Announcement

Collapse
No announcement yet.

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Syrian Armenian

    Հալեպում այսօր հայկական դպրոցները փակ կլինեն՝ անվտանգության նկատառումներով
    23.11.16



    Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հալեպում փակ են լինելու հայկական համայնքին պատկանող բոլոր դպրոցները: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել թաղամասի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 7 երեխա և 1 կին:

    Նախորդ մի քանի օրերին ակտիվ հրթիռակոծման և ռմբահարման են ենթարկվել նաև Հալեպի արևելյան թաղամասերը, որոնք գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:

    Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 12 հայ, ևս 3 հայ զոհվել է հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրթիռակոծությունների ժամանակ:

    Comment


    • Re: Syrian Armenian

      Արամ Ա-ն Հալեպում պատարագ է մատուցել (ֆոտո)
      06.01.2017
      Օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին...


      Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր` հունվարի 6-ին, Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

      Արամ Ա-ի մատուցած պատարագը մեծ ոգեւորություն է առաջացրել հալեպահայերի շրջանում. Վեհափառ Հայրապետն իր այս պատարագով Աստծու պահպանությանն է հանձնել Հալեպն ու հալեպահայերին:

      Պատարագից հետո Նորին Սրբությունն օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին:

      Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 5-ին Արամ Ա-ն այցելել է Հալեպ` այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։

      Հունվարի 7-ին, Արամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։

      Comment


      • Սիրիական ընդդիմությունը ԻՊ ահաբեկիչների ձեռքից 2 հայ ընտանիք է փրկել

        • Lragir.am
        • Քաղաքականություն - 09 Օգոստոսի 2017,

        Սիրիայի ժողովրդավարական ուժերը օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել:

        Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

        Aranews-ի փոխանցմամբ` փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:

        Փրկվածներից հայազգի Սավս Քարաբջյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար ստիպել են դեմքները բացել:

        Հայ կանանցից մյուսը` Քարադիժ Քարադժյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

        «Կարծես այսօր մենք նորից ենք ծնվել»,- Aranews-ի հետ զրույցում նշել է նա:

        ԻՊ կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մի մասը տեղափոխվել է քրդերի հսկողության տակ գտնվող Հասեքե, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում:

        Comment


        • Արցախի էկզոտիկ բույսերը

          2017-10-04 21:19:59



          Լրագրող Սուրեն Արեենցի/ԱրմՆյուզ հեռուստաընկերություն/ ռեպորտաժը Արցախից:

          Եթե ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում էկզոտիկ բույսեր աճեցնելը հրաշք էր թվում, ապա այսօր այն իրականություն է: 2013թվականին Արցախում բնակություն հաստատած հալեպահայ եղբայրներ Վրեժ և Հովիկ Ասմարյաններն Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում հիմնեցին 15 հեկտար պտղատու այգի: Այստեղ այսօր արդեն աճում է մեկ տասնյակից ավելի տեսակի շուրջ 3000 մրգատու ծառեր և բույսեր։
           

          Comment


          •  

            Comment

            Working...
            X