Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդը զոհեր է տվել. հայկական կողմը ուղղաթիռ է խոցել
Lragir.am
Ներքին կյանք - 02 Ապրիլի 2016,
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հարձակողական գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է 5-6 զոհ, որոնց դիակները մինչ այժմ գտնվում են ԼՂ մարտական դիրքերում:
Հայտնի է դարձել նաև, որ հայկական ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։ Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
Ըստ տեղեկությունների, ադրբեջանական բանակը հրետակոծել է մարտակերտի շրջանի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Թալիշ գյուղը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....6zhmoQov.dpuf
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով ընթանում են մարտեր, Ադրբեջանը հարձակում է սկսել
Lragir.am
02 Ապրիլի 2016,
Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է. «Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....EbaDIOae.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հայաստանի սահմանին հարաբերական հանգիստ է
2 Ապրիլի 2016,
Հայաստանի սահմանին հարաբերական հանգիստ է
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, տեղի են ունեցել թեժ բախումներ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է Հայաստանի սահմաններին: Վերջինս նշեց, որ հարաբերական հանգիստ է:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ՊՆ զինծառայող է մահացել՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից
1 Ապրիլի 2016,
ՊՆ զինծառայող է մահացել՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան հանգամանքները։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
ՔԿ-ից հայտնում են, որ քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Թեժ բախումներ՝ սահմանին. հակառակորդն օգտագործել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ
2 Ապրիլի 2016,
Թեժ բախումներ՝ սահմանին. հակառակորդն օգտագործել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:Last edited by Vrej1915; 04-01-2016, 09:16 PM.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Արցախում հակառակորդի կողմից վիրավորված երիտասարդը պատմում է դեպքի մասին (Տեսանյութ)
26 Մարտի 2016,
Հայտնել ենք, որ մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից tr-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը: Վերջինս ԼՂՀ ՊՆ-ի կողմից պատրաստված տեսանյութում պատմում է դեպքի մասին:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հայկական բանակը գործողություն է սկսել
Lragir.am
Ներքին կյանք - 26 Մարտի 2016,
Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները:
Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից:
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:
ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....oRVznHy9.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդի գնդակից վիրավորված բերքաբերցու վիճակը կայուն է
26.03.16
Tert.am
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդ կրակոցից վիրավորված 64-ամյա Նորիկ Ալիխանյանի վիճակը կայուն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
«Գիտակցությունը տեղն է, ինքնուրույն շնչում է: Քննարկվում է բաժանմունք տեղափոխելու հարցը»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Նորիկ Ալիխանյանը վնասվածք էր ստացել ուսի շրջանում, տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց, վիրավորին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Արցախում հակառակորդի արկակոծման հետևանքով 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորել
26.03.16
tert.am
Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ):
Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:
Մանրամասները ճշտվում են:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Leave a comment:

Leave a comment: