Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • https://m.youtube.com/watch?

    Comment


    • Դավադրություն Փաշինյանի ու Հայաստանի դեմ
      • 18:30
      • 2019-01-31
      • Դիտումներ՝ 24097

      Մենք գործ ունենք մի մեծ դավադրության հետ:

      Ռոբասերժական քարոզչամեքենան, առաջնային պլան մղելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը, փորձում է փակուղու առջև կանգնեցնել Փաշինյանին ու նրա կառավարությանը:

      Նպատակը հետևյալն է. հող հանձնելու և պարտվողականության թեմաները մեդիայում ակտիվ շրջանառելու միջոցով հունից հանել Փաշինյանին, այսինքն՝ մանիպուլյացիոն մեխանիզմների գործակցությամբ ստեղծել այնպիսի մի իրավիճակ, երբ Փաշինյանին այլևս այլ ելք չի մնա, քան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կտրուկ հայտարարություններ անելը:

      Տապալված ռեժիմի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու վերլուծաբան կոչվածները կարծես թե կարողանում են այս ուղղությամբ որոշակի հաջողություններ արձանագրել: Ամբողջ օրը «հող հանձնելու» թեմայի պարզունակ շահարկումը իսկապես ապակողմնորոշում է մեդիագրագիտություն չունեցող որոշակի զանգվածների: Արդյունքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ապակառուցողական ու իռացիոնալ քննարկումներ են սանձազերծվում, որոնք էլ ավելի են խճճում առանց այն էլ խճճված իրավիճակը:

      Ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց բարդ ու անլուծելի թվացող հակամարտություն է: Ձևավորված հարաբերական անդորրը խաբուսիկ է ու խարխուլ հիմքերի վրա կառուցված: Այսինքն՝ հակամարտությունը մշտապես ծխում է ու ընդամենը մի փոքրիկ կայծը կարող է փոխակերպվել լայնածավալ հրդեհի: Խնդիրն էլ հենց այդտեղ է թաքնված. Փաշինյանի ամեն մի անզգույշ հայտարարությունը կարող է ստանձնել հրդեհի փոխակերպված կայծի դերակատարությունը:

      Որքան էլ զարմանալի թվա, բայց Ռոբերտ Քոչարյանի ու նրան հավատարիմ մնացած շրջանակի երազանքն էլ հենց դա է, այն է՝ Փաշինյանը ձախողվի բանակցություններում ու, հայտնվելով փակուղու մեջ, ներքաշվի պարտադրված պատերազմի մեջ։

      Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հակապետական գործունեություն: Այսինքն՝ Քոչարյանն ու նրա կողմնակիցները թքած ունեն Արցախի ու հայ ժողովրդի անվտանգության վրա, նրանք պատրաստ են զոհաբերել այդ երկու արժեքները, միայն թե Փաշինյանը ձախողվի:

      Մեծ հաշվով, տապալված ռեժիմի ներկայացուցիչները խաղադրույք են դրել բանակցություններում Փաշինյանի հավանական պարտության վրա, քանի որ դա դիտարկվում է իշխանության վերադառնալու ամենակարճ ճանապարհը: Փաստորեն այդ մարդիկ մի կողմ են դրել այն իրողությունը, որ Փաշինյանի պարտությունը հենց Հայաստանի ու Արցախի պարտությունն է:

      Շարմազանովներն ու աշոտյանները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են 7 օկուպացված/ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամության մեջ:

      Այնպիսի տպավորություն կա, որ այդ մարդիկ պարզապես մանկամիտներ են, քանի որ 10 տարի գտնվելով իշխանության մեջ, նրանք գլխի չեն ընկել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մշտապես բանակցել են նաև հենց այդ տարածքների վերադարձի խնդրի շուրջ: Եվ բանակցել են ոչ թե այն պատճառով, որ ազգի դավաճաններ են, այլ պարզապես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացակարգի էությունն է այդպիսին:

      Մի՞թե սա նորություն է հանրապետականների համար: Վստահաբար ո՛չ: Բայց, եթե նրանք սկզբունքորեն դեմ են այդ փոխզիջմանը, ապա ինչու այսքան ժամանակ չեն ըմբոստացել իրենց կուսակցական հոր՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ: Չէ՞ որ վերջիններս այդ բանակցությունների ճարտարապետներն են:

      Եվ վերջապես, արդյո՞ք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ եղել են այնպիսի իշխանություններ, որոնք չեն բանակցել փոխզիջման շուրջ: Իհարկե չեն եղել ու չեն էլ լինի: Հնարավոր է և հակամարտությունը տասնամյակներ շարունակվի, և 7 շրջանները այդպես էլ փոխզիջման առարկա չդառնան, բայց Հայաստանում երբևէ չի լինի այնպիսի վարչակազմ, որը բացահայտ կերպով կհայտարարի, թե հող չի տալու: Իսկ եթե այդպիսի արկածախնդիրներ գտնվեն, ապա նրանք հաստատապես չոր ապտակ կստանան ՄԱԿ-ի կողմից:

      Հանրապետականներն ու քոչարյանականները այսքանը չգիտե՞ն, իհարկե գիտեն, պարզապես նրանք նողկալի երեսպաշտներ են: Եթե երեսպաշտներ չլինեին, ապա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ժամանակ նրան կհարցնեին, թե՝ պարոն վարչապետի թեկնածու, ինչու՞ եք Կազանում պատրաստակամություն հայտնել գնալ փոխզիջումների:

      «Հող հանձնելու-չհանձնելու» կործանարար դիսկուրսը պետք է չեզոքացվի, քանի որ դրա հետևանքները կարող են աղետալի նշանակություն ունենալ գաղափարական միջավայրի ու քաղաքական համակարգի ձևավորման վրա:

      Հանրությանը հորդորում ենք զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քարոզչական ու մանիպուլյացիոն նյութերը տարածելու ու քննարկման առարկա դարձնելու գայթակղությունից:

      Արցախը ամուր է, ինչպես երբևէ, ու ոչ ոք չի կարող որևէ ոտնձգություն գործել նրա անկախության ու ինքնիշխանության նկատմամբ:

      Comment


      • Օդում կախված $0.5 միլիարդ կա. եկեք՝ տեղը ցույց տամ. «Սա Հայաստան է և վերջ»


        ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
         

        Comment


        • Հ.Յ.Դ. Բիւրոն՝ օրհներգի փոփոխութեան բանավէճի մասին

          Lragir.am

          05.02.2019


          Հ.Յ.Դ. Հանրային կապերու գրասենեակի թղթակիցը հետեւեալ հարցումով դիմած է Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանին. – «Ի՞նչ է Հ.Յ.Դ. Բիւրոյի տեսակէտը Հայաստանի Հանրապետութեան օրհներգը փոխելու շուրջ աւելի քան մէկ շաբաթէ ի վեր ընթացող հրապարակային բանավէճի մասին»։

          Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը տուած է հետեւեալ պատասխանը.-

          «Հ.Յ.Դ. Բիւրոյի ընկերներ, անցնող օրերուն հրապարակաւ անդրադարձած են այս հարցին՝ պատասխանելով լրագրողներու հարցումներուն։

          Կրկնելու գնով ըսեմ. Հ.Յ.Դ. Բիւրոն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համաշխարհային կառոյցին անունով կը յայտնէ իր յուսախաբութիւնն ու դժգոհութիւնը այն մասին, որ ՀՀ Ազգային Ժողովի եօթերորդ գումարման առաջին նստաշրջանի բացումէն օրեր անց, Ազգային Ժողովի մեծամասնութեան որոշ ներկայացուցիչներ արտախորհրդարանական՝ ընկերային ցանցերու վրայ եւ կամ հարցազրոյցներու ընթացքին կատարուած յայտարարություններով ՀՀ օրհներգը փոխելու հարցը դարձուցին հանրային քննարկումի առարկայ։

          Հաւանաբար հանրային հարթակներու վրայ այս քննարկումին անդրադառնալու անհրաժեշտութիւն չ՚ըլլար, եթէ ըստ էութեան արդէն իսկ փակուող Սփիւռքի նախարարութեան կողմէ փորձ չկատարուէր այս տխրահռչակ բանավէճին մէջ ներքաշելու տարբեր շրջանակներ եւս։

          Դատապարտելով ազգային-պետական արժէքներ կամ խորհրդանիշներ վարկաբեկելու, արժեզրկելու որեւէ փորձ՝ կոչ կ՚ընենք չ՚ենթարկուիլ ամէն ինչ փոխելու և վերատեսութեան ենթարկելու անառողջ գայթակղութեան։ Այսպիսի հաւակնութիւնները ինքնահաստատման լաւագույն ձեւը չեն։

          Անհրաժեշտ կը գտնենք յստակ արձանագրել, որ պետական խորհրդանիշերու փոփոխութեան վերաբերեալ անհարկի քննարկումները որեւէ իրաւաքաղաքական հիմք չունին: Հայաստանի դրօշը, օրհներգն ու զինանշանը մեր պետականութեան յարութեան եւ անկախութեան պատգամները նուիրականացնող սրբութիւններ են. այդ խորհրդանիշները կարելի չէ փոխել գեղագիտական նախասիրություններու եւ ճաշակի վրայ հիմնուած։

          Մեր հայրենիքը ունի իսկապէս լուրջ մարտահրաւէրներ, որոնք յաղթահարելու կոչուած է արտահերթ ընտրութիւններով ձեւաւորուած այս Ազգային Ժողովը եւ կառավարութիւնը»:

          Comment


          • Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զիջումների մասին զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտյան եղել է ՊՊԾ գնդի գրավումը. Բադասյան

            Նիկոլայ Ավետիսյան 06/02/2019


            Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանը ամբողջ արցախյան վերնախավին մի դահլիճում էր հավաքել եւ խոսել զիջումների մասին:

            «2016 թվականի հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավումը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

            - Պարոն Բադասյան, Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանը, հանդիպելով արցախյան ողջ էլիտայի հետ, խոսել է զիջումների մասին: Տեղյա՞կ եք այդ մասին, գիտե՞ք, թե այդ հանդիպման ժամանակ ինչ է քննարկվել:

            - Այսօր Արցախում բուն է դրել հակահեղափոխությունը: Դա ոչ թե հակահեղափոխություն անելու համար, այլ նրա համար, որ ՀՀ նոր իշխանություններին դեմ են: Որովհետեւ իրենք հին համակարգի մարդիկ են եւ նրանք հին համակարգի կամակատար շարունակությունն են: Եւ երբ չկա հին համակարգը, իրենք արդեն հոգեվարքի մեջ են եւ կապ չունի՝ ինչ են ասում, միայն թե դեմ լինեն: Իրենք առանց հին համակարգի գոյություն ունենալ չեն կարող: Նախկինում կապ չուներ, թե Սերժ Սարգսյանն ինչ կասեր, եթե նրանց անգամ մայր ու հայր հայհոյեր, իրենք ձայն չէին հանի: Ինչ ասում էր, իրենք համաձայնվում էին եւ համաձայնվեցին նաեւ Արցախի հողերի զիջման տարբերակում:

            Այո, ճիշտ է ասել Սամվել Բաբայանը, եղել են առանձնազրույցներ, թաքուն զրույցներ, որտեղ Սերժ Սարգսյանը հավաքել է իր համար հուսալի, գաղտնապահ ակտիվին եւ քննարկել է տարածքների զիջման հարցը: Այդ մարդկանցից ոմանք ինձ մոտ արտահայտվել են, որ տարածքների զիջման համար կոնկրետ քննարկում է եղել: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, դա եղել է այն օրը, որ ես, Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը համացանցում` ուղիղ եթերով հողերի չհանձնման վերաբերյալ ընդունեցինք Շուշիի հռչակագիրը: Հետո իմացա, որ այդ նույն գիշերը Սերժ Սարգսյանը այդ ակտիվի հետ Արցախում քննարկում էր զիջումների հարցը:

            Իսկ այդ գիշերը` արդեն լուսադեմին, «Սասնա ծռեր» խմբավորումը կատարեց ապստամբություն` նույն թեմայով: Գրավեցին ՊՊԾ գունդը: Դա եղել է 2016 թվականի նույն օրը:

            Այսինքն 2016 թվականի հուլիսի 16-ի, լույս 17-ի գիշերը Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավումը: Սրանք բոլորը եղել են իրարից անկախ: Ոչ մեկը ոչ մեկից տեղյակ չէր, ես ձեզ սա պատմական փաստ եմ ասում: Միայն մենք էինք հայտարարել նախօրոք, որ ես, Արա Պապյանը եւ Հայկ Մարտիրոսյանը Շուշիում հռչակագիր ենք ընդունելու:

            - Իսկ ովքե՞ր են մասնակցել այդ զիջումների մասին քննարկմանը:

            - Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին պաշտոնյաները, արցախյան շարժման ակտիվիստներ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ դրանք այն մարդիկ են` հեղինակություն ունեցող, ովքեր պիտի ընդունեին որոշում գաղտնի զիջելու վերաբերյալ, հայտնեին ժողովրդին եւ լռեցնեին նրանց: Դա իրենց տեսակետն ու վարկածն էր: Եւ այնտեղ իսկապես խայտառակ թեմայի մասին էր խոսվում` զիջելու վերաբերյալ:

            Իմ համար զավեշտալին այն է, որ այդ մարդկանց մի մասը այնտեղ ներկա գտնվելով, ինչպես Սամվել Բաբայանն է ասում՝ այսօր բլբլում են, թե ինչո՞ւ եք հանձնում հողերը: Բայց Նիկոլ Փաշինյանը, նոր կառավարությունը չունի հստակ հայտարարություն այդ մասին: Ընդհակառակը Փաշինյանը հայտարարել է, որ հողերի հանձնման վերաբերյալ կոնկրետ օրը, թիվը ծրագրել են իրենք:

            Ես կուզեի անդրադառնալ նաեւ Փաշինյանի կատարած սխալներին: Ես ինքս, լինելով նրա կողմնակիցը, ցավով նշում եմ, որ կան որոշ սխալներ, որից օգտվում է նախկին ռեժիմի շարունակությունը` հատկապես Արցախում եւ օգտվելով առիթից շահարկում են այս թեման:

            Փաշինյանի սխալն այն է, որ նա քաղաքական գնահատական չտվեց նախորդ իշխանությունների կատարած քաղաքական ներքին եւ արտաքին գործընթացներին: Ներքին հարցում պետք է գնահատական տար, որ բոլորն էլ թե՛ հանձնել են տնտեսական լծակները, թե՛ քանդել են արտադրական եւ արդյունաբերական կենտրոնները, անգործունեության են մատնել ժողովրդին՝ նրանց գաղթական սարքելով: Սրանց պետք է հռչակագրի նման մի ձեւով գնահատական տրվի:

            Արտաքին հարաբերություններում նախորդ իշխանությունները օտարել են երկրի տնտեսության համար նշանակություն ունեցող կարեւոր լծակները, օտարներին են հանձնել եւ օֆշորային ձեւով շահագործել են ընդերքը, ինքնիշխանությունն են հանձնել: Այս բոլորին պետք է Փաշինյանը քաղաքական գնահատական տար, տեսնեինք՝ այդ հանցավոր շարունակությունները Արցախում ի՞նչ պիտի ասեին, գլուխը կախ կհրաժարվեին իրենց պաշտոնից եւ կգնային իրենց հոգեւոր հայրերի կողքը:

            - Այդ հանդիպման ժամանակ 5 շրջանների զիջումների մասի՞ն է խոսվել:

            - Իհարկե, գաղտնիք չէ Մադրիդյան սկզբունքը:

            - Ի՞նչը խանգարեց նրանց, որ մինչ իշխանափոխությունը չկարողացան այդ զիջումներն անել:

            - Ես կարծում եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը, ժողովրդի ընդվզումը: Սերժ Սարգսյանը փոքր ինչ ժամանակ փորձեց շահել, որպեսզի 2018 թվականին Հայաստանի վարչապետ դառնալուց հետո վերջնականապես հանձնի հողերը:

            Comment


            • Այսօր «Հաց բերող»-ի մահվան օրն է

              16.03.2019



              «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարելիցի առթիվ, որում մասնավորապես ասվում է.

              «Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:


              Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:

              Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան:

              Այդ պատճառով հացի մշակույթ ստեղծած և այն որպես մարմնական, մտավոր ու հոգևոր կյանքի խորհրդանիշ պաշտող ազգի մարդիկ նրա հանդեպ իրենց սերն ու երախտիքն արտահայտելու համար նրան կնքեցին Հաց Բերող պատվանմամբ:

              Հաց Բերող, ասել է թե՝ մարմնին կյանք ու մտքին լույս բերող և հոգին քնից արթնացնող հավատար:Մարդիկ ոչ միայն տեսան ու հասկացան, որ հնարավոր է, ոչ միայն համոզվեցին, որ իրենք կարող են և պարտավոր են, այլև ըմբռնեցին, թե հանուն ինչի և ինչպես պետք է ապրի մարդը, հայը, քաղաքացին:

              Հաց Բերողն ուղեկցող փարոս դարձավ հուսահատությունից և անարժանապատիվ գոյությունից դեպի մարդավայել ապրելն ու արարելը տանող դժվարին ճանապարհին:

              Հաց Բերողն ըստ էության լույս սփռեց մեր ազգային առաքելության պատկերի վրա՝ ցույց տալով Արարատյան մարդու կերպարն ու նրա համամարդկային անելիքը:

              Արագածի վրա կախված կանթեղը, որ շատերիս աչքին անտես էր դարձել, կրկին երևաց:

              Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան:

              Ռեժիմը չներեց նրան և վրեժխնդիր եղավ, որովհետև նա մարդկային և ազգային բոլոր չափումներում, այդ թվում՝ բարոյական, իրավական և քաղաքական, հնարավոր կասկածներից մաքրազերծեց Սասնա Ծռերի ապստամբության լեգիտիմությունը և վերահաստատեց բռնապետության, առավել ևս՝ գաղութային բռնապետության, դեմ ապստամբելու հայի և քաղաքացու իրավունքն ու պարտականությունը:

              Ցավոք սրտի, նրա մահվան մեղավորները՝ նախկին ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դեռևս ազատության մեջ են: Ի դեմս կյանքի ստվերոտ ու գաղջ ծալքերում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, դեռևս ծվարած իր մնացորդների, նախկին ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել և իրենց ապահովագրել արդար հատուցումից:

              Այդուհանդերձ, համոզված ենք, որ արդար հատուցումը վաղ թե ուշ լինելու է:

              Ցավ ի սիրտ կարոտով, բայց նաև՝ քո պատգամած առաքելությամբ գոտեպնդված ու պարտավորված՝ հիշում ենք քեզ, սիրելի Հաց Բերող, մեր սիրելի Արթուր և քո բերած լույսի ջահը միշտ վառ կպահենք մեր մտքերում ու հոգիներում»:

              Comment


              • Հեչ անհարմար չե՞ս զգում… Վահան Շիրխանյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին

                19/03/2019


                ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

                Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով.

                1. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մարզադաշտը լցված էր 35000 փախստականներով Շահումյանից և Մարտակերտից։ Ես եկա քո մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշարժից, ադրբեջանահայ փախստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։ Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։

                Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախստականներով, բոբիկ, ցնցոտիավոր ծեր ու մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ և ասացի՝ «դու անասուն ես»։ Բռունցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվեց 35000 բնակչից, և Հայաստանի փախստականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղթեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատելության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների նկատմամբ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։

                Դե, իհարկե, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «писулька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։

                Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։

                2. 1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։

                3. 1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։

                4. Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռորով։

                4. Խաբելով Կարեն Դեմիրճյանին՝ Վազգենին դրդեցիր վերջինիս հետ դաշինքի։ Դու սարսափում էիր այդ դաշինքից, որովհետև երկուսից էլ ահավոր վախենում էիր։ Քո վախկոտությունը, թե գոռոզությունը թույլ չտվեցին, որ մասնակցես «Միասնություն» դաշինքի՝ Օպերայում անցկացվող հիմնադիր համագումարին, ինչը Վազգենը և Դեմիրճյանն ընդունեցին քմծիծաղով։

                5. 1999թ. ՊՆ գարնանային կոլեգիայի նյութերը Վազգենը չուզեց ներկայացնել քեզ անձամբ, որովհետև չէր ուզում երեսդ տեսնել, և ուղարկեց ինձ։ Դու կատաղած էիր, եկար նիստի, ու քեզ ոչ ոք չդիմավորեց ՊՆ-ում։ Նման բան երբեք չէր եղել, որ Գերագույն գլխավոր հրամանատարին նախարարը անձամբ չդիմավորեր։ Բայց դու քո գոռոզ և կամակոր բնավորությամբ շարունակում էիր քեզ երևակայել Գերագույն գլխավոր հրամանատար։

                6. 1999 թ. ապրիլին Վազգենը կտրականապես հրաժարվեց քեզ հետ մեկնել Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակի վեհաժողովին մասնակցելու համար, և ստիպեց ինձ գնալ։ Հայաստանի և Ադրբեջանի ինքնաթիռները ժամանեցին Վաշինգտոն նույն օրը։ Մեզ դիմավորեց ինքնաթափ ավտոբուսը, տեղափոխեց սրահ, որտեղ իմ, քո և Վարդան Օսկանյանի իրերը մանրակրկիտ ստուգեցին, թիկնապահներիդ զինաթափեցին։ Հաջորդ օրը «Վաշինգտոն պոստ»-ում ես տեսա, որ Ալիևին դիմավորել է անձամբ Օլբրայթը՝ ինքնաթիռի մոտ, կարմիր գորգի վրա։ Ես այդ թերթով մտա քո սենյակ և պահանջեցի վերադառնալ։ Հայությանը և Հայաստանի պետությանը հասցված էր խորը վիրավորանք, բայց դու սկսեցիր ինձ համոզել հակառակում՝ ասելով, որ ամբողջ աշխարհն է գալիս, ո՞ր մեկին դիմավորեն։ Դու ևս մեկ անգամ ապացուցեցիր, որ Հայաստանի և հայության հանդեպ դու պատասխանատվության, պատվախնդրության, հարգանքի որևէ զգացմունք չունես։ Հետաքրքիր է՝ այս դրվագը քո «գրքում» կա՞, նաև այն, թե ինչպես խայտառակվեցիր ապրիլի 24-ին հայության առաջ՝ եկեղեցում ունեցած քո «անգլերեն» ելույթով։

                7. 1999թ. հունիսին՝ կառավարությունը Վազգեն Սարգսյանին հանձնելու ժամանակ, հայտարարվեց, որ բյուջեն ունի 37 մլրդ դրամի ճեղքվածք, սակայն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ բյուջեի ճեղքվածքը… 137 մլրդ դրամ է։ Ո՞ւր կորավ քո երկամյա կառավարման ժամանակ այդ հսկա գումարը։ Մեկ շաբաթ անց պարզվեց, որ կորել է նաև 400 մլն դոլար, ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ գազամատակարարման ցանցի դիմաց տրված գազի գումարը, որը պետք է մուտքագրվեր բյուջե, բայց բյուջեն մեկ լումա էլ չէր ստացել։ Եվ դու խոսում ես խաբեբայության և խաբեբաների մասի՞ն։

                8. 1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին։

                9. 1999 թ. հուլիս. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է ստուգեր «Հայոսկի», «ԱրմենՏել» և Կոնյակի գործարան ձեռնարկությունների վաճառքի օրինականությունը։ Այս երեքի վաճառքի հեղինակը եղել ես դու և Հայաստանին, միայն այս երեքով, հասցրել ես 1.5 մլրդ $-ի վնաս։ Այս առուծախի գործողություններում բացահայտվեցին բազմաթիվ խարդախություններ, որոնց հիման վրա դու, նվազագույնը, պետք է պաշտոնանկ արվեիր, նորմալը՝ դատվեիր, սակայն 27-ը կանխեց աշխատանքների ավարտը։ Քո և Վազգենի հարաբերությունները օր օրի ավելի էին լարվում:

                10. 1999 թ. օգոստոսից Վազգենը իր վրա վերցրեց հանգուցային բոլոր կադրերի նշանակումը։

                11. 1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշեց, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը շատ ծանր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գոռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից։

                12. 1999 թ. սեպտեմբերին Վազգենի կառավարական բնակարանում հայտնաբերվեցին 8 ժուչոկներ։ Հետևությունը դու արա, թե ինչպե՞ս էին նրանք հայտնվել այնտեղ։ Լսող սարքեր հայտնաբերվեցին նաև վարչապետի աշխատասենյակում։

