Re: Military Forces of the Republic of Armenia
2016 թ. վերջ կտան Ադրբեջանի քայլերին
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 30 Դեկտեմբերի 2015, 09:53
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)
Պարոն Տեր-Թադևոսյան, ինչպիսի՞՞ն էր 2015 թվականը Հայաստանի համար։ Մենք տեսանք, որ տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ մեծանում էր սահմանային լարվածությունը։
Եթե համեմատենք 2014 թվականի հետ, կտեսնենք, որ այս տարի լարվածությունը մեծացել է։ Հակառակորդն արդեն տանկեր, հրթիռային սարքեր, ականանետեր է օգտագործում: Մենք տեսնում ենք, որ տարեցտարի լարվածություն աճում է և, ցավոք, այդ լարվածության հետևանքով մարդիկ են զոհվում։ Ադրբեջանը չունի այն քանակով տեխնիկա և բանակ, որը փորձում են ցույց տալ աշխարհին ու սեփական ժողովրդին։ Նույն միջազգային հանրությունը, Թուրքիան և այլն, գիտեն, որ Ադրբեջանն այդ տեխնիկայով չի կարող հասնել այն նպատակներին, որ դրել է իր առջև։ Նրանք ուզում են գրավել Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղը լեռնային երկիր է, որտեղ շատ չկան այնպիսի տեղեր, որտեղ հնարավոր լինի տանկեր կիրառել։ Իսկ Ադրբեջանում ամենուր հարթություն է, և օրինակ Բաքու կարելի է 450 տանկ ուղղել, իսկ Ստեփանակերտ հասնելու համա նման հնարավորություն չկա։ Եթե մենք ցանկանանք գնալ Ստեփանակերտ, երկու ճանապարհ կա. Զոդով և Գորիսով։ Երկու դեպքում էլ 3 տանկից ավելի չեն կարող իրար կողքով անցնել, ճանապարհը թույլ չի տալիս։ Իսկ դա նշանակում է, որ մեծ քանակով տանկեր չեն կարող հարձակման փորձ անել։
Մյուս կողմից, Ադրբեջանի բազմազգ ժողովրդի մեջ, որը ծառայում է բանակում, չկա միասնություն։ Թալիշներին, ուդիներին, ավարներին և տասնյակ այլ ազգությունների Ադրբեջանում ճնշում են, թույլ չեն տալիս գրել ու խոսել մայրենի լեզվով, իսկ այդ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունն աճում է։ Բացի այդ, այդ երկրում հետապնդում են լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, ու իրականում ադրբեջանցի ժողովուրդը չի ուզում պատերազմել։ Սահմանային լարվածություն առաջացնելու համար Ադրբեջանն իր մասնագետներին պատրաստում է Թուրքիայում, որոնք շրջում են սահմանի երկայնքով ու սադրանքներ կազմակերպում։ Իսկ հայկական կողմից հայրենիքի պաշտպանության համար կանգնած է մեր սովորական զինվորը, որը հաղթում է հակառակորդին։ Մեր զինվորներն իրականում թվաքանակով ավելի շատ են, քան այդ ադրբեջանցի հատուկջոկատայինները, որոնք արդյունքում ոչինչ չեն կարողանում անել։
Այսինքն` սահմանային լարվածությունը ձեռնտու է միայն Ադրբեջանի ղեկավարությանը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ Նա բլեֆ է անում ու խաբում սեփական ժողովրդին, թե վաղը կամ մյուս օրը ազատագրելու ենք Ղարաբաղը։ Միակ բանը, որ նա կարողանում է անել, սահմանին լարվածությունը մեծացնելն է։
Իրերի նման դրությունը Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը ձեռք չի տալիս, և ես կարծում եմ, որ 2016 թվականին լուծում կգտնեն և միջազգային հանրության աջակցությամբ վերջ կտան այս իրավիճակին։
Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի բավական կոշտ հայտարարությունը, որը դատապարտեց ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանի գործողություններին որևէ կերպ չարձագանքելը։
