Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 12:03
Արցախում զոհված երեխան և վիրավորներից մեկը եղբայրներ են` դպրոց էին գնում
Լրագրող
Արցախում զոհված երեխան և վիրավորներից մեկը եղբայրներ են` դպրոց էին գնումԱյսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Զոհված երեխան և մյուս վիրավորները Մարտունու շրջանի Զորավան գյուղից են, դեպքը պատահել է դպրոց գնալու ճանապարհին:
Մարտունու հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորներից մեկը Գևորգ Գրիգորյանը՝ զոհված Վաղինակի եղբայրն է, իսկ մյուսը Վարդյան Անդրեասյանն է` 11 տարեկան: Մեզ հայտնեցին, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ մյուսին էլ շուտով կտեղափոխեն: Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ոտքերից մինչև որովայն հատվածում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 11:51
Իրադարձային շարք՝ ընթացիկ իրադարձությունների մեջ պատճառահետևանքային կապ գտնելու համար
Hayk A. Minasyan
Իրադարձային շարք՝ ընթացիկ իրադարձությունների մեջ պատճառահետևանքային կապ գտնելու համար:
1. ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
2. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Ի շարս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Քերրին ասել է, որ անհրաժեշտ է գտնել Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում։
3. Վաշինգտոնում մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը:
4. Իլհամ Ալիևն հանդիպել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին:
5. ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով ընթանում են մարտեր: Հայկական ուժերը խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/haykaminasy...49260728519307
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 11:59
Խոցված ուղղաթիռն ընկել է Մռավ լեռան արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Լրագրող
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ադրբեջանական խոցված Mi 24/35 ռազմական ուղղաթիռն ընկել է Մռավ լեռան արևելքում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՊՆ-ն հաստատել էր, որ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
Ա. Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 11:54
Այն ինֆորմացիոն ռեսուրսները, որոնցից ստացած տեղեկատվությանն է պետք հավատալ
Albert Unusyan (Ալբերտ Ունուսյան)
Նման պահերին այն ինֆորմացիոն ռեսուրսները, որոնցից ստացած տեղեկատվությանն է պետք հավատալ.
1. ՀՀ ՊՆ պաշտոնական կայք՝ http://www.mil.am/hy
2. ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք՝ http://nkrmil.am/main/
3. Ռազմական լուրերի, վերլուծությունների, քննարկումների կայք՝ razm.info
4. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ՝https://www.facebook.com/arcrun?fref=ts
Ոչ մեկի պետք չէ զանգել բան հարցնելու համար, հատկապես՝ զինվորական ծանոթների, բարեկամների, հարևանների: Առհասարակ, զերծ մնալ նման հարցերով հեռախոսով խոսելուց: Չմատնվել խուճապի և չհավատալ ապատեղեկատվությանը: Վերը նշված աղբյուրներից այլ տեղերից ստացած ինֆորմացիային մոտենալ թերահավատորեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/p...78820575520633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ամբողջությամբ դատարկվել է Շըխարխ-Մարգուշավանը, կրակի տակ է նաև բուն Թարթառ քաղաքը
Էլբակեան Էդգար
Մեծ է գայթակղությունը հավատ տածելու ադրբեջանցիների կողմից գրվող ցանկացած անկումային մեկնաբանության (դիցուք՝ «հայերը 100 զինվոր են սպանել մերոնցից արդեն»), սակայն միֆը ստույգից զանազանելով՝ այս պահի դրությամբ երկու հավաստի բան կարող եմ ասել՝
ա․ ահեղագույն մարտեր են ընթանում հյուսիսարևելյան՝ Թալիշ – Միր-Բաշիրի (Թարթառի) ուղղությամբ, որտեղ ամբողջությամբ դատարկվել է Շըխարխ-Մարգուշավանը, կրակի տակ է նաև բուն Թարթառ քաղաքը,
բ․ այս ուղղությամբ նկատվում է վիրավորների իրապես մեծ թիվ, ինչի պատճառով՝ մոբիլիզացվել և ճակատ է ուղարկվել Եվլախի հիվանդանոցի բուժանձնակազմի մի մասը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdg...48791241834027
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել դիվերսանտների ինքնությունը. Վովա Վարտանով
=====
According to Vova Vartanov, one of the explanations of this large scale attack is:
- the enemy planned a major diversion attack, wich was timely uncovered by our services. The diversion unit got a well organised reception and was decimated.
Most probably, this time it was mainly made from otoman turks from turkey.
To cover that fiasco and the turksih identity of the attackers, they launched large scale operations.
- our boys are doing all in the best manner.
- do not panic, keep calm, we are in full control.
