Re: Myth of Khojaly "Massacre"
«Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է
17:49, 15 փետրվարի, 2012
Ադրբեջանում սկսվել է ավանդական հակահայկական քարոզարշավը` կապված Խոջալու բնակավայրի (գյուղ ԼՂՀ տարածքում) 1992թ դեպքերի հետ, երբ վերջինս 1988-90թթ. Ադր.ԽՍՀ-ի կողմից ակտիվորեն բնակեցվում էր, մասնավորապես, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով: Ընդսմին, պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից, նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր և համաշխարհային հանրության գիտակցությանը և սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի մի նոր չափաբաժին:
1992թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի` հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերը ադրբեջանական օմօնականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների, «Ալազան» և «Կրիստալ» տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիվ համազարկային կայանքի կանոնավոր հրետակոծումների: Նախքան Խոջալուի կրակակետերի ոչնչացումը սպանվել էին ավելի քան 20 հայազգի խաղաղ բնակիչներ, մոտակա կոլտնտեսային և անհատական հողատարածքներից առևանգվել` հարյուրավոր մարդիկ, քշվել` հազարավոր գլուխ խոշոր և փոքր եղջերավոր անասուններ:
Շարունակվող շրջափակման, մեծ թվով փախստականների, վառելիքի բացակայության, ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի, միջշրջանային ճանապարհների պաշարման և այլ պատճառներով ԼՂՀ-ում, և մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը գնալով` ավելի էր վատթարանում, սպառվել էին սննդամթերքը, դեղորայքը, վառելիքը, որի հետևանքով օդանավակայանի ապաշրջափակումը և Խոջալույում հակառակորդի կրակակետերի վնասազերծումը հույժ կարևոր քայլ էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյատևման համար, որին Ադրբեջանը փորձում էր դատապարտել կործանման: Խոջալուի ռազմական բազայի չեղոքացման անհրաժեշտությունը, մասնավորապես, թելադրված էր այնտեղ կենդանի ուժի և հարձակողական զենքի կենտրոնացման փաստով:
Ադրբեջանի իշխանությունները Խոջալու էին տեղափոխել ՕՄՕՆ-ի բազմաքանակ ստորաբաժանումներ, բացի դրանից Խոջալույում հաստատվել էին Ադրբեջանի Ազգային ճակատի մարտիկները: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից պատրաստվող` հայկական Ասկերան շրջկենտրոնի, այնուհետև` Ստեփանակերտի գրոհի գործողությունը: Խոջալուի ազատագրման և օդանավակայանի ապաշրջափակման մարտական գործողությունը սկսվեց 1992թ. փետրվարի 25-ին, ժամը 23:30-ին և ավարտվեց փետրվարի 26-ին, ժամը 3-ին:
ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողեցին միջանք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր: Միջանցքը ձգվում էր Խոջալուի արևելյան ծայրամասից դեպի հյուսիս-արևելք, Կարկառ գետի հունի երկայնքով և քաղաքի հյուսիսային ծայրամասից դեպի հյուսիս-արևելք: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը տարհանելու համար:
Խոջալուի մարտական գործողության ընթացքում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատեցին 13 հայ ռազմագերի, այդ թվում` 1 երեխա և 6 կին, որպես ռազմավար վերցրին 2 «Գրադ» mm-21 տեսակի ռեակտիվ համազարկային կայանք, «Ալազան» տեսակի 4 կայանք, մեկ 100մմ հաուբից և 3 միավոր զրահատեխնիկա: ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալույում և նրա մերձակայքում հայտնաբերեց խաղաղ բնակիչների 11 դի: Տարածքը, ուր հետագայում նկարահանվել էին կադրեր` բազմաթիվ սպանվածների մարմիններով, գտնվում է Աղդամ քաղաքից 3կմ և Խոջալուից 11կմ հեռավորության վրա, և մինչև ընդհուպ 1993թ. ամռանը Աղդամի անկումը, գտնվում էր ադրբեջանական կազմավորումների մշտական վերահսկողության տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքը:
ԼՂՀ իշխանությունները Խոջալուի կրակակետերի ճնշմանն ուղղված գործողության նախապատրաստման մասին նախօրոք, դեռևս 2 ամիս առաջ, տեղեկացրել էին ադրբեջանական կողմին, ինչը բազում անգամ հաստատվել էր նաև Ադրբեջանի պաշտոնական անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակ նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը, ինչպես վերը նշվել է, գնդակահարվել էր Աղդամի մատույցներում, ԼՂՀ և Ադրբեջանի Աղդամի շրջանի միջև ընկած սահմանին, ինչն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այդ հանցավոր ակտը կապելով իրեն իշխանությունից հեռացնելուն ուղղված` ընդդիմության փորձերի հետ, տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա:
Հետագայում տարածվեցին ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի կողմից նկարահանված կադրեր, ում նաև թույլատրել էին մուտք գործել հայ և ադրբեջանցի զոհված անձանց փոխանակման վայր: Հայտնի է, որ Մուստաֆաևը նկարահանումները իրականացրել է երկու անգամ` երկու օրվա տարբերությամբ: Ֆիլմից երևում է, որ երկրորդ նկարահանման ժամանակ որոշ դիակներ այլանդակվել էին: 1992թ. մարտի 2-ին զանգվածային սպանությունների վայր կատարած երկրորդ թռիչքի ժամանակ լրագրողները նկատել էին, որ գետնին գտնվող դիակների դիրքը և նրանց վնասվածքների ու վերքերի աստիճանը, առաջին զննման հետ համեմատած, ապշեցուցիչ կերպով փոփոխվել է: Եվ դա այն տարածքում, որը մինչ 1993թ. ամառը ամբողջությամբ վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից:
Հենց այս փաստն են ջանադրաբար թաքցնում ադրբեջանական քարոզիչները: Միանգամայն ակնհայտ է, որ մարմինների դիրքը փոփոխվել էր կատարվածի ամբողջ մեղքը հայկական կողմի վրա բարդելու նպատակով, ստեղծելով այն բանի տեսլականը, թե խոջալուեցիները սպանվել են հայկական կողմից արձակված կրակոցներից: Տվյալ հանգամանքը այնքան էր ապշեցրել Մուստաֆաևին, որ նա դրա մասին անձամբ տեղեկացրել է անձամբ նախագահ Մութալիբովին, որն այդ ժամանակ արդեն ակնհայտորեն կռահում էր ողբերգության պատճառները: Մութալիբովը պատասխանեց հիրավի մարգարեական խոսքերով. «Չինգիզ, ոչ մեկին ոչ մի բառ չասես այն մասին, թե նկատել ես, որ ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում քեզ կսպանեն»:
Կասկածելով, թե կատարվածը հայկական կողմի ձեռքի գործն է, Մուստաֆաևը սկսեց անկախ հետաքննություն: Սակայն Մոսկվայի «ДР-Пресс» տեղեկատվական գործակալությանը խոջալուեցիների դեմ տեղի ունեցած հանցանքներին ադրբեջանական կողմի հնարավոր մասնակցության մասին իր տված տեղեկատվությունից հետո, լրագրողը սպանվեց Աղդամից ոչ հեռու, չպարզված հանգամանքներում: Ի դեպ, նույն ճակատագրին արժանացավ նաև դաշտային հրամանատար Ալա Յակուբը, որը անզգուշություն էր ունեցել հայտարարելու, թե «… ինքը կարող էր լույս սփռել Նախիջևանիկի մոտ /Խոջալուի մերձակա հայկական գյուղ/ տեղի ունեցած սպանդի վրա, ինչպես նաև, էական մանրամասներ հայտնել պետական գործիչներին տեղափոխող ուղղաթիռի` վերջերս Ղարաբաղի օդային տարածքում կործանվելու մասին», որի պատճառով էլ 1993թ. ամռանը իշխանության եկած Ադրբեջանի Ազգային ճակատը ձերբակալեց նրան և բանտախցում մահվան հասցրեց… Չեխ լրագրող Դանա Մազալովան, որը ադրբեջանցիների անուշադրության հետևանքով հայտնվել էր մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցուցադրել էին «հայերի կողմից սրբապղծված դիակները», նկատեց վերջիններիս վիճակի էական տարբերություններ:
Իրադարձություններից անմիջապես հետո լինելով տեղում ` Մազալովան դիակների վրա ոչ մի վայրագության հետքեր չէր տեսել: Իսկ ահա երկու օր անց լրագրողներին ցուցադրվեցին արդեն նկարահանումների համար «պատրաստած»` այլանդակված մարմինները: Խոջալուի կրակակետերի ճնշման մարտական գործողության որոշ մանրամասնություններ առ այսօր պատված են մթության քողով, ինչն էլ ակտիվորեն շահարկում է պաշտոնական Բաքուն` իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին և արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը:
Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների և հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականները ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է.«Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհ են մատուցվել քաղաքական նպատակին» (ադրբեջանական «Զերկալո» թերթ, 1992թ. հուլիս): Թամերլան Կարաևը, որը ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր, վկայում է. «Ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` «վերևում նստածներից մեկը» (ադրբեջանական «Մուխալիֆաթ» թերթ, 1992թ. ապրիլի 28):
Ինքը` Հեյդար Ալիևն է խոստովանել, որ Խոջալուի դեպքերի «մեղավորը նաև Ադրբեջանի նախկին ղեկավարությունն է»: Դեռևս 1992թ. ապրիլին նա, համաձայն «Բիլիք-Դունյասը» գործակալության հաղորդագրության, արտահայտեց ցինիզմի հրեշավոր մի միտք. «Արյունահեղությունը մեր օգտին է լինելու: Մեզ պետք չէ միջամտել դեպքերի ընթացքին»: Ավելի ուշ, երբ արդեն իշխանության ղեկին էին Ազգային ճակատի ներկայացուցիչները, իր ձերբակալությունից քիչ առաջ Ադրբեջանի նախկին ազգային անվտանգության նախարար Վագիֆ Հուսեյնովը, ակնարկելով Բաքվի ԱԱՃ-ի որոշ քաղաքական գործիչների, հայտարարեց, որ «1992թ. Բաքվի հունվարյան իրադարձությունները և Խոջալուի իրադարձությունները միևնույն մարդկանց ձեռքի գործն են»: Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով և հանուն իշխանական պայքարի: Հատկանշական է, որ տարեցտարի աճում է ադրբեջանական կողմից հայտարարվող` զոհերի թիվը: Խոջալուի կրակակետերի ճնշումից մի քանի օր անց ադրբեջանական պաշտոնատար անձինք հայտնեցին զոհվածների թիվը` 100 սպանված, մեկ շաբաթ անց` 1234. խորհրդարանական հանձնաժողովը «ճշգրտեց» այն` 450. Հեյդար Ալիևի կողմից արձակված` «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ հրամանագրում արդեն խոսվում էր հազարավոր սպանվածների մասին: Այնինչ, Խոջալուի գործողության իրականացման պահին այդքան խաղաղ բնակիչներ այնտեղ չեն եղել, ինչը, ի դեպ, հավաստում են նաև ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Խոջալուի մոտավորապես 2-2.5 հազար բնակիչների, այսինքն նրանց, ովքեր իրականում ապրում էին բնակավայրում, այլ ոչ թե գրանցված էին այնտեղ` վերջինիս քաղաքի կարգավիճակ տալու նպատակով ծավալված հախուռն շինարարության ընթացքում, մեծ մասը լքել էին բնակավայրը նախօրոք:

Comment