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները քվեարկեցին հանուն «Իսլամական պետության» դեմ պայքարի, բայց իրականում այդ բոլոր երկրները, բացառությամբ Հայաստանի, կցանկանային, որ Թուրքիայի կողմից նման քայլից հետո Ռուսաստանը գնար Անկարայի հետ մերձեցման։ Նրանք իրենց ազգային շահերից ելնելով, ուզում են, որ լարվածություն չլինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բնական է, որ Սերժ Սարգսյանը միակն էր, որ իր վրա վերցրեց պատասխանատվությունը և դատապարտեց Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցումը։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն աջակցեց Ռուսաստանին և միաժամանակ առաջին անգամ ասաց, որ Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի անդամների վրա։ Կարծում եմ, սա սկիզբն է այն գործընթացի, որի արդյունքում այդ բոլոր երկրները կփորձեն ազդել Ադրբեջանի վրա։ Ես չեմ կարծում, որ Ղազախստանը կամ Ղրղզստանը կդատապարտեն Ադրբեջանին, քանի որ նրանք եղբայրներ են, բայց ՀԱՊԿ կազմում նրանք ինչ-որ պահի ստիպված են լինելու որևէ կերպ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առաջին ծիծեռնակն էր այն գործընթացի, որի արդյունքում հնարավոր է հաջորդ տարի լարվածությունը սահմանին նվազի։ Բայց կա նաև այլ ելք. մեր ռազմական մասնագետները պետք է մտածեն այնպիսի քայլեր, որ Ադրբեջանն զգա մեր ուժը, որը մենք իսկապես ունենք։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....2dWrFD0U.dpuf
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Մինչև երբ է լռելու հայկական «պատժիչ սուրը»
14 Դեկտեմբերի 2015,
yerkir.am
ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ անցած հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 280 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց՝ արդեն սովորական դարձած` 60, 82, 120 մմ-ոց ականանետներից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետներից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միակ հուսադրողը պահն այն է, որ այդ ընթացքում հայկական կողմը մարդկային կորուստներ չի ունեցել:
Բայց, անկախ այդ հանգամանքից, ակնհայտ է, որ Ադրբեջանը հակամարտության գոտում հաստատել է, այսպես կոչված, «հրադադար պատերազմի միջոցով» նոր իրավիճակ և հասել նրան, որ անգամ երդվյալ լավատեսները Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված համարել չեն կարող: Կարելի է դրա համար լուրջ կամ անլուրջ հազար ու մեկ պատճառաբանություն ներկայացնել: Մեկ բան ակնհայտ է` Ադրբեջանի այս գործողությունները հստակ և հետևողական քաղաքականության մաս են: Բաքուն գիտի` ինչ է անում և հանուն ինչի` դրա համար բացարձակապես չհարցնելով որևէ մեկի կարծիքը: Ավելին` եթե ԼՂ հիմնահարցի շրջանակներում ինչ-որ բան է արվում, ապա արվում է բացառապես Ադրբեջանի կողմից:
Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Ստեղծված փաստացի նոր կիսապատերազմական վիճակում ինչի՞ն է այն միտված: Սեպտեմբերին, երբ Ադրբեջանը, հրետակոծության ենթարկեց ԼՂ-ում զորավարժարանը և Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը, որոնց հետևանքով զոհեր ունեցանք թե՛ զինվորականության և թե՛ խաղաղ բնակչության շրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլ ընտրություն չի մնալու, քան «անհրաժեշտ ռազմաքաղաքական և իրավական քայլեր իրականացնելը»: Դրանից առաջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի այս ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ «ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»: Այս հայտարարությունները տպավորություն ստեղծեցին, թե Հայաստանը վերջապես հստակեցրել է Բաքվի ուժգնացող ագրեսիան զսպելու, ավելին՝ թե' ռազմական և թե' դիվանագիտական ոլորտներում նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելու եղանակները: Առավել ևս, որ հայտարարություններին հաջորդեց հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացումը՝ համոզիչ դարձնելով իրավիճակում բեկում մտցնելու` Երևանի այդ պահի վճռականությունը:
Սակայն դրանից հետո ամեն ինչ ընկավ նախկին հունի մեջ: Դեկտեմբերի 9-ին, երբ հակառակորդը տանկեր կիրառեց՝ անցնելով լայնածավալ պատերազմի գնալու հերթական հոգեբանական արգելքը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ԼՂ-ում լարվածությունը հասել է գագաթնակետին: Դա նշանակում էր, որ օպերատիվ իրավիճակը ՊՆ-ն գնահատում է ավելի վտանգավոր, քան նույնիսկ սեպտեմբերին էր: Ու, չնայած դրան, Երևանից հնչող ազդակներն այնքան զգուշավոր էին, կարծես տանկեր կիրառողը հայկական կողմն է եղել ու հիմա չի ցանկանում դառնալ միջազգային հանրության քննադատության թիրախը:
Երևանի ուղեգծում առայժմ միակ տեսանելի կամ հստակ բանը Ադրբեջանի թելադրած խաղի այս նոր կանոններին, նոր իրավիճակին հարմարվելն է: Իշխանությունը թե' ինքն իրեն և թե', հատկապես, հասարակությանը շարունակում է սփոփել նրանով, որ որքան էլ Ադրբեջանը մեծացնի լարվածությունը, որքան էլ ընդլայնի կիրառվող զինատեսակների քանակն ու տեսականին, միևնույն է՝ լայնամասշտաբ պատերազմի չի գնա: Այս թեզն այնպիսի ինտենսիվությամբ է տարածվում, որ թվում է՝ եթե վաղը, Աստված մի արասցե, հակառակորդը սկսի հերթով գործողության մեջ դնել նաև ռազմական ավիացիա, հետո էլ ռեակտիվ հռթիռահրետանային համակարգեր, պաշտոնական պրոպագանդան և դրան կցված ռազմագետների ու քաղաքագետների փաղանգը նույն կերպ շարունակելու է հանգստացնել, թե ծավալուն պատերազմի մասին չարժե խոսել: Ոչինչ, որ հակառակորդի դիպուկահարների կրակոցներից կամ արձակած արկերի բեկորներից կորուստները ցավալիորեն ավելանում են. դե պատերազմ է, բա ի՞նչ եք ուզում:
Մինչդեռ` հարց է առաջանում ՝ որտե՞ղ են այն ռազմաքաղաքական, դիվանագիտական գործողությունները, որոնց մասին խոսվում էր ընդամենը երեք ամիս առաջ: Էլ ինչքա՞ն պետք է Ադրբեջանը բարձրացնի լարվածության մակարդակը, որ վերջապես Հայաստանի դիվանագիտությունն սկսի գործել, կամ Հայաստանի հասարակությունը տեսնի, որ, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին հավատարմություն հայտնելու՝ արտգործնախարար Նալբանդյանի՝ արդեն հոգնեցրած հավաստիացումներից, ստորացուցիչ հարմարվողականությունից, այս ուղղությամբ հետևողականորեն, կարճաժամկետ ու երկարաժամկետ հստակ նպատակների միտված քայլեր են արվում: Իսկ եթե այդ քայլերն արվում են, ապա ինչո՞ւ դրանք օգուտ չեն տալիս: Ի վերջո, որպես ստեղծված իրավիճակը փոխելու միջոց, Ադրբեջանին խաղաղություն, ընդհուպ` նոր ստատուս քվո պարտադրելու մասին նման պաթոսով ոչ թե հասարակությունը կամ լրագրողներն են խոսել, այլ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Յուրաքանչյուր անգամ զոհ ունենալու մասին տեղեկատվությունը ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն պարտադիր զուգակցում են հակառակորդին պատժելու մասին հավաստիացումներով: Բայց, բացի այդ հավաստիացումներից, հասարակությունը դրանք հաստատող ոչ մի գործողություն չի տեսնում: Փոխարենը հանրությունը կերակրվում է դեռ սեպտեմբերին իրականացված գործողությունների մասին միայն հիմա հրապարակվող տեսանյութերով: Եթե դրանց նպատակը զոհեր ունենալու և դրա համարժեք չպատասխանելու իրողության բացահայտում թույլ չտալը չէ, ինչո՞ւ գոնե այդ տեսանյութերը հրապարակելուց առաջ պատշաճ չի իրազեկվում, որ դրանք եռամսյա վաղեմություն ունեն: Մի՞թե ակնհայտ չէ, որ ոչ միայն նմանատիպ մանիպուլյացիաներով ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել, այլև` որ դրանով վտանգվում է հասարակության վստահությունը թե' այդ պատասխանատու հայտարարությունների և թե' հայտարարողների նկատմամբ:
Գևորգ Աղաբաբյան
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Արցախի տարածքը զավթելը բարդագույն խնդիր է հակառակորդի համար անգամ նրա ներկա սպառազինվածությամբ.Դ. Ջամալյան
12.12.15
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով սահմաններին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին և Թուրքիայի հեռահար ծրագրերին, նշեց, որ ներկա իրավիճակում Թուրքիային առավել քան երբևէ ձեռնտու է լարվածության օջախներ ստեղծել հայոց պետությունների սահմաններին: Իսկ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն էլ, ըստ նրա, դարձել է առավել քան երբևէ սերտ:
-Պարո՛ն Ջամալյան, հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Ամեն անգամ կիրառվող զինատեսակների ցանկն ընդլայնելով, ըստ Ձեզ, Ադրբեջանը դիմում է քարոզչական հնարքների՞, թե՞ փորձարկում է կատարում ռազմական նպատակներից ելնելով, այսինքն` ստուգում ՀՀ զինված ուժերի ռազմական պատրաստականությունը։
-Նախևառաջ, կարծում եմ` արժե կատարել հետևյալ հարցադրումը. ինչու՞մն էր հրասայլի կիրառման նպատակահարմարությունը: Այս հարցի պատասխանը կօգնի մեզ հասկանալ ադրբեջանական կողմի գործողությունների տրամաբանությունը: Տանկերը, որպես կանոն, կիրառվում են հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու և գրոհող ստորաբաժանումների առաջխաղացման համար «ճանապարհ հարթելու», հարձակումը զարգացնելու նպատակով: Տվյալ դեպքում, թշնամին տանկերը տեղակայել է առաջնագծի մարտական դիրքերում, դրանցից մեկից կրակ բացելու հրաման արձակել, բայց՝ լայնամասշտաբ հարձակման չի անցնում: Ըստ այդմ մնում է կատարվածի ընդամենը մեկ ռացիոնալ բացատրություն՝ պաշտոնական Բաքուն այսկերպ ջանում է վճռական գործողությունների դիմելուն պատրաստ լինելու տպավորություն թողնել մեզ մոտ:
- ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Այս հավասարակշռությունը, որ միշտ լինում է, արդյո՞ք հնարավորություն չկա հերքել ռազմական, տեխնիկական միջոցներով:
-Հատկապես շեշտեմ, որ վերը նշվածն ասվում է ո՛չ թե մեր հանրությանը հանիրավի հանգստացնելու համար, ինչին սկզբունքորեն դեմ եմ եղել միշտ, այլ որպեսզի մեր հայրենակիցները լինեն լիարժեքորեն տեղեկացված սահմանային լարվածության բուն դրդապատճառների մասին:
- Ադրբեջանական կողմից լարվածության ավելացումը բացատրվում է նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպումից առաջ սադրիչ գործողություններով: Համամի՞տ եք: Առհասարակ, կա՞ վերլուծություն, թե Թուրքիայի ներգրավվումը Ռուսաստանի հետ քաղաքական կոնֆլիկտին, ինչ տրամադրություններ է առաջացրել Ադրբեջանում:
-Հայոց պետությունների սահմաններին լարվածություն ստեղծելն ալիևյան իշխանության բնորոշ ձեռագիրն է: Այդուհանդերձ՝ ներկա իրավիճակում Թուրքիային առավել քան երբևէ ձեռնտու է լարվածության օջախներ ստեղծել հայոց պետությունների սահմաններին, Առհասարակ հարկ է նշել, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը դարձել է առավել քան երբևէ սերտ, քանզի Արցախի զավթումն Ադրբեջանի կողմից լիովին համահունչ է Թուրքիայի հեռահար շահերին: Սակայն մեր անվտանգության ապահովման ուղղությամբ այս տարիներին այնքան ջանքեր են գործադրվել, որ թուրք-ադրբեջանական այդ նկրտումներն այսօր անիրականանալի են: Ասվածի ապացույցը հենց այն է, որ «մեծ պատերազմը» Բաքուն չի վերսկսում:
