Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • https://www.youtube.com/watch?v=SvPD6tWFHr8
    Լեւոն Շիրինյանի կոչը վարչապետին


    Noyan Tapan
     

    Comment


    • Լեւոն Շիրինյանի կոչը վարչապետին


      Noyan Tapan
       

      Comment


      • Նոյյան Տապան-ի հյուրն է Լեւոն Շիրինյանը

         

        Comment




        • Ամուլսարը ռազմավարական իմաստով մեր պետականության ճակատագրի հարցն է


          https://www.youtube.com/watch?v=V_VM1I5B7cM
           

          Comment


          • Վազգեն Մանուկյանի անսպասելի հայտարարությունն ու հրաժարումը

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            31.08.2019









            Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը tert.am-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ հեռանկարներին, խոսել է նաեւ 1996 թվականի ընտրության մասին եւ անսպասելի հայտարարություն արել:
            Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար, ասում է Վազգեն Մանուկյանը:
            Վազգեն Մանուկյանը փաստացի հրաժարվում է 1996 թվականի պահանջից: Այդ պահանջը իրավա-քաղաքական առումով նա երբեք չի էլ ներկայացրել, սակայն աներկբա է նաեւ, որ իբրեւ քաղաքական գործիչ Մանուկյանը դուրս չի եկել 1996-ի բարդույթից՝ Հայաստանում ձեւավորվող ամբողջատիրական համակարգին առաջինը հաղթողի եւ առաջինը խլված հաղթանակի տիրոջ բարդույթից, միաժամանակ նաեւ հաղթանակին առաջինը տեր կանգնել չկարողացած գործչի բարդույթից:
            Դա հետագայում շոշափելի ազդեցություն ունեցավ Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերայի հարցում, որը գնաց սրընթաց նվազման, թեեւ այդ գործում իհարկե իր դերն ունեցավ նաեւ իշխանության այն շրջանակը, որը 1998-ին եկավ առաջին դիրք եւ ընդդիմության առաջին դիրք բերեց Կարեն Դեմիրճյանին:
            Վազգեն Մանուկյանն այժմ հայտարարում է 1996 թվականի պահանջից փաստացի հրաժարվելու մասին, ինչը նշանակում է, որ Մանուկյանը հաղթահարում է այդ բարդույթները: Ի՞նչն է բերել դրան, դժվար է ասել՝ որեւէ քաղաքական նպատակահարմարություն, կամ այլ հանգամանք: Ի վերջո, պետք է արձանագրել, որ պետական մակարդակում Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո է առաջին անգամ ճանաչվել Վազգեն Մանուկյանի խախտված իրավունքը: Դա տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Հանրային խորհրդի անդամներին, Վազգեն Մանուկյանին դիմելով խոսեց նրա քաղաքական հետապնդման եւ իրավունքի խախտման ենթարկված լինելու մասին:
            Իսկ այդ խոսքը հանդիպումից մի քանի ժամ առաջ Փաշինյանի հղած ուղերձի փաստացի շարունակությունն էր: Մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով հղված ուղերձը Փաշինյանը փաստացի վերածեց Հայաստանի հետանկախական շրջանի ներքին կյանքի քաղաքական գնահատականի, պետության անունից ներողություն խնդրելով ոչ միայն մարտի 1-ի զոհերի հարազատներից եւ տուժածներից, այլ ընդհանրապես քաղաքական հետապնդման եւ այդ շարժառիթով իրավունքի խախտման ենթարկվածներից:
            2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում: Անթույլատրելի այդ երեւույթները մեր կյանքում ցավալիորեն արագ արտահայտվեցին Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե ժողովրդավարությունը հաղթել է անշրջելիորեն, մարտիմեկյան ուղերձում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
            1996-ի վերաբերյալ Վազգեն Մանուկյանի ներկայիս հայտարարությունը շոշափում է Հայաստանի համար սկզբունքային հասարակական-քաղաքական հարցեր, որոնք խորքային առումով բխում են հենց Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձից:
            Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն ունի անցյալի գնահատման կարեւոր անհրաժեշություն, բայց ամենեւին ոչ այդ անցյալի հետ հավերժական վիճաբանության կամ ռազբորկայի սնուցման հարմարավետ նպատակով: Անցյալն անշուշտ ունի իր շոշափելի համակարգային հետքը ներկայում, սակայն խոշոր հաշվով ներկայի խնդիրը այդ հետքը ջնջելը չէ, որովհետեւ դրա համար անընդհատ հարկ է լինելու նայել հետ: Հրամայականը անցյալի հետքից առաջ պոկվելն է, արագացնելը:
            Դա իհարկե հեշտ չէ, որովհետեւ մշտապես լինելու են անցյալը հիշեցնողներ, այսպես ասած հետեւից ձայն տվողներ, եւ միշտ լինելու է գլուխը հետ դարձնելու գայթակղություն, որովհետեւ դա ավելի դյուրին է, քան արագ առաջ շարժվելը: Այդպես, մինչեւ անցյալի թեման իհարկե կսպառվի, ու հանկարծ կպարզվի, որ ձեւավորված, մշակված եւ համակարգային առումով ցրցամ տրված չէ ապագան:
            Այդ իմաստով, Վազգեն Մանուկյանը ցույց է տալիս անձնական օրինակ: Իհարկե, նրա դիրքում դա ավելի հեշտ է, քան քաղաքական իշխանության, որովհետեւ բացարձակապես տարբեր են մարտահրավերները եւ խնդիրները: Բայց սկզբունքորեն, մոդելը դառնում է ավելի ու ավելի անհրաժեշտ հենց թավշյա հեղափոխության միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների ու նպատակների սպասարկման տեսանկյունից, որովհետեւ կարճաժամկետ եւ օպերատիվ խնդիրներն ու նպատակները հեղափոխությունն արդեն լուծել է:


            Comment


            • Կոշտ խոսակցություն՝ վերջին զգուշացումով. Հրապարակ

              Lragir.am,

              31.08.2019







              Հրապարակ թերթը գրում է. Իմ քայլի պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած տարաձայնություններով եւ պատգամավորի սկզբունքային դիրքորոշմամբ, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում դա տեղի է ունեցել պատժիչ գործողությունների շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար։
              Մանդատից հրաժարվելու հայտարարությունից առաջ Առաքելյանին, ով օրեր առաջ Ամուլսարի հարցով դեմ էր արտահայտվել իշխանական տեսակետին, տեսել են ԱԺ բուֆետում Ռուբեն Ռուբինյանի հետ բարձրաձայն վիճելիս, ինչ-որ բաներում արդարանալիս։ Իսկ Ռուբինյանը փաշինյանական թեւի ամենակարկառուն ներկայացուցիչն է՝ նրա աջ թեւը խմբակցությունում։ Մեր աղբյուրների վկայությամբ, նախօրեին խմբակցությունում կոշտ խոսակցություն է ընթացել։ Բոլորին զգուշացրել են, որ սեփական կարծիք հայտնել կարող են, քանի դեռ խմբակցության ամփոփ որոշումը չկա, իսկ երբ վերջնական որոշում է կայացվում, մեկ մարդու նման պետք է կողմ քվեարկեն եւ կողմ արտահայտվեն։
              Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է խմբակցության ղեկավարի վրա, նրան մեղադրել թուլության, իրավիճակին չտիրապետելու մեջ։ Անգամ ասել է, որ եթե այսպես շարունակվի, ԱԺ-ն կցրեմ։ Ապա, ըստ ամենայնի, որոշել են կոնկրետ մարդկանց էլ պատժել, որ բոլորի աչքը վախենա, եւ նման ընդվզումներ առաջիկայում չլինեն։ Մի քանի հոգի էլ կան սեւ ցուցակում, օրինակ՝ Սոֆյա Հովսեփյանը, Միքայել Զոլյանը եւ այլք։ Թեեւ հնարավոր է, որ նրանց դեպքում սահմանափակվեն դեղին քարտ ցույց տալով։

              Comment


              • Ես ուզում եմ կարևոր բան ասել. Արթուր Վանեցյան

                Lragir.am,
                17.09.2019








                Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել իմ հրաժարականի տեքստը, այդ տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
                Լրագրողները հարցրին՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել, նա ասաց, որ գիտակցում է և իր բոլոր քայլերն անում է շատ գիտակցված ու մտածված:
                Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք,- ասաց Վանեցյանը:
                Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ նկատի ունենալով կոռուպցիոն շրջանակներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ: Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև:
                Նա նշեց, որ վարչապետի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, աշխատել են շատ լավ:
                Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ունի՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ երբ ընդունել է հրաժարական տալու որոշումը, չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Այդ որոշումը շատ մտածցված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ,- հավելեց նա:
                Ես միշտ արել եմ այնպիսի գործեր, որ չամաչեմ քայլել Երևանի փողոցներում, չեմ արել մի բան, որից ամաչում եմ: Ես գլուխդ բարձր շարունակելու եմ ապրել ու շրջել Երևանում,- ասաց Վանեցյանը:


                Comment

                Working...
                X