Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Myth of Khojaly "Massacre"

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մութալիբովի հիստերիկ պատասխանը Սերժ Սարգսյանին

    2018-01-25



    Հունվարի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում և այդ կառույցի պատգամավորների հարցերին պատասխանը իրարանցում է առաջացրել Բաքվում...Հատկապես ազերիներին զայրացրել էր ՀՀ նախագահի պատասխանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին,ով Սերժ Սարգսյանին փորձեց հիշեցնել այսպես կոչված "Խոջալուի ցեղասպանության" մասին...Սերժ Սարգսյանի պատասխան հիշեցրեց Սեիդովին,որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները...
    Ինչպես և սպասվում էր Սերժ Սարգսյանին Բաքվից արձագանքեց հենց Այազ Մութալիբովը,ում հիստերիկ և գռեհիկ պատասխանից կարելի է կռահել,որ Սերժ Սարգսյանը նրան հիշեցրել է մի բանի մասին,որի պատճառով Ադրբեջանի առաջին նախագահը մեծ խնդիրներ ունեցավ և երկար տարիներ փախստականի կարգավիճակով ապրեց հարազատ Բաքվից շատ հեռու...
    Իսկ ՀՀ նախագահը պատասխանելով Սամեդ Սեիդովի հարցին ակնարկեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը ռուսաստանյան "Նեզավիսիմայա Գազետա" թերթի թղթակից Դանա Մազալովային,որը հրապարակվել էր 1992 թ-ի ապրիլի 2-ին... Այդ հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում,ինչպես նաև հետագայում քարուքանդ արեց Հեյդար բաբայի "Խոջալուի ցեղասպանություն" շոու-օպերացիան,ըստ որի հայերն են ցեղասպանության ենթարկել ազերիներին...
    Դանա Մազալովային տված հարցազրույցում Այազ Մութալիբովը Խոջալուում տեղի ունեցած սպանդի համար բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը (կարդա՝"Ազգային Ճակատ" կուսակցությունը) և նրա պարագլուխներին,ովքեր այդ ամենը կազմակերպել էին և տապալեցին Մութալիբովին... Այազ բեյը բավական մատչելի Մազալովային այդ ամենը բացատրել էր և նույնիսկ հայտարարել,որ հայերը ԵՐԲԵՔ այդպիսի բան չէին անի..."Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադարձությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:"- ասել էր Մութալիբովը...
    Շարունակելով անկեղծանալ չեխ լրագրողուհու մոտ Մութալիբով ասել էր."Իմիջիայլոց այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. "Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները": Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ:"...
    Հավելեմ,որ սպանված խոջալեցիների դիակները հայտնաբերվել են այդ ժամանակվա ամենահզոր ադրբեջանական հենակետի՝Ակնայի( նախկին Աղդամ քաղաքը) մերձակայքում,որտեղ ոչ մի հայ չէր կարող լինել...
    Ադրբեջանում նաև բացարձակ չեն սիրում հիշատակել Չինգիզ Մուսթաֆաևին՝հայտնի ազերի լրագրողի,ով առաջինն էր հայտնաբերել այդ դիակները և ով մի քանի օր անց երկրորդ անգամ ժամանելով դեպքի վայր այդ դիակները հայտնաբերել էր այլանդակված վիճակում...Մուսթաֆաևը բարձրաձայն իր կասկածներն էր հայտնել,որ դա հայերի ձեռքի գործը չէ և սկսել էր սեփական հետաքննություն անցկացնել...Սակայն նրան դա թույլ չտվեցին...Չինգիզ Մուսթաֆաևը ՍՊԱՆՎԵՑ..
    Ի դեպ,Իլհամ Ալիևի պալատական լրագրող և մանկլավիկ Էյնուլլա Ֆաթուլաևը,ով հիմա դարձել է ապշերոնյան սուլթանի սազանդարն իր հանրաճանաչ "Ղարաբաղյան օրագրում",որը հրապարակվել էր 2005 թ-ին ևս մեղադրում էր սեփական երկրի այդ ժամանակվա իշխանություններին Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ,որի համար Իլհամ Ալիևի կողմից բանտարկվել էր 2,5 տարով...Իսկ հիմա սույն անողնաշարը փորձում է մոռացության տալ իր անցյալը և դաձել է շինծու Ադրբեջանի հնարածին ցեղասպանության գլխավոր գովազդողներից մեկը...
    Չնայած այն հանգամանքին,որ վերջին տարիներին Այազ Մութալիբովը փորձում է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մեդաղրել Մազալովային իր հարցազրույցը կեղծելու մեջ,սակայն փաստերը այլ բան են ասում...
    Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհու հետ անկեղծանալու համար շատ խիստ պատժվեց Հեյդար Ալիևի կողմից...Նրա դեմ քրեական գործ հարուցվեց,որի պատճառով 1993 թ-ի աշնանաը նա լքեց Ադրբեջանը և տեղափոխվեց Մոսկվա...1994 թ-ին Ադրբեջանի իշխանությունները հետախուզում հայտարարեցին երկրի առաջին նախագահի նկատմամբ...18-ամյա մոսկովյան դեգերումներից հետո նոր Հեյդար բաբայի որդին՝Իլհամ Ալիևը թույլ տվեց Մութալիբովին 2011 թ-ի օգոստոսին վերադառնալ Բաքու և մասնակցել իր որդու՝Ազադի հուղարկավոևրությանը...
    Ադրբեջանական իշխանությունները Մութալիբովին թույլ տվեցին ընդմիշտ վերադառնալ Բաքուն միայն 2012 թ-ի հուլիսին,երբ վերջինս պաշտոնապես հայտարարեց,որ լքում է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը և չի զբաղվելու քաղաքականությամբ... Իսկ Իլհամ Ալիևն էլ խոստացավ Մութալիբովին վերականգնել "նախկին նախագահներին" տրվող բոլոր իրավունքները...
    Ալիև-Մութալիբով գործարքից հետո,Ադրբեջանի նախկին 80-ամյա նախագահը շատ ծանր է տանում Մազալովայի հետ ունեցած հարցազրույցի մասին հիշատակումները և ուղղակիորեն կորցնում է ինքնատիրապետումը,որի ապացույցներից մեկն էլ այսօրվա փողոցային բառապաշարով հարցազրույցն է haqqin.az-ին...
    Հ.Գ.Պաշտոնական Բաքվի շինծու "Խոջալուի ցեղասպանության" մասին թեզի դեմ մենք հիմնականում պայքարում ենք հենց նույն ազերիների միջոցով,որտեղ իր ուրույն տեղն ունեն Այազ Մութալիբովը,Էյնուլլա Ֆաթուլաևը,Չինզիզ Մուսթաֆաևը և այլն... Գագիկ Համբարյան

    Comment


    • Խոջալուի օպերացիան

       

      Comment


      •  

        Comment


        • Ազատամարտիկը պատմում է՝ ինչպես են եղել Խոջալուի դեպքերը

           

          Comment


          • Խոջալուն որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործիք. Կեղծված փաստեր և ճշմարտության կոծկում

            Lragir.am

            26.02.2019 | Քաղաքականություն


            Առնվազն 1991 թվականի աշնանից մինչև 1992 թ. գարուն Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Ստեփանակերտի ավելի քան 60 հազար բնակչությունը, այդ թվում հազարավոր փախստականներ Շահումյանից, Գետաշենից, Բաքվից և Սումգայիթից, ստիպված էր ապրել առանց կենսական նվազագույն պահանջների բավարարման համար անհրաժեշտ պարենամթերքի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի: Չկար Հայաստանի հետ կապող ցամաքային ճանապարհ: Հաղորդակցության միակ համեմատաբար անվտանգ մեթոդը, ինչպես նշվում է Human Rights Watch-ի 1992 թ. զեկույցում, ուղղաթիռների միջոցով օդային կապն էր Հայաստանի հետ, սակայն տարածքի միակ օդանավակայանը, որը տեղակայված էր Ստեփանակերտից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող Խոջալուի մոտակայքում, վերահսկվում էր Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ-ՄՀՆՋ) կողմից: Նշվածը հաստատվում է նաև 1991 թ․ Խոջալուի օդանավակայանում ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին օդանավակայանի պարետ Ալիֆ Հաջիևի տված հարցազրույցից։ Վերջինս մասնավորապես նշում է, որ օդանավակայանը վերահսկվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից, այնտեղ իրենց «տղաներն են», «սպառազինումը լավն է», տեսանյութում երևում են ՕՄՕՆ-ի զինծառայողներ և ոստիկանական համազգեստով անձինք:

            Շրջափակման ենթարկված Ստեփանակերտն ադրբեջանական բանակի մի շարք կրակակետերից, այդ թվում՝ Կրկժան, Մալիբեյլի, Շուշի, Ջանհասան և Խոջալու, անընդհատ հրետակոծման էր ենթարկվում: Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը հրետակոծվում էր նախ «Ալազան» և «Կրիստալ» հակակարկտային հրթիռներով, ապա 1992 թ․ փետրվարից սկսած նաև ԲՄ21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Ինչպես նշված է «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնի զեկույցում, «Գրադ»-ն օգտագործվում էր քաղաքի բնակելի թաղամասերի հրետակոծման համար, ինչի արդյունքում Ստեփանակերտը ենթարկվել է հսկայական ավերածությունների, «բնակչությունը փաստացի բնակվում է տների նկուղներում»։

            Ռուս լրագրող Անժելիկա Չեչինան, որը 1992 թ. հունվարին եղել է Ստեփանակերտում՝ այնտեղ տիրող իրավիճակը համեմատել է Լենինգրադի բլոկադայի հետ:

            Այսպիսով, 1992 թ. սկզբի դրությամբ Ստեփանակերտում ստեղծվել էր մի իրավիճակ, որը սպառնում էր վերաճել խոշոր հումանիտար աղետի տեղի հայկական բնակչության համար՝ սպառնալով յուրաքանչյուր բնակչի կյանքին: Ջրի, դեղորայքի և տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը սպառնում էր նաև համաճարակների տարածմամբ: Նշված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ստեփանակերտի ապաշրջափակումն էր, ինչը նշանակում էր առաջին հերթին ադրբեջանական կրակակետերի լռեցում և հաղորդակցության կենսական ուղիների նկատմամբ վերահսկողության սահմանում։

            Խոջալուի ազատագրումը որպես Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու կենսական գործոն

            Ինչպես արդեն նշեցինք, Ստեփանակերտը հումանիտար աղետից փրկելու և խաղաղ բնակչությանը անվտանգությունն ապահովելու նպատակով կարևոր էր ադրբեջանական հիմնական ռազմական հենակետերի չեզոքացումը։ Նշվածներից Կրկժանն ազատագրվել էր 1991 թ․ դեկտեմբերին, Մալիբեյլին և Ղուշչուլարը հաջողվել էր ազատագրել 1992 թ․ հունվար-փետրվար ամիսներին։ Փետրվարի 11-ի դրությամբ արդեն Ստեփանակերտի խաղաղ բնակչության համար հիմնական սպառնալիքը ներկայացնում էին հիմնականում Շուշին, Ջանհասանը, Խոջալուն։ Արդեն 1992 թ․ փետրվարի երկրորդ կեսից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը անցան ադրբեջանական հաջորդ ռազմական հենակետի՝ Խոջալուի ազատագրմանը։

            Ադրբեջանցի հայտնի լրագրող Չինգիզ Մուստաֆաևին տված հարցազրույցում Խոջալուի այն ժամանակվա քաղաքապետ Էլման Մամեդովը նույնպես խոստովանել է, որ Խոջալուի միջոցով իրենք Խրամորտ-Ասկերան-Նախիջևանիկ գծով կտրել էին «60-70 հազար բնակչությամբ» Ստեփանակերտ տանող ուղիները, այդ թվում՝ օդանավակայանը, ավտոմայրուղիները: Մամեդովը խոսում է նաև երկաթուղու մասին, սակայն անհասկանալի է, թե նա ինչ ի նկատի ունի՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկաթուղային գիծն անցել է Արցախի ամենահարավային հատվածով՝ Խոջալուից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա։ Այսպիսով, Խոջալուն իր ռազմավարական կարևոր դիրքի շնորհիվ թույլ էր տալիս Ստեփանակերտը կտրել Արցախի հյուսիսային հատվածից, ինչպես նաև Ստեփանակերտին զրկել արտաքին աշխարհի հետ հաղորդակցության վերջին հնարավոր ուղուց՝ օդային կապից:

            Հարձակման անցնելուց առաջ հայկական կողմը Խոջալուի բնակիչներին, ղեկավարությանը և առհասարակ ադրբեջանական կողմին զգուշացրել է և առաջարկել տարհանել խաղաղ բնակչությանը՝ նշվածի համար տրամադրելով հումանիտար միջանցք Խոջալու-Ասկերան-Աղդամ երթուղով։ Ադրբեջանական կողմից ևս քանիցս խոստովանել են, որ իրենք տեղեկացված եղել են հարձակման մասին։ Ըստ Human Rights Watch-ի (Helsinki Watch) զեկույցի՝ Խոջալուի բնակիչներից մեկը հետագայում հայտարարել է, որ փետրվարի 15-ին` Ալիֆ Հաջիևը՝ Խոջալուի ՕՄՕՆ-ի ջոկատների հրամանատարը, իրենց տեղեկացրել է, որ «հայերը վերջնագիր են ներկայացրել ․․․ որ ավելի լավ կլինի Խոջալուի բնակիչների համար քաղաքը թողնել սպիտակ դրոշով»։ Խոջալուի նախկին քաղաքապետ Է․ Մամեդովը ևս հայտարարել է, որ իրենք տեղեկացրել են նախատեսվող հարձակման մասին, սակայն բնակչության տարհանում չի կազմակերպվել: Ավելին, ինչպես նշել է իր «Ղարաբաղյան օրագրում» ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ Խոջալուից «ընտանի կենդանիներին դուրս են բերել, իսկ մարդկանց՝ ոչ»:

            Խոջալուի դեպքերի հետաքննության ադրբեջանական հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆատալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները ևս իրազեկված են եղել հարձակման մասին։ Չնայած սրան, փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահի, վարչապետի մասնակցությամբ անցկացված ժողովում, ըստ Ֆատալիևի, «որոշում է կայացվել մարդկանց չտարհանել Խոջալուից»։

            Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները, իրազեկված լինելով նախատեսվող հարձակման մասին, հրաժարվել են տարհանել խաղաղ բնակչությանը, ինչպես նաև չեն իրականացրել իրենց տեսանկյունից այլ անհրաժեշտ քայլեր՝ բնակչությանը ռազմական գործողությունների թատերաբեմից զերծ պահելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար՝ վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան։

            Աղդամի միջադեպը և ադրբեջանական կողմի քարոզչական մանիպուլյացիաները

            ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը Խոջալուի հարձակումը սկսել են փետրվարի 25-ին՝ ժամը 23։30-ի միջակայքում։ Ադրբեջանական կողմը երկար չի կարողացել դիմադրել, հարձակումից մի քանի ժամ անց՝ լույս 26-ի գիշերը, օդանավակայանը և բնակավայրն արդեն զբաղեցվել են հայկական ուժերի կողմից։ Ինչ վերաբերում է Խոջալուի բնակչությանը, ապա, ըստ Է․ Մամեդովի, հայկական ուժերի հարձակումից առաջ այնտեղ կար առավելագույնը 3 հազար անձ։ Եթե անգամ նշված պնդումն ընդունենք որպես հիմք, չնայած այն փաստող ապացույցներ չեն ներկայացվել, նրանց մի մասը, այդ թվում նաև Է․ Մամեդովը, կարողացել են հայկական կողմի տրամադրած միջանցքով հասնել Աղդամ, որը վերահսկում էին ադրբեջանական ուժերը՝ մի հատվածը բանակը, մյուս հատվածը՝ «Ժողովրդական ճակատ»-ի ընդդիմադիր ստորաբաժանումները։ Միջանցքի առկայության մասին նշել է նաև Է. Ֆաթուլլաևը, ով ևս փաստել է, որ Խոջալուի բնակիչները չէին կարող ճեղքել պաշարման օղակը և դուրս գալ շրջափակումից: Ֆաթուլաևը նաև նշում է, որ ընդդիմադիր «Ժողճակատ»-ի գումարտակները, կարծես, ձգտում էին, ոչ թե Խոջալուի բնակիչների ազատագրմանը, այլ «Ա. Մութալիբովին պաշտոնանկ անելու ճանապարհին մեծ արյունահեղության»: Ֆաթուլլաևը եղել է նաև Արցախում, տեղում ուսումնասիրել միջադեպի վայրը, ինչի հիման վրա ևս իր անկախ հետաքննություն է փորձել վարել: Փաստացի այս դեպքում ևս Ադրբեջանը խոչընդոտել է նշված հետաքննությանը, 2007 թ. Ֆաթուլլաևը մի շարք անհիմն մեղադրանքներով ազատազրկվել է, իսկ այնուհետև համաներմամբ ազատ արձակվելուց հետո սպասարկում է Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի կարիքները: Է. Ֆաթուլլաևայի գործով Եվրոպական դատարանի կայացրած որոշման մեջ ևս նշվում է, որ «բացակայում է հստակությունը» անվտանգ միջանցքի, Ադրբեջանի իշխանությունների և պատասխանատվության, ինչպես նաև Խոջալուի պաշտպանության հարցում Ադրբեջանում ներքաղաքական պայքարի ազդեցության մասին [Голос Армении, 03.04.2016]:

            700 բնակիչ, այդ թվում 300-ը թուրք-մեսխեթցի, որոնք մնացել են Խոջալուում, կամ մոլորվել սարերում, հայկական ուժերի կողմից բերվել են Ստեփանակերտ, իսկ այնուհետև հանձնվել ադրբեջանական կողմին։ Խոջալուում, ըստ ռուս լրագրող Վիկտորիա Իվլևայի, ադրբեջանական կողմից «եղել է 7 դիակ, այդ թվում՝ «քաղաքի պաշտպաններից»։ Հենց Խոջալուում ադրբեջանական կողմից զոհերի մասին այլ տվյալներ չկան։ Զոհեր չեն գրանցվել նաև գերեվարված անձանց շրջանում:

            Բնակիչների մի մասը, սակայն, շեղվել է միջանցքից և հայտնվել սարերում, որոշ մասը՝ գնացել Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ, ըստ որում՝ համաձայն առկա տեղեկությունների՝ ադրբեջանական կողմից ռադիոկապով ստացած շեղող տեղեկության պատճառով: Հիմնական միջադեպը կապված է հենց նշված անձանց խմբերի հետ։ Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ա․ Մութալիբովը զանգահարել է ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահ Ա․ Մկրտչյանին և հայտնել, որ գործողության արդյունքում «սպանվել է 800-1000 մարդ» [Խոջալուի բնակիչ]։ Նշված թիվը որևէ փաստով չի ապացուցվում։ Մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Սակայն այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս հստակ չեն տրվել։ Ադրբեջանական կողմը նշում է, որ այդ անձանց սպանել են հայկական ուժերը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ նրանք հայտնաբերվել են ադրբեջանական ուժերի վերահսկած դիրքերի դիմաց, իսկ հայկական կողմի ամենամոտ դիրքերը եղել են Նախիջևանիկ գյուղի մոտ՝ միջադեպի վայրից ավելի հեռու։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դառնում Չ․ Մուստաֆաևի երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջում են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժում են դիակները։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե դիակները պղծել են հայ զինծառայողները, սակայն բացի կեղծ տվյալներից՝ նշվածի որևէ ապացույց չի ներկայացնում։ Այսպիսով` առկա փաստերն առայժմ միայն սա են ցույց տալիս.
            • Փետրվարի 28-ին միջադեպի վայրում եղել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք ազատ շրջել են այդ տարածքում:
            • մարտի 2-ին ևս այդ տարածքում ազատ շրջել են ադրբեջանական զինծառայողներ, լրագրողներ։

            Փոխարենը որևէ ապացույց չկա, որ նշված միջակայքում այդ տարածքում եղել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի զինծառայողներ։