                13. 1999 թ. սեպտեմբեր. ԱՄՆ այցը Վազգենին մտահոգել էր ևս մեկ խնդրով։ Նրան հրամցրել էին մի ցուցակ, որում տարբեր բանկերում անհայտ ծագումով լուրջ գումարներ ունեցող հայ պաշտոնյաներ էին եղել։ Այն, որ նման մարդիկ Հայաստանում կային, ամբողջ ժողովուրդը գիտեր, բայց այն, որ այդ մասին ասել էր օտարը, նրան խորը վիրավորել էր։ Նա ինձ զգուշացրեց, որ ուղարկելու է ինձ մոտ մարդկանց, որոնք «կամավոր» ներդրումներ են անելու արդյունաբերության մեջ։ Եկան քո ամենամտերիմ մարդիկ, որոնցից մեկը պարտավորվեց ներդնել 200 մլն դոլար՝ Սերժ Սարգսյանը, մյուսը՝ 70, հաջորդը՝ 20։ Նրանք գալիս էին վարչապետի մոտից քրտնած ու վախվորած։ Վազգենը սկսել էր թալանաթափության պրոցեսը, որը հասնելու էր նաև քեզ, բայց այն նույնպես խափանվեց Հոկտեմբերի 27-ով։ Հարցին, թե ո՞ւմ էր պետք թալանած փողերի հետգանձման պրոցեսը ձախողել, միգուցե ի՞նքդ պատասխանես։

                14. 1999 թ. հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ ես և Վազգենը քո մոտ էինք՝ «Շողակն» գործարանի վաճառքը քննարկելու համար։ Քո՝ Հայաստանի շահերին վնասող առաջարկը և պնդումը նրան այնքան զայրացրեց, որ նա քեզ ուղղակի հայհոյեց և ասաց՝ «ի՞նչ ես ուզում էս երկրից, ասա՝ տանք պրծնենք», ձեռը գցեց սեղանին, որ շուռ տա քո վրա, բայց զսպեց իրեն։ Քո տեսքը չնկարագրեմ, «միակ տղամարդուն» բոլորովին չէր սազում։ Դու գրում ես, որ Վազգենը քո ընկերն էր։ Մարդկության պատմությունում չի եղել դեպք, որ գոռոզ ու ինքնահավան մարդը ընկեր ունենա, նրա շրջապատում կարող են լինել միայն քծնողներ, խլուրդներ, արժանապատվությունից զուրկ մարդիկ։ Ասում ես՝ Լեոնարդը քո ընկերն էր, այդ դեպքում ինչո՞ւ և դու, և Սերժը արհամարհեցիք նրա իմաստուն խորհուրդը, աղերսանքը՝ չգնալ նախագահական պաշտոնի վրա՝ ճշգրիտ կանխատեսելով, որ դա կբերի խորը հակասությունների հայության երկու հատվածների միջև, ինչին մենք բոլորս ականատես և վնասների, կորուստների կրողներ եղանք։

                15. Հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կրակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին՝ հայտնելով, որ այդ տականքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո։ Այնուհետև զանգել եմ ևս չորս անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար երեքուկես ժամ ուշացումով։ Քո ուշացումը պայմանավորված էր հետևյալով.

                1. Վախենում էիր, որ Վազգենի թիմը քեզ կոչնչացնի։

                2. Սպասում էիր կատարվածի արձագանքին՝ հուսալով, որ ժողովուրդը ոճրագործին կհերոսացնի։

                3. Սպասում էիր գործողության շարունակությանը՝ նոր ուժերի ներգրավումով։

                4. Հույս ունեիր, որ Վազգենի թիմը կգրոհի դահլիճի վրա, կոչնչացնի տականքներին, և դու կունենաս թիմը ոչնչացնելու բոլոր հիմքերը։

                5. Հանդիպումդ տականքի հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու։

                16. Ուշացման այս բոլոր պատճառները եղել են միասնաբար, և դու քո ուշացումով սպանեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևէ մեկի փրկության համար։ ԱԺ գալուց հետո ևս 9 ժամ սպասեցիր ու նոր միայն հանդիպեցիր վիժվածքին։ Ո՞վ էր խաղում զոհերի արյան վրա՝ իմ ցուցա՞կը, թե՞ անձամբ դու։

                17. Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Միգուցե հայտնե՞ս, թե ո՞վ հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին։

                18. «Ալֆա» ստորաբաժանման մասին։ «Մի ժամից ինձ զեկուցեցին, որ սպասում են Ռուսաստանից

                «Ալֆա» ստորաբաժանման ժամանելուն, որը գալիս էրԵլցինի հանձնարարությամբ: Կարգադրեցի նրանց մեր հատուկջոկատայինների հետ տեղավորել ազգային անվտանգությունում»: Նորից ստում ես։ Դու ինքդ էիր խնդրել Ելցինին, որ օգնի, բայց դու «Ալֆա» չես տեսել, չես խոսել, չես տեղավորել, քո մարդկանցից ոչ ոք նրանց հետ չի շփվել, որովհետև մենք այդ հնարավորություններդ փակել էինք, նրանք անմիջապես անցել են Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ և հաջորդ օրը վերադարձել Մոսկվա։ Դու, իհարկե, շատ կուզենայիր, որ «Ալֆա»-ն գրոհի ԱԺ դահլիճի վրա, ոչնչացնի ոճրագործներին, ձեռի հետ նաև մի քանի ուրիշներին, որից հետո ամբողջ աշխարհը Հոկտեմբերի 27-ի համար մեղադրելու էր ռուսներին, և այլևս ոչ ոք իրական կազմակերպիչներին չէր որոնելու։ Ինչ խոսք, փայլուն ու նորից՝ թրքաբարո պլան էր։

                19. ԱԺ գալուց 9 ժամ անց հանդիպեցիր ոճրագործին, ազգի դավաճանին՝ խախտելով նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր կանոնները՝ առանց ձայնագրման և առանց վկայի, բայց քո «դարի ստեղծագործությունում» կա մի պարբերություն, որը, կամ չես կարդացել, կամ չես հասկացել։ «Անսահման ու չիրացված

