Announcement

Collapse
No announcement yet.

Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Արոտավայրերը իրանցիներին տալիս ոչ ոք ժողովրդի կարծիքը հաշվի չի առել.
    Այդ հատվածը բավական մոտ է գտնվում Հայաստան-Նախիջևան սահմանին և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:...

    2 փետրվարի, 2013
    Ակտիվիստ Վազգեն Գալստյանը դժգոհում է, որ իրանցիների հետ համաձայնագիր կնքելիս տեղացի ժողովրդի կարծիքը ոչ ոք հաշվի չի առել, հանրային լսումներ չեն եղել:

    «Ինքս Վայոց ձորից եմ, բայց զինվորական ծառայությունս որպես կապավոր անցկացրած լինելով Սյունիքի մարզի հենց այն հատվածներում, որոնք որպես արոտավայր տրամադրելու են Իրանի հյուսիսային շրջանի` Ատրպատականի թրքական ծագմամբ իրանցիներին, կարող եմ հավաստել, որ դրանով լուրջ մտահոգությունների առիթ է ստեղծվում մեր երկրի համար: Այդ հատվածը բավական մոտ է գտնվում Հայաստան-Նախիջևան սահմանին և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Բազային որոշակի գիտելիքներ ունեցող անասնապահը կարող է ինֆորմացիա փոխանցել համապատասխան մարմիններին»:

    Վազգենը, ով ներկայացնում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, նշեց, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն այս հարցով դիմել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, բայց պատասխան չեն ստացել:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Միամտություն է կարծելը, որ արոտավայրերն օգտագործելուց հետո լավ վիճակում կհանձնեն մեզ. բուսաբան
    Նարեկ Ալեքսանյան
    Արոտավայրերը, բացի գյուղատնտեսական նշանակությունից, ունեն նաև բնապահպանական նշանակություն: Դրանց խոտածածկը հալոցքի ջրերը ներծծում է...


    17:16, 2 փետրվարի, 2013
    Իրանցիներն արդեն գարնանը, ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի տարածքում` Սյունիքի մարզում, արածեցնելու են ոչխարներ: Բուսաբան Կարեն Աֆրիկյանը մտահոգված է այս առումով և տալիս է իր մասնագիտական գնահատականը.

    «Ոչխարները դասվում են մանր եղջերավոր անասունների դասին, որոնք, ի տարբերություն խոշորների, խոտն ուտում են ամբողջությամբ՝ այդպիսով զրկելով դրան հետագայում վերականգնվելու հնարավորությունից:

    Արոտավայրերը, բացի գյուղատնտեսական նշանակությունից, ունեն նաև բնապահպանական նշանակություն: Դրանց խոտածածկը հալոցքի ջրերը ներծծում է հողի մեջ, և ստորոտում արդեն դուրս է գալիս մաքուր, բարձրորակ խմելու ջուր: Արոտավայրերի դեգրադացիան հանգեցնում է նաև հողերի էրոզացմանը:

    Միամտություն է կարծելը, որ արոտավայրերն օգտագործելուց հետո դրանք լավ վիճակում են մեզ հանձնելու»:

    Արոտավայրերը լինում են 3 հասակային խմբերի ` երիտասարդ, հասուն և ծեր:

    Բուսաբանը մտավախություն ունի, որ արտադրողականությունը կորցրած ծեր արոտավայրերը մնալու են հայ գյուղացուն, իսկ համամետաբար լավերը տալու են վարձակալողներին:

    Աֆրիկյանը նշեց նաև, որ Հայաստանի տարածքի մի մասը որպես արոտավայր Իրանին հանձնելու փոխարեն տրամադրվելիք գյուղտեխնիկան մեկ այլ ծրագրով արդեն իսկ ձեռք է բերվելու, իսկ այն գումարը, որը որ պետք է հայկական կողմը ստանա (ամեն մի հեկտարի դիմաց` 25 դոլար) վարձակալությամբ Սյունիքի հողերը տալու դիմաց, բուսաբանի կարծիքով, դժվար թե մտնի պետբյուջե

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Սյունիքի մարզի 11 %-ը` քոչվորների արոտավայր
    Նարեկ Ալեքսանյան
    Կներեք, բայց սա համաձայնագիր չէ, խեղկատակություն է: 500 քառ.կմ կամ, ավելի ճիշտ, Սյունիքի մարզի 11 %-ը, փաստորեն, 10 տարով տալիս ենք թրքախոս...

    17:00, 2 փետրվարի, 2013
    «Կներեք, բայց սա համաձայնագիր չէ, խեղկատակություն է: 500 քառ.կմ կամ, ավելի ճիշտ, Սյունիքի մարզի 11 %-ը, փաստորեն, 10 տարով տալիս ենք թրքախոս քոչվոր ցեղերի, որոնք այնտեղ արածեցնելու են իրենց 50000 ոչխարներին: Մեր արոտավայրերը հանձնում ենք մեկին, ով իր երկրում արոտավայրերը քայքայել-ոչնչացրել է և հիմա տեղափոխվում է մեր երկիր:

    Համայն հայության մայրաքաղաքում Դալմայի այգիներն օրեցօր բետոնով ենք ծածկում, որ հետո շնչելու օդ չմնա, ի՞նչ երաշխիք ունենանք, որ Սիսիանի արոտավայրերում կկարողանանք հսկել ոչխարներին, որ հանկարծ այդ տարածքը անապատի չվերածեն»,- նշում է իրանահայ բնապահպան-ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը:

    Իրանական մամուլում, ըստ Սարմենի, խոսք է գնում այն մասին, որ նախնական 50000 գլուխը հետագայում դառնալու է 100 հազար:

    Սարմենն արոտավայրերը իրանցիներին հանձնելու առիթով տվեց նաև իր գնահատականը որպես անասնաբույժ.

    «Կան հիվանդություններ, որոնք էնդեմիկ են, այսինքն միայն տվյալ երկրում երկար ժամանակ գտնված կենդանիները կարող են դիմակայել այդ հիվանդությանը, իսկ եթե նրանց տեղափոխում ես ուրիշ երկիր, նա իր հետ բերում է վարակիչ հիվանդություններ, որոնք վտանգավոր են նաև մարդկանց համար»:

    Leave a comment:


  • Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.

    Ays gerb e Hayasdane nersitz grdzvel sovedi orok, rusi orok.
    Hima ipr angakh Hayasdani dzakhvadz, gasharager mi kani tchinovnik, ouzoum yen mi kani kopek irantz joube ktzelou hamar tourke hravirel Zankezour....
    Chad yen ouzoum, togh sgssen Yerevanitz.

    ----------------

    Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին տրամադրելու վերաբերյալ

    Հասարակություն - Ուրբաթ, 18 Հունվարի 2013, 11:30

    «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, որում ասվում է.
    Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց Հայաստանը (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը, (մասնավորապես Արևելյան Ադրբեջան նահանգը), պատրաստվում են ստորագրել ինչ որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար:
    «Օրեր» Եվրոպական անկախ ամսագիրը և Asbarez.com-ը հունվարի 16-ի իրենց համարներում նշում են, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է ինչ որ հուշագիր:
    Սոցիալական ցանցերը ողողված են այս նյութով, ծավալվել են լայնածավալ քննարկումներ: Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում. եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:
    Անհասկանալի է նաև, թե ինչու ձեր ղեկավարած կառույցները մինչ օրս չեն անդրադարձել սույն հարցին և չեն հայտնել իրենց դիրքորոշումը կնքվող հուշագրի վերաբերյալ:
    Ողջունում ենք Հայ-Իրանական տնտեսական համագործակցությունը, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նախևառաջ պետք է հայ գյուղացու համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր գործով զբաղվելու համար, հետո նոր մտածել Իրանի կամ այլ պետության հետ համագործակցության մասին:
    Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը. արդյոք այս հուշագրի ստորագրումը չի սպառնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Եթե` ոչ, ապա խնդրում ենք հիմնավորել: Եթե կիսում եք մեր մտահոգությունները, ապա առաջարկում ենք անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և կտրուկ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու համար:
    Միևնույն ժամանակ, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նմանատիպ ցանկացած որոշում կայացնելուց, առավել ևս առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու և խնդիրը լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրելու, որևէ հուշագիր կամ պայմանագիր չպետք է կնքվի ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
    Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2012թ. դեկտեմբեր ամսին դիմել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ Սյունիքի մարզպետին, սակայն նրանցից ստացել ենք անորոշ և ոչ հստակ պատասխաններ:
    Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:
Working...
X