            Ադրբեջանական կողմից Խոջալուի և Աղդամի միջադեպերի հետ կապված կեղծ քարոզչական թեզերի շրջանառումը, այդ թվում, ի հավելումն նշվածի, զոհվածների քանակի վերաբերյալ միմյանցից զգալիորեն տարբերվող տվյալների ներկայացումը, կեղծ լուսանկարների տարածումը [Այս մասին մանրամասն` Xocali.net կայքում] ցույց են տալիս, որ նշված միջադեպը իբրև «հայկական կողմից ցեղասպանության իրականացում» ներկայացնելը որևէ քննության չի դիմանում։ Օբյեկտիվ դիրքերից առկա փաստերը վերլուծելու դեպքում ևս ներքոնշյալ հարցերը վկայում են ադրբեջանական թեզերի կեղծ լինելը.
            • Հայկական կողմը Խոջալու քաղաքում բնակչության կազմակերպված սպանդ չի իրականացրել, ավելին՝ Խոջալուի ավելի քան 700 բնակիչ վերադարձվել է ադրբեջանական կողմին: Սա փաստված է, հակառակը փաստող ապացույցներ չկան:
            • Խոջալուի բնակիչների զգալի մասը կարողացել է հեռանալ բնակավայրից և հասնել Աղդամ, չնայած նրան, որ հայկական կողմը մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում և ճանապարհին կարող էր խոչընդոտել ադրբեջանական խմբերի անցմանը։ Սա ևս վկայում է, որ հումանիտար միջանցք հայկական կողմից թողնվել է։
            • Չի ներկայացվում պարզաբանում, թե ինչ դեր են ունեցել նշված ռազմական գործողություններում Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին և ընդդիմությանը ենթակա ստորաբաժանումները, արդյոք եղել է ներքին բախում, որը կարող էր այս կամ այն պատճառով ազդել դեպքերի զարգացման և հետագա քննության վրա:

            Այսպիսով` կարող ենք փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է նշված իրադարձություններն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու, իր հասարակության ներսում և առհասարակ աշխարհում հայատյացության պետական քաղաքականություն վարելու նպատակով՝ այդպիսով վիրավորելով իր իսկ զոհված քաղաքացիների հիշատակը, վերջիններիս հարազատների զգացմունքները և կեղծ տեղեկատվություն տրամադրելով միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը շահագրգռված կլիներ անցկացնել անկախ հետաքննություն և պատասխանել բոլոր վերոնշյալ և այլ վիճահարույց հարցերի։

            Տարոն Հովհաննիսյան

            Comment


            • Խոջալու. Պատերազմում զոհված ճշմարտություն

               

              Comment


              • Xocalı hadisələri barədə həqiqətlər

                 

                Comment



                • Ходжалу - преступление против беженцев совершенное азербаджаном


                  15 avr. 2019

                  VoMA/ՈՄԱ Ողջ մնալու արվեստ


                  Уважаемые посетители канала! К ролику по подлинным событиям в Ходжалу прилагаются субтитры на русском языке. Вы можете ознакомиться с содержанием об действительных причинах злодеяния от непосредственного очевидца событий — Вовы Вартанова. Пребывая в разведке на данной местности, он непроизвольно присутствовал при расстреле гражданских лиц — беженцев, своими же вооружёнными силами. Это были отряды ОМОНа Азербайджана и Народного Фронта Азербайджана. Причина преступления детально рассказана в видео. Питаем надежду, что все, кому интересны подлинные детали преступного убийства гражданских людей, внимательно ознакомятся с данным материалом. Зверство это признак слабости. И достаточно изучить число погибших людей, входивших в вооруженные силы в 90-е. С армянской стороны 6700 человек, с турецкой (каспийские) более 30 тысяч. А то, что они остались на уровне диких кочевых племен, достаточно вспомнить Сафарова и деяния самых элитных и крутых профессионалов азербайджанской армии в апреле 2016 года. Нельзя забывать о так называемых погромах, а на деле зверских убийствах сотен и тысяч стариков, женщин и детей армян в Баку, Сумгаите других городах азербайджана. http://www.yerkramas.org/article/1323... Мировое сообщество до сих пор не дало должную политическую и юридическую оценку этого преступления властей азербайджана и тем самым не обезопасило себя от повторения геноцида в дальнейшем в других регионах мира. Наша совесть чиста! Мы как щадили мирных граждан, так и будем щадить, но это никак не мешает побеждать врага.



                   

                  Comment

                  Working...
                  X