- in some sectors, there are reports alredy of counter attacks from our side, with already some gains.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 11:17
Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես «խոսեց»
Gagik Hambaryan
Ադրբեջանի ՊՆ-ն վերաջապես բարբաջեց և ինչպես սպասվում էր ազերիական ԶԼՄ-ները լցվեցին սեփական ՊՆ-ի ապատեղեկատվությամբ...Բայց այս ամենում հետաքրքիրն այն է,որ պաշտոնական Բաքուն հաստատեց,որ հենց ինքն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝հասսատելով,որ ագրեսոր է...
Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ընթերցելիս գալիս ես այն եզրակացության,որ Բաքուն շոկի մեջ է...Զաքիր Հասանովի գերատեսչությունը չի կարող ոչինչ բացատրել...Նրանք հայտարարում են,որ Ադրբեջանի ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհրապարակի...Այսինքն՝դեռ չեն հնարել իրականությանը մի փոքր մոտ մի բան,որ հրամցնեն սեփական մկկացող հասարակությանը...Սա փաստում է,որ հայկական կողմը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը նաև տեղեկատվական պատերազմում...Մերոնք իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարտադրեցին ադրբեջանցիներին արձագանքել...Եթե Բաքվին մնար,ապա ազերի հասարակությունը ոչինչ էլ չէր իմանա...Իսկ հիմա,տարածելով անբովանդակ և համպատրաստի հայտարարություն,ադրբեջանական կողմը ապացուցեց,որ իրավիճակը բավական ծանր է Բաքվի համար...
Սպասենք զարգացումներին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hamba...04535566297059
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանը հայտնում է իր քաղաքացիական զոհի ու վիրավորի մասին
Lragir.am
Քաղաքականություն - 02 Ապրիլի 2016, 11:01
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ շփման գծում բախումների արդյունքում ականանետային արկի պայթյունից զոհվել է Թարթարի շրջանի Ղարահաջի գյուղի բնակիչ Ջալալ Ռահիիմովը, իսկ նրա որդին՝ Օրհան Ռահիմովը, վիրավորվել է:
Արկ է ընկել նաև Աղդամի շրջանի Բահարլի բնակավայրի ղեկավարի տեղակալ Մուխտար Մամեդովի տան վրա:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....7gAj9q6B.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 10:48
Անհրաժեշտ է հավաքել թարգմանչական կամավոր ջոկատ, որը պետք է թարգմանի բացառապես պաշտոնական լրահոսը
Հարգելի ընկերներ,
ինչպես գիտեք ադրբեջանական կողմը սկսել է բացահայտ հարձակողական գործողություններ, ինչին հայկական Զինված Ուժերն արժանի հակահարված են հասցնում։
Զուգահեռ ընթանում է տեղեկատվական պատերազմ, որտեղ անելիքներ բոլորս ունենք։
Այժմ անհրաժեշտություն է առաջացել կրկին հավաքել թարգմանչական կամավոր ջոկատ, որը պետք է թարգմանի բացառապես պաշտոնական լրահոսը։
Ինչպես գիտեք այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանում է Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, իսկ դրա համար անհրաժեշտ է մեր հայկական կողմի ճիշտ տեղեկատվության հասցնումը միջազգային հանրությանը։
Այսպիսով, ովքեր պատրաստ են կամավոր հիմունքներով կատարել պաշտոնական լրահոսի թարգմանություն, խնդրում եմ գրանցվել Կամավոր թարգմանչական կենտրնում։
Գրանցում էլ․փոստով։ [email protected] հասցեին ուղարկեք Ձեր անուն ազգանունը, էլ․փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, հայերենից դեպի այն լեզուն, որը պատրաստ եք թարգմանել։
Գրանցում հեռախոսով։ 060 67 10 20 հեռախոսահամարով զանգահարեք և հայտնեք նույն տվյալները։
Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն։
Խնդրում եմ բոլորին տարածել այս հայտարարությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.p...00005993958171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 10:51
Հակառակորդը ճնշվում է շփման գծի բոլոր սեգմենտներում
Alen Ghevondyan
Ինչպես ռազմական գործողությունների հյուսիս-արևելյան՝ Մարտակերտ-Թարթառ գծի վրա, այնպես էլ հարավային՝ Հորադիզի ուղղությամբ ԼՂՀ ՊԲ-ն անցել է լայնամասշտաբ հակահարվածի/հակահարձակման:
Հակառակորդը ճնշվում է շփման գծի բոլոր սեգմենտներում ու նրա ռազմադաշտային վարքից երևում է, որ նախապես ծրագրավորած պլանները ի չիք են դառնում:
Ի դեպ ադրբեջանական Բարդայում բնակչության տարահանում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevon...unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:

Leave a comment: