Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia



    Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները վատ են

    2015-09-28


    «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, իսկ այն, որ 1994 թվականից հետո առաջին անգամ ադրբեջանական կողմն օգտագործեց հրետանային կայաններ, ոչ թե սահմանապահ դիրքերի, այլև բնակիչների ուղղությամբ, կարող եմ ասել, որ պայմանավորված է մի շարք գործոններով: Օրինակ՝ չի բացառվում, որ Ադրբեջանի ներսում քաղաքական վիճակի ուժեղացումն է:Շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակներում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա, որովհետև փաստացի այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական վիճակը շատ վատ է: Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան: Տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ ինչ-որ էսկալացիայի՝ փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:Եվ երրորդ՝ չեմ բացառում, որ Արևմուտքի կողմից ուժեղացող քննադատությունը, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացումը ստեղծում են հոգեբանական պարանոյա, որը նույնպես կարող է ազդել շփման գծի հետ կապված որոշումներ ընդունելու վրա»:Շատ հնարավոր է, որ մոտակա ժամանակներում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա, որովհետև փաստացի այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական իրավիճակն ավելի վատ է, քան ասենք Ռուսաստանում: Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան: Տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ ինչ-որ էսկալացիայի՝ փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:Եվ, հետո, ուժեղանում է Արևմուտքի կողմից քննադատությունը՝ կապված քաղաքական վիճակի և մարդու իրավունքների հետ, վատանում են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական լարծված հարաբերությունների ամսին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:Մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը բավականին կտրուկ փոխվում է, ինչը նույնպես մտահոգիչ է և, առաջին հերթին՝ պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի համար, որովհետև, եթե նախորդ տարիների կամ ամիսների ընթացքում և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էին անել ամեն ինչ, որ խուսափեն հետագա էսկալացիայից, ապա հիմա գալիս է այն կետը, երբ արդեն հայկական կողմը կարող է մտածել՝ արդյո՞ք իմաստ ունի սպասել, արդյո՞ք ռազմաքաղաքական գործողությունների զսպումը ռազմաքաղաքական գործողությունների լավագույն տարբերակն է, թե՞ հայկական կողմը պետք է փորձի օգտագործել ինչ-որ պրևենտիվ քայլեր, լինեն դրանք քաղաքական, թե՛ ուղղակի ռազմական բնույթի:Ադրբեջանը պատրաստ չէ հաղթական պատերազմ սկսելու, բայց մյուս կողմից՝ այն կորուստները, որ մենք այս պահին ունենք, միգուցե արդարացնում է, որ կարող ենք գնալ ավելի կտրուկ քայլերի ու գործողությունների
    «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, իսկ այն, որ 1994 թվականից հետո առաջին անգամ ադրբեջանական կողմն օգտագործեց հրետանային կայաններ, ոչ թե սահմանապահ դիրքերի, այլև բնակիչների ուղղությամբ, կարող եմ ասել, որ պայմանավորված է մի շարք գործոններով.

    Ադրբեջանի ներսում քաղաքական վիճակը թեժանում է և, շատ հնարավոր է, որ առաջիկայում տեղի ունենա ադրբեջանական տարադրամի արդեն կրկնակի դևալվացիա՝ պայմանավորված այս տարվա ընթացքում Ադրբեջանում ֆինանսատնտեսական վատ վիճակով:

    Ադրբեջանը հիմնական եկամուտը ստանում է նավթից, իսկ մենք գիտենք, թե ինչ վիճակում է այսօր նավթային շուկան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

    Քաղաքագետի խոսքով՝ տնտեսական իրավիճակի լարվածության առումով Իլհամ Ալիևը կարող է գնալ էսկալացիայի՝(Ռազմական գործողությունների ուժեղացում) փորձելով դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից:

    «Շփման գծի հետ կապված որոշումներ ընդունելու վրա չեմ բացառում, որ կարող են ազդել նաև Արևմուտքի կողմից քաղաքական վիճակին և մարդու իրավունքներին ուղղված ուժեղ քննադատությունն ու Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատացման արդյունքում ստեղծվող հոգեբանական պարանոյան:

    Ինչ վերաբերում է հետագա քայլերին՝ քաղաքագետը նկատում է.

    «Մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը բավականին կտրուկ փոխվում է, ինչը նույնպես մտահոգիչ է և, առաջին հերթին՝ պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի համար, որովհետև, եթե նախորդ տարիների կամ ամիսների ընթացքում և՛ Հայաստանի հասարակությունը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էին անել ամեն ինչ, որ խուսափեն հետագա էսկալացիայից, ապա հիմա գալիս է այն կետը, երբ արդեն հայկական կողմը կարող է մտածել՝ արդյո՞ք իմաստ ունի սպասել, արդյո՞ք ռազմաքաղաքական գործողությունների զսպումը ռազմաքաղաքական գործողությունների լավագույն տարբերակն է, թե՞ հայկական կողմը պետք է փորձի օգտագործել ինչ-որ պրևենտիվ քայլեր, լինեն դրանք քաղաքական, թե՛ ուղղակի ռազմական բնույթի:

    Պետք է նշել, որ Ադրբեջանը պատրաստ չէ հաղթական պատերազմ սկսելու, բայց մյուս կողմից՝ այն կորուստները, որ մենք այս պահին ունենք, միգուցե արդարացնում է, որ կարող ենք գնալ կտրուկ քայլերի ու գործողությունների»:

    Անի Կարապետյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հայաստանին արտոնում են պատժել Ադրբեջանին
    28 Սեպտեմբերի 2015,



    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ԼՂ հակամարտության խնդիրը կարծես հավակնում է դառնալ համաշխարհային քաղաքականության հիմնական օրակարգային հարցերից մեկը: Պատճառը վերջին օրերին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած և մարդկային լուրջ կորուստների հանգեցրած աննախադեպ ծավալի ռազմական սադրիչ գործողություններն են, որոնք ուղեկցվում են նաև խոշոր տամաչափի հրետանային համազարկային համակարգերի կիրառմամբ:

    Նյու Յորքում արտգործնախարարների բանակցություներից և նրանց հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներից հետո վերջիններս հանդես եկան մի ուշագրավ հայտարարությամբ, որտեղ նշվում է, թե նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել ընդունել ԵԱՀԿ-ի` հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որին համաձայնել է միայն Հայաստանը:

    Ըստ էության` այդ հայտարարությամբ ՄԽ համանախագահները Ադրբեջանին են պատասխանատու համարում իրավիճակի գերլարման և հրադադարի ռեժիմի խախտման համար, քանի որ ակնհայտ է` եթե Բաքուն չի ցանկանում ընդունել այդ առաջարկները, նշանակում է հենց նա է շահագրգռված իրադրության սրմամբ: Բաքուն, ի դեպ, արդեն չի էլ թաքցնում, որ ՄԽ այս նախաձեռնությունը վիժեցնողը հենց ինքն է: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե դրանք չեն ծառայելու գործող ստատուս քվոյի պահպանմանը և չեն արդարացնելու «օկուպացիան»: Մինչ այդ, ավելի կոնկրետ` դեռ այս տարվա հունիսին նույն Մամեդյարովը հայտարարում էր, թե Բաքուն տվել է իր համաձայնությունն այդ մեխանիզմների ստեղծմանը: Համանախագահող երկրները, սակայն, կարծես չեն բավարարվում միայն այս հայտարարությամբ`թերևս վերջապես հասկանալով, որ այս անգամ գործ ունեն իսկապես պայթյունավտանգ իրադրության հետ:

    Նյու Յորքում անակնկալ կերպով ՄԽ համանախագահների հետ է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Թե ի՞նչ են քննարկել, պարզ չէ: Սակայն Լավրովը հայտարարել է, թե ՄԽ-ն կարող է ավելին անել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջ շարժելու համար: Չի բացառվում, որ Լավրովն ակնարկել է Մոսկվայից բանակցող կողմերին ուղղված նոր առաջարկների առկայության մասին, որոնք քննարկելու համար էլ նախաձեռնվել է ՄԽ համանախագահների հետ նրա հանդիպումը:

    Դրան զուգահեռ ՀՀ արտգործնախարարին է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել է նաև շփման գծում ստեղծված իրավիճակը:

    Հետաքրքրական է, որ առայժմ տեղեկություն չկա այն մասին` Նուլանդը նման հանդիպում ունեցե՞լ է Ադրբեջանի արտգործնախարարի հետ, թե՞ ոչ: Չնայած Բաքվի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջացած սառնությանը, չի կարելի բացառել, որ նման հանդիպում կայանա` հաշվի առնելով մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու` Վաշինգտոնի ձգտումները, որոնց խանգարում է Ադրբեջանը:

    Այսպիսով` կարելի է ասել` Բաքուն հասավ ԼՂ հարցը միջազգային օրակարգ մտցնելու` իր վաղեմի նպատակին: Դրանով էր նաև պայմանավորված շփման գծում իրավիճակը հենց ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի անցկացման օրերին նման ծայրաստիճան լարվածության հասցնելու հանգամանքը: Բայց ի՞նչ կարող է դրանից շահել Բաքուն: Նյու Յորքում համանախագահների արած հայտարարությունը, հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունը հենց Բաքվի կողմից վիժեցնելու` Մամեդյարովի խոստովանությունն ավելի շատ վկայում է ադրբեջանական դիվանագիտության անելանելի, խուճապային վիճակի մասին:

    Սերգեյ Լավրովը և Վիկտորյա Նուլանդը, փաստորեն, գործնական քայլերի անցան միայն այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է, իսկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Բաքվին անպատասխանատու վարքագծի համար պատժելու և բանակցային պրոցեսին աջակցելու նպատակով ադրբեջանական ռազմական օբյեկտներին, զինտեխնիկային հրետանային և հրթիռային հարվածներ հասցնելու որոշման մասին: Ընդ որում` թեև պատերազմի մեջ մտնելու նախերգանք հիշեցնող այդ հայտարարությունը միջնորդների համար հղի է իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելու հեռանկարով, համանախագահող երկրները չեն շտապում դրան արձագանքել: Տպավորությունն այնպիսին է, որ դրանով միջնորդ երկրները կանաչ լույս են վառում Երևանի այդ պլանների առջև: Այդպես է, թե` ոչ, իհարկե, ավելի որոշակի կերևա առաջիկայում: Սակայն չի կարելի բացառել, որ դրանով միջազգային հանրությունը ցուցադրում է, որ դեմ չի լինի, եթե Հայաստանը Բաքվին ուժային եղանակով պարտադրի վերադառնալ բանակցություններին և հրաժարվել իր մաքսիմալիստական պահանջներից:

    Եթե այդպես է, ապա տարածաշրջանում լրջագույն դիրքային փոփոխություններ են տեղի ունենում` ստատուս քվոյի փոփոխման ուղությամբ, որտեղ հիմնական դերակատարում է վերապահվում հայկական բանակներին: Մի կողմից սա վատ է, որովհետև գերտերությունները հնարավորություն են ստանում հարավկովկասյան տարածաշրջանի «կրակից» շագանակներ հանել հայ զինվորների ձեռքերով ու կյանքի գնով: Բայց, մյուս կողմից, եթե պետք է փոխվի ստատուս քվոն, ապա անհրաժեշտ է, որ այն փոխվի հօգուտ հայկական պետությունների: Իսկ Ադրբեջանի ինքնամեկուսացումը, Հայաստանի սպառնալիքներին համանախագահող երկրների լոյալ վերաբերմունքը ստեղծում են դրա հնարավորությունը: Այլ հարց է` հայկական զինուժն իրականում ունի՞ դրա պոտենցիալը: Եթե ոչ, ապա միակ տարբերակը բանակի և դիվանագիտության համաչափ զուգահեռ և փոխհամաձայնեցված նախաձեռնողական գործողություններն են` հստակ կարճաժամկետ նպատակների հասնելու համար: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու թաղվել արյունաքամ և ռեսուրսատար մի պերմանենտ գործընթացի մեջ, որը, հսկայական կորուստներ արժենալով հանդերձ, ոչինչ չի տալու և ոչինչ չի փոխելու:

    Գևորգ Դարբինյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հայկական կողմը եւս կարող է անցնել կարմիր գիծը…

    28 Սեպտեմբերի 2015,


    Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, խոսելով սահմանային լարվածության մասին, ասաց՝ հայկական կողմը ստիպված է գնալ կտրուկ գործողությունների, այդ մասին են խոսում Հայաստանի նախագահը և ՊՆ-ի բավական կոշտ հայտարարությունները:

    «Եթե մինչ այս հայկական կողմը հայտարարում էր, որ կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցային գործընթացում` ՄԽ շրջանակներում, ապա հիմա հայտարարում է, որ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ապա հայկական կողմը կսկսի Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Ռազմական գործողությունների էսկալացիայի արդյունքում Ադրբեջանը կարող է ստանալ միայն ու միայն պատերազմ, որովհետև միակողմանի զիջումներ մեր կողմից չեն լինելու: Ավելին` հայկական կողմը կարող է գնալ հետագա էսկալացիայի` վտանգի տակ դնելով նրանց նավթամուղները: Իհարկե պատերազմն ունի իր գինը, և դա սարսափելի է, բայց Ադրբեջանը պատրաստ չէ այնպիսի պատերազմի, որը հաջողությամբ չի ավարտվելու, այնպես որ` Ադրբեջանի ագրեսիան տանելու է միմիայն հակառակ արդյունքի: Ես չգիտեմ` ինչով է պայմանավորված, որ Ալիևը ուզում է անցնել կարմիր գիծը, բայց որ հայկական կողմն էլ կարող է անցնել այդ գիծը, համարելով, որ դա չարիքի փոքրագույնն է, ես դրանում համոզված եմ»,- ասաց քաղաքագետը:

    Նա կարծիք հայտնեց, որ ԼՂ-ն անպայման պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, այլ հարց է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան, նաև չեն երևում դրա համար քաղաքական նախադրյալներ:

    Ինչ վերաբերում է Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներին, Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը կսկսի աշխատել երկու ուղղությամբ: Ըստ նրա` ամենանպաստավորը ՄԽ շրջանակներում աշխատանքն է, որովհետև ՄԽ լծակները վերջնականապես սպառված չեն: Իհարկե, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրումը կարող է անդրադառնալ Մինսկի խմբի ընդհանուր աշխատանքի արդյունավետության վրա, բայց ՄԽ շրջանակը բացառիկ է, երբ շարունակում են համագործակցել Ռուսաստանն ու Արևմուտքը:

    Ըստ Մինասյանի` կորուստների առումով Ադրբեջանում լուրջ է իրավիճակը. Տավուշին սահմանակից ադրբեջանական գյուղերում բնակչությունը տարհանվել է, և այդ ամենը, բնականաբար, առաջացնում է ադրբեջանական հասարակության դժգոհությունը: Եվ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը շատ շուտով չի կողմնորոշվելու` ինչ անել, շարունակե՞լ ռազմական հիստերիան, թե՞ գնալ զիջումների:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ. ՊԲ

    28 Սեպտեմբերի 2015,


    Հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ. ՊԲ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության` այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:

    ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:

    Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    28 Սեպտեմբեր, 2015
    Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 ռազմաբազա. թշնամին ունի 12 զոհ. Արշակ Զաքարյան

    Հակառակորդի լկտի ու անպատասխանատու դրսևորումների, Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ոտնձգությունների, խաղաղ բնակիչների սպանության, հեռահար հռթիռով առաջնագծից 9 կմ հեռավորության վրա գտն



    Հակառակորդի լկտի ու անպատասխանատու դրսևորումների, Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ոտնձգությունների, խաղաղ բնակիչների սպանության, հեռահար հռթիռով առաջնագծից 9 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական պարապունք անցկացնող զինվորների սպանության և վերջին շրջանում հայերի նկատմամբ բազմաթիվ հանցագործություններ գործելու համար, Հայկական զինվորական ստորաբաժանումները այսօր պատժիչ կանխարգեղիջ միջոցառումներ են անցկացրել արևելյան սահմանին ինչի արդյունքում ոչնչացվել է մասամբ կամ ամբողջովին հակառակորդի երկու հենակետային ռազմական բազա որի ընթացքում հակառակորդը տվել է 12 զոհ և անհայտ թվով վիրավորներ: Աչքիս տեսածն եմ ասում ոչ թե ականջիս լսածը )))) Բարի խաղալ գիշեր հայեր ջան !!! Էս էլ էդ ջան-ֆիդայիները ով իրենց հայրենակիցների վրեժը մասամբ լուծեցին )))

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ադրբեջանը 3 զոհ ունի
    Lragir.am
    Քաղաքականություն - 28 Սեպտեմբերի 2015,

    Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ճակատի տարբեր հատվածներում ադրբեջանցի 3 զինծառայող է զոհվել: Նրանց անուններն են Ռաուֆ Վելիև, Նեման Ահմեդզադե, Զոհրաբ Մուստաֆզադե:


    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....PVw0Iq7H.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Հայկական կողմի նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, իսկ Ադրբեջանը նման պոտենցիալ չունի. քաղաքագետ
    28.09.15





    Թեև հրադադարի խախտման ժամանակ կիրառվող զինատեսակների տրամաչափը մեծացել է, սակայն այս պահին լայնամասշտաբ պատերազմի վերսկսում չեմ կանխատեսվում, քանի որ ադրբեջանցիները գիտակցում են իրենց հնարավորությունների չափը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

    «Հայկական կողմի նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, իսկ Ադրբեջանը նման պոտենցիալ չունի: Պետք է զսպել Ադրբեջանի ակտիվությունը ու ցանկություններն ուժի միջոցով, ինչին էլ հետամուտ է պաշտպանության նախարարությունը»,-ասաց քաղաքագետը:

    Հրանտ Մելիք-Շահնազարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմին չեն բավարարում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, չեն բավարարում նրանց միակողմանի կամ կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանին զսպելու համար միջնորդ երկրների ազդեցության մակարդակը:

    «Պաշտոնական Բաքուն հիանալի հասկանում է, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում վտանգները բավական մեծ են իրենց համար, մեծ են ոչ միայն պետության անվտանգության, այլ նաև Ալիևի ռեժիմի համար: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ նրանք կգնան լայնամասշտաբ գործողությունների: Նրանք գիտակցում են իրենց հնարավորությունները և կգործեն մաքսիմումի սահմաններում»,-նշեց քաղաքագետը:

    Անդրադառնալով Նյու-Յորքում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Հրանտ Մելք-Շահնազարյանն ասաց, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման գլխավոր թեման և նպատակը պետք է լիներ երկու երկրների նախագահների նոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

    Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը տեսնելով, որ չի կարող քաղաքական պայմաններում բանակցությունների միջոցով լուծել իր առջև դրված խնդիրները, փորձեց փոխել այդ հանդիպման օրակարգը և խնդիր դարձնել ոչ թե նախագահների նոր հանդիպումը, այլ սահմանային լարվածության աստիճան ձեռք բերելը:

    «Ըստ էության, նրանց հաջողվեց այդ խնդիրը լուծել, որովհետև մենք տեսանք, որ եղավ արտգործնախարարների հանդիպում, բայց չհայտարարվեց, որ լինելու է նախագահների նոր հանդիպում: Ստացվեց, որ արտգործնախարարների առջև դրված խնդիրը տապալվեց: Սա Ալիևի խուսափողական քաղաքականության դրսևորումներից մեկն է՝ լարվածությունը մեծացնելով խանգարել բանակցային նոր փուլի վերսկսմանը»,-եզրափակեց քաղաքագետը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    ՊՆ–ից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են հակառակորդի 2 հենակետ գրավելու մասին լուրը
    28.09.15




    ՀՀ պաշտպանության նախարարությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են սոցցանցերում տարածված տեղեկությունները, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծի ուղղությամբ մեր զինված ուժերը գրավել են հակառակորդի 2 բարձրադիր հենակետ, որոնցից ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում էր Տավուշի մարզի գյուղերի վրա:

    Tert.am–ի հետ զրույցում ՊՆ–ից հասկացնել տվեցին, որ այդ մասին կլինի մամուլի հաղորդագրություն:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ինչպես էր վարվում Վազգեն Սարգսյանն՝ առաջին գծի մասին սուտ լուրեր հրապարակողների հետ

    2015-09-27

    Սահմանային լարված իրավիճակին զուգահեռ ՝ առաջնային գծից իբր հրատապ ու սենսացիոն լուրեր տարածելու մասին որոշ կայքերի հանդեպ համացանցում սկիզբ առած բողոքի դրսևորումներ ֆոնին՝ Asekose.am-ի զրուցակիցը, ով ցանկացավ չհրապարակել անունն, քսան տարվա վաղեմության ուշագրավ դեպք հիշեց:

    Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերին հայաստանյան թերթերից մեկը/թերթի ու խմբագրի անունը նույպես չենք նշում/ հաճախ էր ստահոդ լուրեր տպագրում Արցախից ու հարակից տարածքներում տեղի ունեցող ռազմական իրադարձություններից:

    1994-ի ձմռանը, երբ Օմարի լեռնանցքն ազատագրվել էր, նույն թերթը սկսել էր նյութեր հրատարակել, թե , ըստ իրենց ունեցած «հավաստի» տեղեկությունների, Օմարի լեռնանցքն ու Քելբաջարի շրջանի հյուսիսային մասը կրկին հանձնվել է ադրբեջանցիներին:

    Վազգեն Սարգսյանն, ով այդ տարիներին Հայաստանի պաշտպանության նախարարն էր, երկար ժամանակ համբերելով ՝ թերթի հերթական նման հրապարակումից հետո,սակայն, մարդիկ է ուղղարկում խմբագրություն, ովքեր խմբագրին դուրս են հրավիրում, ապա ՝ «ուղեկցում» Էրեբունի օդանավակայան, այնտեղից էլ ուղղաթիռով ՝ ուղիղ Օմարի լեռնանցք, որպեսզի խմբագիրը սեփական աչքերով համոզվի, որ իր թերթում հրապարակվածը սուտ է:

    Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցում նաև տեսանյութեր են տարածվում, թե իբր հայ զինվորը հեռախոսով նկարել է, թե ինչպես է հայկական կողմը հիթիռակոծմամբ պատասխանում ադրբեջանցիների վերջին ագրեսիային:

    ------
    NB: here they are very kind. In fact, Vazken did have a very "dghayagan zruyts" before in his office...

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Military Forces of the Republic of Armenia

    NB: Taparakoyunlu is a big torkish village, facing Talish, on the northern shores of Inja river.
    Talish is the place where our garnison baracks, 5 km behind enemy lines, where caught by surprise, probably spotted by uav and live directed artillery fire... . We had 4 martyrs and 16 wounded, among them 5 heavy wounds.

    ------
    26 Սեպտեմբեր, 2015
    Ադրբեջանական գյուղի բնակիչների մի զգալի հատվածը լքել է գյուղը. հայերը սկսել են համարժեք պատասխանել համազարկային կրակահերթերով

    Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

    Շատ բան պարզ է դառնում ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից:

    Թերթերից մեկը գրել էր հայկական զոհերի մասին, իսկ իրենց կողմի զոհերի թիվը բնականաբար ավելի քիչ էր նշել: Եվ ահա մի կին մեկնաբանություն էր թողել, որ Գորանբոյի շրջանի իր հայրենի Թափգարագոյունլու գյուղի բնակիչների մի զգալի հատվածը լքել է գյուղը, քանի որ հայերը սկսել են համարժեք պատասխանել համազարկային կրակահերթերով:

    Ըստ այդ կնոջ խոսքերի` տեղի իշխանությունները փորձում են հանգստացնել գյուղացիներին և համոզում են վերադառնալ, սակայն ապարդյուն:
    Մերոնք ոնց որ թե տեղը տեղին գործի են անցել!

    Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Շատ բան պարզ է դառնում ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից: Թերթերից մեկը գրել էր հայկական զոհերի մասին, իսկ իրենց կողմի զոհերի թ

    Leave a comment:

Working...
X