Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016
Հայկական կողմը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արցախից ստացված լուրերը մտահոգիչ են շատ։ Ահա և Ալիև֊Էրդողան հանդիպման արդյունքները։ Գիշերը լայնամաշտաբ գործողությունների են անցել ադրբեջանցիները։ Փառք Աստծո, մերոնք զգոն են եղել և ինչպես որ հարկն է, դիմավորել են թշնամուն։ Տղերքն ասեցին, որ հենց իրանց դիրքերին հարող տարածքներում ահագին սատկած ոչխար կա։ Բացի դրանից, մերոնք ուղղաթիռ են խոցել։ Վստահ եմ՝ Ալիևը դեռ շատ կփոշմանի այս հանդգնության համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/po...08747232977896
Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016 10:39
Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են. ԼՂՀ ՊՆ
BlogNews
Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (Գրադ) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
-------
The enemy used Grad MLRS fire against civil populations of Martuni/Varanda (NKR).
Civilian losses already recorded: a child born in 2004 is killed, 2 others are wounded.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
02.04.2016
Ադրբեջանական որոշ գյուղեր դատարկված են
Էլբակեան Էդգար
Ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։
Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Մարդաթափ է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdg...48769808502837
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Պատերազմի ավարտից ի վեր սահմանին նման լարվածություն չէր եղել. ԼՂՀ նախագահի խոսնակ
Lragir.am
02 Ապրիլի 2016,
Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով է խախտում զինադադարը, այլ սահմանի գրեթե ողջ երկայնքով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը օգտագործել է ծանր զինատեսակներ, և որոշ տեղերում նաև թափանցելու փորձեր է կատարել, սակայն ստանալով համարժեք պատասխան, հետ է շպրտվել և ունի մեծ կորուստներ», – նշեց Դ. Բաբայանը:
Վերջինս ընդգծեց` իրավիճակն այնպես է, որ նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր:
Դավիթ Բաբայանի փոխանցմամբ` հակառակորդի կողմից կիրառվել են տարբեր տիպի ծանր զինատեսակներ, սակայն ստացել են համարժեք պատասխան:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....2sY8n1h4.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հակառակորդը երկու ելք ունի. Արծրուն Հովհաննիսյան
2 Ապրիլի 2016,
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին:
Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Nagorno-Karabakh Defense Army shoots down Azerbaijani helicopter
02.04.16
Azerbaijan continues keeping the tension high along the Nagorno-Karabakh Line of Contact, launching aggressive armed raids against the Armenian defense positions.
Nagorno-Karabakh’s Defense Ministry reports that the frontline subdivisions of its armed forces successfully carry out defense operations in all the directions of the frontline, inflicting human and material losses on the adversary.
Apart from the damages caused, the anti-air defense forces of Nagorno-Karabakh’s Defense Army shot down an Azerbaijani helicopter in the northern part of the Line of Contact.
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Սա Ադրբեջանի համար ծանր հետեւանքների կհանգեցնի. ՀՀ ՊՆ
Lragir.am
02 Ապրիլի 2016,
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:
Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեելի հետևանքների:
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....KAXMijiR.dpuf
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Երկու կողմն էլ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
2 Ապրիլի 2016, 09:30
Պն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի:
Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Տավուշի մարտական դիրքում զինվոր է զոհվել
01.04.2016
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին այսօր՝ մարտի 1-ին զինվոր է զոհվել։
Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։
Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում։
Նշենք, որ այսօրվա մեջ զինվորի մահվան երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:
Leave a comment:
-
Re: Military Forces of the Republic of Armenia
ԼՂՀ ՊՆ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը
02.04.16
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
«ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Leave a comment:

Leave a comment: