Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia



    Interesting to analyse the russian cover at first stage.....

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Միջազգային հանրության և թղթի վրա գրված դաշնակիցների վրա հույս պետք չէ դնել. մտավորականներ
    09.04.16





    Tert.am-ը զրուցել է մի քանի մտավորականների հետ, ովքեր համոզմունք են հայտնում, որ մեր հույսը մենք ենք և կարիք չկա մեծ հույսեր ունենալ միջազգային հանրությունից ու դաշնակից կոչված երկրներից, որ հետո էլ հիասթափվենք ու ասենք՝ կրկին «թղթե շերեփով էինք»:

    Tert.am-ի հետ զրույցում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, թե աշխարհից նեղանալ պետք չէ, պետք է միայն յուրաքանչյուրն իր տեղում իր գործն անի, ընդ որում լավ, ինչպես այս օրերին ցույց տվեցին սահմանին կանգնած զինվորները:

    «Կարծում եմ՝ այն, ինչ կատարվեց վերջին շաբաթվա ընթացքում՝ բացահայտորեն ցույց տվեց, որ երբ որ մենք հույսը դնում ենք մեր վրա, միշտ հաղթող ենք դուրս գալիս»,-ասաց նա:

    Ռուբեն Բաբայանը նշեց, թե իր կարծիքով այդ միջազգային հանրություն ասածը դեռ գալիս է Խրիմյան Հայրիկի ժամանակներից, երբ ասում էր, թե հայկական պատվիրակության շերեփը թղթից էր։

    «Հույսը կարելի է դնել միայն ու միայն սեփական ամուր, լավ պետության վրա, իսկ դրա համար պետք է աշխատել: Իսկ ինչ վերաբերում է տարբեր միջազգային կառույցներին՝ եկեք չխառնենք դրանք. կա պետություն, կա դիվանագիտական կորպուս, որը համապատասխան ձևով աշխատանք ունի տանելու և կան այստեղ որոշակի խնդիրներ: Կան նաև պետության ղեկավարներ, որոնք ամեն ինչ չէ, որ հայտարարում են և, այսպես ասած, թաքուն անում են այն, ինչ ուզում են անել, այդ գերտերությունների ղեկավարները ոչ հրապարակային ձևով ազդում են ավելի փոքր պետությունների վրա»,- ասաց նա և ևս մեկ անգամ նշեց, թե լավ աշխատանքը հնարավորություն է տալիս այդ գերտերությունների հետ ավելի ամուր դիրքերից խոսել:

    Բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսն էլ նույն համոզման է՝ բնականաբար մեր բանակի և ժողովրդի միասնության վրա պետք է հույս դնել: «Ավելին՝ վերջին ժամանակներում մի տեսակ կարծես մի աչքով էինք նայում հատկապես բանակի ու ժողովրդի միասնությանը, դեպքեր եղան, իրադարձություններ եղան, որոնք տխուր խոհերի էին մղում ինչպես ինձ, այնպես էլ շատ մարդկանց, բայց Ադրբեջանի ագրեսիան, սանձարձակումն Արցախի վրա համաժողովրդական պոռթկում մտցրեց, էլ չեմ խոսում բանակի արժանապատիվ հակահարվածների մասին, որ շատ շատերին, այդ թվում նաև ինձ հիացրեց, հուզեց. այդ ի՞նչ պոռթկում էր, ինչ բարոյական ներուժ կա թաքնված մեր ժողովրդի, մեր բանակի մեջ: Այսքանից հետևություն՝ մենք մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր ժողովրդի և մեր բանակի միասնության, ոգու կորովի վրա»,-ասաց նա:

    Միաժամանակ Դավիթ Հովհաննեսը նշեց, թե, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսել միջազգային արձագանքները: «Ես չեմ ասում օգնությունը, որովհետև և Արցախի ղեկավարությունը և զինվորներն ու կամավորները բացեիբաց հայտարարում էին, մեզ որևէ մեկի օգնությունը պետք չէ»,-ասաց նա:

    Դավիթ Հովհաննեսն անդրադարձավ միջազգային արձագանքներին, հիմնականում հավասարության նշան դրվող, երբեմն էլ ըստ նրա՝ զարմանքի հասնող, ինչպես Բելառուսի նախագահի «կատարմամբ էր՝ ուղղված Ադրբեջանի ավազակ նախագահին»:

    Բանաստեղծը նշեց, թե այդ և նմանօրինակ անհույս դաշնակիցների վարքից ընդամենը պետք է դասեր քաղել: «Միանգամայն ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ոչ մի երկրի, այդ թվում նույնիսկ թղթի վրա գրված դաշնակիցների վրա հույս չպետք է դնել: Հույսը պետք է դնել միայն մեր վրա, մեր հոգու միասնության ու ամրության վրա և հիմնավորել մեր երկիր ներսում մեր հարցերը կարգավորելով: Մենք կարգավորեցինք այդ արցախյան բռնկումը, կարողացանք համապատասխան տեղը դնել ագրեսորին, բայց պետք է նաև անցնենք մեր ներքին հարցերին, մեր երկրի ներքին ամրությունից է կախված մեր ապագա հաջողությունները: Այնպես որ, այս հաջողությունը, որը կարելի է ամրագրել որպես լոկալ հաջողություն, դրանից հետո պետք է անցնել մեր ներքին հարցերի լուծումներին, պետք է ստրուկին հանենք մեր միջից, ազատվենք ամեն տեսակի անտեսանելի ու տեսանելի աղտերից, ներքուստ մաքրվենք»,-ասաց նա:

    Բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը համակարծիք չէ, որ միջազգային հանրությունն անելիք չունի: Ըստ նրա՝ մեր ուժն ու վստահությունը պետք է բոլոր գործողություններում ընդունենք իբրև հիմք և առաջնորդվենք դրանով, բայց միջազգային հանրությանը պարտավոր է ագրեսորի ականջները քաշել:

    «Դա նրանց պարտավորությունն է, որ լուծում տան խնդրին, թե չէ նրանք պետք է միշտ հարձակվեն ու մենք պաշտպանվենք: Մեզ սկզբունքներից է, որ խաղաղ ճանապարհով Ղարաբաղն իր անկախությունն ունենա, և միջազգային հանրությունը ԼՂՀ-ն ճանաչի, իսկ եթե միջազգային հանրության հետ մեր հարաբերությունները չվարենք, միջազգային հանրությունն ինչպե՞ս կարո՞ղ է ճանաչել»,- ասաց նա:

    Նման պահվածքը դաշնակից երկրների և Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, Ռազմիկ Դավոյանը համարում է ընդունված ձև: «Նրանք եթե չեն էլ անդրադառնում, որ Ադրբեջանն է հարձակվել և կրակել, որից հետո ենք մենք միայն կրակով պատասխանել, որ մենք դիմակայել ենք ագրեսիային, որովհետև նրանք չեն ուզում Ադրբեջանին ամբողջովին դեն նետել, միջազգային հանրությունը, Մինսկի խումբը, Ադրբեջանին չեն ուզում վերջնականապես նետել Թուրքիայի գիրկը: Ուզում են պահել ու տարածաշրջանում փորձել խաղաղություն հաստատել: Իմացեք մի բան, Ադրբեջանը մաս է կազմել Ռուսական կայսրությանը, սովետականը հեչ, և ՌԴ-ն էլ չի ուզում նրան ամբողջովին դե նետել»,-եզրափակեց նա:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    09.04.2016 14:23
    Ադրբեջանի 500 տանկը «Ջեվելինը»-ով վրացնելու համար 126 միլիոն դոլար պետք կլինի․ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա ծախսվել է 153 միլիոն դոլար

    Hayk Gevorkyan (Հայկ Գևորգյան)

    Այսօր աշխարհում ամենաէֆեկտիվ հակատանկային հրթիռային համակարգը համարվում է նկարում պատկերված ամերիկական «Ջեվելինը» (FGM-148 Javelin): Ահավոր թանկ զենք է: Մեկնարկային-նշանառության սարքը (пусковое-прицельное устройство) արժի մոտ 130 հազար դոլար, հրթիռը արժի 100 հազար դոլար: Թիրախին վերացնում է 2.5 կիլոմետրից: Էֆեկտիվությունը գնահատվում է մոտ 60 տոկոս, այսինքն 10 կրակոցից 6-ը կպնում է: Ադրբեջանն ունի 500 տանկ: Այսինքն դրանց բոլորը թիրախավորելու համար պետք է մի 1000 հատ հրթիռ, ու ասենք մի 200 հատ մեկնարկային-նշանառության սարք: Էս ամեն ինչի գինը 126 միլիոն դոլար է: Դիլիջանում կառուցված Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի վրա ծախսվել է 153 միլիոն դոլար: Նույն Դիլիջանում կառուցվող պետեկամուտների կոմիտեի ուսումնական շինարարության վրա արդեն ծախսվել է 70 միլիոն դոլար: Այսինքն էս երկու օբյեկտների վրա ծախսած փողը հերիք էր ամենաժամանակակից, ամենաթանկ հակատանկային համակարգեր առնել ու դրանով թիրախավորել Ադրբեջանի բոլոր տանկերը:

    Իհարկե, ի տարբերություն ռուսների, ամերիկան էդ զենքը չի վաճառի ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին: Դաժե Ուկրաինային չի տալիս: Բայց կարելի է պատկերացում կազմել, թե եթե էս խղճուկ տնտեսությունը մի քիչ արդյունավետ կառավարելու դեպքում, ինչպիսի հնարավորություններ են բացվում:

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...8.100006090521

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Originally posted by londontsi View Post
    Is this true?????
    To avoid our russian MELS accusations, I give you link on official armenpress=regime site:
    Last edited by Vrej1915; 04-08-2016, 03:37 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Serzh Sargsyan on Deployment of Peacekeepers
    Lragir.am
    Politics - 08 April 2016, 19:22


    Serzh Sargsyan has given an interview to Deuche Welle and dwelt on the settlement of the Karabakh conflict. Sargsyan was asked why he is against peacekeepers between the conflict sides, namely Russian peacekeepers.
    “We have never been against that but we think that there must be a comprehensive and lasting solution to the conflict. On the contrary, we have expressed willingness to sign a document which would envisage a comprehensive settlement of that conflict, including the presence of peacekeepers between the two sides. However, the Azerbaijanis did not want that,” Sargsyan said.

    - See more at: http://www.lragir.am/index/eng/0/pol....gPiRSoa3.dpuf

    Leave a comment:


  • londontsi
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Originally posted by Vrej1915 View Post
    Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Դուք ունե՞ք մտահոգություններ:

    Is this true?????

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Արցախյան հրամանատարը իշխանությանը կոչ է անում սթափվել

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
    Հարցազրույց - 08 Ապրիլի 2016, 17:36


    Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը


    Պարոն Բադասյան, ԼՂՀ այս օրերին պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ են այցելում: Ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը, նրանց աջակցության կարիքը կա՞, թե՞ PR ակցիա է:

    Անցած պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, Հայաստանից ով գալիս էր, մենք հիանում էինք: Հետո դրանց պտուղները քաղեցինք, գիտենք, թե դրանցից քանիսը հերոսի կոչում ստացան և ազգի վրա գլխացավանք դարձան: Քսան տարի առաջ էլ կային նկարվողներ, կողքից օգտվողներ, սուտի կռվողներ, այսպես կոչված օգնություն բերողներ, այդ օգնությունը մսխողներ, փախցնողներ և այլն: Այս բոլոր վտանգները այսօր էլ ունենք: Հիմա հուզիչ և ուրախալի պահ է, և շատ վատ օրերին, ազգի օրհասական օրերին, կենաց մահու պայքարի ժամանակ մարդիկ եկան Արցախ: Բայց ես, օրինակ, բառիս բուն իմաստով զզվանք եմ ապրում, երբ շոու-բիզնեսի աստղերը գալիս և ցուցադրաբար նկարվում են, նրանք կարծես թքում են այդ մարդկանց վրա, ովքեր չեն նկարվել, բայց առաջին գծում են, ովքեր սոված են առաջին գծում, քանի որ այնտեղ ցերեկը հաց հասցնել հնարավոր չէ, գիշերը պետք է հասցնել:

    Բացի այդ, ես կոչ եմ անում իշխանություններին, որպես նախկին հրամանատար, որպես պատերազմի բովով անցած մարդ, որպես նախկին պատգամավոր, որպես պարզապես մտահոգ քաղաքացի՝ սթափվել, որ Լիսկայի՝ Ղարաբաղում երևալը ոչ թե լինի մանդատ՝ հետագայում նորից չարագործություններ գործելու, այլ հայ ժողովրդի առջև մեղա գա և վերջ դնի չարակամություններին, որ գեներալ Մանվելը ոչ թե նկարահանվելու համար գա Ղարաբաղ, այլ գործ անելու համար, ինչպես անցած անգամ է նկարվել և հաղթանակի ութսուն տոկոսն իր վրա վերցրել: Սա ձևական է, և չի կարելի, մենք ամեն ինչ պետք է դնենք իր տեղը: Իշխանություններին ուզում եմ դաս լինի, որ ժողովուրդը մի կողմ դնելով ամեն տեսակ անարդարություն, ազգի փրկության համար վեր է կացել եկել, նախագահից մինչև նախարար և այլ պաշտոնյաներ պետք է մտահոգվեն բանակով: Եթե ասում են, որ մենք կռվել են ութսունականների զենքերով, թող ականջներին օղ անեն, որ իրենց մեքենաները չլինեն 2015-2016 թթ., թող ութսունականների մեքենաներ լինեն, բայց մեր սպառազինությունը լինի ժամանակակից, որ ահա սա է մեր ազգային անվտանգությունը: Եվ եթե ես չխոսեմ, ուրիշ ոչ մեկը չի խոսի: Պետք չէ գեներալ մանվելները, շուշանպետրոսյանները նկարվեն Արցախում, պետք է ռեալ օգնություն և ռեալ աշխատանք: Մեր ազգը չի կարող և պատերազմը տանել, և իշխանությունն ուզուրպացրած ընկերներին պահել:

    Լիսկան Արցախում կանգնել-նկարվելու փոխարեն, պետք է գա և Հորադիզում իր փախուստի դիմելու պատճառով կորցրած դիրքերը փորձի հետ վերցնել,
    այլ ոչ թե նկարվի և նոր մանդատ ստանա՝ հետագայում նորանոր չարագործություններ կատարելու համար: Այս ամենը Սերժ Սարգսյանը պետք է գնահատի, եթե ուզում է նախագահ մնալ: Տեսնո՞ւմ եք, ժողովուրդը առաջ է անցել իր իշխանությունից, փոխանակ իշխանությունը զինվորական կոմիսարիատում ինչպես կարգն է, մարդկանց բերի պատերազմի դաշտ, կամավոր եկան մարդիկ, էլ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից: Եվ եթե չլինի այս ժողովրդին համարժեք ղեկավարում Սերժ Սարգսյանի կողմից, նա սուսուփուս պետք է հեռանա: Այսօր նախագահը., պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ձեռք պետք է մեկնեն: Ես դեռ ամենը չեմ ասում՝ ելնելով իրադրությունից, բայց այս ամենը բավական է, որ իմանան՝ ավելի շատ բան կարող եմ ասել: Պետք է անձամբ Սեյրան Օհանյանը ձեռք մեկնի, որովհետև եթե Աստված մի արասցե պատերազմ լինի, պետք է նաև մեր աջակցությամբ նա կանխի դա: Ուրեմն պետք է ձեռք մեկնի և լսի մեր առաջարկությունները: Իսկ մեր առաջարկություններն այնքան շատ են և այնքան օգտակար, որ եթե դրանք չլինեն այս օրերին, ուրեմն մենք պետք է կորած լինեինք: Սա թող բաց նամակի նման հայտարարությունն լինի, բայց ամեն մեկն իր տեղը պետք է ունենա: Հասարակությունն այս օրերին առողջացել է, և ես չեմ ուզում, որ ձրիակերները և կեղծ գեներալները, կեղծ հերոսները մտնեն ասպարեզ և նորից մանդատ վերցնեն իրենց չարագործությունների համար:

    Դուք այս օրերին առաջնագծում էիք, իսկապե՞ս մեր զինտեխնիկան այդքան հին է:


    Այո, զենքի առումով հետ ենք, որովհետև փող չունենք, բայց կան բաներ, որտեղ փող պետք չէ, խելք է պետք ընդամենը: Աշխարհում այսօր ամենաշատը փողն է, մնացած բաներն են քիչ: Եվ եթե իրենք չգիտեն՝ որտեղից փող վերցնել, ինձ թող հարցնեն, կասեմ՝ որտեղից վերցնեն փող, ես շատ-շատ փողի տեղ գիտեմ, այնպես որ, փողը խնդիր չէ, խնդիրը ցանկությունն է:

    Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևանը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Դուք ունե՞ք մտահոգություններ:


    Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը կլինի մեր իշխանությունների վերջին դավաճանությունը: Մենք խաղաղապահ զորքեր ունենք, դա մեր հարազատ բանակն է, և մենք պետք է տեր կանգնենք մեր հարազատ բանակին, հզորացնենք, պահենք-պաշտպանենք, զինենք, այլ ոչ թե նստած Բագրևանդի հինգում՝ բանակը լափեն, մենք անուն առ անուն բոլոր լափողներին գիտենք: Սա է հարցը...

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....kGoqBdYU.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia



    OLd yet actual

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    01.04.2016

    Շատ տարիներ առաջ մի տեղ մի ջոկատի կողմից երեք գերի էր բռնվել... (պատմություն պատերազմի տարիներից)

    Arshak Zakaryan (Արշակ Զաքարյան)
    Շատ տարիներ առաջ մի տեղ մի ջոկատի կողմից երեք գերի էր բռնվել: Հրամանատարը գերիներին փորձում էր տեղափոխել ապահով տեղ, որպեսզի հետագայում նրանց փոխանակի մեր կողմից գերի ընկածների հետ: Սահմանամերձ գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղի ծայրին ու հորդորում էին տեղում սատկացնել գերիներին:

    -Ի՞նչ եք դրաց հետ տուն տունիկ խաղում, պատի տակ գյուլլեք թող գնան,_ասում էր մեկը...

    -Տենց եք անում էլի, որ մեզ շան տեղ չեն դնում մեզ, իրանք ըլնեին հիմա աչքները հանել էին մերոնց,_ արձագանքում էր մյուսը...

    -Արա տո սրանց ուրա էդքան պատիվ, իմ ձեռն ընկնեին մատներով կսպանեի,_լսվեց մեկի ճղճղան ձայնը

    -Միշտ էլ էդա եղել էլի, մենք իրանց խղճում ենք իսկ իրանք մեզ կոտորում,_կարծիկ հայտնեց մի տարեց մարդ...

    Հրամանատարը գլուխը կախ, լուռ, աշխատում էր չլսելու տար էդ բացականչություններին: Կանայք ու երեխաներ էլ կային ամբոխի մեջ, բայց ինքնադատաստանի կոչ անողների մեծ մասը տղամարդիկ էին, ովքեր «զբաղված» լինելու պատրվագով չէին էլ միացել այլ բնակավայրերից եկած ու գյուղի պաշտպանությունը ապահովող ջոկատին:

    -Սրանք երևի հետո փողով ծախելու են դրանց, ով գիտի լավ փող են տալիս, վախենում ե՞ք տվեք մենք սպանենք...

    Հրամանատարը աչքի պոչով նկատեց այդ ամենաաշխույժ «դատախազին» ով իմիջայլոց ամենաբարակ ու ճղճղան ձայնը ուներ, դա նույն «սեփական մատերով սպանելու» առաջարկ անողն էր: Գերիներից երկուսին արդեն նստացրել էին առանց համարների Նիվա մեքենան, երրորդի ձեռքից հրամանատարը բռնած ուղեկցում էր դեպի հաջորդ մեքենան, որ մի հին մաշված Ուազ էր: Հանկարծ հրամանատարը կտրուկ շրջվեց դեպի տղերքից մեկը ու ասեց պահեք մի րոպե սրան: Գերուն տղերքին հանձնելուց հետո նա շարժվեց դեպի ճղճղանը ու մոտենալով բռնեց նրա արմունկից ու ուսից հանելով ավտոմատը տվեց նրա ձեռքը:

    -Արի հետևիցս,_ կարճ հրամայեց հրամանատարը...

    ՃղՃղանը շփոթված մի պահ նայեց զենքին հետո իր վրա սևեռված ամբոխին ու հետևեց հրամանատարին: Հրամանատարը մոտեցավ գերուն ու նորից բռնելով նրան թևից սկսեց քարշ տալ դեպի մոտակա «պադստանցիան» գյուղի հիմնական քարաշեն էլեկտրոբաժանիչը:
    Ճղճղանը հետ ընկավ, նկատելով դա հրամանատարը տղերքին ցուցում տվեց «դրան բերել» պատի մոտ: Հասնելով պատին հրամանատարը գերուն կանգնացրեց պատի տակ ականջին ինչ որ բան ասեց ու ձեռքը թողնելով հետ եքավ արդեն տղերքի հետ մոտեցած ճղճղանին: Ամբոխը հետաքրքրությունից աշխուժացած, բայց արդեն առանց ցուցումներ տալու, նույնպես մոտեցան: Հրամանատարը ճղճղանի հետ մոտեցավ գերուն մոտ 6-7 մետրի վրա կանգնեց, վերցրեց ավտոմատը լիցքավորեց ու հետ տվեց ճղճղանին:

    -Դե խփի... Խփի ասում եմ, մատներով խեղդելուց հեշտ է, միայն ձգանն ես քաշում, ու վերջ... Խփի՛, ասեցի!!!

    ՃղՃղանը հրամանատարի ձայնից վախեցած ավտոմատը պարզեց դեպի գերին: Գերին սկսեց աղիողորմ ճիչեր արձակել, հետո ծնկի եկավ, ու ծնկաչոք սկսեց մոտենալ հրամանատարին հոնգուր հոնգուր լացելով ու ռուսերենով իր կյանքը խնայելու պաղատանքներով: Հրամանատարը մոտեցավ գերուն ու շապիկից բռնելով քարշ տվեց պատի տակ կրկին, ու արդեն բարձր վրան գոռաց, որ եթե տեղից շարժվի ապա իր ձեռքով ոչ թե կգնդակահարի այլ դանակով վիզը կկտրի տեղում:
    Հետ գալով ճղճղանի մոտ, ում երեսի գույնը չէր տարբերվում արդեն պատի տակ կանգնած գերու երեսի գույնից, կրկին գոռաց նրա վրա որպեսզի վերջինս գնդակահարի գերուն: Գերին այդ ընթացքում ուղղակի երեխայի պես լացում էր, ու արդեն երկինք նայելով իր լեզվով ըստ երևույթին աղոթում իր աստծուն: Ճղճղանը կրկին ավտոմատը բարձրացրեց, բայց ձեռքերը ահավոր դողում էին: Ես մտածում էի, որ հիմա հենց էդ դողոցից ավտոմատը կկրակի, բայց իսկույն նկատեցի, որ հրամանատարը ավտոմատի ապահովիչը քաշել էր վերև: Մի քանի վայրկյան ճղճղանը ավտոմատը պահեց գերու ուղղությամբ հետո կտրուկ, թևաթափ եղածի նման իջեցրեց ու խեղճացած նայեց հրամանատարին: Հրամանատարը նրա ձեռքից վերցրեց ավտոմատը ու դիմեց ամբոխին:

    -Ո՞վ է ուզում սպանել գերուն դուրս եկեք, խնդրեմ եկեք սպանեք ես տույլ եմ տալիս:

    Ամբոխից ոչ մի ծպտուն... Հրամանատարը մոտեցավ գերուն օգնեց նրան բարձրանալ, ու ուղեկցեց դեպի սպասող Ուազը:

    - Մի բան գցեք նստարանին, սա տակը թրջել է...

    Երբ մեքենաները հեռանում էին գյուղից նկատեցի որ, ամբոխը քայլում էր դեպի գյուղի կենտրոն, ամբոխից առանձին գլուխը կախ քայլում էր ճղճղանը...
    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...type=3&theater
    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

    Leave a comment:

Working...
X