Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Problems related with the MFA of Armenia

    29.04.2016 15:59
    Պատերազմական այս օրերին ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն ահռելի գործ արեցին

    Grisha Aghajanyan

    Պատերազմական այս օրերին, մեր զինվորներից հետո, պետք է արժանին մատուցել ՊՆ-ին, կատարած հսկայական աշխատանքի համար։ ՊՆ-ն դարձել էր նաև ԱԳՆ-ը։
    Չնայած մի քանի գեներալ ազատվեց աշխատանքից, որը այլ քննարկման թեմա է, բայց այնուամենայնիվ ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն ահռելի գործ արեցին։ Հատկապես տեղեկատվության առումով, մեր պաշտպանական գերատեսչությունը ինքն իրեն գերազանցեց։
    Որքան էլ, որ թեման ծեծված է, պետք է նշել որ այդ օրերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ուղղակի արտագաղթել էր։
    ՀՀ ՊՆ-ից Արծրուն Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը և ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, դարձել էին մեր "դեսպանները" աշխարհում։ Միջազգային լրատվամիջոցներում անընդհատ նրանք էին, նրանց տեսակետներն էին գրանցվում, որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշում։ Իսկ ԱԳՆ-ում ֆրանկոֆոնիա էր։ Նախարարին, երբ հարցրեցին ինչով եք զբաղված եղել այդ օրերին նա սկսեց թվարկել իր ունեցած մի շարք հանդիպումները, բացատրելով թե բնավ պարտադիր չէ դրանց մասին հասարակության լայն զանգվածներ տեղյալ լինեն։ Ճիշտ հակառակը, այդ օրերին ԱԳՆ ցանկացած քայլ պետք է լայնորեն լուսաբանվեր։
    Այսօր օրինակ Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների՝ մոտ հիսուն հոգի, հիմա խավիարովա, փողովա թե համոզելովա տարելա սահման, իբր թե ցույց տալու հայերի վայրագությունները։ Ինչը կխանգարեր մեզ, որ մեր ԱԳՆ-ն նման մի բան մենք կազմակերպեր, նամանավանդ որ մենք իրականում ցույց տալու բան ունենք։

    Comment


    • Re: Problems related with the MFA of Armenia

      To learn more, please visit the YouTube Help Center: https://www.youtube.com/help

      Comment


      • Re: Problems related with the MFA of Armenia

        Comment


        • Re: Problems related with the MFA of Armenia

          Հերմինե Նաղդալյանը Վրաստանում ՀՀ դեսպան կնշանակվի
          «Չորրորդ իշխանություն» 21.04.2017



          «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն:

          Բանն այն է, որ ՀՀԿ-ական տիկնոջը այլևս չեն նշանակելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ նա էլ չի ցանկանում շարքային պատգամավոր լինել և դեսպանի պաշտոնը պատվավոր կենսաթոշակի ուղարկելու ամենահարմար տարբերակն է համարվել»:

          Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

          Comment


          • Հայաստանը թույլատրել է մի շարք տարածքների վերադարձ Ադրբեջանին. RBK

            2017-09-18

            armlur.am-ը թարգմանաբար ներկայացրել է ռուսական հեղինակավոր RBK լրատվամիջոցին անդրադարձը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, որում հեղինակը խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի մասին:

            Կայքը նշում է, որ Նալբանդյանը հայտարարել է՝ Ադրբեջանի հետ բանակցում է տարածքների վերադարձ, որոնք վտանգ չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի համար: հայկական կողմը նախկինի պես խոստովանել է, որ պատերազմի դեպքում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

            «Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձը, որոնք Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնի», – այդ մասին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, փոխանցում է կայքը: «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը:

            Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», – հայտարարել է նա: Կայքը նշում է, որ Ֆորումի ընթացքում Նալբանդյանը հիշեցրել է Հայաստանի դիրքորոշումը: «Եթե պատերազմ սկսվի եւ այն հնարավոր չլինի կանգնեցնել, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այն կնշանակի բանակցությունների ավարտ՝ իր բոլոր հետևանքներով», – ասել է նախարարը:

            Կայքը հիշեցրել է նաև Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ելույթը, որտեղ նա ևս ընդգծել էր, թե պատերազմի կրկնության դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:

             

            Comment


            • «Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս». Շավարշ Քոչարյանը պարզաբանել է նախարարի աղմկոտ հայտարարությունը

              • Lragir.am
              • Քաղաքականություն - 19 Սեպտեմբերի 2017


              ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության շուրջ բարձրացած իրարանցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում մասնակիցներից մեկը Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ո՞ր տարածքների մասին է խոսել Էդվարդ Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար:

              «Ինձ համար անհասկանալի է առաջացած իրարանցումը: Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Մինչև այդ հիշատակելով ապրիլյան պատերազմը, երկու բան է նշել. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ դա կա, նշվել է՝ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ անվտանգ և հուսալի լինի, որ որևէ զենքի համար հասանելի չլինի: Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Այսինքն՝ այն, ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը»,- պարզաբանեց Շավարշ Քոչարյանը:

              Քոչարյանը ընդգծեց, որ. «ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս: Այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչու՞ է դա այդպիսի իրարանցում առաջացրել՝ չեմ հասկանում: Ավելին, խոսքը վերաբերում է փաթեթին: Հիշենք նաև այն հանգամանքը, որ այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, և այդ համաձայնությունների էությունը հետևյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ և այլն: Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը»,- եզրափակեց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

              Comment


              • «ՀԺ». Սերգեյ Մինասյանի դեսպան դառնալուն խանգարել են Հերմինե Նաղդալյանն ու Յուրի Վարդանյա՞նը
                13.10.2017


                «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են armtimes.com-ին հայտնի դարձել Վրաստանում Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցի վերաբերյալ:

                Ըստ այդ տեղեկությունների՝ Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին:

                Այստեղ ուշագրավ հարցն այն է, թե ով էր այդ տեղեկությունները «մամուլի բերան» գցողը: Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցում բոլորը հիմնականում կասկածում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Որովհետեւ հենց Հերմինե Նաղդալյանի անունն էր այս գարնանը շրջանառվում որպես Վրաստանում Յուրի Վարդանյանին փոխարինողի հիմնական թեկնածու: Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, նա ԱԺ-ում չէր:

                Ամեն դեպքում՝ այդ տեղեկությունը մամուլին հայտնի դարձնողը հստակ հասկացել է, որ վրացական կողմին դուր չի գա, որ սովորաբար գաղտնի պահվող ագրեմանի տրամադրման գործընթացը հայկական մամուլով կհրապարակայնացվի, ու արձագանքը կլինի սուր: Սկզբում կարծում էինք, որ միգուցե նաեւ ԱԳՆ-ից լիներ Սերգեյ Մինասյանի ագրեմանին սպասելու տեղեկատվության արտահոսքը՝ վրացական կողմի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու ակնկալիքով, բայց մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պաշտոնական շրջանակներում վստահ են՝ տեղեկատվության արտահոսքը ԱԳՆ-ից չի եղել, այլ այս հարցում որոշակի շահագրգռություններ ունեցող քաղաքական ու Վրաստանում հետաքրքրություններ ունեցող բիզնես շրջանակներից:

                Ու քանի որ այս հարցում ամենաշահագրգռված անձանցից առաջինը հենց Հերմինե Նաղդալյանն էր, նրա վրա էլ ընկել են հիմնական կասկածները:

                Բացի Նաղդալյանից՝ Սերգեյ Մինասյանին դեսպան նշանակելու մտադրությունը, ըստ մեր հավաստի աղբյուրների, դուր չի եկել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:

                Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը սկսեց ակտիվորեն քննարկել Սերգեյ Մինասյանի համար Վրաստանից ագրեման հայցելու մասին տեղեկությունները, եւ հենց ադրբեջանական կողմն էր ակտիվորեն տեղեկություններ տարածում, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական, ազգայնական գործիչ է, սերտ կապեր ունի «Ջավախք» միության հետ եւ այլն: Եվ Վրաստանում գործող ադրբեջանական ազդեցիկ լոբբին հասավ իր այն նպատակին, որ Սերգեյ Մինասյանն ընկալվեր որպես հակավրացական դիրքորոշմամբ գործիչ ու դեսպանի ոչ ցանկալի թեկնածու:

                Վրաստանից մեզ հասած տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ նշվել է, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական դիրքորոշմամբ փորձագետ է, նացիոնալիստ է, Ջավախքի հարցում հակավրացական կեցվածք ունի, նաեւ ադրբեջանական մամուլում Մինասյանի վերաբերյալ հոդվածներ ցույց է տվել վրացի գործընկերներին՝ հասարակական-քաղաքական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ ջանալով «բացահայտել», թե ով է Սերգեյ Մինասյանը:

                Վրաստանում հանրության շրջանում Հայաստանի վերաբերյալ քաղաքական ու դիվանագիտական հարցերի քննարկումներն արդեն ստացել են «Սոկարցվելո» ծաղրական անունը՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական լոբբին՝ նաեւ ի դեմս Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի, ակտիվ ազդում է Վրաստան-Հայաստան հարաբերությունների ու հարավային ուղղությամբ պաշտոնական Թբիլիսիի վարած քաղաքականության վրա: Իսկ Սերգեյ Մինասյանն ադրբեջանցիների համար անցանկալի դեսպան կլիներ Վրաստանում:

                Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Սերգեյ Մինասյանին, որը կատեգորիկ հրաժարվեց իր՝ դեսպան նշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի պատասխանելուց ու մեկնաբանելուց: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն դեսպանների, դեսպանի թեկնածուների համար ագրեման հայցելու ու դիվանագիտական նման հարցերում, Սերգեյ Մինասյանի ագրեմանի դեպքում՝ առավել եւս, խիստ լռություն ու գաղտնիություն է պահպանում»:

                Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment



                • «Իրատես». Ուշագրավ դրվագ. Արմեն Սմբատյանը ԱԳՆ-ում կոչ է արել չխոչընդոտել Բյուլբյուլօղլու թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում

                  30.03.2018


                  «Իրատես» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Հայաստանն իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: Այդ պաշտոնում կնշանակվի նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Վերջինս հայտնի է որպես դեսպան-բիզնեսմեն: Ռուսաստանում դեսպան աշխատած տարիների մասին ուշագրավ պատմություններ կան, բայց նրա հետ կապված վերջին դրվագն է բավականին հետաքրքիր:

                  Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր փորձում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել, եւ ինչպես էր Ադրբեջանը մեծ PR սկսել այդ գործը գլուխ բերելու համար: Ահա այդ օրերին, երբ Հայաստանում էլ որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ հակաարշավ էին կազմակերպել, պարզվում է` բոլորը չէ, որ պետության շահն էին գերադասում:

                  Հենց այդ ժամանակ, մեր տեղեկություններով, Իսրայելում դեսպան նշանակվող Արմեն Սմբատյանը գնում է արտաքին գործերի գերատեսչություն եւ համապատասխան պաշտոնյաներին ասում, որ չխոչընդոտեն Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրմանը, քանի որ (ուշադրություն), երբ ադրբեջանցին դառնա ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավար, ինքն էլ կարող է լինել Հայաստանի ներկայացուցիչն այնտեղ:

                  Հետագա զարգացումներից պարզ դարձավ, որ Արմեն Սմբատյանի «մուրազն» անկատար մնաց, սակայն, երեւում է, կարճ ժամանակով: Հիմա նրան ոչ պակաս «եկամտաբեր» երկիր են վստահում, որտեղ Հայաստանը ազգային մեծ ժառանգություն ունի»:

                  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Աշնանը տասնյակ դեսպաններ հետ են կանչվելու. Հրապարակ

                    Lragir.am

                    15.08.2018



                    Հրապարակը գրում է. Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով:

                    «Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց: Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրի­նակ, Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դի­վանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին:

                    Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ»:

                    Comment


                    • Սերժ Սարգսյանի պատասխան հարվածը. Լուկաշենկոն բացում է գաղտնիքը

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                      28.08.2018


                      «Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք նրան, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս», հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ խոսելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի առաջադրման մասին:

                      ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանին էր անցել 2016 թվականից, սակայն հարցը ձգվեց մոտ մեկ տարի եւ միայն 2017-ի գարնանը Հայաստանի թեկնածուն նշանակվեց այդ պաշտոնին: Այդ թեկնածուն Յուրի Խաչատուրովն էր: Մեկ տարի հարցը հետաձգվում էր ՀԱՊԿ վեհաժողովիօց վեհաժողով, մեկ Լուկաշենկոն չէր լինում, մեկ Նազարբաեւը, մեկ այլ բան:

                      Բելառուսի նախագահը այժմ փաստորեն բացահայտ հայտարարում է, որ դեմ էր Խաչատուրովի թեկնածությանը եւ ներկայացրել են այլ թեկնածուներ: Հարց է առաջանում, ի՞նչ թեկնածուներ նկատի ունի Լուկաշենկոն: Հայաստանի՞ այլ թեկնածուներ, թե՞ այլ երկրի թեկնածուներ: Այսինքն, Լուկաշենկոն դեմ է եղել Հայաստանի՞ քվոտային, թե՞ միայն Յուրի Խաչատուրովին ու Սերժ Սարգսյանին առաջարկել են փոխել թեկնածուին:

                      Այդ համատեքստում հետաքրքիր է 2016-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների հավաքին ընդառաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, թե Հայաստանը չի փոխելու իր թեկնածուին: Պետք է ենթադրել, որ Լուկաշենկոն, իսկ գուցե նաեւ Նազարբաեւը ակնկալում էին ալ թեկնածու: Ո՞վ է եղել այդ այլ թեկնածուն եւ ի՞նչ չափանիշով ու պատկերացումով է առաջնորդվել Լուկաշենկոն: Նա ինչ որ պատճառով չի ցանկացել Խաչատուրովի՞ն, թե՞ պարզապես ունեցել է իր համար խիստ ցանկալի թեկնածու եւ այդ պատճառով նրա համար մերժելի էր լինելու որեւէ այլ մեկը, լինել Խաչատուրովը, թե ուրիշ անձ:

                      Եվ ընդհանրապես, Հայաստա՞նն է եղել այդտեղ խնդիրը, թե՞ Ռուսաստանը: Իսկ արդյո՞ք Լուկաշենկոյի դիրքորոշման վրա այդ ժամանակ ազդել է Ադրբեջանը, Իլհամ Ալիեւը:

                      Թե՞ Բելառուսի նախագահը կասկածել է Սերժ Սարգսյանին, որ նա իր համար խնդիր դարձած Յուրի Խաչատուրովին «բարդում» է ՀԱՊԿ վրա եւ ազատվում այդ խնդրից: Մեծ հաշվով:

                      Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանն այդպես փորձել է հավասարակշռել ռիսկերը: Իսկ դրանց առկայության մասին ավելի ուշ հայտարարել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ասելով, թե ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը ամենեւին չի ուժեղացնում այդ կառույցում Հայաստանի դիրքերը, քանի որ այս դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի որեւէ հայտարարություն ուղղակի կկապվի նրա այսպես ասած ազգային պատկանելությանն ու կմեկնաբանվի լոկ այդ շարժառիթային դիրքից:

