Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Սյունիքի արոտավայրերի հարցը «փակված է»
05.10.2013
Հայաստանի Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցիներին վարձակալության տալու հարցը փակված է՝ նման բան տեղի չի ունենա: Այդ մասին այսօր Ջերմուկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ խնդիրը հետագայում ևս բարձրացվի, փոխնախարարը արձագանքեց․ - «Բացառում եմ»:
Իրանական կողմը Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալելու ցանկություն էր հայտնել դեռ անցած տարի, կար նաև նախնական համաձայնություն Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև: Թեև որևէ վերջնական պայմանագիր չէր կնքվել, տեղի բնակչությունը և բնապահպանները բողոքում էին այդ ծրագրի դեմ:
Սարգիս Հարությունյան, Ջերմուկից
Announcement
Collapse
No announcement yet.
Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Collapse
X
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Armenia: Do Iran’s Sheep Pose a Threat to National Security?
March 29, 2013 - 11:18am, by Marianna Grigoryan
A pending agreement for Iran to graze sheep inside Armenia has sparked a furor among Armenian environmentalists and nationalists over whether or not the prospective deal poses a threat to the country’s national security.
Under the reported terms of the deal, Iran will acquire a five-year lease on 52,000 hectares of land in the strategic, southeastern border region of Syunik for the use of Iranian shepherds from the neighboring province of East Azerbaijan. In exchange, the government of East Azerbaijan will allegedly pay $25 per hectare (about $1.3 million) per year into the Syunik treasury for use of the land - about 11 percent of the region’s total territory - and supply Syunik with unspecified farm machinery. Iran will have the option to renew the lease for up to 10 years.
According to Iranian Ambassador to Armenia Mohammad Raisi, however, no final agreement on the sheep has yet been signed. The proposal was first outlined last autumn by Iranian media, which claimed that Syunik Governor Suren Khachatrian and the government of East Azerbaijan had signed a memorandum of understanding.
At a February 18 press conference in Yerevan, Ambassador Raisi estimated that the agreement, which requires parliamentary confirmation, could take “about a year” to be completed. Armenian officials, for now, remain mostly mum.
Nonetheless, the debate over the issue is only growing hotter, with both territorial and environmental-economic concerns at the forefront.
The Iranian shepherds who would graze their flocks in Armenia are mostly ethnic Azeris. Another 2,000 hectares in Syunik would be set aside for their residences, according to reports. Armenian nationalists fear that, at the end of the five-year lease, the shepherds, together with their families, will refuse to leave.
History plays a role in prompting those fears. Syunik was the scene of fierce fighting between Armenians and Azerbaijanis after the collapse of the Russian Empire in 1917. The territory was secured by Armenia shortly before the 1920 Soviet takeover of the country, but has since lost most of its remaining ethnic Azeri population.
For that reason, the prospect of “a significant number” of ethnic Azeris from Iran now moving into the area raises alarm bells for the extreme nationalist Armenian Aryan Union and Armenian Nationalists’ Union. In a joint statement on March 25, the two groups warned that the sheep deal “contains multiple threats, and if they are ignored, the state will face very serious challenges.”
Others, though, take stronger issue with what an influx of thousands of sheep would do to the region’s agricultural economy and to its environment.
While local officials say Syunik has “4,000-5,000 hectares of idle grazing areas” which can be leased and bring in much-needed cash, the administration head for the village of Kajaran, about 50 kilometers from the Iranian border, calls the notion of leasing pastures to Iran “absurd.”
"I don't know about other people, but I will never give away my land . . .” fumed Rafik Ataian. “The Iranians will bring their sheep to graze here just because they are giving us tractors? Where can we use these tractors if we give our land to them and the villagers leave the country?"
Ultimately, the sheep could destroy the leased pasture areas in Syunik, just as they have done already on the Iranian side of the border, agreed Hakob Sanasarian, head of the Greens Union of Armenia.
“In Soviet times, taking this factor into account, a special decision was taken to prevent grazing sheep [in Syunik] since eco-systems were destroyed,” Sanasarian said. Unlike cattle, he added, “sheep devastate grazing land with their hooves.”
Deputy Prime Minster Armen Gevorgian, who heads the Ministry of Territorial Administration, assured skeptics at a December 2012 press conference that “everything will be done” to guarantee the “most efficient use of all the pastures in Armenia” and to protect locals’ income, but did not provide specifics.
Environmental activists have since written to Gorik Hakobian, director of Armenia’s National Security Service, an investigative agency, and to National Security Council Secretary Artur Baghdasarian to express worries about the proposed sheep deal with Iran, but have not received a response. Officials were not available for comment.
No repercussions from the US or European Union, busy enforcing an embargo against Iran for its nuclear research program, are expected as a result of the sheep deal. Given Armenia’s precarious geopolitical situation, both Washington and Brussels generally turn a blind eye to the country’s various projects with Iran, political analyst Sergei Minasian commented.
“If the collaboration is not dangerous, meaning that it has nothing to do with the arms industry or other related fields, then it will not cause problems,” said Minasian, deputy director of Yerevan’s Caucasus Institute.
But that doesn’t make the questions, particularly from the outspoken nationalist Armenian Revolutionary Federation- Dashnaktsutiun, any less.
“How appropriate is the so-called independent activity of the local authorities? How profitable will the agreement be for the state, if it is signed?” an irritated Dashnak legislator, Aghvan Vardanian, queried parliament on February 5. “Or maybe the adjacent farms will lose as a result of the contract? What kind of political, psychological and environmental consequences will it bring?”
For now, the answers are few.
Editor's note: Marianna Grigoryan is a freelance reporter based in Yerevan and editor of MediaLab.am.
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Նախախորհրդարան. «Վարչախմբի ապազգային և հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության»
Ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի...
6 փետրվարի, 2013
Հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած կառավարող վարչախմբի ապազգային և հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության:
Ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության ոլորտում:
Օտար ուժերին Հայրենիքը մաս-մաս հանձնելու միջոցով ներքին լեգիտիմության օրեցօր նվազող բացը լրացնելու քաղաքականությունը հետզհետե արտահայտվում է ավելի ու ավելի վտանգավոր ձևերով: Երկրի ռազմավարական օբյեկտներն ու հիմնական միջոցները օտար կապիտալին հանձնելու և Հայաստանը հանքահումքային կցորդի վերածելու, օտարալեզու դպրոցներ հիմնելու, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելու, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրելու քայլերին հաջորդեց Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու գործարքը: Ներկայացված շղթայի մեջ սրան հաջորդող տրամաբանական քայլը պետության ինքնիշխանության կամավոր զիջումն է:
Այս գործարքի վերաբերյալ ամեն մի ողջամիտ հայ մարդու առաջնային մտահոգության առարկան Հայրենիքից վերջնականապես զրկվելու վտանգն է: Հողերի էրոզիայի և անապատացման, անասնաճարակների և մարդու առողջությանը սպառնացող վտանգների, տեղի հայ բնակչության ապրուստի միջոցների նվազեցման հեռանկարը կամ դիտարկվող գործարքի ակնհայտ ապօրինի առումները նույնպես մտահոգիչ են, սակայն տվյալ պարագայում երկրորդական են դառնում:
Ազգուրաց վարչախումբն ու նրա պարագլուխը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ ամբողջովին բթացրել են մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը և նրան զրկել են Հայրենիքին սպառնացող վտանգը զգալու ունակությունից: Պատմությունը ցույց է տվել, որ նման պարագաներում հայությունը համախմբվում է և հակահարված է տալիս:
Նախախորհրդարանը վարչախմբից պահանջում է դադարեցնել հայրենադավության այս գործարքը, իսկ ժողովրդին կոչ է անում զգոն և հետևողական լինել Հայրենիքը օտարին հանձնելու գործընթացը խափանելու գործում:
Նախախորհրդարան
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Բաց նամակ Երվանդ Զախարյանին
16:09, 8 փետրվարի, 2013
Խնդրում ենք Ձեզ, տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թ-ի ընթացքում, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության և վաճառքի պայմանագրերի մասին ներքոնշյալ տեղեկատվությունը:
Նշել վերոնշյալ ժամկետում, 5հա և այն գերազանցող պետական և համայնքային սեփականություն համարվող, վարձակալության և վաճառքի գործարքի օբյեկտ հանդիսացած յուրաքանչյուր հողամասի.
