաղվում:

    Հարութ Հակոբյանը բանակ էր զորակոչվել 2015թ.հուլիսի 3-ին:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Պառավաքարն ու Բերդավանը գիշերվա գնդակոծությունից հետո


    Originally posted by Vrej1915 View Post

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    THE FORGOTTEN WAR OF NAGORNO-KARABAKH

    The World Weekly
    Sept 24 2015

    FROZEN CONFLICTS
    La Stampa, Italia
    By Roberto Travan

    מ ~L The Nagorno-Karabakh War may have been forgotten by much of the
    outside world, but over two decades after it began, sporadic fighting
    continues in spite of a ceasefire signed back in 1994.

    Marut is wearing faded camouflage, with a bayonet clamped to his belt
    and a degree in his pocket. He tells us how his grandfather fought the
    Germans in 1945, how an uncle of his took on the Taliban in Afghanistan
    in the 1980s and how his father fought against Azerbaijan in the 1992
    war for independence.

    Two years ago, Marut joined the fight himself, serving on the frontline
    against Azerbaijan just like his father once did.

    Marut's story is hardly unique in these parts. "Here, everyone has
    fought to defend our land and our mountains," he explains, holding a
    Kalashnikov so battered it seems to have taken part in all the wars
    he just described. Theirs is a fight clearly against the odds, as the
    international community considers the would-be breakaway republic of
    Nagorno-Karabakh to be part of Azerbaijan.

    Marut and his men -- young conscripts barely pushing 20 with gaunt
    faces, shaved heads and sunburned skin -- stay in the shade of
    the sandbags, hiding both from the snipers and the suffocating
    heat. They battle various enemies: the insects, the homesickness,
    the time passing so slowly, any way they can. Some close their eyes
    and pray in an improvised chapel by the nettings, covered in dust,
    creased holy pictures and spent tealights.

    But the main enemy, the Azeri military, is just meters away from
    the barbed wire, beyond the minefields at the end of the no-man's
    land. "A couple of weeks ago they killed one of our men," says Marut,
    pointing to the centimeters-wide opening in the wire through which
    the fatal shot passed.

    מ¢"For every season

    The front, several hundreds of kilometers long, follows the entire
    frontier with Azerbaijan, from Iran up to Armenia. It is furrowed
    with trenches that are sweltering in the summer, humid quagmires
    in autumn and frigid, windswept shelters from enemy mortars in the
    winter. It is a quiet war of attrition, a conflict forgotten for 25
    years -- and perhaps many more to come. Up here in the mountains,
    peace seems such a distant prospect it doesn't really get talked about.

    Azerbaijan wants its province back while Nagorno-Karabakh wants
    its freedom, and this fragile standoff (at times no shots are fired
    for months, then raging combat suddenly resumes) continues to cost
    millions of dollars in armaments and a toll in human lives, including
    at least ten killed this summer.

    Seventy years before its collapse at the end of the 1980s, the Soviet
    Union transferred this Christian Armenian-majority province to the
    the Muslim region of Azerbaijan. In 1991, an independence referendum
    sparked two years of warfare that left 30,000 people dead, thousands
    injured, almost a million refugees and countless internally displaced.

    Dozens of villages were razed, with crumbling bridges, mosques and
    churches reduced to rubble.

    We are concerned about the reports of ceasefire violations and use of
    artillery, including heavy weapons by both parties. Use of shells and
    heavy weapons is unacceptable. We are particularly concerned about
    the losses among the civilian population and have repeatedly urged
    the parties to take all possible steps to prevent such violence.

    מ£" James Warlick, US co-chair of the OSCE Minsk Group

    Many on both sides of the conflict say that the war was fought above
    all along ethnic lines. But others point to the increasingly religious
    nature of the conflict. "We are the last stronghold to defend Christian
    Europe from the assault of Islam," says an official, holding a rosary
    in his hands. "Russia understands this, you [in the West] don't ..."

    While Russia maintains a military garrison in Armenia, this doesn't
    stop Moscow from selling weapons to Azerbaijan at dizzying prices.

    Caught in the middle is this tiny land's obstinate struggle for
    independence that has so far gone unrecognized by every state in the
    world -- not even by "mother" Armenia.

    "We are our mountains," reads a monument at the doors of Stepanakert,
    the capital of Nagorno-Karabakh. These mountains are rough, beautiful
    and forgotten, where young men like Marut continue to face down the
    enemy and die for the sake of an elusive independence.

    Translated by World Crunch.

    XoilacZ - Trực tiếp bóng đá hôm nay HD. Xoilac TV link xem bóng đá, lịch thi đấu, bảng xếp hạng, tỷ số trực tuyến nhanh và chính xác nhất.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Leave a comment:

Working...
X