                Հհավակնությունների տեր մարդ լինելով, համարելով, որ շատ ավելիին էր արժանի՝ Հունանյանն իր անհաջողությունները բացատրում էր նրանով, որ «նեխած համակարգն» իրեն ճանապարհ չի տալիս: Ինքն իրեն համոզել էր, որ իշխանությունը նպատակաուղղված խանգարում է իրեն կայանալու որպես քաղաքական առաջնորդ, և իր համար գլխավոր սպառնալիք էր համարում Վազգեն Սարգսյանին»: Դու սրանով քեզ լրիվ մերկացրել ես՝ որպես նրա համախոհ և կարեկից։ Այս բառերը տվյալ պահին քո հոգեվիճակի արտացոլումն էին։ Դե, իհարկե, Վազգենը նաև քո համար էր գլխավոր սպառնալիք։ Չեմ բացառում, որ ձեր ջերմ զրույցի ընթացքում ինքդ ես նրան սա առաջարկել՝ որպես ոճրագործության մոտիվ։

                20. Հիմա ցուցակի մասին, որը քեզ է հանձնվել կեսգիշերին, ոչ թե երեկոյան ժամը 8-ին, ինչպես դու, սովորականի պես, ստում ես։ Այդ ցուցակը 18 տարի դարձրել ես դրոշ՝ առանց հասկանալու, որ այդ ցուցակով դու ոչ կարող ես արդարանալ, ոչ էլ 27-ում քո անմեղությունը ապացուցել։

                Ավելին՝ քեզ ցուցադրում ես որպես միջակություն և ղեկավարելու անընդունակ մարդ։ Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք։ Չգործադրեցինք և սխալվեցինք։ Ինչ վերաբերում է ցուցակում նշված անձանց՝ դրանք բոլորը Վազգենի ամենամտերիմներն են և բարձր որակի մասնագետներ։ Քո նշանակածները տասնապատիկ զիջում էին նրանց մասնագիտական, Հայաստանին մատուցած ծառայությունների, հայրենասիրության և բարոյականության առումով։

                Comment



                • 21. Բայցևայնպես ՊՆ-ի և դաչայի հանդիպումներից հետո դու համակերպվեցիր այն մտքի հետ, որ հրաժարականը անխուսափելի է, և մեզանից ժամանակ խնդրեցիր, որ թույլ տանք մասնակցես Ստամբուլի վեհաժողովին, վերադառնաս ու հրաժարական տաս։ Մենք համաձայնեցինք՝ սովոր լինելով տրված խոսքին հավատալ։ Չեմ ուզում անդրադառնալ քո նկարագրած շահաբասական մուտքին ՊՆ, որը հիմնավորապես սուտ է, ախր մարդը պետք է գոնե մի քիչ ամոթ ունենա։ Դու գնացիր Ստամբուլ, քո ստորագրությունը դրեցիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ, վերադարձար ու գործի դրեցիր քո ամենասիրած կանոնը՝«բաժանիր, որ տիրես», որին դու տիրապետում ես կատարելապես։ Մի քանիսին գեներալական կոչում տվեցիր, մյուսներին՝ պաշտոններ, խոստումներ, և քեզ հաջողվեց մարտի դաշտում կայացած վազգենական կուռ թիմը ջլատել, պառակտել, ոչնչացնել և հրաժարականի հարցը օրակարգից հանել՝ օգտվելով հարթված, քո կողմից մշտապես օգտագործված խարդախության, խաբեբայության թրքաբարո ճանապարհը։ Հետաքրքիր է՝ այս մասին Նոբելյան մրցանակի հավակնող «գրքումդ» գրե՞լ ես։

                  22. Հիմա ևս մեկ մեջբերում քո ստեղծագործական մտքի փայլատակումից. «Ի դեպ, Շիրխանյանի մասին

                  Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Եթե դա եղել է քո համոզմունքը.

                  1. Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար։ Այդքան խիզախություն, տղամարդկություն չունեի՞ր, գոնե մեկ անգամ ձեռդ խփեիր սեղանին ու հրաժարվեիր ինձ նախարար-փոխվարչապետ նշանակելուց։ Փոխարենը՝ թիկունքից, Վազգենի ականջին բամբասում էիր, հա՞։ Հիմա ո՞վ է բանսարկուն և խաբեբան։

                  2. Եթե ես սահմանից հեռու եմ եղել 100 կամ 50 կմ, իմ՝ Արցախում եղած գյուղերի մեկ տոկոսի չափով դու եղե՞լ ես Հայաստանի սահմանամերձ գյուղերում, թե՞ դու մինչև հիմա չես հասկացել, որ կոնֆլիկտը նախևառաջ հայ-ադրբեջանական էր, և Նոյեմբերյանից մինչև Մեղրի, բոլոր սահմանամերձ գյուղերը Ադրբեջանի կողմից թիրախավորված էին, գնդակոծվում և ռմբակոծվում էին։

                  3. Ինչո՞ւ էիր Ստեփանակերտում վազվզում ինձ պատշաճ հյուրասիրելու համար, սեղանին ճոռո կենացներ ասում։

                  Ընդհանրապես, քո գործը և խոսքը երբևէ համատեղվե՞լ են։

                  23. 1999թ. դեկտեմբեր. ԵԿՄ համագումարի իմ ելույթում ասացի, որ իշխանության վստահության լիմիտը սպառվել է, և անհրաժեշտ է անցկացնել նախագահական նոր ընտրություններ։ Դահլիճը ողջունեց ծափահարություններով։ Դու և Սերժը խուճապի մեջ էիք, գուցե դա է՞լ էր բանսարկություն։

                  Հիմա դու ասում ես, որ վերադառնում ես քաղաքականություն։ Գալիս ես Մեղրին թուրքերին հանձնելո՞ւ, ազատագրված հողերը նախկին շեֆերիդ հանձնելո՞ւ, Թիֆլիսում հայտարարելու, որ Հայաստանը Ջավախքում ոչ մի խնդիր չունի՞, թե՞ թալանդ շարունակելու։ Իսկ ո՞վ է քեզ սպասում։ Դու այդպես էլ չհասկացար, որ հայաստանցիները քեզ ատում են, Սփյուռքը՝ նույնպես։ Մի՞թե 10 տարում ոչ մի անգամ չզգացիր, որ դու քո տեղում չես, որ դու ծիծաղելի ես նախագահի դերում։ Հիմա դու պետք է ժողովրդին ասեիր հետևյալը՝ ներեցեք, հայեր, շանտղություն եմ արել, ձեզ թալանելով՝ միլիարդներ եմ կուտակել, շատ վնասներ եմ պատճառել ձեզ, հիմա, ինչքանը որ մնացել է, բերել եմ հետ տամ ձեզ, եթե կարող եք, ներեցեք ինձ։ Եթե հայ ես, սա պետք է անես։ Հեչ անհարմար չե՞ս զգում, որ քո և Սերժի փոխարեն Փաշինյանն է ժողովրդից ներողություն խնդրում, մի մարդ, որը ոչ սպանել է, ոչ թալանել է, ոչ էլ կեղծել է, իսկ դու և Սերժը երեսներդ պադոշ դարձրած՝ նորից իշխանության եք ձգտում։

                  Առայժմ այսքանը, կսպասեմ Մյունխհաուզենի նոր սխրագործությունների հրապարակմանը։

                  Comment


                  • ԱԱԾ-ն հասավ հիմքերին. կարող է բացահայտվել ամենատհաճը

                    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                    22.03.2019


                    ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խորհրդարանում հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը Վահան Շիրխանյանի նամակը ուղարկել է ԱԱԾ եւ ՀՔԾ՝ ուսումնասիրության: Ըստ Վանեցյանի, նամակում ներկայացվածն ուսումնասիրվում է, եւ եթե հարկ եւ հիմք լինի, կհարուցվի քրեական գործ եւ կլինի քննություն:

                    Վահան Շիրխանյանի նամակը հանրության մեջ առաջացրել է մեծ արձագանք: Պաշտպանության նախկին փոխնախարարը, բաց նամակ էր գրել Ռոբերտ Քոչարյանին եւ դրանում ներկայացրել թե հոկտեմբերի 27-ի, թե ընդհանրապես այդ փուլին առնչվող ներիշխանական անցուդարձի պատմություններ, Քոչարյանին ներկայացնելով մի շարք քաղաքական ու քրեական մեղադրանքներ:

                    Հանրության գերակշռող մասը, ելնելով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բացասական վերաբերմունքից, ընդհուպ ոգեւորությամբ է արձագանքում Շիրխանյանի նամակին: Մինչդեռ նամակը հարցեր է առաջացնում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նաեւ հենց նույն Վահան Շիրխանյանի, եւ ընդհանրապես այդ շրջանում Հայաստանի իշխող քաղաքական եւ ռազմական «վերնախավ» համարվող շրջանակի, ընդհուպ Վազգեն Սարգսյանը, որը դարձավ հոկտեմբերի 27-ի ահաբեկության զոհ:

                    Շիրխանյանի նամակը միայն Ռոբերտ Քոչարյանին չէ, որ «մերկացնում» է, այլ գործնականում Հայաստանի Հանրապետության կառավարման այդ շրջանը, դրա բնույթն ու իշխող քաղաքական որակները, բարքերն ու հարաբերությունների մշակույթը:

                    Խոշոր հաշվով, եթե եղել է այն Ռոբերտ Քոչարյանը, որի մասին նամակում արձանագրում է Շիրխանյանը, ապա եղել է, որովհետեւ դա հնարավոր է դարձրել հենց այդ իշխող համակարգը:

                    Ըստ այդմ, ի՞նչ են ուսումնասիրում ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, այն պարագայում, երբ ներկայում առկա իրողություններում գործ ունենք առավելապես հենց այդ շրջանի իշխող համակարգի տարբեր թեւերի միջեւ հարաբերությունների պարզաբանման հետ, որում իբրեւ գործիք են դիտարկվում նաեւ հանգուցյալ Վազգեն Սարգսյանի հետ «տետ ա տետ» շփումները, գործնականում որեւէ կերպ անապացուցելի:

                    Այդպիսով, մի կողմից «գրվում» է «պատմություն», մյուս կողմից այն կառուցվում է հանրային զգացումների վրա, երբ հանրությունը հիմնվում է ոչ այնքան ներկայացվող փաստերի վրա եւ քննարկում դրանցից բխող բազմաթիվ հարցեր, այլ հիմնվում է «փաստերը» մատուցողների հանդեպ համակրանքի ու հակակրանքի վրա:

                    Հետեւանքն այն է, որ հանրային գիտակցության համար պատմությունը դառնում է ոչ թե ապագայի համար հետեւությունների ու եզրակացությունների շատ թե քիչ կայուն, փաստարկված եւ ուսումնասիրված հիմք, որքան հենց հանրության ոտքից կախված ծանրություն, որն անցյալի այդ «պատմությունն» իրականում վերածում է ճահճի եւ ապագայի փոխարեն դեպի այնտեղ է քաշում հանրային գիտակցությունն ու էներգիան:

                    Ի՞նչ խնդրի է ծառայելու ԱԱԾ եւ ՀՔԾ ուսումնասիրությունը՝ ճահիճը ծանրացնելու՞, թե հանրությանն ու պետությանը ճահճից դուրս բերելու:

                    Comment


                    • Վարչապետը զգաց վտանգը. ինչ է սկսում ՀՔԾ-ն

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                      23.03.2019


                      ՀՔԾ խոսնակը տեղեկություն է տարածել, որ կառույցը նյութեր է նախապատրաստում 1998 թվականի նախագահի ընտրության արդյունքը կեղծելու դրվագով: ՀՔԾ-ն այդ գործը նախապատրաստում է պաշտպանության նախկին փոխնախարար, կառավարության նախկին անդամ Վահան Շիրխանյանի հայտնի նամակի հիմքով, որ նա գրել էր Ռոբերտ Քոչարյանին եւ նրան մեղադրել այդ տարիներին մի շարք դրվագների համար, այդ թվում խոսելով 1998-ի ընտրությունը կեղծելու մասին:
                      1998 թվականի նախագահի ընտրությանը մոտ 100 հազար ձայնի կեղծման մասին հրապարակում տարիներ առաջ եղել է ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցներից մեկում:

                      Հայաստանի հանրության համար այօրինակ տեղեկությունները՝ թե ներսից, թե դրսից, ամենեւին անսպասելի կամ զարմանալի չեն, ի վերջո Հայաստանի հանրությունն է եղել կեղծվող ընտրություններն իր մաշկի վրա զգացող առաջնային սուբյեկտը, կամ գուցե օբյեկտը: Ընդ որում, դա տեղի է ունեցել առնվազն 1995-96 թվականի ընտրական փուլից սկսած: Առնվազն, որովհետեւ Պարույր Հայրիկյանն օրինակ խոսում է ընդհուպ 1991-ի մասին, բայց նրան քչերն են լսում, որովհետեւ նախագահի այդ ընտրության արդյունքը հանրության մեծամասնության համար լեգիտիմ է:

                      Իսկ ահա 1995-96 թվականից սկսած, համակարգային ընտրակեղծարարության հարցում թերեւս չկան տարակույսներ, կամ այդ մեկնակետից արդեն ավելի քիչ են լսվել ու ընկալվել մարդիկ, ովքեր ասել են, թե չի եղել կեղծիք:

                      Արդյո՞ք ՀՔԾ-ն գնալու է նաեւ 1995-96 թվական, թե՞ սպասում է որեւէ նամակի, այդ ընտրության առնչությամբ էլ նյութեր նախապատրաստելու համար: Ի վերջո, ընտրակեղծարարությունը Հայաստանում չի եղել դրվագ, եղել է համակարգված եւ բյուրեղացած հանցագործություն, որը տարիների ընթացքում կատարելագործվել է եւ հասցվել «անաղմուկ» մակարդակի, ինչպես 2017 թվականի խորհրդարանի ընտրությունը:

                      Ինչ է կատարվել 1998-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո պայքարեցին հիմնականում Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը: Դեմիրճյանը չգնաց հետընտրական պայքարի: Ավելին, հետընտրական վարքը քաղաքագիտորեն ավելի քան տարօրինակ էր՝ նա միացավ 1998 թվականի իր մրցակիցներից մեկին՝ Վազգեն Սարգսյանին, ու նրա հետ կազմելով Միասնություն դաշինքը՝ ձեւավորեց խորհրդարանի մեծամասնություն:

                      Ուրեմն, ո՞վ է կեղծել 1998-ի նախագահի ընտրության արդյունքը, ու հատկապես ինչպիսի՞ն է եղել կեղծիքի բնույթը: Հայաստանում կեղծված համապետական մյուս ընտրություններից այն տարբերվում էր թերեւս նրանով, որ կեղծիքի քրեական բաղադրիչից բացի, այն կարող էր ունենալ նաեւ քաղաքական կեղծիքի բաղադրիչ, կամ ընտրությունից բացի՝ քաղաքականության կեղծման բաղադրիչ:

                      Ի՞նչ կբացահայտի ՀՔԾ-ն, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է Հայաստանում ընտրակեղծարարության համակարգային շղթայի դրվագային բացահայտում, չանցնելով շղթայի բոլոր օղակներով:

                      Եթե իհարկե խնդիրը բացահայտումն է, ոչ թե պատմության նենգափոխումը, երբ կոնկրետ դրվագների վրա համակենտրոնացում ապահովելու ջանքերով, ամբողջական շղթայի այլ պատասխանատու մասնակիցներ, որոնք կարեւոր եւ առանցքային պաշտոններ են զբաղեցրել այդ համակարգում, փորձում են «մաքրվել» ամբողջ շղթայի համար պատասխանատվությունից:

                      Դա էլ իր հերթին առաջացնում է մի վիճակ, երբ փաստացի ստացվում է, որ նախկին իշխող համակարգի տարբեր դրվագներում իշխանության տարբեր աստիճանի տիրապետած թեւերը կամ բեւեռները «շաբաթօրյակ» են անում թավշյա հեղափոխության վրա:

                      Դա վտանգ է կամ ռիսկ, որը պարունակում է երկու ասպեկտ: Նախ, դրա հետեւանքով հանրային «դիսկուրսը» տեղափոխվում է անցյալ՝ ապագայի փոխարեն, բայց այդ «դիսկուրսն» էլ հենց կառավարվում է «անցյալից», այդպիսով հանրությանը թույլ չտալով հաղթահարել այն եւ ձեւավորել նոր իրավիճակ:

                      Մի կողմից թվում է, որ հույժ կարեւոր է բացահայտել պետության ու հանրության դեմ անցյալում գործված հանցագործությունները, մյուս կողմից առաջանում է հարց՝ իսկ պատկերացնելի՞ է արդյոք այն հսկայական շղթան, որ պետք է բացահայտվի: Ըստ այդմ, արդյոք դա չի նշանակի խրվել այդ ցանցի մեջ եւ ոչ թե ազատվել անցյալի հանցավոր բեռից, այլ դառնալ այդ բեռի պատանդը: Մի բան, որը նախկին համակարգի խորքային ցանկությունն է՝ ինքնապահպանության բնազդով: Մինչդեռ, թյուրիմացություն կամ թյուրընկալում է նախկին համակարգ ասվածը դիտարկել միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի շրջանակով, այսինքն բաժանել դրվագների՝ ամբողջական շղթայի փոխարեն:

                      Ընդ որում, դա վտանգավոր թյուրիմացություն է: Վտանգ, ռիսկ, որ հիանալի պատկերացնում է նաեւ թավշյա հեղափոխությունն առաջնորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այդ պատկերացման վկայությունն էր հանրային ուղերձը, որ հղեց մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով, բայց որը չսահմանափակեց միայն այդ դրվագով, այլ փաստացի դարձրեց նախկին իշխող համակարգի ամբողջական քաղաքական եւ քաղաքակրթական գնահատականի ելակետ, փաստացի դատապարտելով Հայաստանում այսպես ասած երեք նախագահների շրջանի բոլոր քաղաքական բռնությունները եւ պետության անունից ներողություն խնդրելով բոլոր տուժողներից, նրանց հարազատներից:

                      Փաշինյանը մարտի 1-ին փորձեց գծել գիծ, որի շնորհիվ հնարավոր է հանրությանն ու հանրային դիսկուրսը դուրս բերել անցյալի փոսից եւ կենտրոնացնել ապագան կառուցելու վրա: Փաստացի, ներկայումս նկատելի է այդ գիծը մաքրելու եւ ապագայի հաշվին անցյալից «մաքրվելու» ջանքը: Ու՞մ կարող է անհրաժեշտ կամ ձեռնտու լինել դա:

                      Այդ առումով, ՀՔԾ նյութեր նախապատրաստելը կարող է ստանալ մեկ այլ ուշագրավ համատեքստ, բայց եթե ընդգրկի ամբողջ շղթան, ոչ թե դրվագներ, այդպիսով արգելափակելով «դրվագներով սրբվելու» փորձերը:
                      Last edited by Vrej1915; 03-23-2019, 10:28 PM.

                      Comment

                      Working...
                      X