Announcement

Collapse
No announcement yet.

Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Հայազնը մտահոգություն է հայտնել Իրանի դեսպանին
    Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013,

    Լուսանկարը «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարից
    Ինչպես հայտնում է Հայազն նորաստեղծ կուսակցության մամուլի ծառայությունը, փետրվարի 12-ին Հայազն կուսակցության անունից նամակ է հանձնվել Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
    Կուսակցությունը տեղեկացնում է, որ դեսպանին հանձնված նամակում խիստ մտահոգություն է հայտնվում Սյունիքի մարզի առնվազն 50 հազար հեկտար արոտավայրերը Արևելյան Ատրպատականի ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու մասին գարծարքի վերաբերյալ:
    «Նամակում մասնավորապես նշվում է, որ տվյալ գործարքի իրականացումը, ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է խիստ բացասաբար ազդել երկու բարեկամական պետությունների հարաբերությունների վրա», նշված է Հայազն կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
    Ի դեպ, կուսակցությունը պատրաստվում է փետրվարի 14-ին՝ կառավարության հերթական նիստի օրը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել ընդդեմ արոտավայրերի մասով գործարքի:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Արոտավայրերի վերաբերյալ պայմանագիր դեռ չկա

    Սարգիս Հարությունյան
    Հրապարակված է՝ 12.02.2013

    «Հայաստանի ու Իրանի միջեւ բանակցություններ են ընթանում Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին վարձակալությամբ հանձնելու շուրջ, սակայն դեռ պայմանագիր չկա ստորագրված», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտնեց մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:

    «Երբ ես եկա Հայաստան, իմ կողմից առաջարկված նախագծերից մեկն այն էր, որ Հայաստանում զարկ տրվի անասնապահությանը: Հայաստանը գյուղատնտեսական երկիր է եւ անասնապահության համար ունի շատ մեծ ներուժ: Ցավոք, անասունների թիվը բավարար չէ: Մեր կատարած ուսումնասիրությունների համաձայն, այստեղ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը կարելի է հասցնել 7 միլիոնի: Եվ եթե դա հաջողվի, եկեք տեսնենք, թե դա ինչ կարող է նշանակել Հայաստանի տնտեսության համար: Իրանը իր 75 միլիոնանոց բնակչությամբ մսի լավ շուկա է, եւ Իրանին ամենամոտ երկրներից մեկը Հայաստանն է: Հայաստանը կարող է տարեկան 2-3 միլիոն գլուխ ոչխար արտահանել Իրան: Նշեմ, սակայն, որ դեռեւս ոչ մի պայմանագիր չի ստորագրվել»:

    Դեսպանը հավելեց` եթե որեւէ փաստաթուղթ ստորագրվի, այն չի կարող գաղտնի լինել, եւ բնականաբար, պետք է հավանության արժանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

    Հայաստանի գյուղատնտեսթյան նախարարության տվյալներով, այսօր մեր երկրում կա մոտ 1 միլիոն 350 հազար գյուղատնտեսական կենդանի` կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր, ցուլեր եւ այլն: Միայն ոչխարների թվաքանակն այսօր կազմում է շուրջ 590 հազար:

    Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու մասին տեղեկությունները դժգոհության ալիք են բարձրացրել հանրության շրջանում. մտավախություն կա, թե գործարքը կարող է բնապահպանական, տնտեսական եւ անգամ քաղաքական խնդիրներ առաջացնել Հայաստանի համար:

    Պաշտոնական Երեւանը հերքում է, թե հարցի առնչությամբ որեւէ պայմանավորվածություն կա Թեհրանի հետ:

    Անդրադառնալով հայ-իրանական երկաթգծին` դեսպան Ռեիսիին ասաց, թե հայ-իրանական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն, իսկ երկաթգիծն էլ «շատ կարեւոր նախագիծ է»:

    «Անհրաժեշտ է ֆինանսավորում ապահովել այս ծրագրի համար: Այս նախագծի հիմնական խնդիրը տնտեսական է: Ռուսական մի ընկերություն, որը Արաբական Միացյալ Էմիրություններում է աշխատաում, Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ այդ նախագծի ուսումնասիրման համար փաստաթուղթ է ստորագրել: 18 ամիս պետք է տեւեն ուսումնասիրությունները, եւ հենց ավարտվեն պետք է սկսվեն նախագծի կյանքի կոչման աշխատանքները: Մենք Հայաստանի իշխանություններին վստահեցրել ենք` ձեր տարածքում շինարարական աշխատանքները սկսվելուն պես, մենք մեր ֆինանսական միջոցներով անմիջապես կսկսենք երկաթգծի կառուցման աշխատանքները Իրանի տարածքում: Վստահ եղեք, որ այդ նախագիծը անպայման կիրականանա: Վստահեցնում եմ ձեզ` եթե բարձրակարգ ճանապարհ լինի, յուրաքանչյուր շաբաթվա վերջին 5-10 հազար իրանցիներ կգան Հայաստան` այստեղ իրենց հանգստյան օրերը անցկացնելու», - ասաց դեսպանը:

    Դեսպանը, ըստ էության, խուսափեց ուղղակի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Իրանի նկատմամբ ամերիկյան վերջին պատժամիջոցները հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների վրա` ասելով, թե Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, ուր թույլատրված է արտահանել իրանական մոտ 50 տեսակի ապրանքներ, որոնց արտահանմումը արգելված է այլ երկրներ:

    Նույն հարցին Հայաստանի արտգործնախարարության արձագանքը հետեւյալն էր. - «Հայ-իրանական թափանցիկ համագործակցությունը ընթանում է միջազգային իրավունքի շրջանակներում»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Իրանին վարձակալությամբ հողեր տալու «մութ» գործարքը` մտահոգության առարկա
    Տպել
    Ուղարկել
    Մեկնաբանություն
    Փոխանցել





    Մուլտիմեդիա

    Աուդիո
    Արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տալու «մութ» գործարքը` մտահոգության առարկա
    Լսել
    Ցուցակ
    ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ
    Անուշ Մարտիրոսյան
    Հրապարակված է՝ 07.02.2013

    Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգին վարձակալությամբ հանձնելու ծրագրի վերաբերյալ հարցերը վերջին օրերին այնքան էին սրվել, որ անգամ տեւական ժամանակ լռություն պահպանող տարածքային կառավարման նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ:

    Մինչ Հայաստանի կառավարության հերքող հայտարարությունը, հունվարի 15-ին Իրանում Սյունիքի մարզպետի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգի ղեկավարի պայմանավորվածությունների մասին հաղորդագրություններ կային իրանական պաշտոնական լրատվամիջոցներում:

    Իսկ երկու օր առաջ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը, մասնավորապես, հայտարարեց, թե «Էկոլուր» հասարակական կազմակերպության հրապարակած փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, եւ ոչ թե համաձայնագիր:

    «Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները», - հայտարարեց նախարարությունը:

    Վարձակալության գաղտնազերծված պայմանները

    Ըստ «Էկոլուրի» գաղտնազերծած «Արձանագրության»` պատրաստակամություն կա Սյունիք մարզ նախ 50 հազար, ավելի ուշ՝ 100 հազար գլուխ ոչխար փոխադրել` առնվազն 50 հազար հեկտար տարածքը ծառայեցնելով որպես արոտավայր: Նշում կա սկզբնական շրջանում 5 տարվա վարձակալության, իսկ հետո` 10 տարվա ժամկետի մասին, ի դեպ՝ հատկացվելիք տարածքում բնակվելու մտադրություն ունեցող իրանցի յուրաքանչյուր վարձակալին հայկական կողմը պետք է տրամադրի 2000 հեկտար: Հայտնի է անգամ վարձակալության գինը` 25 դոլար մեկ հեկտարի համար: Կա նաեւ պայման, որ սկզբնական տարիներին վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ, եւ մյուս տարիներին վարձն ավելանալու է աստիճանաբար:

    Ուշագրավ է, որ նախքան «Էկոլուրի» մոտ հայտնված փաստաթղթերի հրապարակումը, որեւէ պաշտոնյա հրապարակավ հայտարարությամբ հանդես չի եկել եւ հանրության շրջանում առկա մտահոգությունների պարագայում չի պարզաբանել, որ հայկական եւ իրանական պատվիրակությունների ներկայացուցիչները ստորագրել են, ինչպես նշում է նախարարությունը՝ «երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունը»:

    «Կառավարությունը գիտակցո՞ւմ է հետեւանքները»

    Սյունիքի հողատարածքների հարցը քննարկման առարկա դարձավ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Մասնավորապես, Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց. - «Կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական եւ համայնքային հողերը օտարերկրյա անձանց վարձակալության տալու տնտեսական, քաղաքական, հոգեբանական հետեւանքները»:

    Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախընտրեց հուսադրել. - «Այս փուլում անհանգստությունը այս առումով պիտի փարատեմ եւ ասեմ, որ չկա իրավական որեւէ փաստաթուղթ»:

    «Մութ գործարք»

    «ԱրմենՏելի», «Բաշխիչ էլեկտրական ցանցերի» գործարքներ կապակցությամբ եւս պաշտոնյաները հայտարարում էին դեռեւս գոյություն չունեցող փաստաթղթի մասին, բայց փաստ է, որ այդ գործարքները իրականություն դարձան: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում հանրությունից տեւական ժամանակ թաքցրած վերջին գործարքը իբրեւ վառ օրինակ հիշատակեց տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:

    «Արտգործնախարարության շենքի վաճառքի պատմությունը… անընդհատ հերքում էին, հետո պարզվեց, որ վաճառվել է արդեն», - հիշեցրեց մեկնաբանը. - «Այդ գործարքի մութ լինելու հիմնավորումներից մեկն էլ այն է, որ դա արվում է առանց քննարկման: Եթե գաղտնի են պահում, արդեն նշանակում է, որ դրա մեջ ինչ-որ վատ բան կա»:

    Արոտավայրերը վարձակալության տալու տեսական հնարավորությունները պարզաբանելով՝ արդարադատության նախարարը երեկ նշել է, որ Հայաստանը կարող է օտարերկրյա պետությանը վարձակալությամբ տարածք տրամադրել, սակայն դա պետք է հաստատվի միջազգային պայմանագրով. - «Դրան պետք է անդրադառնա նաեւ Ազգային ժողովը, ստորագրի հանրապետության նախագահը», - ասել է նախարարը:

    Կառավարության բացատրությունը, ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, չի նվազեցնում Իրանի հետ ձեռք բերված եւ, փաստորեն, հանրությունից թաքցրած պայմանավորվածություններից բխող հարցադրումները:

    «Օրինակ, եթե մեր կառավարության որոշումը ասում է, որ մրցութային կարգով պիտի լինի եւ կարող է լինել երեք տարով վարձակալության տակ, ինձ համար հարց է` Հայաստանի պաշտոնյան ինչպե՞ս է գրում իր ստորագրած թղթի մեջ` 5-10 տարի: Գնացեք սրանով զբաղվեք, կանչեք ասեք [մարզպետարանի գյուղատնտեսության] վարչության պետին` դու ո՞վ ես որ կառավարության որոշումից դուրս ստորագրություն ես դնում»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Originally posted by londontsi View Post
    This name does not appear as candidate during the mid June elections in Iran

    http://www.google.co.uk/url?sa=t&rct...n8pZ9WhUyJe0iQ
    I do not know.
    But he is well known guy, mentioned regularly, as a boss of Hzb.


    Concerning the 3 states: Iranians consider those 3 states as being their old lands.
    Tajikistan is basically a persian speaking nation, Tadjik being a persian dialect rather than a language...

    Leave a comment:


  • londontsi
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Originally posted by Vrej1915 View Post
    Grazing Row: Officials in Yerevan say speaking about leasing pastures to Iranians inappropriate yet



    Remarkably, Iranian presidential candidate Ayatollah Mohammad Baqir Kharrazi, the secretary-general of Hezbollah, made a curious statement Monday concerning the Armenian lands. REGNUM news agency cites him introducing the cornerstone of his election platform: he has vowed he would return Armenia, Azerbaijan and Tajikistan to Iran without shedding a single drop of blood.

    This name does not appear as candidate during the mid June elections in Iran

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Grazing Row: Officials in Yerevan say speaking about leasing pastures to Iranians inappropriate yet

    By SIRANUYSH GEVORGYAN
    ArmeniaNow reporter

    Environmentalists and some politicians are concerned over the possible lease of pastures in Armenia’s southern Syunik province to the neighboring country, Iran, and point out two major objections – potential overgrazing and national security issues.

    However, while many claim that the lease of Syunik’s grazing lands to Iran is a done deal, the Ministry of Territorial Administration of Armenia released a statement Wednesday according to which no “agreement implying any legal consequences” has been signed between Iran’s Eastern Atropatene and Armenia’s Syunik provinces.

    The Ecololur environmental NGO posted two documents on its site on February 1 (these documents cannot be found on the government website), one of which is titled “Memorandum of understanding between Iran’s Eastern Atropatene province and RA Syunik province”. The NGO especially highlights Point 3 in this document signed by the governors of Syunik and Eastern Atropatene on July, 2012: “The Iranian side has expressed its willingness to use the pastures and agricultural farming lands.” The second document was signed on January 15, 2013, during the Armenian delegation’s visit to the Eastern Atropatene and is called an Agreement. In particular, it becomes clear that Iranians want to rent 50,000 hectares of grazing land for the minimum of 10 years and pay $25 per hectare of land per month. The NGO draws a conclusion that “the process has started, and the plan is to make it happen on a local level to avoid undesirable publicity”.

    Dashnak MP Aghvan Vardanyan voicing his concerns (related to these documents) from the parliament rostrum on Tuesday, asked: “What’s in this deal for our country? How does it benefit? Will the neighboring farms win or lose? What will be the political, psychological, and environmental consequences?”

    The territorial administration ministry, however, stated today that the two documents posted by Ecolur are merely records of the results achieved in the meeting between the two delegations – offers, negotiation points, the approaches to the issues discussed, etc.

    “The issues registered in those documents need final solutions on interstate level, and if necessary go through legally prescribed procedures,” reads the statement, further saying that until respective rent/lease agreements are signed as required by the legislation regulating the field, it is improper to speak about the lease of pastures in Syunik.

    Remarkably, Iranian presidential candidate Ayatollah Mohammad Baqir Kharrazi, the secretary-general of Hezbollah, made a curious statement Monday concerning the Armenian lands. REGNUM news agency cites him introducing the cornerstone of his election platform: he has vowed he would return Armenia, Azerbaijan and Tajikistan to Iran without shedding a single drop of blood.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Ինչ է կատարվում Սյունիքի մարզի հողերի հետ


    Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
    Մեկնաբանություն - Հինգշաբթի, 07 Փետրվարի 2013, 09:56

    Հայաստանում հողի շուկայի ձևավորումից ի վեր հողի օտարման /վաճառք, վարձակալություն, նվիրատվություն/ ամենաքիչ գործարքները, թե որպես գործարք առհասարակ, թե օտարված հողի ծավալներով, կատարվել են Սյունիքի և Տավուշի մարզերում: Հայտնի է, որ հասկանալի պատճառներով հողի առ ու վաճառքը համեմատաբար մեծ է եղել Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում, բայց Սյունիքում և Տավուշում գյուղատնտեսական նշանակության հող գնողները շատ քիչ էին: Օրինակ, 1998թ. Սյունիքում եղել է գյուղատնտեսական հողի օտարման ընդամենը 2 գործարք, 1999-ին` ոչ մի, 2000-ին` դարձյալ 2 գործարք, 2001-ին՝ 14, 2002-ին`15, իսկ ահա 2003-ին այդ թիվը ցատկել է` հասնելով 66-ի: Բայց նույնիսկ 2003-ին Սյունիքի մարզի գյուղատնտեսական հողերի օտարման գործարքների թիվը ավել է միայն Տավուշի, մի փոքր ավել` Վայոց Ձորի գործարքների թվից և 14 անգամ զիջում է Արարատի ու 9 անգամ` Արմավիրի մարզերի գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքներին:
    2004 թ., երբ հանրապետությունում իրականում սկսեց աշխուժանալ հողի շուկան, ինչպես նաև տարբերակվել պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի առուվաճառքը, Սյունիքի մարզը կրկին վերջին տեղերում էր: Սյունիքի մարզում հատկապես ակնհայտ է պետական և համայնքային նշանակության հողերի առուվաճառքի բացակայությունը: Օրինակ 2004թ. պետական ու համայնքային սեփականության հողերի առուվաճառքի արդյունքում Արմավիրի մարզում տեղի է ունեցել 429 գործարք` 5483.63 հեկտար վաճառված հողով: Նույն տարին նույն մարզում տեղի է ունեցել մասնավոր հողերի առուվաճառքի 1109 գործարք, որի հետևաքով վաճառվել է 5132.95 հեկտար հող: Այդ հարաբերակցությունն այս կամ այն չափով պահպանվել է նաև այլ մարզերում: Արագածոտնում պետական և համայնքային նշանակության հողերի 32 գործարքի հետևաքով վաճառվել է 272.69 հեկտար, և մասնավոր հողերի առուվաճառքի 475 գործարք` 361.74 հեկտար հողով: Ողջ հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ պետական և համայնքային նշանակությւան հողերի 1116 գործարքի հետևանքով վաճառվել է 7504.09 հեկտար, ինչը 4,5 անգամ գերազանցում է մասնավոր սեփականության հողերի վաճառքը:
    Սյունիքի մարզում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն էր: Այստեղ 2004թ. տեղի է ունեցել պետական ու համայնքային նշանակության հողերի ընդամենը մեկ գործարք, չնչին 0.10 հա մակերեսով, իսկ ահա մասնավոր սեփականության հողերից կատարվել է վաճառքի 134 գործարք` հողերի ընդամենը 163.95 հա մակերեսով: Ճիշտ է, երկու դեպքում էլ Սյունիքի մարզում հողի առուվաճառքի գործարքները հանրապետությունում ընթացող աշխույժ առուվաճառքի պայմաններում խղջուկ էին, բայց եթե հանրապետությունում այդ տարի պետական և համայնքային հողերի առուվաճառքը 4,5 անգամ գերազանցել է մասնավոր հողերի առուվաճառքը, ապա Սյունիքի մարզում, ընդհակառակն, մասնավոր հողերի առուվաճառքի դեպքերը 134 անգամ գերազանցել են պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի առուվաճառքի գործարքները, իսկ վաճառված հողերի ծավալով մասնավորը 1639.5 անգամ առջևում էր:
    Այս պատկերը հետագայում շարունակվում է: Հողի առուվաճառքի շուկայում Սյունիքը միշտ վերջին տեղերում է: 2006 թ.Սյունիքում կատարվել է պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի վաճառքի ընդամենը մեկ գործարք` երկու հեկտար մակերեսով, մինչդեռ մասնավոր հողատերերը ունեցել են վաճառքի 189 գործարք: 2006թ.Սյունքը պետական և համայնքային հողերի վաճառքի գործարքների թվով ողջ հանրապետությունում նույնիսկ ամենավերջին տեղն է զբաղեցրել, զիջելով նաև Տավուշի և Վայոց ձորի մարզերին, որտեղ համապատասխանաբար կատարվել է 51 և 59 գործարք:
    2008 թ. Սյունիքում կատարված գյուղատնտեսական հողերի առուվաճառքի գործարքների թիվը 186 է, սակայն ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրատարակվող “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ.” տարեգիրքը տվյալներ չի տալիս ոչ վաճառված հողի մակերեսի, ոչ այդ հողերի պետական, համայնքային ու մասնավոր սեփականության ձևերից առուվաճառքի մասնաբաժինների վերաբերյալ: Բոլոր դեպքերում այն բոլոր մարզերի համեմատության ամենաքիչն է. Տավուշում, որտեղ սովորաբար շատ քիչ են հողի առուվաճառքի գործարքները, օրինակ, այդ թիվը 334 է: Պատկերը շարունակվում է 2009թ.: Այդ տարի Սյունիքում կատարվել է գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի 207 գործարք, ինչը կրկին հանրապետության մյուս մարզերի համեմատությամբ ամենաքիչն է: Ցավոք, “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ.” տարեգիրքը կրկին տվյալներ չի տալիս ոչ վաճառված հողերի մակերեսի, ոչ այդ հողերի պետական, հանայնքային ու մասնավոր սեփականության ձևերից առուվաճառքի մասնաբաժինների վերաբերյալ:
    2010թ. Սյունիքի մարզը գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի գործարքների թվով առաջ է անցնում Տավուշի և Վայոց ձորի մարզերից: Այդ տարի այստեղ կատարվել է 326 գործարք, բայց կրկին նյութ չկա մասնավորի, պետականի և համայնքայինի վաճառքի գործարքների և վաճառված հողերի մակերեսների թվերը համեմատելու համար:
    2011թ. Սյունիքն այդեն ետևում է թողել ոչ միայն Տավուշի և Վայոց ձորի, այլև Շիրակի մարզերը, ունենալով գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի 358 գործարք:
    2012 թ. այդ թիվը նվազել է` կազմելով 250 գործարք, և Սյունիքը կրկին վերջից երրորդն է` առաջ անցնելով միայն Տավուշի և Վայոց ձորի մարզերից:
    Բայց ահա այս, 2012 թ. դեկտեմբերին կատարվել է մի ուշագրավ երևույթ: Սյունիքի մարզում դեկտեմբեր ամսին կատարվել է պետական և համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 95.09 հեկտար հողերի վաճառք, գերեզանցելով հանրապետության բոլոր մարզերի այդ ամսվա գործարքները: Այդ տարի մյուս բոլոր մարզերը բոլորը միասին դեկտեմբեր ամսին ունեցել են պետական ու համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի ընդամենը 123.47 հեկտար վաճառք: Ավելին, դեկտեմբեր ամսին Սյունիքում կատարվել է նաև 52.08 հեկտար գյուղատնտեսական հողի վաճառք` մասնավոր սեփականատերերի կողմից, առուվաճառքի 44 գործարքի արդյունքում: Ուշագրավ է, որ առաջին անգամ մասնավոր հողատերերի վաճառած հողի քանակով Սյունիքի մարզը անցյալ տարվա դեկտեմբեր ամսին երրորդն էր հանրապետությունում` Արմավիրի և Արարատի մարզերից հետո: Ուշագրավ է նաև, որ այդ նույն դեկտեմբեր ամսին Սյունիքի մարզում վերջապես համայնքային և պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են երկու անգամ ավելի մակերեսով, քան մասնավոր սեփականության հողերը: Ավելին, նույն հաջողակ դեկտեմբեր ամսին Սյունիքի մարզում վաճառվել է նաև պետական և համայնքային սեփականության 4.33 հեկտար արդյունաբերական նշանակության հող, մի բան, որ խիստ բացառիկ դեպք է: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ Սյունիքի մարզի այս գործարքը վեց անգամից ավելի գերազանցում է դեկտեմբեր ամսի հանրապետության մյուս բոլոր այս կարգի գործարքները` ներառյալ Երևանը /դրանք աննշան են, Արարատի մարզում` 0.13 հեկտար և Շիրակի մարզում` 0.57 հեկտար/:
    Հետաքրքիր է նաև, որ Սյունիքում վաճառված մասնավոր և պետական/համայնքային հողերի գները խիստ տարբեր են եղել: Այսպես, 2013թ. Սյունիքում վաճառված գյուղատնտեսական հողերից մասնավոր հողատերերը վաճառել են մեկ հեկտարը նվազագույնը 92.6 00 դրամով, առավելագույնը` 1 023.200 դրամով, միջինը` 715.300 դրամ Գորիսում և համապատասխանաբար 120. 000 դրամ ու 841.600 դրամ, միջինը` 350.000 դրամ Կապանում: Նույն Սյունիքի մարզում, սակայն, պետական/համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են շատ ավելի էժան, 137.500 դրամ Գորիսում, և նվազագույնը 38.500 դրամ, առավելագույնը` 123.800 դրամ, միջինը` 52.700 դրամ Կապանում, այսինքն պետական ու համայնքային հողերի միջին գինը 6.6 անգամ պակաս է եղել մասնավոր հողի գնից Կապանում, և 5.2 անգամ պակաս` Գորիսում: Համեմատության համար ասենք, որ պետական/համայնքային հողերի գների այսպիսի մեծ տարբերություն կարելի է տեսնել միայն Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Արագածոտնում, սակայն, ըստ ՀՀ վիճծառայության նյութերի, անցյալ տարի պետական/համայնքային հողերից վաճառվել է ընդամենը մեկ հողակտոր` 0,93 հեկտարի չափով /Աշտարակում/, իսկ Արմավիրում տաս գործարքի հետևանքով վաճառվել է բոլորը միասին մոտ ընդամենը 15 հեկտար հող: Մինչդեռ Սյունիքում, մասնավորապես Կապանում ընդամենը 6 գործարքի արդյունքում վաճառվել 92.09 հեկտար հող, միջինը մեկ գործարքի դեպքում 15.3 հեկտար հող: Այլ կերպ ասած, անցյալ տարի, 2013թ. Հայաստանի Հանրապետությունում պետական/համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերից ամենաշատը վաճառվել է Սյունիքի մարզում /գլխավորապես Կապանում, մի փոքր մասը` Գորիսում, իսկ Սիսիանում և Մեղրիում առհասարակ պետական/համայնքային սեփականության հող չի վաճառվել/, և վաճառվել է հանրապետությունում ամենացածր գնով` միջինը, ինչպես ասվեց, մեկ հեկտարը 52.700 դրամով /Վիճակագրական վարչության տեղեկատուն հնարավորություն չի տալիս պարզելու, բայց կարելի է ենթադրել, որ վաճառված հողերի մեծ մասն առհասարակ վաճառվել է ընդամենը 38.500 դրամով, որը Կապանում եղել է վաճառված հողերի նվազագույն գինը/: Այդպիսի ցածր գին ողջ հանրապետության տարածքում չի գրանցվել:
    Միջանկյալ ասենք, որ Սյունիքի մարզում, մասնավորապես Կապանում պետական/համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի չտեսնված ցածր գին է եղել նաև 2011թ. դեկտեմբեր ամսին /մեկ հեկտարը նվազագույնը` 28.300 դրամ, առավելագույնը` 277.500 դրամ, միջինը` 152.000 դրամ: Այդ ամիս վաճառվել է պետական/համայնքային սեփականության 13.19 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, և հետաքրքիր կլիներ իմանալ, թե դրա որ մասն է վաճառվել նվազագույն` 28.300 դրամով, և որ մասը առավելագույն` 277.500 դրամով, ինչպես նաև ովքեր են նվազագույն ու առավելագույն գնով վաճառվածի գնորդները/: Միաժամանակ ուշագրավ է, թե ինչպես են գնահատում այս գործարքը, որ հանգիստ խղճով կարելի է նվիրատվություն համարել, այն համայնքների գյուղացիները, ում հողերը վաճառվել են այդ գնով և կամ տեղյակ են արդյոք նրանք իրենց համայնքի, այսինքն հենց իրենց սեփականությունը հանդիսացող այս հողերի վաճառքի մասին: Իրենք` գյուղացիները չէին ուզենա արդյոք այդ գնով իրենք գնել իրենց համայնքային սեփականությունը հանդիսացող հողերը: Մեկ հեկտարը 38.500 կամ 28.300 դրամով կարծեք թե մատչելի է նույնիսկ ոչ հարուստ գյուղացիներին:
    Հողերի վաճառքների գործարքների մեջ 2012թ. դեկտեմբեր ամսին կատարված այս խիստ ուշագրավ գործընթացները վկայում են Սյունիքի մարզում ծրագրավորված ինչ որ երևույթի մասին: Այն կարելի է տեղում իմանալ` ովքեր են գնորդները, Կապանի որ մասերում են գտնվում վաճառված հողերը, ինչքան են դրանք միմյանցից հեռու, որ գյուղական համայնքների սեփականությունն էին: Ուշագրավ կլինի իմանալ նաև, թե կան արդյոք զարգացումներ այս տարի` 2013թ. հունվար ամսվա ընթացքում: Կապ ունի՞ այս ամենը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկին արածեցնելու նպատակով վարձակալությամբ հողեր տրամադրելու համաձայնագրերի հետ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Սյունիքի մարզի համար այս երևույթը բացարձակապես աննախադեպ է:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    ՏԿՆ. «Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ»


    5 փետրվարի, 2013

    ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»:

    Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, և դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:

    Հայտնում ենք նաև, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից՝ հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ:

    Տեղեկացնենք նաև, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել և համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ազատ հողերի, այդ թվում՝ արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները:

    Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն և 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դրանք ուսումնասիրել և անհրաժեշտ ընթացք տալ:

    ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալության տալու հարցով ՀՅԴ-ն Կառավարությունից պարզաբանումներ է սպասում
    05/02

    ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ.
    "Հարգելի խորհրդարան
    Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են երկու փաստաթուղթ: Մեկ հուշագիր և մեկ համաձայնագիր՝ ստորագրված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպատական նահանգի ներկայացուցիչների կողմից:

    Ըստ դրանց՝ նախատեսվում է Սյունիքի մարզից 52.000 հեկտար վարձակալության տալ իրանական կողմին՝ անասուններ տեղափոխելու և արածացնելու նպատակով: Ժամկետը 5-ից 10 տարի է: Մեկ հեկտարի վարձավճարը սկզբում անհայտ է, հետագայում աճելով՝ մինչև 25 դոլար: Գոնե հայերեն տարբերակում՝ կիսագրագետ, դասական ուղղագրությամբ, բազմաթիվ հարցական-անորոշություններով փաստաթղթեր են:

    Մենք վաղն Ազգային ժողովում կփորձենք պարզաբանումներ ստանալ կառավարությունից: Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգություններն ու տարակուսանքը հայտնելով: Սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվորեն քննարկվում է:

    Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման՝ չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա, այդ գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը, շահելո՞ւ, թե՞ կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքը:

    Ես չեմ անդրադառնում վարձակալության համար սահմանված անորոշ գումարին. ինչ գումար էլ սահմանված լինի, նախ պետք է հաշվի առնել խնդրի ռազմավարական նշանակությունը և մեր երկրին սպառնացող ռիսկերը:

    Ի վերջո, հարց է առաջանում, եթե այս վարձակալությունը ձեռնտու է իրանական կողմին, և մենք ունենք նման մասշտաբի ազատ արոտավայրեր, ինչո՞ւ ինքներս չենք սուբսիդավորում կամ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրում մեր գյուղացիներին, ինչո՞ւ պետությունը չի ապահովում մսամթերքի և կաթնամթերքի երաշխավորված իրացում, ինչո՞ւ մեր գյուղացին կամ տնտեսավարողներն իրենց ուժերով չեն կարող զարգացնել անասնապահությունը: Ինչո՞ւ չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն սոցիալապես ավելի ապահով բնակչություն և զարգացած անասնապահություն ունենալ:

    Այդուհանդերձ, կա հարցերի հարցը՝ միջազգային հարաբերությունները ինչպե՞ս կարող են նման կիսագրագետ ու սիրողական մոտեցումներով դրսևորվել: Կիսաթաքուն այս գործելաոճը որքանո՞վ է համապատասխանում իրավական, ժողովրդավարական պետության մեր կարգավիճակին:

    Սրանք հարցերն են: Գնահատականը՝ կառավարության պարզաբանումներից հետո":
    Last edited by Vrej1915; 02-05-2013, 04:42 PM.

    Leave a comment:

Working...
X