Re: Armenia's Energy sector
Նոր մանրամասներ «Հայռուսգազարդի» 20 % բաժնեմասի վաճառքից
Սամվել Ավագյան
15 հունվարի, 2014
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 16-ի նիստում ներառել է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 20 %-ը «Գազպրոմին» վաճառելու հարցը: Առաջին անգամ հրապարակվել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմի» միջև կնքվելիք պայմանագրի տեքստը: Հարցը կառավարության նիստում պետք է քննարկվի հետևյալ տեսանկյունից՝ թույլ տալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՀՀ անունից բաժնետոմսեր վաճառել «Գազպրոմին»: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր անունից կկնքի պայմանագիրը, որպես կատարումն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի: Ըստ այդ համաձայնագրի՝ պայմանագիրը կողմերի միջև պետք է կնքվի մինչև հունվարի 17-ը: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունն առարկել է՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նման պայմանագիր կարող է կնքել միայն կառավարության լիազորությամբ, այլապես չի կարող հանդես գալ ՀՀ անունից: Այդ առարկության հետևանքով էլ հարցը հայտնվել է կառավարության նիստի օրակարգում:
Հրապարակված պայմանագրի տեքստի համաձայն՝ «Գազպրոմին» վաճառվելու է 12,6 մլն հատ սովորական անվանական բաժնետոմս(յուրաքանչյուրը՝ 5026,5 դրամ արժեքով), որը կազմում է «Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալի 20.0007 %-ը: Այսպիսով՝ Հայաստանի կողմից վաճառվող գույքի արժեքը կազմում է 63,3 մլրդ դրամ (մոտ 155 մլն դոլար):
Պայմանագրում հատուկ նշվել է, որ վաճառքը պետք է իրականացվի այնպես, որ «Գազպրոմը» դառնա բաժնետոմսերի 100 % սեփականատեր: Եթե դա ինչ-ինչ պատճառներով տեղի չունենա, ապա ՀՀ կառավարությունը պարտավորվում է ետ գնել իր բաժնետոմսերը ու փոխհատուցել «Գազպրոմի» վնասները: Պայմանագրի այս դրույթի դեմ առարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ըստ այդ առարկության՝ Հայաստանը պետք է վաճառի իր գույքը, ոչ թե պարտավորվի ապահովել «Գազպրոմի» համար 100% բաժնեմաս: Ներկայացնենք ֆինանսների նախարարության առարկությունը. «...անհասկանալի է, թե նախարարությունը` որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը: Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի` 63 333 900 000 ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»:
Սակայն այս առարկությանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պատասխանել է, որ այսպիսի դրույթ նախատեսված է դեկտեմբերի 2-ի համաձայնագրով:
«Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալը գնահատված է 316.65 մլրդ դրամ (մոտ 800 մլն դոլար):

Comment