Այս օրերին առիթ ունեցել եմ ասելու, որ Արցախի տարածքը զավթելը բարդագույն խնդիր է ադրբեջանական բանակի համար անգամ նրա ներկա սպառազինվածությամբ: Ավելին՝ այդ խնդիրը լուծելու ռեսուրս Ադրբեջանը չի ունենա նաև հեռանկարում: Կրկնում եմ. եթե Բաքուն ունենար այդ ռեսուրսը, ապա չէր վարանի վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Հետևաբար՝ կրկնում եմ, խնդիրը ուժի դիրքերից հանդես եկողի կերպար ստեղծելն է, տպավորություն ստեղծելն է, թե իրենք պատրաստ են «հեռուն գնալ»: Ընդ որում, ըստ իս, Բաքվի խնդիրն է նման տպավորություն ստեղծել Հայաստանի հասարակության, այլ ոչ թե ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Առանց Արցախի ներկա տարածքի չի կարող լինել կենսունակ հայոց պետականության հեռանկար: Այս պարզ ճշմարտությունը հստակորեն գիտակցում է մեր հասարակությունն, ու ի պատասխան թշնամու ագրեսիայի բանակից կտրուկ քայլեր պահանջում, ինչը միանգամայն առողջ ու ադեկվատ ռեակցիա պետք է համարել: Բութ համառությամբ պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ բանեցնում է իր այդ «ուժային ճնշման» բանակցային մարտավարությունը: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որպեսզի Բաքվում հասկանան, որ շանտաժի դիմելը բացի կորուստներից ոչինչ չի տալիս և չի տալու իրենց: Շանտաժի պատասխանը եղել ու լինելու է մեր բանակի հուժկու պատասխանը:
Այդուհանդերձ կարծում եմ՝ մեր հանրության հետ պետք է անկեղծ լինել. առաջիկայում ալիևյան իշխանությունը կշարունակի մեր սահմաններին լարվածություն ստեղծել: Ըստ այդմ՝ իր պատժիչ գործողություններով մեր բանակը նվաճելու է այդ իրավիճակում միակ հնարավոր խաղաղությունը, խաղաղություն, որը կարող է լինել միայն հարաբերական: Մեր սահմաններին տևական անդորրի գրավականը՝ թշնամուն ջարդ տալն է. որքան ավելի ցավոտ լինի այդ հարվածն, այնքան ավելի տևական կլինի անդորրը:
- Նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր. որ հայկական կողմը նախաձեռնողական է լինելու այսուհետ, վերջերս տեսանյութ հրապարակվեց, որ հայկական զինուժը ոչնչացնում է ադրբեջանական ռազմական օբյեկտ: Արդյո՞ք սա այդ նախաձեռնողական քաղաքականության բաղկացուցիչ մաս է:
-Հանդուգն ու նախաձեռնող հրամանատարական կազմ ձևավորելը եղել ու մնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատանքի առաջնահերթություններից մեկը: Ավելին՝ այդ ուղղությամբ արդյունք ունենք: Այդ հրամանատարական կազմն այսօր ընդունում է իրավիճակին համարժեք որոշումներ, ընդունում է սառնասրտորեն, առանց անհարկի իմպուլսիվության:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
12 / Դեկտեմբեր / 2015
ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Թուրքիան Ղարաբաղում պատերազմ է հրահրում
4 Դեկտեմբերի 2015,
yerkir.am
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ վաղ առավոտյան հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, որը ետ մղելիս հայկական կողմը մեկ զինվոր է կորցրել: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը, երեկվանից կտրուկ ավելացրել է հրաձգային զինատեսակներից, ականանետներից, նռնականետներից և ռեակտիվ հրթիռահրետանային կայանքներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցները, որոնք, փաստորեն, շարունակվել են առնվազն մինչև օրվա կեսերը: Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը վերջին շրջանում սահմանագծին պահպանվող հարաբերական խաղաղությունից հետո կրկին վերադառնում է ակտիվ ռազմական գործողությունների ռեժիմին: Դատելով տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունից` չի բացառվում, որ Բաքուն գնալով ավելի է խորացնելու այդ միտումները:
Ադրբեջանը սահմանային սադրանքների գնաց Բելգրադում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո: Այդ գագաթաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահների նկատմամբ ակնհայտ դեմարշի: Նա ոչ միայն հայտարարել էր թե ԼՂ խնդիրը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում և հայկական զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր շրջանններից, այլև սպառնացել էր, որ դա չարվելու դեպքում Բաքուն խնդիրը լուծելու է այլ, հասկանալի է, ռազմական ճանապարհով: Իրենց դեմ ուղղված այդ դեմարշին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Հարլեմ Դեսիրը պատասխանեցին համատեղ աննախադեպ կոշտ հայտարարությամբ, որով Ադրբեջանին ուղղակի մեդադրեցին խաղաղ կարգավորումը վիժեցնելու մեջ: Գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու, ՄԽ-ին անարդյունավետության մեջ մեղադրելու վերջին դրսրոևումները նկատի ունենալով՝ պատվիրակությունների ղեկավարները հայտարարության մեջ նշել էին. «Ցանկացած մեղադրանք հանդիսանում է փորձ՝ թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանում ու Հայաստանում քաղաքական կամք չի դրսևորվում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»: Պարզ է, որ խաղաղ կարգավորման քաղաքական կամք չունենալու մեղադրանքը տվյալ դեպքում ուղղված է Ադրբեջանին, քանի որ հենց նա է հանդիսանում թե ՄԽ-ին ուղղված մեղադրանքների հեղինակը, և թե պրոցեսն այլ հարթակներ տեղափոխելու փորձեր անողը:
Սակայն այս հայտարարությունում Բաքվին ավելի ցավոտ մեկ այլ հարված է պարունակում: «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր ընդհանուր նպատակն է հանդիսանում տևական խաղաղության ձեռքբերումը»,- նշել են հայտարարության եհղինակները՝ փաստորեն ակնարկելով, որ այս փուլում համանախագահողները ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հակամարտության գոտում տևական խաղաղություն հաստատելու կամ որ նույնն է՝ առկա ստատուս-քվոն պահպանելու նպատակ են հետապնդում: Սա այլ բան չէ, քան նախազգուշացում Բաքվին, որ ներկայիս ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու հետևանքը կարող է լինել ներկա ստատուս-քվոն անժամկետ կամ երկարաժամկետ դարձնելը: Չի կարելի բացառել, որ դրանով ՄԽ համանախագահող երկրները հենց Ադրբեջանին են մեղադրում դեկտեմբերի 1-ին Փարիզում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման չկայացման մեջ ու փորձում են այսկերպ ճնշում գործադրել այդ հանդիպումը գլուխ բերելու նպատակով:
Ըստ էության՝ կարելի է ասել, որ ադրբեջանական դիվերսիան ԼՂ հատվածում իրականացվեց՝ որպես ՄԽ-ի այս հայտարարությանը և որդեգրած կուրսին հուսահատ դիմադրության փորձ և ավելի շատ դիվանագիտական փակուղուց դուրս պրծնելու հուսահատ քայլ: Ադրբեջանը հերթական անգամ կրակում է ՄԽ համանախագահող երկրների դեմ:
Բայց ռազմական նոր բախումների գնալու ադրբեջանական կողմի որոշման ամենակարևոր պատճառը թաքնված է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի տակ: Դիվերսիան իրականացվեց հենց այն օրը, երբ նա դեռ Բաքվում էր: Դրանից ժամեր անց Դավութօղլուն չափազանց լուրջ երկու հայտարարություն արեց: Նախ՝ նա կոչ արեց Հայաստանին հանել զորքերը «ադրբեջանական տարածքներից»՝ վստահեցնելով ադրբեջանցիներին, որ այդ տարածքները «սուրբ» են իրենց համար, հետևաբար Անկարան ամեն ինչ է անելու՝ դրանք Ադրբեջանին հանձնելու համար: Գուցե Դավութօղլուի հայտարարությունն ընդամենը Բաքվին սիրաշահելու ձև է՝ որպես շնորհակալություն այս շրջանում՝ իր կողքին լինելու և աջակցելու համար: Բայց էականն այստեղ հայտարարության չափից դուրս կոշտ տոնն է` Հայաստանի նկատմամբ:
Դավութօղլուի երկրորդ հայտարարության հասցեատերը Մոսկվան էր՝ ենթատեքստում պարունակող թաքնված սպառնալիքներով: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրներին, այլև՝ Կովկասին, Բալկաններին, Մերձավոր Արևելքին, Սև և Կասպից ծովերի տարածաշրջաններին։ Ռուս-թուրքական լավ հարաբերություններն էական ներդրում ունեն ողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»,- ասել է Դավութօղլուն՝ շատ պարզ հասկացնելով, որ եթե Ռուսաստանը չփոխի Սիրիայի սահմանին ռազմական ինքնաթիռի կորստով պայմանավորված իր քաղաքականությունը, Անկարան կարող է այդ տարածաշրջաններից յուրաքանչյուրը գլխացավանք դարձնել Մոսկվայի համար: Այնքանով, որքանով հայտարարությունն արվեց Բաքվից և արվեց հենց ԼՂ սահմանին իրավիճակի լարման ֆոնին, Դավութօղլուն փաստացի հասկացնում է, որ իր թիրախում առաջինը հենց Հարավային Կովկասն է:
Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն բոլոր հարցերում պաշտպանում է Անկարային՝ անթաքույց դարձնելով, որ Ադրբեջանը և Թուրքիան ոչ ֆորմալ դաշինք են ձևավորում Ռուսաստանի դեմ՝ որը դրսևորվում է իրավիճակն այս տարածաշրջանում լարելու միջոցով և անկախ Երևանի կամքից՝ Հայաստանին, ԼՂ գործոնով միջնորդավորված, ռուս-թուրքական առճակատման մեջ ներքաշելով:
Նման իրավիճակում առավել քան էական է դառնում Մոսկվայի արձագանքը, որին հասկացնում են, որ նրա դեմ Հր. Կովկասից Բաքվի ձեռքով երկրորդ ճակատի բացումն այնքան էլ անիրատեսական չէ:
Գևորգ ԴարբինյանLast edited by Vrej1915; 12-14-2015, 09:09 PM.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Արցախում զոհված 20-ամյա Կարենը մեկ ամսից պետք է զորացրվեր (լուսանկար)
12 Դեկտեմբերի 2015
Արդեն հայտնել ենք, որ հակառակորդի դիպուկահարի արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա Մասիս քաղաքից էր, ընտանիքի կրտսեր որդին, իրենից մեծ քույր և եղբայր ուներ:
Մեր տեղեկություններով` Կարենը մեկ ամսից պետք է զորացրվեր:
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /11 արկ/, 82 /66 արկ/, 120 /14 արկ/ միլիմետրանոց ականանետներից եւ ՀԱՆ-17 /16 արկ/ տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /35 կրակոց/:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է ՊԲ զինծառայող
Դեկտեմբեր 12, 2015
by Տարոն Հովհաննիսյան
razminfo
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ թշնամին շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից հրետակոծել ՊԲ մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում թշնամին կրակել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ (11 արկ), 82 մմ (66 արկ), 120 մմ (14 արկ) միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (16 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (35 կրակոց):
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ինչպես նաև հայտարարում, որ հակառակորդի գործողությունները անպատիժ չեն մնալու:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
AZERBAIJAN SAYS FIGHTING IN NAGORNO-KARABAKH ESCALATES
Associated Press International
December 10, 2015 Thursday
BAKU, Azerbaijan
BAKU, Azerbaijan (AP) - Azerbaijan says three of its troops have been
killed in the past ten days as the conflict in its separatist region
of Nagorno-Karabakh escalates.
Defense ministry spokesman Vagif Dargakhli on Thursday accused of
Armenian forces of shelling Azerbaijani villages along the front line
with heavy-caliber weapons and said the fighting is getting worse.
Nagorno-Karabakh, a separatist region of Azerbaijan, which has been
under the control of Armenia's military and local ethnic Armenians
since an all-out war ended in 1994.
Military officials in Nagorno-Karabakh on Wednesday accused Azerbaijani
forces of using a tank against their positions for the first time
since the cease-fire in 1994.
Asked about the possible use of tanks, Dargakhli said Azerbaijani
forces are using "different caliber weapons, depending on the
situation."
Leave a comment:
-

Leave a comment: