Announcement

Collapse
No announcement yet.

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Problems related with the MFA of Armenia

    Նեղացածի կարգավիճակ ընդունելով` Հայաստանը կտապալեր ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը. Շավարշ Քոչարյան

    15 Ապրիլի 2016,


    Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պասիվ գործունեության մասին, որը մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում: Փոխնախարարը խորհուրդ տվեց հետևել «սայտերին», որոնցում գրված է, թե Նալբանդյանը ում հետ է հանդիպել այս օրերին և ինչ հայտարարություններ է արել:

    Հարցին, թե տեղյա՞կ են, որ սոցիալական ցանցերում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով նախաձեռնություն է ստեղծվել, նա պատասխանեց, որ հետևում են զարգացումներին և տեղյակ են:

    Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը որոշեց մասնակցել ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստին, այն դեպքում, երբ անգամ նախագահը ակնարկեց, որ Երևանից նիստը տեղափոխելու որոշումն անարդարացի էր, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Կա երկու մոտեցում` մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է, այսինքն` երբ մեր շահերին դեմ ուղղված քայլերն ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածքով՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Մյուս մոտեցումն այն է, որ բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, և մենք, հաշվի առնելով դա, թույլ չպետք է տանք, որ մենք հայտնվենք այլ վիճակում, որովհետև մեր թշնամին՝ Ադրբեջանը, հենց այդ նպատակն է հետապնդում: Նա փորձում է այնպիսի քայլերի ուղղորդել մեր դաշնակիցներին, որ Հայաստանը, այսպես ասած, խռոված կեցվածքով հայտնվի մեկուսացման մեջ: Բայց մենք դա չպետք է թույլ տանք»:

    Ըստ փոխնախարարի` Ադրբեջանի այդ նպատակները թույլ չտալու համար, պետք է աշխատել հետևողականորեն ու բոլոր ուղղություններով: Շավարշ Քոչարյանը նշեց, որ, նեղացածի կարգավիճակ ընդունելով, Հայաստանը կտապալեր ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը: Եվ ճիշտն այն է, որ, այնուամենայնիվ, օգտագործվեր այդ հարթակը` ասելիքը տեղ հասցնելու համար, և արդյունքում` մոտակա նիստը որոշվեց անցկացնել Երևանում՝ մայիսի 20-ին:

    ԱԳ փոխնախարարը վստահեցրեց` ինչ որ պետք էր ասել ԵՏՄ գործընկերներին, ասվել է տարբեր մակարդակներով և դեռ ասվելու է:

    Comment


    • Re: Problems related with the MFA of Armenia

      Հիմար միտք է, թե` եկեք հանձնենք 1-2 տարածք ու հանգիստ ապրենք
      yerkir.am
      15 Ապրիլի 2016,

      Այսօր լրագրողների հետ հանդիպել էին մտավորականներ, ովքեր վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի մասին էին խոսում:

      Նրանք խոսեցին նաև Մադրիդյան սկզբունքների մասին, որը ենթադրում է նաև Ղարաբաղի որոշակի կարգավիճակ ստանալու դիմաց նաև հողերի հանձնում:

      Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ ամենամեծ միամտությունն է կարծել, թե, հանձնելով ինչ-որ շրջան, Ադրբեջանը ձեռքերը կլվա ու մի կողմ կքաշվի: Ավելին, ըստ նրա, այդպիսով մենք թույլ կտանք Ադրբեջանին ավելի մոտենալ Ղարաբաղին:

      «Ո՞վ է ասում, որ դրանից հետո խաղաղություն է լինելու: Հիմար միտք է, թե` եկեք հանձնենք 1-2 տարածք ու հանգիստ ապրենք, ոչ, դրանից հետո նրանք Ղարաբաղը կվերացնեն, նրանց ամբողջ Ղարաբաղն է հետաքրքրում»,- ասաց Ծատուրյանը:

      ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, թե պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն անընդհատ տարածք է ուզում, նրանք անգամ Երևանն են իրենցը համարում ու ուզում: «Միտքը, որ եթե տարածքներ հանձնենք, Արցախն էլ կարգավիճակ ստանա, ու վերջ` խաղաղ ապրելու ենք, ռոմանտիկ ցանկությունների ոլորտից է: Ընդհակառակը` 1-2 տարածք տալով` Ադրբեջանի ախորժակն ավելի կբացվի»,- ասաց Միլիտոնյանը:

      Comment


      • Re: Problems related with the MFA of Armenia

        13/Ապրիլ/2016

        Նալբանդյան ազգանունը իմ մոտ չտաք, ես այդ ազգանունը չեմ էլ ուզում լսեմ. Ռուբեն Հախվերդյան


        Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հավելելով՝ մեր ոխերիմ բարեկամ ռուսներն ուզում են ունենալ Հայաստանն առանց հայերի:

        Ռուսները միշտ գալիս են երեք օր ուշացումով, ինչպես դա եղավ 1988-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացxերգահան Ռուբեն Հախվերդյանը՝ հավելելով՝ մեր ոխերիմ բարեկամ ռուսներն ուզում են ունենալ Հայաստանն առանց հայերի:

        «Նրանք մեզ պետք չեն: Թող մտածեն իրենց ուկրաինական ճակատի մասին: Լկտիությունն այնտեղ է հասել, որ ռուս եկեղեցու ղեկավար Կիրիլը հայտարարում է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին չեն ճնշել: Այ Կիրիլ ջան, գիտենք, որ ԿԳԲ-ի առնվազն գեներալ կարող ես լինել դու, բայց ինչու ես ստեր հայտարարում»,- մասնավորապես ասել է նա:x

        Հախվերդյանը նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ կատարած աշխատանքին՝ ասելով.x«Նալբանդյան ազգանունը իմ մոտ չտաք, ես այդ ազգանունը չեմ էլ ուզում լսեմ: Նա, կարծեմ, չեկիստի ընտանիքում է մեծացել, նվիրված ռուսոֆիլ կլինի, որովհետև ԿԳԲ-ի աշխատողն ո՞նց պիտի դաստիարակեր իր երեխաներին»: Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=63075&l=am

        Comment


        • Re: Problems related with the MFA of Armenia

          Originally posted by Federate View Post
          He has always been a terrible foreign minister. The war just proved how much more useless he is than we thought.

          There is nothing wrong with Nalbandyan.

          He is who he is.
          You cannot make a lion out of a mouse, you cannot change him.

          If you needed any proof or confirmation that he is a mouse we have had many tests which he failed miserably.

          However it was not nature that appointed him as FM.
          The person who appointed him should have had some expectations.
          The person who appointed him should by now have thought “sh.ite, I made a very big mistake. I will get rid of him next opportunity”.

          No such thing.

          That is called bad management.

          It was the same story with the former “prime minister”.
          He did not have the balls to fire him even though the country was brought to its knees, economy wise.

          These are very sensitive times, not the time to utter what I want to say.
          I hope you understood who I was talking about.

          .
          Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
          Its about self interest at personal and national level often at odds with the above.
          Great politicians pursue the National interest and small politicians personal interests

          Comment


          • Re: Problems related with the MFA of Armenia

            Originally posted by londontsi View Post
            There is nothing wrong with Nalbandyan.

            He is who he is.
            You cannot make a lion out of a mouse, =====understood who I was talking about.

            .
            The person who appointed him is already dead.
            His name was Yevgeni Primakov.
            He happened to be the father in low of this individual, adviser of Putin, designer of russian MID policy, close friend since KGB years of Heydar Aliyev.

            Comment


            • Re: Problems related with the MFA of Armenia

              Originally posted by Vrej1915 View Post
              The person who appointed him is already dead.
              It just shows you he was no GOD.

              Dead people can always be overruled.

              Is he ruling things from his grave?

              .
              Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
              Its about self interest at personal and national level often at odds with the above.
              Great politicians pursue the National interest and small politicians personal interests

              Comment


              • Re: Problems related with the MFA of Armenia

                16.04.2016

                Երբ պետությունը չունի արտաքին քաղաքականություն, բողոքի նոտա հղել-չհղելուց ոչինչ չի փոխվի

                Arman Melikyan

                «Բողոքի նոտա հղել» բառակապակցությունը շարքային քաղաքացու մոտ կարող է խորհրդավոր սարսափի զգացողություն առաջացնել, սակայն դա պարզապես ինչ-ինչ հարցերի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու դիվանագիտական պրակտիկայում ընդունված ձև է, այդ նոտան էլ ընդամենը հատուկ տիպային շարադրանք պարունակող պաշտոնական նամակ է իրենից ներկայացնում: Երբ պետությունը չունի արտաքին քաղաքականություն, ուզում ես նոտա հղիր, ուզում ես մի հղիր, դրանից ոչինչ չի փոխվի: Կարևոր է, որ, վերջապես, թե մեր իշխանական դասը, թե մեր քաղաքացիները հասկանան, որ արդյունավետ արտաքին քաղաքականությունը պաշտոնական նամակագրության վիճակագրական ցուցանիշներից կախված չէ: Դրա արդյունավետությունը կախված է բացառապես նրանից, թե երկրի իշխանությունը որքանով է տիրապետում իրավիճակին արտաքին քաղաքական միջավայրում, որքանով է կարողանում այդ միջավայրի հետ ունեցած փոխազդեցությունների դաշտում սեփական երկրի անվտանգության, տնտեսական բարգավաճման և բազում այլ հարցերի լուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Ռուսաստանին բողոքի նոտա չհղվեց, Իսրայելին բողոք կարծես թե հղվեց, սակայն երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ Ադրբեջանին զենքն ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է:

                Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/arman.melik...991316961?_rdr

                Comment


                • Re: Problems related with the MFA of Armenia



                  poor Shavarsh Kotcharyan...... forced to defend the indefendable....., not in forein diplomatic circles... but against his own people.
                  Last edited by Vrej1915; 04-16-2016, 03:36 PM.

                  Comment


                  • Re: Problems related with the MFA of Armenia

                    Comment


                    • Re: Problems related with the MFA of Armenia

                      Comment

                      Working...
                      X