Re: Myth of Khojaly "Massacre"
Չեխահայ համայնքը տապալել է ազերիների ակցիան` Խոջալուի վերաբերյալ
21:05 . 25/02
Չեխահայ համայնքի ներկայացուցիչները տապալել են Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական ակցիան: Ադրբեջանի դեսպանությունն ու ադրբեջանա-չեխական միությունը, այսպես ասած, հիշատակի միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Խոջալուի դեպքերի 21-րդ տարվան:
Պրահայի հրապարակի անկյուններից մեկում տեղադրվել է 2 վրան, բաժանվել են Խոջալուի դեպքերի վերաբերյալ ստահոդ քարոզչական նյութեր:
Ակցիան սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են նույն վայրում անցորդներին բաժանել Խոջալուի իրադարձությունների մասին իրականությունը ներկայացնող "Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով" խորագրով թռուցիկներ՝ չեխերենով:
Իրավիճակի վերահսկողությունը կորցրած ադրբեջանցիները ոստիկանություն են կանչել: Իրավապահները, սակայն, փաստել են. հայերի գործողություններում օրինախախտում չկա: Սակայն իրավիճակի սրումից խուսափելու համար հերթապահություն են սահմանել:
Մինչ այդ, Վիեննայի Հայ առաքելական եկեղեցու համայնքային սրահում նախօրեին կազմակերպվել է հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչները լռության երթով քայլել են դեպի Վիեննայի կենտրոնական հրապարակ:

Comment