Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    The main road from Ijevan to Berd, in Armenia’s Tavush province, remains closed, 20 days after a border skirmish that left one conscript dead and other wounded.

    On October 22, 19-year-old conscript Garik Petrosyan died of an Azeri bullet, while several others received wounds of various severity, as Azeri soldiers opened gunfire on passing vehicles in the Paravakar section of Ijevan-Berd highway. Immediately after the incident a decision was made to shut the road as a precaution against further danger.

    Defense Ministry press secretary Artsrun Hovhannisyan told ArmeniaNow that up until today the Azeri side keeps violating the ceasefire regime and opening the road would be dangerous under the given circumstances.

    “Every single day, without an exception, one day more, one day less, the opponent violates the ceasefire,” he says adding that measures are taken to ensure the safety of the blocked highway. “Because the highway is of national importance, it cannot be completely closed, hence it has to be turned safer, although there is a possibility that the old bypassing roads would get repaired.”

    There are two alternatives to Ijevan-Berd highway – Chambarak-Berd and Ijevan-Gandzasar-Berd mountain roads – both in near-unusable condition, with no state budget money for their repair either in the past or at present.

    “The alternative roads are rather long – more than 40 km, and at the moment their reconstruction and asphalting is impossible, it would take huge money. At least, it is not in the budget plan for 2014. Information panels and road signs will be added to help people orient better and not lose their way in the mountains,” Henrik Kochinyan, head of the “Armenian Roads Directorate” NCSO at the ministry of transport and communications, told ArmeniaNow.

    Despite the fact that these roads are of strategic importance, Kochinyan says, when investing in a road its economic value is considered, rather than strategic.

    “Not many cars travel along those roads, if we take a look only at the economic factor, construction of that road is not justified, meaning we have to possess so much money that can afford putting aside the economic factor and spend money for purely strategic purposes. Unfortunately, the state budget now has a limited capacity,” he says, promising that during winter precipitation what’s necessary would be done to keep the mountain passes open.

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Հայաստանում հետախույզի օրվա միջոցառմանը ցուցադրվել են «Պտերո» ԱԹՍ-ներ
      Նոյեմբեր 12, 2013 by Անի Մարգարյան


      Նոյեմբերի 5-ին հայկական զինված ուժերի հետախուզության զորքերը նշել էին իրենց կազմավորման 21-ամյակը։ Արզնիի օդանավակայանի տարածքում անցկացված միջոցառմանը ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր։ Ռազմինֆոն մանրամասնում է՝ ինչ տիպի անօդաչու սարքեր են ցուցադրվել։

      «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ
      «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ
      Միջոցառմանը ցուցադրվել է հայրենական արտադրության «Բազե», ինչպես նաև «ուղղաթիռային» տիպի ԱԹՍ-ներ։

      Դրանցից բացի, ներկայացվել է նաև մեկ այլ ԱԹՍ, որը, դատելով թևերի ձևից ու բացվածքից, կորպուսի կառուցվածքից, պոչի դիրքից ու այլ հատկանիշներից «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքն է։

      «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ
      «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ
      Հիշեցնենք, որ դեռ 2012-ի հուլիսին «ԱՖՄ-Սերվեր»-ի գլխավոր տնօրեն Ամիր Վալիևը ռուսական «Ավիապորտ» պորտալին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը գնել է 4-ական միավոր «Պտերո-Ե4» և «Պտերո-Ե5» անօդաչու սարքերի համալիրներ։ Ըստ Վալիևի՝ դրանք ձեռք էին բերվել այդ թվում ՀՀ ԱԻՆ-ի համար։

      Սկզբունքորեն բացառված չէ նաև, որ ցուցադրվել է ռուսական ԱԹՍ-ի տեղական կրկնօրինակը, սակայն կարծում ենք, որ դրա հավանականությունը փոքր է։



      «Պտերո» ընտանիքի անօդաչու սարքերն իրենց համալիրներով արտադրվում են 2001-ին հիմնված Սմոլենսկի «ԱՖՄ-Սերվերս» ՓԲԸ-ի կողմից 2004-ից ի վեր։ 2007-ին փորձարկումների ընթացքում առաջին անգամ ստացվեցին այս տիպի ԱԹՍ-ներից արված լուսանկարները: «Պտերո» ընտանիքի անօդաչու համալիրներից հայտնի են «Պտերո-Ե4» և «Պտերո-Գ0» մոդիֆիկացիաները։