                      Վիգեն Սարգսյանը բավական նրբորեն ակնարկել էր բուն խնդիրը՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը տալով Հայաստանին, կազմակերպությունը մի կողմից «ձեռքերն էր լվանում եւ փորձ անում իրեն ազատել Հայաստանի հարցապնդումներից, մյուս կողմից էլ «թուլացնում» էր Հայաստանին եւ Արցախին առնչվող խնդիրներում իր հայտարարությունների այսպես ասած «ուժը»՝ տալով դրանք Խաչատուրովի այսպես ասած հայ լինելու վրա «դուրս գրելու» հնարավորություն:

                      2015 թվականին ՀԱՊԿ ղեկավարներին անտարբերության համար ուղիղ եւ կոշտ մեղադրանք ներկայացնող Սերժ Սարգսյանն անկասկած պատկերացնում էր խնդիրը, որ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ծուղակ է Հայաստանի համար, իրականում ոչ թե Հայաստանի հնարավորություններն ավելացնելու, այլ Հայաստանի «բերանը փակելու» միջոց: Մյուս կողմից, իհարկե, բարդ էր հրաժարվել ռոտացիոն քվոտայից:

                      Յուրի Խաչատուրովի թեկնածությունը թերեւս Սերժ Սարգսյանի «պատասխան հարվածն» էր ՀԱՊԿ-ին, որը զգում են հիմա, ու Լուկաշենկոն թերեւս խոսում է հենց այդ մասին, որ ինքն այն ժամանակ էր հասկացել Սարգսյանի «հնարամտությունը»:

                      Ներկայումս իհարկե սեղանին ՀԱՊԿ նոր ԳՔ հարցն է: Հայաստանի ռոտացիոն քվոտան մինչեւ 2020 թվականն է: Երեւանը պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել է, որ պահելու է այն մինչեւ վերջ: Սկսվել է Խաչատուրովին փոխարինելու ընթացակարգ: Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով հեռախոսային խոսակցություն է ունեցել Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հետ:

                      Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 22-ին Պուտինի հետ խորությամբ քննարկել են ՀԱՊԿ հարցը: Ի՞նչ կարծիքի է նա Հայաստանի հնարավոր նոր թեկնածուի մասին: Պաշտոնապես որեւէ անուն շրջանառության մեջ չէ, սակայն կասկած չկա, որ Փաշինյանը այն արդեն իսկ հնչեցրել է հեռախոսազրույցներում:

                      Խաչատուրովի դեմ հայաստանյան գործից հետո հնչող հայտարարություններն այն էին, թե Հայաստանը վարկաբեկում է ՀԱՊԿ-ն, խաղում հեղինակության հետ: Իրականում ՀԱՊԿ հեղինակություն ասվածը չափազանց ծիծաղելի է, առաջին հերթին հենց Հայաստանի անվտանգության հարցերում այդ կառույցի տարիների քաղաքական պահվածքի պարագայում: ՀԱՊԿ հեղինակության հետ խաղում են այն անդամ պետությունները, որոնք Հայաստանին պատերազմով սպառնացող եւ Հայաստանի տարածքի հանդեպ ոտնձգություններ ու նկրտումներ դրսեւորող Ադրբեջանին մատակարարում են հսկայական քանակի մահաբեր սպառազինություն:

                      ՀԱՊԿ հեղինակությունն ունի ձեւավորման խնդիր, ոչ թե վերականգնման կամ պահպանման: Հնարավոր չէ վարկաբեկել այն, ինչ չկա եւ չի եղել: Կլինի՞: Հայաստանն այդ հարցում կարող է ունենալ կարեւոր դեր, հատկապես նոր Հայաստանը, եթե իհարկե Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին հետաքրքրում է ՀԱՊԿ-ը եւ դրա հեղինակությունը:

                      Comment

                      Working...
                      X