Իրականացված գործարքի ամսաթիվը,
Գործարքի տեսակը /վարձակալություն թե վաճառք/
Վարձակալության ժամկետը, եթե գործարքը հանդիսանում է վարձակալություն
Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի մակերեսը
Գործարքի արժեքը
Հողամասը պատկանող համայնքի անվանումը
Գնորդի կամ վարձակալողի մասին հետևյալ տեղեկատվություն /Ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր, գրանցման հասցե: Իրավաբանական անձի դեպքում` ընկերության անվանումը, գրանցման վայրը/
Գործարքի օբյեկտ հանդիսացող հողամասի աշխարհագրական կոորդինատները:
«Կայուն զարգացում» ՀԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը:
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյան
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
«Նժդեհի պահպանած հողերը պաշտպանենք «նժդեհականներից». «Հայազնի» բողոքի ակցիան
Նարեկ Ալեքսանյան
13:27, 14 փետրվարի, 2013
«Սյունիքը ձեզ համար արոտավայր չէ», «Նժդեհի պահպանած հողերը պաշտպանենք «նժդեհականներից», «Ոչ մի պարսակական ոչխար Սյունիքի ձորում». այսպիսի պաստառներով «Հայազն» կուսակցությունն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել ի պաշտպանություն Սյունիքի մարզի որոշ հողատարածքների, որոնք որպես արոտավայր պատրաստվում են երկարաժամկետ վարձակալության հանձնել Իրանի հյուսիսում բնակվող թուրքախոս անասնապահներին:
Ակցիայի մասնակիցները համոզված են, որ նման բովանդակության և ծավալի գործարքը համապարփակ սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգությանը` ժողովրդագրական, բնապահպանական, հակահետախուզական և այլ բնագավառներում, ինչպես նաև հարվածում է հայրենի տնտեսվարողների շահերին: Նրանց կարծիքով, այսպիսի գործարքի հեղինակները հետամուտ են բացառապես իրենց նեղ անձնական շահին, որն, ինչպես միշտ, գերակայել է ազգային-պետական հրամայականների և հանրային շահի նկատմամբ:
«Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանի դիտարկմամբ, որոշ չափով կմեղմանար այս խնդիրը, եթե նշված 50.000 հեկտարը լիներ մի տարածքում, բայց Հայաստանում, ըստ նրա, չկա նման արոտավայր մի վայրում: «Ստացվում է, որ մաս-մաս տարբեր հողեր փչացվելու են ու դառնան անպիտան, քանի որ, ինչպես բազմիցս նշվել է, ոչխարները խոտն արմատով են պոկում, և նրանցից հետո այդ տարածքները անապատացվում են»,- ասաց Արմեն Մկրտչյանը:
«Մեզ համար այս խնդրի բնապահպանական կողմը ևս առաջնային է, քանի որ մենք դիտարկում ենք մեր հայրենի բնությունը որպես բնական միջավայր, որտեղ մենք պիտի ապրենք, ստեղծենք մշակույթ, պետականություն և այլն, և ցանկացած այսպիսի քայլ, որն այսպես ուժգին կերպով հարվածի տակ է դնում մեր բնապահպանական անվտանգությունը, մեզ համար կտրականապես անընդունելի է»,- հավելեց Արմեն Հովհաննիսյանը` «Հայազնից»:
Ակցիայի ժամանակ մասնակիցներն իրենց պահանջը նամակում շարադրված հանձնեցին կառավարությանը և խոստացան, որ հետ չեն կանգնելու այս խնդրից, և այսուհետ նման խնդիրները կանխվելու են հենց սկզբից:
Լուս.՝ Սոնա Սիմոնյանի
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Ինչպես է ստորագրվել Սյունիքի արոտավայրերը վարձակալության տալու համաձայնագիրը
12:14, 23 մարտի, 2013
«Հետքի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը
- Պարոն Թանգյան, ուզում եմ խոսենք վերջին շրջանում բուռն քննարկվող մի խնդրի մասին, որը ժողովուրդը չընդունեց, և որի դեմ ընդվզման մեծ ալիք բարձրացավ: Խոսքը Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատև ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքն ընդհանրապես:
- 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնախմբի 11-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ԻԻՀ պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար պարոն Մաջիդ Նամջուն: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելու նպաատակով՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով ՀՀ-ում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այս տարվա հունվարի 13-ին տեղի ունեցավ մեր պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Հիմնական նպատակն էր քննարկել տնտեսական բնույթի մի շարք հիմնախնդիրներ: Պատվիրակության կազմում՝ թվով 11, ընդգրկված էին համայնքների ղեկավարներ, գործարարներ, ֆերմերներ:
- Ի՞նչ հարցեր կոնկրետ քննարկվեցին երկու կողմերի միջև: Արդյոք անհրաժե՞շտ էր քննարկել Սյունիքի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգին (Արևելյան Ադրբեջան) վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին հարցը:
- Քննարկվել են մի շարք հարցեր: Մեզ հետաքրքրում էին այդ երկրում արտադրվող գյուղտեխնիկայի գները: Մասնավորապես, հացահատիկահավաք կոմբայնի, տրակտորների և անհրաժեշտ գյուղգործիքների: Մենք շահագրգռվածություն հայտնեցինք նաև կաթի գործարանի, ինչպես նաև պտղի մշակման սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: Առաջարկեցինք համագործակցության եզրեր գտնել կաշվի և մորթու իրացման հարցերում:
Իրանական կողմից հնչեց առաջարկ՝ Հայաստանի տարածքում մանր եղջերավոր անասունների ֆերմա հիմնադրելու ուղղությամբ:
- Ե՞վ ստորագրվեց համաձայնագիր: Դա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմն իր համաձայնությունն է արդեն տվել այդ առաջարկին:
- Այո, ստորագրվեց, բայց ոչ համաձայնագիր: Դա թերևս սխալ թարգմանության արդյունք է: Մենք որևէ հստակ պատասխան չենք տվել պարսկական կողմին: Պայմանավորվեցինք, որ կուսումնասիրենք հարցը:
-Դուք ասացիք, որ ստորագրված փաստաթուղթը համաձայնագիր չէ, ուրեմն ի՞նչ է:
-Արձանագրություն: Մեր բանավոր պայմանավորվածություններն ընդամենը գրանցվել են:
-Հիմա՝ այդ հանդիպումից ամիսներ անց, նկատելի է, որ սյունեցին դեմ է մարզպետարանի այդ քայլին՝ անգամ այդ հարցը քննարկելուն, և տարբեր գնահատականներ է տալիս այդ հանդիպմանը: Դեմ է արտահայտվում ոչ միայն սյունեցին: Համազգային ալիք է բարձրանում դրա դեմ, որովհետև ժողովուրդը գիտակցում է, որ դա կարող է բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Սյունիքի համար և ոչ միայն բուսաբանական առումով: Խոսքը ադրբեջանախոսների մուտքը կրկին Հայաստան բացելու մասին է: Հիմա ինչիսի՞ն է մարզպետարանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Դուք ասացիք, որ որոշողը պետք է լինեն համայնքը, ավագանին, ժողովուրդը: Ժողովուրդը որոշել է, իսկ մարզպետարա՞նը:
- Որոշողը միանշանակ ժողովուրդն է: Մենք նրա կամքին հակառակ չենք գործի:
-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ արոտավայրերին վերաբերող այդ կետը կմերժի հայկական կողմը:
-Եթե ժողովուրդը մերժում է, ուրեմն մենք էլ կմերժենք: Մարզպետարանն ընդհանրապես իրավասու չէ առհասարակ ինչ-որ մեկին որևէ արոտավայր տրամադրել վարձակալությամբ՝ առանց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման: Մենք մինչև այսօր չունենք այդպիսի որոշում:
-Պարոն Թանգյան, այդ մասին էլի է խոսվել, սակայն մեկ կարծիք էլ կա ժողովրդի մեջ ձևավորված, որ մարզպետարանը ճնշումներ կգործադրի ավագանու անդամների և համայքների ղեկավարների վրա կամ նրանց համար շահավետ առաջարկություններ կանի, և գործընթացը, այնուամենայնիվ, կիրականացվի: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Միանշանակ, ճնշումներ չեն լինի: Եթե համայնքը դեմ է, ժողովուրդը դեմ է, ուրեմն մարզպետարանը կհամաձայնի նրանց հետ:
-Եթե արձանագրության, ինչպես ասացիք, այդ կետը մերժվի, դա կարո՞ղ է անդրադառնալ հանդիպման ընթացքում քննարկված մյուս հարցերի վրա:
-Ոչ, միանշանակ, չի կարող ազդել: Մյուս հարցերը կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում:
Սրբուհի Գրիգորյան
Սիսիան
Սամվել Թանգյանի լուսանկարը` aravot.am-ի
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Iran is on a defensive mode.
They would do their best to save their borders.
Once again Tajikistan is an other matter, since they are Persians.
Their attitude regarding Baku is a belliccious dissuasion.
Since Baku claims lands, they do just the same, based on history and Persian roots of the Talysh..;
Originally posted by londontsi View Posthttp://www.eurasianet.org/node/66554
Iran Denies Interest In "Return" of Armenia, Azerbaijan, Tajikistan
A minor diplomatic kerfuffle has arisen over an Iranian presidential candidate's campaign promise to "return" Armenia, Azerbaijan and Tajikistan if he is elected. The candidate, Ayatollah Sayyid Mohammed Bokiri Kherrozi, promised that:
“If I am elected as president, I will return the lands of Tajikistan, Armenia and Azerbaijan, which were separated from Iran...
He said the return of the territories separated from Iran will be the major program of his pre-election campaign.
“I will get back these lands without any bloodshed.”