      Հայաստանի կողմից ձեռք բերված «Պտերո-Ե5»-ի, ինչպես և «Պտերո-Ե4»-ի վրա տեղադրված է էլեկտրական շարժիչ, սակայն Ե5-ում պոչի ձևավորումը փոփոխված է։

      Հարկ է նշել, որ հայկական կողմը պաշտոնապես չի արձագանքել ԱԹՍ-ների համալիրների ստացման տեղեկությանը։
      Պտերո-Ե4/Ե5 մարտավարատեխնիկական տվյալները

      Զանգվածը՝ 20 կգ
      Էլեկտրական շարժիչի հզորությունը՝ 3.5 կՎտ
      Կրեյսերային արագությունը՝ 85 կմ/ժ-115 կմ/ժ
      Թռիչքի մեկնարկի առավելագույն բարձրությունը՝ ծովի մակերևույթից 2000 մ
      Սահմանված երթուղիով՝ լիովին ավտոմատացված թռիչքի հեռավորությունը՝ 80 կմ
      Արձակման տեսակը՝ կատապուլտով
      Վայրէջքը՝ պարաշյուտով
      «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարք
      «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարք
      Մեկ համալիրի կազմում են «Պտերո» անօդաչու սարքը, աերոնկարահանման սարքավորումը, վերգետնյա արձակման կայանը, թռիչքի կառավարման ծրագրային համակարգը, ստացված տվյալների մշակման ու վերլուծության համար ծրագրային ապահովումը։

      «Պտերո»-ն նախատեսված է քարտեզագրական աերոնկարչության, գիտական-հետազոտական տեսանկարահանում ու լուսանկարահանում կատարելու, նաև ռազմական ոլորտում կիրառելու համար։

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Из серии «О Войне и Победе» Начну с краткой новости. В Азербайджанском государственном университете архитектуры и строительства 18 ноября состоялась ...

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          30 min with Avo, during liberation of Karvadjar:
          TURKUN TOKULEN QANI BIHUDE GEDERMI..?!! DIQQETLE DUSUN YOXSA BU QAN HEPSI HEDERMI...!!!!!!!!!!!!!!!!!HAMINIZIN BASIN AVONUN BASINI KESDIYIMIZ KIMI KESECEYIK.

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            «Հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել». չեչեն նախկին գրոհայինը` ղարաբաղյան պատերազմի մասին (տեսանյութ)
            21 Նոյեմբերի 2013 - 15:02

            Ներկայացնում ենք չեչեն նախկին գրոհային Ալի Համզատովի` 2010 թ.-ին տված հարցազրույցը կրճատումներով:
            «Ես ակկիացի եմ (չեչեն): Ծնվել եմ 1970 թ.-ին Գրոզնիում: 1991 թ.-ից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թ.-ին մոտ երկու ամիս չեչեն ուղղահավատների խմբի հետ կռվել եմ Ղարաբաղում հայերի դեմ: Ադրբեջանցի-թուրք «եղբայրների» հետ կռվել ենք «անհավատների» դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց պետք է ստանանք 200 դոլար:

            1993 թ.-ի հունիսին մեզ` մոտ 120 շահիդների, ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր մենք ամրացանք թիվ 203 բարձունքում` անտառապատ լանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին «բազարներ» էինք անվանում, ես հայերի մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում` կենտրոնական շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին:

            Մենք` 60-70 հոգով, նրանց (հայերի) հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Թշնամու կրակը ճնշվեց:

            Այդպիսի տոկունություն և խիզախություն չէինք սպասում նրանցից:Հայերը սկզբունքորեն գերի չէին հանձնվում, հարձակվում էին գիշերները` առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերիների երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու հետևանքով:

            Հայերը ճիշտ էին ասում. ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ դուրս են մղելու ազերիներին: Ապշեցուցիչ է... : Մենք, թալիշներն ու մյուս կովկասցիները կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թուրքերը փախչում ու չէին մասնակցում կռիվներին: Հայերը ուժեղ ու համարձակ մարտիկներ են, ոչ ռուսների ու ազերիների նման: Հիշում եմ` լեզգիները նրանց (ադրբեջանցիներին) անվանում էին ազերոչխարներ ստախոսության և վախկոտության համար:

            Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք սխալ ընտրություն կատարեցինք. կովկասցին չպետք է կռվի կովկասցու դեմ` անկախ դավանած կրոնից: Հայերը չէին թալանում, այնինչ թուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին:

            Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ոչ ոք ազերիներից փող չստացավ, իբր դուք վատ եք կռվել, հետո ինչ, որ այդքան անհավատների եք սպանել: Մենք զայրացանք, սակայն ամիրը` իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Հետո Իչկերիա գալով իմացանք, որ գերագույն հրամանատար ամիր Բասաևը նույնպես կռվել է Ղարաբաղում: Ղարաբաղից հետո լիովին փոխվել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլ նաև թյուրք-ազերիների նկատմամբ»:

            HayNews.am

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

              22 նոյեմբերի, 2013

              Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում:

              Ոստիկանությունը Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողների խնդրում է զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                ՊՆ փոխնախարարը հերքում է «Էրեբունի» օդանավակայանը ռուսներին հանձնելու լուրը

                26.11.2013 17:38

                «Էրեբունի» օդանավակայանում ռուսական 18 ուղղաթիռների տեղակայումը բխում է Հայաստանի անվտանգությունից: Այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, պնդելով, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանը համաձայնել է ամբողջությամբ ռուսներին փոխանցել «Էրեբունու» օդանավակայանը:

                Անցած շաբաթ կառավարությունը որոշեց ռուսական 102-րդ ռազմաբազային նոր տարածքներ տրամադրել՝ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում:

                «Խնդիրը կայանում է նրանում, որ «Էրեբունու» օդանավակայանի որոշակի հարակից հատվածներում վերակառուցումներ իրականացվի, հաշվի առնելով ուղղաթիռների էսկադրիլիա տեղակայելու համար, ինչը բխում է նաև մեր անվտանգությունից: Ի դեպ, խոսակցություն էր գնում, որ «Էրեբունի» օդանավակայանն են հանձնել: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող լինել: Ուղղակի մեկնաբանությունը չէր համապատասխանում իրականությանը», - ասաց Արա Նազարյանը:

                «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այդ ուղղաթիռները ի՞նչ նշանակություն են ունենալու, մասնակցելո՞ւ են, եթե Հայաստանին վտանգ սպառնա, փոխնախարարը պատասխանեց․ - «Դե դա արդեն ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում է գործելու, եթե մի կողմի վրա հարձակում է դիտվում, դա դիտվում է հարձակում ՀԱՊԿ մյուս անդամների վրա»:

                Պաշտպանության փոխնախարարը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին էր ներկայացնում այս տարվա հունիսին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Այս պայմանագիրը, որը դեռ պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, նախատեսում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում պարզեցված կարգով: Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց փոխնախարարը, այս պայմանագրի շնորհիվ Հայաստանը կարող է ավելի մատչելի գներով զինատեսակներ ներկրել Ռուսաստանից:

                Ի դեպ, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր ունի նաև Բելառուսի հետ:

                «Տարբեր տեսակի զինատեսակներ, որոնք պետք է ներմուծվեն, այսինքն մատակարարվեն, այսինքն առանց միջնորդավորված կազմակերպությունների, հնարվորություն է ընձեռում անմիջականորեն Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների կողմից ռազմական նշանակության արտադրանքներ մատակարարել: Իսկ երբ որ միջնորդավորված է լինում, արդեն ծախսերը մեծանում են», - պարզաբանեց Արա Նազարյանը:

                Չմանրամասնելով՝ պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, թե այսօր Հայաստանը ունի բավարար միջոցներ իր անվտանգությունը ապահովելու, այդ թվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված սմերչին հակազդելու համար:

                «Հետաքրքիր հարցեր»

                Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարցրեցինք, թե արդյոք Պաշտպանության նախարարությունը տեղյա՞կ է, որ Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքում են ռուսական ռազմաբազայի հրաձգարանի հասցրած վնասներից: Մասնավորապես գյուղացիների փոխանցմամբ, ժամկետանց զինատեսակների պայթեցման արդյունքում փշրվում են իրենց տան ապակիները , թուլանում են տանք հիմքերը, Կապս գյուղի դպրոցն արդեն սեյսմակայուն չէ: Այս ամենից բացի ռուս զինվորները տանկերով մտնում են գյուղացիների դաշտերը և վնասում սերմնացանը:

                «Նմանատիպ խնդիրներ բարձրացված էին բնակչության կողմից, մեր համապատասխան ծառայությունները զբաղվում են այդ հարցով: Պետք է նախ այդ ինֆորմացիան ճշգրտվի՝ համապատասխանում է իրականությանը, թե ոչ, որից հետո, բնականաբար միջոցներ են ձեռնարկվելու, իհարկե», - նշեց փոխնախարարը:

                «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ տեղյակ չե՞ն, ինչո՞ւ են մարդկանց դաշտերը մտնում տանկերով, փոխնախարարը արձագանքեց․ - «Հետաքրքիր հարցեր եք տալիս, գիտե՞ք»:

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ստեփանավանի օդանավակայանին ՀԱՊԿ անդամ երկրները տեխնիկա կտրամադրեն
                  26, 2013 by Հասմիկ Մելիքսեթյան

                  Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված Ստեփանավանի օդանավակայանը առաջիկայում կհամալրվի ՀԱՊԿ անդամ երկրների տեխնիկայով։ Նոյեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։


                  Այս մասին գրում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկության՝ տեխնիկայի օգնությամբ հնարավոր կլինի արագ կանխել հանրապետության տարածքում հնարավոր աղետները:

                  «Ցանկանում եմ տեղեկացնել, որ միայն տեխնիկան են տրամադրելու ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ սպասարկումն իրականացնելու է նախարարության անձնակազմը»,-նշել է Երիցյանը՝ հավելելով, որ նաև օդաչուները կլինեն դրսից:

                  Երիցյանը հավելել է նաև, որ օդանավակայանը համալրվելու է ծանր ուղղաթիռներով, որոնք օգտակար կլինեն հատկապես անտառային հրդեհների ժամանակ: «Դրանք շատ թանկ հաճույք են, և մեզ համար շատ օգտակար է նման տեխնիկա ունենալ հանրապետության տարածքում»,- ներկայացրել է Երիցյանը:

                  Լսումների ժամանակ քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    ՌԴ ուժային կառույցները նոր «Ալբատրոս» անօդաչու թռչող սարքեր են ստացել
                    Նոյեմբեր 26, 2013 by Անի Մարգարյան

                    Ռադիոսարքեր արտադրող «Վեգա» կոնցերնը ՌԴ ոււժային կառույցներին սկսել է մատակարարել «Ալբատրոս» հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Պատվիրող կողմն արդեն ստացել է 10 միավոր «Ալբատրոս» ԱԹՍ։



                    Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, չի հստակեցվում, թե որ ուժային կառույցում են շահագործվելու այդ 10 ԱԹՍ-ները։

                    Նշենք, որ «Ալբատրոս» ԱԹՍ-ներն օժտված են էլեկտրաշարժիչներով, կուրսային տեսախցիկով, ֆոտոխցիկով, իսկ ստացված տեղեկությունները փոխանցվում են միաժամանակ մի քանի սենսորներով։ Սարքն ունի նաև թռիչքի ընթացքում այլ օբյեկտների հետ բախման ահազանգման համակարգ։ Տեղական ռելիեֆի կամ բարձր շինությունների առանձնահատկությունների համար ԱԹՍ-ն կողաթեքումներ է կատարում 90° անկյան տակ։

                    «Ալբատրոս» ԱԹՍ-ն ստեղծվել է «Վոզդուխապլավատել» ԱԹՍ-ի հիմքի վրա: Երկու մոդելների տարբերությունը շարժիչներն ու ֆոտոխցիկն են։ «Ալբատրոս» ԱԹՍ-ի դեպքում դրանք նորագույն մոդելներ են։

                    «Ալբատրոս»-ի մարտավարատեխնիկական տվյալներ հայտնի չեն։ Ինչ վերաբերում է «Վոզդուխապլավատել» հետախուզական ԱԹՍ-ին, ապա այն ունակ է օդում մնալ մինչև 3 ժամ ու մինչև 3000 մ բարձրության վրա, թևերի բացվածքը՝ 2.1 մ, զանգվածը՝ 4 կգ, ազդեցության հեռավորությունը՝ 25 կմ։

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Զեկույց.
                      Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 94 միավոր Տ-90 տանկ

                      Դեկտեմբեր 4, 2013
                      by Անի Մարգարյան

                      Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում հետաքրքիր տվյալներ կան նաև Ադրբեջանի՝ Ռուսաստանից գնված 94 միավոր Տ-90Ս տանկերի վերաբերյալ։ Մասնավորապես զեկույցում նշվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 320 մլն ԱՄՆ դոլար է։ Պայմանագիրը կնքվել էր 2011-ին, և նախատեսված էր այն լիովին կատարել 2013-ին, սակայն ակնհայտ է, որ ինչպես սովորաբար լինում է, պայմանագրի կատարման ընթացքում զգալի ուշացումներ են լինելու։ Ինչպես և ԲՄՊ-3-ների դեպքում, Տ-90Ս-երի մատակարարման ավարտը ևս պետք է ակնկալել 2014-2015 թվականներին։



                      Առանձին հետաքրքրություն է ներկայացնում գործարքի արժեքը։ Ինչպես նշեցինք, գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 320 մլն դոլար էր, այսինքն՝ մեկ տանկը վաճառվել է մոտ 3.4 մլն դոլարով։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանի՝ Տ-90Ս-երը պատվիրելու շրջանում՝ դեռևս 2011-ին, ՌԴ ԶՈւ այն ժամանակվա ԳՇ պետ Նիկոլայ Մակարովը ռուսական սպառազինության հնացած լինելու և թերացումների համատեքստում հայտարարել էր՝ Տ-90-ն իրականում Տ-72-ի 17-րդ մոդիֆիկացիան է, և Տ-90-ի շուկայական գինը 118 մլն ռուսական ռուբլի է, այսինքն՝ շուրջ 4.2 մլն ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ եթե հավատանք Նիկոլայ Մակարովի տվյաներին, ապա Ադրբեջանը ձեռք է բերել Տ-90 տանկերն ավելի էժան, քան նույն շրջանում դրանք ձեռք էր բերում ՌԴ ԶՈւ-ն։

                      Հասկանալի է, որ ՌԴ ԶՈւ-ին մատակարարվող և արտահանվող տանկերը որոշակիորեն տարբերվում են, ինչն էլ, բնականաբար, ազդում է դրանց գնի վրա։ Սակայն այս համատեքստում ուշագրավ են նույն զեկույցի տվյալները նույն ժամանակահատվածում այլ երկրներին մատակարարված Տ-90Ս (հիշեցնենք, որ «Ս» ինդեքսով նշանակվում են տանկի արտահանվող տարբերակները) տանկերի գները։

                      Երկիր Պայմանագրի կնքնման տարեթիվը Տանկերի քանակը Գործարքի արժեքը Մեկ միավորի արժեքը
                      Ադրբեջան 2011 94 320 ~3.4
                      Ալժիր 2011 120 470 ~3.92
                      Թուրքմենստան 2011 30 80 ~2.67
                      Ուգանդա 2010 44 180 ~4.09
                      Ինչպես երևում է աղյուսակում բերված թվերից, Ադրբեջանը մեկ միավոր տանկի համար վճարել է ~690000 և ~520000 ԱՄՆ դոլար ավելի քիչ, քան համապատասխանաբար Ուգանդան և Ալժիրը։ Ադրբեջանցիներից քիչ մեկ միավոր Տ-90Ս-ի համար վճարել է միայն Թուրքմենստանը, սակայն, հաշվի առնելով, որ Թուրքմենստանին տանկերը վաճառվել են մյուսներից էապես ավելի ցածր գնով, կարելի է ենթադրել, որ դրանք արտադրվել են շատ ավելի վաղ։ Նաև հնարավոր է, որ դրանք նոր չեն եղել։

                      Վերջում հավելենք նաև, որ ադրբեջանական Տ-90Ս տանկերի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի ԶՈւ օրվան նվիրված զորահանդեսին։

                      Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյաների համաձայն՝ վերջին տասնամյակում Ադրբեջանը ձեռք է բերել 168 միավոր Տ-72 (հիմնականում Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից)։ Այս ամենին ավելացել են նաև վերոնշյալ 94 միավոր Տ-90Ս տանկերը, որոնց մատակարարումը սկսվել է միայն 2013-ին, և ակնկալվում է, որ կավարտվի 2015-ին։

                      Ադրբեջանի այլ ձեռքբերումների մասին.

                      Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 91 միավոր ԲՄՊ-3

                      Ծանոթացեք նաև Հայաստանի ձեռքբերումների մասին տվյալներին.

                      Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ է արդիականացնում
                      Զեկույց. Հայաստանի ԲՄՊ-2-ները վերանորոգվում են Ռուսաստանում
                      Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին
                      Last edited by Vrej1915; 12-06-2013, 11:36 PM.

                      Comment

                      Working...
                      X