Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Бои по всей границе. Есть жертвы

    В течение ночи на 23 января азербайджанская сторона обстреливала позиции армянских пограничников Республики Армения и Республики Арцах. На отдельных участках границы – Мартакертский и Аскеранский районы Республики Арцах и Тавушский марз (области) Республики Армения армянская сторона прибегла к превентивным мерам, направленным на пресечение активности врага. По сведениям Voskanapat.info, подтверждаемым из компетентных источников, враг понес многочисленные потери в живой силе. Только в направлении села Гетарат (бывшее Чайлу) Мартакертского района было уничтожено свыше десяти азербайджанских диверсантов. Не менее семи вражеских диверсантов было уничтожено при обороне позиций в Тавушском марзе Армении.

    Примерно в 9 утра 23 января азербайджанские диверсанты предприняли новую вылазку позиций воинской части города Берд Тавушского марза. Как сообщает руководитель пресс-центра МО Республики Армения Арцрун Ованисян, армянские пограничники, вовремя обнаружив азербайджанских диверсантов, вступили в бой, который продлился примерно 30 минут. “Понесший потери и не выполниший поставленной задачи противник был отброшен”, - сообщает Арцрун Ованисян.

    К сожалению, есть потери и среди армянских бойцов. При выполнении задачи по обороне рубежей Родины геройской смертью погибли рядовой Артак Вагаршакович Саркисян и лейтенант Карен Араратович Галстян.

    Вечная память павшим защитникам Отечества.

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Վիրավորներից մեկին վիրահատում են Բերդի հոսպիտալում

      23.01.2015

      Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդը հարձակում էր գործել, որի հետևանքով հայկական կողմ ունի երկու զոհ և վիրավորներ: Yerkir.am-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ վիրավորներից ոչ մեկին դեռ չեն տեղափոխել իրենց մոտ` Երևան, բայց սպասում են: Տեղեկացրին նաև, որ վիրավորներից մեկին հենց Բերդի հոսպիտալում այս պահին վիրահատում են: Այնտեղ են նաև մյուս վիրավորները:

      Մանրամասները` yerkir.am կայքում:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դարձյալ լարված է եղել. հակառակորդն ունի 3 զոհ

        23.01.2015

        Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով` ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

        Մանրամասները` yerkir.am կայքում:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Azerbaijan launches attacks on Armenian positions: Armenian side suffers losses
          23.01.15
          Despite their numerous losses, Azerbaijani armed forces continue committing tactically senseless acts of sabotage, concealing the real information on their own losses…




          Azerbaijan continues its actions to destabilize the situation on the border.

          Along the Armenian and Nagorno-Karabakh borders Azerbaijani troops continue their attacking tactic, Spokesman for Armenia’s Ministry of Defense Artsrun Hovhannisyan wrote on his Facebook page.

          Despite their numerous losses, Azerbaijani armed forces continue committing tactically senseless acts of sabotage, concealing the real information on their own losses. More than 300 ceasefire violations are committed in a night.

          On Friday, at 9:00am, Azerbaijani special squads launched an attack on a number of positions in Berd, Tavush region of Armenia. An encounter of about 30 minutes took place. The enemy suffered losses and failed to accomplish the task. A number of servicemen were injured.

          Regrettably, the Armenian side suffered losses as well. Lieutenant Karen A. Galstyan and private Artak V. Sargsyan were killed.

          Armenia’s Ministry of Defense offers its condolences to the killed servicemen’s relatives and friends.
          Azerbaijan’s political and military leadership is fully responsible for the border tension.

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Դիվերսիաների փորձերը սահմանին և շփման գծում շարունակվում են


            Հրապարակված է՝ 23.01.2015

            Հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակը ապակայունացնող գործողությունները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը, այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

            «Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը», - գրում է Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:

            «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին», - ասված է հաղորդագրությունում:

            Արծրուն Հովհաննիսյանը շեշտում է, որ լարվածության ողջ պատասխանատվությունն ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

            Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

            Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի երեք զոհ:

            Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետներից և տարբեր տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4 հազար կրակոց:

            Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների, վստահեցնում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

            Ավելի ուշ, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց, թե իրադրությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ:

            «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք, ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

            Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հակառակորդը վաղ առավոտյան գյուղի սահմանագծում տեղակայված հենակետի ուղղությամբ փորձել է դիվերսիա իրականացնել, ինչի հետևանքով էլ հայկական կողմը երկու զոհ է ունեցել:

            Ավալյանը հավելեց, որ շարքային Արտակ Սարգսյանը այդ պահին զբաղված է եղել հենակետի մաքրությամբ և անզեն է եղել:


            Գյուղապետը շեշտեց, որ հենակետը ոչնչացված չէ, գյուղում խուճապ չկա, պարզապես լարվածություն է:

            «Գյուղը ապրում է իր բնականոն կյանքով», - ասաց Ավալյանը:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հայտնի է Ադրբեջանի հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկի անունը,
              23.01.2015


              Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեկի անունը հայտնի է:

              Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նա շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանն է:

              «Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում են հակառակորդի հետ մարտում վիրավորված շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի կյանքը փրկելու համար»
              ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակը:

              Նշենք, որ վիրավորված զինծառայողներից մեկին այս պահին վիրահատում են:

              Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

              Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:

              Լուրեր Հայաստանից - NEWS.am

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Չի եղել որևէ դեպք, որևէ փուլ, որ հակառակորդը դրանք ավարտի հաղթանակով

                ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                Հարցազրույց - 23 Հունվարի 2015,


                Մեր զրուցակիցն է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը


                Պարոն Հովհաննիսյան, գրեթե ամեն օր զոհ ունենք սահմանին, չհայտարարված պատերազմի մե՞ջ ենք: Հանրության մոտ խուճապ կա՞:
                Այնպես չէ, որ պարտադիր զոհ պետք է լինի, որ մտածենք պատերազմի մեջ ենք: Մենք ոչ մի օր ոչ պատերազմի մեջ չենք եղել, մենք միշտ եղել ենք պատերազմի մեջ: Եթե հակառակորդի տասնյակ հարձակումները հետ են մղվում, կամ հակառակորդը պատժվում է առանց զոհի, դա ուղղակի չի զգացվում, չի նշվում, բայց եթե հակառակորդի տասը հարձակումից մեկի ժամանակ մենք մեկ զոհ ենք տալիս, և հակառակորդը, միևնույն է, էլի իր խնդիրը չի կատարում, ապա պետք չէ միայն այդ ժամանակ հիշել, որ մենք պատերազմի մեջ ենք: Իսկ խուճապը տեղին չէ, խուճապի ոչ մի տեղ չկա և չի լինի, որովհետև մեր բանակը իր խնդիրը կատարում է, մեր բանակը թելադրում է հակառակորդին իրավիճակն ինչպես պետք է լինի, իսկ խուճապին նպաստող իրավիճակները մեր ձեռքում է, թե մենք ինչպես կմեկնաբանենք, ինչպես տեղեկատվությունը կտրամադրենք, ինչպես կուղղորդենք:


                Նախորդ տարի այսքան լարվա՞ծ էր իրավիճակը, որ քսան օրում տասը զոհ ունենայինք:

                Վերջին տարիներին ամեն հաջորդ տարին նախորդից ավելի լարված է: Անցյալ տարի հունվարին էլ էր լարված, համեմատած դրա նախորդ տարվա հետ, այս տարի նախորդի հետ համեմատ էլ ավելի լարված է:


                Որքա՞ն խախտում է լինում օրվա ընթացքում:
                Ճիշտն ասած, այս տարին համեմատաբար հանգիստ է: Ինչպես և ասացի, իրավիճակը վերահսկողության տակ է, մենք թելադրում ենք, մենք կանխում ենք, բայց համեմատաբար լարված օրերին հարյուրից ավելի, 200-300 խախտումներ են լինում: Այն օրերին, երբ 1-2, կամ 4 տասնյակ խախտում է լինում, այդ օրերը համեմատաբար հանգիստ օրեր են համարվում:


                Շատերը սահմանի լարվածությունը կապում են մեր արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության հետ: Դուք որքանո՞վ եք կապ տեսնում այստեղ:

                Կոնկրետ կապել այս կամ այն հանգամանքի հետ, ես չեմ կարող: Կարծում եմ` դա մեր քաղաքագետների ասելիքն է, կամ պաշտոնյաների: Կարծում եմ` այն մարդիկ, որոնք կապում են հանգամանքների մի փաթեթի հետ, դա ընդամենը մեկ գործոնն է:


                Oգոստոսյան լարվածությունից հետո իրավիճակն այդպես էլ չի մեղմվում:

                Պետք է փուլերով նայենք: Օգոստոսյան լարվածությունից հետո մի քանի ամիս համեմատաբար հանգիստ էր, հետո նորից տարեվերջին մի փոքր լարվեց ամեն ինչ, հետո նորից հանգիստ, ու նորից հունվարի առաջին օրերին լարում: Համեմատել պետք չէ մեկը մյուսի հետ: Անգամ այս պարագայում լարումն օգոստոսի նման չի եղել, բայց մարտավարության փոփոխություն կա, ոճի փոփոխություն կա: Ուզում եմ մի բան փաստենք, հակառակորդը ինչ-որ նոր բան է փորձում ձեռնարկել, իսկ դա նշանակում է, որ իր նախորդ փորձն ու մարտավարությունն իրենց չեն արդարացնում: Պատերազմի ողջ ընթացքում, որը մինչև օրս էլ շարունակվում է այլ ֆորմատով, չի եղել որևէ դեպք, որևէ փուլ, որ հակառակորդը, այդ փուլերը նախաձեռնելով, դրանք ավարտի հաղթանակով: Անգամ մասնակի հաղթանակով չի ավարտել որևէ նախաձեռնություն:

                Այսինքն` կապ չունի՞, թե ինչ զենքով է փորձում համալրել հակառակորդն իր բանակը:

                Միանշանակ կապ ունի, բայց այն որոշիչ կապը չէ, ինչ մենք փորձում ենք ներկայացնել: Միանշանակ իրավիճակը վերահսկվում է, համապատասխան քայլերն արվում են, հակառակորդը չեզոքացվում է և կրում բազմակի անգամ կորուստներ:


                Պարոն Հովհաննիսյան, Գյումրիի 102-րդ ռազմաբազան որքանո՞վ է կարողանում անվտանգություն ապահովել:

                Մենք այդ մասին մեր դիրքորոշումը վաղուց հայտնել ենք, մեր անվտանգությունը պաշտպանում ենք մենք: Ռուսական 102-րդ ռազմաբազան մեր դաշնակցային կապերի համատեքստում ունի որոշակի նշանակություն տարածաշրջանային գլոբալ անվտանգության համակարգի մեջ:


                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....v6OwfxYf.dpuf

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Մեզ պաշտպանվել պետք չէ, պետք է քայլեր անենք, որոնք ցույց կտան մեր ուժը. Կոմանդոս

                  23.01.2015

                  23 օրվա ընթացքում` 10 զոհ, չափից շատ է, է. yerkir.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:

                  Ըստ նրա` հակառակորդն ակտիվացել է, քանի որ այս տարի մենք պատրաստվում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշել, և Ադրբեջանն ու Թուրքիան ծրագիր են մշակել դա ձախողելու ուղղությամբ: «Թուրքիան իբրև թե դիվանագիտական քայլ է անում և Սերժ Սարգսյանին հրավիրում ինչ-որ միջոցառման, որը ոչ մի կապ չունի ապրիլի 24-ի հետ: Կարծում եմ` մինչև ապրիլի 24-ը հարձակումները պարբերաբար կշարունակվեն, եթե, իհարկե, նրանց չլռեցնենք: Այնուամենայնիվ, պաշտպանության նախարարությունը ծրագիր է մշակել, և պետք է միայն սպասել, չխանգարել»,- ասաց Կոմանդոսը:

                  Նա նշեց նաև, որ, մյուս կողմից, հակառակորդին ճանաչելով հանդերձ, պետք էլ չէ երկար սպասել, այլ այնպիսի գործողությունների դիմել, որ նրանք լռեն: «Այս պահին մեզ պաշտպանվել պետք չէ, մենք պաշտպանված ենք, մեզ պետք է քայլեր անել, որոնք ցույց կտան մեր ուժը: Իսկ իրենք այդ ուժը չունեն, այլ ունեն մեծ բանակ, շատ զենք, բայց բանակում ծառայողները` թալիշները, ավարները, իրենք իրենց տունն ու հայրենիքը չեն պաշտպանում, հասկանում եք, չէ՞: Ադրբեջանը հատուկ խմբեր է պատրաստում, հենց որոնք էլ զինված հարձակվում են և լարված իրավիճակ ստեղծում»,- ասաց Թադևոսյանը:

                  Այն փաստը, որ հակառակորդը սկսել է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խախտումներ անել, այլ նաև Տավուշի մարզում, ըստ նրա, զարմանալի չէ, քանի որ Տավուշի մարզն ամենամոտ կետն է Ադրբեջանին, և հենց այս հանգամանքից էլ փորձում են օգտվել: «Մենք հասկանում ենք` մեզ համար մեկ մահն էլ շատ է, մենք գիտենք մեր տղաների արյան գինը, իսկ հակառակորդն ուղղակի ծածկում է իր զոհերի թիվը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդը հարձակման էր դիմել, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ:

                  Մանրամասները` yerkir.am կայքում:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ի՞նչ է սա, եթե ոչ` պատերազմ
                    23.01.2015


                    Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

                    Պաշտոնական տեղեկատվությամբ` ծավալված մարտերի ընթացքում, որոնց արդյունքում հաջողվել է հակառակորդին ետ շպրտել ելման դիրքեր, հայկական կողմը երկու զոհ և վիրավորներ է տվել:

                    Այս գիշերը հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացրել նաև Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով, որոնք ևս կասեցվել են:

                    ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, թե, նախնական տեղեկություններով, հակառակորդը 3 զոհ ունի:

                    2015թ. հունվարի 2-ից առ այսօր Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն պատերազմի հետևանքով հայկական կողմը 10 զոհ է տվել:

                    Իրավիճակը ծայրահեղ լարված է հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, և Ադրբեջանը չի թաքցնում, որ այն խորացնելու միտումներ ունի:

                    Եթե մինչև հիմա այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքում էր իր կողմից ռազմական որևէ գործողության իրականացման իրողությունը, ապա վերջին շրջանում ուղղակիորեն ասում է, որ նման պատժիչ գործողություններ կատարելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական ուժերը ԼՂՀ-ից և «հարակից» տարածքներից դուրս չեն բերվել: Հետաքրքրական է, որ Բաքուն սահմանագծին իր «հաջողությունները» փաստարկում է հայկական կողմի կորուստների մասին` ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի հայտնած ինֆորմացիայով:

                    Այսինքն` այն քիչ, թե շատ բաց տեղեկատվա-քարոզչական մարտավարությունը, որը կիրառում են հայկական զինված ուժերը, ակամա սկսել է սնել Ադրբեջանի քարոզչությունը և սնապարծությունը:

                    Ադրբեջանի կողմից վիճակն անշեղորեն սրելու նոր մարտավարության հիմնական վկայությունը մարտական գործողությունների բնույթի փոփոխությունն է՝ լոկալ հարձակումներից աստիճանաբար անցնում են ավելի ու ավելի մասշտաբային գործողությունների:

                    Տավուշում այսօր առավոտյան ձեռնարկված հարձակումը բոլորովին էլ դիվերսիոն բնույթ չի ունեցել, քանի որ նախ` տեղի է ունեցել օրը ցերեկով, ապա` ուղղված է եղել միանգամից մի քանի հայկական դիրքերի դեմ` միաժամանակ ուղղակի հարձակման ձևով:
                    Դա այլ բան չէ, քան հայկական դիրքերը գրավելուն, սահմանային այդ հատվածում բնագիծն առաջ մղելուն ուղղված մարտավարական օպերացիայի իրականացում, ինչն էլ, ցավոք, զոհեր ու վիրավորներ տալու գնով, համեմատաբար երկարատև մարտ մղելու անհրաժեշտություն է առաջացրել:

                    Հետաքրքրական է, որ Տավուշում ձեռնարկված այս աննախադեպ օպերացիան հաջորդել է, փաստորեն, ԼՂ-ի սահմանագծի հյուսիսային և հյուսիսարևելյան ճակատում դիվերսիոն գործողությունների իրականացմանը: Սա ավելի շատ, կարծես, շեղող մանևրի տպավորություն է ստեղծում:
                    Եթե իսկապես այդպես է, ապա չի բացառվում, որ այս գործողությունները նաև հայկական առաջապահ ուժերի խոցելի կետերը բացահայտելու, հետագայում, անհրաժեշտության դեպքում, ավելի խոշոր ռազմական օպերացիա ձեռնարկելու և հարձակման ուղղությունները ֆիքսելու փորձարկումներ լինեն:
                    Իր սլաքներն ուղղելով դեպի Հայաստանի սահմանները և կենտրոնանալով դրա թերևս ամենաթույլ կետի՝ Տավուշի մարզի վրա, Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանին` դիմել պատասխան պատժիչ կամ կանխարգելիչ ավելի հուժկու գործողությունների, այսինքն` ներքաշել ռազմական մի մեծ ավանտյուրայի մեջ, որը կարող է լայնամասշտաբ պատերազմի տեղիք տալ:
                    Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին ոչնչացնելու՝առաջին խոշոր սադրանքին հայկական կողմը չտրվեց՝ չնայած ԼՂՀ-ում զինավարժությունների համար կենտրոնացած ռազմական կոնտինգենտը, տեխնիկան տալիս էին այդ հնարավորությունը:
                    Հասկանալով, որ այդ ճակատում անգամ նման սադրանքին Հայաստանը չի տրվում, այժմ թիրախ է դարձվել հենց Հայաստանի սահմանը, որի անվտանգության ապահովումը գտնվում է ոչ միայն հայկական ուժերի, այլ նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատասխանատվության դաշտում:
                    Աստիճանաբար ուժեղացնելով ճնշումները հենց Հայաստանի նկատմամբ, ավելի բազմազան դարձնելով մարտական-մարտավարական գործողություններն այս հատվածում՝ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե վիճակի մինչև ի՞նչ աստիճանի սրման պարագայում Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն կարձագանքեն կամ կարձագանքե՞ն, առհասարակ, թե՞ ոչ:

                    Եվ փաստը, որ չնայած Տավուշում արդեն հայկական կողմից 4 զոհ և մի քանի վիրավորներ ունենալու, հայկական դիրքերն ու գյուղերը նաև փոքր տրամաչափի հրետանային համակարգերով գնդակոծելու իրողությանը, ո'չ Ռուսաստանը, ո'չ ՀԱՊԿ-ն, ո'չ էլ նույնիսկ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը չեն արձագանքում, էլ ավելի է լկտիացնում իր զինվորների կյանքին գրոշի արժեք չտվող Ադրբեջանին: Բայց խնդիրը ոչ միայն միջազգային այդ կառույցների և Ռուսաստանի տարօրինակ լռությունն է, այլ նաև Հայաստանի արտգործնախարարության կողմից հերթական անգամ դրսևորվող բացարձակ անգործությունը և անմեղսունակությունը, որը, առանց վարանելու կարելի է ասել, հայ զինվորների կորստի հիմնական պատասխանատուն է:

                    Որոշ փորձագետներ շարունակում են պնդել, թե, չնայած ստեղծված այս վիճակին, Ադրբեջանը պատերազմի չի գնա: Բայց Բաքուն արդեն պատերազմում է, որովհետև միայն պատերազմող կողմը կարող է իրեն թույլ տալ սեփական կորուստները չհաշվելու և դրանց հետ հաշվի չնստելու շռայլությունը:
                    Այս վիճակը կտրուկ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն է առաջացնում՝ ոչ թե Ադրբեջանի սադրանքին տրվելու, այլ նրան վախեցնելու, վերջապես` Ադրբեջանի հասարակության աչքերը բացելու իմաստով:
                    ՀՀ ՊՆ-ն տրտնջում է, թե Ադրբեջանն իր կորուստների մասին տեղեկատվությունը թաքցնում է, բայց չի բացատրում, թե` ինչու, երբ հունվարի 11-ին Տավուշի ուղղությամբ ձեռնարկված հերթական ներթափանցման փորձի ժամանակ Ադրբեջանի զինուժի հատուկ ստորաբաժանումները դիակ թողեցին միջսահմանային գոտում, հապճեպորեն այն հանելու և դրա մասին ինֆորմացիան փակելու հնարավորություն տվեցին հակառակորդին:
                    Որևէ մեկը կարո՞ղ է, ի վերջո, բացատրել, թե ո՞ւր են կորչում շարունակաբար հակառակորդին ծանրագույն, կործանիչ հարվածներ հասցնելու մասին հոխորտանքները, դրանք, ի վերջո, օ՞դ են, թե՞ կոնկրետ գործողություններ, որոնց արդյունքը ոչ մի կերպ հասարակությունը չի տեսնում:
                    Մի՞թե զուտ լայնամասշտաբ պատերազմից խուսափելու հրամայականն արդարացնում է օրական մեկ-երկու զոհ տալու գնով դիվերսիոն հարձակումներին դիմակայելու և դրանով դեմքին շնչող պատերազմի ուրվականը չնկատելու այս մարտավարությունը: Եթե սա հիմնավորված է ու տրամաբանական, եթե մարտավարության մաս է կազմում, ապա հասարակությանը գոնե որոշակի դրական իմպուլսներ պետք է հաղորդել, որովհետև այս վիճակի շարունակումը կարող է խուճապային այնպիսի իրավիճակ ստեղծել, որ դրա դեմն առնելու քայլերը կարող են այլևս ուշացած լինել: Գևորգ Աղաբաբյան

                    Մանրամասները` yerkir.am կայքում:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      В Хаджалы уничтожен азербайджанский снайпер

                      Как стало известно Voskanapat.info, сегодня, 23 января, примерно в 17:30, у села Хаджалы, временно находящегося под контролем Баку Товузского (армянское название - Тавуш) района был уничтожен азербайджанский снайпер.

                      Несмотря на то, что труп аскера находился в непосредственной близости от передовых постов вооруженных сил Азербайджана, он так и провалялся до темноты, так как никто из аскерни не рискнул оттащить его в укрытие.

                      Как бы там ни было, Voskanapat.info констатирует смерть еще одного вражеского аскера.
                      Отметим также, что “Восканапат” готовит сводку о безвозвратных потерях азербайджанской аскерни за 23 января. Оставайтесь с нами, у нас уже есть интересные и приятные новости.

                      Comment

                      Working...
                      X