Naturally, this was not well received in Baku, Dushanbe or Yerevan.
The Ministry of Foreign Affairs of Tajikistan responded with a statement calling Kherrozi an "intriguer, an ignoramus and an unaware person" (according to BBC Monitoring's translation). Asked about Kherrozi's claim, Azerbaijan's Foreign Ministry spokesman Elman Abdullayev said that he "doesn’t comment on absurd and groundless statements."
And Iran's ambassador to Yerevan had to clarify that Kherrozi's remarks did not reflect official policy:
Speaking about the mentioned remark, Ambassador Mohammad Raiesi said Kherrozi is not an official but religious figure, thus he cannot express the position of the state.
“Iran is a free country. Everyone can say whatever he wants. Iran has no such plans. We respect territorial integrity of the states. Iran’s official policy is voiced by president and foreign minister,” Ambassador emphasized.
Kherrozi is a fairly marginal figure; he isn't even included in this pretty extensive list of potential presidential candidates. His chances of becoming president, and realizing his expansionist dream, seem slim. But one wonders why his ambitions are so modest: Persia has, at its greatest extent, included not only the countries in Kherrozi's sights but also Turkey, the Levant, Egypt, much of South and Central Asia and some of the Balkans. Perhaps that would be in his second term?
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Originally posted by Vrej1915 View Post
Iran Denies Interest In "Return" of Armenia, Azerbaijan, Tajikistan
A minor diplomatic kerfuffle has arisen over an Iranian presidential candidate's campaign promise to "return" Armenia, Azerbaijan and Tajikistan if he is elected. The candidate, Ayatollah Sayyid Mohammed Bokiri Kherrozi, promised that:
“If I am elected as president, I will return the lands of Tajikistan, Armenia and Azerbaijan, which were separated from Iran...
He said the return of the territories separated from Iran will be the major program of his pre-election campaign.
“I will get back these lands without any bloodshed.”
Naturally, this was not well received in Baku, Dushanbe or Yerevan.
The Ministry of Foreign Affairs of Tajikistan responded with a statement calling Kherrozi an "intriguer, an ignoramus and an unaware person" (according to BBC Monitoring's translation). Asked about Kherrozi's claim, Azerbaijan's Foreign Ministry spokesman Elman Abdullayev said that he "doesn’t comment on absurd and groundless statements."
And Iran's ambassador to Yerevan had to clarify that Kherrozi's remarks did not reflect official policy:
Speaking about the mentioned remark, Ambassador Mohammad Raiesi said Kherrozi is not an official but religious figure, thus he cannot express the position of the state.
“Iran is a free country. Everyone can say whatever he wants. Iran has no such plans. We respect territorial integrity of the states. Iran’s official policy is voiced by president and foreign minister,” Ambassador emphasized.
Kherrozi is a fairly marginal figure; he isn't even included in this pretty extensive list of potential presidential candidates. His chances of becoming president, and realizing his expansionist dream, seem slim. But one wonders why his ambitions are so modest: Persia has, at its greatest extent, included not only the countries in Kherrozi's sights but also Turkey, the Levant, Egypt, much of South and Central Asia and some of the Balkans. Perhaps that would be in his second term?
Leave a comment:
-
Re: Menk mer tzerov badouhanitz ners yenk hraviroum tshnamin.
Իրանի դեսպանը կողմ է Սյունիքի արոտավայրերը վարձակալելուն
Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013,
Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձակալության տրամադրելու հարցը փետրվարի 12-ին հնչել է նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյսիի մամուլի ասուլիսի ժամանակ: Ռեյսին ասել է, որ մեծ է հավանականությունը, որ առաջարկը եղել է իրանական կողմից, բայց այն բխում է թե Հայաստանի, թե Իրանի շահից: Միեւնույն ժամանակ դեսպանն ասել է, որ դեռեւս որեւէ պայմանագիր չկա եւ այդ հարցը չի լուծվի առանց Հայաստանի ԱԺ վավերացման: Այդ մասին հայտնում է tert.am-ը:
Իրանի դեսպանը նշել է, որ իր դեսպանի անձնական ուսումնասիրությունների համաձայն, անասունների գլխաքանակը Հայաստանում կարելի է հասցնել մինչև 7 միլիոնի, մինչդեռ ներկայումս այդ գլխաքանակը քիչ է: Դեսպանը նշել է, որ Իրանը մսի արտահանման լավ շուկա է Հայաստանի համար եւ հնարավոր է մինչեւ 2-3 միլիոն ոչխար արտահանել Իրան:
Leave a comment:

Leave a comment: